Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետ՝ 2015 թվականի նոյեմբերի 4-ից, Կանադայի լիբերալ կուսակցության ղեկավար 2013 թվականի ապրիլի 14-ից։ Կանադայի 15-րդ վարչապետ Պիեռ Էլիոթ Թրյուդոյի ավագ որդին։ Թրյուդոյի ղեկավարված Կանադայի լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, և Թրյուդոն դարձել է Կանադայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ վարչապետը Ջո Քլարքից հետո։

Կանադայի վարչապետը դատապարտել է Մոնրեալի 2 հրեական դպրոցների վրա կրակոցները և համալսարանում տեղի ունեցած բախումները
 |tert.am|

Կանադայի վարչապետը դատապարտել է Մոնրեալի 2 հրեական դպրոցների վրա կրակոցները և համալսարանում տեղի ունեցած բախումները |tert.am|

tert.am:  Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դատապարտել է Մոնրեալում երկու հրեական դպրոցների վրա կրակոցները, ինչպես նաև նույն քաղաքում համալսարանի ուսանողների միջև բախումները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ դպրոցների վրա կրակոցներ են արձակվել նոյեմբերի 9-ի գիշերը։ Երկու դպրոցներից էլ հայտնել են, որ փամփուշտների անցքեր են հայտնաբերել դռների վրա։ Միջադեպերի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ նոյեմբերի 8-ին Կոնկորդիա համալսարանում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի նկատմամբ հակառակ հայացքներ ունեցող խմբերի միջև բախումներ են տեղի ունեցել։ Կան տուժածներ։ «Ես հասկանում եմ, որ մարդկանց խորապես մտահոգում է այն, ինչ տեղի է ունենում այնտեղ։ Սակայն բռնությունը, ատելությունը, հակասեմականությունը, իսլամաֆոբիան և այնպիսի տեսարանները, որոնք մենք տեսանք Կոնկորդիա համալսարանում, կամ հրեական դպրոցների վրա գիշերն արձակված կրակոցները, այդ ամենն անընդունելի է», - հայտարարել է Թրյուդոն։ Ըստ ոստիկանության՝ Տորոնտոյում հոկտեմբերի 7-ից հետո 3 շաբաթվա ընթացքում հրեաների և մուսուլմանների դեմ ատելության հանցագործությունները ավելի քան կրկնապատկվել են՝ համեմատած ամբողջ 2022 թվականի հետ։  
11:03 - 10 նոյեմբերի, 2023
Թրյուդոյի հայտարարությունից հետո Կանադայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում. երկրները փոխադարձաբար դիվանագետների են արտաքսել |tert.am|

Թրյուդոյի հայտարարությունից հետո Կանադայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում. երկրները փոխադարձաբար դիվանագետների են արտաքսել |tert.am|

tert.am: Սեպտեմբերի 19-ին Կանադան երկրից վտարել է հնդիկ դիվանագետի. դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ելույթ է ունեցել խորհրդարանում։ Նա հայտարարել է, որ կանադական հետախուզական ծառայությունները հետաքննում են մեղադրանքները, որոնք Հնդկաստանի կառավարությանը կապում են Բրիտանական Կոլումբիայում սիկհական անջատողականների առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանության հետ: Այս մասին գրում է rbc.ru-ն:Թրյուդոն ընդգծել է, որ օտար երկրի կառավարության ցանկացած մասնակցություն երկրի քաղաքացու սպանությանը՝ տվյալ երկրի ինքնիշխանության «անընդունելի խախտում» է։Հնդկաստանը մերժել է Կանադայի մեղադրանքները՝ դրանք համարելով «անհեթեթ և քաղաքականապես մոտիվացված»:Հնդկաստանի իշխանություններն ի պատասխան երկրից  կանադացի դիվանագետիվտարման որոշում են կայացրել։«Դիվանագետին խնդրել են Հնդկաստանից հեռանալ առաջիկա հինգ օրվա ընթացքում։ Այս որոշումն արտացոլում է Հնդկաստանի կառավարության աճող մտահոգությունը մեր ներքին գործերին կանադացի դիվանագետների միջամտության և հակահնդկական գործունեության մեջ նրանց ներգրավվածության վերաբերյալ», - ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:Հաղորդվում է նաև, որ Հնդկաստանը դադարեցրել է առևտրային բանակցությունները Կանադայի հետ «որոշ հարցերի շուրջ» տարաձայնությունների պատճառով, այս մասին ասել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը: Ավելի վաղ Կանադայում Հնդկաստանի դեսպան Սանջայ Կումար Վերման հայտարարել էր, որ բանակցությունները փակուղի են մտել։ Նախարարի հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ Կանադան չեղարկել է առևտրային առաքելությունը Հնդկաստան, որը պետք է Մումբայ ժամաներ հոկտեմբերի սկզբին: Առայժմ Հնդկաստանը և Կանադան առևտրային համաձայնագրի շուրջ առևտրային բանակցությունների վեց փուլ են անցկացրել:
12:05 - 19 սեպտեմբերի, 2023
Հայ-կանադական սերտ կապի լավագույն դրսևորումը Կանադայի դեսպանության մոտալուտ բացումն է Երևանում. Փաշինյանը՝ Թրյուդոյին

Հայ-կանադական սերտ կապի լավագույն դրսևորումը Կանադայի դեսպանության մոտալուտ բացումն է Երևանում. Փաշինյանը՝ Թրյուդոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Վերջին տարիներին դրանք առավել մեծ զարգացում են ապրել Հայաստանի՝ կայացող ժողովրդավարությանն աջակցելու՝ Կանադայի հանձնառության և ջանքերի արդյունքում։ Սերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում, որը վստահաբար նոր ազդակ կհանդիսանա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման համար։ Արդյունավետ է ընթանում նաև Հայաստանի և Կանադայի համագործակցությունը բազմակողմ հարթակներում։ Կանադան, որպես միջազգային իրավունքի և իրավակարգի ամրապնդման ջատագով, իր ջանքերն է ներդնում նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Կրկին շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային օրվա կապակցությամբ և այս տոնական առիթով մաղթում բարօրություն և շարունակական առաջընթաց»:
10:56 - 01 հուլիսի, 2023
Թրյուդոն և Բայդենը քննարկել են ՌԴ-ում ստեղծված իրադրությունը
 |armenpress.am|

Թրյուդոն և Բայդենը քննարկել են ՌԴ-ում ստեղծված իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: «Վարչապետը և նախագահը վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային: Նրանք քննարկել են Ռուսաստանի ներքին անվտանգության ներկա իրավիճակը՝ նշելով, որ ուշադիր հետևում են զարգացումներին և սերտ փոխգործակցության մեջ կլինեն դաշնակիցների և գործընկերների հետ», - նշված է հաղորդագրությունում: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը: Իսկ Twitter-ի իր էջում Թրյուդոն հայտնել է, որ Ռուսաստանում ստեղծված անվտանգային իրավիճակը քննարկել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։ Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։
10:22 - 26 հունիսի, 2023
Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները. Թրյուդո |1lurer.am|

Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները. Թրյուդո |1lurer.am|

1lurer.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մարդկության պատմության ամենամռայլ էջերից մեկն է: Մենք նաև հարգում ենք նրանց ժառանգներին, այդ թվում՝ հայկական ծագումով կանադացիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ձևավորելու այն հզոր, բազմազան և ներառական երկիրը, որտեղ մենք այսօր ապրում ենք: «Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները, որոնք սարսափելի թվով մարդկանց կյանքեր խլեցին: 2015 թ.՝ այս ողբերգության սկզբից մեկ դար անց, խորհրդարանն ընդունեց մի բանաձև, որով ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այն հիշեցնում է այդ վայրագությունների պատճառած կորստի, տառապանքի ու ցավի մասին և երաշխավորում է, որ դրանք երբեք չկրկնվեն: Այս օրը նշվում է Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման միամսյակում:
20:19 - 24 ապրիլի, 2023
Կանադան Ուկրաինային կցուցաբերի ձմռան համար անհրաժեշտ ամբողջ օգնությունը

 |azatutyun.am|

Կանադան Ուկրաինային կցուցաբերի ձմռան համար անհրաժեշտ ամբողջ օգնությունը |azatutyun.am|

azatutyun.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է ուկրաինացիներին ցուցաբերել ձմռան համար անհրաժեշտ ամբողջ օգնությունը։ «Մեր աջակցությունը Ուկրաինային և ուկրաինացիներին մնում է անփոփոխ: Ես դա պարզ ասացի նախագահ Զելենսկուն այսօր, երբ մենք խոսեցինք հեռախոսով, և ես հասկացրեցի նրան, որ մենք կհոգանք, որ նրանք ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձմռան համար՝ այնքան, որքան անհրաժեշտ կլինի», - գիշերը Թվիթերում գրել է Թրյուդոն։ Երեկոյան ուղերձում Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադայի իշխանություններին աջակցության համար և ասել, որ Թրյուդոյի հետ զրույցը չորրորդ միջազգային զանգն է, որ նա կատարել է տարվա սկզբից։ Ուկրաինայի նախագահն արդեն հասցրել է շփվել նաև Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի վարչապետների հետ։
12:37 - 04 հունվարի, 2023
Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հաարբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին կանադական կողմի շարունակական օժանդակությունը:Ջասթին Թրյուդոն հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը` նպաստելու մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու երկկողմ փոխգործակցության զարգացմանը:Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
18:00 - 19 նոյեմբերի, 2022
Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները |armenpress.am|

Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մայիսի 12-ին հեռախոսազրույց Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին ասված Է Կանադայի կառավարության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ խոսք Է գնացել այդ թվում Ուկրաինայի իրադրության «գլոբալ հետեւանքների» մասին, «առանձնապես Էներգակիրների գների եւ պարենային անվտանգության համար»: Զրուցակիցները պայմանավորվել են «երկկողմ եւ բազամակողմ ուղիներով հետագա համագործակցության շուրջ այդ մարտահրավերների համակարգված պատասխանի համար՝ առավել խիստ տուժած (պետություններին) օգնելու նպատակով, հատկապես Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում»: Թրյուդոն եւ Մակրոնը նաեւ քննարկել են Ուկրաինայի իրադարձությունները եւ «համաձայնության են եկել ուկրաինական կողմի հետագա աջակցության համար գործընկերների եւ դաշնակիցների հետ համակարգումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:31 - 13 մայիսի, 2022
«Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն». Թրյուդոյի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ |armtimes.com|

«Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն». Թրյուդոյի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ |armtimes.com|

armtimes.com: Այսօր մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայ համայնքին՝ հարգելու մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հայտարարության մեջ: Թրյուդոն նշել է, որ հիշատակում է նաև կանադահայերին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ունենալ ուժեղ երկիր, որն այսօր վայելում են նրանց նախնիները:  «1915-1923թթ. տեղի ունեցած վայրագությունները և զոհերի սարսափազդու թիվը երբեք չպետք է մոռացվեն: 1915 թ.՝ ողբերգության մեկնարկից 100 տարի անց, Կանադայի խորհրդարանն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու առաջարկը: Սա ամսաթիվ է, որն այդ օրվանից հիշեցնում է կորուստների, վերքերի, ցավի մասին և երաշխավորում, որ այդ վայրագությունները երբեք չկրկնվեն: Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա՝ ապահովելու, որ նման դաժանություն այլևս երբեք չկրկնվի»,- ասվում է նրա ուղերձում:
20:48 - 24 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինա կուղարկեն ավելի շատ հրետանային զինատեսակներ՝ ի պատասխան երկրի արևելյան ուղղությամբ ռուսական կողմի նոր հարձակման: Այս մասին գրում է Reuters-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի նման հայտարարությամբ են հանդես եկել իրենց և այլ դաշնակիցների հետ տեսազանգից հետո՝ կապված Ռուսաստանի ներխուժման նոր փուլի հետ: Սպասվում է, որ առաջիկա օրերին Բայդենը կհայտարարի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է լինել մոտ նույն քանակի, ինչ անցյալ շաբաթ ուղարկված 800 միլիոն դոլարը: Այս մասին Reuters-ին հայտնել են լավատեղյակ աղբյուրները: Եթե օգնության փաթեթը լինի այնքան լայնամասշտաբ, որքան սպասվում է, ապա Ուկրաինային ԱՄՆ օգնությունը ՌԴ ներխուժումից հետո կանցնի երեք միլիարդ դոլարի շեմը: Նյու Հեմփշիր կատարած այցի ժամանակ լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հրետանային զենք է ուղարկելու Ուկրաինային, Բայդենը պատասխանել է «այո»: Լոնդոնում Բորիս Ջոնսոնը օրենսդիրներին ասել է. «Սա հրետանային հակամարտություն է դառնալու, նրանք ավելի շատ հրետնային միջոցների օգնության կարիք ունեն. ահա թե ինչ մենք կտանք նրանց՝ ի հավելում աջակցության մյուս ձևերի»: Թրյուդոն հայտնել է, որ Կանադան ծանր հրետանի կուղարկի, ինչպես նաև խոստացել է ավելի շատ մանրամասներ հաղորդել: Լուսանկարը՝ Reuters-ի
11:51 - 20 ապրիլի, 2022
Փաշինյանը և Թրյուդոն կարևորել են ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը

Փաշինյանը և Թրյուդոն կարևորել են ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կանադական կողմին՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։ Վարչապետը կարևորել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի վերջերս կատարած այցը Հայաստան և հույս հայտնել, որ տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն երկու երկրների կառավարությունների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում ևս հաստատակամորեն շարժվելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման օրակարգն առաջ մղելու ուղղությամբ: Ջասթին Թրյուդոն հայտնել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանը: Հայաստանի և Կանադայի վարչապետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հնարավորությունների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ: Անդրադարձ է կատարվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
22:21 - 14 մարտի, 2022
Կանադան գնդացիրներ, ատրճանակներ եւ դիպուկազարկ հրացաններ կմատակարարի Ուկրաինային |armenpress.am|

Կանադան գնդացիրներ, ատրճանակներ եւ դիպուկազարկ հրացաններ կմատակարարի Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Կանադան Ուկրաինա կուղարկի գնդացիրներ, ատրճանակներ, դիպուկազարկ հրացաններ,  կարաբիններ եւ փամփուշնտեր: Փետրվարի 14-ին այդ մասին ասված է Կանադայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է tass.ru-ն: «Այդ սպառազինությունը ներառում է գնդացիրներ, ատրճանակներ, կարաբիններ, 1,5 միլիոն փամփուշտ, դիպուկազարկ հրացաններ»,- ասել են գերատեսչությունում: Փետրվարի 14-ին ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ Օտտավան որոշում է ընդունել Ուկրաինային տրամադրել 7,8 միլիոն կանադական դոլար (6,1 միլիոն դոլար) գումարի մահացու զինամթերք: Նրա խոսքով՝ այդ մասին որոշումն ընդունվել է ուկրաինական կողմի հետ կնսուլտացիաներից հետո: Ավելի վաղ Կանադայի իշխանությունները հայտարարում էին սոսկ համազգեստի եւ ուկրաինական բանակի համար այլ սարքավորանքի մատակարարումների մասին: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները:
11:35 - 15 փետրվարի, 2022