Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա

ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա

Միացյալ Նահանգները դեմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևին։ Այս մասին գրում է Reuters-ը։ «ԱՄՆ-ն շարունակում է աջակցել երկու պետության ստեղծման սկզբունքին։ Այս քվեն չի նշանակում, որ դեմ ենք Պաղեստինի պետականությանը, փոխարենը հստակեցնում է, որ այն պետք է լինի երկու կողմերի միջև բանակցությունների արդյունք»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը իր հայտարարության մեջ՝ վետոն անվանելով «անարդար, ոչ էթիկական և չհիմնավորված»։ ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպամ Ռիյադ Մանսոուրը քվեարկությունից հետո հայտարարել է․ «Փաստը, որ այս բանաձևը չանցավ, չի կոտրի մեր կամքը և պարտության չի մատնի մեր վճռականությանը։ Մենք չենք դադարեցնի մեր ջանքերը»։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը ողջունել է ԱՄՆ քվեարկությունը։ Դիմելով Խորհրդի 12 անդամներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը ասել է․ «Ցավալի է, որովհետև ձեր քվեն էլ ավելի կքաջալերի Պաղեստինի մերժողականությունը և գրեթե անհնար կդարձնի խաղաղությունը»։
10:52 - 19 ապրիլի, 2024
Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ ԱՄՆ-ն չի տեսնում. Օսթին |1lurer.am|

Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ ԱՄՆ-ն չի տեսնում. Օսթին |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ չի տեսնում` հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «Մենք ցեղասպանության վերաբերյալ ոչ մի ապացույց չունենք»,- ասել է Պենտագոնի ղեկավարը՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ մեկնաբանելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները: Օսթինի խոսքով՝ Գազայի հատվածում զանգվածային սովը կհանգեցնի բռնության աճի և հակամարտության ձգձգման պատճառ կդառնա: «Դա չպետք է տեղի ունենա: Մենք պետք է շարունակենք անել հնարավոր ամեն ինչ, որ Իսրայելին դրդենք մարդասիրական օգնություն ցուցաբերել»,- հավելել է նախարարը։ Միջազգային կազմակերպությունները շարունակ դժգոհություն են հայտնում, որ Իսրայելը Գազայի բնակիչների համար պարենի, դեղորայքի և այլ անհրաժեշտ հումանիտար ապրանքների բավարար հասանելիություն չի ապահովում: Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Իսրայելը սովն օգտագործում է որպես Գազայի հատվածում պատերազմի զենք:
22:49 - 09 ապրիլի, 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու օրվա ընթացքում մարդասիրական օգնությունը կփոխանցվի Գազայի տառապյալ բնակիչներին։ Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ: Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-6-ը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։
19:14 - 28 մարտի, 2024
Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա
 |azatutyun.am|

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը, Եգիպտոսի աջակցությամբ, 29, 94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազա` ռազմական գործողությունների արդյունքում Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծայրագույն պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի համար․ որոշումն այսօր կառավարության նիստում հաստատվեց։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։ Օգնությունը հիմնականում ներառում է մթերք և դեղամիջոցներ։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը հատկացվեց շուրջ 19 մլն դրամ, մինչև Եգիպտոս հումանիտար օգնության տեղափոխումը կապահովի Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրեց ներգին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մարտի սկզբին Եգիպտոս այցի և նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին ասել էր, որ Երևանը միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին նաև նշելով, որ Երևանը Կահիրեի աջակցության ու խորհրդատվության կարիքն ունի` Հայաստանի կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված։
12:49 - 28 մարտի, 2024
Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձև
 |armenpress.am|

Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանաձև |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները ՄԱԿ-Անվտանգության խորհուրդ է ներկայացրել բանաձև, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք ունենք բանաձև, որը հենց նոր ներկայացրել ենք, և որը քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այն կոչ է անում անհապաղ հրադադարի հաստատում և պատանդների ազատ արձակում, և մենք շատ մեծ հույս ունենք, որ երկրները հավանություն կտան դրան», - ասել է նա: Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն կանգնած է Իսրայելի կողքին և աջակցում է իրեն պաշտպանելու՝ Իսրայելի իրավունքը՝ շեշտելով միևնույն ժամանակ քաղաքացիական անձանց չվնասելու և նրանց հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի հասնել հրադադարի շուրջ համաձայնության, որն Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը քննարկում են միջնորդների միջոցով։
12:06 - 21 մարտի, 2024
Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Փաշինյանը՝ Կահիրեի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Փաշինյանը՝ Կահիրեի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ վարչապետին դիմավորել են Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Գուսանը: Վարչապետը կատարել է մոմառավառություն և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Հաջորդիվ վարչապետը առաջնորդարանում կարճատև հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի: Վարչապետն անդրադարձել է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և այլ թեմաների: «Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին։ Ակնհայտորեն այդ հարցում Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքն ունենք, քանի որ գիտեք՝ պարզ չեն լոգիստիկ շղթաները։ Նախնական պայմանավորվածություն ունեցանք, կարծում եմ՝ գործնականում արդեն հնարավորինս արագ կկարողանանք իրագործել»,- ասել է վարչապետը։ 
17:36 - 06 մարտի, 2024
ԱՄՆ-ն կրկին վետո է կիրառել Գազայում հրադադար պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ՝ առաջարկելով իրենը  |amerikayidzayn.com|

ԱՄՆ-ն կրկին վետո է կիրառել Գազայում հրադադար պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ՝ առաջարկելով իրենը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> Միացյալ Նահանգները կրկին վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ արաբական երկրների աջակցությունը վայելող բանաձևի նկատմամբ, որը կոչ էր անում անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում: Բայց այս անգամ Վաշինգտոնն առաջարկել է իր նախագիծը, որն առաջարկում է ժամանակավոր զինադադար հաստատել:  Իսրայելական ռազմուժը շարունակում է հարվածները Գազայի հարավում գտնվող ու Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքին, ուր ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ են ապաստանել։ Ոմանք բազմիցս են տեղահանվել են անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր։ Իրավիճակը Գազայում վերստին հայտնվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում, և կրկին Միացյալ Նահանգները վետո է կիրառել արաբական երկրների աջակցությունը վայելող բանաձևի նկատմամբ, որը պահանջում էր անհապաղ զինադադար հաստատել Գազայում: Անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր երրորդ անգամ է, ինչ Վաշինգտոնը վետո է կիրառում Գազայում նմանատիպ բանաձի նկատմամբ: ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը այն անվանել է «անխոհեմ և վտանգավոր»․ «Իսրայելը սարսափելի հանցագործություններ է կատարում՝ միլիոնավոր անմեղ պաղեստինցիների անասելի տառապանքներ պատճառելով: Իսրայելը վետոյով պաշտպանվելու կարիք չունի: Այս խորհուրդը պետք է պաշտպանի պաղեստինցի երեխաներին, կանանց ու տղամարդկանց»: ԱՄՆ-ն առաջարկել է բանաձևի իր նախագիծը, ըստ որի պահանջվում է Գազայի հատվածում հաստատել ժամանակավոր հրադադար՝ Իսրայելի և «Համասի» միջև պատանդների գործարքին զուգահեռ: Վաշինգտոնի ներկայացմամբ, առաջարկը համաձայնեցված է Եգիպտոսի ու Կատարի հետ: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է․ «Մեր նախագիծը ընդգծում է, որ Գազայի հատվածի կրճատում չի կարող լինել և մերժում է Գազայում քաղաքացիական անձանց բռնի տեղահանումը՝ ընդգծելով նաև, որ ներկա պայմաններում Ռաֆահի վրա խոշոր ցամաքային հարձակումը չպետք է շարունակվի»: Իսրայելը նախազգուշացրել է, որ եթե «Համասի» ձեռքում պահվող բոլոր պատանդները չազատվեն մինչև այս մարտի 10-ը՝ Ռամադանի սկիզբը, ապա Ռաֆայի ուղղությամբ ցամաքային հարձակումը կշարունակվի: «Ամեն օր սպառնալիքներ են հնչում։ Չգիտենք՝ ուր գնանք»,- ասում է Ռաֆահում ապաստանած պաղեստինցի Նիհալ Օբեյդը: Այնուամենայնիվ, ԱՄՆ առաջարկած բանաձևը չի թաքցնում Վաշինգտոնի բացասական դիրքորոշումը Գազայի հատվածում իսրայելական ռազմուժի գործողությունների առնչությամբ։ Միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Ռիչարդ Գոուանն ասում է․ «Առաջին անգամն է, որ ԱՄՆ-ն առաջարկում է մի տեքստ, որն, իրոք, պարունակում է բավականին խիստ, թեև անուղղակի քննադատություն Գազայում Իսրայելի գործողությունների և Արևմտյան ափին հաստատված իրավիճակի առնչությամբ: Կարծում եմ, սա նշան է, որ Բայդենի վարչակազմի համբերությունը սպառվում է»: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է, թե չի պատրաստվում ենթարկվել միջազգային ճնշմանը։ Այս շաբաթ Իսրայելում սպասում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավոր խորհրդական Բրեթ ՄըքԳուրկին, որի նպատակն է համոզել Իսրայելին համաձայնության գալ պատանդների գործարքի շուրջ և հրաժարվել Ռաֆահում ցամաքային գործողությունից։
10:34 - 22 փետրվարի, 2024