Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում ՌԴ-ն համարվում է գլխավոր սպառնալիք, իսկ Չինաստանը՝ մրցակից
 |hetq.am|

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում ՌԴ-ն համարվում է գլխավոր սպառնալիք, իսկ Չինաստանը՝ մրցակից |hetq.am|

hetq.am: Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգին, որտեղ Ռուսաստանն անվանվում է կազմակերպության անվտանգության համար գլխավոր սպառնալիքը։ «Ռուսաստանի Դաշնությունը դաշնակիցների անվտանգության և եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար ամենակարևոր և անմիջական սպառնալիքն է»,- նշվում է հայեցակարգում։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի ու Չինաստանի գործընկերությունն անվանել է դաշինքի շահերին և արժեքներին սպառնալիք։ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր հայեցակարգի հիմնական թեզերն են. ՆԱՏՕ-ի ընդլայնումն ամրապնդեց Եվրոպայի անվտանգությունը և դարձավ պատմական հաջողություն: «Այն ամրապնդել է դաշինքը, ապահովել Եվրոպայի միլիոնավոր բնակիչների անվտանգությունը և ներդրում ունեցել եվրաատլանտյան տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում»,- նշվում է փաստաթղթում։ ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում ՌԴ-ի հետ և սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար։ Դաշինքը ակնկալում է պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները ռիսկերի նվազեցման և էսկալացիայի կանխարգելման համար: ՆԱՏՕ-ն զգալիորեն կամրապնդի զսպման և պաշտպանության հնարավորությունները՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։ Ռազմավարական միջուկային ուժերը, հատկապես ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անվտանգության բարձրագույն երաշխիքն են։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:57 - 29 հունիսի, 2022
ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը թռել է Թայվանի նեղուցի վրայով. Չինաստանը բողոք է ներկայացրել |news.am|

ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը թռել է Թայվանի նեղուցի վրայով. Չինաստանը բողոք է ներկայացրել |news.am|

news.am: Ուրբաթ օրը ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռը թռել է Թայվանի նեղուցի վրայով՝ ցույց տալով «ԱՄՆ-ի հանձնառությունը ազատ և բաց Հնդկ-Խաղաղօվկիանոսյան գոտու հանդեպ», դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ տասնյակ չինական ռազմական ինքնաթիռներ մտել են Թայվանի ՀՕՊ-ի ինքնահռչակ նույնականացման գոտի, ասվում է ԱՄՆ Հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության հայտարարության մեջ։ «Հունիսի 24-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon ինքնաթիռը հատել է Թայվանի նեղուցը միջազգային օդային տարածքում։ Միացյալ Նահանգները կշարունակի թռչել, նավարկել և գործել այնտեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը, այդ թվում՝ Թայվանի նեղուցում»,- ասված է հաղորդագրությունում։ Չինաստանի բանակը բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ կապված ամերիկյան P-8A Poseidon ռազմական ինքնաթիռի թռիչքի հետ: «Թայվանի նեղուցի վրայով ԱՄՆ ռազմական P-8A Poseidon ինքնաթիռի թռիչքը վնասում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,- շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) Արևելյան գոտու մարտական հրամանատարության ներկայացուցիչ Շի Ին։ Նա հավելել է, որ PLA-ի ռազմական գործողությունների Արևելյան թատրոնի հրամանատարությունը մշտապես գտնվում է բարձր զգոնության մեջ և վճռականորեն կպաշտպանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:02 - 25 հունիսի, 2022
Չինաստանը ուղեծիր է դուրս բերել հեռագործ զոնդավորման արբանյակների խումբ

 |armenpress.am|

Չինաստանը ուղեծիր է դուրս բերել հեռագործ զոնդավորման արբանյակների խումբ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն արեգակնա-սինքրոնային ուղեծիր է դուրս բերել «Յոգան-35» շարքի հեռագործ զոնդավորման երեք արբանյակներ: Այդ մասին հունիսի 23-ին հաղորդել է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC): Երեք արբանյակներով «Չանչժան-2D» կրող հրթիռը մեկնարկել է Սիչանի տիեզերակայանից՝ տեղական ժամանակով 10:22-ին (Երեւանի ժամանակով 06:22-ին), հետեւում է հաղորդագրությունից: Ըստ կորպորացիայի տվյալների՝ դուրսբերված ապարատներն օգտագործվելու են գիտական փորձարկումներ անցկացնելու, երկրի հեռագործ զոնդավորման եւ ռեսուրսների հետախուզման համար: «Չանչժան-2D» երկաստիճանավոր կրող հրթիռը մշակվել է Շանհայի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի (SAST) կողմից՝ ցածր շուրջերկրյա ուղեծիր արբանյակների դուրսբերման համար: Մշակողների տեղեկատվության համաձայն, այն նաեւ կարող է մինչեւ 1300 կիլոգրամ օգտակար բեռնվածք դուրս բերել շուրջ 645 կիլոմետր բարձրությամբ արեգակնա-սինքրոնային ուղեծիր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:25 - 23 հունիսի, 2022
ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են զարգացնել եվրասիական տրանսպորտային երթուղիները

ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են զարգացնել եվրասիական տրանսպորտային երթուղիները

Եվրասիական տնտեսական միության մասնակիցները պատրաստ են ակտիվացնել աշխատանքը՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման ուղղությամբ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո։ «Որոշում է կաացվել, որն ուղղված է տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացմանն ուղղությամբ աշխատանքների ակտիվացմանը», - ասել է Մյասնիկովիչը։ Նրա խոսքով, մասնավորապես, առաջարկ կա «Հայաստանում Հարավային երկաթուղի կառուցելու, վերակառուցելու Մ-1 ավտոմոբիլային ճանապարհը՝ Եվրոպա-Արևմտյան Չինաստան ավտոմոբիլային երթուղու զարգացման համար, որի մի ճյուղը նաև Բելառուս կտանի, կառուցելու Եվրոպա-Արևմտյան Չինաստան և Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղիները»։   Նորա Վանյան
15:28 - 21 հունիսի, 2022
ՎՏԲ-ի ղեկավարը հայտնել է, որ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանում

 |factor.am|

ՎՏԲ-ի ղեկավարը հայտնել է, որ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանում |factor.am|

factor.am: ՎՏԲ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի և Հնդկաստանի բանկային շուկաներում։ Interfax-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։ «Բացառությամբ միայն մեկ դեպքի՝ մենք ոչ մի տեղ չենք վաճառի (մասնաճյուղերը)։ Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք։ Մենք ամեն տեղ կմնանք։ Մենք հեռանում ենք միայն Վրաստանից, սակայն այնտեղ մի փոքր այլ իրավիճակ է։ Իսկ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք մնում ենք և կզարգացնենք ազգային բանկերի, տեղի բանկերի հետ համագործակցությունը, որպեսզի ազգային տարադրամով իրականացվող երկկողմ առևտրում առանցքային բանկ դառնանք: Մենք այս երկրներում մեր բիզնեսի հեռանկարներ ենք տեսնում»,- ասել է նա։
16:48 - 20 հունիսի, 2022
Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպական երկրները, որոնք փորձում են այլընտրանք գտնել ռուսական ածխին, այս տարվա առաջին հինգ ամսում 40%-ով ավելի շատ ածուխ են ներկրել հարավաֆրիկյան արտահանման գլխավոր հանգույցից, քան 2021 թ-ին, հայտնում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Այս տարվա մայիսի վերջի տվյալներով՝ Ռիչարդս Բեյ հարավաֆրիկյան ածխային տերմինալը (RBCT) 3 մլն 240 հազար 752 տոննա ածուխ է արտահանել եվրոպական երկրներ, որը կազմում է RBCT-ի արտահանման ընդհանուր ծավալի 15%-ը, 2021 թ-ին այն կազմել է 2 մլն 321 հազար 190 տոննա (4%)։ Օգոստոսի երկրորդ կեսից սկսած՝ Եվրամիությունն արգելելու է ռուսական ածխի ներկրումը, դա Մոսկվայի դեմ լայնամասշտաբ պատժամիջոցների մի մասն է։ RBCT-ն դեռ չի պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։ Այն սովորաբար ցուցանիշները ներկայացնում է տարեկան կտրվածքով և արտահանման ուղղությունների վերաբերյալ մանրամասն տվյալներ չի տրամադրում։ Այս տարի RBCT-ից ածուխ են գնել Նիդերլանդներն, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Դանիան, Լեհաստանը, Գերմանիան և Ուկրաինան։ Նրանցից ոմանք սկսել են ածուխ ներկրել RBCT-իц միայն փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Նիդերլանդները RBCT-ից ածուխ չի գնել այս տարվա հունվարին և փետրվարին, սակայն 1,27 մլն տոննա ներկրել է մարտին, ապրիլին և մայիսին, ընդ որում՝ ծավալներն ավելանում են յուրաքանչյուր ամիս։ RBCT-ից ածխի ներկրման ծավալներով այն չորրորդն է, նրան բաժին է ընկել տերմինալի արտահանման ընդհանուր ծավալի 5,76%-ը։ Ֆրանսիան RBCT-ից յոթնապատիկ ավելի շատ ածուխ է գնել այս տարի՝ 464 հազար 432 տոննա՝ ի տարբերություն անցյալ տարվա 68 հազար 5 տոննայի։ Իսպանիան, Լեհաստանն ու Գերմանիան անցյալ տարի նույնպես ածուխ չեն ներկրել տերմինալից։ Այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում Իսպանիան գնել է 355 հազար 250 տոննա ածուխ, Լեհաստանը՝ 181 հազար 515 տոննա, Գերմանիան՝ 157 հազար 383 տոննա։ Ճապոնիան, որը նույնպես հայտարարել է, որ արգելելու է ռուսական ածխի ներկրումը, հունվարից ի վեր RBCT-ից գնել է 388 հազար 249 տոննա ածուխ, ինչը գրեթե կրկնակի ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։ Չինաստանը՝ 2021 թ-ին RBCT-ից ամենաշատ ածուխ ներկրած երրորդ երկիրը (6,09 մլն տոննա), այս տարի տերմինալից ածուխ չի գնել, սակայն ավելացրել է ռուսական ածխի ներկրման ծավալները։ Եվրոպական երկրներ արտահանման աճը տեղի է ունեցել՝ չնայած RBCT-ի աշխատանքի ցածր ցուցանիշներին։ Տեխնիկական վատ սպասարկումը, գնացքաքարշերի պակասն ու պղնձե մալուխների գողությունը խաթարել են հարավաֆրիկյան պետական երկաթուղային բեռնափոխադրումները, որոնց միջոցով ածուխը տեղափոխվում էր RBCT և մյուս տերմինալներ։ Որոշ հանքափորներ ածուխը տեղափոխում են բեռնատարներով։ 2022 թ-ի հինգ ամսում RBCT-ն արտահանել է 22 մլն 057 հազար 587 տոննա ածուխ։ Այս տեմպերով տերմինալում կրկին կգրանցվի տարեկան արտահանման անկում այն դեպքում, երբ 2021 թ-ին արտահանման ծավալներն ամենացածրն են եղել 1996 թ-ից ի վեր»։   Նորա Վանյան
20:28 - 15 հունիսի, 2022
Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտման ֆիննական կենտրոնն (CREA) զեկույց է հրապարակել, որում նշել է, որ էներգակիրների արտահանման հաշվին Ռուսաստանն $98 միլիարդ է վաստակել Ուկրաինայի դեմ պատերազմի 100 օրվա ընթացքում։ Ընդ որում, այդ էներգակիրների խոշորագույն ներկրողը Եվրամիությունն է։ Al Jazeera-ն անդրադարձել է զեկույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «CREA ֆիննական անկախ կենտրոնի այսօրվա զեկույցը հրապարակվել է այն շրջանում, երբ ռուսական զորքերը շարունակում են դանդաղ, բայց հաստատուն առաջընթացն՝ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի շրջանի ամբողջական գրավման արշավի շրջանակում։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն Ուկրաինային զենք և գումար են տրամադրել, որպեսզի օգնեն նրան դիմակայել Ռուսաստանի գրոհին, ինչպես նաև Մոսկվային պատժել են աննախադեպ տնտեսական պատժամիջոցներով։ Սակայն Կիևն արևմտյան երկրների կոչ է արել խզել Մոսկվայի հետ բոլոր առևտրային կապերը՝ հույս ունենալով, որ դա կխլի նրանից ֆինանսական այդ փրկօղակը փետրվարի 24-ի ներխուժումից հետո։ Պատերազմից առաջ Ռուսաստանը Եվրամիությանը գազ էր մատակարարում նրա պահանջարկի 40%-ի չափով, և նավթ՝ 27%-ի չափով։ Այս ամիս ավելի վաղ ԵՄ-ն համաձայնության է եկել ռուսական նավթի մեծ մասի ներկրումից հրաժարվելու շուրջ և մտադիր է այս տարվա ընթացքում երկու երրորդով նվազեցնել գազի ներկրումը։ CREA-ի հաշվետվության համաձայն՝ պատերազմի առաջին 100 օրվա ընթացքոմ Եվրամիությանը բաժին է ընկել ռուսական էներգակիրների արտահանման 61%-ը, որը համարժեք է $60 միլիարդին։ Ընդհանուր առմամբ, առաջատար ներկրողներն են եղել Չինաստանն՝ էներգակիրների դիմաց վճարելով $13.2 միլիարդ, Գերմանիան՝ $12.7 մլրդ, Իտալիան՝ $8.2 մլրդ, Նիդերլանդները՝ $8.4 մլրդ, Թուրքիան՝ $7 մլրդ, Լեհաստանը՝ $4.6 մլրդ, Ֆրանսիան՝ $4,5 մլրդ և Հնդկաստանը՝ $3,6 մլրդ։ Հանածո վառելիքից Ռուսաստանի եկամուտները ստացվում են, նախևառաջ, անմշակ նավթի վաճառքից ($48.2 մլրդ), այնուհետև՝ խողովակաշարով մատակարարվող գազից ($25.1 մլրդ), նավթամթերքից ($13.6 մլրդ), հեղուկ բնական գազից ($5.3 մլրդ) և ածխից ($4.8 մլրդ)։ Անգամ չնայած այն բանին, որ մայիսին ռուսական էներգակիրների արտահանումը կտրուկ կրճատվել է, իսկ շատ երկրներ և ընկերությունները հրաժարվել են մատակարարումներից պատերազմի պատճառով, հանածո վառելիքի համաշխարհային գների աճը շարունակել է համալրել Կրեմլի գանձարանը, իսկ արտահանումից ստացված եկամուտները ռեկորդային բարձր մակարդակի են հասել։ CREA-ի տվյալներով՝ արտահանման միջին գները Ռուսաստանում մոտ 60%-ով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարի։ Որոշ երկրներ էլ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման ծավալները։ Նրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ֆրանսիան, ասված է զեկույցում։ «Հնդկաստանը ռուսական անմշակ նավթի խոշոր ներկրող է դարձել՝ ձեռք բերելով արտահանված ապրանքի 18%-ը», - նշել է CREA-ն՝ հավելելով, որ «դրա զգալի մասը վերաարտահանվում է զտված նավթամթերքի տեսքով», այդ թվում՝ ԱՄՆ և եվրոպական երկրներ։ «Մինչ ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հավանականությունը, Ֆրանսիան ավելացրել է ներկրումն ու դարձել հեղուկ բնական գազի խոշորագույն ներկրողն աշխարհում», - ասել է CREA-ի վերլուծաբաններից մեկը»։   Նորա Վանյան  
17:01 - 14 հունիսի, 2022
«Սա Սառը պատերազմ 2.0 է». ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը սյունակ է գրել պատժամիջոցների մասին
 |hetq.am|

«Սա Սառը պատերազմ 2.0 է». ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը սյունակ է գրել պատժամիջոցների մասին |hetq.am|

hetq.am: ВТБ բանկի կառավարման խորհրդի ղեկավար, նախագահ Անդրեյ Կոստինը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կգործեն երկար ժամանակ։ Այդպիսի կարծիք Կոստինը հայտնել է «Սկսել նոր էջից» վերնագրով սյունակում, որը հրապարակել է РБК-ն։ «Պատժամիջոցները երկար ժամանակ կլինեն։ Գլոբալացումն իր նախկին տեսքով ավարտվել է։ Աշխարհը, հավանաբար, կրկին կոշտ կբաժանվի «յուրայինների» և «օտարների» միջև։ Սա Սառը պատերազմ 2.0 է։ Համաշխարհային շուկա մուտք գործելը (որտեղ գործում են ոչ մեր կանոնները) անհրաժեշտ է վաստակել լավ վարքով, այսինքն «խաղի կանոններով», հետևում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի վերջին հայտարարությունից, որը նա արել է Լոնդոնի Սիթիում: Ռուսաստանը ստացել է «կարմիր քարտ», Չինաստանը՝ դեռևս «դեղին»,- գրել է Կոստինը։ Վերջինիս խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը «մտել էր «գլոբալացման» խաղի մեջ», որի կանոնները ձևակերպվել էին ոչ իր կողմից և առանց իր մասնակցության»։ Կոստինը գրում է, որ դրա հաշվին, երկրում մի քանի տարվա մեջ հայտնվեց ֆինանսական հատվածը, որը հիմնված էր ԱՄՆ-ի ու Եվրոպայի պրակտիկաների վրա։ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, ըստ ВТБ-ի ղեկավարի, ցույց տվեց Ռուսաստանի կախվածությունն արտաքին շուկաներից։ «Սակայն իրական լուրջ ահազանգ դարձավ 2014 թվականը։ Հայրենական խոշորագույն բանկերը կտրվեցին կապիտալի արևմտյան շուկաներից, իսկ որոշ գործընկերներ՝ անջատվեցին վճարային համակարգերից։ Հասկանալի դարձավ. մեզ կարող են հեշտորեն «չեղարկել»»,- ամփոփել է Կոստինը։ Լուսանկարը՝ Максим Стулов / Ведомости
13:53 - 14 հունիսի, 2022
ԱՄՆ-ն խաղաղության հայտարարությունների ներքո խափանում է կայունությունը Թայվանի նեղուցում. Չինաստանի ԱԳՆ
 |news.am|

ԱՄՆ-ն խաղաղության հայտարարությունների ներքո խափանում է կայունությունը Թայվանի նեղուցում. Չինաստանի ԱԳՆ |news.am|

news.am: Միացյալ Նահանգները շարունակում է ապակայունացնել իրավիճակը Թայվանի նեղուցում եւ նպաստել շրջանի ռազմականացմանը՝ քողարկվելով Վաշինգտոնի «մեկ Չինաստան» սկզբունքին հետեւելու խաղաղության հայտարարություններով։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ «ԱՄՆ-ը Թայվանի նեղուցի ռազմականացման գլխավոր մեղավորն է»,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե ամերիկյան իշխանությունները կողմնակից են «մեկ Չինաստան» սկզբունքին։ «Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության ամենամեծ սպառնալիքը անջատողական ուժերն են Թայվանում, որոնց գործողություններին աջակցում է Միացյալ Նահանգները»։ Դիվանագետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պաշտոնական կապեր է պահպանում Թայբեյի հետ՝ անտեսելով Պեկինի բողոքները։ Ավելին, Վան Վենբինը նշել է, որ Վաշինգտոնը նաեւ պարբերաբար նախաձեռնում է նաեւ Հարավչինական ծովում իրավիճակի ապակայունացման սադրիչ գործողություններ՝ այնտեղ ուղարկելով ամերիկյան ՌԾՈւ-ի նավեր։ Պաշտոնական ներկայացուցչը հավաստիացրել է, որ Սպիտակ տունը միաժամանակ «փորձում է վարկաբեկել Չինաստանին»։
14:55 - 13 հունիսի, 2022
Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ
 |tert.am|

Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ |tert.am|

tert.am: Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. դա պայմանավորված է նրանով, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն ավելացնել իրենց զինանոցները։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակված զեկույցում։«Միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է «սառը պատերազմից» պիկից ի վեր»,- նշել են ինստիտուտի փորձագետները։ Ներկայում «հստակ նշաններ կան առ այն, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է», և «բոլոր ուժերը «միջուկային ակումբում» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում»,- ասել են փորձագետները։Միջազգային լարվածության ուժեղացմանը նպաստում է նաև այն փաստը, որ, ըստ հետազոտողների, այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը», և «միջուկային զենքի դերն իրենց ռազմական մարտավարությունում գնալով ավելի նշանակալի է դառնում»։Ըստ SIPRI-ի՝ «միջուկային ակումբի» բոլոր երկրներն ակտիվորեն ծրագրեր են մշակում միջուկային զենքի հետ կապված կամ արդեն գոյություն ունեցող զինանոցներն են ընդլայնում։ Մասնավորապես, «Մեծ Բրիտանիան հայտարարել է միջուկային մարտագլխիկների պաշարների սահմանաչափի ավելացման մասին»՝ որոշելով «հրապարակայնորեն չներկայացնել դրանց թիվը», իսկ Ֆրանսիան «պաշտոնապես սկսել է միջուկային զենքով հագեցած երրորդ սերնդի սուզանավ ստեղծելու ծրագիրը»:Ինստիտուտը նաև նշում է, որ Հնդկաստանը և Պակիստանը «ավելացնում են միջուկային զենքի պաշարները և մշակում նոր առաքման համակարգեր», իսկ Իսրայելը «արդիականացնում է իր միջուկային զինանոցը»։ Միաժամանակ ԿԺԴՀ-ն «ակտիվորեն միջուկային զենք է փորձարկում» և, ըստ փորձագետների, «արդեն արտադրել է 20 մարտագլխիկ՝ բավարար ռեսուրսներով՝ լրացուցիչ 45-55 մարտագլխիկ արտադրելու համար»։ SIPRI-ի փորձագետների խոսքով՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Չինաստանում 300 նոր արձակման սիլոսներ են կառուցվում: Շարունակությունը՝ tert.am-ում
12:34 - 13 հունիսի, 2022
ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

1lurer.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը կողմ է քվեարկել Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ քննադատության ենթարկելով երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման պարզաբանման բացակայության պատճառով: Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը տեղեկացրել է, որ բանաձևին կողմ են քվեարկել կառավարիչներից 30-ը, դեմ՝ Ռուսաստանը և Չինաստանը, իսկ Հնդկաստանը, Լիբիան, Պակիստանը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը նախաձեռնող երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Եվրամիության և ԱՄՆ պատվիրակությունները հայտարարություն են տարածել, որով Իրանի իշխանություններին կոչ են արել համագործակցել ուրանի մասնիկների ծագումը պարզելու հարցում, որպեսզի գործակալությունը կարողանա անհրաժեշտ երաշխիքներ տրամադրել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է բանաձևի ընդունմանը՝ նշելով, ու Թեհրանը վճռական և համաչափ պատասխան կտա: Նրա խոսքով՝ բանաձևը նախաձեռնող երկրներն ամբողջական պատասխանատվություն են կրում դրա հետևանքների համար։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ողջունել է բանաձևի ընդունումը: Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի որոշումը հստակ նախազգուշական ազդակ է Իրանի համար։
12:13 - 09 հունիսի, 2022
Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցների ԱՄՆ նախաձեռնության վրա |azatutyun.am|

Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցների ԱՄՆ նախաձեռնության վրա |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը և Ռուսաստանը երեկ վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու Միացյալ Նահանգների նախաձեռնության վրա՝ կապված բալիստիկ հրթիռների արձակման վերսկսման հետ: Սա Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների հետ կապված առաջին հրապարակային պառակտումն է Անվտանգության խորհրդում 2006 թվականից ի վեր, երբ Փհենյանի նկատմամբ առաջին սահմանափակումները մտցվեցին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած 13 անդամները պաշտպանել են ԱՄՆ-ի մշակած բանաձևը, որով առաջարկվում էր արգելել ծխախոտի և նավթի արտահանումը Հյուսիսային Կորեա. այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը մոլի ծխող է։ Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու էր Lazarus հաքերային խմբավորումը, որը, ըստ ԱՄՆ-ի, կապված է Հյուսիսային Կորեայի հետ։ Քվեարկության նախօրեին Հյուսիսային Կորեան երեք հրթիռ էր արձակել: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն այս ամիս ավելի վաղ ասել էր, որ «ժամանակն է դադարեցնել լուռ թույլտվությունը և սկսել գործել»։ Վերջին 16 տարիների ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բազմիցս խստացրել է պատժամիջոցները՝ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերի ֆինանսավորման դադարեցմանը հասնելու նպատակով: Վերջին անգամ Փհենյանի դեմ միջազգային պատժամիջոցները խստացվել են 2017 թվականին։
11:31 - 27 մայիսի, 2022