ՈՒԵՖԱ

Քննարկվել է Երևանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թ. եզրափակչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Քննարկվել է Երևանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թ. եզրափակչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Հայաստանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչն անցկացնելու նախապատրաստական աշխատանքներին: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը և այլք: Ինչպես նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եզրափակիչը հեռարձակվելու է ավելի քան 70 երկրում: Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի «4-ի եզրափակչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»: Նշվել է, որ մեծ թվով երկրպագուներ կայցելեն Հայաստան: Առաջիկայում սպասվում է նաև ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների այցը՝ նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով: Արայիկ Հարությունյանն ընդգծել է եզրափակիչը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու կարևորությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունն օժանդակելու այդ աշխատանքներում:
18:48 - 16 հունվարի, 2024
ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Երևանում

ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Երևանում

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից:Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում:Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2023 թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ:Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
18:45 - 18 դեկտեմբերի, 2023
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան և ընկերական Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)Արտակ Դաշյան - «Փյունիկ»Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա) Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն:
17:41 - 03 հոկտեմբերի, 2023
ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ՀՖՖ-ի դեմ
 |tert.am|

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ՀՖՖ-ի դեմ |tert.am|

tert.am: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, մի շարք կետերով կարգապահական գործ է բացել Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան-Խորվաթիա խաղի վերաբերյալ: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում ներկայացվել են խախտված կետեր, որոնցում մեղադրվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Դրանք են` ընդհանուր օգտագործման անցուղիների արգելափակում, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրություն, հրավառություն (ճայթուկներ), հանդիպման մեկնարկի ուշացում, խաղի մեկնարկի ուշացում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պատճառով: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա խաղը կայացել է սեպտեմբերի 11-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ խորվաթների: Հանդիպման ընթացքում դրոնի միջոցով մարզադաշտում ծածանվել է Արցախի դրոշը:
11:54 - 15 սեպտեմբերի, 2023
Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
 |armenpress.am|

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող 4 ֆուտբոլիստների անունները, որոնց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Բացի հայ կիսապաշտպանից՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հավակնորդներն են նաև «Ռեալ»-ի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն և «Ինտեր»-ի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։ Քվեարկությունն ընթանում է ՈՒԵՖԱ-ի կայքում: Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Միլան»-«Ինտեր» առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հայ կիսապաշտպանը խաղի 11-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Մխիթարյանը խաղի 62-րդ րոպեին փոխարինվել էր՝ տեղը զիջելով Մարսելով Բրոզովիչին։ Մխիթարյանը, գրավելով «Միլան»-ի դարպասը, դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում։ «Միլան»-«Ինտեր» հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով։  
12:16 - 11 մայիսի, 2023
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Ուկրաինային |armsport.am|

Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Ուկրաինային |armsport.am|

armsport.am: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով։  Առաջին կեսը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, բայց խաղասկզբում ռեալ գոլային պահեր ստեղծեց մեր ընտրանին: Հանդիպման արդեն 5-րդ րոպեին Լուկաս Սելարայանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն ոչ այնքան ուժեղ հարվածից հետո Դունինը հետ մղեց գնդակը: Րոպեներ անց Բիչախչյանը հնարավորություն ստացավ հաշիվը բացելու, բայց մոտտարածությունից կատարած հարվածը շեղ ստացվեց: Չնայած ակտիվությանը, 21-րդ րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց․ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը հասավ Յուրչենկոյի դարպասի մոտ կանգնած Զուբկովին, ով էլ իր հերթին այն փոխանցեց Տիմչուկին, ով գրավեց դատարկ դարպասը: Գոլից հետո մեր թիմը պարբերաբար գրոհներ էր ձեռնարկում, բայց խաղի տեմպն ընդհանուր առմամբ ընկավ. թիմերն ընդմիջման գնացին 0-1 հաշվով: Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 57-րդ րոպեին մեր ընտրանին երկրորդ գոլը բաց թողեց:Հիշեցնենք՝ հյուրերը հանդիպման հաշիվը բացել էին 21-րդ րոպեին: 65-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը տուգանայինի մատույցներից սպառնաց մրցակցի դարպասին, բայց գնդակը վերև ընթացավ:Խաղի 67-րդ րոպեին հյուրերը 3-րդ գնդակն ուղարկեցին Դավիդ Յուրչենկոյի դարպասը: Աչքի ընկավ Դովբիկը։ Իսկ 81-րդ և 84-րդ րոպեին հյուրերն էլ ավելի մեծացրեցին իրենց առավելությունը․ աչքի ընկան Դանիլո Իգնատենկոն և Արտյոմ Դովբիկը, ով դարձավ դուբլի հեղինակ։
18:56 - 24 սեպտեմբերի, 2022
ՈՒԵՖԱ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում մարզադաշտերի, ենթակառուցվածքների հիմնմանը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսանդր Չեֆերինին

ՈՒԵՖԱ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում մարզադաշտերի, ենթակառուցվածքների հիմնմանը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսանդր Չեֆերինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, ով մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Վարչապետը կարևորել է ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է  վերջինիս և ՀՖՖ-ի միջև սերտ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Երևանում և մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված նախագծերի կարևորությունը, որոնք նպաստում են ֆուտբոլի և սպորտի մասսայականացմանը: Կառավարության ղեկավարը շեշտել է ֆուտբոլի դերը, որն ունի ոչ միայն սոցիալական, այլև կրթական ու հոգեբանական կարևոր ասպեկտներ: Ալեքսանդր Չեֆերինը ևս մեկ անգամ շնորհավորել է ՀՖՖ 30-ամյակի կապակցությամբ և հավելել, որ ՈՒԵՖԱ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանը: Ծրագրերն ուղղված են լինելու նոր մարզադաշտերի, ենթակառուցվածքների հիմնմանը, իսկ աջակցության ծավալները շարունակական կընդլայնվեն:
16:18 - 16 հունիսի, 2022
Մեզ չհերիքեց վստահությունը մեր ուժերի նկատմամբ. Կապառոսը՝ Շոտլանդիայի դեմ խաղի մասին |armenpress.am|

Մեզ չհերիքեց վստահությունը մեր ուժերի նկատմամբ. Կապառոսը՝ Շոտլանդիայի դեմ խաղի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Շոտլանդիայի հետ անհաջող հանդիպումը կապում է անվստահ խաղի հետ: «Շոտլանդիայի ընտրանին ավելի ուժեղ էր մեզնից: Մեզ չհերիքեց վստահությունը մեր ուժերի նկատմամբ, երբ գնդակը մեզ մոտ էր լինում: Շոտլանդացիները ֆիզիկապես շատ ուժեղ են»,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կապառոսը: Գլխավոր մարզչի խոսքով շոտլանդացիները հրաշալի են օգտագործում ստանդարտները: Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալվեց Շոտլանդիայի հավաքականին: Գլազգոյի «Հեմպդեն պարկ»-ում կայացած խաղի առաջին կեսում բացարձակ առավելություն ուներ Շոտլանդիայի հավաքականը. տան տերերն իրար հաջորդող գրոհներով տիրել էին նախաձեռնությանը: Հանդիպման 28-րդ րոպեին հեռահար փոխանցում ստանալով, գլխի շեշտակի հարվածով, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Ռալստոնը: Շոտլանդիան կարողացավ կրկնապատկել առավելությունը, մինչ թիմերը կգնային ընդմիջման: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Մըքեյնան: Երկրորդ կեսը գրեթե նույն զարգացումն ունեցավ և Շոտլանդիան շարունակում էր խաղն իր ձեռքում պահել: Հայաստանի հավաքականի պաշտպանները մեծ ծավալի աշխատանք էին կատարում, հատկապես թիմի ավագ Վարազդատ Հարոյանը: Ի վերջո Շոտլանդիան կարողացավ պահել առաջին խաղակեսում գրանցված հաշիվը և հաղթեց 2:0 հաշվով:
11:01 - 09 հունիսի, 2022
Շվեյցարիայում սկսվել է Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի դատավարությունը

Շվեյցարիայում սկսվել է Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի դատավարությունը

Շվեյցարիայում սկսվել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի գործով դատավարությունը։ Նախկին պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիոն բնույթի վճարումներ իրականացնելու համար, գրում է Reuters-ը։ Նրանք մասնավորապես մեղադրվում են 2011 թ-ին 2 մլն շվեյցարական ֆրանկի ($2.08 միլիոն) ապօրինի վճարում կատարելու համար։ Բլատերն ու Պլատինին հերքում են մեղադրանքը՝ ասելով, թե Պլատինիին այդ գումարը վճարվել է 1998-2002 թթ-ին նրա խորհրդատվական ծառայությունների դիմաց՝ բանավոր պայմանավորվածության հիման վրա։ Շվեյցարիաի Բելինցոնա քաղաքի դաշնային քրեական դատարանում գործի լսումները շարունակվելու են մինչև հունիսի 22-ը։ Վճիռը կայացվելու է հուլիսի 8-ին։ Եթե այն մեղադրական լինի, Պլատինիին և Բլատերին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։ «Ես ինձ վստահ եմ զգում, արևը շողում է․․․ լավ տրամադրություն ունեմ։ Ես հակաօրինական ոչինչ չեմ արել», - ասել է Զեպ Բլատերը լրագրողներին։ Միշել Պլատինին վստահություն է հայտնել, որ «արդարությունը կվերականգնվի»։   Նորա Վանյան
16:41 - 08 հունիսի, 2022
Մադրիդի «Ռեալը»՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր
 |azatutyun.am|

Մադրիդի «Ռեալը»՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր |azatutyun.am|

azatutyun.am: Մայիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակի համար պայքարել են Մադրիդի «Ռեալը» և Լիվերպուլի նույնանուն թիմը: Խաղն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով 1-0 հաշվով, միակ գոլի հեղինակը բրազիլացի Վինիշիուս Ժունիորն է (Կրտսերը): Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան: «Ռեալն» իր պատմության ընթացքում 14-րդ անգամ է վաստակել Հին մայրցամաքի ամենակարևոր տիտղոսը, ինչը եվրոպական ֆուտբոլում բացարձակ նվաճում է: «Ռեալի» իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին էլ յուրօրինակ ռեկորդ է սահմանել` չորս անգամ շահելով ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը. երկու անգամ «Միլանի» և երկու անգամ «Ռեալի» հետ: Այս եզրափակիչ հանդիպումը պետք է տեղի ունենար Սանկտ Պետերբուրգում, սակայն ՈւԵՖԱ-ն այս տարվա փետրվարի 25-ին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հաջորդ օրը, վճռել է խաղը չանցկացնել Ռուսաստանում, ինչից հետո Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է այն Փարիզ տեղափոխելու առաջարկը:
11:00 - 29 մայիսի, 2022