ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն

Իտալիան 53 տարի անց կրկին լավագույնն է Եվրոպայում |armenpress.am|

Իտալիան 53 տարի անց կրկին լավագույնն է Եվրոպայում |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության եզրափակիչում` Ուեմբլի մարզադաշտում Իտալիան մրցեց Անգլիայի հետ: Հանդիպման մեկնարկում, առաջին իսկ գրոհի ժամանակ, խաղի 2-րդ րոպեին Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ: Արագ հակագրոհի ժամանակ աչքի ընկավ Լյուկ Շոուն: Սա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գնդակն է: Բաց թողած գնդակից հետո Իտալիան կորցրեց խաղի «թելը»: Անգլիան տիրում էր նախաձեռնության, իսկ «ազուրիները» անկանոն էին գործում: Խաղակեսի վերջնամասում իտալացիների խաղում հավասարակշռություն մտավ: Թիմերն ընդմիջման գնացին անգլիացիների նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսի մեկնարկում Իտալիան շատ ավելի ակտիվ էր և այդ ակտիվությունը տվեց իր արդյունքը: 61-րդ րոպեին Անգլիայի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հաշվի հավասարությունը վերականգնեց պաշտպան Լեոնարդո Բոնուչին: Ի դեպ, Բոնուչին ամենածեր ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի առաջնության եզրափակիչներում: Ի վերջո հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ առաջին կեսում թիմերը զգուշավոր էին հարձակման գծում և առավել կենտրոնացած էին պաշտպանության վրա: Երկրորդ կեսը և նույն տեսքն ուներ և այս խաղում որոշիչ եղավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին իտալացիները: Իտալիայի համար սա արդեն 4-րդ եզրափակիչն էր: Երկու անգամ` 2000 և 2012 թվականներին Իտալիան ձախողվել է, իսկ 1968 թվականին «ազուրիները» հաղթել են:
02:14 - 12 հուլիսի, 2021
«Հեյնիկեն» գարեջրի ադրբեջանական դրոշով խմբաքանակն արտադրվել է ՌԴ-ում և Հայաստան է ներկրվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ. ՍԱՏՄ-ը պարզաբանում է

«Հեյնիկեն» գարեջրի ադրբեջանական դրոշով խմբաքանակն արտադրվել է ՌԴ-ում և Հայաստան է ներկրվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ. ՍԱՏՄ-ը պարզաբանում է

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում երեկ երեկոյան հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը: «Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո2020-ի խաղերը: ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ:
16:59 - 15 հունիսի, 2021
Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին |armenpress.am|

Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Կրիստիան Էրիկսենի առողջական վիճակին: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Կրիստիան Էրիկսենը հիվանդանոցում է, բժիշկները շարունակում են իրենց աշխատանքը նրա հետ»: ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտնել է, որ հանդիպումը կշարունակվի Երևանի ժամանակով 22:30-ից սկսած։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրի Դանիա-Ֆինլանդիա խաղի առաջին կեսի ավարտին մոտ, խաղային իրավիճակում, քայլելլիս Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ: Հենց խաղադաշտում բժիշկները փորձում էին արհեստական շնչառության միջոցով օգնել ֆուտբոլիստին: Հաջորդիվ` շրջապատված ծածկոցներով և Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներով, բժիշկները դուրս բերեցին Էրիկսենին մարզադաշտից: ՈւԵՖԱ-ի պաշտոնական աղբյուրների տեղեկությամբ Էրիկսենի վիճակը ստաբիլ է:
21:58 - 12 հունիսի, 2021