Նորայր Նորիկյան

Մեր ժողովրդի ընտրությունն այսպիսինն է․ «Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական հայտարարությունը

Մեր ժողովրդի ընտրությունն այսպիսինն է․ «Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական հայտարարությունը

On June 27, 2021, the Central Electoral Commission of Armenia summed up the results of the snap parliamentary elections and made a decision on forming a National Assembly, and distributing the mandates. The "Fair Armenia" party issued a statement on the topic. The results of the snap parliamentary elections are a key message to understand the essence of human relations during political activity, and the nature of "the game rules" in the political field. The current situation forces all of us to assess the internal and external challenges facing our country in a different way, striving to overcome them through the use of the collective potential of the whole nation.  The "Fair Armenia" party is only 4 months old, but the registered 4000 votes (nearly) show that a certain positive attitude has been formed towards the party. Of course, we still have a lot to do to gain the trust of our people. At the same time, it should be emphasized that during the whole period of the electoral process, society was polarized. One part elected the alliances consisting of the representatives of the former political regimes, and the other part gave a chance to the current authorities again, as a result of which the majority of the political forces did not cross the threshold. The "Fair Armenia" party expresses its gratitude to those who voted for the party, as well as to all the citizens who were guided exclusively by the interests of the state in the polling stations, with a sense of deep civic responsibility, and behavior based on law. The party states that this is the choice of our people, so each of us must take into account the new reality in the political field and the change in the political mosaic. The "Fair Armenia" party considers itself the speaker of the citizens who voted for it and will act on their behalf, as it will act for the sake of every citizen of Armenia, the security of the Armenian people, and the country. We are deeply convinced that both the newly elected Parliament and the government to be formed in the near future face the task of carrying out a responsible mission with the determination to make a breakthrough in all spheres of public life. The adoption of a qualitatively new constitution, change of government system, increase of the efficiency in state institutions, as well as improvement of the demographic problem, stabilization of the economic situation, and formation of a qualitatively new state require urgent solution, therefore, from the point of view of state-building, the upcoming period requires maximum efforts, with the awareness of not stumbling, making mistakes or failing. The "Fair Armenia" party once again reaffirms that the judicial system is the "Achilles' heel" of our state and society. We are working on a complete transformation of the judiciary with an irreversible determination to build an impartial, honest, and truly uncorrupt judiciary. In general, we consider it necessary to emphasize that the creation of an environment of justice in all state institutions is imperative and a requirement of the time. If we fail this time and not be able to transform those institutions of public life, we will have serious problems in the future, deeply disappointing our people. The "Fair Armenia" party will soon be engaged in party building, striving to contribute to change the political environment, to bring new life into the political field, to form an institutional political system, to have a serious influence and responsibility in the political field, to influence political decisions. The activity of the party is based on state-building, for the implementation of which we are always ready to fully invest our efforts. The road map of the activities of the "Fair Armenia" party will be published in the near future. The "Fair Armenia" party wishes our people peace, hope, and confidence in the future, dignified prosperity, with the prospect of building a protected, safe, and fair Armenia.  
21:57 - 28 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանն ու Նորայր Նորիկյանը քննարկել են կարողությունների և ներուժի համախմբումը

Նիկոլ Փաշինյանն ու Նորայր Նորիկյանը քննարկել են կարողությունների և ներուժի համախմբումը

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյան – Ինչքանով հնարավոր է՝ հետևել եմ Ձեր քարոզարշավին և լավ տպավորություններ ստացել: Ափսոսում եմ, որ չեք հավաքել անհրաժեշտ ձայներ խորհրդարան անցնելու համար, բայց կարծում եմ, որ դա է ընտրությունների առանձնահատկությունը: Կարևորն այն է, որ մեր ընտրություններն արձանագրել են  մեր ժողովրդի կամարտահայտությունը, և մեր այսօրվա հանդիպման հիմնական օրակարգը հետևյալն է՝ կուզենայի լսել Ձեր պատկերացումները քաղաքական հետագա զարգացումների վերաբերյալ, նաև ի՞նչ պլաններ ունի Ձեր կուսակցությունը, ինչպե՞ս եք տեսնում կառավարության ու արտախորհրդարանական ուժերի հարաբերությունները, ինչպե՞ս, ի՞նչ բանաձևի վրա հենվելով կարող ենք ապահովել կոնսոլիդացիա, որը մեր երկիրն այս դժվար վիճակից հանելու կարևորագույն բաղադրիչն է: Եվ ի՞նչ անել, որպեսզի փոխադարձաբար լսելի լինենք՝ և՛ արտախորհրդարանական ուժերի, ձեր կուսակցության համար լսելի լինել կառավարությանը, և՛ կառավարության համար լսելի լինել արտախորհրդարանական ուժերին: Համոզված եմ՝ կան բազմաթիվ լավ գաղափարներ, մտքեր, հնարավորություններ և աղմուկի մեջ կորում են, մի ձև գտնել աղմուկի մեջից դուրս բերել: Եթե հնարավոր չէ աղմուկը կարգավորել, գոնե աղմուկի մեջից դուրս բերել ռացիոնալը, ինչը շատ կարևոր է և ինչի բացթողումը հնարավորության բացթողում է: Նորայր Նորիկյան – Շնորհակալ եմ, պարոն վարչապետ: Շնորհակալ եմ հրավերի համար: Ես, անկեղծ ասած, անկախ արդյունքներից, մեր նկատմամբ հանրության կողմից վստահությունից, թույլ տվեք ասել, որ կարևոր եմ համարում պատմական այս շրջափուլը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համատեքսում՝ մեր ժողովրդի կողմից արտահայտված իրական տրամադրությունների առումով: Այնուամենայնիվ, շնորհավորում եմ մեր ժողովրդին և անձամբ Ձեզ: Հույս ունեմ, որ առաջիկա տարիներիներին թե՛ մեր օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունը, բնականաբար, շատ կարևոր և պատասխանատու առաքելությամբ պետք է իրականացնեն խորքային գործընթացներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ բեկում իրականացնելու և առաջ շարժվելու համար: Համաձայն եմ այն դիտարկման հետ, որ 2020թ. նոյեմբերից հետո, մեր երկիրը իսկապես գտնվում էր որոշակի ճգնաժամի մեջ: Դուք երեկ արձանագրեցիք, որ այդ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Համաձայն եմ այդ գնահատականի հետ: Տեսնում եմ առաջիկա տարիներին պետականաշինության լրջագույն անհրաժեշտություն՝ կառավարման համակարգի, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման: Պարոն վարչապետ, չգիտեմ, ինչքանով հնարավոր եք համարել հետևել իմ հրապարակային գործունեությանը: Ձեր իշխանության գալուց հետո մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահել դատաիրավական համակարգի հանգամանքը: Հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր պետության և հասարակության «աքիլեսյան գարշապարն» է: Ես խորապես, հիմա առավել ևս համոզված եմ, որ մեր սերնդի պարտքն է ուղղակիորեն այդ ոչ ֆորմալ բարքերն արմատախիլ անել այդ ոլորտից, իսկ ընդհանրապես պատասխանատու, անաչառ, ազնիվ դատական համակարգ կառուցել, և ընդհանրապես պետական ինստիտուտներում արդարության միջավայրը ձևավորել: Հավատում եմ այդ գաղափարին, ես իսկապես գտնում եմ, որ մենք արժանի հասարակություն ունենք: Գտնում եմ, որ կարող ենք այդ գործընթացը պատվով իրականացնել և տանել առաջ, առավել ևս, որ ուրիշ այլընտրանք էլ չունենք: Եթե մենք այս անգամ ձախողենք և հանրային կյանքի այդ ինստիտուտները չկարողանանք կարգի բերել, լրջագույն խնդիրներ կունենանք հետագայում: Այս քարոզարշավը նաև ինձ համար էր առաջին մեծ փորձը քաղաքականության մեջ առաջին դեմքով ներկայանալու համար: Անկեղծ եմ ասում՝ ինձ համար բացահայտումները շատ էին՝ մարդկային հարաբերությունների էությունը ճիշտ հասկանալու: Կուզենայի որպես քաղաքացի ուղղակի իմ դիտարկումներն անել: Ես տեսա վարչական ռեսուրսի օգտագործում ՏԻՄ մակարդակով և հասկացա, թե ինչպես կարող է սաբոտաժը ՏԻՄ համակարգերում աշխատել: Տեսա, թե նրանց կապը հանցավոր որոշակի շրջանակների հետ, ոնց է աշխատում այդ մեխանիզմը: Ցավոք, իմ կարծիքով, անկախ քաղաքական ինչպիսի իրադրություն էլ լինի, մենք ուղղակի պարտավոր ենք արմատախիլ անել այդ ոչ ֆորմալ ազդեցությունները: Ուղղակիորեն դա մեզ պատիվ չի բերում: Մեր հասարակությանը պատիվ չի բերում, որ ներողություն արտահայտությանս, հանրության մեջ, այսպես ասած, կասկածելի հեղինակություն ունեցող անհատները փորձում են ազդեցություն ունենալ և միջամտել ընտրական գործընթացներին: Տեսնում եմ շատ աշխատանք մեր առաջիկա գործընթացում: Ես երբեք չեմ դասվել այն մարդկանց շարքին, որ կուզենային պետական իշխանությունը ձախողել: Ճիշտ հակառակը՝ դա մեծ վնաս է հասցնում: Համարում եմ, որ սա շատ լավ հնարավորություն կարող է ստեղծել մեր հանրային կյանքում հանրային համերաշխություն ձևավորելու, մթնոլորտը ձևավորելու համար: Կներեք, կարող է այլ ընկալում լինել, բայց կարծում եմ, որ ընտրությունների այս արդյունքը կարող է շատ ավելի կարևոր է, քան անգամ 2018թ. դեկտեմբերյան արդյունքը, որովհետև սա նաև որոշակիորեն հանրության գիտակցված կոնկրետ գնահատական է: Հիմա տեսնենք՝ ի գործ, ի աշխատանք: «Արդար Հայաստան» կուսակցությունը նորաստեղծ է, ընդամենը չորս ամսվա: Մենք տեսնում ենք քաղաքական միջավայրը փոխելու, քաղաքական դաշտին նոր շունչ հաղորդելու անհրաժեշտություն: Պարոն վարչապետ, պատրաստակամ ենք մեր ուժերն ամբողջությամբ ներդնելու պետականաշինությամբ զբաղվելու համար: Շնորհակալ եմ:     Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը հնարավորություններին վերաբերող հարցեր:
16:10 - 22 հունիսի, 2021
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի հետ. Նորիկյան

Մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի հետ. Նորիկյան

«Ավարտվեց մեր պատմության առանցքային շրջափուլերից մեկը:Արձանագրված արդյունքն անձամբ ինձ համար առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «Խաղի կանոնների» բնույթը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը՝ շարունակելով. ««Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, իսկ արձանագրված շուրջ 4000 ձայնը գալիս է վկայելու, որ դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու և քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունենալու համար:Անհատապես հայտնում եմ երախտագիտությունս «Արդար Հայաստան» կուսակցությանն ընտրած մեր բոլոր քաղաքացիներին:Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ՝ վճռականորեն առաջ շարժվելու մտադրությամբ:Մեր ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված ու անվտանգ Հայաստանի կառուցման հաստատակամությամբ:Ֆրանսիացիները հրաշալի են ձևակերպել. Երբե՛ք ձեռքերդ վայր չդնես...Չե՛նք դնելու, շարժվելու ենք առաջ՝ արդար Հայաստան կառուցելու վճռականությամբ:Հ.Գ. Այսօր երեկոյան կհրապարակվի «Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը՝ ընտրությունների ընթացքի, արդյունքների և առաջիկա անելիքների մասին»: Նշենք, որ  «Արդար Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններում չի հաղթահարել 1 տոկոսի շեմը:
12:53 - 21 հունիսի, 2021
«Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր». «Արդար Հայաստան» կուցակցության ուղերձը

«Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր». «Արդար Հայաստան» կուցակցության ուղերձը

«Արդար Հայաստան» կուսցակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանի ուղերձը ներկայացնում ենք ստորև․   «Հարգելի՛ բարեկամներ Մենք սպառող հասարակությունից պետք է դառնանք ստեղծող ու արտադրող հասարակություն՝ սկսած գիտական գիտելիքից, վերջացրած սեփական պետությունը պաշտպանելուն ուղղված տարբեր ռազմական համալիրների ստեղծմամբ, ինչու չէ նաև դրանց իրացմամբ այլ շուկաներ։ Ըստ էության, Արդար Հայաստանի առանցքը հայ մարդն է՝ իր հոգսերով, իր խնդիրներով, իր երազանքներով ու նպատակներով: Ամեն ինչ պետք է ուղղված լինի մարդու բարեկեցությունն ապահովելուն ու նրա խնդիրները լուծելուն: Մենք Հայաստանը տեսնում ենք ամբողջապես կոռուպցիայից զերծ, կրթված հասարակություն ունեցող, կայացած, մրցունակ կրթական ու առողջապահական համակարգերով, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, որակապես նոր գյուղով հարուստ ու զարգացած պետություն: Մենք պարտավոր ենք առաջիկա տարիներն օգտագործել տնտեսական վատթար իրավիճակը կայունացնելու, որակապես նոր զինված ուժեր ձևավորելու, Հայաստանի անվտանգային միջավայրն առավել կենսունակ դարձնելու, մեր երկրի դեմոգրաֆիական իրավիճակը բարելավվելու, բոլորի համար հավասար ու նպաստավոր պայմաններ ձևավորելու, իրապես արդար ու անաչառ դատական համակարգ կայացնելու, օրինականությունն ամբողջությամբ վերականգնելու համար: Մեր երկրում բարիք ստեղծող, արժեք ստեղծող մարդիկ, ազնիվ գործարարները որևէ խնդիր չպետք է ունենան և չեն ունենա: Նրանց համար պետք է ստեղծել հնարավոր բոլոր նպաստավոր պայմանները՝ ստեղծելու, արտադրելու, արտահանելու և կառուցելու համար: Պետք է ամենալավ պայմանները ստեղծել տաղանդավոր ու հաջողակ մարդկանց համար, ովքեր իրենց հետևից կտանեն հազարներին: Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր: Պետությունը պետք է դառնա հաջողակ մարդկանց ապավենը և հենվի այդ մարդկանց վրա, իսկ առիթի ու հնարավորություն դեպքում՝ ավելի մեծ շանս տա՝ գործունեություն ծավալելու համար: Հավատացե՛ք, աշխարհի որևէ երկիր հաջողության է հասել հաջողակ մարդկանց համառության, աշխատասիրության, նախանձախնդրության ու նպատակասլացության շնորհիվ: Այդ մարդկանց վրա է երկիր պահելու բեռը: Իմ խորին համոզմամբ, երկիրը կարող է զարգանալ միայն տքնաջան աշխատանքով, ժողովրդի բարեկեցությունը կարող է բազմապատկվել միայն բարիք ստեղծելով ու արարելով, ժողովրդի թիվը կարող է դառնալ 10 միլիոն, անգամ 110 միլիոն, եթե հայրենիքում ապրելը դառնա արժանապատիվ ու անվտանգ, վերջապես՝ երկիրը կարող է դառնալ գերզարգացած, եթե ունենա հզոր արդյունաբերություն: Առանց արդյունաբերության, մեր երկիրն ապագա չունի, ուզում եք՝ դարերով խոսենք, ինչպես խոսում ենք դարեր շարունակ... Եկեք մտածե՛ք հզոր արդյունաբերություն ստեղծելու մասին և շարժվենք առաջ՝ կոնկրետ քայլերով: Ուրեմն՝ Վե՛ր կաց Հայաստան և ցույց տուր, որ դու բարեկեցիկ և անվտանգ ապրելու իրավունք ունես, Վե՛ր կաց, Հայաստա՛ն, ընտրի՛ր, քվեաթերթիկ համար 1, արդա՛ր Հայաստան...»
16:54 - 18 հունիսի, 2021
«Արդար Հայաստանը» ձգտում է նոր շունչ հաղորդել քաղաքական դաշտին. Նորիկյան |armeniasputnik.am|

«Արդար Հայաստանը» ձգտում է նոր շունչ հաղորդել քաղաքական դաշտին. Նորիկյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և իրենց ծրագրային դրույթներին։ Նորայր Նորիկյանի փոխանցմամբ` ժամանակը շատ քիչ էր, որպեսզի իրենք կարողանային ամբողջապես՝ համայնք առ համայնք, գյուղ առ գյուղ այցելել և անմիջականորեն ներկայացնել «Արդար Հայաստան» կուսակցության ծրագրերը, պատկերացումները Հայաստանի առաջիկա տարիների վերաբերյալ, բայցևայնպես, Նորիկյանի պնդմամբ, իրենք կարողացել են հնարավորություններն առավելագույն չափով օգտագործել և հազարավոր քաղաքացիների հետ ուղիղ շփման միջոցով ներկայացնել ծրագրային դրույթները։   Նրա խոսքով` «Արդար Հայաստանը» ձգտում է նոր շունչ հաղորդել քաղաքական դաշտին։ «Ընդհանուր առմամբ գնահատելով քարոզարշավի բնույթն ու էությունը` թույլ տվեք իմ խորին հիասթափությունն ու մտահոգությունն արտահայտել որոշ քաղաքական ուժերի կողմից գեներացվող ատելության, չարության, թշնամության և իսկապես անթույլատրելի բառամթերքի օգտագործման կապակցությամբ։ Նրանք հատել են բանականության ու բարոյականության թույլատրելի սահմանը»,– նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը։ Նորիկյանի համոզմամբ`երկրի բարձրագույն պաշտոնին հավակնող քաղաքական առաջնորդը չպետք է իրեն թույլ տա իջնել այդքան ցածր մակարդակի, ինչը պատիվ չի բերում ո՛չ իրեն, ո՛չ էլ մեր ժողովրդին։ Ըստ նրա` իրենք ցավոք սրտի զրկվեցին այս քարոզարշավում Հայաստանի ապագայի վերաբերյալ քաղաքակիրթ բանավեճ ծավալելու հնարավորությունից, չկարողացան ժողովրդին ներկայացնել ռազմավարական այն հայեցակարգերը, որոնք նախանշված են առաջիկայի համար, չկարողացան լիարժեք ներկայանալ հանրությանն ու հանգամանորեն ասել, թե ինչպիսի կառավարման համակարգ պետք է ունենանք, ինչպիսի տնտեսական միջավայր պետք է ձևավորվի, ուստի ամբողջ դիսկուրսը կառուցվեց ներկաների ու նախկինների անվերջանալի գզվռտոցի վրա։ «Մենք մշակել ենք բավականին կոնցեպտուալ ծրագիր։ Գտնում ենք, որ ՀՀ–ին պետք է որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ։ Հատուկ շեշտել ենք, որ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում մեկ տարվա ընթացքում կընդունվի այդ հայեցակարգային փաստաթուղթը` վերանայելով ամբողջ անվտանգային ու պաշտպանական համակարգը, այն համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին։ Եվ երկրոդ` խորապես համոզված ենք, որ ՀՀ–ին անհրաժեշտ է որակապես նոր ռազմական դոկտրին։ Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել մեր անվտնագության միջավայրը`վերականգնելով պաշտպանության խաթարված համակարգը, խթանելով այն ենթակառուցվածքները, որոնց միջոցով հնարավոր կլինի երեք տարում վերակազմավորել հայկական բանակը, որպեսզի վերանա հասարակության մեջ առկա տագնապը»,– նշեց ՀՀ վարչապետի թեկնածուն։  Նորիկյանի կարծիքով`ցանկացած հաջողություն կամ արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է օրնիբուն աշխատել` լուծելով զբաղվածության խնդիրն ու տնտեսական միջավայրի վերափոխման հարցը։ Ըստ նրա` Հայաստանը պետք է դարձնել զանգվածային ձեռներեցության երկիր` միավորելով ունակ և հանրահայտ հայերի կարողությունները, կերտելով այնպիսի միջավայր, որտեղ ներդրումների հաշվին կստեղծվեն հավելյալ արժեքներ ու բարիքներ։ Նա կարծում է, որ ճիշտ գործիքակազմի կիրառման արդյունքում հնարավոր կլինի վերադարձնել նախկինում ժողովրդից թալանված գումարները։ «Արդար Հայաստան» կուսակցությունը կողմ է «սպիտակ համաներմանը», այսինքն` պետությունը պետք է ուղղակի գործարքի գնա բոլոր անձանց հետ` պայմանով, որ նրանք վերադարձնեն թալանված միջոցները, որոնք կներդրվեն տնտեսության մեջ, բայց խոսքը վերաբերում է այն միջոցներին, որոնք «թաթախված չեն եղել արյամբ»։  Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։
12:07 - 18 հունիսի, 2021
«Արդար Հայաստանն» ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստանն» ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը․ Նորայր Նորիկյան

The leader and the PM candidate of the "Fair Armenia" party Norayr Norikyan says The Artsakh issue is one of the most complicated and has no final solution yet.  He expressed such conviction in an interview with Public Television of Armenia.  "Besides working to restore the infrastructures in Artsakh and creating normal living conditions for the population there,  all the favorable conditions must be created for thousands of our evacuated residents to return to Artsakh. The main goal of the "Fair Armenia" party is to ensure Armenia's security," Norikyan added. If elected, the political force plans to reduce the time of compulsory military service to 18 months. According to Norikyan, society's whole potential should be focused on the army in the upcoming years.  "It is necessary to create a qualitatively new Armed Forces. We believe that not 18-year-old conscripts should be on combat duty within the borders of the Republic of Armenia, but professional border guards, as well as the protection of our borders, should be equipped with modern robotic technical equipment," he added.  According to Norikyan, "Fair Armenia" also gives importance to the stabilization of Armenia's economic situation.  He says it's time to prepare bold mega-projects. "We are talking about the launch of the Iran-Armenia-Georgia oil pipeline, gas pipeline, water pipeline, and a new nuclear power plant," Norikyan noted. 
12:21 - 16 հունիսի, 2021