Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր։ 1982 թ.  գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը 1982-1987  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։ Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։

1992-1999 «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։ 1999-2006  «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 2007-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։ 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։

2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։ Դեկտեմբերի 29-ին հեռացվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։


Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտակարգ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է տեսնում

Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտակարգ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է տեսնում

Սահմանային լարվածությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակվում են։ Նախօրեին ես հրապարակային դիմել էի ԱԺ դեռևս գործող նախագահ Արարատ Միրզոյանին ՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ և քննարկել այն իրավիճակը, որ այսօր մենք տեսնում ենք սահմանին։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ։ «Ես կարծում եմ և պնդում եմ, որ  այս արտահերթից հետո պիտի անպայմանորեն հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին, և եթե անհրաժեշտություն կա փակ ֆորմատով քննարկել ստեղծված իրավիճակը։ Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ, բավականաչափ բարդ բանակցություններ։ Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո եղած իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր։ Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, հիմա իսկապես միասնական լուծումներ և թուրք-ադրբեջանական տանդեմին (որովհետև արդեն հայտարարվում է միասնական բանակ ունենալու մասին) իրապես գրագետ, համախմբված, ճիշտ քայլերով հակադարձելու ժամանակն է, իսկ հայհոյանքը քրեականացնելու համար, ապագա խորհրդարանի էքշնները նվազեցնելու համար, կարծում եմ, դուք ժամանակ կգտնեք»։
12:31 - 30 հուլիսի, 2021
Նաիրա Զոհրաբյանն այս փուլում պատգամավորին լրավճար տալը համարում է անբարոյականություն |hetq.am|

Նաիրա Զոհրաբյանն այս փուլում պատգամավորին լրավճար տալը համարում է անբարոյականություն |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած նախագիծը, որով պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը hնգապատկվում է, անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս փուլում անբարոյականություն է համարում: Նման տեսակետ հայտնեց պատգամավորը` լրագրողների հետ զրույցում: «Եթե համեմատում ենք տարածաշրջանի եվրոպական երկրների պատգամավորական աշխատավարձի հետ, ասել որ մեր աշխատավարձերը բարձր են, էդպես չէ: Ես գտնում եմ, որ պատգամավորները, նաև նրանք, ում վրա դրված է պետության կառավարման բեռը, պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա էդ փուլը չէ, հիմա ավելի կենսական խնդիրներ ունենք»,-ասաց նա: Զոհրաբյանի համար ամենազավեշտալին հիմնավորումն էր. 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ, որ պատգամավորը գնա հանդիպման ընտրողի հետ: Նա խորհուրդ տվեց ԱԺ կադրերի բաժնից տեղեկություն ստանալ, թե ամենաշատը որ պատգամավորների հետ են քաղաքացիները հանդիպում խնդրել` վստսահեցնելով, որ նման պատգամավորների եռյակում է: «Դրա համար ինձ որևէ լրավճար պետք չի եղել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Զոհրաբյանի կարծիքով` խորհրդարանը պիտի մերժի այս նախագիծը, որովհետև պատգամավորների պարտականությունն է հանդիպել քաղաքացիների հետ, դրա համար վերջիններս ստանում են աշխատավարձ: Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց այդ գումարներն ուղղել վիրավորում ստացած զինծառայողների արտերկրում բուժմանը: «Բզկտված Հայաստանով ու Արցախով այնքան առաջնահերթ խնդիրներ ունենք, որ պատգամավորին լրավճար տալը ես համարում եմ անբարոյականություն: Ինչ-որ պահի, երբ տնտեսությունը կայուն կլինի, առաջնային խնդիրները լուծված կլինեն, կարիք կլինի անդրադառնալ պաշտոնյաների աշխատավարձին, բայց այսօր մեր 100-րդ խնդիրը պետք է լինի, ոչ թե առաջնային»,-նշեց Զոհրաբյանը:
14:51 - 15 հուլիսի, 2021
Զոհրաբյանը գերիներին վերադարձնելու միակ կարևոր լծակ է համարում Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցները |armenpress.am|

Զոհրաբյանը գերիներին վերադարձնելու միակ կարևոր լծակ է համարում Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միջազգային հանրությանը վստահեցնում է, որ գերիներին վերադարձնելու միայն կոչերն արդյունք չեն տալու և հորդորում է կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի նկատմամբ: Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Զոհրաբյանը հիշեցրեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ իր առանձնազրույցի մասին: «Իրենք որպես առաջնային քայլ նշում էին, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ տարածքներով»,-ասաց նա ու կարծիք հայտնեց, որ որևէ ադեկվատ իշխանություն նման քայլի չպետք է գնա: Անդրադառնալով նրան, թե այդ դեպքում ի՞նչ  պետք է անել, ի՞նչ հնարավորություն կա՝ ռազմագերիներին վերադարձնելու համար՝ Զոհրաբյանը ասաց, որ կա դեռ մի կարևոր գործիք: «Կարևոր գործիքը միջազգային հանրության իրական պատժամիջոցներն են: Եվրոպայի խորհրդում հանդիպելով Եվրոպական միության տարբեր պաշտոնյաների հետ, նաև լիագումար նիստում, քաղաքական խմբերում՝ ես առաջարկել եմ դադարեցնել անատամ հայտարարությունները, հորդորները, կոչերը»,-ասաց նա ու նկատեց, որ, իհարկե, քաղաքակիրթ երկրի համար այդ կոչերը կարող էին լինել բավարար, սակայն Ադրբեջանը ռազմական հանցագործ երկիր է: Ըստ նրա՝ միակ գործոնը, լծակը, որը գուցե հնարավորություն տա գործընթացը արագացնել, կարող է լինել Ադրբեջանի նկատմամբ շատ կոնկրետ պատժամիջոցի կիրառումը: Պատգամավորը նկատեց, որ եվրոպական կառույցները դա պարբերաբար անում են ՌԴ-ի, Բելառուսի հանդեպ: «Օրինակ ինչո՞ւ չկասեցնել Մեծ Բրիտանիայում, եվրոպական բանկերում Ալիևի, նրա ընտանիքի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի բանկային հաշիվները: Ինչո՞ւ չկասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կամ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից Եվրոպայի խորհրդում»,-ասաց նա:
13:46 - 01 հուլիսի, 2021
Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց դիմել Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով |hetq.am|

Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց դիմել Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով |hetq.am|

hetq.am: Անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին: Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունն օրեր առաջ է վերադարձել Ստրասբուրգից, որտեղ ընթանում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջանը: Ըստ նրա՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը պնդել է՝ գերեվարված անձանց վերադարձ հայկական կողմի հետ կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Բնականաբար Արցախի գրավյալ 75 տոկոսը միասին»,-հավելեց նա: Զոհրաբյանն առաջարկեց գործընկերներին՝ դիմել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Նա հիշեցրեց, որ յոթերորդ գումարման խորհրդարանին գործելու քիչ ժամանակ է մնացել, և ազդեցիկ կլինի եթե խորհրդարանն ամբողջական կազմով դիմի նաև Եվրոպայի խորհրդին (ԵԽ)։ «ԵԽ-ում պիտի կասեցվեն Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, Նավալնու պրիչոսկան խառնվում է, ԵԽ-ն զրկում է ՌԴ-ին ձայնի իրավունքից։ Կալանքներ պետք է դրվեն Ալիևի, նրա կլանի բանկային հաշիվների վրա: Դա կարող ենք անել միասնական հայտարարությամբ, ուղերձով դիմել միջազգային  կառույցներին՝ նշելով կոնկրետ պատժամիջոցների մասին, այլապես շատ երկար ենք սպասելու մեր տղաներին»,- եզրափակեց Զոհրաբյանը:
12:53 - 30 հունիսի, 2021
Միայն կոնկրետ պատժամիջոցը կարող է Ալիևին ստիպել գերիների հարցով որևէ գործընթաց սկսել, այլապես իրենք դատելու են տղաներին․ Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Միայն կոնկրետ պատժամիջոցը կարող է Ալիևին ստիպել գերիների հարցով որևէ գործընթաց սկսել, այլապես իրենք դատելու են տղաներին․ Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Եթե Ադրբեջանը ցանկություն ունենա մեր տղաներին վերադարձնելու, ապա այս դատավճիռները չեն կարող լուրջ խանգարող հանգամանք լինել։ Այս մասին ասաց Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Բաքվում 14 հայ ռազմագերիների դատական գործընթացին։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում ցմահ ազատազրկման ենթարկված հանցագործներ վերադարձվեցին Ադրբեջանին պատերազմից հետ։ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը ընդհուպ արագացված ընթակարգերով է քննում մեր ռազմագերիների հարցը և նրանց հանդեպ մեղադրանքներ է ներկայացրել՝ 14–20 տարի ազատազրկման պահանջով։   Նա հայտնեց, որ այս օրերին Ստրասբուրգում էր և մեր ռազմագերիների հարցով տարբեր հանդիպումներ է ունեցել, անգամ քննարկում է ունեցել Ադրբեջանի պատվիարկության ղեկավարի հետ, ով մի քանի անգամ շեշտել է, որ Հայաստանի հետ երկխոսություն կարող է լինել գերիների հարցով, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի 75 տոկոսը և որ պետք է ամբողջ ականապատ քարտեզները վերադարձվեն։ «Միայն կոնկրետ պատժամիջոցը կարող է Ալիևին ստիպել այս խնդրում որևէ գործընթաց սկսել, այլապես իրենք դատելու են տղաներին։ Ադրբեջանի համար մեր ռազմագերիները ամենամեծ քաղաքական վալյուտան են և քանի դեռ Ադրբեջանը Հայաստանից կորզելիք ինչ–ինչ ակնկալիքներ ունի, դա կլինեն անկլավները, Ադրբեջանի տարածքային ամողջականության ճանաչելը ստիպելը, բնականաբար Ադրբեջանը շահարկելու է, պահելու է մեր ռազմագերիների հարցը։ Այստեղ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, միջազգային այն կառույցներից, ովքեր կարող են կոնկրետ պատժամիջոց կիրառել, և եթե կիրառեն, ապա ես կարծում եմ, որ հնարավոր կլինի Ադրբեջանին բերել քիչ թե շատ երկխոսության դաշտ, եթե ոչ, ապա մենք ունենալու ենք ամեն օր իրար հետևող դատավորություններ»,–ասաց նա և նկատեց, որ միջագային արժեքները վերջին տարիներին հարմարացվել են քաղաքական շահերին։
10:45 - 27 հունիսի, 2021
Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության և քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է fake news-երով ատելության, թշնամանքի քարոզով հանրային կարծիքը մանիպուլացնելու մասին, որպես օրինակ բերելով ԵԽ անդամ Ադրբեջանը, որտեղ հայի հանդեպ ատելության և թշնամանքի տարածման առաջնագծում ադրբեջանական մեդիան էր։ Զոհրաբյանը  կոչ է արել շատ ավելի խիստ օրենսդրական կարգավորումներ սահմանել ԵԽ անդամ երկրներում fake news-երով ատելության և թշնամանքի տոտալ քարոզի համար՝ ատելությունն ու ազգամիջյան թշնամանքի հրահրումը համարելով Եվրոպայի լրջագույն մարտահրավերներից  մեկը։ Իր ելույթում Զոհրաբյանն ասել է․   «Հարգելի գործընկերներ, Այսօր մենք անչափ կարևոր զեկույց ենք քննարկում՝ լրատվամիջոցների ազատության և քաղաքացու՝ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին։ Այո, տեղեկատվական մեր աշխարհում լրատվամիջոցը շատ դեպքերում ավելին է, քան ամենահզոր զենքը։ Եվ ահա եվրոպական մեր ընտանիքում կա մի երկիր, որի լրատվական դաշտի ամենահպանցիկ մոնիթորինգ անգամ զարհուրելի է։ Երբ այդ երկրի՝ Ադրբեջանի ղեկավարը խոսում է արցախյան վերջին պատերազմում իրենց հաղթանակի պատճառների մասին ու նշում, որ իրենք հաղթել են, որովհետև կարողացել են կրթել հայի հանդեպ ատելությամբ և թշնամանքով մեծացած սերունդ, նա ճիշտ է և այդ գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել ադրբեջանական մեդիաները, որոնք քարոզել և շարունակում են քարոզել հայատյացություն, բռնություն,  ատելություն  և կեղծիք։ Երբ ադրբեջանցի քաղաքական գործիչը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում և ադրբեջանական ողջ մեդիա ռեսուրսը դա տարածում է, երբ 13-ամյա ադրբեջանուհին հայտարարում է, որ ինքը ուզում է դառնալ դիպուկահար, որ հային սպանի և դա դառնում է այդ երկրի մեդիայի թոփ թեման, մենք ունենում ենք այն զարհուրելի պատկերը, ինչը ունեցանք 44-օրյա արյունալի պատերազմի ժամանակ ու նաև հետո՝ վայրագություններ, սուտ, կեղծիք և լրատվական մանիուպլյացիաներ։     Այս օրերին Ադրբեջանում ընթանում է հայ զինվորների դատավարությունը, որոնց Ադրբեջանը ներկայացնում է  որպես ահաբեկիչներ և դիվերսանտներ ու ադրբեջանական ողջ մեդիան լցված է այդ անբարո դատական նիստերի կեղծիքն ու ապատեղեկատվություն տարածելով, ու հիմա մենք ի՞նչ ճշգրիտ տեղեկատվության և հասարակությանը fake news-ից պաշտպանելու  մասին ենք խոսում։ Այսօր, ազատ լրատվական հոսքերի մեր օրերում, եթե մենք չկարողանանք պաշտպանել մեր հասարակությունները fake news-երից, որոնք հատկապես տոտալիտար երկրներում հասարակությունները սնում են ռասիզմով, անհանդուրժողականությամբ և ստով, արդյունքում մենք ստանալու ենք Ադրբեջան, որտեղ մեդիա դաշտն ամեն օր ողողված է հայ ռազմագերիներին խոշտանգող և նվաստացնող տեսանյութերով և այդ ամենը ողջունող  հանրային կարծիքով»։
11:52 - 23 հունիսի, 2021
Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել պատժամիջոցներով Բաքվին պարտադրել հայ գերիների ազատ արձակումը

Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել պատժամիջոցներով Բաքվին պարտադրել հայ գերիների ազատ արձակումը

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը վեհաժողովում կոչ է արել Եվրոպայի Խորհրդին հստակ պատժամիջոցներով պարտադրել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։   Ինչպես տեղեկացրին Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, նա իր ելույթում կարծիք է հայտնել, որ արցախյան կործանարար պատերազմից ութ ամիս անց, այսօր, այս ամբիոնից ես չպիտի այլեւս խոսեի հարյուրավոր ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց մասին։ «Ես չպիտի խոսեի, որ Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը շարունակում է թքած ունենալ միջազգային իրավունքի վրա, շարունակում է թքած ունենալ թե՛ մեր կառույցի եւ թե՛ եվրոպական բոլոր այն կառույցների վրա, որոնք պարտադրում եւ պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված անձանց։ Ու մինչ մեր կառույցը, Եվրոպական խորհրդարանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Մինսկի խմբի համանախագահները տասնյակ հայտարարություններ են անում ու պահանջում ռազմագերիների ազատ արձակում, մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի մոտ 1000 զինվոր ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, դիրքավորվել է, սպանում է հայ զինվորի, հայկական զինուժի պահպանության տարածքից գերեվարում է 6 հայ զինվորի, ամեն օր սահմանային միջադեպեր եւ բախումներ է հրահրում զինվորների եւ սահմանային բնակավայրերի բնակիչների հետ։ Սահմանին ապրող հայ գյուղացին չունի որեւէ երաշխիք, որ տանից դուրս կգա ու չի գերեվարվի, կամ չի սպանվի»,- հայտարարել է Նաիրա Զոհրայանը՝ հավելելով. «Եւ հետո՞, հարգելի գործընկերներ, դեռ քանի՞ անպտուղ հայտարարություն ու կոչ պիտի անի մեր կառույցը, որպեսզի վերջապես հասկանանք, որ Ադրբեջանը չի ընկալում քաղաքակիրթ իրավունքի լեզուն եւ այդ երկրի դեմ անհրաժեշտ է կիրառել կոնկրետ պատժամիջոցներ։ Մի՛ մոռացեք, որ գերեվարված 19 հայի Ադրբեջանն արդեն դաժանորեն սպանել է»։  «Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին, որոցնից 26-ի հանդեպ Ադրբեջանը, որպես տեռորիստների եւ դիվերսանտների, արդեն կայացրել է մեղադրական վճիռներ ու գործերն ուղարկել դատարան»,- շեշտել է Զոհրաբյանը։ Նրա խոսքով, եթե ԵԽԽՎ իր գործընկերների՝ ռազմագերիներին վերադարձնելու մտահոգությունն ազնիվ է, ապա Վեհաժողովը այլեւս պիտի կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ։ «Կասեցրե՛ք այդ երկրի պատվիրակության լիազորությունները, պահանջե՛ք արգելանք դնել Ալիեւի, նրա ընտանիքի եւ այդ երկրի քաղաքական առանցքային դեմքերի եվրոպական բանկային հաշվիների վրա, կանգնեցրե՛ք 8 ամիս տեւող այս մղձավանջը»,- ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամը։   
19:43 - 21 հունիսի, 2021
Նաիրա Զոհրաբյանի մասնակցությամբ կհիմնվի «Ընտրությունների վերահսկման կոմիտե»

Նաիրա Զոհրաբյանի մասնակցությամբ կհիմնվի «Ընտրությունների վերահսկման կոմիտե»

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ստեղծվելու է «Ընտրությունների վերահսկման կոմիտե»՝ արտահերթ ընտրություններում թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողություն իրականացնելու համար։   «Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից։ Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։ Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։ Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։ Կոմիտեի ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ հունիսի 2-ին ժամը 12։00-ին Opera Suite Hotel-ում հանդես կգանք մամուլի ասուլիսով։ Հասցե՝ Ռաֆայել Լեմկին 1/3, մուտքը՝ Բաղրամյան պողոտայից։ Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Աղասի Ենոքյան, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Անահիտ Սարգսյան, փաստաբան», - նշել է պատգամավորը։
14:11 - 01 հունիսի, 2021
Եթե Տավուշի գյուղերն անցնեն Ադրբեջանին, Երևանից Բերդ ճանապարհը կանցնի թշնամու տարածքով. ուղղակիորեն անթույլատրելի է երկարացնել ՀՀ սահմանները. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Եթե Տավուշի գյուղերն անցնեն Ադրբեջանին, Երևանից Բերդ ճանապարհը կանցնի թշնամու տարածքով. ուղղակիորեն անթույլատրելի է երկարացնել ՀՀ սահմանները. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Մենք այսօր արձանագրում ենք, որ մայիսի 12-ից տարբեր հաշվարկներով մինչև 1000 ադրբեջանցի զինվորներ գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, դիրքավորվում են, տեխնիկապես ամրանում են և որևէ տեղ չեն պատրաստվում գնալ: ՊՆ-ն այսօր հաստատեց, որ 6 օրից ավելի է՝ որևէ բանակցություններ չեն ընթանում, դեռ մի բան էլ պատգամավորներն ասում են, որ Տավուշի որոշ գյուղեր Խորհրդային Ադրբեջանին են պատկանում: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ ինչպես իշխանության ներկայացուցիչներն են ասում, եթե որոշ գյուղեր Խորհրդային Ադրբեջանին են պատկանում, ապա այդ նույն տարածքներում ևս ադրբեջանական դրոշներ ենք տեսնելու: «Տավուշի մարզի տարածքները Ադրբեջանին անցնելու դեպքում մենք ՀՀ-Վրաստան-Ռուսաստան միջպետական մայրուղու վրա կունենանք ադրբեջանական ԶՈՒ և ադրբեջանական վերահսկողություն»,-ասաց նա և հավելեց, որ այսօր անգամ դժվարություն ունենք պահպանելու Սյունիքի և Գեղարքունիքի սահմանները և ուղղակիորեն անթույլատրելի է երկարացնել Հայաստանի սահմանները: Ըստ նրա՝ եթե Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ գյուղերը անցնեն Ադրբեջանի տարածքով, ապա Երևանից Բերդ ճանապարհը կանցնի Ադրբեջանի տարածքով. «Եթե հանկարծ Տիգրանաշենն անցի Ադրբեջանին, Երևանից դեպի Սյունիք, Արցախ և Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»:
17:34 - 25 մայիսի, 2021
Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձեւ, որով պարտադրում է Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց․ Նաիրա Զոհրաբյան

Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձեւ, որով պարտադրում է Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց․ Նաիրա Զոհրաբյան

Եվրոպական խորհրդարանը ջախջախեց Ադրբեջանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էանկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։    «Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձեւ, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։ Քննարկումները տեւեցին մի քանի ժամ ու եվրոպացի պատգամավորները պարզապես ոչնչացրեցին Ադրբեջանին։   Այս բանաձեւը տեւական ու լուրջ աշխատանքի արդյունք էր եւ այս բանաձեւը ստանալու համար իրապես լուրջ ջանքեր ենք գործադրել։Հրաշալի աշխատեցին Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը, Լեւոն Զուրաբյանը, Բրյուսելում Հայ դատի գրասենյակն ու Սիրանույշ Սահակյանի թիմը»,- գրել է Զոհրաբյանը և ներկայացրել բանաձևը ։   «Բանաձևի ընդունման համատեղ միջնորդություն»   Օրակարգում հարց ներառելու վերաբերյալ` քննարկելու մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների և օրենքի իշխանության խախտման հարցեր Համաձայն Գործընթացների Օրենքների 144-րդ Օրենքի, որը վերաբերում է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հակամարտությունից հետո Ռազմագերիներին:   Մայքլ Գահլեր, Անդրեյ Կովաչով, Իզաբել Վիսելեր-Լիմա, Սանդրա Կալնիետե, Թոմ Վանդենկենդելաերե, Անդրիուս Կուբիլիուս, Փիթր վան Դալեն, Միրիամ Լեքսմանն, Լորանտ Վինցզե, Կըրզիստշոֆ Հեթման, Վլադիմիր Բիլչիկ, Ռոզա Թուն անդ Հոհենշտեյն, Էլզբիետա Լուկաչիյեվսկա, Դավիդ Լեգա, Շոն Քելլի, Ռոմանա Թոմս, Թոմաս Ժդեչովսկի, Փիթր Փոլլակ, Քրիստիան Սագարց, Ադամ Ջարուբաս, Ջանինա Օչոյսկա, Խոսե Մանուել Ֆերնանդես, Պաուլո Ռանգել, Ստանիսլավ Փոլչակ, Լուկաս Ֆուրլաս, Էվա Մայդել, Միքելա Սոյդրովա, Ստելիոս Կիմպուրուպուլոս, Լուդեք Նյեդերմայեր, Ժիրի Պոսպիսիլ ԵԺԿ Խմբի անունից:   Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հակամարտությունից հետո Ռազմագերիների հարցով Եվրոպական Խորհրդարանի բանաձև:   Եվրոպական Խորհրդարանը, - հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերը, - հաշվի առնելով 2020թ. դեկտեմբերի 17-ի ԵՄ-Հայաստան Բարեկամական Խորհուրդը և 2020թ. դեկտեմբերի 18-ի ԵՄ-Ադրբեջան Բարեկամական Խորհուրդը և նրանց համապատասխան եզրակացությունները, - հաշվի առնելով ՄԱԿ Կանոնակարգը, ՄԱԿ` Խոշտանգումների Դեմ Կոնվենցիան, Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան և Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի Ռազմագերիների հետ վարվելակերպի վերաբերյալ Կոնվենցիան (III), - հաշվի առնելով նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված Եռակողմ Հրադադարի Հայտարարությունը, որն ուժի մեջ է մտել 2020թ. նոյեմբերի 10-ին, - հաշվի առնելով «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության` 2021թ. մարտի 19-ի` «Ադրբեջան. Հայ Ռազմագերիները Խոշտանգվում են Գերության Մեջ» զեկույցը, - հաշվի առնելով 2021թ. ապրիլի 28-ի ԵՄ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում գերիների վերաբերյալ, - հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի Համանախագահների` 2020թ. հոկտեմբերի 25-ի, 2020թ. հոկտեմբերի 30-ի, 2020թ. դեկտեմբերի 14-ի, 2021թ. ապրիլի 13-ի և 2021թ. մայիսի 5-ի Հայտարարությունները, - հաշվի առնելով Եվրոպական Մարդու Իրավունքների Դատարանի` Եվրոպայի Մինիստրների Կոմիտեի Խորհրդին 2021թ. մարտի 9-ին ուղղված հաղորդագրությունը, Դատարանի Օրենքների 39-րդ Օրենքի համաձայն, որը վերաբերում է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական հակամարտության վերաբերյալ միջանկյալ միջոցներ ձեռնարկելուն, - հաշվի առնելով իր Գործընթացների Օրենքների 144-րդ Օրենքը,   Ա. քանի որ 1988թ. մինչ 1994թ. տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր միջազգային հանրությունը փորձել է երկար տևած ժամանակահատվածում բազմակողմանի խաղաղության հասնելու լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ԵԱՀԿ Մինսկի Խմբի Համանախագահների միջոցով,   Բ. քանի որ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական հակամարտությունն ավելի քան 5.000 զինվորների կյանք է խլել, որի արդյունում վիրավորվել և սպանվել են ու տեղահանվել հարյուրավոր խաղաղ բնակիչներ, և մինչ այժմ դրա արդյունքում բնակչությունը տառապում է այն պատճառով, որ չգիտեն իրենց կորած հարազատների գտնվելու վայրը, ռազմագերիների և պատերազմի արդյունքում գերեվարված այլ անձանց թերի վերադարձ է տեղի ունեցել, մարդկանց մնացորդների թերի վերադարձ է տեղի ունեցել, և լիարժեք հնարավորություն չի տրվել հումանիտար օգնության, քանի որ ոչնչացվել են տարրական ենթակառուցվածքներ:   Գ. քանի որ այս երկարաժամկետ համամարտության ընթացքում տուժած մարդիկ արդեն իսկ ենթարկվել են չափից շատ տառապանքի, և, ընդհանուր առմամբ, հակամարտությունը հանգեցրել է չափազանց շատ և անընդունելի քաղաքացիական կորուստների,   Դ. քանի որ թշնամական տրամադրվածություններն ավարտվել են 44 օր անց ձեռք բերված համաձայնության արդյունքում, որը ձեռք էր բերվել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի, Սդրբեջանի և Ռուսաստանի միջև, և որը ստորագրվել էր 2020թ. նոյեմբերի 9-ին և ուժի մեջ էր մտել 2020թ. նոյեմբերի 10-ին,   Ե. քանի որ Եռակողմ Հրադադարի Հայտարարության 8-րդ կետը նշում է, որ պետք է ռազմագերիների, գերիների և գերեվարության մեջ գտնվող այլ անձանց ու զոհվածների աճյունների փոխանակություն տեղի ունենա, ինչի պարագայում այդ փոխանակությունը պետք է տեղի ունենա «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով,   Զ. քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ժնևյան Կոնվենցիայի (III) անդամ պետություններ են, որը վերաբերում է Ռազմագերիների հետ վարվելու վերաբերմունքին, և որի 118-րդ հոդվածով ասվում է, որ ակտիվ թշնամական գործողությունների ավարտից անմիջապես հետո առանց ուշացնելու ռազմագերիները պետք է ազատ արձակվեն և տուն վերադարձվեն. Քանի որ 18-րդ հոդվածը պահանջում է, որ ռազմագերիների հանդեպ բոլոր ժամանակներում պետք է մարդկային վերաբերմունք ցուցաբերվի, և, որ Գերեվարող ՈՒժի կողմից անօրեն գործողությունների կամ բացթողումների իրականացումը, որի արդյունքում մահ է պատճառվում կամ գերության մեջ գտնվող անձի առողջությունը վտանգի տակ է դրվում, պետք է արգելվի, և պետք է դիտվի՝ որպես նշված կոնվենցիայի լուրջ խախտում. Քանի որ կոնվենցիան Ռազմագերիներին պաշտպանում է դաժան վերաբերմունքից կամ խոշտանգումներից, ինչպես նաև վիրավորանքից կամ հասարակական նվաստացումից,   Է. քանի որ հրադադարից առաջ կամ հետո գերեվարված ռազմական կամ քաղաքացիական անձինք միջազգային օրենքներով տարբեր կարգավիճակներ պետք է ունենան. քանի որ, մի կողմից, ռազմական անձինք, ովքեր գերեվարվել են նախքան հրադադարը կամ դրանից հետո, պետք է դիտարկվեն՝ որպես ռազմագերիներ, և պետք է լինեն Ժնևյան Կոնվենցիայի պաշտպանության ներքո. Քանի որ, մյուս կողմից, հակամարտության ընթացքում գերեվարված քաղաքացիական անձինք պետք է դիտարկվեն՝ որպես պաշտպանության ներքո գտնվող անձինք և նաև պաշտպանված են Ժնևյան Կոնվենցիաներով. Քանի որ հրադադարից հետո գերեվարված քաղաքացիական անձինք դրա փոխարեն պաշտպանված են Միջազգային Մարդու Իրավունքների Օրենքով,   Ը. քանի որ պատերազմական գործողությունների դադարից հետո մի քանի անգամ գերիների փոխանակում է տեղի ունեցել, և՛ ռազմական, և՛ քաղաքացիական անձանց, որոնցից վերջինը մայիսի 5-ին է տեղի ունեցել,   Թ. քանի որ, ըստ մտահոգիչ զեկույցների՝ Ադրբեջանի կողմից գերեվարության մեջ պահվող դեռևս մոտ 200 հայ գերիներ կան. Քանի որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ) նշել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված 249 հայերի վերաբերյալ բողոքներ է ստացել. Քանի որ ՄԻԵԴ-ը 229 հայերի վերաբերյալ միջանկյալ միջոցներ է կիրառել, որոնցից 183-ը դեռևս ուժի մեջ են մնում. Քանի որ ՄԻԵԴ-ը 2021թ. մարտի 9-ին եզրակացրել է, որ Ադրբեջանը ձախողել է դրանք իրականացնելու հարցում` նշելով, որ տրամադրված տեղեկատվությունը շատ ընդհանուր է և սահմանափակ. Քանի որ Ադրբեջանի իշխանություններն ընդունել են, որ իրենց կողմից գերեվարված են 72 հայեր. Քանի որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ին 112 անձանց վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվել, Քանի որ մյուսների բախտը դեռ հայտնի չէ. Քանի որ ռազմական գործողությունների ավարտից հետո 73 ռազմագերիներ և քաղաքացիական անձինք են վերադարձվել Հայաստան.   Ժ. քանի որ ՄԻԵԴ-ը նաև բողոքներ է ստացել, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի կողմից գերեվարված 16 ադրբեջանցիների վերաբերյալ, որոնցից 12-ը վերադարձվել են 2020թ. դեկտեմբերին. Քանի որ ՄԻԵԴ-ը 39-րդ Օրենքի ներքո դադարեցրել է ուսումնասիրությունները մնացած չորս անձանց վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի Կառավարության կողմից տրամադրված տեղեկատվության բնույթը, Ի. քանի որ հաստատված տեղեկություններ կան առ այն, որ 2020թ. նոյեմբերի 10-ի ռազմական գործողությունների ավարտից հետո հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են նաև գերեվարվել. Քանի որ այս գերիների և բանտարկյալների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ նրանք ահաբեկիչներ են և Ժնևյան Կոնվենցիայով չեն համապատասխանում Ռազմագերի լինելու կարգավիճակին.   Լ. քանի որ «Human Rights Watch» կազմակերպությունը մարտի 19-ին զեկուցել է, որ Ադրբեջանի անվտանգության և ռազմական ուժերը խոշտանգել են հայ ռազմագերիներին` նրանց ենթարկելով դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգման՝ կամ այն ժամանակ, երբ նրանք գերեվարվել են, կամ նրանց տեղափոխման ժամանակ, կամ տարբեր բանտերում նրանց պահպանության ընթացքում. Քանի որ Ադրբեջանը դաժան վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիներին գերեվարելու ժամանակ և նրանց խոշտանգումների և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի է ենթարկել գերեվարման պայմաններում` արդյունքում գերեվարության ընթացքում առնվազն երկուսին հասցնելով մահվան. Քանի որ Ադրբեջանական ուժերն այդ քաղաքացիական անձանց գերեվարել են՝ անկախ այն բանից, որ չկար ոչ մի հիմնավոր պատճառ նրանց կողմից անվտանգության վտանգ ներկայացնելու վերաբերյալ, որով որ միջազգային իրավունքներով կարդարացվեր նրանց գերեվարումը. Քանի որ Ադրբեջանը ժխտում է իր կողմից Ռազմագերիների նկատմամբ Ժնևյան Կոնվենցիայի խախտումներով վերաբերմունքի մեղադրանքները,   Խ. քանի որ, ըստ զեկույցների՝ ինտերնետով և սոցիալական ցանցերով տարածվել են տեսաձայնագրություններ, ըստ որոնց՝ եղել են երկու կողմերից էլ ռազմական ուժերի գերեվարված ներկայացուցիչների հանդեպ խոշտանգումներ, և արգելված վերաբերմունք է ցուցաբերվել. Քանի որ չկա ոչ մի տեղեկատվություն, որ Ադրբեջանի կամ Հայաստանի իշխանություններն իրականացրել են որևէ անհապաղ, հասարակության համար բաց և արդյունավետ հետաքննություն այդ դեպքերի վերաբերյալ, և, որ այդ հետաքննությունները, եթե եղել են այդպիսիք, հանգեցրել են քրեական հետապնդության. (Թարմացված I). Քանի որ կան պնդումներ, որ ռազմագերիները և պաշտպանության ներքո գտնվող այլ անձինք ենթարկվել են արտադատական սպանության, ստիպողական անհետացման, կամ մահացածների մարմինները պղծվել են.   Ծ. քանի որ մայիսի 17-ին Եվրոպական Հանձնաժողովը հայտարարել է 10 միլիոն Եվրո մարդասիրական օգնության հատկացման վերաբերյալ, որպեսզի աջակցի Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս հակամարտության ընթացքում տուժած քաղաքացիական անձանց օգնելու համար, որի արդյունքում այդ օգնությունը պետք է տրամադրվի դրա կարիքն ունեցող անձանց, ինչի արդյունքում սեպտեմբերին սկսված ռազմական բախումների սկզբից ի վեր այդ աջակցության չափն անցնում է 17 միլիոն Եվրոն,   Կ. քանի որ բոլոր կողմերը պետք է տրամադրեն վերջին թարմացումներով առկա քարտեզներն ականների գտնվելու վերաբերյալ, որպեսզի թույլ տան քաղաքացիական անձանց վերադառնալ նախկին հակամարտության վայրերը.   Հ. քանի որ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացված «ռազմական ավարների պուրակը», ըստ զեկույցների, ցուցադրում է հայկական ռազմական սարքավորումներ, հայ մահացած կամ մեռնող զինվորների մեմո արձաններ, շղթայված հայ ռազմագերիների խցերում պահվող մոմե արձանների մոդելներ, այն կարելի է ընդունել՝ որպես դաժանությունների խրախուսում և հետագա դաժանությունների խրախուսման ռիսկեր, ատելության խոսքի և նույնիսկ մնացած ռազմագերիների և գերեվարված այլ հայ անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի խրախուսում, ինչով նպաստում են ատելության մթնոլորտի տարածմանը և հակասում են հաշտեցման ցանկացած պետական հայտարարություններին:   Ձ. քանի որ մայիսի 12-ին Ադրբեջանական զորքերը ժամանակավորապես մուտք են գործել Հայաստանի տարածք, որը միջազգային օրենքով համարժեք է Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի խախտմանը. Քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքների այս խախտումները հետևել են Ադրբեջանի ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի, մտահոգիչ հայտարարություններին, որով փաստացի տարածքային պահանջներ են ներկայացվել և սպառնացել են ուժ կիրառել՝ այսպիսով սպառնալով խարխլել տարածաշրջանում անվտանգության և կայունության ջանքերը,   Ղ. քանի որ անցած ամիսների ընթացքում զոհվածների մարմինների և հակամարտության արդյունքում խիստ տուժված ազգաբնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման գործողություններ են իրականացվել,   Ճ. քանի որ թարմացված ջանքերի կարիք կա երկու երկրների միջև վստահության կառուցման և երկարատև խաղաղության հասնելու համար,   1. Պահանջում է բոլոր հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակումը, ռազմական և քաղաքացիական, ովքեր գերեվարվել են հակամարտության ընթացքում կամ դրանից հետո, և զերծ մնալ ապագայում կամայական գերեվարումներից. կոչ է անում ամբողջովին իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ Զինադադարի Հայտարարությունը, որով նախատեսվում է ռազմագերիների, գերիների և այլ գերեվարված անձանց, ինչպես նաև աճյունների փոխանակում:   2. Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմի ընթացքում իրականացված բռնությունները. Կարեկցում է զոհերին և նրանց ընտանիքներին. դատապարտում է հրադադարի խախտումները, ինչը հանգեցրել է մարդկանց է՛լ ավելի տառապանքին, կյանքերի կորստին և ավերումներին. Դատապարտում է քաղաքացիներին թիրախավորող բոլոր հարձակումները, և հիշեցնում է քաղաքացիական անձանց կյանքերի պահպանման՝ միջազգային մարդասիրական օրենքներով պետությունների պարտավորության մասին:   3. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ ռազմական հակամարտության հետ կապված իրենց գերեվարության ներքո գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակ տրամադրել, որպեսզի տեղեկատություն տրամադրի նրանց գտնվելու վայրի և առողջական վիճակի վերաբերյալ` ներառյալ գերեվարության ընթացքում մահացած անձանց վերաբերյալ:   4. Հիշեցնում է անհայտ կորածների գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ձախողման վերաբերյալ, որը հավասարազոր է նրանց ստիպողական անհետացմանը, ինչը Հայաստանը և Ադրբեջանը հանձն էին առել կանխել. կոչ է անում կողմերին պարզաբանել անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագրերը, և մահացածների մարմիններին վերաբերվել արժանապատվությամբ:   5. Պահանջում է Ադրբեջանի կառավարությունից հարգել օրենքի պահանջները, թույլ տալ իրավաբանների, բժիշկների, մարդու իրավունքների պաշտպանների մուտքը հայ ռազմագերիների մոտ և կազմակերպել, որպեսզի նրանք կապ հաստատեն իրենց հարազատների հետ:   6. Իր խորը մտահոգությունն է հայտնում հաստատված զեկույցների վերաբերյալ, ըստ որոնց՝ հայ ռազմագերիները և գերեվարված այլ անձինք մինչ այժմ և ներկայումս պահվում են ստորացուցիչ պայմաններում և ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների` և՛ իրենց գերեվարման ընթացքում, և՛ գերեվարության մեջ գտնվելու ժամանակ. դատապարտում է խոշտանգումների և ստիպողական անհետացման բոլոր դեպքերը, ներառյալ՝ դեպքերը, որոնք ռազմական հակամարտության ընթացքում են իրականացվել, ինչպես նաև ռազմագերիների հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքը և աճյունների պղծումը:   7. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք այնպես անեն, որ դեռևս գերեվարության մեջ գտնվող անձինք լինեն այնպիսի պաշտպանության ներքո, ինչպես որ պահանջվում է միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական օրենքներով, ներառյալ՝ խոշտանգումներից զերծ լինելը և անմարդկային վերաբերմունքը. կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին իրականացնել անկախ, անհապաղ, հասարակության համար բաց և արդյունավետ հետաքննություններ և հետապնդում իրականացնել Ժնևյան Կոնվենցիայի բոլոր խախտումների, ինչպես նաև միջազգային օրենքների և պատերազմի հանցագործությունների դեպքերով, որպեսզի նրանք հաշվետու լինեն, և զոհերի հիշատակը հարգվի, միգուցե դրա համար ստեղծվելիք մի միջազգային հանձնաժողովի օգնությամբ. կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ամբողջությամբ համագործակցել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հետ՝ հետաքննելու հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցների հավաստիությունը, և դրանց համար մեղավորներին պատասխանատվության ենթարկել:   8. Հիշեցնում է, որ ներկայումս չկա հասարակության համար հասանելի հաստատված տեղեկատվություն Հայաստանի կողմից գերեվարված ադրբեջանցի ռազմագերիների կամ գերեվարված անձանց վերաբերյալ:   9. Հիշեցնում է հակամարտության բոլոր կողմերին միջազգային մարդասիրական օրենքների վերաբերյալ նրանց միջազգային պարտավորությունների մասին, որոնցով արգելվում են խոշտանգումները և այլ անմարդկային վերաբերմունքները, և վերահաստատում է, որ գերիների խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմի հանցագործություն է համարվում:   10. Խիստ քննադատում է ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Ադրբեջանի իշխանություններն ուղարկեցին դատարկ ինքնաթիռ, որով պետք է հայ գերիները վերադառնային. սա համարում է շատ անմարդկային և, ավելին, Ադրբեջանի ընդհանուր անմարդկային վերաբերմունքի ցուցադրական դրսևորում գերիների և նրանց ընտանիքների վերաբերյալ:   11. Պնդում է առ այն, որ անապաղ կարիք կա զերծ մնալու թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են դիտվել՝ որպես ատելություն սերմանող կամ բռնություն խրախուսող կամ անպատժելիությունը խրախուսող կամ որևէ այլ գործողություն, որով կարող է վտանգվել կառուցողական վստահության և հաշտեցման, համագործակցության և կայուն խաղաղության մթնոլորտը:   12. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ամբողջությամբ համագործակցել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հետ հայ ռազմագերիների հարցով, և համապատասխանել Դատարանի միջանկյալ միջոցների իրականացման հետ, որն Ադրբեջանին կարգադրել էր տրամադրել մանրամասն տեղեկատվություն գերեվարված անձանց իրավիճակի, նրանց առողջական վիճակի և ետ վերադարձնելու համար ձեռք բերվող միջոցառումների վերաբերյալ:   13. Իր համոզմունքն է հայտնում, որ գերիների ամբողջական վերադարձն ու զոհվածների մարմինների վերադարձը և մարդասիրական օրհասական հարցերի վերջնական լուծումը` հատկապես նրանց ընտանիքների համար, կլինեն առաջին քայլը վստահության կառուցման համար, որոնց անհրաժեշտությունը շատ կա այս իրավիճակում տարածաշրջանում հիմնարար կայունություն ապահովելու համար:   14. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությունը երաշխավորել համապատասխան միջզգային կառույցներին մուտք ունենալ ռազմագերիների մոտ. Այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն (ԿԽՄԿ/ ICRC) և Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT):   15. Ընդգծում է մարդասիրական օգնությունն անհապաղ դրա կարիքը ունեցողներին հասցնելու հրատապ անհրաժեշտությունը, և այն կարևորությունը, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության և հայկական մշակութային ժառանգությունն ապահով լինեն, և, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները կարողանան վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը:   16. Խիստ պահանջում է երկու կողմերից էլ, որպեսզի զերծ մնան Ադրբեջանում հայկական մշակության ժառանգության ավերումից, իսկ Հայաստանում` ադրբեջանական մշակութային ժառանգության ավերումից. Կոչ է անում ամբողջովին վերականգնել ավերված վայրերը, և, որ միջազգային համայնքն այդ գործում ավելի շատ ներգրավվածություն ունենա, որպեսզի պաշտպանեն տարածաշրջանում համաշխարհային ժառանգությունը:   17. Հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների գլխավորությամբ միջազգային հանրության` խաղաղ, բազմակողմանի և կայուն լուծում գտնելու ջանքերը, որոնք հիմնված են ԵԱՀԿ 2009թ. Հիմնարար Սկզբունքների վրա (ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության, և ազգերի ազգային ինքնորոշման հավասար իրավունքների սկզբունքները)` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի օբյեկտիվ սահմանմամբ. հիշեցնում է, որ դրան կարելի է հասնել միայն քաղաքական բանակցությունների արդյունքում` բոլոր կողմերի իրական նվիրվածությամբ. կոչ է անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում հանձն առնել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունները Մինսկի Խմբի Համանախագահության ներքո. կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, ինչպես նաև միջազգային միջնորդներին, համակարգված կերպով ներգրավվել կանանց խաղաղության գործընթացում և խորհրդակցել մարդու իրավունքների կին պաշտպանների հետ:   18. Ցավում է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբում մասնակցող ԵՄ Անդամ պետությունները ներկա չեն գտնվել, երբ միջնորդությամբ ստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, և, որ ԵՄ-ն առաջնորդություն չի ցուցաբերել իր` երկու կարևոր Արևելյան Գործընկերներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու հարցում:   19. Դատապարտում է Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմական ավարների պուրակը», որը հասարակության համար բացվել է ապրիլին 14-ին, քանի որ դա ավելի է նպաստում երկարատև թշնամական տրամադրություններին և խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի վստահությունը, ուստի հորդորում է այն անհապաղ փակել:   20. Կոչ է անում Փոխնախագահին/Բարձր Ներկայացուցչին և Եվրոպական Միությանը առաջարկել ամեն հնարավորին աջակցություն` հրադադարի ռեժիմի պահպանման համար, աջակցել կայունությանը նպաստող ցանկացած գործողությունների, վստահության ամրապնդմանը, փոխադարձ վստահության կառուցմանը, և պատերազմից հետո վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև ուշադիր հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը` հատկապես մոնիտորինգի մեխանիզմներին. կոչ է անում Արտաքին գործողության եվրոպական ծառայությանը (EEAS), Հանձնաժողովին և անդամ պետություններին մեծացնել իրենց աջակցությունը քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանների հետ իրենց համագործակցությունը` մասնավորապես նրանց աշխատանքի սահմանափակումների հարցում. համարում է, որ Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ Ներկայացուցիչն այս հարցում կարևոր դեր ունի կատարելու:   21. Կոչ է անում հանձնաժողովին և ԵՄ Անդամ պետություններին շարունակել տրամադրել շտապ մարդասիրական օգնություն, շարունակել այս տարածքում միջազգային կազմակերպությունների աշխատանքը և պահպանել մշակութային և կրոնական ժառանգությունը, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը:   22. Կոչ է անում Արտաքին գործերի և Անվտանգության Քաղաքականության Բարձր Ներկայացուցչին ԵՄ Անդամ Պետությունների հետ մեկտեղ՝ նաև 2021թ. աշնանը գալիք Արևելյան համագործակցության գագաթաժողովում բարձրացնել Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և տարածաշրջանային համագործակցության հարցերը:   23. Հանձնարարում է Նախագահին ուղարկել այս հռչակագիրը Արտաքին Գործերի և Անվտանգության Քաղաքականության Միության Հանձնաժողովի/Բարձր Ներկայացուցչի Փոխնախագահին, Խորհրդին, Հանձնաժողովին, Անդամ Պետությունների կառավարություններին և խորհրդարաններին, Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղարին, ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղարին, Մինսկի Խմբի Համանախագահներին, Նախագահին, Հայաստանի կառավարությանը, Խորհրդարանին և նախագահին, Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին:
18:57 - 20 մայիսի, 2021
Նաիրա Զոհրաբյանը վայր է դնում ԲՀԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները և ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով

Նաիրա Զոհրաբյանը վայր է դնում ԲՀԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները և ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսուբքյան իր էջում գրում է․   «Սիրելի՛ հայրենակիցներ, Ես վայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները եւ առաջիկա ընտրություններին չեմ մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, որոնց հետ իմ ընկերությունը շարունակվելու է։ Մենք այսօր այլեւս լինելիության, մեր պետականությունը չարիքի այս իշխանությունից փրկելու խնդիր ունենք եւ միայն բոլոր այն ուժերի համախմբմամբ, ովքեր գիտակցում են, որ Հայաստանին եւ Արցախին այլեւս փրկության ծրագիր է պետք, մենք պիտի կարողանանք կասեցնել մեր պետության վերջնական կազմաքանդումը։ Ես կա՛մ եւ մնալու եմ չարիքի այս իշխանության դեմ պայքարի առաջնագծում, եւ հիմա շատ ավելի վճռական եւ ազատ եմ լինելու իմ գործողություննեերում։ Ես կա՛մ եւ լինելու եմ հանրային-քաղաքական կյանքում, քանի դեռ մեր երկիրը օկուպացված է հային, արցախցուն, Հայաստանն ու Արցախը չսիրող մարդկանցով ու քանի դեռ մենք մեր երկիրը չենք ազատագրել ներսի զավթիչներից։ Այսօր արդեն շրջանառվում է մի վտանգավոր փաստաթուղթ, որը, ցավոք, նոր նոյեմբերի 9 է լինելու: Այս աղետը կասեցնել է պետք: Ես ունեմ մի քանի առաջարկներ, որոնք քննարկելու եմ իմ ընկերների եւ մերձավորների հետ՝ վերջնական որոշումս կայացնելու առաջ։ Հավատացեք, այս տարիների իմ կարեւորագույն ձեռքբերումը պատգամավորական մանդատը չի եղել։ Այլ եղել են հազարավոր մարդիկ, ում ես իմ լիազորությունների շրջանակում կարողացել եմ օգնել, կամ՝ ճիշտ ճանապարհ ցույց տալ, եղել են ընկերներս ու գործընկերներս, որոնց հետ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն ավելի լավ Հայաստանի, որը հաստատ ունենալու ենք։ Հ. Գ. Իմ լրագրող գործընկերներին. ԲՀԿ-ից դուրս գալու շուրջ որեւէ այլ մեկնաբանություն չի լինելու ո՛չ այսօր, եւ ո՛չ վաղը։ Դա եղել է իմ կենսագրության կարեւոր հատվածներից մեկը, որի հանդեպ ես հարգանք ունեմ»։
11:53 - 20 մայիսի, 2021
Նաիրա Զոհրաբյանը ԵԽ նախարարների կոմիտեի գերմանական նախագահությանն է հանձնել հայ ռազմագերիների մայրերի նամակը՝ ուղղված Անգելա Մերկելին

Նաիրա Զոհրաբյանը ԵԽ նախարարների կոմիտեի գերմանական նախագահությանն է հանձնել հայ ռազմագերիների մայրերի նամակը՝ ուղղված Անգելա Մերկելին

Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային և ԵԽ Նախարարների կոմիտեում: հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է: Եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի եւ վիճակի մասին տեղեկատվություն: Այսօր Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում հանդիպել եմ գերմանական նախագահության անդամների հետ և քննարկել եմ հայ ռազմագերիների խնդիրը. գերմանական նախագահությանն եմ փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է: Ինչպես նաև գերմանական նախագահությանն եմ փոխանցել բազմաթիվ վիդեոսյուժեներ, նյութեր, որոնք հստակ արձանագրում են հայ զինվորների և քաղաքացիական անձանց գերեվարությունը, արձանագրում են հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքը: Քննարկման ընթացքում ինձ հարց է ուղղվել, թե ինչո՞ւ հայկական կողմն Ադրբեջանին չի փոխանցում ականապատված տարածքների քարտեզները, ինչին ի պատասխան նշել եմ, որ Ադրբեջանը երբևէ պաշտոնապես չի դիմել Հայաստանին քարտեզների հետ կապված՝ դա մեկ, և երկրորդ՝ ականապատված տարածքների քարտեզները որևէ կապ չունեն ռազմագերիների խնդրի հետ և այս երկու հարցերը միմյանցով պայմանավորելը Ադրբեջանի հերթական մանիպուլյացիան է: Եվ, քանի որ Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխանցելու համար»:
14:46 - 21 ապրիլի, 2021
Նաիրա Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ քննարկել է արտահերթ ընտրություններին առնչվող հարցեր

Նաիրա Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ քննարկել է արտահերթ ընտրություններին առնչվող հարցեր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: «Բնականաբար, քննարկման հիմնական թեման առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին, Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները, զրպարտության եւ վիրավորանքի համար անհամաչափ տուգանքները, ինչպես նաեւ՝ հանրային տրամադրությունները ընտրություններին ընդառաջ:Վենետիկի հանձնաժողովի նախագահն իր մտահոգությունը հայտնեց ֆեյք-նյուզերի հետ կապված՝ համարելով դա լուրջ մարտահրավեր Հայաստանի ժողովրդավարությանն ու ազատ խոսքին։Ջիանի Բուքիքիոյի հետ քննարկել ենք նաեւ զրպարտանքի եւ վիրավորանքի դեմ օրենսդրական այնպիսի լուծումների առաջադրումը, որոնք չեն վնասելու Հայաստանում խոսքի ազատությանը եւ նման օրենսդրական նախաձեռնությունները չեն դառնալու իշխանության ձեռքին գործիք՝ քաղաքական ընդդիմախոսների եւ լրատվամիջոցների դեմ պայքարում։Իմ դիտարկումները «Քաղաքացիական օրենսգրքում» անընդունելի փոփոխությունների իշխանական նախագծի վերաբերյալ փոխանցել եմ նաեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին եւ ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներին»,- գրել է Զոհրաբյանը։
20:25 - 20 ապրիլի, 2021
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել օգտագործել բոլոր լծակներն Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատության համար

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել օգտագործել բոլոր լծակներն Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատության համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի խորհրդի գերակայությունների քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային: Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին գնահատական տալ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը եւ օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ գերիների ազատության համար։ Ներկայացնում ենք Նաիրա Զոհրաբյանի ելույթը. «Այսօր մենք շատ կարևոր զեկույց ենք քննարկում՝ մեր կառույցի գերակայությունները և ռազմավարությունը: Այն, որ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդը և մեր Վեհաժողովը շատ տարօրինակ տրանսֆորմացիաներ են ապրում իրենց գերակայությունները նախանշելիս, դա փաստ է: Ինձ համար առնվազն տարակուսելի է, որ Եվրոպայի Խորհուրդը, որը, կարծես թե վերածվել է հակառուսական ակումբի, իր բոլոր վերջին օրակարգերում թիվ մեկ թեմա է ընտրում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հարցը: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայի Խորհրդի անդամ որոշ երկրներում, ուղղակի զարհուրելի է. օրեր առաջ Բաքվում բացվեց իր ցինիզմով աննախադեպ մի ցուցահանդես, արցախյան վերջին պատերազմում հայկական կողմից առգրավված ռազմական ավարի ցուցահանդեսը և պետք էր տեսնել, թե ինչպես էր Ալիևը հպարտորեն քայլում սպանված հայ զինվորների սաղավարտների միջով, պետք էր տեսնել, թե ինչպես էին ադրբեջանցի երեխաները զվարճանում հայ զինվորների մանեկենները խեղդելով: Բաքվի ահա այդ ֆաշիստական ցուցահանդեսի հարցը այսօր պիտի դառնար գերակա հարցերից մեկը: Զարհուրելի էր տեսարանը, թե ինչպես էին ադրբեջանցիները կիլոմետրերով հերթ կանգնել անարգանքի այդ ցուցահանդեսը տեսնելու համար: Նրանք իրենց հետ բերել էին իրենց երեխաներին, ովքեր հայտարարում էին, որ հայն իրենց գենետիկ թշնամին է: Հարգելի՛ գործընկերներ, լավ է, որ այսօր վերջապես մեր Վեհաժողովը քննարկելու է հայ ռազմագերիների հարցը: Պատերազմից վեց ամիս անց մենք ունենք Ադրբեջանի բանտերում պահվող հարյուրավոր ռազմագերիներ և Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին տրամադրել հստակ տեղեկատվություն հայ ռազմագերիների վերաբերյալ, այլև ցինիկաբար հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն: Ի դեպ, ռազմագերիներից մեկին օրերս ծնողները հանձնեցին հողին: Ես ուզում եմ հասկանալ, ինչու մինչև հիմա Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ ռազմագերիները: Հարգելի՛ գործընկերներ, երբ մեր կողքին Եվրոպայի անդամ երկրներ Ադրբեջանն ու Թուրքիան ամենացինիկ կերպով ոտնահարում են մարդու իրավունքը, երբ Ալիևը հայտարարում է, որ իրենք այս պատերազմում հաղթեցին, որովհետև ադրբեջանցի երիտասարդների մի ողջ սերունդ իրենք մեծացրին թշնամու հանդեպ ատելությամբ, ահա այս կարգի ռասիստական և հայատյաց հայտարարությունները պիտի դառնան մեր կառույցի քննարկման առարկա, այլապես ֆեյք օրակարգերով մենք ոտնահարում ենք մեր կառույցի հիմնարար արժեքները»:  
14:29 - 20 ապրիլի, 2021
Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր

Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ի ապրիլի 19-ին մեկնարկած գարնանային նստաշրջանում, որի օրակարգում քննարկվել է մշակութային և կրոնական արժեքների պահպանության հարցը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, Զոհրաբյանը խոսել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում ադրբեջանական վանդալիզմի մասին՝ նշելով, որ 21-րդ դարում ֆաշիստական պետություն Ադրբեջանը պղծում և ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները, Ալիևը և իր կինն անձամբ են հրահանգում վերացնել հայկականության բոլոր հետքերը եկեղեցիների վրայից:   Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր և կասեցնել 21-րդ դարի մշակութային վանդալիզմը: Հայ պատգամավորը Վեհաժողովին ներկայացրել է Ալիևի հակահայ հայտարարությունները՝ նշելով, որ հայերին շուն և շակալ համարող Ալիևին Վեհաժողովը պետք է լռեցնի: Զոհրաբյանը, դիմելով զեկուցող էլվիրա Կովաչին, նշել է, որ նա հրաշալի զեկույց է պատրաստել Եվրոպայում ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կրոնի պաշտպանության կարեւորության մասին։ «Այո, դուք իրավացի եք։ Այսօր ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանումը կարեւորագույն խնդիր է։ Սակայն նույնքան կարեւոր է դեռեւս չճանաչված պետություններում մարդու իրավունքի պաշտպանությունը, մշակութային եւ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Այսօր ես խոսելու եմ Արցախի մասին, որի զգալի մասը նոյեմբերի 10-ի համաձայնագրով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ես այսօր հերթական ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված եւ դիմելու եմ մեր Վեհաժողովին՝ կազմել դիտորդական առաքելություն, այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրեր եւ տեսնել, թե ինչ վիճակում է հայկական մշակութային ժառանգությունը։ Նոյեմբերի10-ի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանցի զինյալները Շուշիում պղծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, պղծեցին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, հենց պատերազմի օրերին հատուկ նշանառությամբ երկու անգամ ռմբակոծվեց Ղազանչեցոց եկեղեցին, օրեր առաջ BBC-ն ռեպորտաժ հրապարակեց, որտեղ լրագրողը հետաքննել է Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլի) Սուրբ Զորավոր եկեղեցու անհետացումը։ Բոլորս տեսանք, թե ինչպես էին Ալիեւն ու իր կինը տեսախցիկների առաջ հրահանգում հայկական եկեղեցիներից ջնջել  հայատառ գրությունները։  Եւ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Զոհրաբյանը նաև ընդգծել է, որ այդ զեկուցում խոսվում է նաեւ էթնիկ ատելության հրահրումների մասին եւ կներկայացրել Ադրբեջանի նախագահի՝ ընդամենը վերջին մի քանի ամիսներին արած հայատյաց եւ ռասիստական հայտարարությունները, որոնց մինչ օրս որեւէ գնահատական չի տրվել։ «Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին՝ հայերին: 30 տարի Արցախը եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում։ Մենք հասանք նրան, որ Հայաստանը մեկուսացրեցինք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից»:,- մեջբերել է Նաիրա Զոհրաբյանն Ալիեւի խոսքերը՝ հավելելով, որ մարտի 5-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության  համագումարում Ալիեւը հայտարարել է. «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելությամբ եւ այս պատերազմի արդյունքները այդ դաստիարակության հետեւանք են»: «Եւս մեկ օրինակ. Ալիեւի հայտնի խոսքերը՝ «մենք հայերին վռնդելու ենք շների պես», ահա հենց այդպես էլ՝ «Իթի գովան», այսինքն՝ վռնդել շների պես, իրենք անվանեցին իրենց նոր արտադրության անօդաչու սարքերը։ Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում վտանգնված է համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական մշակութային ժառանգությունը՝ հարյուրավոր եկեղեցիներ, վանքներ, սրբավայրեր, խաչքարեր։ Հայերի հանդեպ ատելությամբ մեծացած սերունդը հրճվագին ճիչերով պղծում է այդ կոթողներն ու տեսանյութերը տարածում սոցիալական մեդիայում։ Այս վանդալիզմը կասեցնել է պետք։ Այլապես ուշ կլինի, ինչպես ուշ եղավ Նախիջեւանի Ջուղա բնակավայրում հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման դեպքում, երբ մինչ մենք մտածում էինք ի՞նչ անել՝ ադրբեջանցիները հողին հավասարեցրեցին համաշխարհային մշակույթի այդ բացառիկ կոթողները»,- շեշտել է Զոհրաբյանը։ 
21:40 - 19 ապրիլի, 2021