Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թ․ հունվարի 23-ի որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։

Ավելի վաղ նա 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983թ. օգոստոսի 8-ին Լենինականում (ներկայում՝ Գյումրի):

2005թ. ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Իրավագիտության մագիստրոս:

Մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների (2008թ., Ուկրաինա) եւ Կիեւի ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիաիրավագետների կրթական ծրագրերի դասընթացներին (2017թ.): Մեդիաիրավագետ է:

1999-2006թթ. աշխատել է «Ցայգ» ՀԸ հաղորդավար: 2003-2005թթ.՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական: 2005-2006թթ.՝ Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի երեւանյան մասնաճյուղի դասախոս: 2005-2018թթ.՝ «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար: 2006-2018թթ.՝ մասնավոր ոլորտում՝ իրավաբան: 2012 թվականից՝ Ցայգ ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2012 թվականից՝ քաղաքական եւ կոմերցիոն արշավների մեդիափորձագետ: 2014-2019թթ.՝ «Սթայլ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր սեփականատեր: 2015 թվականից՝ հանրային ելույթների եւ հրապարակախոսության դասընթացավար (մենթոր): 21.08.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական:

2011 թվականից Լրագրողների միջազգային դաշնության (IFJ) լիիրավ անդամ է: 2017-2019թթ. եղել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2018 թվականից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» (ԵՆԿ) խորհրդատվական խորհրդի անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2020-2021թթ. ՝ ԱՊՀ ՄԽՎ պետականաշինության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հայաստանի օրենսդրությունը ՀՀ ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին. Նազելի Բաղդասարյան

Հայաստանի օրենսդրությունը ՀՀ ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին. Նազելի Բաղդասարյան

Ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների` լիազորված եմ հայտարարել. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին: Այս մասին ասված է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:   «Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքները Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին:   Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:   Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի Հանրապետության 31 գյուղերի կենսական տարածքները:   Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է:   Հայաստանը շարունակելու է խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերը և Ադրբեջանին կրկին առաջարկում է զորքերի ետքաշում 1991 թվականի սահմանագծի նկատմամբ, ինչը տարածաշրջանում կայունության ու փոխադարձ վստահության անկյունաքարային քայլ կլինի:   Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար:   Կրկնում ենք` Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, և պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես»,- ասված է Բաղդասարյանի գրառման մեջ:
20:15 - 14 փետրվարի, 2024
100 հազարական դրամները փոխանցվել են Արցախից բռնի տեղահանված մարդկանց շուրջ 95 տոկոսին. Նազելի Բաղդասարյան |news.am|

100 հազարական դրամները փոխանցվել են Արցախից բռնի տեղահանված մարդկանց շուրջ 95 տոկոսին. Նազելի Բաղդասարյան |news.am|

news.am: 100 հազարական դրամները փոխանցվել են Արցախից բռնի տեղահանված մարդկանց շուրջ 95 տոկոսին: Նախօրեին ևս 15 207 անձի փոխանցվել են 100 հազարական դրամները: Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա նշեց, որ փոխանցումների որոշ մասը կատարվելու է անկանխինկ եղանակով՝ Հայփոստի միջոցով: Այդ խմբի մեջ են մտնում 75 տարեկանից բարձր անձիք, նաև 1-ին և 2-րդ խմբի անչափահասները: Բաղդասարյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթվանից սկսած կտրամադրվեն նաև վարձակալության գումարները՝ 50 հազարական դրամները: Նա նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում դպրոց հաճախող երեխաների թիվը մեկ օրում ավելացել է 124-ով և դարձել 15 388։ Նրա փոխանցած տվյալներով Երևանում դպրոց է հաճախում 4 791 աշակերտ, Արագածոտնի մարզում՝ 720, Արարատի մարզում՝ 2 085, Արմավիրի մարզում՝ 1 298, Գեղարքունիքի մարզում՝ 737, Լոռիում՝ 905, Կոտայքում՝ 2 873, Շիրակում՝ 629, Սյունիքում՝ 585, Վայոց Ձորում՝ 324, Տավուշում՝ 477։
16:38 - 21 հոկտեմբերի, 2023
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու, 44-ի վիճակը ծանր է
 |armenpress.am|

Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու, 44-ի վիճակը ծանր է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հիվանդանոցներում բուժում է շարունակում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 198 բուժառու: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ում մամուլի ասուլիսի ժամանակ: «198-ից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,-ասաց Բաղդասարյանը: Եվս 19 բուժառու բուժում է շարունակում է արտասահմանյան կլինիկաներում: Ամբուլատորիաներ արդեն կցագրվել է 28 հազար 861 անձ: Զուգահեռ Առողջապահության նախարարությունը մոբիլ թիմերի միջոցով իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժզննում, այսպիսի բուժզննում է անցել արդեն 604 անձ: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:
17:01 - 16 հոկտեմբերի, 2023
Հայաստանում սեփականություն չունեցող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կտրամադրվի վարձավճարի և կոմունալ ծախսերի փոխհատուցում
 |1lurer.am|

Հայաստանում սեփականություն չունեցող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կտրամադրվի վարձավճարի և կոմունալ ծախսերի փոխհատուցում |1lurer.am|

1lurer.am: Հումանիտար կենտրոնում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ամփոփել է անցած շաբաթ ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական հարցերի լուծմանն ուղղված Կառավարության աշխատանքը: Ըստ Բաղդասարյանի՝ Կառավարության նախորդ նիստում ընդունված կարևոր որոշումներից է վարձակալության գումարի չափի հաստատումը. այն տրվում է 6 ամսով՝ հոկտեմբերից մինչև մարտ ներառյալ: Յուրաքանչյուր անձին կտրվի 40 հազար դրամ, ևս 10 հազար դրամ՝ որպես կոմունալ վճար: Վարձավճարների գումարները հատկացվում են սեփականություն չունեցող անձանց: Ծրագրի շահառու չեն հանդիսանա նաև պետական հոգածության կենտրոններում և պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինություններում բնակվողները: Սեփականություն ունեցող անձանց պետությունը կհատկացնի միայն կոմունալ վճարի գումարը: Կառավարության որոշմամբ կլուծվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, մասնավորապես՝ ուսուցիչների զբաղվածության հարցը:  Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց, որ գործադիրի վերջին նիստում հաստատվել է ուսուցիչների արտամրցութային կարգով թափուր աշխատատեղերի լրացման կարգը: Ուսուցիչներին կտրվի 30 տոկոս հավելավճար, իսկ սահմանամերձ բնակավայրերում հավելավճարի գումարը կկազմի 50 հազար դրամ: Ըստ Նազենի Բաղդասարյանի՝ հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի ընտրել մասնագիտությունը, ինչպես նաև աշխատանքի վայրը, կգործի հոկտեմբերի 16-ից:
17:28 - 14 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել, որից 24-ը՝ մարզերում
 |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել, որից 24-ը՝ մարզերում |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 9-ի դրությամբ 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը ՀՀ տարբեր բուժհաստատություններում, ըստ այդմ՝ 95-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Ըստ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի՝ միջին ծանրության հիվանդներ կան նաև անչափահասների շրջանում: 38 ծնունդ է գրանցվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում, որից 14-ը՝ Երևանում, 24-ը՝ մարզերում: Առողջապահության նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ շարունակվում է կցագրումը առողջության առաջնային պահպանման հաստատություններում՝ ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում, այսինքն՝ 16448 անձ արդեն իսկ հաշվառվել է ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում, ինչը տեղահանվածների 16,5 տոկոսն է: «Եթե որոշակի առողջապահական խնդիրներ կան, այստեղից կարող ենք ուղեգրում ստանալ»,- ասաց Նազելի Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ բռնի տեղահանվածները ՀՀ-ում բուժվում են պետպատվերի շրջանակում:
16:30 - 09 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում
 |armenpress.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժկենտրոններում՝ պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։  Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Այս գործընթացը հնարավորություն է տալիս պետությանը ավելի նպատակային օգնություն ցուցաբերել և առողջապահական բոլոր խնդիրները վեր բարձրացնել»,- ասաց Բաղդասարյանը։ Ավելի վաղ Բաղդասարյանը հայտնել էր, որ Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն են շարունակում ստանալ 5 երեխաներ։
17:23 - 07 հոկտեմբերի, 2023
Բռնի տեղահանված եւ ՀՀ ժամանած 100 632 անձանց 99,3%-ի տվյալները մշակված են, նրանք հաշվառված եւ նույնականացված են․ Նազելի Բաղդասարյան

Բռնի տեղահանված եւ ՀՀ ժամանած 100 632 անձանց 99,3%-ի տվյալները մշակված են, նրանք հաշվառված եւ նույնականացված են․ Նազելի Բաղդասարյան

Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ ՀՀ ժամանած 100 632 անձանց 99,3%-ի տվյալները մշակված են, նրանք հաշվառված եւ նույնականացված են։ Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Տեղաբաշխումը շարունակվում է ինչպես մարզերում, այնպես էլ Երեւանում։ Որոշ դեպքերում առաջնային կեցավայր մեկնածներն այժմ տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա վեց ամսում արդեն վարձակալած բնակարաններում սկսեն ապրել։ Այսօրվա դրությամբ 76 692 մարդ գտնվում է ՀՀ տարբեր մարզերում։ Ժամանածներից շուրջ 58 հազարի տեղավորման եւ կեցության հարցում պետությունն աջակցել է, մյուսների դեպքում տրամադրվել են որոշակի սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղեր, մյուս կարիքներն են հոգացել մարզային իշխանությունները։ Որոշ դեպքերում տեղաշարժ է ինչպես նույն մարզի մեկ բնակավայրից մյուսը, այնպես էլ մեկ մարզից մյուսը։ ՀՀ տարբեր բուժհաստատություններում իրենց առողջության վերականգնման գործընթացը շարունակում է 302 բուժառու, 113-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրանցից 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում շարունակում է մնալ 5 երեխա, եւս 8 երեխայի բուժում շարունակվում է սովորական պայմաններում։
12:24 - 07 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված 7904 երեխա կրթությունը շարունակում է ՀՀ տարբեր կրթական հաստատություններում
 |armenpress.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված 7904 երեխա կրթությունը շարունակում է ՀՀ տարբեր կրթական հաստատություններում |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներից  7904-ն ընդգրկվել են տարբեր կրթական հաստատություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:  «Ըստ մարզերի՝ բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը. Սյունիքում՝ 320, Վայոց ձորում՝ 152, Գեղարքունիքում՝ 367, Արարատում՝ 1221, Կոտայքում՝ 1348, Արագածոտնում՝ 371, Արմավիրում՝ 671, Լոռիում՝ 404, Շիրակում՝ 282, Տավուշում՝ 222, Երևանում՝ 2543»,-նշեց նա:  Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 6-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 632 անձ: 
13:34 - 06 հոկտեմբերի, 2023
Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան
 |armenpress.am|

Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանին նշանակելու որոշումն ու մանրամասնել, թե ծառայությունն ինչ գործառույթներ է իրականացնելու։  - Տիկին Բաղդասարյան, վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին: Այս նշանակմամբ իրականություն է դառնում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը: Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու այս ծառայությունը:  - Ծառայության հիմնական խնդիրը մեր պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների եւ հնարավորությունների կանխատեսումն է, եւ քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից:  Ըստ էության սա մի գործառույթ է, որ իրականացնում է ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն: Պետք է նշեմ նաեւ, որ ծառայությունը քաղաքականապես չեզոք մարմին է, եւ կոչված է ծառայելու բացառապես պետության շահերին:  ԱՀԾ-ն նաեւ սերտորեն համագործակցելու է Հայաստանի Հանրապետության հետախուզական գործառույթ ունեցող մյուս մարմինների ու դերակատարների հետ, Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդման համար։ Այս նպատակով ԱՀԾ-ն նաեւ միջազգային գործընկերների հետ համագործակցություն կհաստատի:  - Իսկ ինչով է պայմանավորված ծառայության ձեւավորումը հենց ընթացիկ շրջանում: Ինչու՞ հատկապես հիմա:  - Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը նախատեսված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում։ Նոր ծառայության ստեղծումը անվտանգության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ռազմավարական բարեփոխումների կարևոր մաս է։ Ծառայության մասին օրենքն ընդունվել եւ ուժի մեջ է մտել դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ ծառայության ստեղծումը բնականոն գործընթացի արդյունք է: Նախորդող ինն ամիսների ընթացքում Կառավարությունը հետևողականորեն նախապատրասվտել է ծառայության հիմնադրման գործնական մեկնարկը տալու համար:  - Իսկ ներկայումս ծառայությունը տեղակայման վայր ունի՞, քաղաքացիները այնտեղ աշխատանքի ընդունվելու համար ու՞մ պետք է դիմեն:  - Օրենքը Ծառայության պետի նշանակումից հետո նախատեսում է որոշակի ժամանակահատված ինստիտուցիոնալ ձևավորման, այդ թվում՝ տեղակայման, ինչպես նաև Ծառայության գործառնական հարցերը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Ծառայությունը ֆունկցիոնալ դառնալուն պես նշված հարցերը կունենան պատասխաններ և անհրաժեշտ տեղեկությունը կտրամադրվի լրացուցիչ։ Իհարկե, ծառայության լիարժեք կայացման համար երկար ժամանակ հարկավոր կլինի:  - Վարչապետը ԱՀԾ ղեկավար է նշանակել Քրիստիննե Գրիգորյանին, ով զբաղեցնում էր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Գրիգորյանը, ով չունի ոլորտի որևէ փորձառություն, արդյո՞ք ճիշտ թեկնածու է նման ծառայության ղեկավարի համար։  - Նոր ծառայության ղեկավարի առջև դրված է ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքող հետախուզական ծառայություն ստեղծելու խնդիր, որը կունենա ամուր ինստիտուցիոնալ հիմք և կկարողանա սպասարկել ՀՀ կենսական շահերը։ Համոզված ենք, որ հանրային կառավարման ոլորտում Քրիստիննե Գրիգորյանի ունեցած փորձառությունը բավարար է նշված խնդիրները լուծելու համար։  - Իսկ արևմտյան ո՞ր ծառայության մոդելն է ընտրված որպես հիմք։  - Ցանկանում եմ ընդգծել՝ ոչ արևելյան, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային և ոչ էլ հարավային որևէ ծառայության մոդել ընտրված չէ։ Մեր քննարկումներում ուղղորդվել ենք բացառապես Հայաստանի Հանրապետության անվտանգային մարտահրավերներն ու արտաքին հետախուզության կարիքներն ու առաջնահերթությունները գնահատելու և ժողովրդավարական հասարակարգին բնորոշ ժամանակակից արտաքին հետախուզության ծառայություն ձևավորելու սկզբունքներով։ Տրամաբանական է, որ ԱՀԾ աշխատանքներում կարեւոր դեր ունի նաեւ ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու կարողություն ունեցող տարբեր մասնագիտական ծառայությունների մասին հասանելի տեղեկատվության ուսումնասիրությունը, որը կգնահատվի ըստ ՀՀ-ում կիրառելիության աստիճանի:
10:55 - 04 հոկտեմբերի, 2023