Յուրի Խաչատուրով

Յուրի Գրիգորիի Խաչատուրովը (մայիսի 1, 1952, Թեթրի Ծղարո) ՀՀ ռազմական գործիչ է, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար։

Նրան Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով։ Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից 2018 թվականի նոյեմբերի 2-ին։

Ավարտել է Թեթրի-Ծղարոյի միջնակարգ դպրոցը 1969 թ.–ին։ 1974 թ. –ին գերազանցությամբ ավարտել է Կարմիր դրոշի շքանշանակիր Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը։ 1982 թ. օգոստոսից մինչեւ 1985 թ. հունիսը սովորել է Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր։

2000 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։
2008 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
2009 թ. հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
2013 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի՝ հրամանագրով զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվել է մինչեւ 2017 թ. մայիսի 1-ը։
2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
2017 թվականի ապրիլի 14-ին Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար։ Այս պաշտոնից ազատվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին։

Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

«Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գործով հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը։ Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Այժմ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ «Հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ սոցիալական արդարության վերականգնման իրավունքի անհաղթահարելի խոչընդոտ»,- Վճռաբեկ դատարանի որոշումը մեջբերել է Հովհաննիսյանը։ Դատախազը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ այդպիսով ստացվում է՝ հնարավոր էր տեսականորեն մեղսագրել ամբաստանյալներին այլ արարք, որ նախատեսված է Քրեական օրենսգրքով, բայց քանի որ 1998թ․ հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը չէր նախատեսում առկա պայմաններում առաջադրված մեղադրանքը փոփոխելու հնարավորություն, այդքանով խախտվում է տուժողների իրավունքը։ Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց նրանց մեղսագրված, սահմանադրական կարգը տապալելու 300․1 հոդվածը, ինչից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՍԴ գրեթե նույն գանգատով, ինչ այժմ դիմում է Վճռաբեկը։ Բարձր դատարանը մերժել էր գանգատի վերաբերյալ գործի քննությունը, ինչից հետ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը Դատախազությունը բողոքարկել էր։
11:30 - 01 մարտի, 2024
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կկալանավորվի
 |1lurer.am|

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կկալանավորվի |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, երկու ամսով կկալանավորվի։ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և մեղադրյալ Խաչատուրովի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել են դատախազությունից։ Բարձրաստիճան նախկին զինվորականը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափի անշարժ գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման համար: 5 տարի երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Խաչատուրովի գործը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական գործի դրվագներից մեկին։ Երբ փետրվարի սկզբին խորհրդարանը քննում էր Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի զորամասի տարածքը 2009-ին վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին 4 միլիոն դրամով: Հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 21-ին մերժել էր Խաչատուրովին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
17:01 - 16 մարտի, 2023
Վերաքննիչ դատարանն արդեն 2-րդ օրն է՝ հրաժարվում է ինձ տեղեկացնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրը և ժամը. պաշտպան

Վերաքննիչ դատարանն արդեն 2-րդ օրն է՝ հրաժարվում է ինձ տեղեկացնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրը և ժամը. պաշտպան

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Յուրի Խաչատուրովի որդիներից Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել՝ հրավիրվելով լրատվամիջոցների եւ Գլխավոր դատախազության ուշադրությունը։   Նա գրել է, որ Վերաքննիչ դատարանն արդեն 2 օր է՝ հրաժարվում է իրեն հայտնել Խաչատուրովի ձերբակալման որոշման իրավաչափության եւ վերջինիս կալանավորելու որոշման դեմ բողոքների քննության օրը եւ ժամը՝ այն պարագայում, երբ բողոքները Վերաքննիչ դատարան են մուտք եղել հունիսի 6-ին, իսկ օրենքի համաձայն՝ դրանց դատական ստուգումը պետք է տեղի ունենա նյութերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում։ Պաշտպանը միջնորդությամբ դիմել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին։ Նրա գրառումը եւ կից միջնորդությունը ներկայացնում ենք ստորեւ․ «Հրավիրում եմ լրատվամիջոցների և ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը Իգոր Խաչատուրովի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախապատրաստվող հանցագործության վրա...   Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին և նույն վայրում աշխատող Տիգրան Սիմոնյանին եմ ներկայացրել հիշյալ միջնորդությունը։   ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն թվականի հունիսի 6-ից իր տրամադրության տակ ունենալով Իգոր Խաչատուրովի վերաբերյալ նյութերը արդեն 2-րդ օրն է հրաժարվում է ինձ տեղեկացնել դատական նիստի օրը և ժամանակը։ Երեկ եղել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ ինձ դատավորի աշխատակազմից հավաստիացրել են, որ դատական նիստ դեռևս նշանակված չէ, այսօր նույնպես չեն տեղեկացրել դատական նիստի օրվա և ժամի մասին, իսկ հաշվի առնելով օրենսդրական պահանջը դատական նիստը կարող է առավելագույնը տեղի ունենալ վաղը։ Այդ պատճառով միջնորդել եմ ինձ անհապաղ ծանոթացնել ստացված վարույթի նյութերին ու հանկարծ մտքներով թող չանցնի, որ կարող են ձևական ծանուցագիր «դնել» գործի մեջ փորձելով 3-օրյա ժամկետը երկարացնել։ Հիշեցնեմ, որ գլխավոր դատախազությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրում էր նմանատիպ արարքի համար և այժմ խիստ տարակուսելի կլինի վերջիններիս լռությունը սույն գործով», - գրել է Միհրան Պողոսյանը։Իգոր Խաչատուրովը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար:
16:18 - 08 հունիսի, 2022
Ըստ ՔԿ-ի՝ Իգոր Խաչատուրովը ոստիկանի հետ միջադեպի ժամանակ եղել է թմրամիջոց օգտագործած վիճակում. նա կալանավորվել է

Ըստ ՔԿ-ի՝ Իգոր Խաչատուրովը ոստիկանի հետ միջադեպի ժամանակ եղել է թմրամիջոց օգտագործած վիճակում. նա կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հայտնում է Քննչական կոմիտեն։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Հավելենք, որ քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։
09:45 - 20 մայիսի, 2022
Դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է Իգոր Խաչատուրովի գործով  իրեն ներկայացված երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը
 |hetq.am|

Դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է Իգոր Խաչատուրովի գործով իրեն ներկայացված երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է Իգոր Խաչատուրովի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց  Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Սա այսօրվա ընթացքում Արղամանյանին ներկայացված երկրորդ միջնորդությունն էր: Պողոսյանն առաջին միջնորդության հիմքում դրել էր այն հանգամանքը, որ Իգոր Խաչատուրովի ձերբակալման դեմ բողոքը և նրան կալանավորելու միջնորդությունն Արղամանյայնին մակագրվել է ձեռքով՝ Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից: Այս հիմքով ինքնաբացարկի միջնորդությունն Արղամանյանը մերժել է: Երկրորդ միջնորդության հիմքում Միհրան Պողոսյանը դրել է այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Արամանյանը  մասնակցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Իգոր Խաչատուրովի հորը՝ Յուրի Խաչատուրովին կալանավորելու պահանջով բողոքի ակցիաներին: Խոսքը սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրեական գործի մասին է, որով անցնում էր նաև Իգոր Խաչատուրովի հայրը՝ Յուրի Խաչատուրովը: Տևական ժամանակ քննությունից հետո Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Խաչատուրովին և Քոչարյանին և մյուսներին վերագրվող սահմանադրական կարգ տապալելու վերաբերյալ Քրեական օրենսգրքի 300.11 հոդվածը, որից հետո այս հոդվածով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Միհրան Պողոսյանի խոսքով՝ Դավիթ Արղամանյանը չի հերքել, որ մասնակցել է վերը նշված քաղաքական ակցիաներին, և, փաստորեն, խորհրդակցական սենյակ հեռանալով՝ որոշել է բավարարել իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
23:14 - 19 մայիսի, 2022
Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը:Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է (ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին- խմբ․): Վերջինս ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:31 - 17 մայիսի, 2022
Դատախազությունը բողոքարկել է Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ.Խաչատուրովի ու Ա. Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1-ով  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը |tert.am|

Դատախազությունը բողոքարկել է Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ.Խաչատուրովի ու Ա. Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1-ով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը |tert.am|

tert.am: Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի արդեն դադարեցված գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի ու Արմեն  Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Այս մասին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:   «ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը»,-ասաց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը ՔՕ 300.1-ը ճանաչել էր հակասահմանադրական, ինչից հետո առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ նրանց նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցրել էր և արդարացրել նրանց: Դատախազությունը միջնորդել էր կասեցնել գործի վարույթը, դիմել էր ՍԴ այլ հոդվածի սահմանադրականության հարցով:
17:34 - 22 ապրիլի, 2021
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. դատարանը հրապարակեց որոշումը |armtimes.am|

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. դատարանը հրապարակեց որոշումը |armtimes.am|

armtimes.am: Մարտի  1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսպիսով բավարարեց պաշտպանների միջնորդությունը՝ կարճելով նաեւ այդ մասով գործի վարույթը: Դատարանի որոշմամբ՝ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատարուովի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին: Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրվա այլընտրանքային խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Քոչարյանինը՝ ոչ: Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ այս հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է նաեւ մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
18:01 - 06 ապրիլի, 2021
Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան

Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, Գլխավոր շտաբի հայտարարության ու քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների ելույթների մասին։ «Վերջին օրերին ընդդիմության հրավիրված հանրահավաքների ընթացքում Յուրի Խաչատուրովը (նախկին ԳՇ պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,- հեղ․) ողջունում էր ԳՇ-ի կողմից վարչապետի հրաժարականը պահանջի վերաբերյալ հայատարարությունը։ Երեկվա իր ելույթը նա սկսեց ազգ-բանակ-հաղթանակ վանկարկումներով։ Այս կարգախոսը իրապես ընկած էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտման հիմքում, որոնց մեջ իրենց ներդրումն են ունեցել Խաչատուրովը և մի շարք այլ գեներալներ»,- ասաց Քոչարյանը՝ շարունակելով, որ վերոհիշյալ կարգախոսը, սակայն, փոխվեց հոկտեմբերի 27-ից հետո, երբ տարբեր առիթներով Զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան։ Այդ ժամանակ էլ, Անդրանիկ Քոչարյանի խոսքով, բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի պարտությանը և ապա 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում Զինված ուժերի ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը։․ «Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր։ Այժմ էլ, այդ նույն գեներալներից ոմանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մարտի 1-ի դեպքերի ընթացքում 0038 հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը։ Հիմա, հետպատերազմյան այս բարդ իրավիճակում, բանակը քաղաքական նպատակներով չօգտագործելու կոչեր անելու փոխարեն՝ Խաչատուրովը ողջունում է դրանք»։ Ըստ պատգամավորի՝ ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ նախքան ԳՇ հայտարարությունը՝ ընդդիմությունը բանակի գեներալներին ևս մեղադրում էր պարտության մեջ, սակայն ընդդիմադիրներն այժմ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը։ «Պատերազմին հաջորդող ծանր ժամանակներում այս մարդիկ կախվել են բանակի փեշերից ու թույլ չեն տալիս, որ այն ֆիզիկապես և բարոյապես վերականգնվի։ Ի վերջո, Զինված ուժերը միայն այդ հայտարարության տակ ստորագրած գեներալները կամ դրանց մի մասը չեն, այլ նաև զինվորները և սպայակազմը, որոնք հերոսաբար, 44 իրենց ուսերին կրեցին պատերազմի դժվարությունները։ Գլխավոր շտաբի ղեկավարության մի մասը իշխանությունը տապալելու նպատակով բացահայտ հեղաշրջման փորձ է անում, որը պետք է խստորեն դատապարտվի։ Բանակն այս պահին՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ, պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և զինված ուժերի ռեֆորմները անսասան իրականացնելու ուղղությամբ, իսկ մեզ համար գլխավոր խնդիրն է ներքին անվտանգության և կայունության ապահովումը»,- եզրափակեց պատգամավար Անդրանիկ Քոչարյանը։Ասպրամ Փարսադանյան
16:59 - 02 մարտի, 2021
Յուրի Խաչատուրովը գլխապտույտ, ճնշում ուներ. դատական նիստը հետաձգվեց
 |1lurer.am|

Յուրի Խաչատուրովը գլխապտույտ, ճնշում ուներ. դատական նիստը հետաձգվեց |1lurer.am|

1lurer.am: Դատարանում Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատթարացել է, հրավիրվել է շտապօգնություն: Այդ մասին «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստում հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ նշելով, որ ընդմիջումը հենց այդ պատճառով է երկար տևել:  Դատավորը հետաքրքրվեց Խաչատուրովի ինքնազգացողությամբ, խնդրեց տեղեկություններ փոխանցել: Խաչատուրովն ասաց, որ իրեն վատ է զգացել դեռևս դատական նիստից առաջ: Հաջորդ հարցին՝ կարո՞ղ եք մնալ դատական նիստին, պատասխանեց, որ կարող է, եթե դրա անհրաժեշտությունը կա՝ հավելելով, որ քունը տանում է: «Գլխապտույտ ունեմ, ճնշումս բարձր է, այս պահին՝ 175/100»,- ասաց Խաչատուրովը:  Աննա Դանիբեկյանը նշեց, որ, հաշվի առնելով, որ նման տեղեկություն փոխանցվել է նաև Շտապօգնության բժշկի կողմից, ուստի այս պայմաններում հնարավոր չէ շարունակել դատական նիստը: Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 23-ին՝ ժամը 13.00-ին:    
15:03 - 16 փետրվարի, 2021
Նկատողություն՝ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, մեղադրող դատախազին եւ պաշտպանին |armtimes.com|

Նկատողություն՝ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, մեղադրող դատախազին եւ պաշտպանին |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, պաշտպան Արամ Վարդեւանյանի եւ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց՝ նկատողության տեսքով: Հիշեցնենք, որ Քոչարյանի, Խաչատուրովի, պաշտպանի եւ մեղադրող դատախազի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի պատճառով դատարանը ընդմիջում էր հայտարարել: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին լսելուց հետո ասաց, որ ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի կողմից անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել դատարանի նկատմամբ, որը դրսեորվել է մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանին վիրավորելով: Այդ կապակվութամբ դատարանը որոշեց նրանց նկատմամբ կիրառել դատական սանակցիա՝ նկատողություն: «Միեւնույն ժամանակ դատարանը նախազգուշացնում է, որ կրկին նման գործողություն թույլ տալու դեպքում դատարանը կարող է կիրառել այլ դատական սանկցիա մասնավորապես դատական նիստերի դահլիճից հեռացում»,- ասաց դատավորը: Շարունակությունը՝ armtimes.com–ում
19:32 - 19 հունվարի, 2021