Մևլյութ Չավուշօղլի

Մեւլյութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ 2001 թվականին հիմնադրել է Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցությունը։

Չավուշօղլուն կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել սխալական քաղաքականությունից |armenpress.am|

Չավուշօղլուն կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել սխալական քաղաքականությունից |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Անկարան դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների երկարացումը, որոնք Թուրքիայի դեմ սահմանվել էին 2019 թվականին՝ Սիրիայում գործողությունների հետևանքով: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին թյուրիմացության մեջ է գցում: 2019 թվականին պատժամիջոցների պատճառ էր դարձել թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա և գործողությունները քուրդ բնակչության դեմ: Այն ժամանակ պատժամիջոցների տակ էին հայտնվել Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները, պաշտպանության նախարար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը, էներգետիկա նախարար Ֆաթիհ Դոնմեզը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն: «Թուրքիային մեղադրելու փոխարեն, թող ԱՄՆ-ն հրաժարվի սեփական սխալական քաղաքականությունից: Թող ամերիկյան ղեկավարությունն ազնիվ լինի իր ժողովրդի և Կոնգրեսի հանդեպ»,- ասել է Չավուշօղլուն:
16:26 - 09 հոկտեմբերի, 2021
Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանի մասին |hetq.am|

Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանի մասին |hetq.am|

hetq.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն առաջ է քաշել այն նախապայմանը, որի պարագայում Թուրքիան կբացի իր սահմանը Հայաստանի հետ։ Այս մասին նա խոսել է ադրբեջանական Report գործակալության հետ։ «Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնում ընտրվելուց և Կառավարության կազմավորումից հետո, դրական ազդակներ է հնչեցրել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանք դրական է գնահատել»,- նշել է Չավուշօղլուն։ Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա քայլերի իրականացման ժամանակ Թուրքիան կգործակցի Ադրբեջանի հետ։ «Մեր ձգտումը հարաբերությունների կարգավորումն է։ Բնականաբար, այդ հարցում կարևոր է նաև հենց Հայաստանի կողմից քայլերի ձեռնարկումը։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր։ Կարծում եմ, որ օգտակար կլիներ բանակցություններ սկսել այդ ուղղությամբ»,- նշել է նա։ Չավուշօղլուն հավելել է, որ եթե Հայաստանը սկսի իրական գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա Ադրբեջանն ու Թուրքիան հնարավոր է բացեն սահմանները, և այդ դեպքում հարաբերությունները կկարգավորվեն։ «Սակայն Հայաստանը չպետք է սահմանափակվի բառերով, այլ պետք է ձեռնարկի իրական արդյունքներ տվող քայլեր»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
16:34 - 24 սեպտեմբերի, 2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել է Քաբուլի օդանավակայանի վերաբացման խոչընդոտների մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել է Քաբուլի օդանավակայանի վերաբացման խոչընդոտների մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Քաբուլի օդանավակայանի վերաբացման հետաձգման պատճառը Աֆղանստանում կառավարության ձևավորման հետաձգումն է ՝ կապված «Թալիբան» շարժման ներսում առկա տարաձայնությունների հետ: Այս մասին Չավուշօղլուն նշել է թուրքական «Անադոլուին» տված հարցազրույցում։ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի ավիաընկերություն չի թռչի Աֆղանստան, քանի դեռ օդանավակայանում լիարժեք անվտանգության վստահություն չկա: «Ներկայումս այս ուղղությամբ տեխնիկական աշխատանքներ են տարվում Աֆղանստանում: Մեկ խումբ ուղարկվել է Քաթարի կողմից: Մենք էլ մեր հերթին ենք քաղաքացիական ավիացիայի վարչության խումբ ուղարկել», -ասել է թուրք նախարարը: Օդանավակայանի անվտանգությունը, ըստ Չավուշօղլուի, պետք է ապահովի մի ընկերություն, որը վայելում է միջազգային հանրության կամ մի շարք երկրների վստահությունը, հակառակ դեպքում ոչ մի ապահովագրական ընկերություն թույլ չի տա թռիչքներ իրականացնել դեպի այս օդանավակայան: «Աֆղանստանի նման երկրից Թուրքիայի ամբողջական հեռացումը սխալ որոշում կլինի: Մենք չենք ասում, որ ցանկանում ենք կառավարել այս երկրի բոլոր կառույցները, բայց ճիշտ չենք համարում կապերն ամբողջությամբ խզելը», - ասել է նա: «Տնտեսական, քաղաքական կամ անվտանգության առումով Աֆղանստանի փլուզումը կազդի բոլոր երկրների վրա: Մենք արդեն զգում ենք այս ազդեցությունը »,- եզրափակել է նախարարը:
17:58 - 07 սեպտեմբերի, 2021