Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Մհեր Գրիգորյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին ընդգծել է Հյուսիս-հարավ մայրուղու տարածաշրջանային նշանակությունը

Մհեր Գրիգորյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին ընդգծել է Հյուսիս-հարավ մայրուղու տարածաշրջանային նշանակությունը

Փոխարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի «Գործընկերություն Եվրասիայում. նոր հնարավորություններ» խորագրով պանելային քննարկմանը, որին ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Բախիտ Սուլթանովը: Պանելային քննարկման ընթացքում փոխվարչապետը խոսել է արդի մարտահրավերներին, այդ թվում՝ պարենային անվտանգության խնդիրներին հակազդելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա կարևորել է պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ կոնսոլիդացված ջանքերի գործադրումը՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հարցը պետք է հիմնական ուղղություններից մեկը լինի: Փոխվարչապետն անդրադարձել է արդի պայմաններում լոգիստիկայի առումով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Տրանսպորտային ենթակառուցվածքներին անդրադառնալիս Մհեր Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ մայրուղու տարածաշրջանային նշանակությունը: Իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթներով առևտրի ծավալների ավելացման անհրաժեշտության հարցին: 
20:11 - 16 հունիսի, 2022
Եթե դրամի արժևորումը պահպանվի, հոսանքի և գազի գները կարող են նվազեցվել․ Գրիգորյանը
 |civilnet.am|

Եթե դրամի արժևորումը պահպանվի, հոսանքի և գազի գները կարող են նվազեցվել․ Գրիգորյանը |civilnet.am|

civilnet.am: Եթե դրամի արժևորման ներկա տեմպերը շարունակվեն կամ պահպանվեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարվա վերջում կարող է անդրադառնալ էլեկտրաէներգիայի ու գազի սակագների վերանայման, մասնավորապես, նվազեցման հարցին․ հունիսի 15-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։ Վերջինս նշեց, որ տարվա մեկնարկից ի վեր դոլարի համեմատ դրամը 12-13 տոկոսով արժևորվել է, իսկ գազի ու էլեկտրաէներգիայի գնի հաշվարկների մեջ փոխարժեքն էական դեր ունի։ «Գազի ու էլեկտրաէներգիայի սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, ու դրամի արժևորումը հաշվարկների մեջ պիտի մասնակից լինի։ Այլ հարց, թե ինչքանով է իրավիճակը երկարաժամկետ ու ֆունդամենտալ»,- պատասխանեց Գրիգորյանը՝ վստահություն հայտնելով, որ տարվա կտրվածքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է անդրադառնալ հարցին։   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
17:33 - 15 հունիսի, 2022
Պավել Չեպլակը Մհեր Գրիգորյանին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված լեհական ընկերությունների հնարավոր առաջիկա ծրագրերը

Պավել Չեպլակը Մհեր Գրիգորյանին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված լեհական ընկերությունների հնարավոր առաջիկա ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  «Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առկա ներուժը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների իրականացմամբ հետաքրքրված լեհական կազմակերպությունների կողմից հնարավոր առաջիկա ծրագրերը: Փոխվարչապետը մասնավորապես նշել է կապիտալ շուկայի զարգացման գործում համագործակցության կարևորությունը: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև այս տարի նախատեսված հայ-լեհական միջկառավարական նիստի կազմակերպմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին»։  
18:25 - 14 հունիսի, 2022
ՀՀ փոխվարչապետի և ԵՄ դեսպանի մասնակցությամբ քննարկվել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերը

ՀՀ փոխվարչապետի և ԵՄ դեսպանի մասնակցությամբ քննարկվել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում: Քննարկմանը ներկա են եղել ինչպես ՀՀ գերատեսչությունների, այնպես էլ՝ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ՓՄՁ աջակցության ծրագրի շուրջ առկա համաձայնությունն ու դրա պաշտոնական ստորագրման շուտափույթ կազմակերպումը: «Երկուստեք կարևորվել են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման ծրագիրը և դրա շրջանակներում եվրոպական ֆինանսական կառույցների հետ կատարվող փորձագիտական աշխատանքները: Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետն ընդգծել է նաև Սյունիքի մարզում COAF հիմնադրամի հետ նախատեսված համատեղ ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կնպաստի Սյունիքում կրթության որակի բարելավմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Անդրադարձ է կատարվել նաև Երևանի կանաչ զարգացման ուղենիշի ներքո պլանավորված էներգաարդյունավետության խթանման ծրագրին և դրա շրջանակում Երևանում մանկապարտեզների և պոլիկլինիկաների վերակառուցմանը: Նշվում է, որ մտքեր են փոխանակվել մի շարք առանցքային ուղղություններով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո հաջորդ ծրագրային փաթեթի հնարավոր ուղղությունների շուրջ: Հանդիպման վերջում ընդգծվել է երկուստեք պատրաստակամություն Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված և 2021 թվականի հուլիսին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարված աջակցության փաթեթի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքն ապահովելու վերաբերյալ:         
20:25 - 13 հունիսի, 2022
Կես տարվա ընդմիջումից հետո այսօր  կկայանա հաղորդակցական ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը |azatutyun.am|

Կես տարվա ընդմիջումից հետո այսօր կկայանա հաղորդակցական ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Մոսկվայում կայանալու է տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, այսօր «Ազատությանը» հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր անցած տարվա հունվարին Մոսկվայում: Նախորդը դեկտեմբերին էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ հայկական կողմի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել խմբի աշխատանքները։ Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը գլխավորում են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովը, և այս հանձնաժողովի շրջանակում նրանք օրերս հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ։
09:45 - 03 հունիսի, 2022
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը կարևորել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը կարևորել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հայաստանի համար ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել 2019-2023թթ. համատեղ գործունեության ռազմավարության կարևորությունը: Օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին Քովիդի դեմ պայքարի ընթացքում Հայաստանին աջակցելու համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների, էներգետիկայի և կրթության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերը: Երկուստեք կարևորվել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այդ համատեքստում Մհեր Գրիգորյանը շեշտել է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման և բիզնես գործունեության թափանցիկության բարձրացման տեսանկյունից ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Փոխվարչապետն ու ԱԶԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում թվայնացման և հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումների արդյունքում առկա մարտահրավերներին: 
18:34 - 02 հունիսի, 2022
Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին |tert.am|

Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը։Նրա խոսքով՝ հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, և հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների  2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի 11 հունվարի եռակողմ հայտարարությունների շրջանակում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր։«Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է նա։
14:09 - 27 մայիսի, 2022