Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Բրիտանիայի դատարանը որոշել է հետաձգել Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին |armenpress.am|

Բրիտանիայի դատարանը որոշել է հետաձգել Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին |armenpress.am|

armenpress.am: Լոնդոնի Գերագույն դատարանը որոշում է կայացրել հետաձգել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին՝ մինչև բողոքարկման քննարկումն ավարտելը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Եթե ​​դատարանը չհամաձայներ քննարկել Ասանժի գանգատը նրա արտահանձնման վերաբերյալ ավելի վաղ կայացված որոշման դեմ, ապա WikiLeaks-ի հիմնադրին ամերիկյան կողմին հանձնելու գործընթացն անմիջապես կսկսվեր։ Լոնդոնի Գերագույն դատարանը 2021 թ. դեկտեմբերի կեսերին բավարարել էր ԱՄՆ իշխանությունների կողմից ներկայացված բողոքը և չեղարկել Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու արգելքը։ 2022 թ. մարտին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել էր բավարարել Ասանժի բողոքարկումը Լոնդոնի Գերագույն դատարանի այս որոշման դեմ, իսկ 2022 թ. ապրիլին Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրոսական դատարանը վճիռ էր կայացրել WikiLeaks-ի հիմնադրին ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ։ 2022 թ. հունիսին Պրիտի Պատելը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարի պաշտոնը, հաստատեց Ասանժին ԱՄՆ-ին հանձնելու որոշումը։ Ավելի ուշ WikiLeaks-ի հիմնադիրը նոր բողոքարկում ներկայացրեց բրիտանական իշխանությունների այդ որոշման դեմ։ ԱՄՆ-ն ձգտում է հասնել 52-ամյա Ասանժի արտահանձնմանը, քանի որ երկրի դատախազությունը ցանկանում է նրան դատել գողության և պաշտպանության հետ կապված գաղտնի տեղեկատվության բացահայտման համար: 2019 թ. ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում է այս կազմակերպության նախկին տեղեկատու Չելսի Մենինգի հետ դավադրության մեջ, որի նպատակն էր կոտրել կառավարական ​​համակարգչային ցանցերը գաղտնի ռազմական փաստաթղթեր տարածելու համար։ Ավելի ուշ Միացյալ Նահանգների դատական ​​իշխանությունները հայտարարեցին Wikileaks-ի հիմնադրի դեմ ևս 17 կետով լրացուցիչ մեղադրանքներ առաջադրելու որոշման մասին։ Բոլոր մեղադրանքները, ինչպես նշել են ամերիկյան ԶԼՄ-ները, կապված են ԱՄՆ-ի պաշտպանության հետ առնչություն ունեցող տվյալների անօրինական ստացման և հրապարակման հետ։ ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում։  
18:12 - 26 մարտի, 2024
Թիմ Լոութընը ՄԹ կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար
 |armenpress.am|

Թիմ Լոութընը ՄԹ կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընն արձանագրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ ՄԹ կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Թիմ Լոութընն այդ մասին ասել է Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ։ «Այս պալատում և գլխավոր պալատում մենք շատ ենք խոսել հայերի խնդիրների մասին։ Մենք ունեցել ենք իմ կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը և այլն, և մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ խնդիրները։ Երեկ տագնապալի ու սթափեցնող ճեպազրույց ունեցանք Հայաստանի մարդու իրավունքների նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ։ Նա մեզ տեղեկացրեց Հայաստանին սպառնացող վերջին վտանգների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ընթացքում տեղի ունեցածի ժամանակագրության մասին»,- ասել է Լոութընը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Լեռնային Ղարաբաղում՝ հայերին դուրս մղելով այն տներից, որտեղ նրանք ապրել են սերունդների ընթացքում: «Նրանք, ինչպես երեկ լսեցինք, շրջափակել են տարածքից դուրս փախուստի ուղիները և տարել մի շարք զինվորականներ և քաղբանտարկյալների՝ կոնկրետ անձանց։ Նրանք գերության են վերցրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Նրանք մնում են գերության մեջ։ Մյուս ռազմագերիների թվում են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը և Լևոն Մնացականյանը։ Ո՞րն էր այդ ամենի արդյունքը։ Անկեղծ ասած, դա լայնամասշտաբ էթնիկ զտում էր։ Մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում էր 160 հազար մարդ։ Կանայք, տարեցներն ու հիվանդ մարդիկ տարհանվել են նախնական ռմբակոծությունների ժամանակ, և շատերը երբեք հետ չեն գնացել 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո: Շատ հիվանդներ և որոշ ուսանողներ լքել են Լեռնային Ղարաբաղը շրջափակման ժամանակ: Գնահատվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի հարձակումներից հետո 105,000 հայեր լքել են Լեռնային Ղարաբաղը՝ քաոսային վիճակում, փակ ճանապարհներով»,- մանրամասնել է Լոութընը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը փորձում է ջնջել մի ժողովրդի անունը, մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը, որն ապրել է այդ տարածքում  դարեր շարունակ: Լոութընը դիմել է քննարկմանը ներկա ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին՝ ընդգծելով, որ իրենք մարդասիրական պարտականություններ ու երկարամյա հարաբերություններ ունեն Հայաստանի, հայկական սփյուռքի հետ ողջ աշխարհում և Միացյալ Թագավորությունում։ «Արդյոք կառավարությունը հետաքննելո՞ւ է, թե արդյոք տեղի են ունեցել էթնիկ զտումներ ՄԱԿ-ի սահմանումներով: Եթե այո, ապա որո՞նք են դրա հետևանքները: Արդյոք կառավարությունը կպահանջի» հետաքննել, թե ինչպես են վերաբերվում Ադրբեջանում քաղբանտարկյալների և ռազմագերիների նկատմամբ, որոնք դեռ պահվում են ադրբեջանցիների մոտ: Ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա՝ նահանջելու Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ինչպես լսել ենք, մեծ ահազանգ կա, որ առաջիկայում նրանք կարող են հետագա ռազմական ոտնձգություններ կատարել հստակ, ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ։ Միջազգային իրավունքի այս չարաշահումների համար հետևանքներ պետք է լինեն։ Պետք է լինեն պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ Միացյալ Թագավորությունը դերակատարում ունի ցանկացած խաղաղապահ գործունեության մեջ, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի սահմանները անվտանգ դարձնելու համար, քանի որ սա շատ փխրուն իրավիճակ է: Մենք այստեղ հոգատարության պարտականություն ունենք։ Այս պալատի պարտականություններից մեկն է աշխարհին տեղեկացնել այս էթնիկ զտումների և այս հսկայական հումանիտար ճգնաժամի մասին»,- հայտարարել է Լոութընը։
12:20 - 21 մարտի, 2024
Դեսպան Ներսեսյանը Լոնդոնում ընդգծել է Հայաստանի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում

Դեսպան Ներսեսյանը Լոնդոնում ընդգծել է Հայաստանի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում

Մարտի 20-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Լոնդոնի առևտրի և արդյունաբերության պալատի (LCCI) միջազգային բաժնի ղեկավար Մարտա Կոզլովսկային և քաղաքականության ղեկավար Ջեյմս Ուոթկինսին: Այս մասին տեղեկացնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից։ Դեսպանը հույս է հայտնել, որ LCCI-ն կարող է կարևոր դերակատարում ունենալ համագործակցության ցանցերի և հարթակ ստեղծելու գործում՝ երկու երկրների գործարար շրջանականերին միմյանց հետ կապելու և նրանց գործունեությունն ընդլայնելու համար: Դեսպանն ընդգծել է Հայաստանի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, ինչը հնարավորություն է ընձեռում բրիտանական բիզնեսին նոր շուկաներ և ներդրումների ուղիներ ուսումնասիրելու համար: Դեսպան Ներսեսյանն ընդգծել է LCCI-ի և բրիտանական ընկերությունների հետ համագործակցությունը՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու հետագա խրախուսման նպատակով: Այս առումով Ներսեսյանը կարևորել է անցյալ տարի կազմակերպված Հայաստան-Մեծ Բրիտանիա գործարար համաժողովի հաջողությունը՝ հույս հայտնելով, որ այն հիմք կծառայի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև գործարար հարաբերությունների խորացմանը։
22:30 - 20 մարտի, 2024
Արևմուտքը փորձում է ՀՀ–ն գործիք դարձնել Մոսկվայի դեմ որդեգրած ուղղության համար. ՌԴ ԱԳՆ
 |armeniasputnik.am|

Արևմուտքը փորձում է ՀՀ–ն գործիք դարձնել Մոսկվայի դեմ որդեգրած ուղղության համար. ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարությունն այն մասին, որ Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կպաշտպանի Ռուսաստանի «սպառնալիքներից»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։   «Մեզ արդեն չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնում դադարել են թաքցնել հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրենց բոլոր քայլերի հակառուսական էությունը։ Բայց Հիպիի խոստովանությունը նաև ուղղակի հաստատում է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել գործիք տարածաշրջանում իր կողմից Մոսկվայի դեմ վարած քաղաքականության համար»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից ։   ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այս իրավիճակը մտածելու առիթ է Երևանի պատասխանատու քաղաքական գործիչների համար:   Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել էր, որ Լոնդոնն ընդունում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցությունը սառեցնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցություն ցուցաբերել «Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում»:
20:08 - 11 մարտի, 2024
Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում» |azatutyun.am|

Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում» |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում, հայտարարել է ՄԹ զինված ուժերի նախարար Ջեյմս Հիպպին։ Նա նշել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային իր պարտավորությունները, միաժամանակ բրիտանացի պաշտոնյան նկատել է, որ սա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնական դուրս գալ: «Միացյալ Թագավորությունը ստորագրել է ԵԱՀԿ սպառազինությունների էմբարգոն, և, որպես այդպիսին, Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի մանդատային սահմանափակումների շրջանակներում: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել Հայաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները բացահայտելու նպատակով», - ի պատասխան պատգամավորներից մեկի հարցման՝ նշել է Ջեյմս Հիպպին։
19:11 - 10 մարտի, 2024
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի
 |1lurer.am|

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի |1lurer.am|

1lurer.am: Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Իլհամ Ալիևին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Ռիշի Սունակը գոհունակություն է հայտնել, որ Բաքուն և Լոնդոնը գործակցում են տնտեսական ոլորտում, ինչպես նաև Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում: Նա վստահեցրել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Ադրբեջանին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի անցկացման գործընթացում: «Նաև տեղյակ ենք Հայաստանի հետ խաղաղության հասնելու ջանքերի մասին։ Սա պատմական հնարավորություն է՝ դադարեցնելու հակամարտությունը։ Բարձր ենք գնահատում երկարաժամկետ համաձայնագրի կնքման հսկայական օգուտները, այն կնպաստի երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանն ու կայունությանը: Վերահաստատում եմ Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը կողմերին՝ կայուն խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասված է Սունակի ուղերձում:
20:58 - 15 փետրվարի, 2024
Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանում թշնամանքի խորացմանը. վարչապետն ընդունել է ՄԹ խորհրդարանական պատվիրակությանը

Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանում թշնամանքի խորացմանը. վարչապետն ընդունել է ՄԹ խորհրդարանական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ՄԹ խորհրդարանականների այցը Հայաստան և անդրադարձել Հայաստան-Ադրբեջան սահմանին ադրբեջանական էսկալացիային: «Պրն․ Ուիթինգդեյլ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը մեր երկրում։ Ցավոք, Ձեր այցելությունը համընկավ նոր էսկալացիայի հետ Ադրբեջանի հետ սահմանում, Ադրբեջանը նախաձեռնեց նոր սադրանք, ինչի հետևանքով չորս հայ զինվոր է սպանվել։Դժբախտաբար սա մի առանձին գործողություն չէ. մենք շարունակաբար տեսնում ենք ադրբեջանական սադրանքների շարք։ Ըստ մեր գնահատականի, դա Ադրբեջանի քաղաքականությունն է, ուղղված բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը խաթարելուն։ Սրա մասին է վկայում նաև Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը՝ համեմված Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներով։ Ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է մեր տարածաշրջանում թշնամանքի խորացմանը, ինչը շատ անհանգստացնող փաստ է։ Բայց չնայած այս բոլոր փաստերին, մեր կառավարությունը նվիրված է խաղաղության գործընթացին, քանի որ մեր համոզմունքն այն է, որ խաղաղության գործընթացը չունի այլընտրանք։ Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության գործընթացում հասնելու կոնկրետ արդյունքների, և մենք դա անում ենք։ Բայց դժբախտաբար, հնարավոր չէ դա անել առանց մյուս կողմի քաղաքական կամքի։ Եվ այսօրվա չորս զինվորի կյանք տարած միջադեպը ոչ միայն խաղաղության քաղաքական կամքի բացակայության, այլև թշնամանքը խորացնելու և ռազմական էսկալացիա ծավալելու Ադրբեջանի մտադրությունների մասին է վկայում: Սրա մասին են վկայում երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունները: Ադրբեջանական մամուլը երեկ երեկոյան տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ այսօրվա միջադեպի հատվածում Հայաստանի դիրքապահը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Դրանից անմիջապես հետո Հայաստանի Ռազմական ոստիկանությունը հայտարարեց, որ այդ տեղեկությունների հիման վրա հետաքննություն է սկսվել, որովհետև ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների: Եվ դա շատ հստակ ուղերձ էր Հայաստանի կողմից, և Ռազմական ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ հստակ ասվում էր, որ եթե այդ փաստն ապացուցվի, դա կնշանակի հրամանի խախտում՝ դրանից բխող իրավական հետևանքներով։ Բայց չնայած դրան, այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, և ինչպես նշեցի, դժբախտաբար չորս զինծառայող սպանվեցին։ Հարցը նույնիսկ երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցների հրամցրած միջադեպը չէ, որովհետև մենք շատ երկար ու բարդ սահման ունենք և եթե որևէ մեկն էսկալացիայի, խաղաղության գործընթացը վիժեցնելու պատրվակ է փնտրում, միշտ էլ կգտնի, թեկուզ լրատվամիջոցների հրապարակումների տեսքով: Ցավոք մենք շարունակաբար այս գործելակերպն ենք տեսնում Ադրբեջանի կողմից»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Անդրադառնալով Հայաստան-Միացյալ Թագավորություն կապերին՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին առկա է նոր դինամիկա հարաբերություններում։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ կբարձրանա հարաբերությունների նոր մակարդակի։ Սըր Ջոն Ուիթինգդեյլը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին: Միաժամանակ, նա մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ և ընդգծել խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմակողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերին, Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի:ՄԹ խորհրդարանականներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կարողություններին: Կարևորվել է նաև միջազգային հանրության կողմից աջակցությունը:
19:49 - 13 փետրվարի, 2024
ՀՀ ԿԸՀ-ն հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԿԸՀ-ն հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 13-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, Բրիտանական խմբի միջխորհրդարանական միության տնօրեն Ռիկ Նիմոն, Միջխորհրդանական Միության Բրիտանական Խմբի միջազգային ծրագրերի ղեկավար Ջո Փերրին, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին ընդգծել է, որ ՀՀ ԿԸՀ-ն ՄԹ-ի հետ համագործակցության հարուստ փորձ ունի և շնորհակալություն հայտնել դեռևս նախորդ տարի ստորագրված «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի համար։ Հյուրերը ևս կարևորել են ՀՀ ԿԸՀ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ կարևորում են ազատ ու թափանցիկ ընտրությունների կայացումը, ինչպիսին իրականացնում է ՀՀ ԿԸՀ-ն։
18:23 - 13 փետրվարի, 2024
Բրիտանացի խորհրդարանականը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին

Բրիտանացի խորհրդարանականը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների դրական դինամիկան եւ շնորհակալություն հայտնել գործընկերներին այցի համար: ԱԺ նախագահը հանդիպման սկզբում անդրադարձել է փետրվարի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքին, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Նա գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները եւ հայտնել հայկական կողմի մտահոգությունները: «Ժողովրդավարության ուղին եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է եւ դրանով պայմանավորված՝ պետք է նշեմ, որ ձեր այցը Հայաստանի Հանրապետություն հատկանշական է մեզ համար»,- նշել է ԱԺ նախագահը: Ջոն Ուիթինգդեյլը ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործողության հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ հայ ժողովրդին: Հանդիպման օրակարգում էին Հայաստան-Միացյալ Թագավորություն միջխորհրդարանական համագործակցությունը, անվտանգային, առեւտրատնտեսական եւ այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Բրիտանացի խորհրդարանականները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում շարունակական ժողովրդավարական բարեփոխումները եւ հայտնել իրենց պատրաստակամությունը` նպաստելու այդ բարեփոխումների հետագա զարգացմանը:
17:23 - 13 փետրվարի, 2024
Քննարկվել են ՀՀ-ի և ՄԹ-ի քրեական վարույթների շրջանակներում ՀՀ-ի և ՄԹ-ի քաղաքացիներին վերաբերող տվյալների առնչությամբ հարցեր

Քննարկվել են ՀՀ-ի և ՄԹ-ի քրեական վարույթների շրջանակներում ՀՀ-ի և ՄԹ-ի քաղաքացիներին վերաբերող տվյալների առնչությամբ հարցեր

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան, Նորին մեծության հյուպատոս Փոլ Մորիսն այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: Հյուրերին ընդունել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ ուրախալի համարելով Կոմիտեի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության միջև համագործակցությանը միտված հաղորդակցության հաստատումը։ «Արսեն Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստ է ինչպես դեսպանության, այնպես էլ՝ Միացյալ Թագավորության իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությանը, փորձի, տեղեկատվության փոխանակմանը, իրավապահ ոլորտում բարեփոխումներին ուղղված համատեղ նախագծերի իրականացմանը։ Պարոն Մորիսը ողջունել է համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ կարևորում է քրեական վարույթների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիքների ստեղծումը և հանցավորության դեմ պայքարի խթանումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև քննչական հարցումներին արձագանքելու օպերատիվությունը և արդյունավետությունը բարձրացնելու, քրեական վարույթների շրջանակներում Հայաստանի և Միացյալ Թագավորության քաղաքացիներին վերաբերող տվյալների առնչությամբ, ըստ անհրաժեշտության իրավասու մարմիններին հարցումներով դիմելու գործընթացի իրականացմանն առնչվող հարցեր։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:06 - 12 փետրվարի, 2024