Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Ճապոնիան հաստատել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել |armenpress.am|

Ճապոնիան հաստատել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի իշխանությունները հաստատում են, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը հունվարի 17-ին երկու բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։ «Հյուսիսային Կորեան այսօր երկրի արեւմտյան շրջանից երկու բալիստիկ հրթիռներ Է արձակել արեւելյան ուղղությամբ: Դրանք թռել են շուրջ 300 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը՝ Հյուսիսային Կորեայի արեւելյան ափի շրջանում: Անկման շրջանը գտնվում Է մեր բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս»,- ասել Է նա: Նախարարի խոսքով՝ հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունն ըստ որում կազմել Է շուրջ 50 կիլոմետր: Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն նույնպես հայտնել Է երկու հրթիռների արձակման մասին Փենյանի մերձակայաքի Սուսան միջազգային օդանավակայանի շրջանից: 2022 թվականի սկզբից ԿԺԴՀ-ն արդեն չորս հրթիռի արձակում Է կատարել: Նախորդն իրականացրել Է հունվարի 14-ին: Այն ժամանակ հյուսիսկորեացի զիվորականները երկու կառավարելի տակտիկական հրթիռներ են արձակել երկաթուղային հրթիռային համալիրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։
09:55 - 17 հունվարի, 2022
Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը կվերանորոգվի․ Ճապոնիայի կառավարությունը շուրջ 97 հազար դոլար աջակցություն է տրամադրում

Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը կվերանորոգվի․ Ճապոնիայի կառավարությունը շուրջ 97 հազար դոլար աջակցություն է տրամադրում

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում Լոռու մարզի Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ: Ճապոնիայի կառավարությունը 96.957 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն է տրամադրում։ Այս մասին հայտնում է նախարարության հասարակայնույան հետ կապերի եւ եւ տեղեկատվության վարչությունը։ Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը այս կարևոր նախագծի շարունակական իրականացման համար: Փոխնախարարը կարևորել է համատեղ գործակցությունը՝ միտված կրթության ոլորտում առկա խնդիրների լուծմանը և որակյալ կրթական համակարգի կառուցմանը: «Այս ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին, համաձայն որոնց՝ նախատեսվում է էապես բարելավել հանրակրթական համակարգի ենթակառուցվածքներն ու պայմանները, ինչը կնպաստի նաև կրթական համակարգի որակի բարելավմանը: Ապագայում կայցելենք Գարգառի դպրոց և հնարավորություն կունենանք՝ տեղում տեսնելու, թե ինչ բարերար ազդեցություն է ունեցել ծրագիրը կրթական որակի, երեխաների՝ սովորելու ցանկությունը բարձրացնելու վրա»,- ասել է նախարարի տեղակալը և նախարարության անունից պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները և աջակցելու նմանատիպ ծրագրերին՝ ի շահ երեխաների և կրթության որակի բարելավման: Դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս շնորհակալություն է հայտնել ծրագրում ներգրավված բոլոր կողմերին և տեղեկացրել, որ դրանից կօգտվի շուրջ 1500 մարդ:  «Խորապես համոզված ենք, որ կրթությունը երկրի ամենակարևոր սյուներից է և ապագայի հաջողության բանալին: Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով բարելավել մարդկանց կյանքի որակը»,- ասել է դեսպանը և մաղթել շարունակական հաջողություն: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը և տեղեկացրել, որ սա 2-րդ ծրագիրն է, որ իրականացվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հետ:
19:13 - 22 դեկտեմբերի, 2021
Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» ենթատեսակով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ճապոնիայում

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» ենթատեսակով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ճապոնիայում

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» ենթատեսակով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ճապոնիայում՝ Տոկիոյի Նարիտա օդանավակայանում։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտնել է Kyodo գործակալությունը։ Խոսքը 30-ից 40 տարեկան մի տղամարդու մասին է, որը Ճապոնիա էր վերադառնում Նամիբիայից: Սահմանը հատելիս նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, և նա մեկուսացվել է։ Դրանից հետո բժիշկները լրացուցիչ թեստ են կատարել «օմիկրոն» ենթատեսակի առկայության համար, ինչը տվել է դրական արդյունք։ Նշենք, որ Ճապոնիան այսօրվանից չեղարկում է օտարերկրացի գործարարների, ուսանողների եւ տեխնիկական ստաժորների համար մուտքի՝ մեկ ամսից էլ պակաս գործող զիջողությունները եւ կրկին դադարեցնում է նոր այցագրերի հանձնումը բոոլոր երկրների քաղաքացիների համար: 
11:37 - 30 նոյեմբերի, 2021
Ճապոնիան նոյեմբերի 30-ից կդադարեցնի նոր այցագրերի հանձնումն օմիկրոն շտամի հետ կապված իրավիճակի պատճառով |armenpress.am|

Ճապոնիան նոյեմբերի 30-ից կդադարեցնի նոր այցագրերի հանձնումն օմիկրոն շտամի հետ կապված իրավիճակի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան նոյեմբերի 30-ից չեղարկում է օտարերկրացի գործարարների, ուսանողների եւ տեխնիկական ստաժորների համար մուտքի՝ մեկ ամսից էլ պակաս գործող զիջողությունները եւ կրկին դադարեցնում է նոր այցագրերի հանձնումը բոոլոր երկրների քաղաքացիների համար: Նոյեմբերի 29-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Կիսիդան ընդգծել է, որ դրանք ժամանակավոր միջոցներ են մինչեւ նոր շտամի հետ կապված իրավիճակի պարզաբանումը: Բացի դրանից, վարչապետը հայտարարել է, որ Ճապոնիան ընդլայնում է այն երկրների ցանկը, որոնցից մուտքի համար կգործեն սահմանափակումներ ճապոնացիների եւ Ճապոնիայում բնակվող օտարերկրացիների համար: Վարչապետի խոսքով՝ առայժմ ճապոնիայի տարածքում չեն հայտնաբերվել նոր շտամով վարակման դեպքեր: Սակայն ներկայումս բժշիկ մասնագետները ստուգում են մի մարդու, որը ժամանել է Նամիբիայից: Նրա մոտ հայտնաբերված է կորոնավիրուս, եւ այժմ բժիշկները կատարում են անալիզներ՝ հաստատելու համար օմիկրոն շտամի առկայությունը կամ բացակայությունը: Ճապոնիան նոյեմբերի 28-ից արգելել է նոր այցագրերի հանձնումն Աֆրիկայի ինը երկրների քաղաքացիներին: Խոսքը վերաբերում է Հարավաֆրիկյան Հանրապետությանը, էսվաթինին, Զիմբաբվեին, Նամիբիային, Բոթսվանային, Լեսոտոյին, Մոզամբիկին, Մալավիին եւ Զամբիային: Ճապոնիայի քաղաքացիները եւ երկարաժամկետ ճապոնական այցագրերով կամ կեցության վկայագրերով օտարերկրացիները, որոնք ժամանում են թվարկված պետությունների տարածքից, պարտավոր են անցնելու տասնօրա կարանտին հատուկ հյուրանոցներում: Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասված է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»: Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:56 - 29 նոյեմբերի, 2021
G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Հաջորդ ամսին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա G7-ի երկրների արտաքին գործերի եւ զարգացման նախարարների գագաթնաժողովը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարները: Գագաթնաժողովն անցկացվելու Է երեք օր՝ դեկտեմբերի 10-ից մինչեւ 12-ը: Բացի այդ, ճշտում Է բրիտանական ԱԳ նախարարությունը, նաեւ մասնակցելու են ԱՍԵԱՆ-ի երկրների ներկայացուցիչները, «ինչը Մեծ Բրիտանիայի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան աճող միտումի նշան Է»: Նախարարները «կքննարկեն մի շարք գլոբալ հարցեր, ներառյալ տնտեսական կայունությունը GOVID-ից հետո, գլոբալ առողջապահությունը եւ մարդու իրավունքները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:47 - 22 նոյեմբերի, 2021
Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու ցանկություն է հայտնել |armenpress.am|

Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու ցանկություն է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան մտադիր է լուծել չորս կղզիների՝ Կունաշիրի, Շիկոտանի, Իտուրուպի եւ Հաբոմայիի հարցը եւ հաշտության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին: «Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի հարցում մեր ուղղությունը հետեւյալն է. հաջորդ սերունդների ուսերին չթողնել հարցի լուծումը, լուծել չորս կղզիների պատկանելության հարցը եւ կնքել հաշտության համաձայնագիր: Մենք դրա վրա աշխատելու ենք ավելի վաղ կնքված համատեղ համաձայնությունների հիման վրա, այդ թվում՝ նաեւ այն համաձայնության, որը ձեռք է բերվել Սինգապուրում 2018 թվականին»,-ասել է Հայասին: Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել:
14:34 - 12 նոյեմբերի, 2021
Ճապոնիայում  ժայթքել է Ասո հրաբուխը |armenpress.am|

Ճապոնիայում ժայթքել է Ասո հրաբուխը |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի Կումամոտո հարավարեւմտյան պրեֆեկտուրայում տեղի Է ունեցել Ասո հրաբխի ժայթքում: Այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը: Ծխի եւ մոխրի սյունը բարձրացել Է 3500 մետր: Գրանցվել Է հրաբխային քարերի արտանետում 1 կիլոմետր տարածության վրա: Օդերեւութաբանները նախազգուշացնում են քարերի արտանետումների եւ մինչեւ 2 կիլոմետր տարածությամբ հրաբեկորաքարերի հոսքերի վտանգավորության մասին: Օդերեւութաբանները վտանգավորության մակարդակը հինգ հնարավորից բարձրացրել են մինչեւ երրորդ, ինչը նշանակում Է լեռանը մոտենալու եւ դրա վրա բարձրանալու արգելք: Հրաբխից 130 կիլոմետր հեռավորությամբ գտնվում Է «Իկատա» ատոմային Էլեկտրակայանը: Ասո հրաբուխը բաղկացած Է հրաբխային շղթայից, որոնցից ամենաակտիվը Նակադակեն Է: 2017 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ժայթքման ժամանակ մոխրի եւ ծխի սյունը բարձրացել Էր 2 հազար մետր: 1953 թվականին տեղի ունեցած ժայթքման ժամանակ քարերի արտանետումից տուժել Է 90 մարդ: 1958 թվականին ժայթքելու հետեւանքով 12 մարդ Է զոհվել քարերի արտանետման պատճառով, իսկ 1979 թվականին պայթյունանման ժայթքման ժամանակ զոհվել Է 3 մարդ: Այս ժամի դրությամբ տուժածների եւ վնասների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:08 - 20 հոկտեմբերի, 2021
Տիգրան Խաչատրյանն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են երկու ժողովուրդների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացումը

Տիգրան Խաչատրյանն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են երկու ժողովուրդների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացումը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից՝ Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների տնտեսական ծրագիրը եւ հատուկ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր բնագավառներում, հատկապես Առողջապահության ոլորտում, Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունների պարագայում առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: Շեշտվել է երկու ժողովուրդների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացման կարեւորությունը: Ֆուկուշիմա Մասանորին հավաստիացրել է, որ պատրաստ է իրականացնել համապատասխան գործողություններ՝ մեծ ներուժ ունեցող հայ-ճապոնական հարաբերությունները տարբեր ուղղություններով ընդլայնելու եւ դրանց հետագա զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:
16:17 - 15 սեպտեմբերի, 2021
«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի առավել զարգացած 7 պետությունների ղեկավարներն այսօր հեռավար հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ «Մեծ յոթնյակի» (G7) այս հանդիպումն արտահերթ է, և առաջինը՝ թալիբների սրընթաց առաջխաղացումից ու Աֆղանստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր։ «Նպատակն է համաձայնեցնել դիրքորոշումները և արձանագրել, որ թալիբների հարցում Արևմուտքը միաձայն է լինելու», - նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք արդեն իսկ տեսնում ենք միջազգային համայնքի շատ հստակ արձագանքը, առ այն, որ «Թալիբան» շարժման հետ հարաբերություններում մեր քայլերն ու հայտարարությունները լինելու են միասնական։ Կարծում եմ, որ «Մեծ յոթանյակի» հետ հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը հենց այդ ուղերձն է փոխանցելու», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ Ջանքերը համակարգելու անհրաժեշտության մասին երեկ նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարեց՝ առավել հստակ շեշտադրմամբ․ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ Աֆղանստանում մնացած օտարեկրյա զինվորականներին, դիվանագետներին ու նրանց հետ համագործակցած աֆղանցիներին տարհանելու համար։ Այս հարցն առավել հրատապ դարձավ նախօրեին, երբ թալիբները հայտարարեցին, թե մտադիր չեն երկարաձգել տարհանման համար տրված ժամանակը։ Ըստ այդմ, միջազգային ուժերը պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ առաջիկա մեկ աբաթվա ընթացքում, երկրից հեռանան։ «Կարծում եմ, այս առումով հրատապ երկու հարց կա, նախ՝ ինչպես ենք մենք համակարգելու տարհանման ուղղությամբ մեր քայլերը, և, ի վերջո, որքան երկար է այս գործընթացը շարունակվելու։ Կկարողանանք արդյոք մարդկանց դուրս բերել նաև օգոստոսի 31-ից հետո, թե՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ինչպես կարող ենք բարելավել համագործակցությունը տեղում՝ երաշխավորելու, որ մարդկանց մուտքը օդանավակայան լինի անարգել», - ասել է Հայկո Մաասը։ Տարհանումը կազմակերպելուց հետո հաջորդ՝ ոչ պակաս կարևոր հարցը աֆղանցի փախստականների պատսպարումն է․ «ինչպես է կառավարվելու ներգաղթյալների այս նոր ալիքը, որ երկիր, քանի ներգաղթյալի է ընդունելու և ով, ինչի համար է պատասխանատվություն ստանձնելու», երեկ հարցեր էր բարձրացնում Գերմանիայի արտգործնախարարը։ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ է տեղահանվել: Կանադան, իր հերթին, չի բացառել, որ վերը նշված թեմաներից բացի «Մեծ յոթնյակը» կարող է թալիբների դեմ պատժամիջոցների հարցը քննարկել։ «Այդ խմբավորումը մեր երկրում վաղուց է ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների շարքում», - հանդիպմանն ընդառաջ հիշեցրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Ավելի վաղ արևմտյան առաջնորդներն ընդգծել էին, որ ուշի ուշով հետևելու են թալիբների ձևավորած կառավարության քայլերին, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու կանանց ազատությունների պաշտպանության հարցում։ Ակնկալվում է, որ այս հարցը ևս այսօր քննարկման կդրվի համաժողովում, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները։
10:17 - 24 օգոստոսի, 2021