Հովհաննես Հովհաննիսյան

Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը։

Ծնվել է 1980թ. մարտի 5-ին Երեւանում:

1996թթ. ավարտել է Երեւանի թիվ 149 օտար լեզուների վարժարանը:

2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը, 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, միեւնույն ժամանակ ՀՀ պետական կառավարման դպրոցը՝ ստանալով պետական ծառայողի որակավորում: 2007թ.՝ ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ:

Վերապատրաստման մի շարք դասընթացներ է անցել՝ Երիտասարդ դասախոսների ծրագիր Վանդերբիլթի համալսարանում (JFDP) (2008թ., ԱՄՆ), Գերմանական ակադեմիական աջակցության հետդոկտորական ծրագիր Տյուբինգենի համալսարանում (2010-2011թթ., Գերմանիա), ՀՀ դիվանագիտական ակադեմիա (2010թ., Երեւան), հետդոկտորական ուսուցում Յեյլի համալսարանում (2012-2013թթ., ԱՄՆ): Հետազոտական աշխատանք է կատարել Գոտինգեն քաղաքի Մաքս Պլանկի անվան կրոնական եւ էթնիկ բազմազանության հետազոտական ինստիտուտում (2014թ., Գերմանիա):

2003 թվականից դասավանդում է ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնում, 2006-2008թթ.՝ Գավառի պետական համալսարանում, 2014թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դասավանդել է Վ. Բրյուսովի պետական լեզվաբանական եւ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում: Հանրային քաղաքականության ինստիտուտ հետազոտական կենտրոնի համահիմնադիր է (2014թ.): 21.05.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար:

Միջազգային մի շարք գիտական կազմակերպությունների անդամ է:

Հեղինակ է մեկ մենագրության եւ միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված քառասունից ավելի գիտական հրապարակումների:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

ԵՊՀ-ում ուժեղացվելու է արաբագիտությունը. Կատարի համալսարանի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ-ում ուժեղացվելու է արաբագիտությունը. Կատարի համալսարանի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվում է Կատարում, որտեղ հանդիպումներ է ունենում կրթության ու գիտության ոլորտների ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու ծրագրեր։ «Այսօր Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամի հետ ստորագրել ենք երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր՝ հաստատելու և զարգացնելու փոխգործակցություն կրթության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ոլորտներում։ Կատարի համալսարանի հետ այսուհետ իրագործելու ենք ուսանողների և անձնակազմի փոխանակման ծրագրեր, իրականացնելու ենք համատեղ հետազոտական նախագծեր, կազմակերպելու ենք հանդիպումներ, սեմինարներ ու գիտաժողովներ, փոխանակելու ենք կրթական, գիտական ու մեթոդական գրականություն, ինչպես նաև իրականացնելու ենք տարաբնույթ այլ ծրագրեր։ Հատկանշական է, որ մեր նոր գործընկեր համալսարանում հիմնվելու է հայագիտական կենտրոն, իսկ ԵՊՀ-ում էլ ուժեղացվելու է արաբագիտությունը»,-գրել է նա։
19:13 - 13 հունիսի, 2022
Երևանի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը |armenpress.am|

Երևանի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը |armenpress.am|

armenpress.am: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեկտեմբերի 17-ի փակ նիստում  բուհի ռեկտոր է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին, որը մինչ ընտրվելը կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը ասաց, որ փակ քվեարկության արդյունքում 19 կողմ, 5 դեմ ձայներով հոգաբարձուների խորհուրդը իրեն 5 տարով ընտրել է ԵՊՀ ռեկտոր: Հոգաբարձուների խորհուրդը չի դիտարկել մյուս թեկնածուի՝ Արծրունի Սահակյանի դիմումը, ով դիմել էր կարգի խախտմամբ, քանի որ  ըստ կանոնակարգի գոյություն ունի  փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի  հստակ օր և ժամ:  Արծրունի Սահակյանի փաստաթղթերը ներկայացվել են ժամկետից ուշ, ինչի պատճառով էլ  ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը փակ նիստի ընթացքում  նրա թեկնածությունը չի դիտարկել:
14:30 - 17 դեկտեմբերի, 2021
ԻԻՀ-ի և ՀՀ-ի համերաշխ գոյակցելու մոդելն օրինակելի է մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար. Իրանի դեսպան

ԻԻՀ-ի և ՀՀ-ի համերաշխ գոյակցելու մոդելն օրինակելի է մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար. Իրանի դեսպան

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին սեպտեմբերի 29-ին հանդիպել է համալսարանականների հետ:  Կայացել է նաև դեսպանի և համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար հանդիպումը։ «Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն իր աշխատասենյակում ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը, որը գլխավորում էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման ներկա էին նաև Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, իրանագետ Գուրգեն Մելիքյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Ուրախ եմ, որ գտնվում եմ Մայր բուհում և հնարավորություն ունեմ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Իրանն ու Հայաստանը համագործակցության լայն դաշտ ունեն, որտեղ անելիքներ շատ կան: Մեծ սիրով պատրաստ ենք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ու նախագծեր մշակել, որտեղ ներգրավված կլինեն ուսանողներ և երիտասարդ գիտնականներ: Տարածաշրջանում բավականին արագ են իրադարձությունները զարգանում, պետք է հետ չմնանք այդ զարգացումներից: Կրթությունն ու գիտությունը հենց այն ոլորտներն են, որոնց միջոցով երկխոսություն է ծավալվում ժողովուրդների միջև՝ հիմք հանդիսանալով այլ ոլորտների զարգացումների համար: Վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում ձևավորված Իրան-ՀՀ կապն ու համագործակցությունը տարածաշրջանում լավագույն մոդելն են: Ուսումնասիրելով ձեր կենսագրությունը՝ նկատեցի, որ մասնագիտությամբ աստվածաբան եք, ուստի ուզում եմ փաստել, որ չնայած արտաքուստ տարբեր կրոնների դավանող պետություններ ենք, սակայն գտել ենք երկխոսության ու համերաշխ գոյակցելու բանաձևը: Եվ այս մոդելը կարող է օրինակ ծառայել մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար»,- ասել է Աբբաս Բադախշան Զոհուրիին և շնորհավորել Հովհաննես Հովհաննիսյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն ստանձնելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ: «Ռեկտորի ժ.պ.-ն հակիրճ ներկայացրեց համալսարանական կրթական, գիտական և բարեկամական կապերն Իրանի գործընկեր բուհերի և գիտական կենտրոնների հետ, որոնք ամրապնդվել ու զարգացել են տարիների ընթացքում. «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որի հետ պատմամշակութային, քաղաքական և գիտակրթական ամուր կապեր կան: ԵՊՀ-ն լուրջ աշխատանք է տանում բուհի միջազգայնացման ուղղությամբ: Իրանցի աշակերտների համար հետաքրքիր կարող է լինել մեր բնագիտական ֆակուլտետներ այցելությունը՝ Կենսաբանություն, Ֆարմացիա, որտեղ ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ կան: Կարող ենք նաև բաց դասախոսություններ անցկացնել հումանիտար թևի ուսանողների համար: Համագործակցության դաշտը մեծ է ու բազմաշերտ»: Ռեկտորի ժ.պ-ն ընդգծեց, որ ԵՊՀ միջազգային համագործակցության գծով պատասխանատուները, ինչպես նաև Արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպելու դեսպանի մշակութային կցորդի հետ՝ հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերը քննարկելու և պատշաճ իրականացնելու համար»,- հայտնում են ԵՊՀ-ից: Հովհաննես Հովհաննիսյանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ Իրանի մոտեցման ու պետական մակարդակով վարած հավասարակշռված քաղաքականության համար: Հովհաննես Հովհաննիսյանը հուշանվեր է հանձնել դեսպանին, ինչից հետո պատվիրակության անդամները հանդիպել են Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Դեսպանը Իրանի ոչ վաղ անցյալին նվիրված դասախոսություն ներկայացրեց ուսանողներին, որի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց: ԵՊՀ-ի տեղեկացմամբ՝ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է, որ սա դեսպանի առաջին պաշտոնական այցն է ԵՊՀ. «Դեսպանի հետ քննարկվեցին ոչ միայն իրանագիտության հետ կապված ընդհանուր հարցեր, այլև կոնկրետ ԵՊՀ-ի և իրանական գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները»:
21:25 - 29 սեպտեմբերի, 2021
Մենք ազատվում ենք միաձիգ «ուսանողական խորհուրդ» հասկացությունից, որը տարիներ շարունակ կուսակցականացվել է. Հովհաննես Հովհաննիսյան |tert.am|

Մենք ազատվում ենք միաձիգ «ուսանողական խորհուրդ» հասկացությունից, որը տարիներ շարունակ կուսակցականացվել է. Հովհաննես Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Այս օրենքի նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում, մենք կրթական համակարգը դարձնում ենք ավելի ճկուն: Այս մասին ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհանիսյանը՝ նիստի ժամանակ: «Նախագիծը օրենքի նոր համակարգի սկիզբ է դնում, իսկ նոր համակարգը սկիզբ է դնում նոր, տարբեր սկզբունքներ և մոտեցումներ, որոնք մեզ համար գուցե անծանոթ են, մասնավորապես, այն, որ գումարը տրվում է ոչ թե բուհին, այլ ուսանողին, կրեդիտային համակարգը, փոխանցելիությունը, հեռակա և առկա ուսուցումը, սա ավելի ճկուն համակարգ է»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ «ուսանողական խորհուրդ» հասկացությունը հանվում է օրենքից և այս դրույթով վերջ է դրվում կուսակցականացված համակարգին: «Ուսանողական խորհուրդ հասկացությունը հանվել է օրենքից և տրվել է ուսանողական միավորումներ, և նոր դրույթներ են ավելացել՝ բազմակարծության, բազմազանության և տարբեր տեսակի ուսանողական մարմիններ կարող են ստեղծվել և գործել: Մենք փորձում ենք ազատվել այն միաձիգ «ուսանողական խորհուրդ» հասկացությունից, որ հիմնականում կուսակցականացվել էր տարիներ շարունակ»,- ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հանձնաժողովի նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն այս դրույթի շրջանակում հարցրեց՝ արդյո՞ք կարող են անսահմանափակ թվով ուսանողական միավորումներ ստեղծվել, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշեց՝ տվյալ կարգավորումները պետք է անի բուհը:
14:39 - 22 մարտի, 2021
«Իմ քայլի» որոշ պատգամավորներ պնդում են` իշխանությունները Բերձորի հարցով բանակցում են |hetq.am|

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ պնդում են` իշխանությունները Բերձորի հարցով բանակցում են |hetq.am|

hetq.am: Քաղաքական մեծամասնության պատգամավորների զգալի մասը տեղյակ չէ, թե ինչ է սպավում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքին: Արդեն երկու օր է համացանցում տեղեկություններ են տարածվում, թե համայնքի բնակիչներին փաստի առջև են կանգնեցրել` ասելով, որ մինչև նոյեմբերի վերջ պետք է հեռանան իրենց տներից: Բերձորով է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է անցնելու Լաչինի շրջանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասն առհասարակ հրաժարվում է հարցազրույց տալ, մի մասն էլ, լսելով հարցը, ասում է` տեղեկություններ չունենք: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ է սպասվում Բերձոր համայնքի բնակիչներին, չխոսեց նաև Հայկ Կոնջորյանը: Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, թե Քաշաթաղի վարչական շրջանը հայտարարություն է տարածել: Մեր դիտարկմանը, թե այդ հայտարարության մեջ որևէ հստակ տեղեկություն չկա, Հովհաննիսյանն ասաց, թե հիշում է Արցախի իշխանությունների և, մասնավորապես, Դավիթ Բաբայանի այն հայտարարությունը, թե Բերձորի բնակիչներն իրենց տները լքելու որևէ պարտադրանք չունեն: Հովհաննիսյանի խոսքով` ինքը լրացուցիչ տեղեկություններ չունի: Եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, լսելով Բերձորի մասին հարցը, արձագանքեց` հենց հիմա դրանով է զբաղվում, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անորոշության մեջ հայտնված բերձորցիներին կոչ արեց դիմել Արցախի իշխանություններին: «Ճիշտը` խնդրի լուծումը գտնել Արցախի իշխանության տիրույթում»,-ասաց նա` հավելելով, որ տեղեկությունների չի տիրապետում: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:42 - 26 նոյեմբերի, 2020
Ընդունելության տեղերը վերանայելու նպատակով օրենսդիրը դիմել է վարչապետին |hhpress.am|

Ընդունելության տեղերը վերանայելու նպատակով օրենսդիրը դիմել է վարչապետին |hhpress.am|

hhpress.am: Նախնական մասնագիտական՝ արհեստագործական, եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուստարվա անվճար ուսուցմամբ՝ նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը վերանայելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը դիմել է վարչապետին։ Միջին մասնագիտական կրթությունը, նրա համոզմամբ, ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում գլխավոր ուղղություններից մեկն է, քանի որ ուղղակիորեն կապված է աշխատաշուկայի հետ եւ լրացնում է այն։ Ասաց պատգամավորը, եվրոպական մայրցամաքում արդեն վաղուց դա հասկացել են եւ մեծ շեշտադրում են անում միջին մասնագիտական հաստատությունների եւ այդ մասնագիտությունների վրա։ Աշխարհում արդեն երկար ժամանակ է՝ վերլուծություններ եւ հետազոտություններ են արվում, թե ինչպիսի մասնագիտություններ են մոտակա ժամանակներում վերացման վտանգի առաջ հայտնվելու, եւ որ մասնագիտություններն են առաջ գալու։ Այս ամենը Հովհաննիսյանը պայմանավորում է տեխնոլոգիական առաջընթացով, քանի որ արհեստական ինտելեկտի զարգացումը, ըստ նրա, բերելու է մի իրավիճակի, երբ, օրինակ, հաշվապահությունը որպես մասնագիտություն, ապագայում իր տեղը զիջելու է այլ մասնագիտությունների։ «Միջին եւ նախնական մասնագիտական կրթությունը սրընթաց զարգացող աշխարhում աշխատաշուկայի թափուր հաստիքների լրացման արդյունավետ գործիքներից է, որով, մեծ հաշվով, լուծվում է գործազրկության կրճատման եւ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման խնդիրը սահմանափակ եւ կարճ ժամանակում։ Այս նպատակով՝ գործընկերներիս ջանքերով օրենսդրական փոփոխություններ էին իրականացվել, ըստ որոնց՝ միջին եւ նախնական մասնագիտական կրթական հաստատություններն անվճար տեղերի հետ մեկտեղ կարող են ունենալ նաեւ վճարովի տեղեր։ Սա շատ լավ հնարավորություն էր միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ ֆինանսական որոշակի անկախություն ձեռք բերելու հարցում»,–նշում է Հովհ. Հովհաննիսյանը։ Ընդհանուր գումարային առումով՝ միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար տեղերը, ըստ նրա, ավելացել են, բայց որոշ մասնագիտությունների գծով, որոնք տնտեսության համար կարող են ապահովել բավականին մեծ մուտքեր եւ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն, կրճատվել են։ Ընդգծում է՝ եթե որոշումը չվերանայվի, ապա որոշ մասնագիտությունների գծով ունենալու ենք նախորդ տարիների փորձը միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում. կառավարության կողմից սահմանված տեղերից ավելի դիմորդներ են լինելու, ովքեր ստիպված հաճախելու են ավագ դպրոց։ «Ցավոք, Հայաստանում այս տարիների ընթացքում չենք ունեցել ամբողջական հետազոտություն, որով կարող էինք հասկանալ, թե ապագայում մեզ ինչ նոր մասնագիտություններ են անհրաժեշտ եւ որոնք են վերանալու, որպեսզի շեշտադրում անենք հենց այդ ուղղությամբ։ Շուկայում ունենք տարբեր մասնագիտությունների գծով լրջագույն պակաս՝ էլեկտրիկներ, խառատներ, կարուձեւի մասնագետներ եւ այլն։ Այս իմաստով միջին մասնագիտական հաստատությունները կարեւոր են այդ բացը լրացնելու համար։ Այս տարի տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից հետո որոշեցինք թույլատրել ուսումնական հաստատություններին ունենալ վճարովի տեղեր, ինչի շնորհիվ նրանք կկարողանան գեներացնել գումարներ՝ պահանջված մասնագիտությունների գծով։ Այսպիսով, նաեւ իրենք կհոգան իրենց հոգսերը եւ կախված չեն լինի պետությունից։ Ցավոք, այս տարի ականատես եղանք  անվճար տեղերի կրճատման։ Եթե նախկինում միջինի գծով 8000 էր, իսկ նախնականի գծով՝ 4000, այսօր համապատասխանաբար մոտ 2000 պակասել է միջինից եւ 1900՝ նախնական մասնագիտականից»,–մանրամասնեց պատգամավորը։ Այս օրենսդրական փոփոխության նպատակն է պահպանել անվճար տեղերի քանակը եւ զուգահեռաբար ավելացնել վճարովի տեղերը։ Այս տեսանկյունից պատգամավորը կարծում է, որ կառավարությունը պետք է վերանայի որոշումը, որովհետեւ, ըստ նրա, որոշ մասնագիտությունների գծով կրճատումները հետագայում կարող են ծանր անդրադառնալ աշխատաշուկայի վրա. «Օրինակ, ՏՏ ոլորտը, խոհարարության, տուրիզմի ոլորտները, որտեղ իրատեսական մեծ պահանջարկ ունենք։ ՏՏ ոլորտում պետք է ավելացնել ոչ միայն տեղերը, այլեւ այս մասնագիտությունների գծով նոր ուսումնական հաստատությունները, որպեսզի կարողանանք բավարարել շուկայի պահանջարկը»։ Լիանա Սարգսյան
13:52 - 01 հուլիսի, 2020
Շրջանառության մեջ է դրվել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին»  մայր օրենքի նախագիծը

Շրջանառության մեջ է դրվել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծը

Քիչ առաջ գործընկերներիս՝ Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Հովհաննես  Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի և Ծովինար Վարդանյանի հետ միասին շրջանառության մեջ դրեցինք «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին»  մայր օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Հուսով ենք՝ մեր նախաձեռնությունը կկանոնակարգի նվիրաբերությունների և անհատույց այլ միջոցների ներգրավման հարցերը և կդնի դրանց կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը: Նման ֆոնդերի կարգավորման պահանջը հասունացել էր վաղուց, և ինչպես ցույց է տալիս փորձը, այս ֆոնդերը զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, մարզական և այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը: Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի էնդաումենթը 2017 թվականին կազմել է 37 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված էնդաումենթների ընդանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագծով ակնկալում ենք կանոնակարգել՝ 1) Էնդաումենթի ձևավորման, համալրման և կառավարման կարգը, 2) Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը և իրավական վիճակի առանձնահատկություները, 3) Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը, 4) Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք և նրանց իրավասությունները, 5) Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային արտոնությունների կիրառումը, 6) Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը:
16:17 - 23 հունիսի, 2020
Կարանտինը հնարավորություն տվեց էլեկտրոնային հարթակներ ստեղծել, տեսադասեր կազմակերպել

 |armenpress.am|

Կարանտինը հնարավորություն տվեց էլեկտրոնային հարթակներ ստեղծել, տեսադասեր կազմակերպել |armenpress.am|

armenpress.am: Ինչպես արդեն գիտենք, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի դպրոցական ավարտական քննություններ չեն անցկացվի, իսկ բուհ ընդունվողները կարող են միայն մեկ քննություն հանձնել։ Աշակերտներին նման «արտոնություն» տալը, ըստ որոշ ծնողների, անհետեւանք չի մնա կրթության գործընթացի եւ որակի վրա։ Նրանք արդեն իսկ դժգոհություններ են հայտնում։ Մասնավորապես, համայնքային առանձին դպրոցներում ուսուցիչները հանձնարարություններ չեն տալիս կամ հեռավար ուսուցումն իրականացնում են մասամբ եւ իմիջիայլոց։ Սակայն, ի հակադրություն այդ ծնողների, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում պնդում է հակառակը. «Ես ունեմ ուսուցիչ ընկերներ, ովքեր վիրավորական են համարում աշակերտների հեռավար դասերին չմասնակցելը։ Կարծում եմ՝ դպրոցականները չեն մասնակցում, քանի որ կենտրոնացած են միայն նեղ մասնագիտական առարկաների վրա։ Բայց եկեք չմոռանանք, որ նույնիսկ առկա ուսուցման պարագայում 12—րդ դասարանցիները նույնպես չէին հաճախում դպրոց, պատրաստվում էին ընդունելության քննություններին»։ Պատգամավորը պնդում է՝ հեռակա ուսուցման պարագայում կրթության որակի ակնհայտ փոփոխություններ չեն եղել։ Կրթության մասնագետն ասում է, թե ինքը տեղյակ չէ ուսուցիչների քմահաճ աշխատանքից, առավել եւս, որ հանձնարարություններ չեն տալիս. «Կարծում եմ՝ մեր ուսուցիչները պատասխանատու կերպով իրականացնում են իրենց աշխատանքը»։ Ավելին՝ գտնում է, որ կորոնավիրուսի համավարակից հետո, երբ աշակերտները վերադառնան բնականոն ուսումնական գործընթացի, կրթությունը կիրականացվի ավելի բարձր մակարդակով, քանի որ, ըստ նրա, այս ընթացքում ուսուցիչները, տնօրինությունն ու աշակերտները ձեռք են բերել մեծ փորձառություն։ «Հասկանալով կրթության դերը՝ դպրոցականներն առավել պատասխանատվությամբ են մոտենում։ Շատ բաներ փոխված կլինեն, մենք լավ հնարավորություն ունենք նոր էջից սկսելու կրթական գործընթացը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ առկա կրթությունը դժվար է այսքան կարճ ժամանակամիջոցում փոխարինել հեռավար կրթությամբ։ Հեռավարի հետ կապված նախապատրաստական կրթության աշխատանքները պետք է սկսվեին հաջորդ տարվանից։ Համապատասխան փոփոխություններն օրենքում այս նպատակով արդեն արվել էին, բայց տեսաք, որ իրավիճակը ստիպեց արագ անցում կատարել հեռավարին»,–նկատում է Հովհ. Հովհաննիսյանը։ Պատգամավորը միաժամանակ շեշտում է՝ տեխնիկական թույլ հագեցվածությամբ պայմանավորված այսքան հապճեպ հեռավար կրթության անցնելը, բնականաբար, ունեցավ նաեւ իր թերի կողմերը. «Հետեւանքը եղավ այն, որ որոշում կայացվեց տարին ամփոփել մինչեւ կարանտինն ունեցած գնահատականներով։ Որոշում կայացվեց նաեւ ընդունելության քննությունները կազմակերպել մեկ քննության հիման վրա՝ հաշվի առնելով, որ աշակերտները հնարավորություն չէին ունեցել մասնակցելու ամբողջական դասընթացին։ Նրանց հնարավորություն տրվեց գոնե մեկ առարկայով ընդունվել, եւ սա իր հետ կբերի որոշակի խնդիրներ։ Կարանտինային ժամանակահատվածը հնարավորություն տվեց վեր հանել բոլոր բացերը, զարգացնել, էլեկտրոնային հարթակներ ստեղծել, տեսադասեր կազմակերպել։ Այս իրավիճակում ունեցանք մի քանի անգամ ավելի արագ ստեղծվող արտադրանքներ, քան կունենայինք բնականոն ժամանակ։ Դրանք են տեսադասերը, հեռավար կրթության մոդուլները, էլեկտրոնային հարթակների ստեղծումը»։
16:06 - 17 մայիսի, 2020
«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը: Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն կկատարի Կոնվենցիայից բխող պարտավորությունը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արաքների պատժելիության տեսանկյունից և կլրացվի այն բացը, որն այսօր առկա է ՀՀ քրեական օրենսգրքում: Մարդկայնության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»,– գրել է նա:
23:36 - 23 ապրիլի, 2020
Պատգամավորը բուհում դեկանի, ամբիոնի վարիչի պաշտոններում երիտասարդներին ներգրավելու կարիք է տեսնում |armenpress.am|

Պատգամավորը բուհում դեկանի, ամբիոնի վարիչի պաշտոններում երիտասարդներին ներգրավելու կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը բուհերի կառավարման պաշտոններում՝ ռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ, տեսնում է երիտասարդներին ներգրավելու կարիք: Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» խորհրդարանական լսումներում: «Ակադեմիական ազատությունը հաճախ  ասոցացվում է բուհի ղեկավարման մարմինների հետ կապված հարցերի հետ: Ակադեմիական ազատությունը, սակայն, այն է, որ դասախոսներն ու ուսանողները կարող են ներգրավվել ինտելեկտուալ քննարկման մեջ՝ առանց գրաքննության, պատժի, հետապնդման վախի: Քաղաքական, կրոնական և այլ հայացքները չեն կարող դառնալ պարտադրանք բուհերի ներսում: Հիմնականում շեշտը դրվում էր նմանատիպ բաների վրա: Շեշտը չէր դրվում ռեկտորների կամ կառավարիչների տարիքի վրա: Իհարկե, մարդը որքան հասունանում է, այնքան ուժեղանում է։ Սակայն դա չի նշանակում, որ ավագ տարիքի մարդիկ պետք է միշտ լինեն կառավարիչներ: Ունենք դեպքեր, երբ մարդիկ 20-30 տարի ամբիոնի վարիչներ ու դեկաններ են, բնականաբար, երիտասարդ սերունդը որևէ մոտիվացիա չի ունենում այդտեղ աշխատելու և չի տեսնում տեսլական կամ ապագա»,-ասաց Հովհաննիսյանը: Նա նկատեց՝ միգուցե պետք է նախատեսել ռոտացիոն սկզբունքներ, որ հերթով բոլորը կարողանան դառնալ ամբիոնի վարիչ, և որևէ մեկը չճնշի մյուսին:
12:25 - 24 փետրվարի, 2020