Հյուսիսային Կորեա

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, ԿԺԴՀ, Հյուսիսային Կորեա, պետություն Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Սահմանակցում է Չինաստանի հետ հյուսիսում, Ռուսաստանի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանկցում է Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է ապառազմականացված գոտով։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է Դեղին, արևելքից՝ Ճապոնական ծովը։ Մայրաքաղաքն է Փհենյանը։

Կիմ Չեն Ընը հայտարարել Է ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին
 |armenpress.am|

Կիմ Չեն Ընը հայտարարել Է ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է երկրում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին, հաղորդում է հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը: «Նա հանդիսավոր կերպով հայտարարել է նոր կորոնավիրուսի վերացման արտակարգ հակահամաճարակային արշավում հաղթանակի մասին, որը թափանցել էր երկրի տարածք»,-գործակալությունը մեջբերում է հյուսիսկորեական ԶԼՄ-ներին: Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հաղորդել էր երկրում տենդով առաջին հիվանդացածի մասին, որն արտասահմանյան փորձագետները համարում են կորոնավիրուս: Դրանից առաջ ամբողջ համավարակի ընթացքում Փհենյանը հայտարարել էր հիվանդության դեպքերի բացակայության մասին: Երեք օր անց տենդով հիվանդանալու հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 392 հազար 920-ի: Այդ ժամանակվանից, ԿԺԴՀ-ի հաղորդագրությունների համաձայն, դիտվել է հիվանդների թվի նվազման միտում: Օգոստոսի սկզբին «Ռյոնհապ» գործակալությունը գրել է, որ ԿԺԴՀ-ն չորրորդ օրն անընդմեջ չի գրանցում հիվանդության նոր դեպքեր, ինչն իշխանությունները համարում են տենդ: Ընդհանուր առմամբ հիվանդությունը, որը Փհենյանն անվանում է տենդ, երկրում հայտնաբերվել է ավելի քան 4,77 մլն մարդու մոտ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:24 - 11 օգոստոսի, 2022
Նենսի Փելոսին Սեուլում ասել է, որ ԱՄՆ-ը ջանք չի խնայի Հյուսիսային Կորեայի ագրեսիվ կեցվածքը զսպելու համար
 |azatutyun.am|

Նենսի Փելոսին Սեուլում ասել է, որ ԱՄՆ-ը ջանք չի խնայի Հյուսիսային Կորեայի ագրեսիվ կեցվածքը զսպելու համար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին Հարավային Կորեայի Ազգային վեհաժողովի նախագահ Կիմ Ջին Պյոյի հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգներն ամեն բան կանի Հյուսիսային Կորեայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու և Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնելու համար: Երկու խոսնակների հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որով նրանք մտահոգություն են հայտնել Հյուսիային Կորեայում միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների զարգացման և դրանից բխող սպառնալիքի կապակցությամբ: Նենսի Փելոսին այսօր ավելի ուշ կայցելի Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ գտնվող «Համատեղ անվտանգության տարածք» անվամբ խիստ ամրացված գոտի, որտեղ միաժամանակ պարեկություն են իրականացնում մի կողմից ամերիկա-հարավկորեական և մյուս կողմից՝ հյուսիսկորեական ստորաբաժանումները:
14:47 - 04 օգոստոսի, 2022
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Վաշինգտոնին և Սեուլին «կորեական երկրորդ պատերազմի» մասին
 |tert.am|

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Վաշինգտոնին և Սեուլին «կորեական երկրորդ պատերազմի» մասին |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի համատեղ զորավարժություններն ապագայում կարող են հանգեցնել «կորեական նոր պատերազմի»։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, համապատասխան հայտարարությունն արվել է հուլիսի 26-ին՝ կորեական երկու պետությունների միջև զինադադարի կնքման 69-ամյակի նախօրեին։ «Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի անցկացրած տարատեսակ զորավարժությունները, փաստացի՝ պատերազմի փորձերը, կվերածվեն երկրորդ Կորեական պատերազմի», - ասված է նախարարության հայտարարությունում։ Հյուսիսկորեական արտգործնախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների համատեղ զորավարժությունները սպառնում են անվտանգությանն ու հանդիսանում են Կորեական թերակղզում իրավիճակի սրման հիմնական գործոններից մեկը, մինչդեռ տարածաշրջանում խաղաղության երաշխիքները չեն կարող իրականացվել, քանի դեռ այնտեղ է գտնվում ամերիկյան ռազմական կոնտինգենտը։  
09:33 - 27 հուլիսի, 2022
Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ
 |tert.am|

Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ |tert.am|

tert.am: Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. դա պայմանավորված է նրանով, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն ավելացնել իրենց զինանոցները։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակված զեկույցում։«Միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է «սառը պատերազմից» պիկից ի վեր»,- նշել են ինստիտուտի փորձագետները։ Ներկայում «հստակ նշաններ կան առ այն, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է», և «բոլոր ուժերը «միջուկային ակումբում» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում»,- ասել են փորձագետները։Միջազգային լարվածության ուժեղացմանը նպաստում է նաև այն փաստը, որ, ըստ հետազոտողների, այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը», և «միջուկային զենքի դերն իրենց ռազմական մարտավարությունում գնալով ավելի նշանակալի է դառնում»։Ըստ SIPRI-ի՝ «միջուկային ակումբի» բոլոր երկրներն ակտիվորեն ծրագրեր են մշակում միջուկային զենքի հետ կապված կամ արդեն գոյություն ունեցող զինանոցներն են ընդլայնում։ Մասնավորապես, «Մեծ Բրիտանիան հայտարարել է միջուկային մարտագլխիկների պաշարների սահմանաչափի ավելացման մասին»՝ որոշելով «հրապարակայնորեն չներկայացնել դրանց թիվը», իսկ Ֆրանսիան «պաշտոնապես սկսել է միջուկային զենքով հագեցած երրորդ սերնդի սուզանավ ստեղծելու ծրագիրը»:Ինստիտուտը նաև նշում է, որ Հնդկաստանը և Պակիստանը «ավելացնում են միջուկային զենքի պաշարները և մշակում նոր առաքման համակարգեր», իսկ Իսրայելը «արդիականացնում է իր միջուկային զինանոցը»։ Միաժամանակ ԿԺԴՀ-ն «ակտիվորեն միջուկային զենք է փորձարկում» և, ըստ փորձագետների, «արդեն արտադրել է 20 մարտագլխիկ՝ բավարար ռեսուրսներով՝ լրացուցիչ 45-55 մարտագլխիկ արտադրելու համար»։ SIPRI-ի փորձագետների խոսքով՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Չինաստանում 300 նոր արձակման սիլոսներ են կառուցվում: Շարունակությունը՝ tert.am-ում
12:34 - 13 հունիսի, 2022
ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում |armenpress.am|

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ճապոնիան դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող հրթիռների արձակումը և այդ պայմաններում կամրապնդեն եռակողմ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:  «Միացյալ Նահանգները, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան խստորեն դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը և խոստանում են ամրապնդել եռակողմ համագործակցությունը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման և ՄԱԿ-ի անվտանգության խորհդի համապատասխան բանաձևերի լիարժեք իրականացման համար»,- ասվում է փաստաթղթում։ Կողմերն ընդգծել են, որ լուրջ և կայուն երկխոսության ճանապարհը մնում է բաց, և «խստորեն կոչ են արել ԿԺԴՀ-ին վերադառնալ բանակցությունների՝ առանց նախապայմանների։ Նրանք խորը մտահոգություն» են հայտնել մայիսի 25-ին Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի և ավելի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման կապակցությամբ: «Այս արձակումներից յուրաքանչյուրը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր և լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և միջազգային հանրության համար»,- նշել են երեք երկրները։ «Ի պատասխան ԿԺԴՀ-ի անօրինական և ապակայունացնող գործողությունների՝ մեր երկրները համակարգված զորավարժություններ անցկացրին՝ ցույց տալով մեր ընդհանուր, միանշանակ հավատարմությունը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
13:49 - 28 մայիսի, 2022
Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցների ԱՄՆ նախաձեռնության վրա |azatutyun.am|

Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցների ԱՄՆ նախաձեռնության վրա |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը և Ռուսաստանը երեկ վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու Միացյալ Նահանգների նախաձեռնության վրա՝ կապված բալիստիկ հրթիռների արձակման վերսկսման հետ: Սա Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների հետ կապված առաջին հրապարակային պառակտումն է Անվտանգության խորհրդում 2006 թվականից ի վեր, երբ Փհենյանի նկատմամբ առաջին սահմանափակումները մտցվեցին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած 13 անդամները պաշտպանել են ԱՄՆ-ի մշակած բանաձևը, որով առաջարկվում էր արգելել ծխախոտի և նավթի արտահանումը Հյուսիսային Կորեա. այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը մոլի ծխող է։ Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու էր Lazarus հաքերային խմբավորումը, որը, ըստ ԱՄՆ-ի, կապված է Հյուսիսային Կորեայի հետ։ Քվեարկության նախօրեին Հյուսիսային Կորեան երեք հրթիռ էր արձակել: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն այս ամիս ավելի վաղ ասել էր, որ «ժամանակն է դադարեցնել լուռ թույլտվությունը և սկսել գործել»։ Վերջին 16 տարիների ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բազմիցս խստացրել է պատժամիջոցները՝ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերի ֆինանսավորման դադարեցմանը հասնելու նպատակով: Վերջին անգամ Փհենյանի դեմ միջազգային պատժամիջոցները խստացվել են 2017 թվականին։
11:31 - 27 մայիսի, 2022
Հյուսիսային Կորեան 3 հրթիռային փորձարկում է իրականացրել. ՄԱԿ-ի ԱԽ նիստ կհրավիրվի |armtimes.com|

Հյուսիսային Կորեան 3 հրթիռային փորձարկում է իրականացրել. ՄԱԿ-ի ԱԽ նիստ կհրավիրվի |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը հանդիպում կկազմակերպի ԿԺԴՀ-ի հարցով: Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության՝ չորեքշաբթի օրը տարածված ծրագրում։ Հյուսիսային Կորեան մեկ օր առաջ երեք հրթիռային փորձարկում է իրականացրել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, սպասվում է, որ քվեարկություն է լինելու Փհենյանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանող ԱՄՆ բանաձև նախագծի շուրջ։ Սեուլի տվյալներով՝ չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել։ Հարավկորեացի զինվորականները հայտնել են, որ դրանցից մեկը եղել է միջմայրցամաքային, իսկ մյուս երկուսը՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Միաժամանակ, մեկ կարճ հեռահարության հրթիռի արձակումը, հավանաբար, անհաջող ավարտ է ունեցել։ Փհենյանի փորձարկումներին ի պատասխան՝ Ճապոնական ծովի ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ՝ հարավկորեական և ամերիկյան։
10:00 - 26 մայիսի, 2022
ԱՄՆ նախագահն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ

ԱՄՆ նախագահն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ասիա կատարած իր այցի ժամանակ Սեուլում (Հարավային Կորեա) ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների առնչությամբ, որոնք վերջին հինգ տարում առաջինն են, գրում է Reuters-ը։ Լրագրողների այն հարցին, թե ինչ ունի նա փոխանցելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, Բայդենն ասել է․ «Բարև։ Վերջակետ»։ Ավելի վաղ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային նոր փորձարկումներ իրականացնել։ «Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ անում է Հյուսիսային Կորեան», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նախօրեին Բայդենն ու նրա հարավկորեացի գործընկեր Յուն Սոկ Յոլը պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ դիտարկելու ավելի մասշտաբային զորավարժությունների անցկացման հարցն՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի փորձարկումների։ Իր այցի շրջանակում Բայդենը կհանդիպի նաև «Անվտանգության քառակողմ երկխոսություն» (Quad) կառույցի անդամ Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդների հետ։ Նորա Վանյան
17:23 - 22 մայիսի, 2022
Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|

tert.am: Կորեայի Հանրապետությունը պատրաստ է ԿԺԴՀ-ին Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու անհրաժեշտ դեղորայք մատակարարել։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը։ «Եթե Հյուսիսային Կորեայի իշխանությունները դրական արձագանքեն, մենք ջանք չենք խնայի և կտրամադրենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը, այդ թվում՝ կուղարկենք բուժաշխատողներ և կմատակարարենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, դեղորդայք ու բժշկական գործիքներ», - ասել է Հարավային Կորեայի նախագահը խորհրդարանում ելույթի ժամանակ։ Նա ընդգծել է Հյուսիսային Կորեային ցանկացած պահի մարդասիրական օգնություն ցուցաբերելու Հարավային Կորեայի պատրաստակամությունը՝ չնայած երկու երկրների հարաբերություններում առկա քաղաքական և ռազմական նկատառումներին։
08:37 - 16 մայիսի, 2022
Կիմ Չեն Ինը խոստացել է արագացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումը
 |factor.am|

Կիմ Չեն Ինը խոստացել է արագացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումը |factor.am|

factor.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը խոստացել է արագացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։  «Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել մեր երկրի միջուկային ներուժը հնարավորինս շուտ ամրապնդելու և զարգացնելու համար»,- ասել է նա Փհենյանում անցկացված զորահանդեսի ժամանակ:Զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են նաև Հյուսիսային Կորեայի ռազմավարական զենքերը, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ Hwaseopho-17 հրթիռները։ Կիմ Չեն Ինը նշել է, որ Հյուսիսային Կորեային միջուկային զենք է անհրաժեշտ հիմնականում զսպելու համար, բայց կարող է օգտագործվել նաև «ԿԺԴՀ-ի կենսական շահերի վրա» հարձակվելու դեպքում։ Փհենյանում ռազմական շքերթն անցկացվել է Կորեայի ժողովրդական հեղափոխական բանակի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ, որը ստեղծվել է պարտիզանական շարժման հիման վրա, որը պայքարում էր ճապոնացի գաղութատերերի դեմ։ 
15:58 - 26 ապրիլի, 2022
Հս․ Կորեայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից |armenpress.am|

Հս․ Կորեայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից |armenpress.am|

armenpress.am: Կորեական թերակղզում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի գործողություններն են, Վաշինգտոնը պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում թշնամական մոտեցումից: Փետրվարի 2-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում: «Պատճառը, որ Կորեական թերակղզում իրադրությունը (պարբերաբար) սրվում է, ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն է: Միայն վերջին տարիներին ԱՄՆ-ը կատարել է հարյուրավոր համատեղ զորավարժություններ, որոնք նա խոստացել է դադարեցնել, եւ Հարավային Կորեային կամ Կորեական թերակղզուն հարեւան տարածքներին մատակարարել է ամենաարդիական հարձակողական միջոցներ եւ միջուկային ռազմավարական սպառազինություն, ինչն ուղղակի սպառնալիք է ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- հայտարարել են նախարարությունում: Փենյանը հիշեցրել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հայտարարությունը, որը հունվարի 14-ին նշել է, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները սոսկ կսրեն իրադրությունը: «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկի համար, եւ հրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, նախքան այսպես կոչված դիվանագիատական լուծման եւ երկխոսության մասին հրապարակավ խոսելը»,- ասված է ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
15:42 - 02 փետրվարի, 2022
Հյուսիսային Կորեայում հաստատել են՝ երեկ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակման փորձ է իրականացվել |armtimes.com|

Հյուսիսային Կորեայում հաստատել են՝ երեկ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակման փորձ է իրականացվել |armtimes.com|

armtimes.com: Հյուսիսային Կորեան հաստատել է, որ կիրակի օրը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել։ Այս մասին հայտնում է ամերիկյան NK News ինտերնետային պորտալը։ Նշվում է, որ խոսքը Hwaseong-12 հրթիռի մասին է։ Հաղորդվում է, որ արձակումն իրականացվել է հրթիռի սպառազինության համակարգի աշխատանքի ճշգրտությունը ստուգելու համար։ Հրատարակության տվյալներով՝ փորձարկմանը ներկա չի եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Հիշեցնենք, Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ ԿԺԴՀ-ն կիրակի օրը՝ հունվարի 30-ին, տեղական ժամանակով ժամը 07:52-ին միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Մուպյոն-Ռի գյուղի տարածքից Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հրթիռը թռել է մոտ 800 կմ՝ հասնելով 2 հազար կմ առավելագույն բարձրության։ Փհենյանը նման արձակումներ չի իրականացրել 2017 թվականի վերջից՝ դիտարկելով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և միջուկային փորձարկումների կամավոր մորատորիում։ Այս մեկնարկը յոթերորդն էր տարվա սկզբից։ Այս ամսվա սկզբին Հյուսիսային Կորեան փորձարկել է մարտավարական կառավարվող հրթիռներ և երկաթուղային հրթիռային համակարգ, ինչպես նաև հիպերձայնային հրթիռներ, որոնք ունակ են մանևրելու թռիչքից հետո:
09:40 - 31 հունվարի, 2022