Հարավային Կորեա

Հարավային Կորեան (պաշտոնապես՝ Կորեայի Հանրապետություն) պետություն է Արեւելյան Ասիայում։ Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Հարավային Կորեայի բնակչությունը կազմում է 51 միլիոն մարդ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 100 210 հազար կմ²։ Պետական լեզուն է կորեերենը, որով խոսում է ավելի քան 77 միլիոն մարդ։ Մայրաքաղաքը Սեուլն է։
 
Ունիտար նախագահական հանրապետություն է։ 2017 թվականի մայիսի 10-ից երկրի նախագահն է Մուն Ջեինը։ Հարավային Կորեան վարչականորեն բաժանված է 16 վարչական միավորների՝ 9 նահանգների եւ 7 քաղաքների։
 
Տեղակայված է Կորեական թերակղզու հարավային հատվածում: Ցամաքային սահման ունի Հյուսիսային Կորեայի հետ եւ ջրային սահման՝ Ճապոնիայի հետ: Արեւմուտքում երկիրը ողովում է Դեղին ծովով, արեւելքից՝ Ճապոնական ծովով, իսկ հարավից՝ Կորեական նեղուցով եւ Արեւելաչինական ծովով:
 
Կորեայի Հանրապետության բնակչության 96%-ը կազմում են կորեացիները: Պետության բնակչության ավելի քան 65%-ը անկրոն են, հիմնական կրոններն են՝ բուդդայականությունը եւ քրիստոնեությունը: Արդյունաբերական պետություն է ՝ զարգացած տնտեսությամբ: 2018 թվականի տվյալների համաձայն՝ Հարավային Կորեայի ՀԱՀ-ը կազմել է 2,137 տրիլիոն ԱՄՆ դոլար: Ազգային արժույթը հարավկորեական վոնան է։
 
ԱՄՆ-ը չի մասնակցի Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի վարժանքներին |armenpress.am|

ԱՄՆ-ը չի մասնակցի Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի վարժանքներին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը չի մասնակցի Կորեայի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի հարվածային ավիակիր խմբի համատեղ ռազմածովային զորավարժություններին: Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել Է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը: «Հարվածային խմբի մեջ են մտնում մի շարք այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի նավեր, սակայն զինավարժանքները կլինեն բացառապես երկկողմ»,- նշված Է հաղորդագրության մեջ: Հումանիտար առաքելություններին եւ տարերային աղետների դեպքում օգնության ցուցաբերման մասնակցության մշակման վարժանքները պլանավորված են օգոստոսի 31-ին Կորեական թերակղզու ջրերում՝ Queen Elizabeth ավիակրի ձասնակցությամբ: Queen Elizabeth-ը մայիսի 22-ին դուրս Է եկել Փորտսմուտում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հենակայանից՝ գլխավորելով 28-շաբաթյա արշավը: Դրա տարածությունը կկազմի ընդհանուր առամբ 26 հազար ծովային մղոն (48,1 հազար կիլոմետ)՝ կանգ աներով Հնդկաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ Սինգապուրում: Ավելի վաղ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ բրիտանական ավիակրի՝ սկզբնապես պլանավորված մուտքը Պուսան քաղաքի նավահանգիստ չեղյալ Է հայտարարվել Հարավային Կորեայում բարդ համաճարակային իրադրության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:07 - 30 օգոստոսի, 2021
Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները վերականգնել են ուղիղ կապը |hetq.am|

Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները վերականգնել են ուղիղ կապը |hetq.am|

hetq.am: Հյուսիսային և Հարավային Կորեաները պայմանավորվել են վերականգնել ուղիղ կապի միջոցը, որն ընդհատվել էր մի քանի ամիս առաջ։ Այդ մասին հուլիսի 27-ին միաժամանակ  հայտարարել են երկու երկիրը՝ Կորեական թերակղզում պատերազմի ավարտի 68-րդ տարելիցի կապակցությամբ։ Պաշտոնական Սեուլը հայտարարել է, որ ապրիլ ամսվանից սկսած Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փոխանակվել են մի քանի նամակով։ Ինչպես ակնկալվում է, ուղիղ կապի վերականգնումը կնպաստի երկկողմ հարաբերությունների բարելավմանը։ Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ երկու երկրի առաջնորդները պայմանավորվել են «քայլ անել փոխադարձ վստահության և հաշտեցման վերականգնման ուղղությամբ՝ որոշելով վերականգնել Հյուսիսի և Հարավի միջև առկա կապը»։ 2020 թվականի հունիսին Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հակամարտությունը կտրուկ սրվել էր։ Փհենյանը հայտնել էր Սեուլի հետ հեռախոսակապի բոլոր գծերի փակման մասին՝ այն անվանելով «առաջին քայլ Հարավային Կորեայի հետ կապի բոլոր տեսակների ամբողջական վերացման ուղղությամբ»։ Ընդհատվել էր նաև երկու երկրի վարչակազմերի միջև առկա կապը։ Ավելի ուշ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի հրամանով պայթեցվել էր նաև Քեսոնի տեխնոպարկում տեղակայված միջկորեական կապի գրասենյակը։   
21:54 - 27 հուլիսի, 2021
Կիմ Չեն Ընը հայտնել է երկրում հնարավոր սովի սպառնալիքի մասին |tert.am|

Կիմ Չեն Ընը հայտնել է երկրում հնարավոր սովի սպառնալիքի մասին |tert.am|

tert.am: Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը, ելույթ ունենալով Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստին, խոսել է երկրում հնարավոր սովի սպառնալիքի մասին և մատնանշել, որ լարված իրավիճակն առաջացել է 2020 թվականի թայֆունի պատճառով, հայտնում է Al Jazeera լրատվականը։ Կիմ Չեն Ընը նշել է, որ անցյալ տարվա թայֆունի պատճառով չի իրագործվել հացահատիկի աճեցման ծրագիրը, ինչն էլ հնարավոր սովի սպառնալիք է առաջացրել, և հավելել, որ, իր կարծիքով, կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցներն ավելի են խորացրել երկրում առկա ճգնաժամը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել պատրաստ լինել նոր «բարդ արշավի» (տերմինը վերագրվում է 1990-ական թվականներին, երբ երկիրը գտնվում էր ծանր տնտեսական ճգնաժամում, ինչն ուղեկցվում էր համատարած սովով)։ Նա կոչ է արել քայլեր ձեռնարկել բնական աղետների ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ և հավելել, որ մարդկանց սննդով, հագուստով և բնակարանով ապահովելու ջանքերը պետք է ակտիվացվեն։
09:43 - 16 հունիսի, 2021
Հարավային Կորեայի վարչապետը ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ վերսկսել երկխոսությունը |armenpress.am|

Հարավային Կորեայի վարչապետը ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ վերսկսել երկխոսությունը |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Բու Գեմը հունիսի 15-ին առաջին միջկորեական գագաթնաժողովի 21-րդ տարեդարձի ֆոնին Փենյանին կոչ Է արել վերադառնալ Սեուլի հետ երկխոսությանը: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը: «Ես անկեղծորեն ձեզ խնդրում եմ վերադառնալ երկխոսության եւ հաշտության սեղանի շուրջը, որպեսզի խաղաղության ժամացույցը Կորեական թերակղզում կրկին առաջ շարժվի»,-վարչապետը հայտարարել Է առաջին միջկորեական գագաթնաժողովի 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ: Հաղորդվում Է, որ Կիմ Բու Գեմը դիմել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին եւ Փենյանի բարձր պաշտոնատար անձանց: Առաջին միջկորեական գագաթնաժողովի տարեդարձը, որը 2000 թվականի հունիսի 13-15-ին տեղի Է ունեցել նախագահ Կիմ Դե Չժունի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրի միջեւ, ամեն տարի նշում են հունիսի 15-ին: Հարավային Կորեայի հետ ԿԺԴՀ-ին հարաբերությունները փակուղի են մտել Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի անհաջող գագաթնաժողովներից եւ միջուկազերծման գործընթացի կասեցումից հետո: 2020 թվականի ամռանը միջկորեական հարաբերությունները սրվեցին Հարավային Կորեայի հակափհենյանական ակտիվիստների կողմից Հյուսիսի տարածք քարոչական թռուցիկներ եւ նյութեր ուղարկելու պատճառով: Պայթեցվել են միջկորեական ռազմական թեժ գծերը, ինչպես նաեւ կապի հատուկ գիծը երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջեւ: ԿԺԴՀ-ն նույնպես պայթեցրել Է Կեսոնում կապի միջկորեական գրասենյակը: Այդ ժամանակվանից Հյուսիսային Կորեան առաջվա պես չի արձագանքում Սեուլի եւ Վաշինգտոնի՝ երկխոսության վերսկսմանն ուղղված բազմիցս արված կոչերին եւ հաղորդվել Է, որ 2020 թվականի սեպտեմբերին Հարավային Կորեայի նախագահը եւ Կիմ Չեն Ընը նամակներ են փոխանակել: Փենյանը նաեւ պաշտոնական արձագանք չի տվել մայիսի վերջին Վաշինգտոնում Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ անցկացված բանակցությունների արդյունքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:38 - 15 հունիսի, 2021
Կորեայի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն է տրամադրել

Կորեայի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն է տրամադրել

Կորեայի Հանրապետության Պաշտոնական զարգացման աջակցություն (Official Development Assistance) ծրագրի շրջանակներում առողջապահության նախարարությանն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն։ Դեռևս 2020 թվականի աշնանը, կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի ընթացքում, Կորեայից Հայաստան է հասել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ COVID-19-ի ախտորոշման 35000 ՊՇՌ թեստ։ Փետրվարի վերջին տեղ է հասել նաև օգնության երկրորդ խմբաքանակը, որը ներառում է 116 ինֆուզիոն պոմպ և 5 էլեկտրասրտագիր։ Սարքերը բաշխվելու են Հայաստանում գործող կորոնավիրուսային հիվանդության բուժում իրականացնող բժշկական կենտրոններին։ Հարկ է նշել, որ Կորեայի Հանրապետության կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել առաջիկայում Հայաստանի առողջապահական համակարգին կրկին մարդասիրական օգնություն ցուցաբերելու։ Հավելենք, որ նախկինում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանին տրամադրվել էր 5 ուլտրաձայնային ախտորոշման սարք, որոնք ներկայումս օգտագործվում են հայաստանյան մարզային 5 հիվանդանոցում՝ տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:    
15:15 - 09 մարտի, 2021
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը հրատապ լուծում պահանջող հարց են համարում |armenpress.am|

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը հրատապ լուծում պահանջող հարց են համարում |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը պետք Է միասին աշխատեն Կորեական թերակղզու հրթիռա-միջուկային հիմնախնդրի լուծման վրա: Ինչպես հունվարի 27-ին հայտնել Է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը, հեռախոսազրույցի ընթացքում այս համաձայնությանն են եկել արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնվել են, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը հրատապ լուծում Է պահանջում եւ պայմանավորվել են սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,- ասված Է փաստաթղթում: Նշվում Է, որ զրույցի ընթացքում Կան Գյոն Հվան Բլինկենին շնորհավորել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվելու առթիվ՝ նշելով, որ նա երկկողմ ռազմա-քաղական դաշինքի գործառման, ինչպես աեւ Կորեական թերակղզու խնդիրների հետ կապված հարցերի խորն ըմբռնում ունի: Նախարարները նաեւ պայմանավորվել են փոխգործակցել այնպիսի գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի հարցում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ կորոնավիրուսային համավարակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:05 - 27 հունվարի, 2021
 Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը կստեղծեն երկկողմ դաշինքի խնդիրներով զբաղվող խումբ

 |armenpress.am|

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը կստեղծեն երկկողմ դաշինքի խնդիրներով զբաղվող խումբ |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչությունների դեպարտամենտների տնօրենների մակարդակով կստեղծեն խորհրդակցական խումբ, որը կզբաղվի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով: Համապատասխան համաձայնությունն ձեռք Է բերվել Հարավային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Չհվե Չժոն Գոնի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Սթիվեն Բիգենի՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում, սեպտեմբերի 11-ին հայտնել Է KBS հեռուստաալիքը: Բանակցություններից հետո հարավկորեացի դիվանագետը լրագրողներին պարզաբանել Է, որ խորհրդակցական խմբի շրջանակում Սեուլը եւ Վաշինգտոնը մշտապես կարծիքներ կփոխանակեն երկկողմ դաշինքի գործունեությանը վարաբերող տարբեր հարցերի շուրջը: Խումբն առանձին կաշխատի այն աշխատանքային խմբից, որն զբաղվում Է ԿԺԴՀ-ի հետ կապված խնդիրներով, եւ այն կունենա այլ խնդիրներ: Չհե Չժոն Գոնը նշել Է, որ երկու երկրների դաշինքը վերջին յոթ տասնամյակի ընթացքում հանգուցային դեր Է խաղում Կորեական թերակղզում եւ Հյուսիս - արեւելյան Ասիայում խաղաղության եւ կայունության ապահովման գոծրում: Անդրադառնալով պաշտպանական ծախսերի բաժանման շուրջը բանակցությունների ընթացքին՝ նա նշել Է, որ այդ հարցը պետք Է «լուծվի արդարացի»: Վաշինգտոնը 2018 թվականից Սեուլից պահանջում Է ավելացնել Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի 28-հազարանոց զորակազմը պահելու մուծումների բաժինը: Համատեղ պաշտպանության համար Հարավային Կորեայի ծախսերը 2019 թվականին ավելացել են 8,2 տոկոսով՝ մինչեւ 1,04 տրիլիոն վոն (915 միլիոն դոլար): Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ անցյալ տարի Վաշինգտոնը պահանջել Է Սեուլի ներդրումն ավելացնել մինչեւ 5 միլիարդ դոլար: Երկու երկրների միջեւ այդ թեմայով բանակցությունները մտել են փակուղի, քանի որ Սեուլում այդ գումարը չափազանց բարձրացված են համարում: ԱՄՆ-ի զորքերը Հարավային Կորեայում են գտնվում 1950 – 1953 թվականների Կորեական պատերազմի ժամանակներից: Դրանց գտնվելու պայմանները կարգավորվում են 1950 թվականի հունվարի 26-ին երկու երկրների կողմից ստորագրված համաձայնագրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:47 - 11 սեպտեմբերի, 2020
 ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են համավարակն ավարտվելուց հետո տնտեսության վերականգնման միջոցները |armenpress.am|

ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են համավարակն ավարտվելուց հետո տնտեսության վերականգնման միջոցները |armenpress.am|

armenpress.am: Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են համավարակն աարտվելուց հետո դաշինքի տնտեսության վերականգնման միջոցները: Այդ մասին հայտարարել Է Վիետնամի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Չան Տուան Անն՝ ամփոփելով ԱՍԵԱՆ-ի երկրների Էկոնոմիկայի նախարարների՝ օգոստոսի 22-ից մինչեւ 30-ը հեռակապի ռեժիմով տեղի ունեցած 52-րդ խորհրդաժողովի արդյունքները, օգոստոսի 31-ին հաղորդել Է «Նյան զան» թերթը: «Նախարարները համաձառնության են եկել շարունակելու այն նախաձեռնությունների եւ տնտեսական առաջնահերթությունների իրականացումը, որոնք առաջադրել Է Վիետնամը որպես այս տարի ԱՍԵԱՆ-ի նախագահ, ինչպես նաեւ նշել են կողմնորոշիչներն Ասոցիացիայի հետհամավարակային տնտեսական վերականգնման գլխավոր պլանի վերամշակման համար»,- հայտնել Է Չան Տուան Անը: Նրա խոսքով, քննարկումները նաեւ վերաբերել են համագործակցության ընդլայնմանը դաշինքի եւ նրա հանգուցային գործընկերների միջեւ, որոնք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը: Բացի դրանից, կայացել են կոնսուլտացիաներ ԱՍԵԱՆ + 3 ձեւաչափով՝ Չինաստանի, Ճապոնիայի եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ: Կայացած բանակցությունների արդյունքներով նախարարներն ընդունել են տարածաշրջանային տնտեսության վրա COVID-19-ի բացասական ներգործության մեղմացման գործողությունների պլան եւ համավարակի դեմ պայքարի համար տնտեսական կապերի ամրապանդման համատեղ նախաձեռնություն: Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան հիմնվել Է 1967 թվականին եւ այսօրվա դրությամբ միավորում Է Հարավ - արեւելյան Ասիայի տասը երկրկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները: 2020 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահի լիազորությունները շրջափոխման սկզբունքով անցել Է Վիետնամին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:21 - 31 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, հիվանդությունից մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Մինչ մի քանի երկրներ շարժվում են Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նամակ է հղել ԱՀԿ անդամ բոլոր պետությունների կառավարություններին՝ կոչ անելով ապագա պատվաստանյութով ապահովել դրա կարիքն ունեցող բոլոր երկրներին, այլ ոչ միայն սեփական բնակչությանը: «Մենք պետք է կանխենք «պատվաստանյութային ազգայնականությունը»: Ոչ ոք չի կարող անվտանգ լինել, քանի դեռ բոլորն ապահով չեն», - ընդգծել է նա: Ֆրանսիայում սեպտեմբերի 1-ից սկսած դիմակ կրելն աշխատավայրում պարտադիր կլինի՝ խոսքը վերաբերում է փակ տարածքներին, որտեղ աշխատում է մեկից ավելի մարդ: Կառավարությունն այդ որոշումը կայացրել է արհմիությունների հետ խորհրդակցելուց հետո, ասել է աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը: Հարավային Կորեան էլ կրկին սահմանափակում է զանգվածային միջոցառումների անցկացումը: Սեուլում և մերձակա Ինչհոն մեծ նավահանգստում կրկին արգելվել են 50-ից ավելի մարդու մասնակցությամբ միջոցառումները փակ տարածքներում, փակվում են բարերն ու կարաոկե ակումբները: Երկրում, որը համարվում էր, թե հաղթել է կորոնավիրուսին, հինգերորդ օրն անընդմեջ նոր դեպքերի քանակը եռանիշ թվերով է արտահայտվում: Երեքշաբթի օրը վարակվել է 246 մարդ: Մասնավորապես կրոնական հավաքույթներն են դարձել վարակի տարածման վայրեր:
12:29 - 19 օգոստոսի, 2020
Հարավային Կորեայում 33 մարդ Է զոհվել եւ ինն անհայտ կորել սաստիկ անձրեւների պատճառով |armenpress.am|

Հարավային Կորեայում 33 մարդ Է զոհվել եւ ինն անհայտ կորել սաստիկ անձրեւների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետությունում 2011 թվականից ի վեր առավելագույն քանակությամբ զոհեր են արձանագրվել շարունակվող տեղատարափ անձրեւների հետեւանքով: Օգոստոսի 1-ից երկրում զոհվել Է 33 մարդ, ինը հոգի անհայտ կորել, եւս ութը տուժել Է, օգոստոսի 12-ին հայտնել Է Տարերային աղետների հակազդման կենտրոնական շտաբը: Տարերքի հարվածի պատճառով տարահանվել Է ավելի քան 7 հազար մարդ, նրանցից շատարը մինչեւ հիմա չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Վնասվել Է շուրջ վեց հազար տուն, նույնքնան գյուղատնտեսական ջերմոց, 2,5 հազար անասնաբուծական տնտեսություն եւ պահեստ: Ամբողջ երկրում ջրով Է հեղեղվել ավելի քան 27 հազար հեկտար գյուտնտեսական հանդակ: Այդ առնչությամբ կառավարությունը պլանավորում Է լրացուցիչ աղետի հատուկ գոտիներ հայտարարել որոշ տարածաշրջաններ, որոնք առավել խիստ են տուժել անձրեւներից: Անցյալ շաբաթ այդ ցանկ Է մտել յոթ շրջան: Իշխանությունները նաեւ հայտարարել են, որ կրկնակի կավելացնեն տարերային աղետներից տուժածներին վճարվող դրամական օգնության ծավալները: Այսպես, զոհվածների ընտանիքներին փոխհատուցումը 8,4 հազար դոլարից կաճի մինչեւ 16,8 հազար դոլար, իսկ հեղեղումներից տուժածներինը՝ 840 դոլարից մինչեւ 1680 դոլար: Реклама 13 Կառավարությունը որոշել Է օգտագործել բոլոր մատչելի ֆինանսական պաշարները հորդ անձրեւների հետեւանքների վերացման նպատակով, ինչի համար արդեն նախապատրաստել Է մի շարք միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:34 - 12 օգոստոսի, 2020