Հասմիկ Հակոբյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1988թ. հուլիսի 19-ին Երևանում:

2009թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժինը: Հեռուստալրագրող: 2011թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի լրագրության բաժնի մագիստրատուրան:

2014-2015թթ. աշխատել  է  «Ա Թիվի» հեռուստաընկերության սցենարիստ-լրագրող: 2015-2017թթ.՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի կադրերի բաժնի պետի օգնական: 2017-2018թթ.՝  Հ3 հեռուստաընկերության խմբագիր-պրոդյուսեր: 2017-2019թթ.՝  Araratnews.am լրատվական կայքի լրագրող: 2018-2019թթ.՝  ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական:

2019 -2021թթ.՝ ՀՀ ԱԺ փոխնախագահի օգնական:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին  |tert.am|

Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին |tert.am|

tert.am: ԱԺ-ն քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Իր ելույթում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, ասաց․ «Այն քաղաքացիները, ովքեր սկզբում լսելով, որ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծ եք քննարկում, հաստատ այլ քննարկում էին սպասում։ Մենք որպես պատգամավորներ պետք է այս առիթը ևս մեկ անգամ օգտագործենք ու դատապարտենք բռնությունը»,- ասաց իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթին՝ Հակոբյանը նշեց․ «Պարո՛ն Նազարյան, ասում եք՝ եկեք սահմանենք, որ սիրային կապը պետք է լինի միայն կնոջ և տղամարդու միջև, ու նրանք, որոնք չունեն ավանդական սեռական կողմնորոշում, մեր պաշտպանության ներքո չեն։ Սա շատ վտանգավոր է, որովհետև դուք, լինելով ԱԺ պատգամավոր, այս ամբիոնից մեր քաղաքացիներին ասում եք՝ եթե մադը չունի ավանդական սեռական կողմնորոշում, իրեն կարելի է ծեծել, բռնություն գործադրել։ Կամ ասում եք նման դեպքերը նպաստում են թմրամոլության աճին և այլ, պարո՛ն Նազարյան, դուք ինքներդ չգիտեք Ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ կողմնորոշում ունեն»։ Տեղից արձագանքելով՝ Արթուր Խաչատրյանը նշեց․ «Ի տարբերություն ձեզ, մեր ֆրակցիայում նման հարցեր չեն քննարկվում»։ Ամփոփելով ելույթը՝ Հասմիկ Հակոբյանը ընդգծեց․ «Պետք չէ այս ամբիոնից լեգիտիմացնել բռնությունը և ասել, որ կարելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին, որոնց պատգամավոր ևս հանդիմանում եք դուք, ցխել»։ Հիշեցնենք, որ քննարկման ժամանակ Գեղամ Նազարյանն առաջարկել էր, որ նախագծում հստակ նշվի, որ զուգընկերն արական և իգական սեռի ներկայացուցիչներն են, Զարուհի Բաթոյանն արձագանքել էր․ «Մենք իրավասու չենք սահմանելու, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր։ Ում էլ ընտրեն, ով էլ լինի այդ զուգընկերը, արգելվում է բռնությունը․․․ Հայաստանի Սահմանադրությունն ու գործող օրենսգիրքը որևէ մեկին չեն արգելում ազատորեն ընտրել իր զուգընկերոջը»։
12:28 - 07 փետրվարի, 2024
Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին  |tert.am|

Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին |tert.am|

tert.am: ԱԺ-ն քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և  ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Իր ելույթում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, ասաց․   «Այն քաղաքացիները, ովքեր սկզբում լսելով, որ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծ եք քննարկում, հաստատ այլ քննարկում էին սպասում։ Մենք որպես պատգամավորներ պետք է այս առիթը ևս մեկ անգամ օգտագործենք ու  դատապարտենք բռնությունը»,- ասաց  իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։   Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթին, Հակոբյանը նշեց․ «Պարո՛ն Նազարյան, ասում եք՝ եկեք սահմանենք, որ սիրային կապը պետք է լինի միայն կնոջ և տղամարդու միջև, ու նրանք, որոնք չունեն ավանդական սեռական կողմնորոշում, մեր պաշտպանության ներքո չեն։ Սա շատ վտանգավոր է, որովհետև դուք, լինելով ԱԺ պատգամավոր, այս ամբիոնից մեր քաղաքացիներին ասում եք՝ եթե մադը չունի ավանդական սեռական կողմնորոշում, իրեն կարելի է ծեծել, բռնություն գործադրել։ Կամ ասում եք նման դեպքերը նպաստում են թմրամոլության աճին և այլ, պարո՛ն Նազարյան, դուք ինքներդ չգիտեք Ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ կողմնորոշում ունեն»։ Տեղից արձագանքելով Արթուր Խաչատրյանը նշեց․ «Ի տարբերություն ձեզ, մեր ֆրակցիայում նման հարցեր չեն քննարկվում»։ Ամփոփելով ելույթը Հասմիկ Հակոբյանը ընդգծեց․ «Պետք չէ այս ամբիոնից լեգիտիմացնել բռնությունը  և ասել, որ կարելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին, որոնց պատգամավոր ևս հանդիմանում եք դուք, ցխել»։
11:43 - 07 փետրվարի, 2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ համաժողովում Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ համաժողովում Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

Վիետնամում՝ Հանոյում, անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին մասնակցել է աշխարհի 179 երկիր: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: «Մենք՝ որպես երիտասարդ խորհրդարանականներ, հավաքվել ենք՝ մասնակցելու քննարկումների, որոնք կարեւոր նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար: Ներկայումս մարդկային արարումներն ամբողջովին ձեւավորվում են թվային վերափոխման եւ նորարարության միջոցների շնորհիվ՝ դրանք անփոխարինելի դարձնելով մեր առօրյա կյանքում եւ մասնագիտական ոլորտում: Այս նստաշրջանին մասնակցելով՝ մենք ուշադրությունն ուղղում ենք մշակութային բազմազանության խթանման կարեւորագույն թեմային՝ որպես կայուն զարգացման հիմքում ընկած հիմնարար հենասյուն: Այսօր մշակութային բազմազանության իրացումը մնում է դժվար հասանելի նպատակ բազմաթիվ տարածաշրջաններում, մասնավորապես՝ հակամարտությունների գոտիներում: Դրա օրինակներից մեկն է Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությունը, որտեղ բնակչությունը զրկված է կրթության հիմնարար իրավունքից: Հետեւաբար, հրամայական է, որ մենք ընդգծենք բոլորի համար կրթության համընդհանուր հասանելիության ապահովման կարեւորությունը նույնիսկ նման դժվարին հանգամանքներում:Covid-19-ից հետո ավելի ու ավելի դժվար է դարձել կրթությունը պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների ինտեգրման: Ցավոք, իրադրությունն ավելի է սրվում Ղարաբաղում բնակվող 20.000 սովորողների համար, որտեղ նրանց հասանելիությունն այս կարեւոր թվային ռեսուրսներին սահմանափակված է Ադրբեջանի կողմից: Ցավով եմ հայտնում այն մտահոգող փաստը, որ 2022 թվականի դեկտեմբերից սկսած արդեն ինը երկար ամիսներ Ադրբեջանը շրջափակման է ենթարկել 120.000 էթնիկ հայերի՝ զրկելով նրանց կենսական անհրաժեշտության սնունդից, առաջին անհրաժեշտության դեղորայքից եւ վառելիքից: Ավելին, այդ մարդիկ դիմանում են գազի, էլեկտրաէներգիայի եւ ինտերնետ ծառայությունների պարբերական ընդհատումներին: Այս իրավիճակը ոչ միայն կրթության իրավունքի լուրջ խախտում է, այլ նաեւ խաթարում է կայուն զարգացման եւ մշակութային բազմազանության սկզբունքները:Թվային վերափոխման այս դարաշրջանում, երբ տեղեկատվությունը հասանելի է համընդհանուր մասշտաբով, հուսահատեցնող է Լեռնային Ղարաբաղի երիտասարդության կայուն զարգացման խոչընդոտին ականատես լինելը:   Սա իրականություն է ժամանակակից աշխարհում, որը միջազգային ուշադրության, կարեկցանքի եւ հավաքական գործողությունների կոչ է անում՝ այս անարդարությունը շտկելու եւ տուժածների ապագան պաշտպանելու համար»,- նշել է Հասմիկ Հակոբյանը:  
11:44 - 19 սեպտեմբերի, 2023
120 000 հայ ապրում է լիակատար շրջափակման մեջ` կանգնած սովի և բնաջնջման իրական վտանգի առջև. Հասմիկ Հակոբյան

120 000 հայ ապրում է լիակատար շրջափակման մեջ` կանգնած սովի և բնաջնջման իրական վտանգի առջև. Հասմիկ Հակոբյան

ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի «Արձագանքող խորհրդարաններ կայուն և բարգավաճ ԱՍԵԱՆ-ի համար» խորագրով 44-րդ գագաթնաժողովին ԱՍԵԱՆ-ի ԽՎ-ում` որպես դիտորդի թեկնածու առաջին անգամ մասնակցելու համար օգոստոսի 5-8-ը Ջակարտայում է գտնվել Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Իր ելույթում պատգամավորը, մասնավորապես, նշել է. «Պարո'ն նախագահ, Մեծարգո' ներկաներ, Գործընկերնե'ր, Թույլ տվեք նախ երախտագիտությունս հայտնել Ինդոնեզիային` որպես Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ներկայիս նախագահող և անձամբ խոսնակ Պուան Մահարանիին և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզայմերյանտիին, ինչպես նաև բոլոր անդամ երկրներին այսօր այս լսարանին դիմելու հնարավորության համար: Պատիվ է այսօր այստեղ գտնվել որպես հյուր: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Արդյունավետ համագործակցություն ունենալու նպատակով այս տարի ՀՀ Ազգային ժողովը նույնպես դիմել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Այս օրերին աշխարհը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների խաչմերուկում, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ: Այս առումով ես կցանկանայի ընդգծել խաղաղության և կայունության կարևորությունն ու հակիրճ ներկայացնել ձեզ Հարավային Կովկասի մեր տարածաշրջանում տիրող իրավիճակը: Հարգելի' գործընկերներ, Մեր տարածաշրջանում Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ` քննարկելով մեր երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մերժում է ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և փորձում է բարեխղճորեն բանակցել հարևանների հետ` չունենալով տարածքային պահանջներ վերջիններիս նկատմամբ: Սակայն սա շատ բարդ գործընթաց է, քանի որ Ադրբեջանը, ցավոք, փոխադարձ համագործակցելու մտադրություն չունի: Ընդհակառակը, վերջին տարիներին Ադրբեջանը մի քանի անգամ հարձակում է գործել Հայաստանի տարածքի վրա, իսկ 2022 թվականի դեկտեմբերից ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը` միակ կենսական ուղին, որը կապում է հայաբնակ Լեռնային Ղարաբաղն աշխարհի այլ տարածքների հետ: Իրավիճակն արագորեն վատթարանում է, 120.000 հայ ապրում է լիակատար շրջափակման մեջ` կանգնած սովի և բնաջնջման իրական վտանգի առջև: Այս գործողությունը հակասում է փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտավորեցնող կարգերին: Այնուամենայնիվ, Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակին: Մենք համոզված ենք, որ երկարատև խաղաղությունը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամություն ցուցաբերեն անդրադառնալու հակամարտության բուն պատճառին, և այդպիսով մենք լուծումը տեսնում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդրի լուծման մեջ` ներկայացուցիչների և Ադրբեջանի կառավարության միջև միջազգային մեխանիզմով բանակցությունների միջոցով: Տիկնա'յք և պարոնա'յք, Հայաստանը ներգրավված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների և հապաղումների հասնել Թուրքիայի հետ լիարժեք հարաբերությունների կարգավորման, և հուսով ենք, որ Թուրքիան նույնպես նման պատրաստակամություն կցուցաբերի: Հարգելի' գործընկերներ, Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար և մաղթել արդյունավետ քննարկումներ առաջիկա օրերին: Շնորհակալություն»,- եզրափակել է Հասմիկ Հակոբյանը:  
22:20 - 09 օգոստոսի, 2023
Ցավում ենք, որ ՀԱՊԿ-ը դեռ չունի հստակ քաղաքական գնահատական, որ Ադրբեջանը օկուպացրել է կազմակերպության անդամ երկրի տարածքները. Հակոբյան

Ցավում ենք, որ ՀԱՊԿ-ը դեռ չունի հստակ քաղաքական գնահատական, որ Ադրբեջանը օկուպացրել է կազմակերպության անդամ երկրի տարածքները. Հակոբյան

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին: Պատգամավորն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև՝ անցյալ տարվա սեպտեմբերին, Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի հետևանքով Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ 150 քառ. կմ օկուպացված է: Այս իրավիճակում Հայաստանի համար կարևոր էր ՀԱՊԿ գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը։ Եվ ցավում ենք, որ մեր կազմակերպությունը (ՀԱՊԿ) դեռևս չունի հստակ քաղաքական գնահատական, որ հարձակում է կատարվել Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմանի վրա, և որ Ադրբեջանը օկուպացրել է ՀԱՊԿ անդամ երկրի տարածքները»,-նշել է Հակոբյանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի և անվտանգության հետ կապված հարցերից՝ նա նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ այս տարվա փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ իրականացնելու համար դատարանի որոշումը։ «Երեք ամիս, Լաչինի միջանցքի արգելափակմանը և հումանիտար աղետի ստեղծմանը զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը։ Ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Օրերս կրակել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի վրա, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Իսկ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվեց Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ երեք ոստիկան, ևս մեկ սպա վիրավորվեց»,-ասել է պատգամավորը: Նա նաև ներկաներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողության սադրիչ դրսևորումները:
14:26 - 11 մարտի, 2023
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021