Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1990թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում:

2012թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  (ՀՊՃՀ) էներգետիկայի ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» բաժինը (բակալավրիատ): 2014թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) «Քաղաքական կառավարում եւ վերլուծություն» ամբիոնի մագիստրատուրան,  2017թ.՝ նույն ակադեմիայի «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» բաժնի ասպիրանտուրան: 2016թ.՝ ԱՄՆ Թաֆտս համալսարանի իրավունքի եւ միջազգային հարաբերությունների «Ֆլեթչեր» դպրոցը, «Թավիդյան» կրթաթոշակային ծրագիրը: Քաղաքական գիտությունների թեկնածու:

2009-2012թթ. աշխատել է «ԱՐԼԻԱՆ» ՍՊԸ համակարգող: 2012-2015թթ.՝ ՀՊՃՀ ռեկտորի օգնական: 2013-2014թթ.՝ «Գեգամետ» ՍՊԸ տնօրենի խորհրդական: 2013-2014թթ.՝ «Գավաթ» սուրճի կրպակի մենեջեր: 2014-2016թթ.՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների համակարգող: 2015-2016թթ.՝ «Կասկադ» հյուրանոցի գիշերային հերթափոխի ադմինիստրատոր: 2016-2018թթ.՝ Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ դասախոս: 2017-2018թթ.՝ «Ռադիո Վան» ՍՊԸ «Գրանի պրավդի» հաղորդաշարի քաղաքական մեկնաբան: 2017-2019թթ.՝ «Մանանա Սթոուն» բնական քարի վերամշակման գործարանի միջազգային կապերի պատասխանատու: 2016 թվականից ՀՀ ՊԿԱ դասախոս է, 2019 թվականից՝ «Լույս» հիմնադրամի գիտնական-հետազոտող:

2010-2012թթ. եղել է ՀՊՃՀ գիտական եւ կառավարման խորհուրդների անդամ:

2011-2017թթ.՝ ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր: 2012-2017թթ.՝ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ: 2012-2015թթ.՝ ՀՀ վարչապետին կից երիտասարդական քաղաքականության հանձնաժողովի անդամ: 2015-2017թթ.՝ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ՀԿ նախագահ:

2012 թվականից ՀՀԿ անդամ է: 2016 թվականից՝ ՀՀԿ խորհրդի անդամ, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար, 2018 թվականից՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հրաժարվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Նա ֆեյսբուքի իր էջում գրել է․«Շուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։ Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»:
16:39 - 01 հուլիսի, 2022
Մի՛ խաբվեք Փաշինյանի հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով, ՌԴ-ին վստահելի դաշնակից է պետք, ոչ թե գլխացավանք․ Մամիջանյան |tert.am|

Մի՛ խաբվեք Փաշինյանի հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով, ՌԴ-ին վստահելի դաշնակից է պետք, ոչ թե գլխացավանք․ Մամիջանյան |tert.am|

tert.am: ՀՀ-ի և ՌԴ-ի բարեկամությունը ֆիքսված է ոչ միայն միջազգային պայմանագրերով, այլ արժեքաբանական, ժողովուրդների բարեկամությամբ: Այս մասին ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Տարակուսած ենք՝ ոնց կարող է ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել այն մարդկանց խմբի հետ, որոնք պարբերաբար վնասել են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությանը, ոնց կարող է հանդիպել մարդկանց այն խմբի հետ, ովքեր ԱԺ-ում 2021-ի նոյեմբերի 16-ի իրադաձությունների ժամանակ անհիմն հակառուսական հիստերիա էին բարձրացրել։ Ակնկալում ենք ստանալ պատասխան, թե երբ է իրականացվելու այս տարվա մարտի վերջին տեղի ունեցած Փարուխի և Քարագլխի դեպքերից հետո ՌԴ Պն հայտարարությունը առ այն, որ ադրբեջանական կողմը քաշվելու է ելման դիրքերը։ Հույս ունենք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի միակ փոքրիշատե հայամետ՝ գերիների մասին կետը վերջապես կիրականցվի Ադրբեջանի կողմից։ Նաև հույս ունենք, որ իշխանությունների ցուցակով տրված ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ կանխելու ամոթալի դիպվածը երբեք չի կրկնվելու»,- ասաց Մամիջանյանը։ Նա նշեց, որ Կովկասում ՌԴ-ին անհրաժեշտ է վստահելի դաշնակից, այլ ոչ թե գլխացավանք։ «Մենք անելու ենք ամեն ինչ, որ իշխանափոխությունից հետո շարունակենք մնալ Ռուսաստանի ռամավարական դաշնակիցը։ Փաշինյանը չի կարող բանակցել Հայաստանի անունից, խնդրում եմ մի՛ խաբվեք նրա հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով ու ստով, Փաշինյանը բացառապես բանակցում է իր արյունոտ իշխանությունը պահելու համար»,- ասաց Մամիջանյանը։
12:35 - 09 հունիսի, 2022
Ընդդիմադիրները բացել են ԱԳՆ շենքի մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

Ընդդիմադիրները բացել են ԱԳՆ շենքի մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

armenpress.am: «Դիմադրության» շարժման անդամները բացել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ: Այս պահին որևէ ակցիա նախատեսված չէ: Այն ընթացքում, երբ շենքը ցուցարարների կողմից շրջափակված էր, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, որոնց թվում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Իշխան Սաղաթելյանը, մտան նախարարության շենք: Պատգամավորները ոստիկանների հետ քննարկումների ժամանակ նշում էին, որ որպես ԱԺ պատգամավորներ իրավունք ունեն և ցանկանում են մտնել ԱԳՆ շենք, փոխանցել շենքի դիմաց հավաքված քաղաքացիների ուղերձը: Քննարկումներից հետո ոստիկանությունը պատգամավորներին թույլ տվեց շենք մտնել: ԱԳՆ-ի շենքից դուրս գալուց հետո հավաքվածներին դիմեց Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով բացել շենքի բոլոր մուտքերը, ինչից հետո իրենք կներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել շենքի ներսում, որից հետո երթով կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ: Սաղաթելյանը նաև հավելեց, որ երեկոյան ևս կարևոր գործ ունեն անելու:   Դիմելով հավաքվածներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը հայտարարեց, որ իրենք կարողացել են անել այն, ինչ քչերը կպատկերացնեին. Վարդևանյանի խոսքով՝ կարողացել են ապահովել ԱԳՆ աշխատակիցների գործադուլի իրավունքը: Նա նշեց, որ ԱԳՆ շենքի ներսում շատ քիչ մարդկանց են տեսել:   Գլխավոր նկարը՝ ՀՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։
12:40 - 24 մայիսի, 2022
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորները մտան Marriott Armenia Hotel հյուրանոց, որտեղ, ինչպես հայտնել ենք, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Freedom House միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Նշենք, որ համաժողովին զուգահեռ՝ Հանրապետության հրապարակում՝ հյուրանոցի դիմաց, ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ: Նրանք վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ» և այլն: Այդ վանկարկումների ներքո էլ Նիկոլ Փաշինյանը մտավ հյուրանոց: Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել համաժողովի անցկացման դահլիճ: Տեղում էր նաև ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը: Պատգամավորները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդևանյանը և այլք, միջանցքում էին՝ այդ դահլիճի դռան մոտ: Նրանք անգլերենով վանկարկում էին «Նիկոլ, դավաճան», որ, իրենց խոսքով, համաժողովի ներկաների մի մասի համար էլ հասկանալի լինի իրենց բողոքը: Աննա Գրիգորյանը հայտնեց, որ «Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարությունից. ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել մի քննարկման, որտեղ Freedom house է»: Պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը զրուցել էր ՊՊԾ գնդի պետի հետ, ասաց, որ հրավիրվածների ցուցակում միայն իշխանությունը ներկայացնող պատգամավորներն են: Նրանք դուրս եկան հյուրանոցից և այնտեղ հավաքված քաղաքացիներին ներկայացրին, թե ինչ է կատարվել շենքի ներսում:
13:12 - 20 մայիսի, 2022
Ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձեռքը վնասած կնոջ մոտ ախտորոշվել է ձախ բազկոսկրի կոտրվածք

Ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձեռքը վնասած կնոջ մոտ ախտորոշվել է ձախ բազկոսկրի կոտրվածք

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:   Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին՝ Կիևյան-Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա, առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը: Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»: Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրություն» շարժման անդամները ակցիա էին իրականացնում Կիևյան-Օրբելի խաչմերուկում, որի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ։ Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները վնասել էին տարեց կնոջ ձեռքը։ Հայկ Մամիջանյանը Infocom-ին հայտնեց, որ իրենք խաղաղ ակցիա էին իրականացնում և փորձում էին կանաչ լույսի տակ փողոցն անցնել, բայց ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել:  Քիչ հետո տարեց կնոջը օգնություն ցույց տալու նպատակով խաչմերուկ էր ժամանել Շտապօգնությունը:
13:08 - 17 մայիսի, 2022
Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել

Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել

«Դիմադրություն» շարժման անդամները ակցիա են իրականացնում Կիևյան-Օրբելի խաչմերուկում, որին մասնակցում է նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ։ Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները վնասել էին տարեց կնոջ ձեռքը։ Հայկ Մամիջանյանը Infocom-ին հայտնեց, որ իրենք խաղաղ ակցիա էին իրականացնում և փորձում էին կանաչ լույսի տակ փողոցն անցնել, բայց ոստիկանները տարեց կնոջ ձեռքն են վնասել: Վերջինս պատմեց նաև, որ ոստիկաններից մեկը հրել է իրեն, երբ փորձում էր չթողնել, որ նրանք մի երիտասարդի քաշքշեին: Ոստիկանները չմեկնաբանեցին տեղի ունեցածը։ Քիչ հետո տարեց կնոջը օգնություն ցույց տալու նպատակով խաչմերուկ ժամանեց Շտապօգնությունը, որի աշխատակիցը հայտնեց, որ կնոջ թևը հավանաբար դուրս է ընկել․ պետք է ռենտգեն հետազոտություն իրականացնեն։
09:49 - 17 մայիսի, 2022
Քոչարյանն ու Սարգսյանը մարտական ընկերներ են. ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները. Մամիջանյան
 |news.am|

Քոչարյանն ու Սարգսյանը մարտական ընկերներ են. ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները. Մամիջանյան |news.am|

news.am: Խնդրում եմ իրենց մասին խոսելիս մի օգտագործեք իշխանություն բառը, Հայաստանում իշխանությունը պականում է ժողովրդին. Հայ ժողովուրդը վաղուց իր ընդվզմամբ ցույց է տվել, որ այս խունտան իրավունք չունի իր անունից՝ բանակցելու կամ ներկայանալու որպես իշխանություն: Այս մասին անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Երեկ, երբ գնում էի ԱԺ եւ տեսա մի քանի շերտ ոստիկանական «կարդոնները», այլ կերպ բնազդային վախ, դա անվանել հնարավոր չէ»,-ասաց նա: Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բացահայտում էր անելու, բայց ընդդիմությունը փախավ նիստերի դահլիճից, Մամիջանյանն ասաց. «Էլ ի՞նչ ինքը կարող է բացահայտել: Արդեն բացահայտել է, որ Սյունիքի հանձնումը եղել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս եւ իր միանձնյա որոշմամբ: Արդեն բացահայտել է, որ մոբիլիզացիան եւ բանակի կազմակերպման աշխատանքում թերացել է ինքը, արդեն բացահայտել է, որ կարող էր կանխել պատերազմը, կանգնեցնել պատերազմը: Արդեն իր թիմակիցները բացահայտել են, որ մենք ճիշտ ենք, երբ ասում էինք, որ 2019-ին սեղանին փուլային տարբերակ էր: Ինքը քողարկված տեքստով բացահայտել են իրենց պլանները՝ այլեւս չպայքարել Արցախի համար, նվազեցնել նշաձողը եւ կասկածի տակ դնել այն միտքը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Խոսելով երեկ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների պահվածքի մասին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ սովորություն ունեն ծափահարել իրենց ղեկավար կոչեցյալի զեղումներից հետո՝ բացարձակ չհարգելով ու չգիտակցելով նահատակված զինծառայողների հարազատների վիշտը, Հայաստանի ներկա իրավիճակը։ «Երբ ասելիք չկա, ծափահարելը լավագույն ու ամենահեշտ միջոցն է»,- ասաց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է», Մամիջանյանը նշեց. «Վերջին շրջանում դեպքերի մեծ մասում գործընթացների մասին տեղեկանում ենք թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյաների խոսքերից։ Այս պարագայում ունեմ որոշակի խիստ հիմնավոր մտահոգություններ, բայց մինչև դրանց հաստատվելը չեմ մեկնաբանի Ալիևի հայտարարությունը, թեպետ մինչև այսօր Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների և այլ պաշտոնյաների ասածները հետագայում, ցավոք սրտի, իրականություն են դարձել»։ Լրագրողի հարցին՝ «տպավորություն կա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խուսափում են ակցիաների ժամանակ միմյանց հանդիպելուց, ինչ որ հակասություն կա՞ նրանց միջև, Հայկ Մամիջանյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մարտական ընկերներ են։ Ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները։ Իրենք ունեն մեծ անցած ուղի, որի մի մասն անցել է մարտական գործողություններով և, կարծում եմ, որ դա մեր քննարկման խնդիրը չէ։ Սերժ Սարգսյանը երբ այցելում է վրանային ավան, շփվում է ակտիվիստների, քաղաքացիների հետ, տալիս է կազմակերպչական հանձնարարություններ հենց տեղում ձևավորված շտաբից»։   Գլխավոր նկարը՝  panorama.am
12:43 - 05 մայիսի, 2022
Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը. Հայկ Մամիջանյան

Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը. Հայկ Մամիջանյան

«Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը»,- այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է ղեկավարելու երկիրը ընդդիմության կողմից իշխանափոխությունից հետո։  Դիտարկմանը, որ իսկ եթե ժողովուրդը էլի գործող իշխանությանն ընտրի, պատասխանեց․  «Եթե չեմ սխալվում, պետական դավաճանության համար դատապարտված անձինք իրավունք չունեն առաջադրվելու ԱԺ պատգամավոր»։ Իսկ ի պատասխան հարցին, թե ինչու արտահերթ ընտրություններին ժողովուրդն իրենց չընտրեց, ասաց․ «Եթե ընդդիմությանը, մասնավորապես՝ ՀՀԿ-ին, այս կամ այն ակնկալված ձայնից քիչ են տալիս, նշանակում է՝ մենք մեր թեզերը լավ չենք բացատրել, նշանակում է մենք, պայմանական՝ ես, երբ հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ 10 թեզից 8-ը խոսում էի Արցախի և մեր երկրի անվտանգության մասին, 2-ը՝ անօրինությունների և սրանց կոռուպցիայի մասին, գուցե պետք էր անել հակառակը»։ Խոսելով 2018-ի ակցիաների ու այսօրվա ակցիաների տեխնոլոգիաների հետ նմանություն մասին՝ Մամիջանյանը նշեց, որ 2018-ին չկար ազգային գաղափարախոսություն․ «Տարբերությունը 2018-ի և այս պահին համաժողովրդական շարժման հետևյալում է․ իրենք ունեին միայն տեխնոլոգիաներ, չունեին ազգային գաղափարախոսություն, չունեին ազգային նպատակ, մենք ունենք ազգային նպատակ և ազգային գաղափարախոսություն, ունենք արժանապատիվ խաղաղության նպատակ։ Այս պարագայում տեխնոլոգիաները մեզ համար գործիքից էլ ստորադաս կարևորություն ունեն»։ Հայկ Մամիջանյանը խոսեց նաև ընդդիմության հետագա անելիքների մասին․ «Պատերազմից անմիջապես հետո երեք համանախագահ երկրները տարբեր մակարդակներով, իսկ ՌԴ պարագայում՝ նախագահ Պուտինի մակարդակով արվել է հետևյալ հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակի հարցին մենք անդրադառնալու ենք ավելի ուշ։  Հիմա մենք ունենք երկու տարբերակ․ կա՛մ էս իշխանություններն էնքան ապիկար են,  որ անմիջապես պատերազմից հետո և մեկուկես տարի հետո Հայաստանը բանակցային դիրքերում ավելի է թուլացել, կա՛մ էդ, այսպես կոչված, միջազգային հանրությունը, որ պահանջում է նշաձողն իջեցնել, գոյություն չունի։ Այսինքն՝ Փաշինյանն ինքն է գնում նշաձողն իջեցնելու։ Հետևաբար, միջազգային հանրությունն ասել է, ր Արցախի կարգավիճակին պիտի լինի անդրադարձ, մինչ այդ համանախագահ երկրները 5 հայտարարություն ունեն, երբ ասում են, որ Արցախյան հակամարտությունը չունի ուժային լուծում և լուծվելու է երեք հիմնարար սկզբունքների վրա։ Գերտերությունների ղեկավարները Փաշինյանը չեն, որ օրվա մեջ 16 բան փոխեն, ու ոչ մեկը, մեծ հաշվով, բանի տեղ չդնի իր ասածները։ Դրանք հստակ   քաղաքական հայտարարություններ են, որոնք վրա կառուցվում է քաղաքականություն։ Այ էս զինանոցը օգտագործելով՝ շատ մեծ դժվարությամբ հնարավոր է վերադարձնել բանակցային գործընթացը էդ ռելսերի վրա, վերադառնալ կարգավիճակի մասին բանակցությունները անշեղորին գործընթացիցի չզատելու փուլին»,- ասաց Մամիջանյանը։ Մամիջանյանը անդրադարձավ նրան, թե ինչու խորհրադարանում չեն ու փողոցում են պայքարում․ «Երբ ու Թուրքիան ու Ադրբեջանը կնքում են Շուշիի հռչակագիր, դրա ստորագրումից հետո լինում է ԱԳՆ հայտարարություն, որից հետո «Հայաստան» դաշինքը մշակում է ԱԺ հայտարարության տեքստ, որը գրեթե երկրորդում է ԱԳՆ հայտարարությունը, երբ մենք ստեղծեցինք փաստաթուղթ, որին որին ԱԺ ՔՊ երեսփոխանների խումբը հրաժարվեց միանալ, ամեն կերպ խոչընդոտեց դրա ընդունումը․․ Հասկանո՞ւմ եք, ընդդիմությունը միջազգային հարաբերություններում պառլամենտական երկրում ունի շատ կարևոր գործառույթ։ Նմանօրինակ հայտարարությունները ընդդիմության կողմից ուժեղացնում են բանակցողին, եթե բանակցողը մի քիչ սեղանին մոտ նստած լիներ, այլ ոչ թե սեղանի տակ կզած լիներ։ Ինքը կասեր՝ գիտե՞ք ինչ ես չեմ կարողանում բանակցել, ես ունակ չեմ, բայց նայեք՝ երկրում պառլամենտական ընդդիմությունն ինչ է անում։ Եվ սա որոշակիորեն խաղալու, խաղարկելու, մի փոքր ավելի ուժի դիրքից բանակցելու հանարովորություն է տալիս հիմնականում բանակցողին»։  
20:21 - 02 մայիսի, 2022
Մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ մշակելու հստակ գործողություններ. ընդդիմադիր պատգամավոր |armenpress.am|

Մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ մշակելու հստակ գործողություններ. ընդդիմադիր պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պնդում է՝ իշխանափոխության հասնելու հարցով իրենք չեն հապաղում, պարզապես իրենց պետք է ժամանակ հստակ գործողությունները մշակելու և հանրությանը ներկայացնելու համար: Հայկ Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ ասի, թե, միջազգային հանրություն ասելով, ում ի նկատի ունի, երբ հայտարարում է, որ միջազգային հանրությունը հորդորում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը: Պատգամավորը թերահավատորեն է մոտենում այդ հայտարարությանը: Անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունն ինչո՞վ է վստահ, որ իշխանափոխության արդյունքում Արցախի հարցով, բանակցությունների հարցում հնարավոր է հասնել արդյունքների՝ նա ասաց. «Շատ պարզ. էմպիրիկ փորձով: Տասնամյակներ շարունակ հայկական դիվանագիտությունը հաջողել է իրական միջազգային հանրությանը, մասնավորապես համանախագահ երկրների և հայկական դիրքորոշումների նույն ծիրում, նույն էջում գտնվելը ապահովել: Եթե դա մեզ հաջողվել է առաջ, կհաջողվի նաև ապագայում»: Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ընդդիմությունն ինչո՞ւ է հապաղում՝ պատգամավորն ասաց. «Չենք հապաղում, պարզապես մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք, հնարավորություն չունենք չպատրաստված, միանշանակ չգծված և մանրամասն չպլանավորված գործողություններ անելու: Եվ դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ հստակ գործողությունները մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու համար: Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է»: Մինչև ընդդիմությունը կհայտարարի հաջորդ գործողությունների վերաբերյալ նա հորդորեց իրենց հավատացող քաղաքացիներին ընտրել 5 մարդու, որոնք ընդդիմության հանրահավաքներին չեն մասնակցում և կարողանալ նրանց մասնակից դարձնել ընդդիմության կազմակերպած «Արցախի փրկության գործողություններին»:
13:16 - 15 ապրիլի, 2022
Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ քառօրյային․ պատգամավորները կմեկնեն Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ քառօրյային․ պատգամավորները կմեկնեն Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ հերթական քառօրյային, այլ կմեկնեն Արցախի Հանրապետություն և ՀՀ սահմանամերձ մարզեր։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ նիստի մեկնարկին ասաց՝ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ միջազգային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով պայմանավորված. ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնած հանրահավաքում մեր հայրենակիցների կողմից նշվեցին երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել։ Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները, մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Անընդունելի ենք համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Համոզված ենք, որ ՀՀ օրվա իշխանությունները անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրները»։  Օհանյանն ընդգծեց՝ վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով, կա սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը. «Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին նախապատրաստում են նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման»: Նրա խոսքով` իրավիճակին անհամարժեք է արձագանքում խորհրդարանական մեծամասնությունը, բացարձակ ձեռնպահ կեցվածք է ընդունում, հատկապես, երբ հարցը վերաբերում է Արցախին․ «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը, հիմք ընդունելով Աժ կանոնակարգը, հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին, մենք մեկնում ենք Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման։ Լինելու ենք այնտեղ, որտեղ մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»։ Այնուհետև Օհանյանը ԱԺ ամբիոնին տեղադրեց Արցախի դրոշը։ Օհանյանի ելույթից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նույնպես հայտարարեց, որ չեն մասնակցելու քառօրյա նիստերին և մեկնելու են Արցախ։
11:00 - 12 ապրիլի, 2022
Ընդդիմությունը նոր նախագծով առաջարկում է, որ ԱԳ նախարարն ու վարչապետը զեկույցներ ներկայացնեն ԱԺ |armenpress.am|

Ընդդիմությունը նոր նախագծով առաջարկում է, որ ԱԳ նախարարն ու վարչապետը զեկույցներ ներկայացնեն ԱԺ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է, որ արտգործնախարարը և վարչապետը պետության արտաքին քաղաքականության, բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի, անվտանգության հարցերի վերաբերյալ որոշակի պարբերականությամբ զեկույցներ ներկայացնեն խորհրդարան: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներում նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Ըստ պատգամավորի՝ նախագիծը ներկայացնում են նրա համար, որպեսզի առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը երբեք չհայտնվի լուսանցքում՝ բանակցային կարևորագույն որոշումների կայացման ժամանակ: «Օրենքը ենթադրում է, որ ՀՀ ԱԳ նախարարը և վարչապետը համապատասխանաբար 3 և 6 ամիսը մեկ գրավոր՝ փակ, գաղտնի ֆորմատով, զեկույց են ներկայացնում ԱԺ-ին՝ հիմնական արտաքին քաղաքականության, բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի և առկա վիճակի վերաբերյալ: Այդ զեկույցները ստանալուց հետո ԱԺ պատգամավորների 25 տոկոսի ստորագրությամբ նշված պաշտոնյաները հրավիրվելու են ԱԺ՝ փակ նիստում զեկուցելու և հարցերին պատասխանելու համար»,-ասաց Մամիջանյանը:  Պատգամավորի խոսքով՝ այս լուծումը տրված է մի շարք երկրներում, տարբեր երկրներում դրա համար նախատեսված են այս կամ այն գործիքներ: Ըստ նախագծի՝ զեկույցի ներկայացումը կարող է տեղի ունենալ կամ պրոֆիլային հանձնաժողովի նիստում, կամ ԱԺ լիագումար նիստում: Մամիջանյանը նաև ընդգծեց՝ խորհրդարանական ընդդիմությունը հիշում է, թե ինչի համար է եկել ԱԺ: «Այո, այս մանդատը մենք վերցրել ենք իշխանափոխության հասնելու համար»,-ասաց պատգամավորը՝ սակայն հիմա նմանօրինակ  սահմանափակումն անհրաժեշտություն համարելով: Նախագծում, մասնավորապես նշվում է՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 օրվա ընթացքում՝ արտաքին գործերի նախարարը, իսկ վարչապետը՝ յուրաքանչյուր տարի երկու անգամ՝ մինչեւ դեկտեմբեր 1-ը եւ հունիսի 1-ը, Ազգային ժողով զեկույց են ներկայացնում ՀՀ անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմվող հիմնարար դրույթների վերաբերյալ:
13:16 - 21 մարտի, 2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետից և ԱԳ նախարարից զեկույցներ է պահանջում. նախագիծ |hetq.am|

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետից և ԱԳ նախարարից զեկույցներ է պահանջում. նախագիծ |hetq.am|

hetq.am: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը փոփոխություններ է առաջարկում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Նախագծով նախատեսվում է, որ արտաքին գործերի նախարարը տարեկան չորս, իսկ վարչապետը երկու անգամ Ազգային ժողով ներկայացնեն զեկույց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, վարվող բանակցությունների և ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ: Նախագծում նշվում է, որ զեկույցը քննարկվելու է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության բնագավառներում իրավասու ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում՝ առանց որեւէ փաստաթղթի ընդունման: Սակայն պատգամավորների մեկ քառորդի պահանջով զեկույցը կարող է քննարկվել նաև Ազգային ժողովի հերթական նիստերում: Նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է արվում արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված վիճակին, ինչպես նաև այն հանգամանքին, որ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարել խորհրդարանական կառավարման ձևին, ուստի շատ ավելի կարևորվում է Ազգային ժողովի դերը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության և ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության երաշխավորման մեխանիզմների ամրապնդման տեսանկյունից: Նաև նշվում է այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպությունների ու միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ հարաբերություններում հաճախ ի պաշտոնե ՀՀ շահերը ներկայացնում են վարչապետը և արտաքին գործերի նախարարը, ուստի կարիք է առաջանում, որպեսզի պատգամավորները տեղեկացված լինեն վերոնշյալ պաշտոնյաների կողմից Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող բանակցություններից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում բանակցային գործընթացները կրում են շատ ինտենսիվ բնույթ, և պետության համար չափազանց զգայուն հարցերով տարաբնույթ միջազգային հարթակներում և ձեւաչափերով տարվա մեջ առնվազն մի քանի անգամ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու, ինչը հնարավորություն կտա Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված կամ քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի և  ոլորտային այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ»,-նշվում է նախագծում: Ըստ հեղինակի` նախագծի ընդունման պարագայում Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ձեռքից և արդյունավետ պարբերականությամբ տեղեկացված կլինեն Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի ու դրանից բխող խնդիրների հայամետ հանգուցալուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
17:32 - 17 մարտի, 2022
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է. Հայկ Մամիջանյան |armenpress.am|

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է. Հայկ Մամիջանյան |armenpress.am|

armenpress.am: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է: Այս մասին Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Ստեղծագործականությունը միշտ ողջունվում է: Ադրբեջանն ունի ստեղծագործականության իր բրենդը, Ադրբեջանի կողմից խնդրի լուծման բրենդը դրա գոյությունն անտեսելն է: Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, չկան ռազմագերիներ, պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների կիրառում չի եղել, մշակութային ժառանգության ոչնչացում չկա և չի շարունակվում, չեն եղել ահաբեկիչներ Արցախում, ոչ մի զինված ուժեր չեն եղել և այս պահին չկան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Սա խնդրի լուծման շատ հետաքրքիր բրենդ է՝ անտեսել խնդիրները»,-ասաց Մամիջանյանը: Նա շեշտեց՝ խնդիրները չտեսնելը, դրանք մերժելն ապագա չունի: «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է»,-շեշտեց պատգամավորը:   Նա նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անունից, ում նկատմամբ Ադրբեջանի բռնապետական իշխանությունը հետախուզում է հայտարարել, ասաց, որ   Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու:
15:34 - 22 փետրվարի, 2022
Միայն ՔՊ-ից պիտի լինես, որ Թուրքիայից եկող դրական ազդակներ նկատես, սարսափում եմ ինչ է լինելու վերջում․ Հայկ Մամիջանյան |tert.am|

Միայն ՔՊ-ից պիտի լինես, որ Թուրքիայից եկող դրական ազդակներ նկատես, սարսափում եմ ինչ է լինելու վերջում․ Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Միայն ՔՊ-ից պետք է լինես, որ նկատես Թուրքիայից եկող դրական ազդակներ, փորձը ցույց է տալիս, որ երբ Նիկոլ Փաշինյանը որևէ երկրից դրական ազդակ է տեսնում, հողային, մարդկային շատ լուրջ կորուստներ ենք ունենում այդ երկրի հետ հարաբերություններում: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։Պատգամավորը հավելեց, որ ինքը Թուրքիայից դրական ազդակներ չի տեսել, հակառակը՝ Թուրքիայի կողմից հնչում են հայտարարություններ՝ ընդհուպ մինչև Զանգեզուրի միջանցքային տրամաբանության մասին: «Սարսափում եմ պատկերացնել, թե ինչ է լինելու այս ազդակաների վերջում»,-ասաց նա:Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ  հայտարարություններին, ապա պատգամավորն ասաց, որ միայն խենթերը խաղաղություն կարող են չցանկանալ, բայց խաղաղությունն ունի արժեք: Շարունակությունը՝ tert.am-ում
13:37 - 10 փետրվարի, 2022