ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Ձերբակալվել է Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարած կինը. ՔԿ

Ձերբակալվել է Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարած կինը. ՔԿ

Պարզվել է, որ Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարել է նույն անձը:Վերջինս ձերբակալվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է. «ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատների աշխատակիցների նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքնոեր: Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել ան մասին, որ դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներն առերևույթ կատարել է նույն անձը, ով Արմավիրի մարզի բնակչուհի է՝ 35 տարեկան: Քննության տվյալներով՝ վերջինս 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի և 18:30-ի սահմաններում, դիմակավորված բժշկական դիմակով, մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող երկու տարբեր դեղատներ և իր մոտ եղած դանակով սպառնալով աշխատակիցներին՝ հափշտակել է դեղատան դրամարկղում եղած գումարն ու դիմել փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 35-ամյա կինը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով: Որոշում է կայացվել` դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»:
Այսօր 10:33
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Խաչատուրի Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:ԿենսագրությունՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Խաչատուրի Վարդանյանը ծնվել է 1979թ. հոկտեմբերի 20-ին ք.Երևանում:2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:2001-2003թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:2003-2006թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի  քննիչի պաշտոնը:2006-2007թթ. Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի պաշտոնը:2007-2009թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի /ի հաշիվ ավագ քննիչի/, ապա՝ ավագ քննիչի պաշտոնը:2009-2011թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության հսկող-մեթոդական և վերլուծական բաժանմունքի ավագ քննիչի /ի հաշիվ ՀԿՀ ավագ քննիչի/, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը:2011-2014թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի  պետի պաշտոնը:2014-2020թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը:2020-2021թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնը:Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամաններով:Ամուսնացած է, ունի երեք երեխա:Մհեր Վարդանյանը մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին:
15:47 - 15 հոկտեմբերի, 2021
Համայնքին պատճառվել է ավելի քան 60 մլն դրամի վնաս․ Վանաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Համայնքին պատճառվել է ավելի քան 60 մլն դրամի վնաս․ Վանաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  կատարված քննչական և դատավարական այլ գործողություններով պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի (Սամվել Դարբինյան, համայնքը ղեկավարել է 1999-2016 թթ․) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի ղեկավարը, 1999-2016թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2003թ. կազմակերպել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ հասցեի 1.900քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մրցույթ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել մրցույթին մասնակցության իրավունք չունեցող նրա եղբայրը, որից հետո վարձակալությամբ տարածքը տրամադրվել է վերջինիս ՍՊ ընկերությանը, որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս: Բացի այդ, 2004թ. փետրվարի 16-ին, 3.845.400 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի հասցեում գտնվող 850.0 քմ մակերեսով կառույցը  371.620 ՀՀ դրամի դիմաց գրանցվել է որպես որդու սեփականության իրավունք՝ արդյունքում համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս: Քննությամբ պարզվել է, որ 2002-2006թթ. ընթացքում համայնքի ղեկավարը նույն քաղաքի տարբեր հասցեներում գտնվող՝ տարբեր մակերեսներով տարածքները գրանցել է իր հարազատների սեփականության իրավունք, որի արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ  60 մլն դրամի վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /4 դրվագ/, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:03 - 15 հոկտեմբերի, 2021
Դիմակավորված կնոջ կողմից դեղատան աշխատակցին սպառնալու և գումար հափշտակելու փաստով հարուցվել է քրգործ. ՀՀ ՔԿ

Դիմակավորված կնոջ կողմից դեղատան աշխատակցին սպառնալու և գումար հափշտակելու փաստով հարուցվել է քրգործ. ՀՀ ՔԿ

Դիմակավորված կնոջ կողմից  դեղատան աշխատակցին դանակով սպառնալու և գումար հափշտակելու փաստով հարուցվել է քրգործ: Կնոջ ինքնությունը պարզվում է, իրականացվում են գործողություններ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հայտնելով դեպքի մանրամասներ: 2021թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 1830-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ անծանոթ մի կին դանակով սպառնացել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատան աշխատակցին և հափշտակել գումար. հայտնում են ՀՀ ՔԿ-ից: Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած կինը, ավազակություն կատարելու եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով հարձակվել է վերոնշյալ դեղատան աշխատակցուհու վրա և վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դանակը պահելով նրա որովայնի շրջանում՝ հափշտակել է զգալի չափի՝ 159.000 ՀՀ դրամ գումար։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
13:59 - 15 հոկտեմբերի, 2021
Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ մի շարք աշխատակիցներ արժանացել են տարբեր պարգևների և խրախուսանքների

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ մի շարք աշխատակիցներ արժանացել են տարբեր պարգևների և խրախուսանքների

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևներ է հանձնել կոմիտեի մի շարք աշխատակիցների: Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի նախագահի հրամանով՝ Հայկ Մկրտչի Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ  քննչական  կոմիտեի բարձրագույն պարգևով՝ «Պատվավոր քննիչ»  կրծքանշանով, Քննչական  կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մովսեսի Խաչատուրյանը՝ «Հավատարմության համար» մեդալով,  կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Վարազդատի Թադևոսյանը՝ «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով: «ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն առաջին վարչության պետ Ազատ Լյուդվիգի Գևորգյանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի, Իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հասմիկ Նորիկի Լևոնյանին՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի, Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Յուրիի Բարոյանին՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով «Անձնվիրություն և անվեհերություն», «Վաստակի համար», «Անբասիր ծառայության համար» չորրորդ և երրորդ աստիճանի մեդալներով, «Լավագույն քննիչ» կրծքանշանով, ինչպես նաև՝ հուշանվերով, շնորհակալագրերով և դրամական պարգևներով պարգևատրվել են նաև ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող այլ անձինք: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարի, Արտակարգ իրավիճակների նախարարի, Գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի, Հատուկ քննչական ծառայության պետի և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանների համաձայն՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող ևս մի շարք անձինք պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով, շնորհակալագրերով և հուշանվերով:
19:19 - 08 հոկտեմբերի, 2021
Կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրգործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը, նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ. Նիկոլ Փաշինյան

Կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրգործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը, նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ. Նիկոլ Փաշինյան

Today, Prime Minister Nikol Pashinyan visited the Investigative Committee of the Republic of Armenia and took part in the solemn sitting dedicated to the 7th anniversary of the establishment of the structure. The event was attended by the leadership of the Investigative Committee, the heads of structural subdivisions. Prime Minister Pashinyan delivered congratulatory remarks, particularly saying, "Honorable Chairman of the Investigative Committee, Dear Colleagues, Congratulations to all of us on the occasion of the 7th anniversary of the formation of the Investigative Committee. I think, particularly at this stage of the development of our state, when we face many challenges, we must emphasize again and again the need for the accomplishment and development of state institutions. In this regard, I would like to specially emphasize the improvement of the quality of work of law enforcement agencies, which is of key importance in terms of further development of our state and challenge management. In this sense, we take the opportunity of the professional holidays of the investigative bodies to emphasize the need to improve the quality of the preliminary investigation.It should be noted that we have continuous progress in this regard, but we should also note that we should not be satisfied with what has been achieved. In this regard, I would like to emphasize two important components. It is very important that in the Investigative Committee, in the investigative bodies in general, in the law enforcement bodies, in the public administration system in general, parallel with the raising of the quality standards of work, we will be able to set a more reliable and higher bar of social guarantees. This is also one of the priorities of the Government's policy. But I must say that we cannot develop this direction at our desired speed in all state bodies, if we do not combine it with the process of increasing the efficiency of our state institutions in general. The Investigative Committee is the largest investigative body in our country, and we highlight and appreciate its work. We want to never lose sight of the issue of increasing its efficiency, because to make the system effective means to enable the Government to be more confident, to increase the effectiveness of social guarantees at a faster pace, such as salaries, and so on. I want us to agree that this issue will be on our general agenda. This is not just about the Investigative Committee. This is about all our state bodies, and we must definitely develop this direction. The next issue, which I would like to address in the context of what has been said, is that it is very important for our society to receive complete answers on the circumstances and the whole picture of the 44-day war. Of course, I do not think that we should expect those answers only from the Investigative Committee, because the issue has a broader context, and I think the National Assembly Investigative Commssion will refer to that broader context more thoroughly. But I also attach importance to the effective investigation into the criminal cases related to the circumstances of the war, so that our society, the relatives of our martyrs, get concrete answers to concrete questions. Moreover, assuming any presupposition here would be a fatal mistake. It’s just necessary that the formulated questions receive objective answers, so that the claims about one being guilty or innocent should not be based on individual perceptions and incomplete understanding of the situation. Our conversation today has a little working nature, and there are some disturbing colors, but I do not want us to make this the only thing to say today. I want to thank all of you for your work during this period. Because we have to also note that our country is going through a very difficult period, and went through that period in a very tense period, full of culminations. And the fact that we were able to put an end to that period with elections, which were internationally assessed as in line with democratic standards, is a very important indicator of the strength of the institutions that ensure our rule of law. I would like to express my appreciation on this occasion, emphasizing that I highly appreciate the role that the Investigative Committee has played during this period. I want to emphasize what I am talking about. It is clear that the Investigative Committee was not politically active or involved. The point is that in very difficult and turbulent times, the institutions that ensure our rule of law have been in their positions, ensuring the normal functioning of state institutions, state functions, levers. Although it is obvious that the bodies that ensure the rule of law could not avoid being affected by the emotional level, taking into account environmental influences as well, they simply could not be unaffected by it all. This shows that, nevertheless, the state relies on institutions, institutions rely on individuals. This situation shows that there are enough people in our state institutions who can put the state above everything in the most responsible, most difficult moments, the state and the state interest, that is, to put the national interest above everything, the mission, the function, the provision of law and order above all. And I want to thank all of you for this attitude, this position. But I must say that during all this period, the analysis of what happened with us is very important. Without predetermining anything, one of the most obvious conclusions of this analysis, in my opinion, will be that we still have certain problems in the field of state institution building, and we must solve those problems first, in order for the institutions to be really priority, personal perceptions, approaches and desires have as little impact as possible on the work of those institutions, their content and results. Congratulations again on the occasion of the Day of the Investigative Committee. I wish success to all for the benefit of the Republic of Armenia, for the sake of law, order, state, statehood, protection and preservation of the sovereignty of the Republic of Armenia, which ultimately leads to the preservation and protection of our people, its rights, its security, will and dreams. Thank you". The Chairman of the Investigative Committee Argishti Kyaramyan also delivered a congratulatory speech. He thanked Prime Minister Nikol Pashinyan for his words of appreciation and presented the activities of the structure. Referring to the work done since September 2020, Argishti Kyaramyan noted that the investigators of the Investigative Committee worked overload at that time, and it continues today due to the large number of criminal cases and the preliminary investigation process. According to him, the relevant subdivision of the Investigative Committee is currently investigating into the criminal cases of crimes against military service during the war and the Investigative Committee is capable of carrying out a comprehensive and objective examination for fully revealing the circumstances of the 44-day war and present it to the public. Afterwards, the solemn awarding ceremony took place. Prime Minister Nikol Pashinyan handed state awards to the employees of the Investigative Committee for their contribution to strengthening the rule of law. Mkhitar Gosh Medal was awarded to Vigen Mesropyan, Head of the General Department of Supervision of Activity of Territorial Investigative Departments of the Investigative Committee, First Class Justice Advisor, and Rafael Vardanyan, Head of the General Department of Investigation of Particularly Important Cases, First Class Justice Advisor.Eduard Karapetyan, Head of the Division of Investigation of Traffic Crimes, Second Class Justice Advisor, and Vache Mkhitaryan, investigator at the Department of Investigation of General and Election-Related Crimes, Second Class Justice Advisor were awarded with the Prime Minister's Medal.
15:29 - 08 հոկտեմբերի, 2021
Առերևույթ չարաշահումներ՝  Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից․ կատարվում է նախաքննություն․ ՔԿ

Առերևույթ չարաշահումներ՝ Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից․ կատարվում է նախաքննություն․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը 2013-2019թթ. օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով առերևույթ հափշտակել է 40.000.000 ՀՀ դրամ արժեքով 11 կիլոմետր երկարությամբ ցինկապատ խողովակաշարը և դրանք օտարել: Այնուհետև, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, 2016-2021թթ. ընթացքում, ավտոմեքենայի անսարք լինելու պայմաններում, վառելանյութ ձեռք բերելու համար, համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 4.500.000 ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակել: Բացի այդ, 2018թ. ընթացքում, համայնքապետարանի համար նոր գույք գնելու պատրվակով, համայնքի բյուջեից դուրս է գրել 516.200 ՀՀ դրամ գումար և այն օգտագործել իր անձնական կարիքների համար: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:40 - 07 հոկտեմբերի, 2021
Հառիճի ղեկավարը Հառիճավանքի տարածքը վարձակալությամբ տրամադրել է քրոջ որդուն, որն էլ այնտեղ «մատաղատուն» է կառուցել․ ՔԿ

Հառիճի ղեկավարը Հառիճավանքի տարածքը վարձակալությամբ տրամադրել է քրոջ որդուն, որն էլ այնտեղ «մատաղատուն» է կառուցել․ ՔԿ

Քննչական կոմիտեում ավարտվել է Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ի հաղորդմամբ՝ մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ Հառիճ համայնքում գտնվող 7-19դդ. Հառիճավանք վանական համալիրը, որը Շիրակի մարզպետի և Հառիճ համայնքի ղեկավարի ստորագրություններով ու կնիքներով դեռևս 2011թ. դեկտեմբերի 15-ին համաձայնեցվել ու Մշակույթի նախարարի ստորագրությամբ ու կնիքով 2012թ. հունվարի 10-ին հաստատվել է որպես պատմության և մշակույթի հուշարձանի պահպանական գոտիների նախագիծ, դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային, ունի այդ հողերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ, օգտագործման ռեժիմ և այդ տարածքում հողհատկացումները, գյուղատնտեսական, շինարարական և այլ աշխատանքները համաձայնեցվում են ՀՀ մշակույթի նախարարության հետ, վանական համալիրի պահպանական գոտում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական, արոտավայրերի գործառնական նշանակության հողամասը, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու, համայնքի ավագանու որոշմամբ՝ 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով 7000 դրամ տարեկան վարձավճարով, վարձակալությամբ տրամադրել է իր քրոջ որդուն: Վերջինս, գտնվելով Իրաքի Արաբական Հանրապետությունում, դեռևս քննությամբ չպարզված անձանց միջոցով, առանց համապատասխան թույլտվության, վանքի պարիսպի տակ կառուցել է քարե շինություն՝ «մատաղատուն»՝ այդ կերպ էական վնաս պատճառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքներին և օրինական շահերին: Բացի այդ, քննությամբ նաև հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, ուղղակի դիտավորությամբ, միջոցներ չի ձեռնարկել՝ կանխելու և կասեցնելու ինքնակամ կառուցումը, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չի կիրառել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հառիճ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
16:44 - 04 հոկտեմբերի, 2021
Դատարան է ուղարկվել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Աստղաձորի համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործը. համայնքի ղեկավար Ռ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել

Դատարան է ուղարկվել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Աստղաձորի համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործը. համայնքի ղեկավար Ռ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել

Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 17.04.2020թ. հարուցված և ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ն, ով այդ պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականից, կատարել է պաշտոնեական դիրքի չարաշահում, որի հետևանքով համայնքը կրել է նյութական վնասներ: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2013թ. բջջային կապի օպերատոր հանդիսացող ընկերությունը ուսումնասիրության արդյունքում նպատակահարմար է գտել բջջային կապի հիմնական կայան տեղադրել Աստղաձոր համայնքի վարչական տարածքում՝ կոնկրետ հողամասում: Նախապես տեղյակ լինելով այդ մասին՝ համայնքի ղեկավարը, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, կնոջ՝ Ա. Խ.-ի հետ 2013 թ. օգոստոսի 6-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով համայնքի ղեկավարի կինը Աստղաձոր համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ վերոնշյալ ընկերության կողմից ընտրված տարածքն ընդգրկող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,105 հա մակերեսով հողատարածքը՝ 99 տարի ժամկետով՝ տարեկան 12.900 ՀՀ դրամ վարձավճարով: 2013 թվականի օգոստոսի 12-ին այդ տարածքում ընկերության կողմից կայանքի կառուցման աշխատանքներն ավարտվել են, որից մի քանի օր անց՝ օգոստոսի 28-ին, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով նշված հողատարածքն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով ենթավարձակալության է հանձնվել ընկերությանը: Մինչև 2020թ. ապրիլի 30-ը ենթավարձակալի կողմից կատարած վարձի վճարումների արդյունքնում վարձակալն ստացել է ընդհանուր 3.147.335 ՀՀ դրամ շահույթ: Այդ կերպ Աստղաձոր համայնքը զրկվել է նույն չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։ Նշված հանցավոր արարքները կատարելու համար Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրա կնոջը՝ Ա.Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով հոդվածով: Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված գույքային վնասն ամբողջությամբ վերականգնվել է, լուծվել են նշված հողամասի վարձակալության և ենթավարձակալության պայմանագրերը. այն վերադարձվել է համայնքին և հեռահաղոդրակցության վերոնշյալ ընկերության հետ համայնքը կնքել է վարձակալության նոր պայմանագիր: Այդպիսով վերականգնվել են համայնքի խախտված իրավունքները: Նախաքննությունն ավարտվել է, դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:36 - 04 հոկտեմբերի, 2021
Ձերբակալվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարված ժամկետային զինծառայողներ

Ձերբակալվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարված ժամկետային զինծառայողներ

Ձերբակալվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարված ժամկետային զինծառայողներ ՀՀ տարբեր զորամասերի ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն, իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր և հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում` 2021թ. հոկտեմբերի 1-ին, Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
16:52 - 02 հոկտեմբերի, 2021
Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը  ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր, պատասխան տալու օրը գալու է. Իրինա Յոլյանը՝ իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր, պատասխան տալու օրը գալու է. Իրինա Յոլյանը՝ իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր ՔԿ տարածած հաղորդագրությանը և իրեն ներկայացրած մեղադրանքին․ «Սահմանամերձ դարձած Որոտան, Շուռնուխ, Վերիշեն, Ակներ բնակավայրերի բնակիչներին դրամական օգնություն տալու նպատակով, քաղաքական պատվերի շրջանակներում, քննչական կոմիտեն սպեցնազեր էր ուղարկել Գորիս, մեզ մեղադրանք առաջադրել վատնում  կատարելու պատճառաբանությամբ:  Հիմա քննչական կոմիտեն հրաժարվել է նախնական մեղադրանքից   բնակչությանը տրված սոցօգնությունը դիտարկել են որպես դիրքի չարաշահում: Հրամանը կատարելուց հետո, քննչական կոմիտեն խայտառակությունից փրկվելու համար որոշել է, որ շրջափակաման մեջ գտնվող գյուղերի բնակիչներին աջակցելու համար ավելի հարմար է պաշտոնական դիրքի չարաշահում որակել  գյուղացուն օժանդակելը, քան հետո գործը  շիլաշփոթ լինի, երբ Հայաստանից դուրս՝ օրինական դատարաններում, գործը հասնի «դիվանբաշուն»:  Տևական ամիսներ տանջվել են ,  400-ից ավել մարդ հարցաքննելուց հետո պարզվել է , որ անգամ մի դեպք չի կարողանում կարվել, որով հնարավոր լինի յուրացում որակել: Կարևորը ընտրությունից առաջ սպեց նազ ուղարկելն է եղել,  գլխավոր թալինչիների հետ  ատկատով համագործակցության գնածաներին աղմուկն էր պետք ընդամենը, առաջիկայում ընտրություն է, ամեն ստորության ընդունակ են: Այն որ պետական բյուջեն մսխվում է, պարգևավճարների, երեսփոխանների գրպանի փողի, ասում են՝ հիմա էլ պատգամավորների բնակարանների վարձի  համար ,  դա պաշտոնական դիրքի չարաշահում է չէ, կամ վատնում չէ, բայց սահմանը պահող գյուղացուն  20.000-ից-100.000 դրամ  տրամադրելը  դիրքի չարաշահում է: Պետական թալանով զբաղվածներին  կարելի է սահմանը պահող  գյուղացու քրտինքից վճարվող հարկից  քամել ամենավերջին կոպեկը դեպի սեփական գրպանը, իսկ բլոկադայի մեջ հայտնված  գյուղացուն չի կարելի, իր ստացած երկու կոպեկի համար պիտի օրական տաս անգամ ցուցմունք տա, թե ինչի վրա է ծախսել: Ի դեպ քննչական կոմիտեն, որ հաղորդագրություն է տարածում, թե այդ երեք միլիոնը ընտրությունից առաջ է բաժանվել, իբր փորձում են երանգ տալ ,  հիշեցնեմ, որ Գորիսի համայնքապետարանը 11000 արցախցի հյուրընկալած համայնքի բնակիչներին տարվա ընթացքում 43 անգամ դրամական աջակցություն է տրամադրել, քանի, որ հումանիտար աղետի մեջ մնացել էին անուշադրության մատնված,   իսկ օրինակ,  երբ կառավարությունը Սյունիքին ընտրությունից մեկ շաբաթ առաջ մի քանի հարյուր միլիոն փող է տալիս և ինչ որ կասկածելի հիմնադրամով բաժանվում  է  , դա , փաստորեն, պարտադիր է, հակաօրինական չէ: Ասում են՝ դատախազությունը գործը ջրել է, պետության փողը իշխանության օգտին վատնելը , ընտրակաշառք տալն ու ձայն մուրալը պաշտոնական դիրքի չարաշահում չէ: Հ.Գ. Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը  ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր, պատասխան տալու օրը գալու է»:
13:34 - 01 հոկտեմբերի, 2021
Ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի բյուջեի միջոցների վատնման, համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, պաշտոնավարման ընթացքում, 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին, ընտրություններում առաջադրված «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հեղինակությունը բնակչության շրջանում բարձր պահելու, բնակչությանը հաճոյանալու և ընտրություններին Ա.Առուշանյանի օգտին դրական արդյունքներ ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի տեղակալ, «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանի, նույն հանձնաժողովի անդամներ, համայնքապետարանի երկու աշխատակիցների հետ՝ համայնքի բյուջեի միջոցները սահմանված կարգի խախտմամբ տնօրինելու և դրանք իբրև թե Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելու հարցի շուրջ: Առուշ Առուշանյանի և Մենուա Հովսեփյանի կողմից բնակիչների հետ ունեցած հանդիպումներից հետո՝ 2021թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում, Գորիսի համայնքապետարանում տարբեր եղանակներով, այդ թվում՝ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների օգնությամբ, համայնքի թվով 115 բնակիչներից ընդունվել են տարբեր պատճառաբանություններով, շատ դեպքերում նաև՝ բովանդակային առումով ուղղորդված, տարբեր գումարային չափերով դրամական աջակցություն խնդրելու վերաբերյալ դիմումներ, որոնք ներկայացվել են հանձնաժողովի քննարկմանը: Քննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանի, ինչպես նաև «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի կազմում ընդգրկված Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարի և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալի հետ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի վնաս: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքապետարանի աշխատակիցները, գործելով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Յոլյանի հետ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ներկայացված վերոհիշյալ 115 դիմումները Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման: Մասնավորապես՝ համաձայն նշված կարգի՝ սոցիալական օգնության տրամադրման համար դիմումատուն պետք է լինի համայնքի բնակիչ, ունենա սոցիալապես անապահով ընտանիք հանդիսանալու վերաբերյալ սոցիալական օգնության տրամադրման մշտական գործող հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն, բարեխիղճ կատարի համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները և սոցիալական օգնության տրամադրման դիմումի ներկայացման ժամանակ տեղական հարկերի, տուրքերի, վարձավճարների վերաբերյալ պարտքեր պետք է չունենա: Հանձնաժողովի անդամները, սակայն, չեն կատարել իրենց պարտավորությունները և կամայական ձևով, անձնական և խմբային շահերից ելնելով, ներկայացված դիմումներն ամեն կերպ բավարարելու միտումով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմել են «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նիստի՝ սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրությունը, որի հիման վրա թվով 115 բնակիչների դիմումներին տրվել է դրական եզրակացություն: Քննությամբ պարզվել է, որ ներկայացված 115 դիմումներից 54-ն ակնհայտ չեն համապատասխանել սահմանված կարգի պահանջներին և ենթակա չեն եղել բավարարման: Նշված 54 դիմումների թվում է եղել նաև Իրինա Յոլյանի կողմից Գորիսի համայնքապետարանի օպերատորի թափուր հաստիքին նշանակվելու նպատակով փորձաշրջան անցնող անձին որպես ճանապարհածախս փոխանցված 100.000 ՀՀ դրամը, որի վճարման հանգամանքն օրինականացնելու համար այն ևս ձևակերպվել է որպես իբրև թե սոցիալապես անապահով ընտանիքին վճարվող գումար՝ հիմք ընդունելով ներկայացված նույնաբովանդակ դիմումը: Արդյունքում՝ Իրինա Յոլյանը, հակառակ իր պաշտոնեական լիազորություններից բխող նպատակների, ընտրությունների հետ կապված անձնական և խմբային նպատակներն իրագործելու և դրանք կանխամտածված ձևով քողարկելու համար, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ընտրություններին ընդառաջ՝ 2021թ. հունիսի 9-ին, հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած Գորիս համայնքի թվով 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու մասին որոշում է կայացրել, որի հիման վրա՝ համայնքի բյուջեից ելքագրվել է 6.130.000 ՀՀ դրամ գումար, որից 3.200.000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 54 այն բնակիչներին, ովքեր, ըստ Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշման, չեն հանդիսացել դրամական աջակցության շահառուներ՝ Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափի՝ 3.200.000 ՀՀ դրամի էական վնաս: Բացի այդ, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական կախվածությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող նույն համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարից պահանջել է «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար ապահովել 80 անձի ներկայություն՝ այդ կերպ հարկադրելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն: Բացի այդ, Մենուա Հովսեփյանը Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին հանձնարարել է, որպեսզի «Հայաստան» դաշինքի համար Քարահունջ բնակավայրում նախընտրական շտաբի համար տարածք վարձակալի: Այդ նպատակով վարչական ղեկավարը, Մենուա Հովսեփյանի հանձնարարությամբ և իմացությամբ, Քարահունջ բնակավայրում 100.000 ՀՀ դրամ գումարով տարածք է վարձակալել: Ընտրություններից հետո, երբ վարձակալության հանձնված տարածքի սեփականատերը պահանջել է վճարել վարձակալության գումարը, բնակավայրի վարչական ղեկավարն  այդ մասին հայտնել է Մենուա Հովսեփյանին, ով նշված գումարի վճարումը կատարելու համար առաջարկել է սոցիալական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել համայնքի ղեկավարի անվամբ: Մենուա Հովսեփյանի պահանջով Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի միջոցով հիշյալ տարածքի սեփականատիրոջից 2021թ. հուլիսի 2-ին վերցվել է դրամական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո Մենուա Հովսեփյանը ստորագրել է որոշում՝ 100.000 ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ՝ Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին վճարման ենթակա բյուջետային միջոցներից գումարներ տրամադրելով «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի տարածքի վարձավճարի համար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իրինա Յոլյանին և համայնքապետարանի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Մենուա Հովսեփյանին՝ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկել է հսկողություն իրականացնող դատախազին: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:48 - 01 հոկտեմբերի, 2021
ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 2021թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Մեղրի մաքսային անցակետ»-ի մաքսային զննման գոտում Ագարակ քաղաքի բնակիչը խոչընդոտել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իր ավտոմեքենան զննության ենթարկելու գործողությանը, վիճաբանել վերջիններիս հետ, եղբոր հետ միասին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել՝ աշխատակիցներին պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ եղբայրներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Եղբայրներից մյուսը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հետախուզվող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:31 - 30 սեպտեմբերի, 2021
Բացահայտվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանության փորձի դեպքը. ձերբակալվել է 29-ամյա երիտասարդ

Բացահայտվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանության փորձի դեպքը. ձերբակալվել է 29-ամյա երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Հաղթանակ» զբոսայգու մոտ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 29-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու կասկածանքով: 2021թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 01:30 սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի: Արձակված կրակոցների հետևանքով մեկ անձ աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, իսկ վերջինիս կինը, հրազենային մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է՝ գիտակցության չգալով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:12 - 28 սեպտեմբերի, 2021