ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման. Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը |news.am|

Իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման. Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը |news.am|

news.am: Սպիտակում մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը։ Ցուցարարների ձեռքին կան Հայաստանի ու Արցախի դրոշներ, նրանք վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ»: «Որպեսզի ունենանք արժանապատիվ Հայաստան, որպեսզի վերականգնենք մեր արժանապատվությունը դրա համար անհրաժեշտ է ունենալ առանց Նիկոլ Հայաստան: Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի ինքնիշխանության,  հանուն Արցախի հայկականության: Իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման»,-ասաց ցուցարարներից մեկը: Ավելի վաղ քաղաքացիները փակել էին Սեւան-Երեւան մայրուղին: Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պտգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ թե Երեւանում, թե մարզերում: Այսօր հանրահավաք նախատեսված չէ: Ի. Սաղաթելյանը բոլորին մայիսի 28-ին հրավիրեց  համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ։ Դրանից առաջ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա  ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։
13:55 - 27 մայիսի, 2022
Անչափահաս երեխաները տուժող են ճանաչվել խոշտանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով |hetq.am|

Անչափահաս երեխաները տուժող են ճանաչվել խոշտանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով |hetq.am|

hetq.am: Անչափահասների նկատմամբ Ոստիկանության մետրոպոլիտենի բաժնում տեղի ունեցած ենթադրյալ բռնության դեպքի առթիվ քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեից  փոխանցվել է Ազգային  անվտանգության ծառայություն: Երեխաները գործով տուժող են ճանաչվել և ցուցմունք տվել: Այս մասին ասաց երեխաների շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններից Միքայել Շխիմյանը: Հիշեցնենք, որ այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում անչափահասներ են բերման ենթարկվել՝ 15 և 17  տարեկան, որոնց նկատմամբ, ըստ պաշտպանի, բռնություն է գործադրվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այսինքն՝ խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ: Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է երկու օր առաջ՝ մայիսի  21-ին,  որից հետո երեխաներին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Պաշտպան Շխիմյանի խոսքով՝ արձանագրվել են երեխաների ստացած մարմնական վնասվածքները, ինչից հետո, փաստորեն, քրեական գործ է հարուցվել:
15:27 - 26 մայիսի, 2022
Ոստիկանները մայիսին ավելի քան 3 մլրդ դրամ պարգևավճար են ստացել |civilnet.am|

Ոստիկանները մայիսին ավելի քան 3 մլրդ դրամ պարգևավճար են ստացել |civilnet.am|

civilnet.am: Ոստիկանության ծառայողներին մայիս ամսվա ընթացքում 3,12 մլրդ դրամի չափով պարգևավճար է հատկացվել։ Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնել են Ոստիկանության լրատվության վարչությունից։ «Սույն թվականի մայիս ամսվա ընթացքում հատկացվել է ամսական (ապրիլ ամսվա համար) պարգևատրում 711.721,2 հազ. դրամ [711,7 մլն դրամ] և մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ պարգևատրում` 2.408.733,3 հազ. դրամ [2,4 մլրդ դրամ] գումարներով։ Արդյունքում, ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը` ներառյալ տարեսկզբից՝ ամսական և մայիս ամսին՝ միանվագ պարգևատրման գումարները, կազմել են 283 000 դրամ, զուտը` 218 100 դրամ»,- ասված է հարցման պատասխանում։ Մայիսի 20-ին Ոստիկանությունը պարզաբանում էր տարածել անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ։ «Ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։ Պարգևատրումներ տրվել են թե մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014թ.-ից) և թե դրանից հետո։ Մասնավորապես, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են՝ 2015 – 2016 թթ.՝ 3 -ական անգամ, 2017 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։ 2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով ՝ 2020-2021թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ»,- ասված է պարզաբանման մեջ։
13:41 - 25 մայիսի, 2022
Ոստիկանությունում կատարվում են ծառայողական 47 քննություններ և 5 ուսումնասիրություններ

Ոստիկանությունում կատարվում են ծառայողական 47 քննություններ և 5 ուսումնասիրություններ

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ 2022թ․ ապրիլից սկսված ընդդիմության ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների դեմ ստացված տեղեկություններով (հաղորդումներով) ՀՀ ոստիկանությունում կատարվում են ծառայողական 47 քննություններ և ծառայողական 5 ուսումնասիրություններ։  «Կատարվող ծառայողական քննություններից 1-ը թողնվել է անհետևանք, 3-ը կասեցվել են, իսկ մնացած 43-ը գտնվում են ընթացքի մեջ։Ծառայողական քննությունների առիթ հանդիսացած դեպքերից 28-ի ընթացքը լուծվել է ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների կարգով։ Մի քանի դեպքով հարուցվել են քրեական գործեր և կատարվում է նախաքննություն։ Ծառայողական քննությունների առիթ հանդիսացած որոշ դեպքեր բազմադրվագ են։Հարկ է նշել, որ բացի այդ, քննվող 13 դեպքով վնաս է հասցվել ոստիկանությանը (3-ը ծառայողական և 1-ը անձնական ավտոմեքենաներին, 3-ը ծանր վիրավորանք, 6-ը բռնություն)»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։ 
10:02 - 21 մայիսի, 2022
Մայիսին, բացի ամսական պարգևատրումից, հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում․ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

Մայիսին, բացի ամսական պարգևատրումից, հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում․ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

Վերջին օրերին ՀՀ ոստիկանության անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ հրապարակային ելույթները, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումները, վերջին մեկ-երկու օրվա ընթացքում կատարված հարցումները, ընդհանուր առմամբ. ստեղծում, ձևավորում են ոստիկանության համակարգում տեղի ունեցած արտասովոր, արտակարգ դեպքի իրողության անհարկի պատկերացում:Անհարկի, քանի որ ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։ Պարգևատրումներ տրվել են թե մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014թ.-ից) և թե դրանից հետո։ Մասնավորապես, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են՝ 2015 – 2016 թթ.՝ 3 -ական անգամ, 2017 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։ 2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով ՝ 2020-2021թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ։Ընթացիկ տարվա մայիսին, բացի ամսական պարգևատրումից, հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում, որի արդյունքում ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը, ներառյալ ամսական և միանվագ տրված պարգևատրման գումարները, կազմել է 283.0 հազ. դրամ, զուտը` 218.1 հազ. դրամ, որը համեմատելի է նախորդ տարվա՝ 281.0 հազ. դրամ, զուտը` 217.7 հազ. դրամ ցուցանիշի հետ։Ամփոփելով, հարկ է նշել նաև, որ աշխատանքի վարձատրության մաս կազմող թե՛ ամսական և թե՛ միանվագ պարգևատրումները, կառավարության կողմից տվյալ բնագավառում վարվող քաղաքականությանը համահունչ, տրվում են բացառապես ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու, կոռուպցիոն դրսևորումները հնարավոր նվազագույնի հասցնելու համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգին, պայմաններին և չափերին համապատասխան։
17:26 - 20 մայիսի, 2022
ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել ցուցարարների նկատմամբ իրավապահների կողմից ուժի կիրառման առթիվ
 |azatutyun.am|

ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել ցուցարարների նկատմամբ իրավապահների կողմից ուժի կիրառման առթիվ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր անդրադարձել է ընդդիմության անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին։ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում դեսպանը մտահոգություն է հայտնել, որ իրավապահներն ուժ են կիրառում բողոքի ակցիայի մասնակցիների նկատմամբ։ «Տեսնելով, թե ինչ է տեղի ունենում ցուցարարների հետ, ակնհայտ է, որ այստեղ կան մտահոգություններ: Այն, ինչ մենք տեսնում ենք ռեպորտաժներում, տեսանյութերում, անհամաչափ ուժի կիրառում է։ Այս դեպքերը պետք է հետաքննվեն, այս ոլորտում պետք է պատասխանատվություն լինի։ Եվ մենք ազդակներ տեսել ենք, որ կառավարությունը ցանկանում է հետաքննել այս դեպքերը», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Լին Թրեյսին նաև խոսել է ցույցերի ընթացքում լրագրողների աշխատանքը հարգելու, նրանց նկատմամբ ոտնձգությունները բացառելու անհրաժեշտության մասին, անդրադարձել ցուցարարներին ևս. «Ցուցարարները ևս ունեն պատասխանատվություն խաղաղ իրականացնելու ակցիաները՝ քաոս, խառնաշփոթ չստեղծելու, մյուսների իրավունքները չոտնահարելու հարցում»։ Արդեն կես ամսից ավելի փողոցային պայքար սկսած ընդդիմությունն արևմտյան երկրներին, այդ թվում` Միացյալ Նահանգներին, մեղադրում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չդատապարտելու ու երկակի ստանդարտներ կիրառելու համար:
14:51 - 20 մայիսի, 2022
Ըստ ՄԻՊ-ի՝ երեկ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ

Ըստ ՄԻՊ-ի՝ երեկ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ

Երեկ՝ մայիսի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվել է իրականացվել Երևան քաղաքում տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում, այդ թվում ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրության միջոցով, հայտնում են ՄԻՊ-ից։    Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ երեկ հավանքների, այլ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ։   Դրանց ընթացքում, հիմնականում միջադեպեր տեղի չեն ունեցել, իսկ եղածները տեղում հարթվել են։ Պաշտպանը արձանագրում է, որ նման արդյունավետ փոխգործակցությունը ողջունելի է թե´ոստիկանության ծառայողների պատշաճ վարքագիծ դրսևորելու, թե´ հավաքի մասնակիցների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի երաշխավորման և թե´ հավաքին չմասնակցող այլ անձանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից։   Այլ կերպ՝ նման փոխգործակացությունը բխում է բոլորի իրավաչափ շահերից։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել տեղի ունեցող գործընթացին և հետամուտ է լինելու վերհանված խախտումների հասցեագրման հարցում։
11:09 - 20 մայիսի, 2022
Արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք․ ՀՀ ՄԻՊ

Արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մայիսի 18-ին այց են իրականացրել ոստիկանության Երևանի թվով 7 բաժիններ, ինչպես նաև Մասիսի և Վաղարշապատի ոստիկանության բաժիններ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ «Արձանագրվել են հետևյալ խախտումները. Արձանագրվել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բերման ենթարկելու փորձեր, որի շրջանակում վերջինիս Ոստիկանության ծառայողները փորձել են նստեցնել Ոստիկանության տրանսպորտային միջոց։ Ընդ որում, դա ուղեկցվել է վերջինիս քաշքշելով, հրմշտելով։ Հատկապես դատապարտելի է այն, որ Ոստիկանության ծառայողները ճանաչել են անձին, նրան դիմել անունով և դրանով հանդերձ փորձել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել։ Պաշտպանը զգուշացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։ Պաշտպանը նաև ի գիտություն է ընդունել Ոստիկանությունից ստացված տեղեկությունը ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք։ Ոստիկանության բաժնում ֆիզիկական ուժի կիրառումը, անձին հայհոյելը կամ արժանապատվությունն այլ կերպ նվաստացնելուն ուղղված ցանկացած գործողություն ազատությունից զրկված անձի նկատմամբ քրեորեն հետապնդելի արարք է։ Հատկապես անթույլատրելի է նման արարքի կատարումն ակնհայտ անչափահասի նկատմամբ։ Դեպքի առնչությամբ Պաշտպանը հրատապ կապնվել է Ոստիկանության ղեկավարության հետ, Պաշտպանին հավաստիացվել է, որ գործի հանգամանքները մանրամասն ուսումնասիրվում են պատշաճ գնահատական տալու համար։ Բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների ընթացքում անձինք նշել են, որ ոստիկանների կողմից իրենց նկատմամբ կիրառվել է ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժ, ընդ որում, որոշ դեպքերում ուժի կիրառումը դրսևորվել է տարբեր տեսակի հարվածներ հասցնելով, այդ թվում՝ անձանց գլխի հատվածում։ Համատարած բնույթ է կրել քաղաքացիներին մայթերից, ճանապարհին հարող տարածքներից, զբոսայգիներից բերման ենթարկելու դեպքերը։ Որոշ դեպքերում անգամ վարչական ձերբակալման են ենթարկվել ակցիաներին չմասնակցող քաղաքացիները։ Այսինքն՝ բերման ենթարկելը պայմանավորված չի եղել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հանգամանքով։ Այսօրվա մշտադիտարկումը ևս արձանագրել է հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողներին վիրավորելու, սպառնալու և սադրիչ այլ գործելակերպեր։ Արձանագրվել են ծառայություն իրականացնող ոստիկանի գործողություններին խոչընդոտելուն, գործողությունների կատարումը խափանելուն միտված դեպքեր։ Առավել մտահոգիչ է, երբ հավաքի ազդեցիկ քաղաքական ղեկավարի կողմից իր մասնագիտական պարտքը կատարող ոստիկանության ծառայողի նկատմամբ շարունակաբար դրսևորվում է հաշվեհարդարի ուղղակի սպառնալիք։ Նման վարքագիծը դատապարտելի է, և որևէ կերպ չի բխում հավաքի խաղաղ բնույթն ապահովելու կազմակերպչի պարտականություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
22:29 - 18 մայիսի, 2022
Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո իրենց պահանջների հիմնական մասը համարում են բավարարված

Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո իրենց պահանջների հիմնական մասը համարում են բավարարված

Իշխան Սաղաթելյանը և հանրահավաքի մասնակիցները երեկոյան հանրահավաքից հետո երթով շարժվեցին դեպի Ոստիկանության շենք։ Այնտեղ նրանք հանդիպում պահանջեցին ոստիկանապետի հետ, իսկ վերջինս համաձայնեց։ Սաղաթելյանն ու ևս մի քանի պատգամավորներ գնացին հանդիպման, որից հետո Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ է քննարկվել ոստիկանապետի և ոստիկության ծառայողների հետ․  «Առաջին պահանջի վերաբերյալ ոստիկանապետը փոխանցեց, որ մեկ հոգու գործունեություն այս պահին կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավել քրեական գործեր և այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություն և ոստիկանությունը շատ կարճ ժամանակում հանդես կգա հայտարարությունով։  Ավտոերթերի ընթացքում 80-ից ավել ավտոմեքենաներ բռնագրավված էին․ պայմանավորվել ենք, որ բոլոր մեքենաները կվերադարձվեն։  Սաղաթելյանը նշեց, որ այս պահին իրենց պահանջների հիմանական մասը համարում են բավարարված, բայց նաև նաև լինելու են հետևողական։     
21:56 - 18 մայիսի, 2022
Սաղաթելյանը ոստիկանությանը ուղղված հայտարարությամբ հանդես եկավ․ մասնակիցները երթով շարժվեցին ոստիկանություն՝ պահանջները փախանցելու

Սաղաթելյանը ոստիկանությանը ուղղված հայտարարությամբ հանդես եկավ․ մասնակիցները երթով շարժվեցին ոստիկանություն՝ պահանջները փախանցելու

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարկում հրավիրված հանրահավաքին հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղված ոսիկանությանը․  «Դիմում եմ ոստիկանապետին․ պետք է անհապաղ կասեցվի բոլոր այն ոստիկանների լիազորությունները, ովքեր այսօր և երեկ գործել են ապօրինություն, և պետք է անուն առ անուն ենթարկվեն պատասխանատվության,  երկրորդ․ պետք է սկսվի իրավական գործընթաց պարզելու՝ այս հանցագործություններ կատարած ոստիկաններին հանձնարարություններ և երաշխիքներ տված անձանց անունները, երրորդ․ պահանջում ենք, որպեսզի ոստիկանապետ հանդես գա հրապարակային գնահատականով այս վայրագությունների նկատմամբ և այլևս բացառվի որևէ անհամաչափ և բռնի գործողություն քաղաքացիների նկատմամբ», ասաց Սաղաթելյանը։   Նա առաջարկեց երթով շարժվել դեպի ոստիկանություն՝ պահանջները անմիջական փոխանցելու համար։
20:05 - 18 մայիսի, 2022
Քաղաքական ընդդիմության հավաքի մասնակիցը հետախուզվում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Քաղաքական ընդդիմության հավաքի մասնակիցը հետախուզվում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Ընդդիմության հավաքների մասնակից 1987թ. ծնված Գեղամ Կարապետյան հետախուզվում է ՀՀ ոստիկանության  աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «2022 թվականի մայիսի 11-ին քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը հավաքի մասնակիցների կողմից սահմանափակելու ժամանակ, նախկինում տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված հավաքի մասնակիցներից մեկը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, բացի այդ, բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով՝ փորձել է գլխով հարվածել ոստիկաններին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր մասնակցի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 1987թ. ծնված Գեղամ Կարապետյանն է: Վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում»,-նշված է հաղորդագրության մեջ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:56 - 18 մայիսի, 2022