ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։ Ծառայության ղեկավարը պետն է։ Այժմ ծառայությունը ղեկավարում է Սասուն Խաչատրյանը։

«Ֆիզգորոդոկում» ոստիկանների ու բնակիչների միջեւ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը ՀՔԾ-ի լուծարումից հետո շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

«Ֆիզգորոդոկում» ոստիկանների ու բնակիչների միջեւ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը ՀՔԾ-ի լուծարումից հետո շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հատուկ քննչական ծառայության լուծարվելուց հետո «Ֆիզգորոդոկում» տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», այս տարվա օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու և այլ ապօրինի գործողություններ կատարելու ենթադրյալ դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնցով 2021 թվականի սեպտեմբերի 6-ին հարուցվել են 3 քրեական գործեր։  Քրգործերից մեկը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ բռնության գործադրմամբ եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Մյուս երկու քրգործերը եւս հարուցվել են ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հակտանիշներով։ Երեք քրգործերը, ինչպես Infocom-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հետագայում գործերի փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ միացվել են մեկ վարույթում: Օրեր առաջ «Ֆիզգորոդոկի» գործով տուժողի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը հրավիրված ասուլիսի ժամանակ նշել էր, քրեական գործը հարուցվել է Հատուկ քննչական ծառայությունում, որը, սակայն, այժմ լուծարված է։ ՀՔԾ-ի լուծարումից հետո (ՀՔԾ-ի փոխարեն գործելու է Հակակոռուպցիոն կոմիտեն,-հեղ․), Ղարագյոզյանի խոսքով, տուժողներին որևէ կերպ չեն տեղեկացրել, թե որ քննչական վարույթում է գործը․ «Այս ամիսների ընթացքում մենք նորություն չենք ունեցել, ես նամակներ եմ ուղարկել ՀՔԾ քննիչին, երկու շաբաթ անց իմ նամակը հետ է եկել՝ նամակի վրա նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարված է։ Այսինքն՝ ՀՔԾ-ն լուծարված է, և պետությունը որևէ ձևով չի տեղեկացնում տուժողներին, թե որ քննչական վարույթում է հիմա գործը, և ով է այս գործով քննություն իրականացնում։ Մենք կարող է սպասեինք, նստեինք, և ստանայինք որոշում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Հիմա մենք փաստացի որևէ ձևով տեղեկացված չենք, թե կոնկրետ որ քննչական բաժնում է գործը և որ քննիչն է զբաղվում»,- ասուլիսի ժամանակ ասել էր Ղարագյոզյանը՝ նշելով, որ գործը հարուցվել է լիազորությունների անցման հիմքով։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ արդյունավետ քննության մասին անգամ խոսք չի կարող լինել․ «Դեպքից տևական ժամանակ անց տուժողներին հրավիրել են հարցաքննության և ընդամենը տուժող ճանաչելու որոշմանն ենք ծանոթ, և որպես տուժող՝ տուժողները հարցաքննվել են։ Այդ ժամանակ ՀՔԾ-ն դեռ չէր լուծարվել, և, ընդհանուր առմամբ, շատ թերի, միակողմանի քննություն է իրականացվել»,- կարծիք էր հայտնել նա։ Ինչ վերաբերում է քրեական գործի ընթացքին՝ Infocom-ի հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից նշել են, որ գործով դեռևս որևէ անձ որպես մեղադրյալ ներգրավված չէ․ «Պատշաճ դատախազական հսկողությամբ ձեռնարկվում են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար»,- վստահեցրել են հարցման պատասծանում: Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 19-ին Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», սկսվել էին մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ։ Բնակիչների պնդմամբ՝ բարձրահարկ շենքի կառուցումն ապօրինի է։ Օգոստոսի 20-ին շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, եղել էին բերման ենթարկված անձինք։ Հայարփի Բաղդասարյան
15:56 - 13 նոյեմբերի, 2021
Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան

Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել։ Քրգործի հարուցումից գրեթե կես տարի անց՝ նախաքննության ներկա փուլում, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Իսկ թե ովքեր են քրեական գործում որպես վկա ներգրավված, Դատախազությունը չի հայտնում՝ նշելով, որ այդ տեղեկությունը նախաքննական գաղտնիք է եւ ենթակա չէ հրապարակման։ Այս տարվա մարտի 30-ին 53 փաստաբաններ, այդ թվում՝ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության վերաբերյալ։ Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. Միացյալ Թագավորության՝ առնվազն 10 տարվա քաղաքացիություն է ունեցել եւ ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա՝ Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչեւ 01.03.2012 թվականը: Փաստաբաններն այս հարցով նախ դիմել էին Հատուկ քննչական ծառայություն, որը, սակայն, մերժել էր քրեական գործ հարուցել։ Բայց Գլխավոր դատախազությունը վերացրել էր Հատուկ քննչական ծառայության մերժումը եւ քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից Հայարփի Բաղդասարյան
13:07 - 27 հոկտեմբերի, 2021
Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել
 |armtimes.com|

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելով, որ փորձաքննությունը նշանակվել է քրեական գործը ՀՔԾ վարույթում գտնվելու ընթացքում։ Այնուհետեւ Տիգրան Խաչատրյանի  մասով գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու համար: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ Տիգրան Խաչատրյանի դրվագով անջատված մասը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննությունն այնտեղ շարունակելու համար. Իսկ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ գործի մասին մանրամասներ այս պահին չեն կարող փոխանցել: Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թ. օգոստոսի 28-ից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու և կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար:
20:10 - 28 ապրիլի, 2021
Քննչական կոմիտեն մարամասներ է հայտնել Գորիսի քաղաքապետի ձերբակալման վերաբերյալ

Քննչական կոմիտեն մարամասներ է հայտնել Գորիսի քաղաքապետի ձերբակալման վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով: Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:17 - 21 դեկտեմբերի, 2020
«Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

«Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Ս.-ն, 2018-2019 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետի պաշտոնը, նշված տեղամասում արգելանքի տակ պահվող կալանավորված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար ստացել է խոշոր չափի կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ Ըստ առաջադրված մեղադրանքի` Գ. Ս.-ն, իր ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահի կառուցման համար շինանյութ ապահովելու նպատակով, 2019 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված երկու անձանցից շինանյութի տեսքով ստացել է խոշոր չափի կաշառք: Մասնավորապես, կալանավորներից մեկի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այդ թվում` քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր տեղափոխելուն աջակցելու համար, Գ. Ս.-ն 2019 թվականի ապրիլին հիշյալ կալանավորից պահանջել և նրա մտերիմի միջնորդությամբ որպես կաշառք ստացել է տարբեր շինարարական ապրանքներ: Վերջինս կալանավորի հանձնարարությամբ դրանք գնել և փոխադրել է Գ. Ս.-ի ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ: Կալանավորված մյուս անձի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար Գ. Ս.-ն նրանից նույնպես 2019 թվականի մարտին որպես կաշառք ստացել է շինարարական ապրանքներ, որոնք դարձյալ փոխադրվել են նրա ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ: Սակայն շինանյութի հերթական խմբաքանակը Գ. Ս.-ն չի հասցրել ստանալ, քանի որ այն տեղափոխող անձը 2019 թվականի հուլիսի 11-ին բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Բացի այդ, Գ. Ս.-ն, որպես կաշառք ստացած շինարարական ապրանքների դիմաց իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նպաստել է քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի տեղափոխմանը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ միջոցներ չի ձեռնարկել քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց կողմից բջջային հեռախոսից օգտվելը և նրանց ազատ տեղաշարժը կանխելու, ինչպես նաև կալանավորված անձանցից արգելված իրերը հայտնաբերելու, իրավախախտումներն արձանագրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու ուղղությամբ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
18:51 - 02 հունիսի, 2020
Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու վերաբերյալ հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու վերաբերյալ հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին

2019թ. նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ Հ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել «NewsMedia.am» կայքում 21.11.2019թ. զետեղված «Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակումը և տեսանյութը, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունը:   2019թ. նոյեմբերի 23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ բռության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։    Միաժամանակ, իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ն. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին (հանցաքն առերևույթ կատարվելու պահին դեռևս ՀՀ քրեական օրենսգրքում առկա չէր 309.1 հոդվածը): Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007թ. փետրվարից 2010թ. մայիս ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնը, առերևույթ դիտավորությամբ կատարել է բռնություն և հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:   Մասնավորապես, 2008թ. նոյեմբերի սկզբին, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վ. Ն.-ի աշխատասենյակում, վերջինիս և այլ աշխատակիցների մասնակցությամբ Ն. Ս.-ն՝ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Մ.-ի հետ: Վերջինիս կողմից դեպքին իր առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո, մինչև հաջորդ օրը՝ լուսաբաց, շուրջ հինգ անգամ նրան ուղեկցել են Վ. Ն.-ի աշխատասենյակ, որտեղ այլ ծառայողների հետ խմբով առերևույթ դիտավորությամբ կատարել են բռնություն. գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով՝ Ա. Մ.-ին գցել են գետնին, գլխին անցկացրել են հակագազ, ձեռքերով և մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:    Ն. Ս.-ի կողմից առերևույթ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով էական վնաս է պատճառվել Ա. Մ.-ի իրավունքներին և օրինական շահերին. ենթարկվելով բռնության՝ վերջինս արժանանացել է անմարդկային և նվաստացնող, դաժան վերաբերմունքի:   Նախաքննությունը շարունակվում է: Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և ենթադրյալ հանցանք կատարած բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։ ՀՀ դատախազություն
19:27 - 10 փետրվարի, 2020
Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու երկու օպերլիազորները խոշտանգել են բերման ենթարկված քաղաքացուն

Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու երկու օպերլիազորները խոշտանգել են բերման ենթարկված քաղաքացուն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները խմբով խոշտանգել են ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկված քաղաքացուն: Ըստ մեղադրանքների` 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Թ. Գ.-ն և նույն բաժանմունքի օպերլիազորներ Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն ծեծկռտուքի մասնակցելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել Սևան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ին: Օպերլիազորներ Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն, իրենց հանդեպ վախի զգացում ձևավորելու նպատակով, ոստիկանության Սևանի բաժնի վարչական շենքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել ձեռնաշղթայված քաղաքացուն, ապա նրան տեղափոխել են բաժնի աշխատասենյակներից մեկը, որտեղ բաժանմունքի պետ Թ. Գ.-ի հետ շարունակել են խոշտանգել Ա. Մ.-ին` ոտքերով, ձեռքերով և մահակով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Բացի այդ, Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն թքել են Ա. Մ.-ի մարմնի և վերնահագուստի վրա, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է նաև հոգեկան ուժեղ տառապանք: Իր նկատմամբ կիրառվող բռնությունները դադարեցնելու նպատակով Ա. Մ.-ն իր մոտ եղած կրակայրիչի մետաղյա մասով դիմել է ինքնավնասման՝ որովայնի շրջանում առաջացնելով քերծվածքներ: Թ. Գ.-ի, Վ. Մ.-ի և Ս. Դ.-ի կողմից Ա. Մ.-ին խոշտանգելու հետևանքով վերջինիս պատճառվել են գլխի, կրծքավանդակի, որովայնի, վերին և ստորին վերջույթների մարմնական վնասվածքներ, այդ թվում` սալջարդերի, բազմաթիվ քերծվածքների ու արյունազեղումների ձևով: Ա. Մ.-ին խմբով խոշտանգելու համար Թ. Գ.-ին, Վ. Մ.-ին և Ս. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը, Թ. Գ.-ի նկատմամբ` ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ Ս. Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է : Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:  
13:42 - 23 ապրիլի, 2019
11 անձանց մեղադրանք է առաջադրվել «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի շրջանակում |lragir.am|

11 անձանց մեղադրանք է առաջադրվել «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի շրջանակում |lragir.am|

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը Զիբիլիքս անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հ. Ա.-ն, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հ. Ա.-ն դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ս. Ս.-ին: Վերջիններս համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները: Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` Հ. Ա.-ն մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10.000 ՀՀ դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար: Այդ, ինչպես նաև նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հ. Ա.-ն ներդրել է 48.417.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ս. Ս.-ի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15.000.000 ՀՀ դրամ գումարը: lragir.am  
11:11 - 11 մարտի, 2019