ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ին առաջարկել է դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնել և բուհերում հեռավար կրթության անցնել |armtimes.com|

Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ին առաջարկել է դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնել և բուհերում հեռավար կրթության անցնել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ: Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Դպրոցներում արձակուրդները հետաձգվելու են մեկ շաբաթով, ինչպես նաև նախարարությունն առաջարկել է բուհերում դասերը կազմակերպել հեռավար։ Նման առաջարկ կա արդեն»,- ասաց խոսնակը։ Նա նշեց, որ այժմ էլ մի շարք դպրոցներ արդեն իսկ անցել են հեռավար ռեժիմի կորոնավիրուսային հիվանդության դեպքեր ունենալու պատճառով։ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ստացել են համապատասխան դիմումը, և այժմ քննարկումներ են ընթանում։ Քիչ հետո հանդես կգան հայտարարությամբ:
13:25 - 25 հոկտեմբերի, 2021
Առողջապահության փոխնախարը Կոտայքում մասնակցել է առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը

Առողջապահության փոխնախարը Կոտայքում մասնակցել է առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ, որտեղ մասնակցել է առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցությունը: Ոլորտի պատասխանատուները քննարկել են COVID-19 համավարակով պայմանավորված պատվաստումային գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու լուծման ուղիները: Արտակ Ջումայանն ընդգծել է, որ համավարակի կանխարգելման, ինչպես նաև տարածման տեմպը կոտրելու գլխավոր ճանապարհը պատվաստումներն են, և հորդորել է մարզերի բնակիչների հետ անհատական զրույցներ վարել, իրազեկման ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնել, որպեսզի վերջիններս սոցիալական բարձր պատասխանատվություն դրսևորեն: Փոխնախարարն ընդգծել է նաև բուժաշխատողների դերը պատվաստումների վերաբերյալ միֆերի և հակաքարոզչության դեմ պայքարի հարցում: Արտակ Ջումայանի այցը Կոտայքի մարզ շարունակվել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններում։ Փոխնախարարը շրջել է բուժհաստատությունների տարածքում, ծանոթացել COVID-19-ի պայմաններում աշխատանքների ընթացքին և պատվաստումային գործընթացի կազմակերպմանը:
20:28 - 20 հոկտեմբերի, 2021