Կրթության տեսչական մարմին

Կրթության տեսչական մարմինն  իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ կրթության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Ղեկավարն է Ալեքսանդր Շագաֆյանը , տեղակալներն են Ռաիսա Գալստյանը, Նարա Հովհաննիսյանը։

Գրավոր աշխատանքներին մասնակցած շուրջ 500 աշակերտների մոտ 70 տոկոսը գնահատվել է բավարար
 |armenpress.am|

Գրավոր աշխատանքներին մասնակցած շուրջ 500 աշակերտների մոտ 70 տոկոսը գնահատվել է բավարար |armenpress.am|

armenpress.am: Ոսումնական հաստատություններում Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերն ու ռիսկերի մեթոդաբանությունը կվերանայվեն ու կլավարկվեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը նշեց, որ այս փոփոխությունների արդյունքում ակնկալում են առավել բովանդակային ստուգումների իրականացում: «Քննարկվում է ոլորտի ռիսկերի ցանկի ընդլայնման հարցը: Ռիսկերի հիման վրա մենք առանձնացնում ենք այն ուսումնական հաստատությունները, որտեղ պետք է ստուգումներ կատարենք: Մենք այսօր ոլորտային ռիսկը հաշվարկում ենք 3 հիմնական ուղղություններով՝ սովորողների թիվ, մանկավարժական աշխատողների միջին թիվ և վերջին 3 տարվա ընթացքւմ խախտումների պարբերականություն: Մենք կարծում ենք, որ ոլորտային ռիսկի ցանկում կարող են ներառվել այլ չափանիշներ ևս, դիցուք ատեստավորում անցած մանկավարժների թիվը, ուսումնական գրականության համալրման ցուցանիշը և այլն: Արդյունքում մենք կունենանք ոլորտի, ինչպես նաև ուսումնական հաստատությունների խոցելի կողմերի առավել հավաստի ամբողջական տվյալների տիրապետում»,- ասաց Վաղարշակ Մատիկյանը: 2023 թվականի ծրագրով նախատեսված է իրականացնել ստուգումներ 140 ուսումնական հաստատություններում, որոնցից 120-ը դպրոցներ են, 9-ը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ են, 11-ը՝ նախադպրոցական հաստատություններ: ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը նշեց, որ արդեն 37 ուսումնական հաստատությունում ստուգումներ կատարել են: Ընդհանուր առմամբ արձանագրվել է 500-ից ավելի խախտում: Գերակշռում են տնօրենին ներկայացվող պահանջների խախտումները: «Արձանագրվել են նաև կրթության կազմակերպման գործընթացի խախտումներ: Դիտարկվում են, թե արդյոք ուսումնական հաստատությունների խորհուրդները պատշաճ ձևով ներգրավված են կառավարմանը, թե ոչ: Սա շատ կարևոր է, որովհետև եթե խորհրդի աշխատանքը միայն ֆորմալ բնույթ է կրում, ապա տնօրենի աշխատանքի վերահսկողությունը տուժում է: Մտահոգիչ են կադրերի ընտրության հետ կապված խախտումները, երբ տվյալ առարկան դասավանդում է ոչ մասնագետը»,-ասաց Վաղարշակ Մատիկյանը: Կրթության տեսչական մարմինը ստուգումների ծրագրի շրջանակում դպրոցներում իրականացնում է դասալսումներ, տրվում են գրավոր աշխատանքներ հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից: Տրված գրավոր աշխատանքների միջին գնահատականը մաթեմատիկայի համար 5 միավոր է և 5.3 միավոր՝ հայոց լեզու առարկայի համար: Գրավոր աշխատանքներին մասնակցել է շուրջ 500 սովորող, մոտ 70 տոկոսը գնահատվել է բավարար: «Ցուցանիշը մտահոգիչ է, թե ոչ, միանշանակ ասել ճիշտ չէ: Ի վերջո, կարևոր է, որ չափորոշչի նվազագույն պահանջը կատարվի: Միջին գնահատականը 5 միավոր է, դա նշանակում է՝ անբավարար չէ: Ասեմ, որ մեր գրավորների գնահատականները կտրուկ տարբերվում են մատյաններում տեղ գտած գնահատականներից, բայց այստեղ պետք է հաշվի առնենք այն, որ տարեվերջյան գնահատականն իր մեջ այլ բովանդակություն է նաև կրում»,-նշեց Վաղարշակ Մատիկյանը՝ հավելելով, որ այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա աշակերտային մնացորդային գիտելիքների ստուգման տվյալներից փոքր-ինչ դրական տարբերությամբ բարելավվել են:
15:25 - 17 մայիսի, 2023
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է Կրթության տեսչական մարմնի 2020 թվականի հաշվետվությունը

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է Կրթության տեսչական մարմնի 2020 թվականի հաշվետվությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկվել են տեսչական մարմնի 2020 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ գործողությունների իրականացմանն առնչվող հարցեր: Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ներկայացնելով անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նշել է, որ որպես նպատակ ամրագրված է եղել վերահսկողության արդյունավետության բարձրացման միջոցով նպաստել առավել որակյալ կրթություն ունենալուն: Ա. Շագաֆյանը տեղեկացրել է, որ համավարակով և պատերազմով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ծրագիրն ամբողջությամբ կատարել, բայց ստուգումները մեծ մասամբ իրականացվել են. «Նախատեսված էր իրականացնել 103 ստուգում նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, փաստացի իրականացվել է 81-ը, որոնց արդյունքում նախադպրոցական կրթության ոլորտում արձանագրվել է 125 խախտում, հանրակրթության ոլորտում՝ 321, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների պարագայում՝ 97: Մինչև այս պահը նախադպրոցական կրթության ոլորտում շտկվել է արձանագրված խախտումների 33%-ը, հանրակրթության ոլորտում՝ 59%-ը, իսկ միջին մասնագիտական ոլորտում՝ 55%-ը: Ըստ խախտումների տեսակների՝ նախադպրոցական կրթության ոլորտում ամենատարածվածները մանկավարժական աշխատողների հաստիքային միավորի պակասը կամ դրանց չհատկացումը և խմբերի խտության գերազանցումն են: Հանրակրթության ոլորտում խախտումների մեծ մասն առնչվել է տնօրենի կողմից մանկավարժական կադրերի ընտրությանը և դպրոցի կանոնադրության՝ օրինակելի ձևին անհամապատասխանությանը, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պարագայում հիմնականում գրանցվել են ընդունելության և ուսանողների իրավունքների վերականգնման հետ կապված խախտումներ»: 2020 թվականի տարեկան ծրագրով նախատեսված է եղել նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի որակի գնահատում: Համավարակով պայմանավորված՝ գնահատումն արվել է միայն առաջին եռամսյակում՝ 9 դպրոցում: Ա. Շագաֆյանը որպես դրական դինամիկա է առանձնացրել հանրակրթության ոլորտում ռիսկայինության նվազումը. «Արդեն երրորդ տարին է՝ ստուգումների արդյունքում ուսումնական հաստատությունների գնահատված ռիսկայինությունը նվազում է: 2018 թվականին միջին ռիսկային ցուցիչը եղել է 11.6, 2019 թ․-ին՝ 9.8, իսկ 2020 թ․-ին՝ 7.6»: Ա. Շագաֆյանը նաև նշել է, որ աջակցելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ մասնակցել են ուսումնական հաստատություններում հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված ստուգումներին և ուրախությամբ արձանագրել, որ գերակշիռ մեծամասնության դեպքում կանոնները պահպանվում են: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԿՏՄ-ի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև կառույցի՝ ստուգումների և ուսումնասիրությունների մեթոդաբանության, գործիքակազմի հնարավոր ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, առաջարկ է հնչել համագործակցել նորաստեղծ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) հետ: Նախարար Վահրամ Դումանյանը դրական է արձագանքել առաջարկին՝ ընդգծելով, որ հատվող գործառույթների դեպքում պետք է աշխատել իրար լրացնելու սկզբունքով:
19:24 - 01 փետրվարի, 2021
Մինչ օրս որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն

Մինչ օրս որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն

ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր խստացված վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ծառայողների շրջայցին է միացել նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, որը տեղում փաստել է, որ առկա է խախտումների նվազման դինամիկա: Մինչ օրս Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 900 մշտադիտարկում Երևանում գործող համայնքային և ոչ պետական մանկապարտեզներում: Մշտադիտարկում է իրականացվել նաև Վանաձոր քաղաքում: Այս ընթացքում որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն. կասեցման հիմք հանդիսացող խախտումներն ունեցել են հիմնականում ենթակառուցվածքային բնույթ՝ ծորակային կահավորման անհամապատասխանություն, մշտական հոսող տաք ջրի, սպասքի լվացման երրորդ ավազանի բացակայություն: Հատկանշական է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում որևէ մանկապարտեզի գործունեություն ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել, ինչը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ թե՛ հաստատությունների տնօրենները, թե՛ ծնողները ՀՀ պարետի որոշումներին և Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների ցուցումներին հետևում են պատասխանատվությամբ: Կրթության տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումները շարունակում է իրականացնել ՀՀ պարետի՝ օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման համաձայն՝ ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցելով պարետատուն:
19:53 - 21 օգոստոսի, 2020
Հուլիսի 6-9-ը Տեսաչական մարմինը մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում իրականացրել է 40 մշտադիտարկում

Հուլիսի 6-9-ը Տեսաչական մարմինը մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում իրականացրել է 40 մշտադիտարկում

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի հերթապահ և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Սույն թվականի հուլիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում իրականացվել է 40 մշտադիտարկում՝ 21 հերթապահ և 17 ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ ՀՀ պարետի 03.05.2020թ. N 63 որոշման Հավելված N 13-ում ներառված կանոնների պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները հիմնականում կապված են երեխաների՝ ձեռքերի լվացման հոսող տաք ջրով ապահովված չլինելուն, ցնցուղների և ծորակների կահավորվածությունը սահմանվածին չհամապատասխանելուն: Անձանագրվել է, որ նման դեպքերում երեխաներին լվացվելու հարցում օգնում են դաստիարակների օգնականները։ Որոշ դեպքերում խնդիրներ են արձանագրվել սպասքի լվացման ավազանների համապատասխամության հետ կապված: Արձանագրված խախտումների վերաբերյալ մանկապարտեզներին Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են խախտումները շտկելու ցուցումներ։ Խախտումները հիմնականում շտկվում են, այնուամենայնիվ, երբեմն անհրաժեշտություն է լինում արձանագրված խախտումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ հաստատության հիմնադրին: Համայնքային ենթակայության մանկապարտեզների վերաբերյալ Կրթության տեսչական մարմինն Երևանի վարչական շրջաններից ամենօրյա պարբերականությամբ ստացվում է տեղեկատվություն սաների հաճախումների վերաբերյալ: Նշված ժամանակահատվածում հաճախող սաների տոկոսը Երևանի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզների սաների ընդհանուր ցուցակային թվի նկատմամբ փոփոխվել է 3.6%-3.9%-ը միջակայքում: Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերով եղել են մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացող մշտադիտարկումները շարունակական են։ Ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն։
21:22 - 10 հուլիսի, 2020
Այսօրվանից Երևանում գործող մանկապարտեզների մեծ մասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է

Այսօրվանից Երևանում գործող մանկապարտեզների մեծ մասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է

Սույն թվականի հունիսի 22-ից Երևան քաղաքի ենթակայության մանկապարտեզների մեծ մասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Փոխարենը Երևանի վարչական շրջաններում առանձնացվել են հերթապահ մանկապարտեզներ: ՀՀ կրթության տեսչական մարմինը  շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի գործող մանկապարտեզներում: Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը: Տեղում տեսչական մարմնի աշխատակիցները տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն: Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:
20:40 - 22 հունիսի, 2020