Կորոնավիրուս

Պետք չէ կորցնել զգոնությունն ու պետք է շարունակել պատվաստումային գործընթացը, մի շարք երկրներում Քովիդը դեռ չի նահանջում․ Անահիտ Ավանեսյան

Պետք չէ կորցնել զգոնությունն ու պետք է շարունակել պատվաստումային գործընթացը, մի շարք երկրներում Քովիդը դեռ չի նահանջում․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մեր երկիրը համաճարակաբանության տեսանկյունից գտնվում է համեմատաբար հանգիստ վիճակում, բայց մի շարք երկրներում, օրինակ` Հյուսիսային Կորեա, Ավստրալիա, Ճապոնիա, Թայվան, COVID-19-ը դեռ չի նահանջում:Պետք չէ կորցնել զգոնությունը. պետք է շարունակել պատվաստումային գործընթացը: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է խոցելի խմբերի ներկայացուցիչներին, 65 տարին լրացած քաղաքացիներին: Պետք չէ մոռանալ` պատվաստումը հոգատարություն է, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք ճիշտ դիմակայել նոր ալիքներին»:
17:14 - 23 մայիսի, 2022
Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|

tert.am: Կորեայի Հանրապետությունը պատրաստ է ԿԺԴՀ-ին Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու անհրաժեշտ դեղորայք մատակարարել։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը։ «Եթե Հյուսիսային Կորեայի իշխանությունները դրական արձագանքեն, մենք ջանք չենք խնայի և կտրամադրենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը, այդ թվում՝ կուղարկենք բուժաշխատողներ և կմատակարարենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, դեղորդայք ու բժշկական գործիքներ», - ասել է Հարավային Կորեայի նախագահը խորհրդարանում ելույթի ժամանակ։ Նա ընդգծել է Հյուսիսային Կորեային ցանկացած պահի մարդասիրական օգնություն ցուցաբերելու Հարավային Կորեայի պատրաստակամությունը՝ չնայած երկու երկրների հարաբերություններում առկա քաղաքական և ռազմական նկատառումներին։
08:37 - 16 մայիսի, 2022
Մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը նվազել է 12%-ով |shantnews.am|

Մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը նվազել է 12%-ով |shantnews.am|

shantnews.am: Անցած մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 3․5 մլն մարդ, ավելի քան 12 հազարը՝ մահացել։ Վարակման դեպքերի թիվը նվազել է 12 տոկոսով՝ համեմատած նախորդ 7-օրյա ժամանակահատվածի հետ, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 25 տոկոսով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Նշվում է, որ քովիդի և դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը նվազում է մարտի վերջից։ Վարակման դեպքերի ամենամեծ նվազումը տեղի է ունեցել Հարավարևելյան Ասիայում (-29%), Արևելյան Միջերկրականում (-28%) և Եվրոպայում (-26%)։ Աճ է գրանցվել Ամերիկայում (+14%) և Աֆրիկայում (+12%)։ Մահացության նվազում է արձանագրվել Հարավարևելյան Ասիայում (-70%), Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (-32%), Արևելյան Միջերկրականում (-26%) և Եվրոպայում (-24%)։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է Աֆրիկայում (+ 84%) և Ամերիկայում (+3%)։ Մեկ շաբաթում ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 451 414։ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում շրջանառվող դոմինանտ շտամը մնում է օմիկրոնը։ Առ այսօր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 516 476 402 դեպք, 6 256 023 մահ։ Մեկ օրում հաստատվել է հիվանդացության 675 952 դեպք, մահվան 1623 ելք։
11:14 - 12 մայիսի, 2022
ԱՀԿ-ի՝ Հայաստանում COVID-19-ի հետևանքով մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են. ԱՆ-ն կդիմի կառույցին

ԱՀԿ-ի՝ Հայաստանում COVID-19-ի հետևանքով մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են. ԱՆ-ն կդիմի կառույցին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության:   Պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլև պատերազմի և դրա հետևանքով արձանագրված մահերը:   Բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից:   Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում:  
14:39 - 10 մայիսի, 2022