Կոնստանտին Օրբելյան

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն, դիրիժոր, ՌԴ վատակավոր արտիստ։

Ծնվել է 1956թ. օգոստոսի 27-ին։ 2016 թվականից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Ս. Պետերբուրգի արվեստի և գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, Ս. Պետերբուրգի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր։

ՆԱՏՕ-ն չի հրաժարվի «բաց դռների» քաղաքականությունից. Բլինկենի հայտարարությունը Լավրովի հետ բանակցություններից հետո |tert.am|

ՆԱՏՕ-ն չի հրաժարվի «բաց դռների» քաղաքականությունից. Բլինկենի հայտարարությունը Լավրովի հետ բանակցություններից հետո |tert.am|

tert.am: Հյուսիսատլանտյան դաշինքը չի հետ քաշվում «բաց դռների» իր քաղաքականությունից նոր երկրների ընդունելու առումով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում: «Շատ կարևոր է պարզաբանել այն, ինչ մենք չենք անելու: Դրանցից մեկն այն է, որ մենք հետ չենք քաշվի մեր հիմնարար սկզբունքներից: Մենք պատրաստ ենք պաշտպանել դրանք: Դրանցից մեկը ՆԱՏՕ-ի «բաց դռներն» են»,- ասել է պաշտոնյան: «Մյուսը, ինչպես վերջին օրերին և շաբաթներին ասել եմ, ներառում է մեր հավատարմությունն այն սկզբունքին, որ մի երկիր չի կարող պարզապես խախտել և փոխել մյուսի սահմանը ուժի միջոցով, չի կարող ուժով մյուսին թելադրել իր ընտրությունը, քաղաքականությունը»,- ընդգծել է ամերիկացի գործիչը: ՆԱՏՕ-ի պարտավորությունները չեն ենթադրում անմիջական մասնակցություն Ուկրաինայի պաշտպանությանը, թեև դաշինքը կշարունակի աջակցել նրան, ընդգծել է Բլինկենը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Վաշինգտոնը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա «ռուսական ներխուժումը» կանխելու համար։
20:41 - 21 հունվարի, 2022
«Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջեւ ծառացել են մի շարք խնդիրներ». բաց նամակ՝ ԿԳՄՍ նախարարին |news.am|

«Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջեւ ծառացել են մի շարք խնդիրներ». բաց նամակ՝ ԿԳՄՍ նախարարին |news.am|

news.am: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստների եւ տնօրինության միջեւ առկա են անհամաձայնություններ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, հայտնում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստները։ Նրանք բաց նամակ են գրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Նամակում, մասնավորապես, գրված է. «Հարգելի պարոն Հարությունյան Տեղեկացնում ենք Ձեզ, որ արդեն երկար ժամանակ է թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների եւ տնօրինության միջեւ առկա են անհամաձայնություններ: Պատճառը տարիների ընթացքում չվճարված ֆինանսական պարտավորություններն ու խոստումներն են: Ձեզ ենք ներկայացնում օպերային թատրոնի նվագախմբի արտիստներիս խնդիրները: Կ. Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջեւ ծառացել են մի շարք խնդիրներ: 2017 թ.-ից առ այսօր չենք ստացել աշխատանքային պայմանագրի 2.3.6 կետով նախատեսված (ժամանակին ապահովել աշխատողին անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով՝ որպեսզի աշխատողը կարողանա կատարել աշխատանքի նորմաները) երաժշտական գործիքի համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ, որպեսզի մենք կարողանանք կատարել աշխատանքային նորմաները: Հայտնում ենք, որ նշված միջոցները կազմում են բավականին գումար եւ մենք՝ ներքոստորագրյալներս, լինելով մեր գործին վիրյալներ, մտածելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատվի եւ համբավի մասին , մեր սուղ նյութական միջոցներից հոգացել ենք դրանց ծախսերը, որպեսզի որեւէ պատասխանատու համերգի, պետական միջոցառման ժամանակ չունենանք երաժշտական գործիքների հետ կապված անսարքություններ: Այս խնդրով բազմիցս ենք դիմել տնօրինությանը, սակայն ապարդյուն: Տեղեկացնում ենք նաեւ թատրոնում առկա ֆինանսական եւս մեկ խնդրի մասին: Խոսքը դեռ նախորդ տարվանից մեզ չվճարված հոնորարներն են, որոնք նախատեսված են եղել «Բյուրեղապակյա դղյակը» բալետային ներկայացման համար: Վճարումները կատարվել է մասնակի՝ վարձատրվել են միայն բալետի արտիստներն ու դիրիժորը: Օպերային թատրոնի նվագախմբի արտիստներիս կողմից բարձրացված այս խնդիրներին ի պատասխան օրեր առաջ տնօրինությունը մեզ ներկայացրեց արտահերթ որակավորման քննություն անցկացնելու հրաման: Վերջինս ոչ այլ ինչ է, քան երաժիշտների մեջ վախի մթնոլորտ տարածելով վերոնշյալ ֆինանսական խնդրի շուրջ բարձրացված աղմուկը լռեցնել: Նախապես հայտնում ենք մեր երախտիքն ու շնորհակալությունը եւ խնդրում ենք հետեւողական լինել այս խնդիրներին»:
16:38 - 17 փետրվարի, 2020
Կարինե Կիրակոսյանը Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի 6 ամսով, իսկ Կ. Օրբելյանին վերանշանակել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում |tert.am|

Կարինե Կիրակոսյանը Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի 6 ամսով, իսկ Կ. Օրբելյանին վերանշանակել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում |tert.am|

tert.am: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչների կողմից տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված փաստարկների մասով իրավաբանորեն հիմնավորված 12 հակափաստարկ է ներկայացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սրա վերաբերյալ մինչև օրս դեռևս որևէ պատասխան չի տրվել Օպերայի անձնակազմին: Այս մասին հարցմանն ի պատասխան նշեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից: Թատրոնից հայտնեցին նաև, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանի և Մշակույթի նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ տնօրենի պաշտոնում Կ. Կիրակոսյանը պետք է պաշտոնավարի 6 ամիս ժամկետով: Հարցին՝ արդյոք Կ. Օրբելյանը շարունակում է կատարել գեղարվեստական ղեկավարի իր պարտականությունները, թատրոնից պատասխանեցին՝ «Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանի համապատասխան հրամանի համաձայն՝ Կ. Օրբելյանը զբաղեցնում է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը՝ լրիվ դրույքով ու անժամկետ»:     ԼՐԱՀՈՍ21:31 • 01/05ԵԱՏՄ-ում գազի, նավթի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա ստեղծելու դեպքում շատ խնդիրներ կառաջանան․ Վահե Դավթյանը՝ վարչապետի հայտարարության մասին21:14 • 01/05Աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարկանշային ցանկում 3 հայ շախմատիստ է ընդգրկվել
18:18 - 01 մայիսի, 2019
Եթե օրենքը գործում է, ուրեմն պետք է բոլորս գործենք օրենքի տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյան

Եթե օրենքը գործում է, ուրեմն պետք է բոլորս գործենք օրենքի տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար մշակույթը և մշակութային քաղաքականությունն առաջնահերթ նշանակություն ունեն, որովհետև այն քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, հնարավոր չէր իրականացնել առանց մշակութային խորքային փոփոխությունների: «Այս առումով մշակութային փոփոխություն ասելով ես նկատի ունեմ նաև եթե ոչ առաջին հերթին, ապա առնվազն առաջիններից մեկը օրենքի և օրինականության նկատմամբ մեր վերաբերմունքը՝ որպես այդպիսին: Մեր այսօրվա քննարկումը նվիրված է իմ կողմից շատ հարգված գործիչ Կոնստանտին Օրբելյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Երբեմն լրատվությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կոնստանտին Օրբելյանին հեռացրել են Օպերայից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է տնօրենի պաշտոնից, և ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կոնստանտին Օրբելյանը, համենայն դեպս մինչև այդ հրամանը, Օպերայում զբաղեցնում էր տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Հիմա եկեք հասկանանք, թե ինչ խնդիրներ են ծագել սրա հետ կապված», - դիմելով Օպերայի աշխատակիցներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն առաջարկել է փաստարկների վրա հիմնված խոսակցություն անցկացնել: «Եթե այդ փաստարկները ճիշտ են, ուրեմն որոշումն էլ է ճիշտ, եթե փաստարկները սխալ են, ուրեմն որոշումն էլ է սխալ: Հակառակ դեպքում մեզ պետք է շատ հստակ չափանիշ որդեգրել, թե ինչպես ենք գնահատում որևէ իրավիճակ: Առաջինը՝ պարոն Օրբելյանին տնօրենի պաշտոնում նշանակվելու հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Արդարադատության նախարարության 2018 թվականի օգոստոսի 11-ի փաստաթղթով արձանագրվել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով: Ինչո՞ւ է այս հարցը քննարկվել, որովհետև քաղաքացու կամ քաղաքացիների կողմից դիմում է եղել այդ կապակցությամբ: Նկատի ունեմ, որ այս քննարկումը կառավարության կամ նախարարության նախաձեռնությամբ տեղի չի ունեցել: Իսկ օրենքը կառավարության և մշակույթի նախարարության վրա շատ հստակ դնում է պարտավորություն, ոչ թե հայեցողություն, որ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ: Սա մեր օրենքի պահանջն է: Հաջորդ կետը՝ ինձ ասվում է հետևյալը. 2017 թվականի ընթացքում պարոն Օրբելյանը 12 անգամ 110 օր գործուղվել է տարբեր երկրներ՝ Կանադա, Լիտվա, Ավստրալիա, 7 անգամ ՌԴ, հիմնականում Մոսկվա, 2 անգամ ԱՄՆ և Արաբական Միացյալ Էմիրություններ: 2017 թվականի ընթացքում 135 օր փաստացի բացակայել է աշխատանքից: 2018 թվականի ընթացքում 174 օր բացակայել է աշխատանքից, ևս 20 օր գտնվել է չվճարվող արձակուրդում: Այսինքն, ընդհանուր առմամբ 194 օր բացակայել է աշխատանքից: 2019 թվականի տվյալները նույնպես կան: Ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել են 92 մլն դրամի խախտումներ: 2017-2018 թվականների ընթացքում վերականգնվել է ընդամենը 10 մլն 576 հազար 400 դրամը: Եթե վերականգնվել է, նշանակում է՝ այդ խախտումներն ընդունվել են որպես այդպիսին: Նախարարության կողմից մի քանի անգամ արձանագրվել են մի շարք օրենքների խախտումներ գործունեության մեջ, օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ աշխատողներ աշխատանքից ազատվել են, այդ մարդիկ դիմել են նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին: Նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրվել են դիմումներում բարձրացված հարցերը, և պարզվել է, որ հիշյալ աշխատակիցների աշխատանքից ազատումն իրականացվել է օրենսդրության խախտումներով: Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել օրենսդրության խախտումները վերացնելու կապակցությամբ, սակայն պարոն Օրբելյանը հրաժարվել է կատարել այդ հանձնարարականները՝ ներկայացնելով չհիմնավորված պատճառաբանություններ: Հաջորդը՝ 2016 թվականի կեսերից պարոն Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: 2017 թվականի փետրվարի 3-ի Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները դրվել են գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա, 2017 թվականի օգոստոսի 2-ի N 39Ա հրամանով Օրբելյանն առանց մրցույթի նշանակվել է թատրոնի տնօրեն՝ շարունակելով զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի հաստիքը, իսկ օպերային թատրոնի տնօրենի 2017 թվականի մայիսի 29-ի N 228Ա հրամանով վերականգնվել է նաև գլխավոր դիրիժորի հաստիքը, և ներկայում այդ հաստիքը կոչվում է՝ գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր: Փաստացի Օրբելյանը թատրոնում զբաղեցնում է երեք հաստիք՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի: Ի պատասխան հարցմանը՝ թատրոնի իրավաբանը նշում է, որ Կոնստանտին Օրբելյանն աշխատում է 0,5 դրույքով որպես գեղարվեստական ղեկավար, մինչդեռ իրենց հաստիքացուցակում գրված է 2 պաշտոնների 2 լիարժեք հաստիք: Արդարադատության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների մեկնաբանությամբ Հայաստանի օրենսդրությամբ գեղարվեստական ղեկավարը և տնօրենը երկուսն էլ հանդիսանում են ղեկավար պաշտոններ, ուստի չէին կարող միավորվել մեկ անձի գործառույթներում: Սրանք փաստեր են, որոնք պաշտոնապես ներկայացվել են: Նախապես ասեմ, եթե պարզվի, որ ներկայացված տեղեկանքում որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը, դրա հեղինակը տեղում աշխատանքից կազատվի: Երկրորդ, շատ վատ և սխալ տպավորություն է ստեղծվում, թե Կոնստանտին Օրբելյանն Օպերայում զբաղեցրած իր բոլոր պաշտոններից ազատվել է: Իրականում դա այդպես չէ, և եթե հենվենք այս տեղեկանքի վրա, այս պահին գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր է: Մեր պետության այսօրվա քաղաքականությունն այնպիսին է, որ տնօրենի, այսինքն՝ մենեջերի և գեղարվեստական ղեկավարի հաստիքները տարբեր են: Այսօր բոլոր թատրոններում գործում է այդպիսի համակարգ. եթե օրենքը վատն է, նույն տրամաբանությամբ կարող ենք հավաքվել, հիմնավորումները լսել, հասկանալ, թե ինչու է վատը: Եթե օրենքը գործում է, ուրեմն պետք է բոլորս գործենք օրենքի տրամաբանության մեջ», - ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ հարգում է Կոնստանտին Օրբելյանին և մի քանի անգամ զրուցել է նրա հետ: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս խնդիրը չի կարող լուծվել ո՛չ անձնական համակրանքների, ո՛չ հակակրանքների տիրույթում. «Այս խոսակցության իմաստը և նպատակը պետք է լինի օպերային թատրոնի իրավիճակի առողջացումը, դրա համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը և երկրում մշակութային կյանքի զարգացումը: Այժմ պարոն Օրբելյանը շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավար, ենթադրում եմ, որ տնօրենի պարտականություններն այս պահին կատարում է իր տեղակալը, ով իր կողմից է նշանակված, այսինքն՝ Օպերայի թիմի աշխատանքում այս պահին որևէ բան խաթարված չէ: Շարունակեք բնականոն աշխատել: Ես կսպասեմ ձեր փաստարկներին և միասին կկայացնենք որոշումներ»:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր Հայաստանում մշակույթի խնդիրը մենեջմենթի մեջ է, և պետք է համատեղ ջանքերով աշխատել այն լուծելու ուղղությամբ: «Ես չեմ կարողանում ընդունել, որ բարձր մակարդակի բեմադրությունները տեղի են ունենում կիսադատարկ դահլիճներում: Ես այդ թեմային արդեն անդրադարձել եմ: Երբ երկու օր առաջ ասացի, որ նաև մշակութային գործիչների մեջ ինչ-որ դիսոնանս կա այս հարցում, նկատի ունեի այն, որ մեր գործիչների մի մասն այդ մտահոգությունը չեն կիսում և ասում են՝ սա էլիտար արվեստ է, ոչինչ, թող գան նրանք, ովքեր հասկանում են: Ես ասում եմ՝ ոչ, մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանում բարձր մակարդակի արվեստից գնալով ավելի մեծ թվով մարդիկ հասկանան: Ես չեմ կարող հասկանալ, որ Հովհաննես Չեքիջյանի համերգը տեղի է ունենում կիսադատարկ դահլիճում. դա ինձ համար վիրավորանք է՝ որպես վարչապետ, որպես քաղաքացի և ընդհանրապես որպես մարդ: Սա խորքային խնդիր է, որը պետք է լուծենք միմյանց հետ», - ընդգծել է վարչապետը:
11:18 - 01 ապրիլի, 2019
Մշակույթի նախարարության հայտարարությունը Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին

Մշակույթի նախարարության հայտարարությունը Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից», իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի համարվում այդպիսին՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով սույն թվականի ապրիլի 1-ից դադարեցվում են Կ. Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի լիազորությունները: Այս որոշումը կայացվել է ՀՀ օրենքի պահանջով և պայմանավորված չէ Կոնստանտին Օրբելյանի գործունեության գնահատականով։ Նա շարունակում է զբաղեցնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնը: Նախարարությունը շնորհակալություն է հայտնում մաեստրո Օրբելյանին՝ տնօրենի պաշտոնավարման ընթացքում իր կատարած աշխատանքի և նվիրումի համար։
17:01 - 29 մարտի, 2019
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները Նազենի Ղարիբյանին հրավիրել են հանդիպման |armenpress.am|

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները Նազենի Ղարիբյանին հրավիրել են հանդիպման |armenpress.am|

armenpress.am: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները մարտի 30-ին՝ ժամը 16:00-ին, իրենց հետ հանդիպելու համար օպերային թատրոն են հրավիրել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին: «Ստեղծված իրավիճակը մեզ համար անհասկանալի է, և մենք պահանջում ենք, որ Մշակույթի նախարարությունը հաշվի առնի նաև մեր կարծիքը: Ուզում ենք հանդիպել Նազենի Ղարիբյանի հետ և հասկանալ, թե ինչպես է հիմնավորում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին իր որոշումը: Մենք այսօր եկել ենք աշխատանքի և տեղեկացել ենք այս լուրի մասին»,- ասաց օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը:  Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է ներկայացումները չեղարկեն, Լիպարիտ Ավետիսյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա: Արտիստները նշեցին, որ այս ընթացքում Նազենի Ղարիբյանը երբեք չի եկել օպերային թատրոնի առաջնախաղերին, սակայն մշտապես հրավեր ստացել է: Օպերային թատրոնի առաջատար մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյանը նշեց, որ Մշակույթի նախարարության յուրաքանչյուր ղեկավար պետք է մտնի թատրոն, ծանոթանա կոլեկտիվ անդամների հետ, տեսնի իրականացվող աշխատանքը:
13:37 - 29 մարտի, 2019
Ի՞նչ հիմնավորմամբ է Կոնստանտին Օրբելյանն ազատվել Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից |aysor.am|

Ի՞նչ հիմնավորմամբ է Կոնստանտին Օրբելյանն ազատվել Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից |aysor.am|

aysor.am: Մենք բազմիցս և՛ գրավոր, և՛ բանավոր խնդրել ենք պարոն Օրբելյանին, որ հրաժարվի կա՛մ գեղարվեստական ղեկավարի, կա՛մ տնօրենի պաշտոնից, բայց նա հրաժարվել է մեր հանձնարարականը կատարել, նախարարն էլ, հաշվի առնելով այն փաստը, որ այստեղ կա օրենքի խախտում, նույն օրենքի հիման վրա դադարեցրեց պարոն Օրբելյանի լիազորությունները որպես տնօրեն, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ հիմնավորմամբ է Կոնստանտին Օրբելյանն ազատվել աշխատանքից՝ մանրամասնեց Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը: Կոնստանտին Օրբելյանը Օպերայի թատրոնում միաժամանակ երկու պաշտոն էր զբաղեցնում՝ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի: ՊՈԱԿ-ների մասին օրենքն արգելում է, որ տնօրենը միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնի կամ կատարի այլ վճարովի աշխատանք: Իրավաբանի խոսքով՝ տնօրենը կարող է համատեղ միայն ստեղծագործական, գիտական կամ մանկավարժական աշխատանք իրականացնել:
10:46 - 29 մարտի, 2019