Կադաստրի կոմիտե

Կադաստրի կոմիտեն ՀՀ կառավարությանը ենթակա մարմին է, որն ապահովում է ՀՀ կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը:

Կադաստրի կոմիտեն վարում է անշարժ գույքի պետական ռեգիստրը, երկրատարածական տվյալների համակարգերը, աջակցում անշարժ գույքի շուկայի զարգացմանը, հողային պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։

Կոմիտեի ղեկավարն է Սուրեն Թովմասյանը, տեղակալներն են Նարինե Ավագյանը, Դավիթ Սողոմոնյանը, Արման Պետրոսյանը։

Վիգեն Սարգսյանի Հյուսիսայինի գույքերի նկատմամբ «Վիվառո»-ի սեփականատերերի իրավունքը դատարանով գրանցվել է
 |civilnet.am|

Վիգեն Սարգսյանի Հյուսիսայինի գույքերի նկատմամբ «Վիվառո»-ի սեփականատերերի իրավունքը դատարանով գրանցվել է |civilnet.am|

civilnet.am: Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը որոշել է բավարարել «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքի հայցն ընդդեմ Կադաստրի կոմիտեի։ «Վիվառո»-ի սեփականատերերից Վահե Բադալյանի որդին՝ Ռոման Բադալյանը, 2022-ին ձեռք էր բերել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պատկանող, Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող երկու թանկարժեք բնակարաններն ու երկու ավտոկայանատեղիները։ Կադաստրի կոմիտեն հրաժարվել էր այս գույքերի նկատմամբ գրանցել Բադալյանների սեփականության իրավունքը։ Դրանից հետո Ռոման Բադալյանը դատական գործընթաց էր սկսել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով չորս գույքերի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը։ Հայցը բավարարվել է։ Վիգեն Սարգսյանի՝ Հյուսիսային պողոտայի այս բնակարանների մասին ՍիվիլՆեթը գրել էր 2022-ի նոյեմբերին։ 2019-ից այս գույքերի օրինականությանն առնչվող քրեական գործ էր հարուցվել, բայց քննչական մարմինները բնակարանները կալանքի տակ չէին վերցրել։ Դրա մասին «հիշել էին» միայն Վիգեն Սարգսյանի կողմից բնակարաններն ու ավտոկայանատեղիները Բադալյաններին վաճառելուց մեկ օր հետո, երբ արդեն գործարքն ավարտված էր։ Երկու բնակարանների արժեքը գերազանցում էր 2,5 միլիոն դոլարը։ Բնակարանների արժեքը ԱՄՆ-ում բնակվող Վիգեն Սարգսյանին հասցնելու համար «Արդշինբանկ»-ում բացվել էր հաշիվ, որն էլ գումարը պիտի փոխանցեր ամերիկյան «Քեմբրիջ թրասթ» բանկում Վիգեն Սարգսյանին պատկանող հաշվեհամարին։ Կադաստրի կոմիտեն հրաժարվել էր գույքերի նկատմամբ գրանցել Ռոման Բադալյանի իրավունքը։ Կոմիտեն դա հիմնավորում էր այն հանգամանքով, որ գույքերի նկատմամբ կիրառվել է կալանք Քննչական կոմիտեի կողմից, մինչդեռ Ռոման Բադալյանի ներկայացուցիչը պնդել է՝ Բադալյանը գործել է գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կարգավորման համաձայն, իսկ Կադաստրի կոմիտեի գործողությունները խոչընդոտ են Բադալյանին՝ իր սեփականությունն իրացնելու համար։ Դատավոր Արթուր Ծատուրյանը բնակարանների նկատմամբ Բադալյանի իրավունքը գրանցելու որոշումը հիմնավորել է նաև այն հանգամանքով, որ նրանք ավելի վաղ են ներկայացրել սեփականության գրանցման դիմումը, քան գրանցվել է Քննչականի կալանքի որոշումը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:17 - 29 հունվարի, 2024
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է․ Թովմասյան
 |armenpress.am|

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է․ Թովմասյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները ունեն հստակեցում, թե ինչ քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը և սահմանագծումը։ «Իրավական գնահատականի հիման վրա միայն կարելի է ասել, թե որ քարտեզների հիման վրա կարելի է գործընթացն անել։ Այդ աշխատանքները տարվում են, Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ կա խումբ, որտեղ իմ տեղակալներն էլ մասնակից են, ամենօրյա աշխատանք է տարվում»,- նշեց նա՝ հավելելով, որ արդյունքների վերաբերյալ հրապարակայնորեն կհայտնեն։ Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը կադաստրի վկայական չունի»՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ասաց, թե վարչապետի խոսքը, իր կարծիքով, վերաբերել է նրան, որ Հայաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն։ «Երբ Հայաստանի սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, դա ինքնին կնշանակի, որ Հայաստանի սահմանները փաստագրված են»,- նշեց Թովմասյանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին։ Հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։
13:30 - 25 հունվարի, 2024
2023-ին ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք. քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

2023-ին ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք. քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կադաստրի կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին: Զեկուցվել է, որ 2023 թ. իրականացվել և շարունակվում են ՀՀ օրթոֆոտոհատակագծերով ծածկված համայնքների կադաստրային քարտեզների ճշգրտման, կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքները։ Գործում է առանձին հողամասերի սահմանների ուղղման պարզեցված ընթացակարգ։ Կադաստրային քարտեզների ճշգրտման աշխատանքների արդյունքում էական աջակցություն է ցուցաբերվել քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի իրականացմանը, էապես նվազել է վարչարարությունը, բավարարվել քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքները։ Ճշգրտված կադաստրային քարտեզները հանդիսանում են իրավունքների պետական գրանցման հիմք։ Իրականացվել է 344 բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղում, որից 186-ը՝ 2023 թվականի ընթացքում։ Կատարվել է 21 համայնքների և Երևան քաղաքի շուրջ 2400 կմ երկարությամբ վարչական սահմանների ուղղում։ Չնույնականացված մոտ 100,000 գույքային միավորներից 19000-ն ուսումնասիրվել են, որից 9500-ը նույնականացվել և ըստ անհրաժեշտության արտացոլվել են քարտեզում։ Պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծման և ներդրման աշխատանքների շրջանակում իրականացվել է Շիրակի մարզում գտնվող ավտոմոբիլային ճանապարհների թվայնացում և ինտեգրում ազգային գեոպորտալին։ Կատարվել է կադաստրային քարտեզների ճշգրտում և համադրում օրթոֆոտոհատակագծերի հետ, միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհների հստակեցում և մակնշում, ճանապարհների արտապատկերում ազգային գեոպորտալում։ Նախորդ տարվա ընթացքում թվայնացվել են 93 օբյեկտներ` ընդհանուր 701,669 կմ, 1 միջպետական, 12 հանրապետական և 80 տեղական ճանապարհներ։ Քաղաքացիների սպասարկման ոլորտում ընդլայնվել է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Աճել է առցանց դիմումների քանակը (դիմումների 35,8 տոկոսը ներկայացվել է առցանց): Ընդլայնվել է առցանց տրամադրվող տեղեկությունների ցանկը, մշակվել են նոր տեղեկատվական փաթեթներ։ Ներդրվել է առցանց ծառայությունների բջջային հավելվածը։ Նախորդ տարիների համեմատ Էապես ավելացել է maparmenia և e-cadastre.am հարթակների այցելությունների քանակը. Maparmenia՝ 2022 թ․՝ 1883, իսկ 2023-ին՝ 28936: E-cadastre.am կայք 2022-ին այցելությունները կազմել են 855 հազար 708, իսկ 2023-ին՝ 1 մլն 159 հազար 406: Ավելացել են նաև տեղեկատվության տրամադրման առցանց հարցումները (ինքնաշխատ պատասխան)․ եթե 2020-ին ստացվել է 3203 առցանց հարցում, ապա 2023-ին՝ 43199։ Իրականացվում է նաև ինքնակամ կառույցների հաշվառման գործընթաց՝ դրանք գույքային հարկման բազայում ներառելու նպատակով: Սա կնպաստի նաև համայնքների բյուջեների ավելացմանը: Պատասխանատուները տեղեկացրել են, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք, ինչը 2022-ի համեմատ ավելի է 7,2 տոկոսով: Գործարքների թիվը նվազել է Երևանում՝ 6 տոկոսով: Սուրեն Թովմասյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում Երևանում իրականացվել է անշարժ գույքի 60 հազար գործարք, 2022-ին՝ 64 հազար: Նշվել է, որ գործարքների քանակով ակտիվացել են Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը: 2023-ին Կադաստրի կոմիտեն սպասարկել է գործարքների 800 հազար դիմում՝ 2022-ի 700 հազարի փոխարեն: Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց նախորդ տարի հավաքագրվել է 7,5 միլիարդ դրամ, ինչը, ըստ պատասխանատուների, աննախադեպ է: 2023-ին Հայաստանում շահագործման է հանձնվել նորակառույց 10121 բնակելի տարածք։ Այս առումով վարչապետը նշել է. «Ընդ որում, վիճակագրությունը շատ հետաքրքիր է։ 2018 թվականին շահագործման հանձնված բնակելի տարածքների թիվը 2285 է, 2019-ին՝ 3246, 2020-ին՝ 4235, 2021-ին՝ 6364, 2022-ին՝ 6463, 2023-ին՝ 10121: Այսինքն`2018 թվականից 32714 նորակառույց բնակելի տարածք է շահագործման հանձնվել։ Սա շատ հուսադրող թիվ է»: Նախատեսվում է ընթացիկ տարում բարեփոխումներ իրականացնել ծառայությունների մատուցման, գրանցման ոլորտներում, մշակել տարածական տվյալների փոխանակման և ինտեգրման ռազմավարական փաստաթուղթ, իրականացնել տվյալահենք քաղաքականություն` քաղաքացիներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրման նպատակով:
20:12 - 12 հունվարի, 2024
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը |hetq.am|

Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը |hetq.am|

hetq.am: Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները դեռ չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է հայտ գալիս։ Զբոսայգում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի տարածքը պետությանը վերադարձնելու գործը դեռ չի հանգուցալուծվել, «Հետք»-ը պարզել է, որ զբոսայգու ևս մեկ տարածք է սեփականաշնորհվել։ Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է անտառների, այգիների, մանկապարտեզները սեփականաշնորհումը, դրանք վաճառքի ենթակա չեն։ Բայց դա չի խանգարել Երևանի նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանին և Ռոբերտ Նազարյանին «Հաղթանակ» զբոսայգու՝ «Մայր Հայաստան» արձանի արևելյան մասից 6900 քմ հողամաս օտարեն ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ փոխկապակցված անձին։ Տարիներ անց այդ հողամասի կողքին 2000 քմ հող է գնել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին։ Նախորդ տարի երկու հողամասն էլ գնել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Գրիգորյանը և ցանկանում է կառուցապատել։ Զբոսայգու մշտական այցելուները, որոնք բնակվում են մոտակայքում, 2022 թ․-ի մարտ ամսին այգու մեջ նոր ցանկապատ տեսան՝ վրան կողմնակի անձանց մուտքն արգելող ցուցանակ․ «Սեփական տարածք։ Մուտքն արգելվում է»։ Կադաստրի կոմիտեից պարզեցինք, որ տարածքում երկու գույք կա, որոնք սեփականության իրավունքով պատկանում են «Ռիդ» ՍՊԸ-ին։ Հողամասերից մեկը 2000 քմ է, մյուսը՝ 6900 քմ։ ՍՊԸ-ի տնօրենը դիմել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին՝ հայտնելով, որ «հողամասերը վերածվել են շինարարական աղբավայրի, ինչը կարող է հանդիսանալ բնակչության բողոքի առարկա» և խնդրել է թույլ տալ հողամասերը ցանկապատել։ Վարչական շրջանի աշխատակազմը տվել է թույլտվությունը։ Կառուցապատում իրականացնող, 3.7 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալով «Ռիդ» ՍՊԸ-ն պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:11 - 05 հունիսի, 2023
Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
 |armeniasputnik.am|

Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։ Հոգաբարձուների խորհրդում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։
16:37 - 30 մայիսի, 2023
«Ֆիզգոռոդոկ»-ում գտնվող հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքն ապօրինաբար է գրանցվել. պետությանը պատճառվել է 117 մլն դրամի գույքային վնաս

«Ֆիզգոռոդոկ»-ում գտնվող հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքն ապօրինաբար է գրանցվել. պետությանը պատճառվել է 117 մլն դրամի գույքային վնաս

2023 թվականի մարտի 17-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Ռ.Հ.-ի և քաղաքացի Տ.Ա.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Ռ.Հ.-ն, 2004 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը, քաղաքացի Տ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, նույն ստորաբաժանման աշխատակից Գ.Ս.-ի օժանդակությամբ, 2005 թվականի հունիսի 6-ին, անտեսելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2005 թվականի մարտի 29-ի թիվ 05-931 որոշումը, գրանցել է քաղաքացի Տ.Ա.-ի սեփականության իրավունքը՝ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում գտնվող 1976.1 քմ մակերեսով հողամասի և 50.8 քմ մակերեսով նկուղի նկատմամբ (հանրությանը հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ» թաղամաս): Հետագայում՝ 2006 թվականի ապրիլի 28-ին գույքն օտարվել է Ա.Բ.-ին, իսկ 2006 թվականի հոկտեմբերի 13-ին՝ «Ռատկո» ՍՊ ընկերությանը: Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում (հետագայում՝ Ալիխանյան եղբայրներ 6/1) գտնվող 1976.1 քմ մակերեսով հողամասի և 50.8 քմ մակերեսով նկուղի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումների բոլոր 3 դեպքերը կատարվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստր Ռ.Հ.-ի կողմից: Ռ.Հ.-ի արարքի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 117 մլն դրամի գույքային վնաս: 2023 թվականի մարտի 17-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ուղարկվել է նախաքննություն իրականացնող քննիչին՝ մեղադրանք ներկայացնելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:51 - 17 մարտի, 2023
Կադաստրի կոմիտեից հստակեցնում են՝ հաշվառումը չի ենթադրում, որ ինքնակամ կառույցն անպայման օրինականացվելու է
 |armenpress.am|

Կադաստրի կոմիտեից հստակեցնում են՝ հաշվառումը չի ենթադրում, որ ինքնակամ կառույցն անպայման օրինականացվելու է |armenpress.am|

armenpress.am: 2023 թվականի հունվարի 1-ին Երևանում ավարտվել է ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին հանրապետությունում հաշվառվել է 26 հազար 615 ինքնակամ շինություն, որից 16 հազար 264-ը Երևանում: Կան ավտոտնակներ, բնակելի տներին կից կառուցված շինություններ, հասարակական, արտադրական օբյեկտներ և այլն: Մայրաքաղաքի համար սահմանվել էր վերջնաժամկետ, որ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունները 2022 թվականին հաշվառվեն: Փորձը ցույց տվեց, որ քաղաքացիները գործընթացը թողել էին վերջին օրվան: «Մենք տարվա ընթացքում փորձել ենք հնարավորինս իրազեկել քաղաքացիներին վերջնաժամկետների մասին: Վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական ծանրաբեռնվածությունն ընկավ դեկտեմբեր ամսվա վրա: Եթե սովորական շրջանում ամիսը 1000 ու մի փոքր ավելի հաշվառում էր կատարվում, ապա դեկտեմբերին 7 հազար 500 հաշվառման դիմում ենք ստացել»,-ասաց Գևորգ Մանուկյանը: Այդ շրջանում, մեծ պահանջարկով պայմանավորված, շուկայում նկատվել էր նաև չափագրման ծառայությունների նկատելի աճ: Եվ որպեսզի նման խնդիրների առաջ քաղաքացիները չկանգնեն, Կադաստրի կոմիտեն մարզերի բնակիչներին խորհուրդ է  տալիս չթողնել վերին օրվան և ժամանակին դիմել ինքնակամ կառույցը հաշվառելու համար: Այժմ գործընթացն իրականացվում է մարզերում, մասնավորապես, մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ժամկետ է սահմանված քաղաքային բնակավայրեր ընդգրկող համայնքների, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը՝ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների համար: «Կուտակումներից, հերթերից զերծ մնալու, ծառայությունների գնաճային խնդիրներին չբախվելու համար մեր հորդորն է, ճիշտ հաշվարկել ժամկետները և ժամանակին իրականացնել ինքնակամ շինության հաշվառումը՝ չսպասելով վերջին օրվան»,-ասաց Գևորգ Մանուկյանը: Այժմ էլ մարզերում հաշվառում կատարվում է: Ցուցանիշները վկայում են, որ ամենապասիվն այդ հարցում եղել են Տավուշի, Վայոց ձորի մարզերը: Առավել ակտիվ են Կոտայքի և Արմավիրի մարզերը: Ի՞նչ է լինելու ինքնակամ շինությունների հաշվառումից հետո: Այս հարցին Կադաստրի կոմիտեում դժվարանում են պատասխանել: Գևորգ Մանուկյանը տեղեկացրեց, որ դեռ չկա որևէ իրավական ակտ, որով ժամկետներ են սահմանվելու ինքնակամ կառույցների օրինականացման համար: Եթե քաղաքացին, ամեն դեպքում, ցանկանում է սեփականաշնորհել ինքնակամ շինությունը, ապա դրա հաշվառումը պարտադիր բաղադրիչ է լինելու: Մյուս կողմից հաշվառումը չի ենթադրում, որ ինքնակամ կառույցն անպայման օրինականացվելու է: Սեփականշնորհման գործընթացը սկսելու ժամանակ դա պարզ կլինի: Եթե շինությունը կառուցված է քաղաքաշինական նորմերի խախտումներով, չթույլատրված վայրերում, ապա ենթակա չէ օրինականացման: 
14:29 - 14 փետրվարի, 2023
Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում նախորդ տարի գնել են ավելի քան 1900 անշարժ գույք. ինչ գներ են վարձակալության շուկայում
 |armenpress.am|

Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում նախորդ տարի գնել են ավելի քան 1900 անշարժ գույք. ինչ գներ են վարձակալության շուկայում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախորդ տարի անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվել, իրականացված գործարքների թիվն աճել է, առուվաճառքի 52 հազարից ավելի գործարքներից ավելի քան 4900-ի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիներ, ընդ որում` օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատ անշարժ գույք ձեռք բերել են ռուսաստանցիները: Նախորդ տարի աննախադեպ ակտիվություն է նկատվել վարձակալության շուկայում, Երևանում, օրինակ, վարձակալության գործարքներն ավելացել են մոտ 10 տոկոսով, անշարժ գույքի գործակալությունում արձանագրել են բնակարանների վարձակալության գների մոտ 100 տոկոս աճ, ինչը, սակայն, վերջին 2 ամսում որոշակիորեն նվազել է, օտարերկրյա վարձակալների մի մասը հեռացել է, բնակարաններն ազատվում են:    Ինչպես տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից՝  2022 թվականից հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 204 հազար 910 գործարք, ինչը 2021-ի 201 հազար 563 գործարքի համեմատ աճել է 1.7 տոկոսով: 2022 թվականին իրականացվել է առուվաճառքի 52 հազար 928 գործարք, ինչը 5.6 տոկոսով նվազել է 2021-ին գրանցված 56 հազար 44 գործարքի նկատմամբ: Թեև առուվաճառքի գործարքներն ընդհանուր առմամբ նվազել են, սակայն բնակարանների առուվաճառքի գործարքները 2021-ի համեմատ ավելացել են 3 տոկոսով՝ կազմելով 17 հազար 84: 4936 առուվաճառքի գործարքի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, որը կազմել է առուվաճառքի գործարքների 9.3 տոկոսը: 2022 թվականին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են  1950 միավոր անշարժ գույք՝ 22.9 տոկոսով ավել 2021-ի համեմատ և վաճառել են 3173 միավոր անշարժ գույք՝ 0.6 տոկոսով ավել 2021-ի համեմատ: Օտարերկրյա քաղաքացիները 2022-ին Հայաստանում գնել են 991 բնակարան, ինչը 36.9 տոկոսով ավել է 2021-ին գնած բնակարանների համեմատ:  Օտարերկրյա քաղաքացիները նախորդ տարի Հայաստանում գնել են 330 բնակելի տուն, 369 հող, 25 արտադրական նշանակության շինություն, 82 հասարակական նշանակության շինություն, 153 ավտոտնակ: Այս բոլոր գործարքներում աճ է նկատվել 2021-ի համեմատ: Ընդ որում, օտարերկրյա քաղաքացիներից Հայաստանում ամենաշատը անշարժ գույք են ձեռք բերել և վաճառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում 2022-ին գնել են 1207 անշարժ գույք, ինչը 2021-ի համեմատ ավելացել է 44.9 տոկոսով, իսկ վաճառել են 2380 անշարժ գույք, ինչը 7 տոկոսով ավելի քիչ է, քան 2021-ի վաճառվածները: Այնուհետև ամենաշատ թվով գործարքներ կատարել են ԱՄՆ քաղաքացիները, գնել են 240 անշարժ գույք, վաճառել՝ 274-ը, Իրանի քաղաքացիները նախորդ տարի Հայաստանում գնել են 84 անշարժ գույք, վաճառել 67-ը: Իսկ ինչ վերաբերում է վարձակալություններին, ապա նախորդ տարի Հայաստանում գրանցվել է վարձակալության 10 հազար 638 գործարք, ինչը 2021-ի 11 հազար 432 գործարքի համեմատ նվազել է 6.9 տոկոսով: Սակայն բնակարանների վարձակալության գործարքները՝ 1761, նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.9 տոկոսով, ավելացել են նաև արտադրական և հասարակական նշանակության շինությունների վարձակալության գործարքները՝ կազմելով համապատասխանաբար 950 և 4736: Սակայն, օրինակ, Երևան քաղաքում վարձակալության գործարքները 2021-ի համեմատ ավելացել են 9.7 տոկոսով՝ կազմելով 5957: «Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունում նկատել են՝ վերջին տարիներին անշարժ գույքի շուկան բավականին ակտիվ է: Սակայն նախորդ տարի, ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված, երկու փուլով Հայաստանում Ռուսաստանից մեծ հոսք է նկատվել ու վարձակալության գործարքների մեծ ակտիվություն, և, հետևաբար, վաճառքի ու վարձակալության գների բարձրացում:  Նախորդ տարեսկզբին, չնայած վատատեսական սպասումներին, մեծ քանակությամբ հաճախորդներ են եղել: «Մենք վատատեսական սցենարի էինք պատրաստվում, բայց, այնուամենայնիվ, ՌԴ-ի վրա դրված սահմանափակումների հետևանքով մեծ քանակությամբ մարդկանց ներհոսք սկսվեց, ավելի շատ ՏՏ ոլորտի ընկերություններից էին գալիս, զանգում, դիմում: Սկսեցին տեղափոխել բիզնեսները՝ աշխատակիցների հետ միասին»,-ասաց գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը: Դրանք հիմնականում ընկերություններ են, որոնց աշխատանքը Եվրոպայի, Ամերիկայի հետ է: Վարձակալությամբ տրվեցին բավականին մեծ քանակությամբ կոմերցիոն տարածքներ և բնակարաններ: «Եթե, օրինակ, 50 հոգանոց ընկերությունը տեղափոխվում էր Հայաստան, վարձում էին մի մեծ գրասենյակ ու մոտ 50 աշխատակցի համար՝ 50 բնակարան: Վարձակալում էին առնվազն 1 տարի ժամկետով»,-ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ արդյունքում բնակարանների վարձակալության գները բարձրացան մոտ 100 տոկոսով: Եղել են դեպքեր, երբ տան տերը ցանկացել է բնակարանի վարձակալության գինը կտրուկ բարձրացնել: Գործակալությունը ևս շատ դեպքերում փորձել է հիշեցնել, որ պայմանագրային պարտավորություններ ունեն և իրավունք չունեն գինը բարձրացնել: Մարդիկ են եղել, որոնք ընդունել են, դեպքեր են եղել, երբ խզել են պայմանագիրը, որ բնակարանն ավելի թանկ գնով վարձով տան: Գործակալության տնօրենի խոսքով՝ Հայաստան հոսքի և վարձակալության գործարքների ակտիվության երկրորդ ալիքը սկսվել է սեպտեմբերին, երբ Ռուսաստանում զորակոչ հայտարարվեց: Սակայն, եթե մինչև սեպտեմբեր ամիսը Հայաստան գալիս էին 80 տոկոս դեպքերում բիզնես գործունեության համար, վարձակալում էին կոմերցիոն տարածքներ, ապա սեպտեմբերից եկել են ավելի շատ ոչ թե ընկերություններ, այլ ֆիզիկական անձինք, անհատներ: Անշարժ գույքի գործակալությունում նկատել են՝ նրանք հիմնականում բնակարաններ վարձել են 3-6 ամիս ժամկետով, առավել հաճախ՝ 3 ամսով: Սակայն նույն ժամանակահատվածում ռուս գնորդներ շատ չեն եղել, ավելի շատ բնակարաններ են գնել Ռուսաստանի հայերը: «Նախորդ տարի ռուս գնորդներ թեև քիչ, սակայն եղել են: Նախորդ տարիներին Ռուսաստանից ազգությամբ հայ գնորդներ եղել են, սակայն ռուս գնորդներ գրեթե չեն եղել: Այսինքն՝ 2022 թվականը աննախադեպ էր, նման տարի չէինք ունեցել»,-ասաց Դանիելյանը: Վարձակալության գների  բարձրացումն իր ազդեցությունն է ունեցել  վաճառքի գների բարձրացման վրա նույնպես: Վահե Դանիելյանը նկատել է, որ 2022-ի ընթացքում մոտ 50 տոկոսով աճել են անշարժ գույքի վաճառքի գները: Իսկ թե ինչով է դա պայմանավորված, բացատրում է մի քանի գործոնով. «Մեր տեղացի սեփականատերերի մի մասն ուղղակի վաճառքից հանեց իր գույքը, քանի որ կարող էր բարձր գնով վարձակալությամբ տալ: Բացի այդ, պահանջարկը մեծացավ, մարդիկ տեսան, որ կարող են բնակարան ձեռք բերել ու շատ լավ գնով վարձով տալ, որի եկամուտը կծածկի հիփոթեքի տոկոսները: Այսինքն՝ պահանջարկը մեծացավ, առաջարկը նվազեց, որն էլ տրամաբանորեն բերեց գների աճին»: Իսկ ինչ վերաբերում է ներկա իրավիճակին՝ գործակալության տնօրենն ասաց, որ բնակարանների վաճառքի համար 2022-ի ընթացքում բարձրացած գները պահպանվում են: Նույնը, սակայն, չի կարելի ասել վարձակալության մասին: «Վարձակալության շուկան արդեն 1-2 ամիս է, նվազում է: Եթե այս տեմպը շարունակվի, գները կհավասարվեն այն մակարդակին, որը եղել է մինչև 2022 թվականի սկիզբը»,-ասաց նա՝ հավելելով, որ սեպտեմբերից հետո  եկած խմբի մեծ մասը հետ է գնացել, բնակարանները ազատվում են: Դանիելյանը նաև միջին թվեր ներկայացրեց: Փոքր կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի վարձակալության գինը հիմա սկսվում է 300 հազար դրամից: Ընդ որում, սա արդեն իջած գինն է, 2022-ի ընթացքում այն հասել է 400-450 հազարի, իսկ մինչև այդ շրջանը վարձակալության գները Փոքր կենտրոնում սկսել են 180 հազարից: «Արդեն 2 ամիս է, մեզ ամեն օր զանգահարում են, ասում, որ բնակարանն ազատվել է, խնդրում են նոր հաճախորդ գտնել: Գները նվազում են, քանի որ շուկայում առաջարկը մեծանում է, ազատ բնակարանները շատանում են, իսկ վարձակալողները քչացել են»,-ասաց Դանիելյանը: Վաճառքի գները, սակայն, պահպանվում են 2022-ին բարձրացած մակարդակում: Գործակալությունում նկատել են՝ Փոքր կենտրոնում քառակուսի մետրը միջինը 2000-3000 ԱՄՆ դոլար է, նորակառույցներում քառակուսի մետրի գինը հասել է 5000 դոլարի, պանելային հին շենքերում՝ օրինակ 1700-1800 դոլար, դա կենտրոնի համար նվազագույն գինն է: Իսկ, օրինակ, Զեյթունում բնակարանի քառակուսի մետրի գինը սկսվում է 1300 դոլարից: Դանիելյանը նշեց՝ եկամտահարկի վերադարձի օրենքով պայմանավորված՝ նորակառույցներում ակտիվություն է: «Մարդիկ, երբեմն, նույնիսկ անկախ նրանցից՝ բնակարանը պետք է, թե ոչ, գնում են, քանի որ մտածում են, որ գները բարձրանում է, կկարողանան հետո թանկ գնով վաճառել կամ բարձր գնով վարձով տալ»,-ասաց նա: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:47 - 01 փետրվարի, 2023
ՀՀ վարչապետին զեկուցվել է Կադաստրի կոմիտեի 2022 թվականի գործունեության կատարողականի մասին

ՀՀ վարչապետին զեկուցվել է Կադաստրի կոմիտեի 2022 թվականի գործունեության կատարողականի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է Կադաստրի կոմիտե՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ինչպես հայտնում են Կառավարությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Կադաստրի կոմիտեի ղեկավարն ու նրա տեղակալները զեկուցել են  հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և  միջոցառումների մասին: Նշվել է, որ 2022 թ. աշխատանքներ են իրականացվել քաղաքացիների սպասարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, գրանցման,  գնահատման, գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և այլ բնագավառներում: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ձևավորման շրջանակում ներդրվել է ազգային գեոպորտալը, որում մուտքագրված են 10 բազային շերտ և 600-ից ավելի մետատվյալ, մշակվել են 12 բազային և 14 թեմատիկ տարածական տվյալների ցանկն ու դրանց ստանդարտացման ուղեցույցները: Իրականացվել են կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքներ, այժմ քարտեզների 95 տոկոսը վարվում է առցանց ռեժիմով, մեկնարկել է հասցեների միասնական ռեեստրի ներդրման գործընթացը: Գործարկվել է չափագրողների առցանց գրասենյակը. առցանց տարբերակով ներկայացվել է 93.000 չափագրման փաթեթ, կրճատվել է թղթաշրջանառությունը՝ շուրջ 1 մլն էջ թղթով: Սկսվել է ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացը: Ընթացքի մեջ են պետական գեոդեզիական ցանցի արդիականացման և ՀՀ հողային հաշվեկշռի կազմման աշխատանքները: Քաղաքացիների սպասարկման ոլորտում ընդլայնվել է առցանց մատուցվող ծառայությունների և օպերատորների շրջանակը: Աճել է առցանց դիմումների քանակը (դիմումների 25 տոկոսը ներկայացվել է առցանց), ինչը թույլ է տվել կրճատել սպասարկման գրասենյակների թիվը՝ 40-ից հասցնելով 35-ի: Մշակվել է առցանց ծառայությունների բջջային հավելվածը, որը ներդրման փուլում է և անվճար տարբերակով հասանելի է լինելու գործող օպերացիոն համակարգերի համար: Ընդ որում, նշվել է, որ առցանց եղանակով կարելի է ավելի շատ ծառայություն ստանալ, քան սպասարկման գրասենյակում: Ընդլայնվել է Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանին հասանելիություն ունեցող պետական մարմինների շրջանակը: «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում ներդրվել է գնահատողների ինքնակարգավորվող ինստիտուտը, կարգավորվել է նաև շարժական գույքի գնահատումը. 2023թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են 70 որակավորված գնահատող, 49 գնահատման  և 1 ինքնակարգավորվող կազմակերպություն: Ներկայացվել են նաև անշարժ գույքի հարկման նոր համակարգի կիրարկման ընթացիկ արդյունքները, որի ամբողջական ներդրումն ակնկալվում է ավարտին հասցնել 2026 թ.: Մշակվել են կադաստրային վարչարարությունը բարելավող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ս.թ. հունվարի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Նշվել է, որ շարունակական աշխատանք է տարվում էլեկտրոնային համակարգերի ներդրման՝ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման, սահմանափակում կիրառող իրավասու մարմինների կողմից սահմանափակումների էլեկտրոնային եղանակով կիրառման և այլ ուղղություններով: Իրականացվել են էլեկտրոնային համակարգի տեքստային տվյալների բազայում իրավունքների սուբյեկտների ճշգրտման աշխատանքներ. նույնականացվել է 1.520000 սուբյեկտ, գործընթացը շարունակվում է: Նոր նախաձեռնությունների շրջանակում են գույքի նկատմամբ սահմանափակումների միասնական համակարգի ներդրման ու թվայնացման միջոցառումները: Նախատեսվում է մեկնարկել անշարժ գույքի գործակալների (բրոքերների) գործունեության կարգավորման և զարգացման բարեփոխումը, որի առաջին քայլն օրենսդրական բազայի մշակումն ու ներդրումն է: 2022 թ. Կադաստրի կոմիտեի բյուջեի կատարողականը կազմել է 98.8 տոկոս, նախաձեռնվել են կառուցվածքային բարեփոխումներ, որոնցով նախատեսվում է գործող 4 տարածքային ստորաբաժանումները միավորել մեկ միասնական ստորաբաժանումում: Կադաստրային համակարգ կադրերի ներհոսք ապահովելու նպատակով նախատեսվում է մշակել բուհերի հետ համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր: Մտքերի փոխանակության ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել կադաստրային բարեփոխումների վերաբերյալ: Վարչապետը կարևորել է ազգային գեոպորտալի գործարկումը, որը կառավարման առումով ռազմավարական նշանակություն ունեցող հարթակ է, և ուշադրություն հրավիրել գերատեսչական տեղեկատվական բազաների փոխգործելիության անհրաժեշտության վրա: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, այդ թվում՝ նաև ակտիվ հանրային իրազեկում իրականացնելու վերաբերյալ: Կառավարության ղեկավարը դրական է գնահատել առցանց մատուցվող ծառայությունների աճի դինամիկան, ինչը խթանում է նաև անկանխիկ շրջանառությունը, և կարևորել ինքնաշխատ ծառայությունների շրջանակի ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև անշարժ գույքի հարկման նոր համակարգի, սահմանափակումների էլեկտրոնային համակարգի ներդրման, ինքնակամ շինությունների հաշվառման, անշարժ գույքի գործակալների գործունեության կանոնակարգման գործընթացներին, թվայնացման օրակարգին, ոլորտային մյուս բարեփոխումներին և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքները նշված ուղղություններով:
17:05 - 24 հունվարի, 2023
Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիների շրջանում գերակշռում են ռուսաստանցիները

 |armenpress.am|

Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիների շրջանում գերակշռում են ռուսաստանցիները |armenpress.am|

armenpress.am: Հանրապետության անշարժ գույքի շուկայում ընթացիկ տարվա առաջին ամսվա 10 ամիսներին գրանցվել է 166 հազար 486 գործարք: Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 տոկոսով: Այս մասին տեղեկացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը: «Շուկայում ակտիվացումը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ, որը հանգեցրել է անշարժ գույքի գների աճին: Հոկտեմբեր ամսին Հայաստանում բնակարանների գները, միջինացված, 2021 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 12.9 տոկոսով: Մարզերում գների աճի միջինացված ցուցանիշը կազմում է 19.1 տոկոս»,-ասաց Արման Պետրոսյանը: Արման Պետրոսյանը նկատեց, որ անշարժ գույքի շուկան առաջինն է արձագանքում տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին: Քանի որ վերջին 9 ամիսներին 14.1 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել, հետևաբար դա իր հերթին ազդել է գնողունակ-պահանջարկի վրա: Շուկայի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև հիփոթեքային բարենպաստ պայմաններով ծրագրերը: Հաճախ քաղաքացիների մոտ տեսակետներ են շրջանառվում այն մասին, որ օտարերկրացիների ներհոսքը Հայաստան իր ազդեցությունն է թողել բնակարանների գների վրա: Մասնագետը նշեց, որ իրականում գործարքների կառուցվածքում օտարերկրացիների մասնաբաժինը շատ քիչ տոկոս է կազմում և չի կարող ընդհանուր շուկայի գների վրա մեծ ազդեցություն թողնել: «2022 թվականի առաջին 10 ամիսներին Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք է բերվել ընդամենը 1581 անշարժ գույք: Այն ընդհանուր գործարքների 3.6 տոկոսն է կազմում: Ասեմ, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից հիմնականում ձեռք են բերվում բնակարաններ, հողամասեր, բնակելի տներ»,-ասաց Արման Պետրոսյանը: Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիները հիմնականում Ռուսաստանից են, որին հաջորդում է ԱՄՆ-ն, Իրանը:  Օտարերկրացիները հիմնականում Երևանում են գույք ձեռք բերել, այնուհետև՝ Կոտայքում: Հայաստանում ընդհանուր գործարքների կառուցվածքում գերակշռել են օտարման, ժառանգության, գրավադրման գործարքները, համապատասխանաբար, 38.3, 19.3, 13 տոկոս: Գործարքների քանակի աճ է գրանցվել ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում: Ամենաակտիվը եղել է Երևան քաղաքը, որտեղ իրականացվել է 53 հազարից ավելի գործարք: Հաջորդ ակտիվ մարզը Կոտայքն է, այնուհետև Արմավիրը, Արարատը: Գործարքների տեսանկյունից համեմատաբար պասիվ մարզը Վայոց ձորն է: Այստեղ գրանցվել է հանրապետության ընդհանուր գործարքների ընդամենը 2 տոկոսը:
14:56 - 16 դեկտեմբերի, 2022
Դատախազությունը ԱՕԿՍ-ի շենքի մասնավորեցման պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացրել
 |hetq.am|

Դատախազությունը ԱՕԿՍ-ի շենքի մասնավորեցման պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ` Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն (ԱՕԿՍ) ՀԿ-ի, ինչպես նաև «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի անվամբ իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցադիմումը վարչական դատարան ներկայացվել է երեկ` նոյեմբերի 22-ին: Գլխավոր դատախազի հիմնական պահանջն այն է, որ դատարանը ճանաչի Հայաստանի Հանրապետության և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության միջև Երևան քաղաքի Աբովյան փողոց 3 հասցեի անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը: Իսկ որպես հետևանք` անվավեր ճանաչվեն գույքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումները: «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն, նույն անվամբ գրանցված ՍՊԸ-ն, իտալական «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերությունը ներգրավված են որպես երրորդ անձ: «Հետք»-ը դեռևս 2015թ․-ին հետաքննություն էր հրապարակել պատմության հուշարձան հանդիսացող ԱՕԿՍ-ի շենքի մասնավորեցման մասին: Շենքն ընգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Սակայն,  պետական սեփականություն չէ, ինչն էլ նշանակում է, որ այն մասնավորեցվել է: Պարզել էինք, որ այդ պետական հուշարձանը դեռևս 2001թ․-ին սեփականաշնորհել են արտակարգ և լիազոր դեսպան, այնուհետև Հայաստանի նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը և մշակույթի արդեն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը: «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2005թ. հունիսի 5-ին։ ՀԿ-ի հիմնադիրները Արմեն Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանն են։ 2011թ. սեպտեմբերի 27-ին «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն հիմնադրել է «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն՝ 50 հազար դրամ կապիտալով։ Այսինքն՝ «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիրները նույնպես նրանք են` Արմեն Սմբատյանը և Հասմիկ Պողոսյանը։ 2011թ. դեկտեմբերի 2-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիր կապիտալը փոխվել է և դարձել 201 մլն դրամ։ 2012թ. օգոստոսի 1-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիրը փոխվել է, և 100 տոկոսանոց բաժնետեր է դարձել օֆշորում գրանցված «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթիդ» ԲՎԿ ընկերությունը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
11:48 - 23 նոյեմբերի, 2022
5,6 մլրդ ՀՀ դրամի 11 հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնյայի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք

5,6 մլրդ ՀՀ դրամի 11 հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնյայի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք

ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի և այլ անձանց կողմից համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահատվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրվագներ, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։  Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյաներ Գ. Մ.-ն և Դ. Մ.-ն, իրենց մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի պաշտոնակատար Հ. Ա.-ի և այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր շուրջ 5,6 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 11 հողատարածքներ: Բացի այդ, Հ. Ա.-ն իր մտերիմ Գ. Մ.-ի և նրա ներկայացրած անձի՝ Ծ. Գ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող 209 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասի վերաբերյալ կազմված կադաստրային գործում առկա կեղծ փաստաթղթերը ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ ապօրինի մուտքագրելու գործընթացը կազմակերպելու համար 2020 թվականին Գ. Մ.-ից ստացել է 2 մլն ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2020 թվականի ապրիլի 9-ին վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը Հ. Ա.-ի կազմակերպմամբ մուտքագրվել են կադաստրային գործերի էլեկտրոնային համակարգ, որտեղ ներառվել են տեղեկություններ այն մասին, թե իբր հողամասի սեփականատեր է հանդիսանում Ծ. Գ.-ն: Դրանից բացի, պաշտոնատար անձ Հ. Ա.-ն, տեղեկացված լինելով, որ Գ. Մ.-ն արդեն իսկ անմիջական մասնակցություն է ունեցել խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի հողամասերի հափշտակությանը, ինչպես նաև քաջատեղյակ լինելով մի շարք հողամասերի կադաստրային գործերում առկա կեղծ փաստաթղթերի առանձնահատկությունների մասին, Գ. Մ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2021 թվականի ընթացքում ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում ապօրինի կերպով որպես նշված հողամասերի սեփականատերեր է մուտքագրել տարբեր անձանց տվյալներ: Հ. Ա.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 2,343,611,164 ՀՀ դրամ արժողությամբ 5 հողամասեր դուրս են բերվել պետության հաշվեկշռից և անցել այլ անձանց տնօրինության տակ: Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ընդհանուր առմամբ, հիշյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 11 անձի: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:41 - 17 հոկտեմբերի, 2022
ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան խարդախությամբ հափշտակել է շուրջ 4,5 մլրդ դրամ արժեքով 7 հողատարածք

ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան խարդախությամբ հափշտակել է շուրջ 4,5 մլրդ դրամ արժեքով 7 հողատարածք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ կադաստրի կոմիտեի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան` Գ. Մ.-ն, մի շարք անձանց օժանդակությամբ, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել է ընդհանուր շուրջ 4,5 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 7 հողատարածքներ, որոնցից 4-ը նախնական համաձայնությամբ հափշտակել է իր մտերիմ Ա. Մ.-ի հետ: Նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2014թթ. ընթացքում Գ. Մ.-ն, ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն կառույցի այլ պաշտոնատար անձանց հետ: Այնուհետև վերջիններիս օգնությամբ Գ. Մ.-ն 2016-2017թթ.-ին Ա. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ մտադրվել է դիտավորությամբ փաստերը խեղաթյուրելու միջոցով հափշտակել առանձնապես խոշոր չափերի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող շուրջ 80 հազ. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքներ: Հանցավոր մտադրության մասին Գ. Մ.-ն և Ա. Մ.-ն տեղեկացրել են իրենց ազգականներին և մտերիմ անձանց, ապա ստանալով հանցագործության կատարմանն օժանդակելու և հնարավոր խոչընդոտները վերացնելու վերաբերյալ վերջիններիս համաձայնությունը` ձեռնամուխ են եղել հափշտակության կատարմանը: Մասնավորապես` հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերին կցելու և օգտագործելու նպատակով կազմվել են պետական, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային վաճառքի և վարձակալության իրավունքի մրցույթի արդյունքները հաստատելու մասին կեղծ փաստաթղթեր, այդ թվում` Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր և այլն, որոնց մի մասը ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել Գ.Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած անձանց կողմից: Այնուհետև` Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի կազմակերպմամբ ու միջնորդությամբ, մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքների արդյունքում, ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման մատյանի արդեն իսկ լրացված էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող էջերով, իսկ մյուս կեղծ փաստաթղթերը դարձվել են հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերի փաստաթղթեր: Արդյունքում կատարվել է գրանցման ոչ ենթակա հողամասերի պետական գրանցում, և դրանց վերաբերյալ տրվել են անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման կեղծ վկայականներ, ինչն էլ ստեղծել է հափշտակված գույքը փաստացի տնօրինելու հնարավորություն: Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի կողմից հափշտակվել են ներքոհիշյալ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները, որոնք ձևակերպվել են վերջիններիս օժանդակած տարբեր անձանց անուններով: 1.     ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ն.-ի անվամբ և հետագայում Գ. Մ.-ի ու Ա. Մ.-ի կազմակերպմամբ շուրջ 122 մլն ՀՀ դրամով օտարվել այլ անձանց: 2.   ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, առանձնապես խոշոր չափերով` շուրջ 560 մլն ՀՀ դրամ և 389 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Բ. Գ.-ի և Ա. Մ.-ի անուններով: 3.    ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, առանձնապես խոշոր չափերով`  415 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ս.-ի անունով: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված հողատարածքներից բացի Գ. Մ–ի կողմից տարբեր անձանց օժանդակությամբ հափշտակվել է` 1.     Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, առանձնապես խոշոր չափերով՝ 1,008 մլրդ ՀՀ դրամ և 988 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Ա. Հ.-ի և Լ. Դ.-ի անուններով: 2.    ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, առանձնապես խոշոր չափերով` 1,039 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Կ. Ի.-ի անունով: Գ. Մ.-ին և Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքը կատարելու պահին  գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գ. Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած ևս չորս անձի մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքը կատարելու պահին  գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ կադաստրի կոմիտեի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան` Գ. Մ.-ն, մի շարք անձանց օժանդակությամբ, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել է ընդհանուր շուրջ 4,5 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 7 հողատարածքներ, որոնցից 4-ը նախնական համաձայնությամբ հափշտակել է իր մտերիմ Ա. Մ.-ի հետ: Նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2014թթ. ընթացքում Գ. Մ.-ն, ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն կառույցի այլ պաշտոնատար անձանց հետ: Այնուհետև վերջիններիս օգնությամբ Գ. Մ.-ն 2016-2017թթ.-ին Ա. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ մտադրվել է դիտավորությամբ փաստերը խեղաթյուրելու միջոցով հափշտակել առանձնապես խոշոր չափերի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող շուրջ 80 հազ. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքներ: Հանցավոր մտադրության մասին Գ. Մ.-ն և Ա. Մ.-ն տեղեկացրել են իրենց ազգականներին և մտերիմ անձանց, ապա ստանալով հանցագործության կատարմանն օժանդակելու և հնարավոր խոչընդոտները վերացնելու վերաբերյալ վերջիններիս համաձայնությունը` ձեռնամուխ են եղել հափշտակության կատարմանը: Մասնավորապես` հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերին կցելու և օգտագործելու նպատակով կազմվել են պետական, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային վաճառքի և վարձակալության իրավունքի մրցույթի արդյունքները հաստատելու մասին կեղծ փաստաթղթեր, այդ թվում` Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր և այլն, որոնց մի մասը ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել Գ.Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած անձանց կողմից: Այնուհետև` Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի կազմակերպմամբ ու միջնորդությամբ, մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքների արդյունքում, ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման մատյանի արդեն իսկ լրացված էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող էջերով, իսկ մյուս կեղծ փաստաթղթերը դարձվել են հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերի փաստաթղթեր: Արդյունքում կատարվել է գրանցման ոչ ենթակա հողամասերի պետական գրանցում, և դրանց վերաբերյալ տրվել են անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման կեղծ վկայականներ, ինչն էլ ստեղծել է հափշտակված գույքը փաստացի տնօրինելու հնարավորություն: Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի կողմից հափշտակվել են ներքոհիշյալ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները, որոնք ձևակերպվել են վերջիններիս օժանդակած տարբեր անձանց անուններով: 1.     ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ն.-ի անվամբ և հետագայում Գ. Մ.-ի ու Ա. Մ.-ի կազմակերպմամբ շուրջ 122 մլն ՀՀ դրամով օտարվել այլ անձանց: 2.   ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, առանձնապես խոշոր չափերով` շուրջ 560 մլն ՀՀ դրամ և 389 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Բ. Գ.-ի և Ա. Մ.-ի անուններով: 3.    ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, առանձնապես խոշոր չափերով`  415 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ս.-ի անունով:        Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված հողատարածքներից բացի Գ. Մ–ի կողմից տարբեր անձանց օժանդակությամբ հափշտակվել է` 1.     Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, առանձնապես խոշոր չափերով՝ 1,008 մլրդ ՀՀ դրամ և 988 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Ա. Հ.-ի և Լ. Դ.-ի անուններով: 2.    ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, առանձնապես խոշոր չափերով` 1,039 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Կ. Ի.-ի անունով: Գ. Մ.-ին և Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքը կատարելու պահին  գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գ. Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած ևս չորս անձի մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքը կատարելու պահին  գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
16:53 - 22 օգոստոսի, 2022
Թե ինչ քարտեզներով է սահմանազատում արվում, Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ․ կոմիտեի ղեկավար
 |lragir.am|

Թե ինչ քարտեզներով է սահմանազատում արվում, Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ․ կոմիտեի ղեկավար |lragir.am|

lragir.am: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանազատման հարցերին։ «Թե ինչ քարտեզներով է դա արվում, դա Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ, իրավական հարցերի շրջանակում է։ Ցանկացած խնդիր, որը պետք է լուծում ստանա, պետք է լուծում ստանա բացարձակապես իրավական հիմքերի վրա։ Երբ իրավական հարցերով կպարզվի՝ որ քարտեզներն են իրավական հիմքերը, այդ քարտեզների հիման վրա Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում կստանա համապատասխան հանձնարարականներ, կկատարի համապատասխան աշխատանքներ»,- ասաց նա։ Ըստ Սուրեն Թովմասյանի՝ իր երկու տեղակալները ներգրավված են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:47 - 17 հունիսի, 2022