Լևոն Երանոսյան

ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար և նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ։

Ծնվել է 1964թ. մարտի 30-ին։ 1985 թ. ընդունվել է Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտ, որն ավարտել է 1991 թվականին և ստացել իրավաբանի որակավորում։ 1996 թ. ընդունվել և ավարտել է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները։ 2003 թ. ընդունվել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական բարձրագույն ակադեմիական կուրսերը՝ ստանալով «Պետության ռազմական անվտանգության» մասնագետի որակավորում։ 1983-1985 թթ. - ծառայել է խորհրդային բանակում։1994-1995 թթ. եղել է 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադայի հրամանատարի տեղակալ, 1995-1997 թթ. -  N զորամասի հրամանատարի տեղակալ, 1997-2000 թթ. -N զորամասի հրամանատար: 2012 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։

Այժմ մեղադրվում է խաղաղ հավաքների նկատմամբ ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելու համար։ 

Ես տեղյակ չեմ եղել, որ ինքը գործի չի եկել․ Լևոն Երանոսյանը՝ Վլադիմիր Գասպարյանի դստեր մասին |factor.am|

Ես տեղյակ չեմ եղել, որ ինքը գործի չի եկել․ Լևոն Երանոսյանը՝ Վլադիմիր Գասպարյանի դստեր մասին |factor.am|

factor.am: Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Լևոն Երանոսյանն ասում է՝ տեղյակ չի եղել, որ Գասպարյանի դուստրը ոստիկանության զորքերում աշխատանքի չի գնացել։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի վերաբերյալ գործի համաձայն՝ Գասպարյանի դուստրը 2015 թվականին նշանակվել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել: Տեղյակ լինելով այդ մասին` նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի գումար՝ 8.838.362 դրամ: Ավելին, Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վլադիմիր Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը: «Ասում են՝ զորքերում է, ես էլ տեղյակ եմ, որ զորքերում է աշխատել, բայց ես տեղյակ չեմ եղել, որ ինքը գործի չի եկել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Երանոսյանը։ Անդրադառնալով Գասպարյանի դստերը երեք օրով բարձր կոչում տալու հանգամանքին՝ Երանոսյանն ասաց՝ իրեն հարցրեք, ապա հավելեց, որ իրեն բերել են դատարան՝ այդ հարցը լուծելու համար։ «Երկի՛ր ենք վարի տալիս, գնացեք երկրո՛վ զբացվեք, եկել եք՝ «Երանոսյանին դատում են, ոստիկանապետի աղջիկը գործի չի եկել»,- ասաց Երանոսյանը, ապա հավելեց, թե գումարը վերականգնված է։ Նշենք, որ Գասպարյանի դստերը՝ Յուլյա Գասպարյանին 2022 թվականին մեղադրանք է առաջադրվել շուրջ 9 մլն դրամ վատնմանն օժանդակելու հոդվածով, սակայն նա պետությանը պատճառված վնասը փոխհատուցել է։
15:34 - 10 մայիսի, 2023
Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. պաշտպանները գործի նյութերին ծանոթ չեն |news.am|

Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. պաշտպանները գործի նյութերին ծանոթ չեն |news.am|

news.am: Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, այսօր՝ հունվարի 17-ին, հետաձգեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասապարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։ Դատական նիստը հետաձգվեց Գասպարյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Ալեքսանդր Կոչուբաևի՝ գործի նյութերին ծանոթ չլինելու հիմքով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ին։ Նշենք, որ նախկին ոստիկանապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ամբաստանյալի կարգավիճակ ունեն նաև ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը և Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը, որոնք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար։ Բոլոր ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը։ Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանը և նրա անվտանգության պետի պարտականությունները կատարած Արշակ Հակոբյանը պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք: Պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:
17:13 - 17 հունվարի, 2023
Ալեն Սիմոնյանը դատարանում նշել է, որ ինքը 2018-ի ապրիլին Բաղրամյան պողոտայում հավաքի շարքային մասնակից է եղել |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը դատարանում նշել է, որ ինքը 2018-ի ապրիլին Բաղրամյան պողոտայում հավաքի շարքային մասնակից է եղել |armenpress.am|

armenpress.am: Ինչպես հայտնել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով որպես տուժող հարցաքննվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը պատասխանել է դատավարության կողմերի հարցերին։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ 2018 թվականի ապրիլին Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության զորքերի կողմից կիրառվել են հատուկ միջոցներ։ Նրա խոսքով՝ ոստիկանության շարքերում այդ ժամանակ նաև կանգնած էր Լևոն Երանոսյանը։ Սիմոնյանը նաև ներկայացրել է հավաքի նպատակը՝ ասելով, որ իրենք համաձայն չէին, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ լիներ երկրի ղեկավար։ Հարցին, թե արդյոք նա եղել է հավաքի կազմակերպիչ, Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը հավաքի կազմակերպիչ չի եղել, այլ շարքային մասնակից էր։ «Այդ ժամանակ կանգնած էինք (Բաղրամյան պողոտայում-խմբ․) և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ցանկանում է գնալ իր աշխատանքի վայր,  դրանից հետո սկսվեց հրմշտոց։ Ես խոսում էի ոստիկաններից մեկի հետ, թե ինչու չեն թողնում, որ Նիկոլ Փաշինյանը գնա (արդեն մեկ-երկու պայթյուն եղել էր), փշալարի վրա սաղավարտ կար, ես փորձեցի այդ սաղավարտը վերցնել փշալարի վրայից և ոստիկաններից մեկը փորձում էր հարվածել ձեռքիս, ես հասցրեցի ձեռքս հետ քաշել, որից հետո տեղի ունեցավ պայթյունը»,- ասաց Սիմոնյանը։ Նա հավելեց, որ պայթյունի հետևանքով ինքը վնասվածքներ է ստացել:  Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ՝Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ  «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:
14:12 - 16 հունվարի, 2023
Ալեն Սիմոնյանը որպես տուժող հարցաքննվում է Լևոն Երանոսյանի գործով  |factor.am|

Ալեն Սիմոնյանը որպես տուժող հարցաքննվում է Լևոն Երանոսյանի գործով |factor.am|

factor.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատարանում է․ նա որպես տուժող հարցաքննվում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով։ Սիմոնյանը 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման հետևանքով վնասվածք էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Հետագայում հարուցված քրեական գործի շրջանակներում Սիմոնյանը տուժող էր ճանաչվել։ Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Մանրամասները և տեսանյութը` factor.am-ում։   
11:22 - 16 հունվարի, 2023
Երանոսյանը հերքում է բացահայտը․ նրա հրամանով ցուցարարների դեմ բռնություն կիրառվել է |fip.am|

Երանոսյանը հերքում է բացահայտը․ նրա հրամանով ցուցարարների դեմ բռնություն կիրառվել է |fip.am|

fip.am: Ապրիլի 28-ին Ազատության հրապարակում «Դիմադրություն» շարժման հավաքի ընթացքում ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երբևէ խաղաղ ցույց չի ցրել։ «Ես խաղաղ հավաք չեմ ցրել, [ոստիկանուիթյան] զորքերի գործունեությունը դա չի ․․․ ոստիկանության զորքերն իրավունք չունեն խաղաղ ցույցերին խառնվելու»,- ասաց Երանոսյանը։ Երբ լրագրողը Երանոսյանին հիշեցրեց 2016 թ․-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը, վերջինս ընդունեց, որ տեղի ունեցածն իր հրամանով էր, և բացատրեց դա ՊՊԾ գունդը գրաված խմբավորման հետ ցուցարարների միանալու վտանգներով։ «Հա, ես եմ հրաման տվել հատուկ միջոցներ կիրառել Սարի թաղում։ Ես եմ հրաման տվել էտ օրը։ Ու չեմ էլ խուսափում, այո՛, ճիշտ եմ արել, էտ օրը կլիներ արյունահեղություն։ Քաղաքացիները Սարի թաղից գնում էին միանային ՊՊԾ գունդ զինվելու։ Սա էր, որը ես թույլ չեմ տվել»,- հայտարարեց Լևոն Երանոսյանը։ Ու թեև լրագրողը հիշեցրեց նաև Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին, Երանոսյանը հարկ համարեց մեկնաբանել միայն Սարի թաղի դեպքերը։ Սակայն, իրականում, Սարի թաղում ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության զորքերի կիրառած բռնության դեպքը միակը չէ Երանոսյանի ծառայության ընթացքում։ Եվ եթե Երանոսյանը Սարի թաղում խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժի և հատուկ միջոցների կիրառումը արդարացնում է «Սասնա ծռեր» զինված խմբի հետ ենթադրյալ միավորման դեպքում առաջանալիք արյունահեղության հնարավորությամբ, ապա դրանից մեկ տարի առաջ՝ 2015-ի #ԷլեկտրիկԵրևան շարժման ժամանակ խաղաղ ցուցարարների ու լրագրողների դեմ կիրառված հատուկ միջոցներն ու բռնությունը որևէ կերպ հնարավոր չէ հիմնավորել արյունահեղությունը կանխելու պատճառաբանությամբ։ Հիշեցնենք, որ 2015 թ․ հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ բռնի ուժով ցրեց գիշերը Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց անող քաղաքացիներին։ Այդ օրը ոստիկանության բաժին բերման ենթարկվեց ընդհանուր առմամբ  237 քաղաքացի:  Շարունակությունը՝ fip.am-ում։
21:43 - 29 ապրիլի, 2022
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի պատճառով նրա, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց |armtimes.com|

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի պատճառով նրա, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Լևոն Գրիգորյանի նախագահությամբ այսօր հետաձգվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը: Այս մասին հայտնեց Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Ըստ նրա՝ նիստը հետաձգվել է  նախկին ոստիկանապետի առողջական վիճակով պայմանավորված: Վլադիմիր Գասպարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով), Լեւոն Երանոսյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի, ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման, իսկ Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար:
15:56 - 26 հունվարի, 2021
Լևոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առևանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել |hraparak.am|

Լևոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առևանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել |hraparak.am|

hraparak.am: «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաև 1-ին, ապա նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչատուրովին և մյուսներին՝ թույլ չտալով մոտենալ հրամանատարական բունկերին։ Բայց ամեն ինչ միայն մերժելով չի ավարտվել։Հոկտեմբերի 9-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները, ինչպես գրել էինք այդ օրը, Երևանից Արցախ մեկնելու ճանապարհին կանգնեցրել են Երանոսյանի ավտոմեքենան և, բառի բուն իմաստով, առևանգել նրան՝ տանելով անհայտ ուղղությամբ։ Անցել է ավելի քան մեկ ամիս, և Լևոն Երանոսյանը մեզ հետ զրույցում բացում է փակագծերը։ «Սեպտեմբերի 27-ին ես դիմել եմ գլխավոր շտաբ, որ որպես զորամիավորման հրամանատար՝ իմ լուման ներդնեի։ Ուրեմն, ձախ թևում մենք ենք 90-ականներին ազատագրել Թալիշը, Մատաղիսը, աջ թևում էլ եղել եմ բանակային կորպուսի հրամանատար, լիարժեք տիրապետում եմ Ջաբրայիլից, Հորադիզից մինչև Խնձորեսկ բոլոր տարածքներին՝ ծառ առ ծառ, թուփ առ թուփ։ Ու ինձ գլխավոր շտաբից պատասխանեցին, որ կասեն։Էդպես էլ դրական պատասխան չստացա։ Ամսի 4-ին մեկնեցի Ղարաբաղ, իրավիճակը բարդ էր, ու ես հասկանում էի ամեն ինչ, անկառավարելի էր։ Հարց եմ բարձրացրել էնտեղ՝ գոնե թույլ տվեք, որ գնանք, որպես հրամանատարի օգնական ծառայենք, պատասխանը եղավ՝ ոչ։ 3 օր մնալուց հետո վերադարձա Հայաստան, նորից դիմեցի գլխավոր շտաբ, նորից պատասխան չեղավ։ Էսօրվա գլխավոր շտաբի 80 տոկոսը՝ պետի գլխավորությամբ, ինձ հետ ծառայել են, եղել են իմ ենթակաները։ Ուզում էի լինել նրանց մոտ, մի բանով օգտակար լինեի։ Պատասխան չեղավ։ Բայց տունը մնալով էլ չէի կարողանում, մտածեցի՝ նորից գնամ Ղարաբաղ»,- սկսեց պատմել պարոն Երանոսյանը։ - Ու Ձեզ Ղարաբաղ մեկնելու ճանապարհին առևանգեցին, եթե կարելի է այդպես ասել։ Ովքե՞ր էին, ի՞նչ էին ուզում, ո՞ւր տարան, ե՞րբ բաց թողեցին Ձեզ։ - Երեկոյան, երբ Երևանից դուրս էինք գալիս արդեն, ոստիկանության հատուկ վաշտը՝ շքախմբով, դիմակավորված, զինված, հարձակվեց իմ վրա ու տարավ։ Ես ընկա շոկի մեջ, հարցրի՝ ի՞նչ է կատարվում։ Դե, իրենք ինձ ճանաչում են, բայց մասկեքը քաշած էին, հետո տեսա, թե ով էր ղեկավարում էդ միջոցառումը՝ ՊՊԾ գնդի հրամանատարը, որը 2016 թվին ղեկավարում էր ՊՊԾ գունդը, երբ «Սասնա ծռերը» գրավեցին գունդը։ Ինքը ոչ թե պիտի գար ինձ ձերբակալելու, այլ պիտի դատված լիներ 2016 թվից։ Իրեն «Տապոռ» էին ասում, բայց ես իրեն միշտ ասել եմ՝ «Քոռ տապոռ», որ թույլ տվեց զորամասը գրավեն։ Դրանից հետո չգիտեմ ոնց դարձավ ոստիկանության 6-րդ վարչության հատուկ վաշտի հրամանատար։Ես ասացի՝ հանգիստ մնացեք, էդ զենքերն էլ քաշեք։ Նստեցի իրենց մեքենան, 5 հոգի՝ մեքենայի մեջ, 2 մեքենա էլ՝ հետևից, ու գնում ենք։ Մտածեցի՝ կարող է Գորիս են տանում, բայց երբ Գորիսն անցանք, արդեն զգացի, որ տանում են Ղարաբաղ։ Ճանապարհին մի զավեշտալի դրվագ եղավ․ Լաչինում սրանք ավտոները թողին փախան, ասին՝ անօդաչու սարք է վերևը պտտվում։ Ես մնացի մեքենայի մեջ։ Գոռում էի, ասում էի՝ տղերք, եկեք, անօդաչու չի, աստղեր են։ Մի խոսքով, հասանք Ղարաբաղ, գնացինք ոստիկանություն, էնտեղից տարան Շուշիի բերդ։Թղթեր լրացրեցին՝ երեք օրով, ու տվեցին մի կամեռ ու հիմարի պես ինձ ասում էին՝ արխային էղի, կողքիդ կամեռում թուրքերն են, էստեղ բամբյոժկա էլ անեն, իրենք գիտեն, որ թուրք գերիներ կան, բան չեն անի։ Լուսադեմին սկսվեց բամբյոժկեն։ Եկան, թե՝ պարոն Երանոսյան, ո՞նց ես զգում քեզ, ասի՝ նորմալ։ Ցերեկը ժամը 1-ի կողմերը եկան ինձ ծանոթ մարդիկ, բա՝ պարոն Երանոսյան, Հայաստանում սկանդալ է բարձրացել, դուրս արի, բայց ոչ մի բան չասես, որ եղել ես Շուշիում։ Ասի՝ ես չեմ ասի, թե ես ուր եմ եղել, մինչև պատերազմը չավարտվի։ - Իսկ չասացի՞ն՝ պատճառը ո՞րն էր, ինչո՞ւ էին Ձեզ ձերբակալել, տարել Շուշիի բերդ։ - Հարցրի՝ պատճառը ո՞րն է, ասացին՝ դու խոսում ես։ Ասացի՝ իրոք, ես խոսում եմ, ասում եմ, որ Նիկոլը տապալեց արտաքին քաղաքականությունը, բերեց ազգին պատերազմի դեմ, ու դա իրականություն է։ Ու ասի՝ ես ասում եմ, որ Արծրուն կոչեցյալը սուտ է խոսում հեռուստացույցով, իրականությունը դա չի։ Ասի՝ ես ասել եմ, չեմ ժխտում։ Բա՝ խնդրում ենք, ոչ մի բան մի խոսա։ Ասի՝ առայժմ ոչ մի բան չեմ խոսի, բայց հետագայում խոսելու եմ։ Բա ո՞նց չխոսեմ, երբ գցել են սայթերը, ասում են՝ գեներալը դավաճան է։ Ես ո՞նց կարող եմ դավաճան լինել, ես հող ազատագրող եմ եղել, ես փառքով թուրս դրել եմ պատյան։ Դավաճանները նրանք են, ովքեր տվեցին էս հողերը։ Ես էսօր չեմ քննադատի բանակին, ու ես կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին՝ հանգիստ թողնեն բանակին, բանակն էսօր խիստ լարված իրավիճակում է, 18-19 տարեկան երեխեքն էսօր 50-60 տոննանոց տեխնիկաներ են տեղափոխում, զորքերի տեղաշարժ է կատարվում, հնարավոր է՝ ունենանք զոհեր։ Դրա համար բանակին էսօր հանգիստ է պետք թողնել։ - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու փոխնախարար Գաբրիել Բալայանն ազատվեցին, նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը։ Ինչպե՞ս եք գնահատում։ - Ես, համենայնդեպս էսօր, ոչ մեկի մասին չեմ կարող բան ասել, թե, ասենք, Տոնոյանն ինչքանով է էս ամեն ինչի հետ կապված, որ ասում են՝ վաղը, մյուս օրը քննությունը կպարզի։ Ես Տոնոյանի հետ էլ եմ ծառայել, Վաղարշակի հետ էլ եմ կարճ ժամանակ ծառայել։ Ես միայն կարող եմ Վաղարշակին ասել, որ շտապել պետք չէր էդ պաշտոնին, ում ինչ պաշտոն առաջարկում են, ասում է՝ ես եմ։ Թող մի հատ գնար բանակի հետ զրուցեր Վաղարշակը, տեսներ՝ ինչ մթնոլորտով կընդունեին իրեն, ոնց են նայում իրեն։ - Պարոն Երանոսյան, 1-ին բանակային կորպուսը, որը մի քանի տարի ղեկավարել եք, ըստ պլանի՝ պատերազմի ժամանակ հարավային թևում հստակ գործառույթ ուներ իրականացնելու։ Դուք տեղյա՞կ եք՝ կատարե՞լ է իր գործառույթները և որքանո՞վ։ - Ես էսօր չեմ ուզում էդ փակագծերը բացել, նորից եմ կրկնում՝ բանակն էսօր ծանրաբեռնված աշխատանքի մեջ է, բայց երբ ժամանակը եկավ, փակագծերը կբացեմ։ - Լավ, ո՞րն էր հիմնական խնդիրը, Շուշին պահելու, Արցախը չհանձնելու ռեսուրս մենք իսկապե՞ս չունեինք։ - Ուրեմն, ես ասեմ՝ էսօր թող չասեն, թե մարդկային ռեսուրսները քիչ են եղել։ Մարդկային ռեսուրսները բավական են եղել, թե ինչու են «մոբը» կանգնեցրել․․․ Կար խնդիր, թե «մոբը» որտեղից ուր պիտի գնար։ Մի բան էլ՝ Օմարի լեռնանցքը, Վարդենիսի հատվածն անառիկ են եղել։ Թուրքերը վերցրել էին երեք ուղղություն՝ ձախ, աջ, հետո՝ մեջտեղի ուղղությունը։ Փորձեցին մեջտեղից՝ չկարողացան, ձախից փորձեցին, եկան հասան մինչև Տոնաշեն, դրանից հետո կանգնած էր հրամանատար։ Քելբաջարի օպերացիա սկսեցին, չկարողացան։ Ինչո՞ւ չկարողացան․ որովհետև հին տղաներն էին էնտեղ գտնվում, որ կարողանում էին մարտը ղեկավարել՝ երիտասարդ հրամանատարներին կողքից ցուցումներ տալով։ Սա է պատճառը։ Իսկ աջ թևում՝ Ջաբրայիլ, Հադրութ, խառնաշփոթ իրավիճակ էր։ Էսօր ես ասացի՝ չեմ ուզում փակագծեր բացել, որովհետև գլխավոր շտաբին հանգիստ է պետք տալ, որովհետև գերլարված գործողության մեջ են իրենք։ - Ենթադրենք՝ բանակին հանգիստ թողեցին, իսկ կառավարությանը, իշխանությանը նույնպե՞ս հանգիստ թողնենք, թե՞ պահանջենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ - Նիկոլի խելքը որ մի տոկոս էլ հասներ, ինքը պիտի հրաժարվեր, ամսի 10-ին ինքը պիտի հրաժարական տար։ Էս ամենի գլխավոր դերում Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն իրեն ասաց՝ ես եմ գերագույն հրամանատարը։ Գերագույն հրամանատարը տանուլ է տվել պատերազմը, ինչի՞ մասին է խոսքը։ Ինքը ազգին էս ի՞նչ դարձրեց, ի՞նչ պիտի ասենք։ Առաջ ասում էինք՝ հաղթած բանակ, բանակի կենացն էինք խմում հոտնկայս, հիմա ո՞ւմ կենացը պիտի խմենք՝ Նիկոլի՞»,-գրում է թերթը:
12:22 - 27 նոյեմբերի, 2020
Դատարանը վարույթ է ընդունել Վլադիմիր Գասպարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը |pastinfo.am|

Դատարանը վարույթ է ընդունել Վլադիմիր Գասպարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանության նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։  Ըստ նախաքննական մարմնի՝ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար: Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2015-2018թթ ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձի հետ հանցակցությամբ իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վարդան Թունյանը մեղադրվում է Լևոն Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու մեջ, որը մեղադրանքի համաձայն՝ դրսևորվել է ՀՀ ոստիկանության զորքերից մեկի զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալուց ազատելու եղանակով։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Թունյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:
14:01 - 01 հուլիսի, 2020
Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին |pastinfo.am|

Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանության նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին։ Այս մասին  տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ Վարդան Լ. Գևորգյանի վարկանիշը հունիսի 27-ի դրությամբ՝ 45 միավոր է։ Ըստ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար: Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին: Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2015-2018թթ ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձի հետ հանցակցությամբ իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վարդան Թունյանը մեղադրվում է Լևոն Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու մեջ, որը մեղադրանքի համաձայն՝ դրսևորվել է ՀՀ ոստիկանության զորքերից մեկի զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալուց ազատելու եղանակով։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Թունյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:
17:40 - 27 հունիսի, 2020
Լեւոն Երանոսյանի գործով դատարանն ուսումնասիրեց Փաշինյան-Օսիպյան զրույցի եւ պայթուցիկների տեսանյութերը
 |armtimes.com|

Լեւոն Երանոսյանի գործով դատարանն ուսումնասիրեց Փաշինյան-Օսիպյան զրույցի եւ պայթուցիկների տեսանյութերը |armtimes.com|

armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, տեւական դադարից հետո այսօր վերսկսվեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործի քննությունը: Վերջին անգամ այս գործով նիստ էր կայացել փետրվար ամսին. դրանից հետո՝ մարտ եւ մայիս ամիսներին նշանակված երկու նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին: Հիշեցնենք՝ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հատուկ միջոցներ գործադրելով, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Խոսքը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների մասին է, երբ քաղաքացիները՝ այդ ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավորությամբ, դուրս էին եկել փողոց՝ իշխող քաղաքական ուժի հրաժարականի պահանջով: Լեւոն Երանոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նշենք, որ դատարանը դեռ ապացույցների հետազոտման փուլում է. այժմ հետազոտվում են 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ նետելու տեսանյութերը: Առաջին տեսանյութի ցուցադրումից հետո Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտարարություն արեց՝ ասելով, որ տեսանյութով ընդհանուր տեսքով ֆիքսված են օրվա իրադարձությունները, սակայն դրանով հնարավոր չէ իրենց գործի լուծման համար էական փաստերը հաստատել կամ հերքել. «Չեն երեւում, թե ինչ պայմաններում եւ ովքեր են կիրառել հատուկ միջոցները, կան նաեւ տուժած անձանց կադրեր, եւ դարձյալ չի երեւում, թե ովքեր են նրանք, ինչ հանգամանքներում են վիրավորվել»,- ասաց նա: Հաջորդ տեսանյութը դարձյալ նույն օրվա իրադարձությունների մասին էր, վերնագրված՝ «Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում»: Դրանում երեւում էր, թե ինչ իրավիճակ էր Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ արձակելուց հետո: Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նույն հայտարարությունն արեց նաեւ այս տեսանյութի վերաբերյալ: Երրորդ տեսանյութում երեւում էին այն կադրերը, երբ Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցների դիմաց պատ կազմած ոստիկաններին տեղեկացնում էր, որ ինքը պատգամավոր է եւ պետք է գնա Ազգային ժողով՝ աշխատանքի: Նա բանակցություններ էր վարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի այդ ժամանակվա տեղակալ Վալերի Օսիպյանի հետ՝ բացատրելով, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ իրեն ուղեցկելու են աշխատանքի. «Այսօր ընդունելության օր է, եւ ես հազարավոր քաղաքացիների պետք է ընդունեմ Ազգային ժողովում»,- ասում էր նա: Տեսանյութում երեւում է, որ Օսիպյանն ասում է, թե ԱԺ բարձրանալ կարող են միայն 4 պատգամավորները, եւ ինքը պատրաստ է նրանց ուղեկցել: Դրան արձագանքելով՝ Փաշինյանն նշում է, որ ոստիկանութնյունը չի կարող իր առաջ պայման դնել՝ ասելով, թե ինքը ինչպես պետք է գնա աշխատանքի, եւ ճեղքելով փշալարերը՝ առաջ է անցնում: Դրանից հետո արդեն իրավիճակը լարվում է, եւ կիրառվում են լուսաձայնային նռնակները:Անդրադառնալով այս տեսանյութին՝ պաշտպան Տիգրան Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ սա ամենակարեւոր ապացույցն է, որին հետագա փուլերում իրենք ավելի առարկայական կանդրադառնան. «Այստեղ հստակ երեւում են մինչեւ հատուկ միջոցներ կիրառելը տեղի ունեցած իրադարձությունները, երբ ցուցարարների մի մասը հրում է ոստիկաններին, արգելապատնեշները բռնության գործադրմամբ գցում ոստիկանների վրա, արդյունքում փշալարերն են քաշվում, բայց կադրերն այստեղ ամբողջական չեն, հետո գալիս է հատուկ միջոցների կիրառումը, ամեն դեպքում, ժամանակագրությունը հստակ է. կոնկրետ ու բազմաթիվ անձանց կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվել, եւ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ. առաջինը եղել է փշալարը, որը մի պահ զսպել է, որ զանգվածային բախումներ չլինեն, բայց երբ արդեն փշալարերը չեն կարողացել այդ ճնշմանը դիմանալ, կիրառվել են սահմանափակ քանակով հատուկ միջոցներ, որից հետո իրադրությունը հանդարտվել է»: Պաշտպանի խոսքով՝ Երանոսյանը չի հերքել, որ կիրառել է հատուկ միջոցներ, պարզապես իրենց  պնդմամբ՝ դրանց կիրառումը եղել է իրավաչափ:
21:40 - 26 հունիսի, 2020
Դատախազությունը հաստատել է Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը |factor.am|

Դատախազությունը հաստատել է Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Երևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուսների մեղադրական եզրակացությունը և գործը ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Տեղեկությունը հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ մեղադրանքի՝ բացահայտվել են Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս: Նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն դրամը: Միևնույն ժամանակ, պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա:  Շարունակությունը՝ factor.am-ում։
15:53 - 26 հունիսի, 2020
Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան |armtimes.com|

Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ ոստիկանության նախկին երկու պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության: Այս մասին տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Հունիսի 19-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ նշված չորս անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով): Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի համար: ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար: Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին էլ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար: ՀՔԾ հաղորդագրությունն առավել մանրամասն՝ այստեղ:
13:25 - 25 հունիսի, 2020