Լույս խմբակցություն

Երևան քաղաքի ավագանու խմբակցություն՝ կազմված «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից։

Այս խմբակցությունից ներկայացված են ավագանու անդամներ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը, Թեհմինա Վարդանյանը։

Նախատեսվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից տրանսպորտային միջոցներ ձեռք բերվեն. Դավիթ Խաժակյան |1lurer.am|

Նախատեսվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից տրանսպորտային միջոցներ ձեռք բերվեն. Դավիթ Խաժակյան |1lurer.am|

1lurer.am: Երևանի խնդիրները պահանջում են փորձառություն, և ես ուրախ եմ, որ մենք հիմա ունենք փորձառու քաղաքապետ, փորձառու փոխքաղաքապետներ՝ ի տարբերություն այն քաղաքապետի, որը փորձառու չէր և իմփիչմենթով հեռացվեց, հիմա դարձել է ընդդիմադիր լրատվամիջոցների սիրելին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Խաժակյանն անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտային խնդրին: Խաժակյանի խոսքով՝ այն լուծումները, որոնք քննարկվել էին Երևանի քաղաքապետարանում Հայկ Մարությանի գլխավորությամբ, չէին կարող բերել խնդրի համակարգային լուծման: Նա նշեց, որ համայնքային միջոցներով և պետական աջակցությամբ խնդիրն արագ հնարավոր չէր լինի լուծել: «Նախատեսվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից այդ տրանսպորտային միջոցները ձեռք բերվեն»,- նշեց Խաժակյանը: Նա ընդգծեց, որ մոտեցում փոխելով՝ կարճ ժամկետում խնդիրը չի կարող լուծվել, բայց դրա լուծման ճանապարհին են:
12:54 - 23 սեպտեմբերի, 2022
Տիգրան Ավինյանը հանդիպել է երեք խմբակցությունների հետ. մոտ օրերս հնարավոր է նա փոխքաղաքապետ նշանակի |news.am|

Տիգրան Ավինյանը հանդիպել է երեք խմբակցությունների հետ. մոտ օրերս հնարավոր է նա փոխքաղաքապետ նշանակի |news.am|

news.am: Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարցն առայժմ ընդգրկված չէ ավագանու առաջիկա նիստի՝ սեպտեմբերի 13–ի օրակարգում, սակայն չի բացառվում, որ հարցն օրակարգում կլինի։ «Ցանկացած հարց, որը պետք է քննարկվի լիագումար նիստի ժամանակ, պետք է ընդգրկված լինի նիստի օրակարգում, այս պահին օրակարգը չի ներառում Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարց, չնայած մինչեւ նիստը ժամանակ ունենք, միգուցե արտահերթ ռեժիմով այդ հարցը ներառվի օրակարգում»,– ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գեւորգյանը։ Իշխող ուժի ավագանու անդամը հայտնեց նաեւ, որ Տիգրան Ավինյանը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 6–ին, հանդիպել է ավագանու բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ «Նախընտրական տարի է, տարբեր քաղաքական ուժեր նույնպես սկսել են նախընտրական հանդիպումներ, արշավներ, քննարկումը եղել է աշխատանքային։ Հանդիպմանը քննարկվել են նախընտրական աշխատանքները»,– ասաց Լուսինե Գեւորգյանը։  «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց՝ սպասվում է, որ առաջիկա երկու օրերին Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարցը կընդգրկվի օրակարգում։ «Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքը բացվել էր Ազգային ժողովի որոշմամբ, որը թափուր է մնացել։ Փոխքաղաքապետի հաստիքն ավելացել էր այն ժամանակ, երբ Արթուր Մեսչյանը լքեց պաշտոնը եւ կար մտադրություն գլխավոր ճարտարապետի պաշտոնը փոխարինել քաղաքապետի տեղակալի պաշտոնով, բայց քաղաքապետի տեղակալների գործառույթների բաժանումները պայմանական են, այնպես չէ, որ եթե ինչ–որ մեկը կոնկրետ ոլորտով է զբաղվում է ու հեռանում, պարտադիր չէ, որ եկողը նույն ոլորտով զբաղվի»,– ասաց Դավիթ Խաժակյանը։ «Լույս» խմբակցությունը դեռ միասնական որոշում չունի Տիգրան Ավինյանի թեկնածության քվեարկության շուրջ, բայց Խաժակյանի խոսքով՝ դեմ չեն քվեարկի։ «2017 թվականից ի վեր, երբ մենք դեռ «Ելքի» կազմում էինք, չի եղել որեւէ քաղաքապետի տեղակալ, ում դեմ քվեարկենք եւ հիմա էլ այդպես չենք վարվի։ Իհարկե, խմբակցությունում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ենք, բայց վստահաբար դեմ չենք քվեարկի»,– ընդգծեց նա։ Ավագանու մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ ասաց, որ խմբակցությունում Տիգրան Ավինյանի թեկնածության քվեարկության շուրջ քննարկում չի ունեցել, հարցը կքննարկվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո էլ որոշում կկայացվի։ «Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը «Իմ քայլի» նախաձեռնությունն էր, մեր խմբակցությունից ես եւ խմբակցության քարտուղարն ենք եղել հանդիպմանը, որը ճանաչողական բնույթ էր կրում։ Մեզ հետաքրքրում էր, թե որ ոլորտն է կուռացիա անելու, ինչ տեսլական ունի այդ ոլորտի զարգացման հետ կապված, ինչպես նաեւ ներկայացրել ենք մեր տեսլականը, թե ինչպես պետք է աշխատի քաղաքապետարանը։ Նիստի ժամանակ ավելի խորքային հարցադրումներ կանենք»,– ասաց Միքայել Մանրիկյանը։ Նշենք, որ Երեւանն այս պահին չորս փոխքաղաքապետ ունի։ Երեւանի քաղաքապետի ընտրություններն անցկացվելու են մեկ տարի հետո՝ 2023 թվականի աշնանը։ Առայժմ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, եւ «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։
12:28 - 08 սեպտեմբերի, 2022
Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր, Թբիլիսիում՝ Երևանի

Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր, Թբիլիսիում՝ Երևանի

Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ պատվիրակության կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Թբիլիսիի քաղաքապետը նկատել է, որ այցը ևս մեկ հնարավորություն է՝ նախանշելու առաջիկա անելիքներն ու քննարկելու նոր ծրագրերը: Կարևորելով երկու քույր քաղաքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները՝ Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր, և Թբիլիսիում՝ Երևանի: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն իր հերթին նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ գործակցության խորացումը: Լևոն Հովհաննիսյանը նաև նկատել է, որ երկու մայրաքաղաքներում մշակութային օրերի անցկացումը նոր որակ կհաղորդի ինչպես բարեկամական, այնպես էլ՝ գործընկերային կապերին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն ոլորտներին, որոնց շրջանակում կարող են ծավալել փոխշահավետ և արդյունավետ գործակցություն՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների:
15:15 - 15 ապրիլի, 2022
Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ստորագրած ավագանու անդամների ցանկը

Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ստորագրած ավագանու անդամների ցանկը

Infocom-ի տրամադրության տակ է հայտնվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ստորագրած ավագանու անդամների ցանկը։ Ստորեւ ներկայացնում ենք նրանց անունները։ 1. Արմեն Գալջյան, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար2. Լևոն Հովհաննիսյան, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար3. Արմեն Կոտոլյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ4. Ավետիս Գասպարյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ5. Արթուր Մայիլյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ6. Նուարդ Վարդանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ7. Վիլեն Գայֆեջյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ8. Վազգեն Դարբինյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ9. Արման Բաբաջանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ10. Անահիտ Ասատրյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ11. Ասքանազ Աբրահամյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ12. Արման Անտոնյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ13. Կարինե Բաղդասարյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ14. Տիգրան Գալստյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ15. Զարուհի Աղաջանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ16. Արմեն Սարգսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ17. Ռուբեն Սիմոնյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ18. Գայանե Եղիազարյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ19. Մարատ Թոխյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ20. Տիգրան Խաչատրյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ21. Լիլիթ Կիրակոսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ22. Արման Հարությունյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ23. Դավիթ Զախարյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ24. Սերգեյ Ապրեսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ25. Աշոտ Սարգսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ26. Արմեն Ղալեչյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ27. Դիանա Քերոբյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ28. Էդուարդ Ավետիսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ29. Մարլենա Ստեփանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ30. Լուսինե Գևորգյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ31. Աննա Պապյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ32. Վահե Օհանջանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ33. Հայկ Միրզոյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ34. Աշոտ Մնացականյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ35. Անուշ Քլոյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ36. Ռաֆայել Ավետիսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ37. Հասմիկ Խաչունց, «Իմ քայլը» խմբակցության անդամ38. Արմեն Ներսիսյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ39. Մարկոս Հարությունյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ40. Միքայել Մանրիկյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ41. Լյուդմիլա Սարգսյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ42. Անի Խաչատրյան, «Լույս» խմբակցության անդամ43. Հակոբ Մելիքյան «Իմ քայլը» խմբակցության անդամ44. Հրաչյա Սարգսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայարփի Բաղդասարյան
14:31 - 21 դեկտեմբերի, 2021
Միայն «Իմ քայլը» խմբակցության ապահոված ձայներով քվորում չէր կարող լինել ավտոբուսների գնման որոշումն ընդունելու համար

Միայն «Իմ քայլը» խմբակցության ապահոված ձայներով քվորում չէր կարող լինել ավտոբուսների գնման որոշումն ընդունելու համար

Այս տարվա փետրվարի 12-ին Երեւանի քաղաքապետարանն արտահերթ նիստով, ի թիվս այլնի, քննարկում էր նաեւ «Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, որով նախատեսվում էր գումար հատկացնել նոր ավտուբուսների գնման համար։ Ի սկզբանե Երեւան քաղաքի 2021թ․ բյուջեով համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կանխատեսվել էր 7,940,000.0 հազ. դրամ, սակայն այն փաստացի կազմել էր 23,633,410.1 հազ. դրամ: Եւ հաշվի առնելով փաստացի կատարողականի արդյունքները՝ հիշյալ որոշման նախագծով նախատեսվել էր այդ գումարը բաշխել մի քանի ուղղություններով, որոնց թվում՝ ավտոբուսների գնմանը։ Ի վերջո, որոշման նախագծով առաջարկվել էր 11,988,460.0 հազ. դրամ ավելացնել «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրին։  Այդ գումարից 1,000,000.0 հազ. դրամը պետք է օգտագործվեր 2021 թվականի նշված ծրագրով ձեռք բերվող ավտոբուսների մաքսազերծման համար, 1,350,500.0 հազ. դրամը՝ 2020 թվականի բյուջեով նույն ծրագրի շրջանակներում պայմանագրային պարտավորությունների անցումն ապահովելու նպատակով, 3,200,000.0 հազ. դրամը՝ 2021 թվականի Երեւան համայնքի բյուջեի շրջանակներում թվով 161 միավոր ավտոբուսների ձեռք բերման՝ 7,200,000.0 հազ. դրամի ֆինանսական միջոցների առկայության ապահովման նպատակով, 6,421,260.0 հազ. դրամը՝ Տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրի շարունակությունը ընթացիկ տարում ապահովելու նպատակով, իսկ 16,700.0 հազ. դրամը՝ տրանսպորտային հոսքերի մոդելավորման ծրագրի ձեռքբերման համար: Սակայն այս հարցի քննարկումն ու ընդունումն այնքան էլ հարթ չեն անցել։ Այսօր Երեւանի ավագանու անդամներ Վահե Գեւորգյանն ու Իզաբելլա Աբգարյանը, օրերս մանդատը վայր դրած Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ արեցին՝ նշելով, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն այս հարցի քննարկումը տապալելու մտադրություն են ունեցել՝ նիստին չներկայանալու եւ քվորում չապահովելու միջոցով։ Որոշումն, այդուհանդերձ, ընդունվել է, Գեւորգյանի, Աբգարյանի ու Երիցյանի վստահեցմամբ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի ու որոշ ավագանիների մեծ ջանքերի շնորհիվ, իսկ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության համաձայն՝ իրենց քաղաքական որոշման արդյունքում։ Սակայն խմբակցության այդ վստահեցումն այնքան էլ միանշանակ չէ։ Այսպես, Երեւանի ավագանու արտահերթ այդ նիստին սկզբում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում է, որ նիստին մասնակցում է ավագանու 35 անդամ։ Օրակարգը ներկայացնելուց հետո, մինչ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը կներկայացներ վերը հիշատակված որոշումը, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ճշտող հարց է հնչեցնում՝ «ավագանու քանի՞ անդամ է գրանցվել»։ Մարությանի պատասխանից հետո՝ գրանցվել է 35 անդամ, Խաչատրյանը շեշտում է՝ «այսինքն՝ առանց ընդդիմության քվորում չկա, շնորհակալություն․․․ Եւ նաեւ առանց 3 անկախ ավագանիների»։ Խաչատրյանի հարցից հետո փոխքաղաքապետը ներկայացնում է քննարկվող հարցի բովանդակությունը՝ այդ թվում ավտոբուսների համար գումար հատկացնելու մասին։ Քննարկումից հետո կազմակերպվում է քվեարկությունը, որի համար գրանցվում է ավագանու 34 անդամ։ Քվեարկության արդյունքներով որոշումն ընդունվում է ձայների 32 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։  Անի Խաչատրյանը չի մասնակցում քվեարկությանը։  Որոշմանը կողմ են քվեարկում «Իմ քայլը» խմբակցությունից Անահիտ Ասատրյանը, Աննա Ջավախյանը, Անուշ Քլոյանը, Արթուր Իսպիրյանը, Արման Անտոնյանը, Արմեն Գալջյանը, Արմեն Սարգսյանը, Գայանե Վարդանյանը, Գրիգոր Երիցյանը, Դավիթ Խաչատրյանը, Էդուարդ Ավետիսյանը, Լեւոն Զաքարյանը, Լիլիթ Պիպոյանը, Լուսինե Գեւորգյանը, Հայկ Մարությանը, Հասմիկ Խաչունցը, Հրաչյա Սարգսյանը, Մարատ Թոխյանը, Պավել Մազմանյանը, Պավել Սարգսյանը, Ռաֆայել Ավետիսյանը, Սաթենիկ Մկրտչյանը, Սերգեյ Ապրեսյանը,Սերգեյ Սարգսյանը, Սիփան Ասատրյանը, Սուրեն Էյրամջյանը, Վահե Գեւորգյանը, Օվսաննա Հովսեփյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արմեն Ներսիսյանը, Մարկոս Հարությունյանը, ավագանու անկախ անդամներ Էռնեստ Ավանեսովը, Իզաբելլա Աբգարյանը։ Ավագանու անկախ անդամ Սերգեյ Գյոզալյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարության ձեռնպահ են քվեարկում։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Ավագանին կազմված է 65 անդամից․ կեսից ավելին առնվազն 33-ն է։ Ուստի, թեեւ «Իմ քայլը» խմբակցությունն ապահովել է որոշման ընդունման համար ձայների նվազագույն քանակը, եւ դեռ ավելին, սակայն խմբակցության հայտարարությունը չի հերքում ավագանու անդամների պնդումը, քանի որ եթե ավագանու 2 անկախ անդամները եւ ավագանու ԲՀ խմբակցության 2 անդամները չգրանցվեին, քվորում չէր ապահովվի, եւ որոշումը չէր ընդունվի։ Հայարփի Բաղդասարյան
18:22 - 18 դեկտեմբերի, 2021
Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել․ Անի Խաչատրյան

Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել․ Անի Խաչատրյան

Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը միացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Թե ինչու է միացել, ավագանու անդամը պարզաբանումներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում։ «Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների (ավագանու անդամների- խմբ․) հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների (ավագանու անդամների- խմբ․) հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին»,- գրել է նա։ Ավագանու անդամը հավանաբար նկատի ունի դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայք՝ armtimes.com-ի, հրապարակած «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ անստորագիր մի հոդվածում նշված տեղեկությանը, թե պատերազմից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Անի Խաչատրյանը հավելել է․ «Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը: Երևանի քաղաքապետ պետք է լինի «Լույս», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող: Հիշեցնեմ, որ մեր ուժի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր։ Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։ Ավագանու մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։
13:40 - 16 դեկտեմբերի, 2021
Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան

Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան

Երեւան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրուցել ենք համայնքային գնումների խնդիրների եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի բացերի շուրջ։ - Պարոն Խաժակյան, բազմիցս անդրադարձել եք Երեւան քաղաքի կարիքների համար իրականացված գնումներում առաջացած տարբեր խնդիրների։ Դրանք ունեցել են նաեւ հանրային հնչեղություն։ Կխնդրեմ խոսել այն հիմնական օրենսդրական բացերի մասին, որոնք հնարավորություն են տալիս գնումների գործընթացները կազմակերպել օրենքում մանեւրներ անելով։ - Առաջին խնդիրը վերաբերում է տեխնիկական բնութագրերին․ այն հիմնական պարամետրերը, որոնք կարող է փոփոխել քաղաքային իշխանությունը կամ պետությունը, գնումը հայտարարած մարմինը, տեխնիկական բնութագրերն են, որոնց փոփոխությամբ հնարավոր է նեղացնել ընտրությունը։  Բնականաբար, նորմալ է, երբ տեխնիկական բնութագրի հիմքում ընկած է որակական հատկանիշների բարելավումը, եւ գնորդն ունի ցանկություն՝ ստանալ ապրանքի լավագույն որակը։ Բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ տեխնիկական բնութագրի մեջ նշվում են երկրաչափական տվյալներ, օրինակ՝ ավտոմեքենայի դեպքում, եւ այդ չափերով, ըստ էության, վճռորոշ է դառնում, թե որ մոդելի մեքենան պետք է գնվի, որովհետեւ քիչ է հավանականությունը, որ եթե 5-6 չափ վերցվի այդ մեքենայից, դա կբավարարի մեկ այլ մեքենայի։ Այս իմաստով՝ տեխնիկական բնութագրերի ձեւակերպումները որոշակի սողանցքեր են թողնում գնումը հայտարարող կողմի համար, եւ այդ սողանցքերով հստակ սահմանվում է, թե ինչ պետք է գնվի։ Թվում է, թե այդ տեխնիկական բնութագիրը շատերին է հնարավորություն տալիս մասնակցելու, բայց երբ դիտարկում ես պարամետրերը, հասկանում ես, որ դրանք մեկ մակնիշի կարող են բավարարել, միայն մեկ ապրանքի, եւ գնումն այդպես էլ լինում է։ Մեկ այլ օրինակ, երբ գրվում են տեխնիկական բնութագրի այնպիսի պարամետրեր, որոնք հակասում են իրար, եւ այն կազմակերպությանը, որը պարզապես մասնակցելու ցանկություն ունի եւ ներսում չունի մարդ, որն իրեն խորհուրդներ կտա, թվում է, որ հնարավոր է՝ այդ պարամետրերով իրեն մերժեն։ Արդյունքում ստացվում է, որ շահում է այն կազմակերպությունը, որի դեպքում այդ պարամետրերն ընդունելի են։ Այսինքն՝ հիմնական խնդիրը տեխնիկական բնութագրերին է վերաբերում, որոնք հնարավոր է այնպես ձեւակերպել, որ իրականում լինի ոչ թե մրցակցային, այլ ի սկզբանե կանխորոշված, որ մեկ կազմակերպություն է հաղթելու։ Եղել է կոնկրետ դեպք, երբ հայտարարվել է մրցույթ, եւ մասնակիցներից մեկը գտել է, որ խնդիր կա տեխնիկական բնութագրերում։ Դրա վերաբերյալ դիմել է եւ գնումը հայտարարող մարմնից պարզաբանում է ստացել։ Հետագայում էլ դիմել է Գնումների բողոքարկման խորհրդին։ Բայց հիմանականում այն դեպքերն են, երբ խնդիրը վերաբերում է շատ բարդ կարգավորում ունեցող գնումների։ Երեւանի դեպքում, օրինակ, աղբամանների գնումն էր, երբ տեխնիկական բնութագրերում գրված էին այնպիսի պարամետրեր, որոնք պետք է բխեին միջազգային ստանդարտից։ Առաջին հայացքից, երբ ընթերցում էիր, թվում էր՝ կարող են լինել այդպիսի բնութագրեր, բայց երբ ծանոթանում էիր միջազգային ստանդարտին, հասկանում էիր, որ իրարամերժ են։ Բայց քանի որ գնումների բողոքարկման խորհրդում քննող անձինք միշտ չէ, որ այդքան խորամուխ են լինում եւ այդպիսի նեղ ոլորտներ են ուսումնասիրում, ստացվում է, որ մակերեսային են նայում եւ ասում՝ ամեն ինչ նորմալ է։ Կոնկրետ դեպք է եղել, որ հաղթել է կազմակերպություն, որը համոզված էր, որ մրցույթը չի վիճարկվի եւ չեն ասի, որ իր պարամետրերը խնդրահարույց են։ Նաեւ վերջերս պրակտիկա է ավելացել, որ քաղաքապետարանը, առանց պայմանագրում նման կետի առկայության, մատակարարից պահանջում է փորձաքննություն, մինչդեռ դրա համար Հայաստանում բավարար պայմաններ չկան։ Ստացվում է, որ եթե կազմակերպությունը մասնակցի մրցույթին, հետագայում կարող է հանձնման-ընդունման ժամանակ ասեն՝ քո ապրանքը չի համապատասխանում, այնինչ ի սկզբանե այդ կետը չէր էլ կարող բավարարվել՝ ելնելով տարբեր տիպի ստանդարտներից։ - Արդյոք Երեւան համայնքի համար անհրաժե՞շտ են առանձին կարգավորումներ՝ հաշվի առնելով այն, որ Երեւան քաղաքի բյուջեն, կարիքները բավականին մեծ են՝ ի համեմատ ՀՀ-ում այլ քաղաքային համայնքների։ - Ճիշտ է՝ Երեւանի հարցում գնումների ծավալը մեծ է, բայց կարգավորումները նույնն են։ Միակ խնդիրը վերաբերում է մշակութային գնումներին, երբ տեխնիկական բնութագրով հնարավոր չէ շատ բան սահմանել։ Օրինակ՝ հնարավոր չէ երգչի համար պարամետրեր սահմանել, որ գա այս կամ այն ոճի երգիչը, որ չգա ռաբիսը, այլ գա քաղաքական ֆոլկլյորի ներկայացուցիչ։ Սա, ըստ էության, անհնար է, եւ դրա համար բաշխում են որպես առանձին ծախս, եւ մեկ անձից գնում են իրականացնում։ Անցած տարվա ընթաքում փոփոխություն իրականացվեց, որ մշակութային գնումները, այդ թվում՝ տեխնիկական բնույթի, դրվեցին մեկ անձի տակ, եւ հիմա հնարավոր է այդ ամբողջ միջոցառումներն իրականացնել մեկ անձից գնումով, ինչն, իհարկե, վատ է, որովհետեւ դաշտում կան մարդիկ, որ ունեն համապատասխան տեխնիկա եւ այլն, բայց միշտ մեկից է գնվելու։ Հարցն այն է, որ մշակութային գնումների տեխնիկական մասի պարամետրերը հնարավոր է սահմանել։ Եթե մեր օրենսդրությունը ճիշտ կիրառվեր, ապա խնդիրների չէինք բախվի, բայց իրենք որոշեցին ամբողջ ծավալը դնել մեկ անձից գնման տակ։ - Անդրադառնանք նաեւ շենքերի, ճանապարհների շինարարության դեպքում իրականացվող տեխնիկական հսկողությանը։ Արդյոք պետք է հսկողությունը վստահել մասնավո՞ր ընկերության, թե՞ կարելի է մասնագիտական խորհուրդներ ձեւավորել եւ դրանց միջոցով գնահատել։ - Տեխնիկական հսկողությունը մասնագիտական աշխատանք է եւ պահանջում է մեծ ռեսուրներ։ Շատերին կարող է թվալ, թե մի քանի հոգի կարող են հետեւել Երեւանում տեղի ունեցող ասֆալտապատմանը, բայց դա անհնար է, ուստի յուրաքանչյուր կտորի համար պետք է լինի իր տեխհսկիչը։ Ակնհայտ է, որ մասշտաբը թույլ չի տա, որպեսզի լինի ինչ-որ խորհուրդ, պետք է լինի վճարովի աշխատանք, միանշանակ։ Կարող է քննարկվել, օրինակ, քաղաքապետարանի կողմից տեխհսկողներ ընդունելու հարցը, բայց դա կլինի անարդյունավետ ծախս, որովհետեւ տեխհսկողություն անհրաժեշտ է որոշակի շինարարական սեզոնների, եւ դա որպես ծառայություն ներգրավելն ավելի արդյունավետ է։ Հակառակ դեպքում պետք է որոշակի հաստիքների համար ընդունել մարդկանց, որոնք աշխատելու են միայն այն ժամանակ, երբ կատարվելու է շինարարություն։ Նույն օրվա ընթացքում կարող է լինել շինարարական աշխատանք ե՛ւ շքամուտքի վերանորոգման տեսքով, ե՛ւ ասֆալտապատման տեսքով, ե՛ւ զուգահեռ կարող է մանկապարտեզի վերանորոգում ընթանալ, եւ այլն։ Հետեւաբար, ստացվում է, որ դրանցից յուրաքանչյուրի համար առանձին տեխհսկողնոր են պահանջվելու, եւ դրանք չեն կարող լինել քաղաքապետարանի աշխատակիցներ։ Իմ կարծիքով՝ պետք է լինի մասնավոր կազմակերպություն, սակայն որոշակի կաշկանդվածություն լինի։ Բայց ռեալ հարցը հանձում-ընդունման ժամանակ է, երբ քաղաքապետարանը պետք է մանրամասն ուսումնասիրի կատարված աշխատանքը, ունակությունները, եւ այլն։ Եթե շինբարեկարգման վարչությունը՝ որպես վերջին ընդունող, աչք չփակի եղած թերացումների վրա, ապա խնդիր չի առաջանա։ Թվում էր՝ բանկային երաշխիքը լավ գաղափար էր, բայց երաշխիքի թիվն այնքան մեծ պահանջ դրեց տեխհսկողների առջեւ, որ գրեթե ողջ շուկան դուրս մնաց, եւ անհասկանալի է՝ ով սկսեց շահել․ մի դեպքում կազմակերպություններ էին, որ բանկային կեղծ երաշխիքներ էին ներկայացնում, մյուս դեպքում կազմակերպություններ էին կամ մարդիկ, որոնց ֆինանսական ռեսուրսներն ուսումնասիրելիս հասկանում ես, որ չէին կարող տիրապետել 38 մլն դրամի, որ տրամադրեին որպես բանկային երաշխիք։ Այս իմաստով՝ ակնհայտ է, որ առնվազն ուսումնասիրության առարկա պետք է դառնա, որ իրականում շինարարներն են վճարում բանկային երաշխիքները՝ շահագրգռված լինելով, որ իրենց աշխատանքը կատարեն․ այսինքն՝ ինչ-որ կազմակերպության փոխարեն վճարում է բանկային երաշխիքի գումարը, եւ այդ կազմակերպությունն իրական տեխհսկում չի իրականացնում։ Այստեղ մի բարդ շղթա է ստացվում։ Կարծում եմ՝ պարզապես պետք է համակարգն առողջացվի, բանկային երաշխիքը պահանջվի, բայց ոչ աստղաբաշխական թվերով, որովհետեւ եթե 5-10 մլն պետք է աշխատես, 30-40 մլն չես տրամադրի, որ երկարաժամկետ սառեցվի, դա պետք է ողջամիտ գումար լինի։ Իսկ քաղաքապետարանը հանձնում-ընդունման ժամանակ պետք է օբյեկտիվ գտնվի եւ աչք չփակի թերացումների վրա։ - Ինչպես արդեն նշեցիք՝ համայնքային միջոցառումներ կազմակերպելիս հաճախ է կիրառվում մեկ անձից գնում, լինում են դեպքեր, երբ գնումը կատարվում է փոխկապակցված ընկերություններից։ Այս մասով ինչպիսի՞ն պետք է լինի հանրային վերահսկողությունը։ Արդյոք նմանատիպ գնման ընթացակարգերը պե՞տք է ուղեկցվեն նաեւ հանրային քննարկում կազմակերպելով եւ որոշումների կայացման փուլում քննարկման տեսակետները հաշվի առնելով։ - Գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն, եւ մասնակցեն նաեւ շահագրգիռ կազմակերպություններ, որոնք պատկերացումներ ունեն, թե ինչն է հնարավոր անել, ինչը՝ ոչ, հասկանալ իրենց բողոքների օբյեկտիվ հիմքերը եւ փոփոխություններ իրականացնել՝ ըստ այդմ։ Բայց, ցավոք սրտի, ինչպես բանկային երաշխիքի, այնպես էլ մշակութային միջոցառումների դեպքում մեկ անձից գնման մասով որոշումներն առանց հանրային քննարկման եղան, ինչը հանգեցրեց նրան, որ շատ կազմակերպություններ դուրս մնացին գործընթացից, եւ ստացվեց՝ «ունքը սարքելու փոխարեն՝ աչքը հանեցին»։ Կարծես՝ հանրային քննարկումների պրակտիկան ընդհանրապես մոռացվել է։ Ինչ վերաբերում է միջոցառումների ժամանակ մեկ անձից գնման պրակտիկային՝ մեր պետական մարմինները հայտարարում են մեկ անձից գնում, այնպես են անում, որ ամսվա վերջին հայտարարեն մեկ անձից գնման մրցույթ, եւ ասում են՝ մարտի 8-ին բան չմնաց, պետք է մեկ անձից գնման միջոցով անենք։ Ստացվում է, որ մարտի 8-ը պատահական առաջացած օր է, ու պետք է մեկ անձից գնումով անեն։ Դրա համար, եթե մրցույթները ժամանակին հայտարարեն, նման խնդիր չեն ունենա։ Նույն խնդիրը եղավ սեպտեմբերի 21-ի միջոցառումներից առաջ։ Եթե թափանցիկություն լինի, հիմնավորում լինի, թե ինչու մեկ անձից, եւ այդ հիմնավորումը լինի օբյեկտիվ, ընկալելի կլինի, եթե ոչ, հասկանալի կլինի, որ իրենց պարզապես հարմար է գնումը մեկ անձից անել։ Արփի Ավետիսյան
21:41 - 27 հուլիսի, 2020
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հանդես է եկել Երևանում 2015 թվականից գործող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը վերանվանելու նախաձեռնությամբ: Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ առաջարկվում է Երևանին պատկանող դպրոցն անվանափոխել «Հայ-ռուսական գեղասահքի դպրոց» անվամբ: «Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է ՌԴ Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինայի՝ Բաքվում արած հայտարարությունից հետո: Բաքվում հանկարծ նա դարձել է «ցեղասպանագետ»՝ խոսելով հայերի գործած «հանցանքների», Խոջալուի դեպքերի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին: Նախագիծը պատրաստ է, մենք առաջարկում ենք մյուս երկու խմբակցություններին միանալ նախագծին, ինչը հնարավորություն կտա հարցը բերել օրակարգ: Նիստի ընթացքում ավագանու մյուս երկու խմբակցություններն իրենց համաձայնությունը տվեցին հարցը օրակարգ ներառելու համար: armenpress.am
09:12 - 22 մարտի, 2019
Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը դատական հայց է ներկայացրել ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյան  դեմ

Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը դատական հայց է ներկայացրել ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյան դեմ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ․ ««Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ մեղադրելով իրեն զրպարտելու մեջ։ Դատական հայցի առիթ է հանդիսացել ավագանու վերջին նիստին քաղաքապետին ուղղված իմ հարցադրումը տվյալ պոլիկլինիկայում առկա խնդիրների վերաբերյալ, որի ընթացքում կարծիք եմ հայտնել, որ Սամվել Սարգսյանը «աննախադեպ կոռուպցիոներ» է և շարունակում է ղեկավարել համայնքապատկան պոլիկլինիկան։  Կարծիքիս համար հիմք է հանդիսացել նախորդ տարի Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներիս կողմից իրականացված ուսումնասիրությունները և բուժանձնակազմի կողմից տրամադրված տեղեկությունները:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, այն է պաշտոնեական լիազորություններն դիտավորությամբ անցնելը։   Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ս․Սարգսյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ գույքի վրա 3 մլն դրամի չափով, ինչի հետևանքով բոլոր բանկային հաշիվներս սառեցված են և խնդիրներ են առաջացել ֆինանսական պարտավորություններիս կատարման հարցում։ Դատարանը գործը վարույթ է ընդունել բավականաչափ արագ և արգելանք է դրել գույքիս վրա հնարավոր առավելագույն չափով։ Ի դեպ, գույքի վրա կալանք դնելը դատավորի հայեցողությամբ է։ Իմ դեմ ուղղված դատական հայցի և արգելանքի մասին տեղեկացել եմ ոչ թե պաշտոնական ծանուցմամբ, այլ տեսնելով բանկային հաշիվներիս սառեցված լինելը։  Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ անձի նկատմամբ քրեական գործի փաստերի բացահայտման հարցում առանցքային է եղել իմ մասնակցությունը, Ս․Սարգսյանի կողմից այս քայլը գնահատում եմ որպես ճնշում կատարելու փորձ ավագանու անդամի գործունեության նկատմամբ, իսկ դատարանի որոշումը գույքիս նկատմամբ այդչափ մեծ արգելանք սահմանելու վերաբերյալ համարում եմ չհիմնավորված և վիճարկելի։ Տեղյակ եք, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միակն է, որը նախկին իշխանությունների կողմից հանձնվել է հավատարմագրային կառավարման և հավանաբար իներցիայով Ս․Սարգսյանը կարծում է, որ կարող է անխոչընդոտ շարունակել իր պաշտոնավարումը նաև նոր իրավիճակում, իսկ մեր խմբակցության գործողությունները կաշկանդել այս դատական հայցով։  Ենթադրյալ այդ կարծիքին պատասխանում եմ՝ ՈՉ, որպես ավագանու անդամներ և այդ քրեական գործի շրջանակներում ցուցմունք տված անձինք հետամուտ ենք լինելու կոռուպցիայի և կոռուպցիոների բացահայտմանը և շարունակելու ենք պնդել, որ պոլիկլինիկան պետք է վերադարձվի համայնքին»։   
06:39 - 07 մարտի, 2019