Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Համայնքին պատճառվել է ավելի քան 60 մլն դրամի վնաս․ Վանաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Համայնքին պատճառվել է ավելի քան 60 մլն դրամի վնաս․ Վանաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  կատարված քննչական և դատավարական այլ գործողություններով պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի (Սամվել Դարբինյան, համայնքը ղեկավարել է 1999-2016 թթ․) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի ղեկավարը, 1999-2016թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2003թ. կազմակերպել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ հասցեի 1.900քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մրցույթ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել մրցույթին մասնակցության իրավունք չունեցող նրա եղբայրը, որից հետո վարձակալությամբ տարածքը տրամադրվել է վերջինիս ՍՊ ընկերությանը, որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս: Բացի այդ, 2004թ. փետրվարի 16-ին, 3.845.400 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի հասցեում գտնվող 850.0 քմ մակերեսով կառույցը  371.620 ՀՀ դրամի դիմաց գրանցվել է որպես որդու սեփականության իրավունք՝ արդյունքում համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս: Քննությամբ պարզվել է, որ 2002-2006թթ. ընթացքում համայնքի ղեկավարը նույն քաղաքի տարբեր հասցեներում գտնվող՝ տարբեր մակերեսներով տարածքները գրանցել է իր հարազատների սեփականության իրավունք, որի արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ  60 մլն դրամի վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /4 դրվագ/, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:03 - 15 հոկտեմբերի, 2021
Լոռու մարզում պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով 4 քրեական գործ է հարուցվել. Դատախազություն

Լոռու մարզում պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով 4 քրեական գործ է հարուցվել. Դատախազություն

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական ծրագրով գյուղական տնտեսություններին տրամադրվող վարկերի նպատակային օգտագործման խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքները պետության կողմից մասնակի սուբսիդա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը նպաստելը:   Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պահանջվել են տեղեկություններ՝ 2019-2020թթ. ընթացքում հիշյալ ծրագրով տրամադրված վարկերի շահառուների և վարկերի օգտագործման վերաբերյալ: Նախարարությունից ստացվել է 2019թ. ամբողջ տարվա և 2020թ. երեք եռամսյակներում իրականացված 125 ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերըի փաթեթները, որոնցից 33-ը Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։ Արդյունքնում նշված 33 դեպքերից 26-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3-ով նախապատրաստվող նյութերի ընթացքը դեռևս չի լուծվել: Իսկ 4 դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ կառավարության 2019թ. մարտի 7-ի թիվ 184-Լ որոշմամբ սահմանված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության զարգացման նպատակով ՀՀ Լոռու մարզի բնակիչներին ՀՀ–ում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով կնքված պայմանագրով 2019թ. տարբեր ժամանակահատվածներում տրամադրվել են 3.000.000-ից մինչև 6․000․000 ՀՀ դրամ գումարի չափով վարկեր, որոնք վարկառուների կողմից օգտագործվել են ոչ նպատակային. դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող անասնապահության զարգացմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությանը: Մնացած 92 փաթեթներով ուսումնասիրությունները շարունակվում են, առաջիկայում, ելներով արդյունքներից դրանցով ևս կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։
15:56 - 14 սեպտեմբերի, 2021
Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ է Ջրաշեն համայնքի ղեկավարը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կատարել է չարաշահումներ: Մասնավորապես՝  համայնքի ղեկավարը, խախտելով համայնքին պատկանող հողամասի՝ աճուրդով վաճառելու կարգը, թերթում հողամասն աճուրդով վաճառելու մասին որևէ հայտարարություն չտեղադրելով, կադաստրային գործին կցել է տպագիր մամուլի օրինակ, թե, իբր արվել է համապատասխան հայտարարությունը, այնուհետև կազմակերպել և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որի արդյունքում 2006թ. հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարել է իր որդուն: Այնուհետև՝ նույն թվականի հոկտեմբերին, որդու հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է նրան, իսկ վերջինս 2006թ. նոյեմբերին նույն հողամասը, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության է հանձնել Հայաստանում գործող  հեռահաղորդակցության օպերատորներից մեկին և մինչև 2021թ. հունիսի 30-ն  ընկած ժամանակահատվածի համար հիշյալ կազմակերպությունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.259.996 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքից և այդ գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 17.259.996 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։ Բացի այդ, համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով հողամասի ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ, որևէ միջոց չի ձեռնարկել՝ հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
13:36 - 17 օգոստոսի, 2021
2021թ առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք

2021թ առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից: «Ըստ այդմ՝ 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նման 1 դեպք էր արձանագրվել: Նման տարբերությունը պայմանավորված է մարզի տարածքում ընտանեկան բռնությունների դեպքերից տուժած քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին դիմելու հարցում ցուցաբերվող ակտիվությամբ, ինչպես նաև նման դեպքերին քրեաիրավական գնահատականներ տալու հարցում մարզի դատախազության կողմից ցուցաբերվող ընդգծված հետևողականությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018թ. հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Հիմնվելով այս իրավակարգավորման վրա՝ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2021թ.-ի ընթացքում հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է 10 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 118-րդ հոդվածների, մեկ դեպքում՝ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 118-րդ հոդ­վա­ծի և 137-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հատկանիշներով: Օրինակ՝ մեկ դեպքում Ալավերդի քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ամուսինը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում կինը տվել է հաղորդմանը նույնաբովանդակ բացատրություն՝ հավելելով, որ ամուսինը նախկինում նույնպես իր նկատմամբ գործադրել է բռնություն, սակայն հաշտվել է նրա հետ և որևէ բողոք, պահանջ չի ներկայացնում: Ամուսինն իր բացատրությամբ չի հերքել, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իրենց բնակարանում ծեծի է ենթարկել կնոջը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մարմնական վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ամուսինը կնոջը ծեծի ենթարկելու համար 2020թ.-ի հունիսի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության աոաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտվել է 40000 ՀՀ դրամ տուգանքի:      Սակայն հաջորդ իսկ օրը՝ 2020թ. հունիսի 2-ին, վերջինս կրկին ծեծի է ենթարկել կնոջը, որի վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Նյութերում առկա փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում, գնահատելով, որ իր անօգնական վիճակի փաստի ուժով կինը չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը, նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ: Կամ՝ մեկ այլ դեպքում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի շենքերից մեկի բնակիչը ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։00֊ի սահմաններում, որդին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում բնակարանում դանակով հարվածներ է հասցրել իր դեմքի և գլխի շրջաններում ու պատճառել մարմնական վնասվածքներ։ Որդին իր բացատրությամբ չի հերքել, որ վիճաբանել է հոր հետ և դրա ընթացքում սեղանի վրայից վերցրած խոհանոցային դանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է նրա գլխի շրջանին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքների մի մասը հասցվել են սուր կտրող գործիքի (դանակի) ներգործությունների հետևանքով, իսկ մի մասը՝ բութ, կոշտ առարկաների հատվածների կամ գործիքների՝ այդ թվում նաև կարող էին առաջանալ դանակի բութ հատվածների հետևանքով։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անձը, մինչև վերոհիշյալ  դեպքը, կրկին վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում ձեռքին գտնվող երկաթյա հարթաշուրթով հարվածել է նրա գլխին, որի վերաբերյալ Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Այսինքն՝ այդ դեպքում ևս ակնհայտ է եղել որդու և հոր միջև առերևույթ ընտանեկան բռնությանը բնորոշ փոխհարաբերությունների առկայությունը, վերջինիս՝ անօգնական վիճակի փաստի ուժով իր իրավունքները պաշտպանել չկարողանալու հանգամանքը, ինչից ելնելով՝ նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Ընդհանուր առմամբ, նշված 10 քրեական գործերով ընտանեկան բռնությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 10 անձանց նկատմամբ: Իսկ 2 քրեական գործ՝ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար, որոնցով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Հաշվի առնելով, որ բռնությունների գործադրման դեպքերն ընտանիքներում կրկնվել են, իսկ ոստիկանությունը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ունի ընտանիքում բռնության կանխարգելմանը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված միջոցառումներ իրականացնելու կոնկրետ հանձնառություններ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանին: Մարզի դատախազն ընդգծել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ընտանեկան բռնությունների նախականխման, կանխման, խափանման և արձանագրման, ընտանիքի անդամների նկատմամբ բռնություններ կիրառած անձանց վարքագծի նկատմամբ հսկողության, օրենքով նախատեսված ներգործության միջոցների կիրառման աշխատանքներն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:      
12:36 - 27 հուլիսի, 2021
Ավարտվել է Լոռու մարզի բնակիչներին ընտրակաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Լոռու մարզի բնակիչներին ընտրակաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչներին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերը նշված գյուղի բնակչուհի Ն. Ա.-ն իր համագյուղացիներին առաջարկել է տարբեր չափերի կաշառք: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն: Մասնավորապես, Ն. Ա.-ն, ում գործատուն` «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդի Ս. Հ.-ն, նույնպես առաջադրված է եղել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով 2021 թվականի հունիսի 18-ին իր համագյուղացուն անձամբ առաջարկել է 10.000-20.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն վերջինս մերժել է: Այնուհետև Ն. Ա.-ն իր բնակարան է հրավիրել մեկ այլ համագյուղացու և արտահերթ ընտրություններին նույն դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար որպես առավելություն խոստացել է զիջել նախկինում իր կողմից մատուցած ծառայությունների արդյունքում գոյացած 7500 ՀՀ դրամի չափով պարտքը: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:14 - 02 հուլիսի, 2021
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 48/4, 50/3, 50/5, 50/6, 60 շենքեր, Գայի պող. 21, 23, 27, 28, 31, 52 շենքեր, Բագրևանդ թաղամասի սեփական տներ, թիվ 250 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Նոր Արեշ 22փ. 13-64; 24փ. 31-54 սեփական տներ, Էրեբունի փ. 22 շենքի 1-45 բնակարաններ և 26 շենքի 1-45 բնակարաններ, 11:00-17:00 «Լիդիա» արտադրական կոպերատիվ, «Կարմիր Բլուր» ՍՊԸ, քաղ․«Մ․Զաքարյան», քաղ․ «Մ․Փոլադյան», «Ա-Ս-ինվեսթմենթս», «Արկոմպ», «Յուքոմ» ընկերություններ, Կիրառական քիմիայի ինստիտուտ, «Արիակ» ՓԲԸ, «Վեոն Արմենիա», «Ռեգնուս», «Սպայկա», «Էկոֆորմ», «Յունիքիմ», «Սպայկա», «Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ-ներ, «Արարատ» արտադրական կոոպերատիվ, Արշակունյաց պող․ 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտա, Շիրակի փողոցի սեփական տներ, Արշակունյաց պող․ 135ա, 135բ, 135գ, 135դ, 135ե, 135վ շենքեր, Արշակունյաց պողոտայի սեփական տներ, Արշակունյաց պող․ 44/1, 44/2, 44/3, 46, 46/1, 46/2, 135, 292ա, 330 շենքեր, Մանանդյան փ․ 1, 1Ա, 1/2, 3 շենքեր, Մայիսի 9-ի փ․15, Նիզամի փ․1, 55 շենքեր, Կաշեգործների փողոցի սեփական տներ, Արտաշիսյան փ․ 55/13, 53/14, 53/15, 57/12, 59, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69 շենքերը, Չեխովի փ․ 27, 29, 31, 31/1, 33, 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան 1-ին փակ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 4-րդ թաղ․ 11 շենք, Շերամի, Րաֆֆու (Ռոբոտներ տարածք) փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Գետափ, Արագածավան և Թլիկ գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի, 10:00-13:00 Խաչփառ և Այգավան գյուղեր մասնակի, 10:30-16:00 Արաքսավան գյուղ մասնակի, 13:00-16:00 Մասիս քաղաք 1, 2 փողոցներ մասնակի, Նոր թաղամաս մասնակի, 14:00-16:00 Զորակ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-13:30 Ջերմուկ քաղաք` Ձախափնյա թաղամաս և Երևանյան խճուղի մասնակի, 10:00-15:00 Արտաբույնք գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Քասախ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախի «Լուսին» ՍՊԸ, Նևրոզների կլինիկա, Զինմաս, Մուշ և Ծիրանանոց թաղամասեր, «Վեոլիա Ջուր» և «Գրանիտ» ընկերություններ, 11։00-14։00 Մայակովսկի գյուղ և հարակից տարածքներ, 11։00-16։30 Պռոշյան գյուղ մասնակի, Պռոշյանի Գոմեր թաղամաս, 1-2 թաղամաս, ՊՆ զորամաս, «Ա․Լ․Լ ԳԱԶ», «ԱԻՍԱ» ՍՊԸ-ներ, «Հ․ Բալայան», «Արթին Զակարի» ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղ՝ ԱԻՆ, «Վարազդատ» ՍՊԸ, «ԼՍԱԳ» գազալցակայան, ԱԱԾ զորամաս, ԿՈՈՊ «Ույուտ», ԿՈՈՊ «Լիլիթ», «Ունիվերսալ» ՍՊԸ, «Թամարա և Անի», «Տրանսգազ», «Լիվա–Դեկոլ», «Ֆարե-Դար», «Զովունի» ՍՊԸ-ներ, 11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, Գառնի գյուղ մասնակի, Եղվարդ քաղաք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր Թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-16։00 Մարտունի քաղաք՝ Մյասնիկյան փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-16։30 Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սարուխան, Գանձակ, Կարմիր գյուղեր, Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամասի վերջնամասի բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատի թիվ 8 նոր դպրոց, Կարմիր գյուղ՝ «Յուքոմ» ընկերության բջջային կայան, «Կարիշ» գազալցակայան, Սարուխանի թիվ 1 դպրոց, ջրային տնտեսությունից սնվող բոլոր բնակիչ-բաժանորդներ և «Վեոն Արմենիա» բջջային կայան, Լոռու մարզում՝ 11:00-14:00 Տաշիր քաղաք՝ 1-14 թաղամասեր, Երևանյան, Էրեբունի, Պուշկինի, Աբովյան, Դեմիրճյան, Գագարինի, Նաիրի, Կրուպսկայա, Շիրազի, Գետափնյա, Դպրոցականների, Լճափնյա, Օրջոնոկիձե, Արևային, Լատիշական, Խուդյակովի, Օրբելի, Գորկի, Խանջյան, Գրիբաեդովի, Թումանյան, Ջահուկյան փողոցներ, Լեռնահովիտ, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա գյուղեր:
09:11 - 18 հունիսի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Համբարձումյան փ. 6, 8 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դավիթ Մալյան նրբ․ 5, 6, 7, 8, 9, 10, 11 շենքեր, Դավիթ Մալյան փ. 20, 22 շենքեր, թիվ 96 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Մալյան փող. 8 և 10 շենքեր, Սարի Թաղ 13 փողոցի սեփական տներ և Սարի Թաղ 19 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Էրեբունի փ. 20, 22 շենքեր (46-90բն.) Դիմիտրովի փ. 96-135 սեփական տներ; 1-ին նրբ. 1-15 սեփական տներ և 2-րդ նրբ. 1-15 սեփական տներ, 11:00-17:00 Հ․Հովհաննիսյան, Մարկվարտի փողոցների սեփական տներ, Աէրացիա թաղ. 1, 1/1ա, 2, 2/1ա, 3, 3/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փ. 138, 140/3, 150/17, 178/2, 186/14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մյասնիկյան պողոտա, Գերցենի, Էմինեսկու, Բուսաբանական փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեփսիուսի փ. 25 շենք, Արաբկիր 25 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հաղթանակ թաղ․ 1 փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Ռանչպար գյուղ մասնակի, 10:00-13:00 Մասիս քաղաք` Կայարանի և 2-րդ թաղամասները մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արալեզ, Սուրենավան Լանջառ և Ուրցալանջ գյուղեր մասնակի, Զանգակատուն և Վարդաշատ գյուղեր, 10:00-15:00 Նորամարգ և Սայաթ-Նովա գյուղեր մասնակի, 10:30-16:00 Հովտաշեն գյուղ մասնակի, 10:30-16:30 Դարակերտ գյուղ, Խաչփառ, Ղուկասավան և Նորաբաց գյուղեր մասնակի, 13:00-16:00 Մասիս քաղաք՝ Նոր և 3-րդ թաղամասներ մասնակի, Քաղաքապետարան, “Վեոն Արմենիա” ընկերության գրասենյակ, թիվ 2-րդ դպրոց, Հիվանդանոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Արտաբույնք գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Եղվարդ քաղաք` Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր Թաղ, Նար Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ձորաղբյուր, Գեղաշեն, Բալահովիտ և Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, Գառնի գյուղ մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00-14։00 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Մակվիչ” ՍՊԸ, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաներ, 11։00-12։00 Գավառ քաղաք՝ Սայադյան փողոց մասնակի, “Վարսենիկ Շահինյան” ԱՁ, “Հայէկոնոմբանկ” ընկերություն, Գավառի արվեստի դպրոց, Գավառի կենտրոնական հրապարակ և հարակից բնակիչ-բաժանորդներ, 14:00-15:00 Գավառ քաղաք՝ Մշակույթի տուն, “Վեոն Արմենիա” ՓԲԸ, Գավառի կենտրոնական հրապարակ և հարակից տարածքի բնակիչ-բաժանորդներ մասնակի, “Վարսենիկ Շահինյան” ԱՁ, “Հայէկոնոմբանկ” ընկերություն, Գավառի արվեստի դպրոց, Գավառի կենտրոնական հրապարակ և հարակից բնակիչ-բաժանորդներ, 15:30-16:30 Գավառ քաղաք` Քաղաքապետարան և հարակից բնակիչ- բաժանորդներ, Հերոս քաղաք՝ Նովորոսիյսկ փողոցի բնակիչ-բաժանորդներ, կենցաղի տուն, “Կ․ՈՒ․Լ․Ռ․Ո” ՍՊԸ, “Արմեն Հովեյան” ԱՁ, Արծրուն եղբայրներ փողոցի բնակիչ-բաժանորդներ մասնակի, 14։30-16։30 Հրազդան քաղաք՝ Հակակոռոզիոն ձեռնարկություն, Գագարինավանին հարակից “Գարչինո”, “ՇԽՄՎԳ”, “Բազիս ՍԱՌ”, “ԱՄԱ Կոմպրեսոր” ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 11:00-15:30 Գետավան և Օդանավակայան գյուղեր, 11:00-17:00 Շահումյան գյուղ,   Սյունիքի մարզում՝ 11:00-17:00 Տեղ և Մուծք գյուղեր մասնակի:
09:19 - 15 հունիսի, 2021
Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն 8 մարզերի ու Երևանի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն 8 մարզերի ու Երևանի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`    Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արամի փ. 64, 82-84 շենքեր, Էկոնոմիկայի նախարարություն, Ամիրյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ֆրունզեի, Թ․Սարյան, Լ․Խաչիկյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկու փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 2 շենք, Նոր Արեշ 2փ. 1-30; 29-62; 4փ. 1-46; 45-59; 11փ. 13-40 սեփական տներ, Մուրացան փ. 125-184; 130-138 /զույգ/ սեփական տներ,  Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Կարբի, Արտաշավան, Սաղմոսավանք, Ուշի և Բազմաղբյուր գյուղեր,  Արարատի մարզում՝ 10:00-15:00 Նորամարգ գյուղ մասնակի, 10:00-16:00 Մասիս քաղաք` 2-րդ և Կայարան թաղամասներ մասնակի, “Գոլդեն ֆիշ”, “Հայջրմուղկոյուղի”, “Տրանսշին” ՓԲԸ-ներ, “Բերմա” ԲԲԸ, ԱՁ “Գրետա Ավագյան”, “Սեփականատեր Լաֆիկ” ՍՊԸ, “Խոր Գագ” ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լուսառատ և Լանջառ գյուղեր մասնակի, 10:30-14:30 Մասիս գյուղ մասնակի, 10:30-16:00 Դիմիտրով գյուղ մասնակի, 13:00-15:00 Հովտաշատ գյուղ մասնակի,  Վայոց Ձորի մարզում՝ 10:00-14:00 Հերմոն գյուղ մասնակի,  Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Եղվարդ քաղաք՝ թիվ 3, 5, 8 շենքեր, Երևանյան փողոցի բաժանորդներ, Համայնքապետարան, “Վեոլիա Ջուր” ընկերություն, Անշարժ Գույքի Կադաստրի Կոմիտե, ՔԿԱԳ տարածքային բաժին, ԱԱԾ, Ազգային արխիվ, Ընտրական թիվ-26 ընտրատարածք, ԴԱՀԿ, Մարզային ներկայացուցչություն, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն, Բալահովիտ, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, Գառնի գյուղ մասնակի,  Գեղարքունիքի մարզում՝ 14։30-16։30 Գեղամավան, Ծաղկունք, Գագարին, Դդմաշեն, Զովաբեր համնայնքներն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, “Գագարին” ՍՍԿ, “Պահուստ” ՊՈԱԿ, Գագարինի արտադրական բազա, «ՀԿՀ-ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ» Սևանի միջշրջանային միավորում ՍՊԸ, “ՇԽՄՎ”, Սեդամի, “Տելեմակ”, “Անանուխ”, “Գրին Ֆարմեր” ՍՊԸ-ները, «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Կաթնառատ, Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս գյուղեր,  Տավուշի մարզում՝ 13:00-14:00 Իջևան քաղաք՝ Օհանյան, Մյասնիկյան, Մեհրաբյան, Ասլանյան փողոցներ, Երևանյան, Բլբուլյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Սյունիքի մարզում՝ 11:00-17:00 Գորիս քաղաք՝ Մաշտոցի փողոց մասնակի, Մուծք և Տեղ գյուղեր մասնակի, 16:00-17:00 Սիսիան քաղաք՝ Որոտան փ. 2 շենք, Չարենցի փ. 2, 4 շենքեր: 
09:51 - 14 հունիսի, 2021
Երեխաներին տրամադրվող ամբողջ դեղորայքը պետք է պետպատվերով լինի․ Ռոբերտ Քոչարյան |hetq.am|

Երեխաներին տրամադրվող ամբողջ դեղորայքը պետք է պետպատվերով լինի․ Ռոբերտ Քոչարյան |hetq.am|

hetq.am: Տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների համար նախատեսված դեղորայքը պետք է ամբողջությամբ իրականացնել պետպատվերի շրջանակներում։ Այսպիսի համոզմունք հայտնեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նխագահ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանում նախընտրական հանդիպման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն դիտարկմանը, որ պետպատվերի շրջանակում տրամադվող դեղորայքի ցանկը սահմանափակ է և կարիք կա այն ընդլայնելու։ Քոչարյանը զարմանք հայտնեց՝ լսելով, որ պետությունն իր վրա ամբողջությամբ չի վերցրել հիվանդություն ունեցող երեխաներին դեղորայքով ապահովելու հարցը։ Երկրորդ նախագահը շեշտեց, որ դա առաջնային լուծման հարց է, և խոստացավ իշխանության գալու դեպքում անպայման լուծել այդ հարցը, հատկապես եթե խոսքը անապահով ընտանիքների մասին է։  Շարունակությունը՝ hetq.am-ում։
14:06 - 12 հունիսի, 2021
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Արեշ 2փ. 29-62; 4փ. 45-59; 11փ. 13-40 սեփական տներ, Մուրացան փ. 125-184 սեփական տներ, Ավան՝ Աղի Հանքի նարկոլոգիական դիսպանսեր, Աճառյան փ. 2/1, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 11 փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 115 դպրոց, Կաշեգործների փողոցի սեփական տներ, թիվ 65 դպրոցը, Ֆրունզեի փ․ 60ա շենք, Բագրատունյաց պող․ 53 շենք, Ֆրունզեի, Թ․Սարյան, Լ․Խաչիկյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաշինջաղյան փ. 192, 194, 196, 188 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Նոր Արեշ 27փ. 18-54; 36փ. 17-30 սեփական տներ, Էրեբունի փ. 28, 30, 32, 34 շենքեր, 11:00-17:00 Հր.Քոչարի փ. 165, 171 շենքեր, Զարյան փ. 1/2 շենք, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր- մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Լեռնագոգ գյուղ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Նորամարգ և Ռանչպար գյուղեր մասնակի, 10:00-13:00 Վեդի քաղաք` Կասյան փողոց մասնակի, Ավշար գյուղ մասնակի, 10:00-14:00 Արտաշատ քաղաք` Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան և Շահումյան գյուղեր, 10:00-15:00 Զանգակատուն գյուղ, Վարդաշատ, Ուրցալանջ գյուղեր մասնակի, Ուրցաձոր գյուղ «Ղ-Տելեկոմ», «Յուքոմ», «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայաններ, Հայկական զորամասեր, «Հայէրոնավիգացիա», «Զովաշեն» հեռուստակայան, «Հիդրոմետ կայան» ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Դիմիտրով գյուղ մասնակի, 10:30-16:00 Լանջազատ գյուղ, 14:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Անդրանիկի, Արազի, Նարեկացի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Խանջյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Շիրվանզադեի, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Եղեգիս գյուղ մասնակի, 10:00-16:00 Կապույտ գյուղ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ քաղաք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր Թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Նոր Գեղի գյուղ մասնակի, «Երկրաբան», «Լիդեր», «Կերախոհանոց», «ՇՄՇ», «Սառնարան-2», «Աղավնի», «Լորի» ընկերություններ, «Լուսակաթ» թռչնաֆաբրիկա և «Երևան Ջուր» ընկերություն, Նոր Գեղիի Բանավան թաղամաս, Լուսակերտի «Զին/մաս», Ճգնաժամային Կառավարման Պետական Ակադեմիա, «Ղ-Տելեկոմ» բջջային կայան, «Արմբազալտ» ՓԲԸ, Հարություն Թ/ֆաբրիկա ոչ բնակիչ- բաժանորդներ 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Բալահովիտ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-15:00 Դսեղ գյուղ:
09:32 - 09 հունիսի, 2021
Մեկուկես ժամում Լոռիում հայտնաբերվել է առերևույթ ապօրինի փայտանյութով 19 բեռնատար

Մեկուկես ժամում Լոռիում հայտնաբերվել է առերևույթ ապօրինի փայտանյութով 19 բեռնատար

ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից որդեգրված՝ ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խստացման շրջանակներում մարզի տարածքում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունն ու օպերատիվ աշխատանքը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ «Մասնավորապես, մարզի դատախազության կողմից տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի, Վանաձոր քաղաքի Տարոնի, Բազումի և Սպիտակի բաժինների ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ, համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 2021 թվականի հունիսի 04-ին՝ ժամը 03։00-ից 04։30-նն ընկած ժամանակահատվածում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Լոռու մարզի վարչական տարածքում հայտնաբերվել և զննության է ենթարկվել թվով 19 տարբեր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոց: Զննության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 84 խմ ծավալով առերևույթ ապօրինի փայտանյութ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ ստուգմամբ պարզվել է, որ նշված փայտանյութը տեղափոխած անձինք չունեն դրանց ձեռքբերման վերաբերյալ համապատասսխան փաստաթղթեր կամ եղած փաստաթղթերում ներկայացված տվյալները չեն համապատասխանել հայտնաբերված փայտանյութի իրական քանակին, ինչպես նաև ներկայացվել են վաղեմությամբ հին փաստաթղթեր։ ՀՀ դատախազությունից հայտնում են, որ հայտնաբերված տրանսպորտային միջոցները և ամբողջ փայտանյութը տեղափոխվել է համապատասխան ստորաբաժանումների հատուկ պահպանվող տարածքներ։ Նշված բոլոր դեպքերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների ընթացակարգով նախաձեռնվել են քրեաիրավական գործընթացներ։
19:36 - 04 հունիսի, 2021
Լոռու մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 18 պաշտոնատար անձի մեղադրանքներ են առաջադրվել

Լոռու մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 18 պաշտոնատար անձի մեղադրանքներ են առաջադրվել

Ապօրինի ծառահատումների և դրանց առնչվող կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը ՀՀ Լոռու մարզում լայն թափով շարունակվում է, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:Լոռու մարզի դատախազության հետևողականության և դատախազների կողմից արդյունավետ, պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ապօրինի ծառահատումների առնչությամբ 2021թ. ընթացքում հարուցված քրեական գործերով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար տվյալների գնահատմամբ ընդհանուր 18 պաշտոնատար անձի՝ տարբեր անտառային տնտեսությունների անտառպետությունների անտառապետեր, անտառապահներ, ինժեներներ, առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ վերջիններս, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում արձանագրել անտառխախտման դեպքերը, ստուգել բնափայտի մթեր­ման, անասունների արածեցման, խոտհունձի և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց ծառայութ­յան նկատմամբ դրսևորել են ան­բարե­խիղճ և անփույթ վերաբերմունք: Պաշտոնեական պարտակա­նութ­­յունները պատշաճ չկատարելով՝ նրանք իրենց հսկողությանը վերապահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, կազմել են ապօրինի ծառա­հատում չկատարվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ անտառխախտման արձանագրություններ: Արդյունքում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է 943 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի հատում, որի հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 31 մլն ՀՀ դրամի չափով վնաս: Նշված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում գործերի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու, այդ թվում՝ բնությանը պատճառված վնասը վերականգնելու, ինչպես նաև այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։ Լոռու մարզի դատախազի կողմից իրավասու մարմնին ներկայացվում է իրենց պաշտոնավարումը դեռևս շարունակող պաշտոնատար անձանց հետագա գործունեությունը կասեցնելուն ուղղված միջնորդություններ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:45 - 03 հունիսի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Դրոյի փ. 12 շենք, Բագրատունյաց պող․ 7 շենք, Ավան՝ Դուրյան թաղ. 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50 շենքեր, թիվ 5 և 10 մսուր-մանկապարտեզներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն խճ. 1, 2, 3, 4, 5 շենքեր, 11:00-17:00 Շրջանցիկ Թունել թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Զորավարի 57 շենք, քաղ․ “Կ․Մաշինյան”, “Լևոն և Լամարա” դեղատուն, Նժդեհի փ․ 35, Արշակունյաց պող․ 53/33 շենքեր, Մանթաշյան փ․ 4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր, Մանթաշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3 թաղ․ 30, 31 շենքեր, Դավթաշեն 4-րդ թաղ․ 7, 8, 9, 10, 11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-16:00 Փարաքար և Թաիրով գյուղեր,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Անդրանիկի, Արազի, Նարեկացի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Խանջյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Շիրվանզադեի, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-14:00 Արտաշատ քաղաք` Իսակովի փողոց մասնակի, 10:00-16:00 Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրովի, Մասիսի, Մրգավան, Շահումյան գյուղեր, Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ոսկետափ, Ավշար, Այգավան գյուղեր մասնակի, 10:30-16:00 Բուրաստան գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Գողթանիկ գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Աբովյան քաղաք՝ 3-րդ և 4-րդ միկրոշրջաններ, Ջրային տնտեսության վարչական շենք, Աբովյանի մարզադաշտ թաղամաս, 11։00-16։00 Աբովյան քաղաք՝ Զոնալ կայան, Եղվարդ քաղաք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր Թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ողջաբերդ գյուղ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 10։00–11։00 Մարտունի քաղաք՝ Կամոյի փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Գյումրի քաղաք՝ նախկին “Շիրակ” հյուրանոց և հարակից տարածք,   Լոռու մարզում՝ 11:00-16:00 Նեղոց գյուղ, 11:00-17:00 Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր գյուղերն ամբողջությամբ և Մեծավան գյուղ մասնակի,   Սյունիքի մարզում՝ 09:10-10:40 Քաջարան քաղաք՝ Աբովյան փ. 9, 10, 11 շենքեր և Լեռնագործների փ. 13, 15 շենքեր, 10:30-17:00 Բռնակոթ գյուղ մասնակի, 11:00-12:00 Անգեղակոթ գյուղ մասնակի, 12:30-15:30 Շաղաթ գյուղ մասնակի, 15:30-16:30 Բալաք գյուղը:
09:27 - 03 հունիսի, 2021