Լատվիա

Խանդանյանը Լատվիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, դրա ձգձգման պատճառները

Խանդանյանը Լատվիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, դրա ձգձգման պատճառները

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել է մեր երկրում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի): Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարևորել է Լատվիայի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը, բարեկամական խմբերի միջև ակտիվ շփումներն ու արդյունավետ փոխգործակցությունը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, խոսել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին: Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, դրա ձգձգման պատճառներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են մի շարք ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:  
15:42 - 12 փետրվարի, 2024
ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Դեկտեմբերի 11-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ամուր աջակցության, քաղաքական ու անվտանգային երկխոսության ամրապնդման համատեքստում: ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։  
20:31 - 11 դեկտեմբերի, 2023
Արմեն Գրիգորյանն ու Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանն ու Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսին: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել խաղաղության հաստատման հրամայականը: Վերոնշյալի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան բանակցային գորրծընթացի որոշ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը:
15:18 - 26 հոկտեմբերի, 2023
ԱԳ նախարարի տեղակալը Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված իրավիճակը

ԱԳ նախարարի տեղակալը Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղար Անջեյս Վիլումսոնսին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության շուրջ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳ նախարարությունից,  նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը լատվիական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի կառավարության՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման համար:
13:28 - 26 հոկտեմբերի, 2023
Լատվիան առաջարկում է քննարկել Բալթիկ ծովը ռուսական նավերի համար փակելու հնարավորությունը |azatutyun.am|

Լատվիան առաջարկում է քննարկել Բալթիկ ծովը ռուսական նավերի համար փակելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը տեղական հեռուստաընկերության հարցազրույցում ասել է, որ կարելի է արգելել ռուսական նավերի երթևեկությունը Բալթիկ ծովում, եթե պարզվի՝ Մոսկվան առնչություն ունի Ֆինլանդիան Էստոնիայի հետ կապող գազատարի պայթեցմանը։ Նա ասել է, որ այդ հարցը քննարկվել է Ֆինլանդիայի ու Էստոնիայի հետ, առայժմ որոշվել է ուժեղացնել պարեկությունը Բալթիկ ծովում։ «Իհարկե, դա ծովային մի ամբողջ շարք օրենքների հարց է, բայց եթե ապացուցվի, որ Ռուսաստանը․․․, ապա պետք է քննարկումներ լինեն մեր ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար, մենք կարող ենք փակել Բալթիկ ծովը»,- ասել է Լատվիայի նախագահը։ Հոկտեմբերի 8-ին վնասվել է Balticconnector գազատարը։ Նորվեգիայի սեյսմիկ ծառայությունը հնարավոր է համարում, որ ծովի հատակին պայթյուն է տեղի ունեցել։ Սահմանապահ ծառայությունը պարզել է, որ գազատարը վնասվել է Ֆինլանդիայի առափնյա ջրերում։ Ֆինլանդիայում անցկացվող հետաքննությունը կասկածում է, որ գազատարը միտումնավոր է պայթեցվել։ Սա միակ գազատարն է, որը Ֆինլանդիան միացնում է Եվրամիության գազային համակարգին։ Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել եկող գարնանը։ Շվեդիայի իշխանությունները հայտնել են, որ վնասվել է նաև Շվեդիայի ու Էստոնիայի միջև տեսահաղորդակցության կաբելը։ Ֆինլանդիայի հետաքննության մեջ շոշափվում է միջադեպին ռուսական մի բեռնանավի մասնակցության հնարավորությունը, ինչը Ռուսաստանը կտրուկ հերքում է։
16:19 - 21 հոկտեմբերի, 2023
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան և ընկերական Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)Արտակ Դաշյան - «Փյունիկ»Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա) Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն:
17:41 - 03 հոկտեմբերի, 2023
ՆԳ նախարարն ընդունել է Լիտվայի և Լատվիայի պատվիրակություններին․ քննարկվել են ԵՄ շրջանակում համագործակցության հարցեր

ՆԳ նախարարն ընդունել է Լիտվայի և Լատվիայի պատվիրակություններին․ քննարկվել են ԵՄ շրջանակում համագործակցության հարցեր

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում ընդունել է Լիտվայի և Լատվիայի պատվիրակություններին՝ Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված բարեկամական և արդյունավետ հարաբերությունները, նշելով, որ այս հանդիպումը ևս դրա վկայությունն է։ Վահե Ղազարյանը կարևորել է Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, ինչի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ ՆԳ նախարարության կազմավորմանն ու ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։ Վահե Ղազարյանը արձանագրել է, նաև որ ծրագիրը նոր մակարդակի կբարձրացնի նաև երկկողմ ոստիկանական կառույցների միջև փոխգործակցությունը և կնպաստի համագործակցության զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը։ Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան և Լատվիայի պետական ոստիկանության պետի տեղակալ Նորմունդս Գռուբիսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրել են ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված աշխատանքները։ Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել միջոցառումները, որոնք ուղղված են ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորմանն ու ենթակա ծառայությունների բարեփոխումներին։ Հանդիպմանը քննարկվել են նաև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
19:40 - 18 սեպտեմբերի, 2023
Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին  կոչ է արել անհապաղ լքել երկիրը |armenpress.am|

Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը՝ Եվրամիության հետ սահմանին սահմանային անցակետերի փակման կապակցությամբ։ «Բելառուսում ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը: Մեկնումները պլանավորեք Լատվիայի կամ Լիտվայի սահմանային անցակետերով կամ ինքնաթիռով, քանի որ ԱՄՆ քաղաքացիներին չի թույլատրվում Բելառուսից ցամաքային ճանապարհով Լեհաստան մուտք գործել: Մի մեկնեք Ռուսաստան կամ Ուկրաինա»,- ասված է դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Դեսպանությունը խորհուրդ է տվել չմտնել Բելառուս և նախազգուշացրել դեսպանատան սահմանափակ հնարավորությունների մասին ՝ օգնելու ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են այս երկրում: Դեսպանատունը հիշեցրել է, որ Լիտվան վերջերս Բելառուսի հետ սահմանին երկու անցակետ է փակել, և նշել, որ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի կառավարությունները հայտարարել են, որ հնարավոր է Բելառուսի հետ սահմանային անցակետերի հետագա փակումը:  
21:25 - 21 օգոստոսի, 2023
ԱԳ փոխնախարարը խոսել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ․ անդրադարձ է եղել Լաչինի միջանցքի շրջափակմանը

ԱԳ փոխնախարարը խոսել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ․ անդրադարձ է եղել Լաչինի միջանցքի շրջափակմանը

Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրիս Պելշսի հետ: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար: Նախարարի տեղակալի կողմից ընդգծվել է հատկապես խոցելի խմբերի՝ հղի կանանց, տարեցների, առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների կյանքի ու ապրելու իրավունքը ոտնահարող ծանրագույն իրավիճակը:  Վահան Կոստանյանը նշել է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է խախտել Արդարադատության միջազգային դատարանի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, ինչն ի ցույց է դնում ԼՂ բնակչության էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի իրական նկրտումները: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի իրականացմամբ հումանիտար ճգնաժամը անհապաղ կանխելու կենսական հրամակայականը»:   «Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների ընդլայմանն ուղղված առավել գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:58 - 11 օգոստոսի, 2023
Ալեքսանդր Պետրակով. «Չեմ կարծում, թե մենք ֆավորիտ ենք Լատվիայի դեմ խաղում» |vnews.am|

Ալեքսանդր Պետրակով. «Չեմ կարծում, թե մենք ֆավորիտ ենք Լատվիայի դեմ խաղում» |vnews.am|

vnews.am: «Կարծում եմ, որ կարողացել եմ տղաներին տրամադրել առաջիկա խաղին: Ինձ շատերն են ասել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կարողանում են միայն մեկ խաղ լավ մակարդակի վրա անցկացնել, երկրորդում բարդություններ են լինում, բայց մենք ռոտացիայի հնարավորություն չունենք, սակայն տեսնենք, թե վաղվա խաղում ինչ կլինի»: Այդ մասին Լատվիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպման նախախաղային ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Երևանում կայացած ասուլիսում ուկրաինացի մասնագետը անդրադարձել է Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի չորրորդ տուրի խաղին։ «Կամո Հովհաննիսյանը հեռացել է հավաքականից, քանի որ վնասվածք ունի: Կալիզիրն ու Հարոյանը մարզվում են, տեսնենք թե որ ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել հանդիպմանը Լատվիան շատ բալանսավորված, կարգապահ թիմ է, նրանց մարզիչը շատ լավ աշխատանք է կատարել: Վաղը շատ դժվար հանդիպում է լինելու, տրամադրել եմ իմ թիմին: Չենք կարծում, թե հեշտ խաղ է լինելու, բավականին բարդ խաղի ակնկալիքներ ունենք: Շատ լավ է, որ մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու, կարծում եմ, որ վաղվա խաղում էլ մեծ աջակցություն կունենանք և վերջում երկրպագուները և դուք կասեք, թե արդյոք մենք կարողացա՞նք արդարացնել սպասելիքները թե ոչ: Ինձ դուր է գալիս թիմի վերաբերմունքն աշխատանքին, ուշադիր լսում են: Եթե համեմատենք սկզբնական շրջանի հետ, հիմա ավելի կենտրոնացած են, հիմնականում անում են այն ամենն, ինչ ես ասում եմ: Մնացած գնահատականը կկարողանանք տալ վաղվա խաղից հետո: Չեմ կարծում, թե մենք ֆավորիտ ենք վաղվա խաղում, իհարկե կուզենայի նման կարգավիճակ ունենայինք, բայց եկեք դրա մասին խոսենք խաղից հետո»,- նշել է Ալեքսանդր Պետրակովը: Հայաստան - Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:  Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 4-2 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Ուելսի նկատմամբ: Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբում ընդգրկված են նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականները։
18:37 - 18 հունիսի, 2023
Ժաննա Անդրեասյանը ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ քննարկել է կրթության ոլորտում համագործակցության հարցեր

Ժաննա Անդրեասյանը ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ քննարկել է կրթության ոլորտում համագործակցության հարցեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: ԿԳՄՍ նախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև առկա են հարաբերությունների զարգացման օրակարգ ու մեծ ներուժ, և պետք է ստեղծել փոխգործակցության դաշտ՝ իրականացնելով հստակ գործողություններ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև միջբուհական երկխոսության զարգացումը: Նա անդրադարձել է «Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա» և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մի շարք այլ ծրագրերի շրջանակում համագործակցությանը, որը ներառում է համատեղ կրթական և գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Նախարարը նշել է, որ գիտության ոլորտում նույնպես համագործակցության զարգացման  ներուժ կա՝ մասնավորապես շեշտելով՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ձեռնարկել է քայլեր և կապեր հաստատել Լատվիայի գիտության խորհրդի հետ՝ բարեփոխումների, գիտական նախագծերի փորձաքննության և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջարկությամբ: Անդրադառնալով երիտասարդության և մշակութային ոլորտներին վերաբերող համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության հիմքում ընկած են նաև մշակութային կապերի զարգացմանը միտված քայլերը: ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին իր հերթին ընդգծել է՝ հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կարևոր ուղղություններից է: Նա տեղեկացրել է, որ Լատվիայի կառավարության ուշադրության կենտրոնում են ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ հանրակրթության ոլորտները: Դեսպանը տեղեկացրել է, որ նշված ոլորտներում կիրառվում են նորարար մի շարք մեթոդներ, որոնք թույլ են տալիս աշակերտներին արագ կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում: Էդիթ Մեդնեը տեղեկացրել է, որ լատվիական կրթական մոդելը Եվրոպայում լավագույններից մեկն է, որը փորձարկվում է նաև այլ երկրներում: Նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել հայաստանյան փորձը՝ նշելով, որ Հայաստանում որակյալ կրթական ծառայությունների մոդելներ կան: Նա հատկապես առանձնացրել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների, ՔՈԱՖ սմարթ կենտրոնների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը: Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի բնագավառում:    
10:28 - 06 հունիսի, 2023
ԱԽ քարտուղարն իր գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները

ԱԽ քարտուղարն իր գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 29-ին հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լևրենսի, ինչպես նաև Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։ Քարտուղար Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ անվտանգային միջավայրի մարտահրավերները, այդ թվում Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: Լատվիայի գործընկերներն Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու և ԵՄ առաքելությունն ամրապնդելու հարցում իրենց պատրաստակամությունն են հայտնել:
17:07 - 29 մարտի, 2023