Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Վիեննայում վերսկսվել է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հերթական փուլը
 |1lurer.am|

Վիեննայում վերսկսվել է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հերթական փուլը |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման հարցով բանակցությունները: Դրանց նպատակը 2015 թ. ստորագրված միջուկային համաձայնության վերականգնումն է, որի իրականացումը դադարեցվել էր Դոնալդ Թրամփի որոշմամբ, երբ  ԱՄՆ-ը դուրս էր եկել համաձայնագրից: Բանակցությունների այս փուլին Միացյալ Նահանգներն անմիջական մասնակցություն չունի, սակայն ակտիվորեն ներգրավված է դիվանագիտական խողովակներով: Նիստի մասնակիցներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել հանդիպումը: «Ակնհայտ է, որ կա խնդրով զբաղվելու կամք, բոլոր պատվիրակությունները ցանկանում են հասկանալ Իրանի տեսակետը։ Իրանն էլ է ցանկանում ներգրավվել բանակցություններում և վերականգնել միջուկային համաձայնությունը»,- ասել է Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորան: Վիեննայի հանդիպմանը դրական գնահատական է տվել նաև Իրանի պատվիրակը: «4+1 խմբի երկրներն ընդունել են Իրանի պահանջը և համաձայնել, որ պետք է ուշադրություն դարձնել ԱՄՆ ապօրինի պատժամիջոցների հարցին: Եվ միայն դրանից հետո է հնարավոր քննարկել մնացած հարցերը»,- ասել է Իրանի բանագնաց Ալի Բաղերին:
18:42 - 30 նոյեմբերի, 2021
ՀԱՊԿ անդամներն ու Իրանը Աշխաբադյան հռչակագրով շնորհավորել են Ադրբեջանին՝ «օկուպացված տարածքների ազատագրման» կապակցությամբ |factor.am|

ՀԱՊԿ անդամներն ու Իրանը Աշխաբադյան հռչակագրով շնորհավորել են Ադրբեջանին՝ «օկուպացված տարածքների ազատագրման» կապակցությամբ |factor.am|

factor.am: Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում նախօրեին Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի արդյունքներով անդամ պետությունների ու կառավարություններն ղեկավարներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր՝ «Գործողությունների Աշխաբադյան կոնսենսուսը»։ Հայկական կողմի համար փաստաթուղթն էական է այնքանով, որ այստեղ առկա են դրույթներ, որոնք առնչվում են Արցախյան 44-օրյա պատերազմին, իսկ կազմակերպության անդամ-երկրները շնորհավորում են Ադրբեջանին պատերազմում հաղթանակի կապակցությամբ։ Նշենք, որ այս կազմակերպության անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Պակիստանը, Ուզբեկստանը։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է․ «Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ «օկուպացված տարածքների ազատագրման ու տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ», և հաստատապես հավատում, որ իրադարձությունների նման զարգացումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայուն խաղաղության ու տնտեսական բարգավաճման համար՝ բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով»։ Առավել մանրամասն՝ factor.am-ում
13:35 - 29 նոյեմբերի, 2021
Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում |factor.am|

Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում |factor.am|

factor.am: Տաջիկստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող ECO գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է իրանական TASNIM գործակալությունը։ Նշվում է, որ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը տարածաշրջանում։ Ռայիսին զրույցի ընթացքում ընդգծել է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սերտ համագործակցության մասին։ Իրանի նախագահն անդրադարձել է նաև տարածաշրջանային իրավիճակին և նշել, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն դրա երկրների կողմից։ Իր հերթին՝ Էրդողանն ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը խորացնել հարաբերություններն Իրանի հետ։ Նա նաև կարևորել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում։ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 10 անդամներն են Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքիայի Հանրապետությունը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
17:23 - 28 նոյեմբերի, 2021
Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը |armtimes.com|

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը |armtimes.com|

armtimes.com: Իրանի ԱԳ նախարարը ողջունել է Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը: Պաշտոնյան հանդիպումը անվանել է կարևոր, արդյունավետ ու կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, հաղորդում է Mehr-ը: Նա այդ մասին հայտնել է Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից հետո աֆղանցի փախստականների վիճակն ու իրադարձությունները Վիեննայում բանակցությունների կապակցությամբ: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ նախարարները քննարկել են տարածաշրջանում ընթացիկ վիճակը՝ ներառյալ Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի առաջնորդների հանդիպումը ու դրա արդյունքում ստորագրված հռչակագիրը, ընդհանուր առմամբ եռակողմ հայտարարությունները կատարելու հարցերը, ինչպես նաեւ "3+3" ձեւաչափում համագործակցությունը:
17:15 - 28 նոյեմբերի, 2021
Վրաստանի տեղը «3+3»-ում կպահվի այնքան, մինչև Թբիլիսին պատրաստակամություն հայտնի մասնակցել քննարկումներին․ Ռուդենկո |factor.am|

Վրաստանի տեղը «3+3»-ում կպահվի այնքան, մինչև Թբիլիսին պատրաստակամություն հայտնի մասնակցել քննարկումներին․ Ռուդենկո |factor.am|

factor.am: Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումների անցկացումը «ոչ երկարաժամկետ հեռանկարի հարց է»։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Դեռ ընթանում է այդ հարցերի մշակումը, պետք է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը։ Երբ այն ձեռք բերվի, մենք կհայտարարենք, թե որտեղ այն տեղի կունենա։ Մենք հույս ունենք, որ այդ հարցը կարճաժամկետ հեռանկարի հարց է»,-ասել է նա։Ըստ Ռուդենկոյի՝ Հարավային Կովկասի 3 երկրների և ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի մասնակցությամբ «3+3» ձևաչափում Վրաստանի տեղը պահվելու է այնքան ժամանակ, մինչև Թբիլիսին պատրաստակամություն հայտնի մասնակցել նման քննարկումներին։ «Մենք բաց ենք այդ գործընթացում Վրաստանի մասնակցության համար։ Եթե նման հանդիպում տեղի ունենա, կան պլաններ՝ հանդիպում անցկացնել 6 երկրներից մեկի մայրաքաղաքում։ Եթե Վրաստանը չհաստատի մասնակցելու պատրաստակամությունը, Վրաստանի համար աթոռը կմնա ազատ։ Երբ Վրաստանը անհրաժեշտ համարի, երբ հասունանա դրա համար, կլինի գործընթացի լիիրավ մասնակիցը»,- ասել է Ռուդենկոն։
15:59 - 26 նոյեմբերի, 2021
Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքների ավարտը 2022-ի վերջին է նախատեսվում․ ծրագրի իրականացման առաջընթացը 71 % է կազմում

Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքների ավարտը 2022-ի վերջին է նախատեսվում․ ծրագրի իրականացման առաջընթացը 71 % է կազմում

2019 թվականին նոր Հայաստանի մասին 100 փաստեր ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեծ թափ է հաղորդվել դեռեւս 2006թ. մեկնարկած Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին, ինչի շնորհիվ 2018թ. վեց ամսվա արդյունքներով, Փաշինյանի խոսքով, կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա ընթացքում: 2019-ի հուլիսին էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ Իրան կատարած այցի եւ միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ընթացքում իրանական կողմի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը 18 ամսվա ընթացքում ավարտելու մասին։ Շինաշխատանքները, սակայն, կավարտվեն 2022-ի վերջին։ Բանն այն է, որ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պնդմամբ, 2020-2021թթ․ ընթացքում ծրագրի առաջընթացին Covid-19 համաճարակով, ապա եւ տարածաշրջանային իրավիճակով եւ բեռնափոխադրումների իրականացման բարդություններով պայմնավորված խոչընդոտներ են եղել։ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման այս գծի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի եւ համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրով: Դրա ընդհանուր արժեքը կազմում է 107.9 մլն. եվրո, որի 85%-ի ֆինանսավորումն իրականացվում է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի վարկային միջոցներով, իսկ 15%-ը' «SUNIR International FZE» ընկերության փոխառության միջոցներով։ Ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից իրականացված ծախսերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 272 մլն դրամ, որը ներառում է հողերի ձեռքբերումը, վնասների փոխհատուցումը, չափագրման եւ բրոքերական ծառայությունների ձեռքբերումը եւ այլն: Infocom-ը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվել է՝ ինչ փուլում են Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքներն այս պահին: Ըստ մեր ստացած պատասխանի՝ այս ծրագրի շրջանակներում 710 հենարաններից մոնտաժվել է 488-ը, բետոնացվել է 640 հիմք: 710 հենարաններից ՀՀ է ներմուծվել 625-ը, ամբողջությամբ ներմուծվել են ամպրոպապաշտպան ճոպանը եւ օպտիկամանրաթելային մալուխը: Ընդհանուր 268 կմ-ից կատարվել են շուրջ 70 կմ հաղորդալարերի մոնտաժման եւ լարաձգման աշխատանքներ։ Ծրագրի մաս կազմող «Նորավան» ենթակայանում, ըստ ՏԿԵՆ-ի տրամադրած տեղեկությունների, գրեթե ավարտվել են բարձր լարման սարքավորումների հիմքերի եւ 220 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման, ինչպես նաեւ շենք-շինությունների եւ սարքավորումների կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները․ «Ընթացքում են շենք-շինությունների, պարսպապատման, հողի հարթեցման եւ 400 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման աշխատանքները: «Նորավան» ենթակայանի բարձր լարման սարքավորումներն ամբողջությամբ ներմուծվել են»,- ասված է մեր հարցման պատասխանում: Ըստ էության, ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման առաջընթացը կազմում է շուրջ 71 %: 2019 թվականին Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը, Փաշինյանի խոսքով, նույնպես կարեւոր նշանակություն ունի թե երկկողմ, թե տարածաշրջանային առումով, թե ավելի ընդարձակ առումով: Նա հայտնել էր, որ այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը կա, եւ հույս էր հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը հաջողությամբ կիրականացվի:  Հայարփի Բաղդասարյան Լուսանկարը՝ Pexels հարթակից
13:00 - 25 նոյեմբերի, 2021
Միջազգային սահմաններն անփոփոխելի են. Իրանի ԱԳ նախարարն Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները |tert.am|

Միջազգային սահմաններն անփոփոխելի են. Իրանի ԱԳ նախարարն Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտնել է երկրի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այն տարածքների վերականգնման գործընթացին, որոնք Բաքվին են անցել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմից հետո, հայտնում է Tasnim գործակալությունը: Իրանցի բարձրաստիճան դիվանագետը կիրակի հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ, տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի հետ, որը մեկօրյա այցով մեկնել էր Թեհրան։ Երկու պաշտոնյաները քննարկել են կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները և Թեհրանի և Բաքվի երկկողմ համագործակցությունը։ Գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների միջև առևտրային հարաբերությունների և խորը կապերի աճի միտումից՝ Ամիրաբդոլլահիանն «Ադրբեջանի տարածքների ազատագրումը» (չակերտները՝ խմբ.) երկու երկրների տնտեսական հարաբերություններում նոր էջի սկիզբ է անվանել և ընդգծել, որ երկու կողմերը պետք է օգտագործեն տնտեսական հարաբերություններում բոլոր կարողություններն առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետն անդրադարձել է Իսլամական Հանրապետության հնարավորություններին և հայտարարել, որ իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել նոր «ազատագրված տարածքների» (չակերտները՝ խմբ.) վերականգնմանը, հաղորդել է Իրանի ԱԳՆ կայքը։ Ավելին՝ tert.am-ում
13:19 - 22 նոյեմբերի, 2021
Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի մասնակից երկրները մոտ են համաձայնագրի հաստատմանը. Իրանի դեսպանատուն |armenpress.am|

Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի մասնակից երկրները մոտ են համաձայնագրի հաստատմանը. Իրանի դեսպանատուն |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախաձեռնած «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որին մասնակցում է նաև Հայաստանը, աստիճանաբար միս ու արյուն է ստանում: Իրագործման դեպքում աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող այս մեծ նախագիծը կարող է Հնդկաստանից մինչև Արևելյան Եվրոպայի երկրներ ձգվող տարանցիկ մեծ ճանապարհ ձևավորել՝ ակտիվացնելով Ասիայի և Եվրոպայի առևտրային կապերը և այդ թվում մեծացնելով Հայաստանի տնտեսական և քաղաքական կշիռը ռեգիոնում: Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտնել է, որ «Պարսից ծոց-Սև ծով» տարանցիկ միջանցքի համաձայնագիրը կարող է հաստատվել մասնակից երկրների՝ Սոֆիայում կայանալիք հաջորդ հանդիպման ընթացքում: Սա միջազգային խոշոր նախագիծ է, որի նպատակը Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները տնտեսապես իրար կապելն է: Իրանն այս գաղափարը առաջ է քաշել դեռևս 2016 թվականին: Դեռ այն ժամանակ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ ծրագրում ընդգրկված են լինելու Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունները, և դեպի Սև ծով տանող տարանցիկ ճանապարհներից մեկը կարող է լինել Հայաստանը: Սակայն մասնակից երկրների ներկայացուցիչների աշխատանքային վերջին հանդիպումներից և տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցած հայտնի զարգացումներից պարզ դարձավ, որ Ադրբեջանը դուրս է մնում նախագծից: Փոխարենը ծրագրին ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայտնեցին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ առայժմ նախաձեռնությանը, Իրանից բացի, մասնակցում են նաև Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը և Բուլղարիան: Սակայն նախագծին կարող են միանալ դեպի Պարսից և Օմանի ծոցեր և դեպի Սև ծով ելք ունեցող այլ երկրներ, այդ թվում Արևելքի ամենախոշոր տնտեսություններից մեկը՝ Հնդկաստանը՝ էապես ընդլայնելով Ասիայի և Եվրոպայի միջև առևտրի զարգացմանը նպաստող միջանցքի աշխարհագրությունը: Հայաստանն էլ իր հերթին կարող է դառնալ իրանական հեռավոր Չաբահար նավահանգստից կամ Բանդեր Աբբասից մինչև Բուլղարիա և Հունաստան ձգվող մեծ ճանապարհի կարևոր կապող օղակներից մեկը առաջին հերթին կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհով: Եվ բարեկամ Իրանը բարձր է գնահատում այս ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը: «Բարեբախտաբար, Հայաստանում նույնպես կառավարությունը լրջորեն հետամուտ է լինում Հայաստանի տարածքում «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմանը։ Այս ճանապարհը «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքում շատ կարևոր կապող օղակ կլինի և զգալիորեն կբարձրացնի հայկական երթուղու գրավչությունը: Թվում է, թե որքան բարեկարգ լինի ցամաքային միջանցքի երթուղին, այնքան մեծ կլինի այլ երկրների պատրաստակամությունը այս երթուղուց օգտվելու, ինչպես նաև ծովային հատվածում մեծ հնարավորություններ ստեղծելու, այդ թվում՝ Սև ծովում բեռնանավերի շահագործման ուղղությամբ», -  հայտնել են Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունից: Դեսպանատունը տեղեկացնում է, որ 2016 թվականին Իրանի կողմից նախաձեռնության մեկնարկը տալուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, ձևավորված աշխատանքային խմբի փորձագիտական բանակցությունների հինգ փուլ է տեղի ունեցել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, կրկին Թեհրանում և վերջինը՝ Երևանում: Ըստ աղբյուրի՝ բանակցությունների 5-րդ փուլին՝ 2021 թ. ապրիլին Երևանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են առկա ձևաչափով Իրանի և Հայաստանի, իսկ հեռավար ձևաչափով՝ Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի պատվիրակությունները: «Այդ հանդիպմանը բացակայում էր Ադրբեջանի Հանրապետությունը», - հավելում է Իրանի դեսպանատունը: Դեսպանության հաղորդմամբ՝ Երևանում կայացած 5-րդ հանդիպման ընթացքում կողմերը կամք են դրսևորել համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, և կառուցողական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նախագծի տեքստում մնացած որոշ կետերի առաջադրանքների վերաբերյալ։ «Անդամ երկրները փորձում են հասնել նրան, որ համաձայնագիրը անդամ երկրների վերջնական հաստատմանը արժանանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք հաջորդ հանդիպման շրջանակում», - փոխանցում է ԻԻՀ դեսպանությունը՝ ընդգծելով, որ «Պարսից ծոց – Սև ծով» տարանցիկ միջանցքը նախատեսված է անդամ երկրների միջև փոխադրումները զարգացնելու և հարաբերական առավելությունները օգտագործելու համար: Ըստ դեսպանատան՝ այս նախագծի գործարկմամբ Եվրոպայի հետ Ասիայի առևտրային փոխանակումների տեմպերը կավելանան միջանցքի տնտեսական արդյունավետության ու անվտանգության շնորհիվ: Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:14 - 19 նոյեմբերի, 2021