Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով ապրիլի 23-25-ը Իտալիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարարության սպառազինության ազգային տնօրեն և պաշտպանության գլխավոր քարտուղար, գեներալ Լուչիանո Պորտոլանոյի, Իտալիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մատեո Պերեգո դի Կրեմնագոյի, Կոնֆինդուստրիայի օդատիեզերական, պաշտպանության ու անվտանգության ֆեդերացիայի նախագահ Ջուզեպպե Կոսսիգայի, ինչպես նաև ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
15:34 - 26 ապրիլի, 2024
Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր մշակութային, հոգեւոր եւ ժողովրդավարական արժեքները: Հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ խորհրդարանական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները, Հարավային Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը: ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ կարեւորել Իտալիայի աջակցությունը ծրագրի իրականացման եւ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման հարցում: «Հայաստանը կարող է վստահաբար ապավինել Իտալիայի աջակցությանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում», - նշել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահը: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի միջեւ համագործակցության վերաբերյալ արձանագրություն:
16:52 - 23 ապրիլի, 2024
Հռոմում ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը

Հռոմում ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը

Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության պետ, գեներալ-մայոր Էնրիկո Բարդուանիի և ԳՇ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և զինված ուժերում ընթացող բարեփոխումները։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
21:31 - 21 մարտի, 2024
Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը

Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը

Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը: Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:   Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Մասիմիլիանո Ֆլորիանին, Գյումրիում Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, մտավորականներ, հյուրեր։   Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ներկաներին ողջունել և հյուպատոսությանն արդյունավետ աշխատանք է մաղթել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝ ընդգծելով երկու բարեկամ երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման անհրաժեշտությունը։   Այնուհետև մարզպետի տեղակալն ու աշխատակազմի պատասխանատուները ներկա են եղել դեսպանության կողմից կազմակերպված Gran Duo Italiano համերգին։   Ջութակահար և ալտահար Մաուրո Տորտորելլին և դաշնակահար Անջելա Մելուզոն, Gran Duo Italiano-ի հետ միասին ներկայացրել են համերգ «հինգալար մեծ ջութակի» և դաշնամուրի համար, հնչել են իտալացի կոմպոզիտորներ Գաետանո Ֆուզելլայի, Մարիո Կաստելնուովո-Տեդեսկոյի, Ալեսանդրո Լոնգոյի, Լեոնե Սինիգալիայի և Ալֆրեդո Դ՛Ամբրոզիոյի ստեղծագործությունների ընտրանին` գրված և մշակված ջութակի և դաշնամուրի / ալտի և դաշնամուրի համար:
20:27 - 19 հունվարի, 2024
ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Դեկտեմբերի 4-ից 6-ը Իտալիայի Հանրապետության ՆԳ նախարարության հրավերով ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Սեդրակյանը և ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ Նունե Պեպանյանը։   Այցը կազմակերպվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ-ի) կողմից՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ։   Դեկտեմբերի 4-ին ՆԳՆ պատվիրակությանն ընդունել է Ոստիկանական ուժերի համակարգման և պլանավորման գրասենյակի ղեկավար Անունզիատո Վարդեն։ Նա իր ողջույնի խոսքում ընդգծել է երկու պետությունների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը՝ 2017 թվականի ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ներդնելով ուժերը իրավապահ համակարգում։ Անունզիատո Վարդեն ներկայացրել է Իտալիայի Հանրապետության իրավապահ համակարգի աշխատանքը, ինչպես նաև Գրասենյակի կողմից իրականացվող գործառույթները։   Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իտալական կողմին և ի դեմս ԵԱՀԿ-ի՝ միջազգային կազմակերպություններին՝ ՆԳՆ բարեփոխումների գործընթացում մշտական ներգրավվածության և աջակցության համար՝ կարևորել է Իտալիայի Հանրապետության հետ դեռևս 2010 թվականին ստորագրված Հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները, նախարարության կառուցվածքը, ռազմավարական հիմնական ուղղությունները։   Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել են Իտալիայի Հանրապետության միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները, Կենտրոնական տեսչական մարմնի գործունեությունը, մարդկային ռեսուրսների կառավարման հետ կապված աշխատանքները, կազմակերպչական և ինստիտուցիոնալ խնդիրները։   Ներկայացվել են նաև հասարակական կարգի և անվտանգության ծառայության գրասենյակի գործունեությունը, կառավարման իտալական մոդելը, հանրային միջոցառումների և դրանց անվտանգության ապահովման ուղղությամբ Իտալիայի Հանրապետության ոստիկանությունում գործող հոգեբանական ծառայության գործառույթները։   Դեկտեմբերի 5-ին ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետության Պետական ոստիկանության առաջին շարժական վարչություն, որտեղ ՆԳՆ պատվիրակությանը ներկայացվել են զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման վերաբերյալ մանրամասներ, ցուցադրվել են օգտագործվող տրանսպորտային միջոցները, սարքավորումները և սպառազինությունը, նաև վարչության շարժական խմբերի գործառույթները՝ ըստ ենթակայության։   Նույն օրը ՆԳՆ պատվիրակությունն այցելել է նաև Պետական ոստիկանության հանցավորության դեմ պայքարող կենտրոնական վարչություն, որտեղ Արամ Հովհաննիսյանը հանդիպել է վարչության և Օպերատիվ շտաբի ղեկավար կազմի հետ։   Ներկայացվել են կազմակերպված և ընդհանուր հանցավորության դրսևորումները, դրանց դեմ Պետական ոստիկանության կողմից տարվող պայքարի ուղղությունները։   Այցի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել նաև Պետական ոստիկանության օպերատիվ շտաբում Կիբեռհանցավորության դեմ պայքարի ազգային կենտրոնում։
10:47 - 09 դեկտեմբերի, 2023
Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխը
 |tert.am|

Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխը |tert.am|

tert.am:Իտալական Սիցիլիա կղզում հերթական անգամ ժայթքել է Էտնա հրաբուխը։ Այս մասին կիրակի հայտնել է La Sicilia թերթը՝ հղում անելով Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին։ Ինչպես հաղորդվում է, ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավարևելյան խառնարանից։ Ժայթքման սյան բարձրությունը, ըստ մասնագետների գնահատականների, կազմել է ծովի մակարդակից 4,5 հազար մետր։ Պարբերականի փոխանցմամբ՝ Էտնայի ժայթքման ներկայիս փուլը չի ազդում սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանի աշխատանքի վրա։ Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013 թվականին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2017 թվականի մարտին, հրաբխի հերթական ժայթքման ընթացքում, վիրավորվել էր 9 մարդ։ Էտնայի ժայթքման պատճառով հրաբխի շրջանում հաճախ կարիք է առաջանում փակել օդային տարածքը։  
09:52 - 13 նոյեմբերի, 2023
Էդվարդ Ասրյանը Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Էդվարդ Ասրյանը Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև նախանշվել են 2024 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները։ Այնուհետև Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։  
15:20 - 09 նոյեմբերի, 2023
Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|

Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|

tert.am: Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի համատեղ հայտարարությունը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բախման վերաբերյալ:Հայտնի է, որ նախօրեին Բայդենը զրույցել է այս առաջնորդների հետ:Առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու նրա իրավունքին և կոչ են արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը: Նրանք ողջունել են ՀԱՄԱՍ-ի կողմից երկու պատանդի ազատ արձակումը և կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պատանդներին:Նրանք պարտավորվել են սերտ համակարգել գործողությունները՝ աջակցելու տարածաշրջանում իրենց քաղաքացիներին, մասնավորապես նրանց, ովքեր ցանկանում են լքել Գազայի հատվածը:Ղեկավարները ողջունել են Գազայի հատվածում պաղեստինցիներին առաջին մարդասիրական շարասյունների հասնելու հայտարարությունը և պարտավորվել են շարունակել համակարգումը տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու սննդի, ջրի, բժշկական օգնության և մարդասիրական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ այլ օգնության կայուն և անվտանգ հասանելիություն:Ղեկավարները պարտավորվել են շարունակել սերտ դիվանագիտական համակարգումը, այդ թվում՝ տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ՝ կանխելու հակամարտության տարածումը, ապահովելու կայունությունը Մերձավոր Արևելքում և աշխատելու դեպի հակամարտության քաղաքական լուծում և կայուն խաղաղություն:
13:57 - 23 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն |1lurer.am|

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը հանդես են եկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Դրանում ասված է. «Մենք մեր վճռական ու միասնական աջակցությունն ենք հայտնում Իսրայելի Հանրապետությանը, ինչպես նաև մեր միանշանակ դատապարտումը` ՀԱՄԱՍ-ին և նրա սարսափելի ահաբեկչական ակտերին: Մենք հստակ հայտարարում ենք, որ ՀԱՄԱՍ-ի գործողություններն արդարացում, օրինականություն չունեն և պետք է համընդհանուր դատապարտման արժանանան: Ոչինչ և երբեք չի արդարացնում ահաբեկչությունը: Վերջին օրերին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներն ընտանիքների են ոչնչացրել իրենց տներում, ինչպես նաև երաժշտական փառատոնին մասնակցող ավելի քան 200 երիտասարդի, առևանգել են տարեց կանանց, երեխաների և ամբողջական ընտանիքների, որոնք հիմա գերության մեջ են` ի տես աշխարհի, սարսափով պատված: Մեր երկրներն աջակցում են Իսրայելի` երկիրն ու ժողովրդին այս վայրագություններից պաշտպանելու ջանքերին: Մենք ընդգծում ենք, որ Իսրայելի թշնամական ոչ մի այլ սուբյեկտ չպետք է օգտվի այս հարձակումների առիթից: Մենք բոլորս ընդունում ենք պաղեստինցի ժողովրդի օրինական ձգտումները և իսրայելցիների ու պաղեստինցիների համար աջակցում ենք արդարության ու ազատության հավասար միջոցներին: Բայց եկեք մոլորության մեջ չընկնենք. ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում այդ ձգտումները և պաղեստինցի ժողովրդին ոչինչ չի առաջարկում, բացի ահաբեկչությունից ու արյունահեղությունից: Առաջիկա օրերին մենք կմնանք միասնական ու համակարգված` իբրև Իսրայելի բարեկամներ ու դաշնակիցներ` երաշխավորելու համար, որ Իսրայելը կարող է պաշտպանել իրեն և պայմաններ ստեղծել` խաղաղ ու ինտեգրված Մերձավոր Արևելքի համար»:
11:09 - 10 հոկտեմբերի, 2023
Իտալիայում ավտոբուսի վթարից առնվազն 20 մարդ է զոհվել |azatutyun.am|

Իտալիայում ավտոբուսի վթարից առնվազն 20 մարդ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Վենետիկի շրջանում գտնվող Մեստրե ավանում ուղևորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է էստակադայից: La Repubblica պարբերականը վկայակոչել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոյին, ով ասել է, որ զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորների թիվը մոտ 40 է: Մեստրեի երկաթուղային կայարանի մոտ գտնվող էստակադայից ընկնելուց հետո ավտոբուսը հրդեհվել է: Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզին ասել է, որ վթարվածը մասնավոր ավտոբուս էր: Դեպքի վայրում են փրկարար ծառայությունները, ոստիկանությունը և շտապօգնության խմբերը։ Չի բացառվում, որ ավտոբուսը զբոսաշրջիկներ է փոխադրել: Այն Մեստրեից պետք է հասներ Վենետիկ: Զոհվածների թվում կա առնվազն 2 երեխա: Կան նաև անհետ կորածներ: Մեստրեի և Վենետիկի միջև երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է: Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ, իսկ նախագահ Սերջո Մատարելան «սարսափելի ողբերգություն» է անվանել տեղի ունեցած վթարը:
09:32 - 04 հոկտեմբերի, 2023
Իտալիայի ԱԳՆ-ն առաջարկել է Հռոմում հանդիպում անցկացնել՝ Արցախում իրավիճակի կարգավորման հարցով

Իտալիայի ԱԳՆ-ն առաջարկել է Հռոմում հանդիպում անցկացնել՝ Արցախում իրավիճակի կարգավորման հարցով

Իտալիայի ԱԳՆ-ն առաջարկել է Հռոմում հանդիպում անցկացնել՝ Արցախում իրավիճակի կարգավորման հարցով։ Իտալիայի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։ Նրա խոսքով խոսքով երկու նախարարներն էլ հետաքրքրություն և պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Հռոմում։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հռոմի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Նա, մասնավորապես, երկու պետությունների ԱԳ նախարարներին հրավիրել է հանդիպել Իտալիայի մայրաքաղաքում։ «Երեկ ես հանդիպել եմ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ և նրանց առաջարկել իտալական միջնորդություն, մասնավորապես՝ հանդիպում Հռոմում»,- ասել է նա լրագրողներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ժամանակ։ Իտալիայի ԱԳ նախարարի կարծիքով երկու երկրների միջև խնդիրը կարող է կարգավորվել՝ համաձայն մոդելի, որը գործում է Իտալիայի հյուսիսարևելյան Տրենտինո Ալտո Ադիջե (Հարավային Տիրոլ) ինքնավար մարզում։ Իտալիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով երկու նախարարներն էլ հետաքրքրություն և պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Հռոմում։ «Այսօր մենք փաստաթուղթ կուղարկենք Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին, որտեղ ներկայացված կլինի Իտալիայի առաջարկը», հավելել է Թայանին։ Հարավային Տիրոլը պատմականորեն պատկանել է Ավստրո-Հունգարիային։ Դոլոմիտների այս տարածքը 1919 թվականին Սեն Ժերմենի պայմանագրով փոխանցվել է իտալականացում, որն առաջացրել է գերմանալեզու բնակչության բողոքը։ Տարածաշրջանի ներկայիս կարգավիճակը ձեռք է բերվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Իտալիան և Ավստրիան պայմանավորվել են, որ Հարավային Տիրոլի բնակչությունը կստանա հատուկ իրավունքներ և ինքնավարության պայմաններ Ապենիններում:
22:15 - 20 սեպտեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը Ռոմանո Պրոդիի հետ քննարկել է տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռոմանո Պրոդիի հետ քննարկել է տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների հարցեր

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին:  Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է հեղինակավոր գործչի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առթիվ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ռոմանո Պրոդիի նման փորձառու գործիչների հետ ԵՊՀ-ի համագործակցության անհրաժեշտությունը և հավելել, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:  Ըստ աղբյուրի՝ Ռոմանո Պրոդին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ ուրախությամբ է այցելել Հայաստան:   Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի շուրջ:
19:32 - 14 սեպտեմբերի, 2023