ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը
 |factor.am|

ԵՄ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը |factor.am|

factor.am: ԵՄ-ն կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ պահպանել հրադադարը։ ԵՄ-ն աջակցում է ու պատրաստ է ջանքեր ներդնել ԵԱՀԿ Միսնկի խմբի աշխատանքներում՝ խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է Ջոզեպ Բորելը։ Նա նաև շեշտել է, որ ԵԱՀԿ-ում մթնոլորտը գնալով ավելի հակասական ու առճակատող է դառնում։ «Ես անհանգստացած եմ Ուկրաինայում և Ղրիմում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ուկրաինայի սահմաններին ռազմական ուժերի կուտակմամբ։ ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ճանաչում է նրա միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- հայտարարել է եվրոպացի քաղաքական գործիչը։ Անդրադառնալով Բելառուսին՝ Բորելը հայտարարել է, որ մարդու հիմնարար իրավունքներն այստեղ շարունակվում են ոտնահարվել։
18:29 - 02 դեկտեմբերի, 2021
20, այդ թվում՝ ԵՄ 11 երկրում «օմիկրոն» է հայտնաբերվել, բոլոր դեպքերն անախտանիշ են և թեթև |azatutyun.am|

20, այդ թվում՝ ԵՄ 11 երկրում «օմիկրոն» է հայտնաբերվել, բոլոր դեպքերն անախտանիշ են և թեթև |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության 11 երկրներում հաստատվել է կորոնավիրուսի նոր շտամով՝ «օմիկրոնով» վարակվածության դեպք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի եվրոպական կենտրոնը։ Կառույցի փոխանցմամբ՝ հիվանդացության բոլոր դեպքերն ընթանում են առանց սիմպտոմների և թեթև, ու մինչ այս պահը չեն հայտնաբերվել «օմիկրոնի» ծանր հետևանքներ կամ մահացության դեպք։ Եվրամիությունից դուրս «օմիկրոնի» է հայտնաբերվել ևս 9 երկրում: Նոյեմբերի կեսին Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակը` «օմիկրոնը» նախորդներից ավելի արագ է տարածվում ու մուտացիաների ենթարկվում։ Կազմակերպությունը շատ բարձր է գնահատել նոր շտամի վտանգավորության աստիճանը, միաժամանակ արձանագրել, որ գիտնականներն առայժմ շատ քիչ բան գիտեն դրա տարածման ու փոխակերպումների վերաբերյալ։ Նոր շտամի տարածումը կանխելու նպատակով տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, սահմանափակել են քաղաքացիների մուտքը Հարավային Աֆրիկայից։
14:02 - 01 դեկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը: Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Քննարկվել են այս տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին վերաբերող հարցեր:
15:36 - 30 նոյեմբերի, 2021
Հունաստանի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:  Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Դիմիտրիոս Մարկոպուլոսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակություններից:
15:07 - 30 նոյեմբերի, 2021
ԵՄ-ն կկանգնի ձեր կողքին՝ առաջարկելով աջակցություն՝ հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում․ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ |tert.am|

ԵՄ-ն կկանգնի ձեր կողքին՝ առաջարկելով աջակցություն՝ հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում․ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ |tert.am|

tert.am: Համոզված եղեք, որ ամբողջ աշխարհում հայ համայնքների ձայնը լսելի է, մենք ոչ մի դեպքում չենք կարող հանդուրժել մարդու իրավունքների հետագա ոտնահարումները, այլևս չենք կարող ընդունել, որ ուժն ու ռազմական հզորությունը գերակայեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը։ Այս մասին ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ տեսաուղերձի ընթացքում ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։ Նա ընդգծեց, որ չպետք է աչքաթող անել այն ամենը, ինչը Հայաստանը ձեռք է բերել անկախությունից ի վեր։ Ֆաբիո Մասիմո Կաստալդոի ձևակերպմամբ՝ տարածքային վեճերի լուծումը խորը տառապանք է պատճառել հայ ժողովրդին, նման հարցերի լուծումը պահանջում է համբերություն ու ժամանակ:
13:12 - 29 նոյեմբերի, 2021
Սահմանների պաշտպանության համար ԵՄ-ը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային |azatutyun.am|

Սահմանների պաշտպանության համար ԵՄ-ը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային՝ սահմանների պաշտպանության համար: Հատկացված միջոցները չեն կարող օգտագործվել սահմանին պարիսպ կառուցելու համար, դրանք կարող են ծառայել միայն ԵՄ սահմանների պաշտպանության հարցում տեխնիկական և կադրային աջակցության համար։ Հանդիպելով միգրանտների հոսքին՝ Լիտվան իր միջոցներով սկսեց ցանկապատ անցկացնել Բելառուսի հետ սահմանին և օգնություն էր ակնկալում Բրյուսելից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ դաշինքը մենակ չի թողնի Բալթյան երկրներին միգրացիոն ճգնաժամի առաջ, որի համար, նրա խոսքերով, պատասխանատու են Բելառուսի իշխանությունները։ Լիտվայի իշխանությունները սպառնում են փակել Բելառուսի հետ սահմանին անցակետերը, եթե շարունակեն անօրինական ներգաղթյալներ գտնել բեռնատարներում։ Լիտվայի տվյալներով՝ Եվրամիության հետ սահմանին դեռ մնում է 7-ից 15 հազար միգրանտ, իսկ միայն Լիտվայի հետ սահմանին՝ մինչև 2 հազար։
10:28 - 29 նոյեմբերի, 2021
Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին |armenpress.am|

Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը համաձայնվել է մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Նոյեմբերի 19-ին ԵՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ շարունակելու այս շաբաթ ավելի վաղ տեղի ունեցած քննարկումները տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 15-ին: «Նախագահ Շառլ Միշելն առաջարկել է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ՝ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու համար: Առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում քննարկելու համար տարածաշրջանում տիրող իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները հանուն կայուն և բարգավաճ Հարավսյին Կովկասի, ինչին աջակցում է ԵՄ-ն»,- ասված էր  հայտարարության մեջ։ Նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել՝ որպես միջադեպերի կանխման մեխանիզմ։ Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն: 
17:02 - 20 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի զինուժը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից․ ԵԽ պատգամավորները դիմել են ԵՄ-ին |armtimes.com|

Ադրբեջանի զինուժը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից․ ԵԽ պատգամավորները դիմել են ԵՄ-ին |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ եվրախորհրդարանի երեք տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵԽ գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը։ «Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Զինված ուժերը հարձակման են ենթարկել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանը։ Որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը և ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը և լրջորեն վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից։ Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար։ Հայաստանի արևելյան և հարավային շրջանների բնակչության անվտանգության, խաղաղ, բնականոն կյանքին և մարդու իրավունքներին ոտնահարելուն ուղղված ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն պետք է անհապաղ դադարեցվի»,- ասված է նամակում։ Նրանք կոչ են արել ԵՄ արտաքին գործերի ծառայությանը օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունը։  
22:14 - 19 նոյեմբերի, 2021
Եվրամիությունը մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

Եվրամիությունը մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը սահմաններին միգրացիոն ճգնաժամի ֆոնին մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ Նրա խոսքով՝ Բրյուսելի վերաբերմունքը Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարության դեմ միջազգային պատժամիջոցներին մնում է անփոփոխ։ Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները քննադատել են Մինսկին։ Նրանք Բելառուսի ղեկավարությանը մեղադրում են անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ և պահանջում «դադարեցնել մարդկանց շահագործման ագրեսիվ արշավը»։ Նախարարները հայտարարության մեջ նշել են, որ Լուկաշենկոյի կառավարությունն այսպիսով փորձում է շեղել ուշադրությունը մարդու իրավունքների խախտումներից։ Պաշտոնական Մինսկը միգրացիոն ճգնաժամի մեջ մեղադրում է արևմտյան երկրներին։  
11:42 - 19 նոյեմբերի, 2021