Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Թրամփն ու Բայդենը հաղթել են փրայմերիզներում և կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում
 |panarmenian.net|

Թրամփն ու Բայդենը հաղթել են փրայմերիզներում և կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում |panarmenian.net|

panarmenian.net: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և գործող ղեկավար Ջո Բայդենը հաղթել են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզներում (նախնական կուսակցական ընտրություններում), ուստի պաշտոնապես կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում, գրում է BBC-ն։ Փաստացի 2024-ի նախագահական ընտրությունները կդառնան 2020-ի ընտրարշավի կրկնությունը, երբ Բայդենը հաղթեց Թրամփին։ Վերջին անգամ նման իրավիճակ, երբ նույն երկու թեկնածուները կրկին հանդիպում են նախագահական ընտրություններում, վերջին անգամ եղել է 1950-ականներին։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենի առաջադրումը Դեմոկրատական կուսակցությունից ձևական բնույթ էր կրում, քանի որ երկրի գործող նախագահը, որը որոշում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, որպես կանոն, լուրջ մրցակցություն չի ունենում։ Հանրապետականների համար առաջադրման պայքարը բավական լուրջ էր։ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2024-ի նոյեմբերի 5-ին։
14:43 - 13 մարտի, 2024
ԱՄՆ-ում «սուպեր երեքշաբթի» է՝ 15 նահանգում ընթանում են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզները. Բայդենն ու Թրամփն առաջատար են |tert.am|

ԱՄՆ-ում «սուպեր երեքշաբթի» է՝ 15 նահանգում ընթանում են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզները. Բայդենն ու Թրամփն առաջատար են |tert.am|

tert.am: Այսօր ԱՄՆ-ում «սուպեր երեքշաբթի» է՝ 15 նահանգում ընթանում են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզները: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մինեսոտայում առաջատար է հանրապետականների նախնական ընտրություններում՝ հավաքելով ձայների 69,3%-ը՝ քվեաթերթիկների 27%-ի մշակումից հետո, հայտնում է Associated Press-ը։ Մինչդեռ նրա մրցակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, հավաքել է ձայների 28,8 տոկոսը։ Ամերիկյան ԶԼՄ-ները կանխատեսում են Թրամփի հաղթանակը ևս առնվազն 11 նահանգում։CNN-ի տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ Ալաբամա նահանգում քվեաթերթիկների 43%-ը մշակելուց հետո Դոնալդ Թրամփը հավաքում է 84,2%, Վիրջինիայում՝ 63,1%, Մասաչուսեթսում՝ 62%։ , Օկլահոմայում՝ 81,9%, Հյուսիսային Կարոլինայում՝ 74,7%, Թենեսիում՝ 78,1%, Տեխասում՝ 77%, Կոլորադոյում՝ 62, 6%, Մենում՝ 70,7%, Արկանզասում՝ 76,4%, Մինեսոտայում՝ 70,7%։ Վերմոնտում, քվեաթերթիկների 88%-ի մշակման արդյունքներով, Դոնալդ Թրամփը հավաքում է 46,8%՝ առաջ անցնելով Նիկի Հեյլիից՝ 49,3%-ով։Մինչդեռ Ջո Բայդենը մի քանի նահանգներում գլխավորում է դեմոկրատների նախնական ընտրությունները։ Նախնական տվյալներով՝ Մինեսոտայում նա հավաքում է ձայների 72,6%-ը՝ քվեաթերթիկների 20%-ը մշակելուց հետո, Կոլորադոյում՝ 84,8%-ը, Արկանզասում՝ 89,5%-ը, Ալաբամայում՝ 90%-ը, Տեխասում՝ 86,3%, Թենեսիում՝ 93,9%, Օկլահոմայում՝ 71,7%, Մասաչուսեթսում՝ 81,4%, Վերմոնտում՝ 89,6%, Վիրջինիայում՝ 88,7%, Հյուսիսային Կարոլինայում՝ 87,8%։
09:43 - 06 մարտի, 2024
Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում հաղթել են իրենց կուսակցությունների փրայմերիզներում
 |hetq.am|

Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում հաղթել են իրենց կուսակցությունների փրայմերիզներում |hetq.am|

hetq.am: Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը հաղթել են ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում կայացած Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների փրայմերիզներում։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով The Associated Press գործակալությանը։ Գործակալության վերլուծաբանները հանրապետականների փրայմերիզում նախկին նախագահի հաղթանակն անխուսափելի էին համարել առաջին տեղամասերում քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Նյու Հեմփշիրում Թրամփը հավաքել 54,0 %։ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն դառնալու համար նա ունի միայն մեկ մրցակից՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիքի Հեյլին։ Ամերիկյան այս նահանգում Հեյլիի օգտին քվեարկել է հանրապետականների 44,5%-ը։ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզի ժամանակ էլ Ջո Բայենը ստացել է դեմոկրատների մոտ 70 %-ի աջակցությունը։ Կոնգրեսական Դին Ֆիլիփսն էլ հավաքել է ձայների 20,9%-ը, իսկ գրող Մարիանա Ուիլյամսոնը՝ 4,3 %։ 2023 թվականին Դոնալդ Թրամփը մեղադրյալի կարգավիճակ ստացավ չորս քրեական գործով։ Դատավարություններից առաջինի մեկնարկը նշանակված է մարտի 4-ին, սակայն պաշտպանական կողմի բողոքի հիման վրա այն կարող է հետաձգվել։ Նույնիսկ եթե Թրամփը մեղավոր ճանաչվի ու դատապարտվի ազատազրկման, դա չի զրկի նրան ընտրվելու իրավունքից։ Ամենայն հավանականությամբ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու կդառնա գործող նախագահ Ջո Բայդենը։ Նման դեպքերում կուսակցությունները սովորաբար առաջադրում են գործող նախագահի թեկնածությունը։ Սակայն Դեմոկրատական կուսակցությունը ևս փրայմերիզներ կանցկացնի։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
12:12 - 24 հունվարի, 2024
ԴեՍանտիսը դուրս է եկել նախագահական մրցապայքարից և իր աջակցությունը հայտնել Թրամփին
 |1lurer.am|

ԴեՍանտիսը դուրս է եկել նախագահական մրցապայքարից և իր աջակցությունը հայտնել Թրամփին |1lurer.am|

1lurer.am: Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը կիրակի հայտարարել է, որ դուրս է գալիս Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարից, գրում է BBC-ն: Մեկ շաբաթ առաջ Այովա նահանգում, նախագահի թեկնածուի կուսակցական առաջին ընտրություններում ԴեՍանտիսը երկրորդ տեղում է եղել, նախկին նախագահ Թրամփը հաղթել է հսկայական տարբերությամբ: Թրամփն այդ նահանգում ստացել է հանրապետականների ձայների 51%-ը, ԴեՍանտիսը՝ ընդամենը 21%-ը։ Միաժամանակ Ֆլորիդայի նահանգապետն իր աջակցությունն է հայտնել ընտրապայքարի առաջատար թեկնածուին՝ Դոնալդ Թրամփին: Ռոն ԴեՍանտիսը դուրս է եկել ընտրապայքարից երկրորդ նահանգում՝ Նյու Հեմփշիրում Հանրապետական ​​կուսակցության նախնական ընտրություններից երկու օր առաջ: Այնուամենայնիվ, վերջին հարցումներից մեկը ցույց է տվել, որ այդ նահանգում ԴեՍանտիսը կզբաղեցներ երրորդ տեղը՝ զիջելով ինչպես Թրամփին (50%), այնպես էլ չափավոր թեկնածու Նիկի Հեյլիին (34%): Այժմ Հանրապետական ​​կուսակցությունից առաջադրվելու համար պայքարում Թրամփը մեկ լուրջ մրցակից ունի՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։
12:11 - 22 հունվարի, 2024
Վլադիմիր Զելենսկին վտանգավոր է համարում 24 ժամվա ընթացքում պատերազմի դադարեցման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին վտանգավոր է համարում 24 ժամվա ընթացքում պատերազմի դադարեցման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ Կիև է հրավիրել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա «շատ վտանգավոր» է անվանել ԱՄՆ նախկին նախագահի խոսքերն այն մասին, որ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտել 24 ժամվա ընթացքում։ «Այսինքն՝ նա ասում է, որ ինքնուրույն որոշումներ կկայացնի: Ես նույնիսկ չեմ խոսում Ռուսաստանի մասին՝ առանց երկու կողմերի, այսինքն՝ առանց մեզ։ Սա ասում է այն մասին, որ եթե նրա գաղափարը, որը ոչ ոք չի լսել, չի աշխատի մեր ու մեր ժողովրդի համար, ապա նա ամեն ինչ կանի, որ ամեն դեպքում հասնի իր գաղափարի փոխանցմանը: Եվ դա ինձ մի փոքր անհանգստացնում է», - Channel 4 News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։  Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ կկարողանա 24 ժամվա ընթացքում վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը: Նա նաև հավաստիացրել է, որ կկարողանա համոզել եվրոպացի դաշնակիցներին ավելի շատ գումար ծախսել Ուկրաինայի վրա։ Վլադիմիր Զելենսկին 2023 թվականի նոյեմբերին Թրամփին առաջարկել էր այցելել Ուկրաինա, որպեսզի տետատետ հանդիպման ժամանակ բացատրի Ռուսաստանի հետ հակամարտությունը մեկ օրում ավարտելու անհնարինությունը։ ԱՄՆ նախկին նախագահը հրաժարվել էր։
17:46 - 20 հունվարի, 2024
Դոնալդ Թրամփին թողել են ազատության մեջ 200 հազար դոլար գրավի դիմաց

 |factor.am|

Դոնալդ Թրամփին թողել են ազատության մեջ 200 հազար դոլար գրավի դիմաց |factor.am|

factor.am: ԱՄՆ Ջորջիա նահանգի դատավորը, որը հետաքննում է ընտրությունների արդյունքների ամփոփմանը միջամտելու՝ Դոնալդ Թրամփի փորձերը, որոշել է նախկին նախագահին ազատության մեջ թողնել միլիարդատիրոջ համար չնչին՝ 200 հազար դոլար գրավի դիմաց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Թրամփն ու գործով 18 այլ մեղադրյալներ պետք է ուրբաթ կեսօրից առաջ ներկայանան նահանգի մայրաքաղաք Ատլանտայի Ֆուլթոնի շրջանային դատարան։ Թրամփը հերքում է այս գործով, ինչպես նաև իր դեմ հարուցված մյուս երեք քրեական գործերով իրեն առաջադրված մեղադրանքները։ Գրավի որոշման մեջ ասվում է, որ Դոնալդ Թրամփը կարող է ազատության մեջ մնալ մինչև դատավարությունը՝ պայմանով, որ չփորձի սպառնալ վկաներին և հանցակիցներին։ «Մեղադրյալը չպետք է ահաբեկման գործողություններ կատարի իրեն հայտնի անձանց նկատմամբ, ովքեր այս գործով մեղադրյալներ կամ վկաներ են, կամ այլ կերպ խոչընդոտի արդարադատության ընթացքը։ Վերոնշյալը ներառում է սոցիալական ցանցերում գրառումներ կամ այլոց կողմից սոցցանցերում հրապարակված գրառումների վերահրապարակում»,- ասված է որոշման մեջ։
14:17 - 22 օգոստոսի, 2023
Դոնալդ Թրամփին սպառնում է մինչև 22 տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվի գաղտնի փաստաթղթերի գործում |hetq.am|

Դոնալդ Թրամփին սպառնում է մինչև 22 տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվի գաղտնի փաստաթղթերի գործում |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կարող է սպառնալ մինչև 22 տարի ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահման գործով։ Այդ մասին հայտնում է Vice News առցանց պարբերականը։ Նախկին դատախազ Դևիդ Աարոնի կարծիքով՝ Թրամփը կարող է ստանալ 17,5-ից մինչև 22 տարի ազատազրկում՝ գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ վարվելու համար։ Բացի այդ, նախկին նախագահին սպառնում է նաև 7-9 տարվա ազատազրկում՝ արդարադատությանը խոչընդոտելու համար։ Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը կարող է ազատազրկման դատապարտվել։  Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր կողմից որևէ իրավախախտում չի եղել, քանի որ ինքը, լինելով պետության ղեկավար, ունեցել է իրավասություններ, որոնք թույլ են տալիս գաղտնազերծել իր մոտ առկա բոլոր փաստաթղթերը։ Իրավասությունները, սակայն, չէին տարածվում միջուկային ոլորտին վերաբերող փաստաթղթերի վրա, որոնք, համաձայն մեղադրական եզրակացության, հայտնաբերվել են Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատանը։
09:32 - 14 հունիսի, 2023
Երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել Դոնալդ Թրամփին |azatutyun.am|

Երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել Դոնալդ Թրամփին |azatutyun.am|

azatutyun.am: Նյու Յորքում երդվյալ ատենակալների դատարանը բավարարել է լրագրող և գրող Էլիզաբեթ Քերոլի քաղաքացիական հայցը և մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին: Քերոլը Թրամփին մեղադրել է 1996 թվականին սեռական ոտնձգությունների դիմելու և զրպարտության համար: Դատավորները վճռել են, որ «Թրամփը դիպել է Քերոլին՝ առանց նրա համաձայնության»։ Թրամփն, ըստ դատարանի, նաև զրպարտել է Քերոլին, երբ փորձել է հերքել նրա հայտարարություններն այդ գործով: Միաժամանակ, երդվյալ ատենակալները չեն հաստատել բռնաբարության մեղադրանքը: Դատարանը պահանջել է Թրամփից 5 միլիոն դոլար հատուցում վճարել Քերոլին՝ 2 միլիոն՝ սեռական ոտնձգությունների, և 3 միլիոն՝ զրպարտության համար: Էլիզաբեթ Քերոլը պնդում է, որ Դոնալդ Թրամփի կողմից 1996 թվականին Նյու Յորքի խանութներից մեկի հանդերձասրահում բռնաբարության է ենթարկվել: Թրամփը պնդում է, որ երբեք չի հանդիպել Քերոլին: Նա «քաղաքական հետապնդում» և «խայտառակություն» է անվանել իրեն ներկայացված մեղադրանքը:  Լուսանկարում՝ լրագրող և գրող Էլիզաբեթ Քերոլը
09:59 - 10 մայիսի, 2023
Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 հոդվածներով. նրան կարող է սպառնալ առավելագույնը մինչև 136 տարվա ազատազրկում
 |armenpress.am|

Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 հոդվածներով. նրան կարող է սպառնալ առավելագույնը մինչև 136 տարվա ազատազրկում |armenpress.am|

armenpress.am: Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահը կանգնել է դատարանի առաջ` քրեական գործի շրջանակներում․ Դոնալդ Թրամփին մեղադրանք են առաջադրել 34 հոդվածներով: Սպիտակ տան նախկին ղեկավարը բոլոր հոդվածներով իրեն անմեղ է համարում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությանը: Դատախազներն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել են 76-ամյա Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքը: Նախկին նախագահին մեղադրում են բիզնես հաշվետվությունները կեղծելու մեջ: Ըստ դատախազների՝ Թրամփը դավադրություն է կազմել 2016 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ՝ փորձելով թույլ չտալ տեղեկատվության արտահոսք, որը կարող էր վնաս հասցնել իր ընտրարշավին: Ըստ մեղադրանքի՝ Թրամփը գումար է վճարել երկու կանանց, որպեսզի նրանք չբարձրաձայնեն իր հետ ունեցած սեռական կապի մասին: Այդ կանանցից մեկը պոռնոաստղ Սթորմի Դենիելսն է, իսկ մյուսը՝ «Playboy»-ի նախկին մոդել Քերեն ՄաքԴուգալը: Reuters-ը շեշտում է, որ Նյու Յորքում բիզնես հաշվետվությունները կեղծելը զանցանք է, որը պատժվում է ընդամենը 1 տարվա ազատազրկմամբ, սակայն եթե դա արվում է այլ հանցագործությունը թաքցնելու, օրինակ, այս դեպքում՝ ընտրական օրենսդրությունը խախտելու նպատակով, ապա դա համարվում է հանցանք և ենթադրում է մինչև 4 տարվա ազատազրկում: Թրամփին մեղադրանք է առաջադրվել նաև 2020 թ.-ին ընտրություններում կրած պարտությունից հետո Ջորջիայում արդյունքները չեղյալ հայտարարելու փորձի, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ կերպով վարվելու համար: Fox News պարբերականն իր հերթին նշում է, որ Թրամփին առաջադրված մեղադրանքներով մեղավոր ճանաչվելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը կարող է կազմել 136 տարի: Թրամփը 2024 թ.-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն է: Նա այս մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում: «Նրանք չեն կարող մեզ հաղթել ընտրատեղամասերում, հետևաբար, փորձում են մեզ հաղթել օրենքի միջոցով», - նշել է Թրամփը: Դատական նիստից մեկ ժամ անց Թրամփը դուրս է եկել դատարանի դահլիճից և վերադարձել Ֆլորիդա, որտեղ «Մար ա Լագո» կալվածքի մոտ հավաքված են եղել նրա բազմաթիվ աջակիցներ: Թրամփը ելույթ է ունեցել նրանց առաջ՝ իր դեմ հարուցված քրեական գործն անվանելով միջամտություն ընտրություններին:  
11:33 - 05 ապրիլի, 2023
 «Սա միջամտություն է ընտրություններին»․ Դոնալդ Թրամփ |azatutyun.am|

«Սա միջամտություն է ընտրություններին»․ Դոնալդ Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am: «Սա միջամտություն է ընտրություններին, երբեք չեմ մտածել, որ Ամերիկայում նման բան կարող է լինել», - երեկ Նյու Յորքից վերադառնալով Ֆլորիդայի իր առանձնատուն՝ հայտարարել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը: «Միակ հանցանքը, որ գործել եմ, մեր երկրի անվախ պաշտպանությունն էր այն ոչնչացնել ձգտողներից», - դիմելով աջակիցներին՝ ասել է Թրամփը: «Այժմ աննախադեպ մասշտաբով զանգվածային միջամտություն է կատարվում ընտրություններին», - պնդել է ԱՄՆ նախկին նախագահը: Դոնալդ Թրամփը երեկ երկու ժամով ձերբակալվեց Նյու Յորքում, մինչ նրա դեմ պաշտոնապես մեղադրանք կներկայացվեր։ Նախկին նախագահը մեղադրվում է ֆինանսական փաստաթղթեր կեղծելու 34 դրվագներով: Այսպիսով, Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահը, ում մեղադրանք է առաջադրվել քրեական հանցագործության համար։ Գործի քննությունը ըստ էության սպասվում է 2024 թվականի հունվարին։ ԱՄՆ 45-րդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում, մեղադրանքը համարում է քաղաքական հետապնդում, քանի որ մտադիր է մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին։
10:18 - 05 ապրիլի, 2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կկանգնի դատարանի առաջ
 |azatutyun.am|

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կկանգնի դատարանի առաջ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մանհեթենում այսօր կկանգնի դատարանի առաջ։ Ամերիկայի պատմության մեջ սա առաջին անգամն է, երբ նախկին նախագահին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվում քրեական հանցագործության կասկածանքով։ ԱՄՆ-ի 45-րդ նախագահին առաջադրված մեղադրանքն առնչվում է 2016 թվականին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին 30 հազար դոլար վճարելուն՝ Թրամփի հետ սեքսուալ հարաբերության մասին լռելու համար: Մանհեթենի շրջանային դատախազը գտնում է, որ Թրամփը խախտել է ընտրական օրենսդրությունը՝ վճարման համար օգտագործելով ընտրական հիմնադրամի գումարները։ Դոնալդ Թրամփը մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում, քանի որ 2024-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի։ Թրամփին ձերբակալություն չի սպառնում, բայց դատարանում բոլոր ստանդարտ ընթացակարգերը պահպանվելու են՝ պարզելու են ինքնությունը, վերցնելու են մատնահետքերը, լուսանկարելու են, բարձրաձայն ընթերցվելու է մեղադրանքը, ինչից հետո դատավորը նախկին նախագահին հարցնելու է, թե արդյոք իրեն մեղավոր է ճանաչում։ Ակնկալվում է նրա բացասական պատասխանը։ Այնուհետև դատավորը նշանակելու է լսումների հաջորդ նիստի օրը։ Նիստերի դահլիճում մի շարք լրատվամիջոցների լուսանկարիչներ են լինելու, տեսանկարահանումն արգելված է։ Նյու Յորքում անվտանգային միջոցներն ուժեղացվել են, ակնկալվում է Թրամփի աջակիցների հանրահավաք։ Միացյալ Նահանգների նախկին նախագահն ասել է, որ այսօր երեկոյան Նյու Յորքում ելույթ կունենա իր աջակիցների առջև։
13:47 - 04 ապրիլի, 2023