Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Պեսկովը Հայաստանի հետ հարաբերությունները «ոչ դյուրին» է անվանել |1lurer.am|

Պեսկովը Հայաստանի հետ հարաբերությունները «ոչ դյուրին» է անվանել |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Մոսկվա-Երևան հարաբերությունների մասին: «Հույս ունեմ՝ Երևանում կգերակայի հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը: Մեր եղբայրական Հայաստանի հետ ներկայում բավական ոչ դյուրին շրջան է: Հայաստանը մեզ համար ավելի քան եղբայրական է, որովհետև մեր երկրում նույնիսկ ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում: Եվ, ի դեպ, ՌԴ քաղաքացի այդ հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս Հայաստանի ընդհանուր բյուջեի մեջ շատ մեծ մաս է կազմում: Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում. խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է»,- aif.ru-ի հետ զրույցում ասել է նա: Խոսելով Հարավային Կովկասի շրջանի մասին՝ Պեսկովը նշել է. «Կովկասյան շրջանը այժմ գրավում է արտատարածաշրջանային ամենատարբեր ուժերի ուշադրությունը, ինչը ազդում է տարածաշրջանի երկրների՝ ՌԴ հետ ունեցած հարաբերությունների վրա: Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խստորեն սահմանափակվի, քանի որ այն չի կարող տարածաշրջանին կայունություն ու զարգացում բերել»:
10:20 - 26 մարտի, 2024
Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը. Պեսկով
 |azatutyun.am|

Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջանային շրջագայությունը։ «ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով։ Նաև ընկալում կա, որ իրականում ՆԱՏՕ-ի փորձերը՝ ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը, դժվար թե ամրապնդեն կայունությունն ու իրավիճակի կանխատեսելիությունը Կովկասում», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը: Մարտի 17-ից մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հարավկովկասյան այցը: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Երևան է ժամանել Բաքու և Թբիլիսի կատարած այցերից հետո։ Բաքվում Ստոլտոնբերգը նշել է, որ խաղաղությունը տարածաշրջանում չափազանց կարևոր է ոչ միայն այդ տարածաշրջանի ժողովուրդների, այլև ավելի ընդարձակ առումով՝ Սև ծովի շրջանի և Հյուսիսատլանտյան անվտանգության համար։
15:21 - 19 մարտի, 2024
Մոսկվան արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
 |armenpress.am|

Մոսկվան արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան տեղյակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, որ Հայաստանը հնարավոր է՝ դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։      Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։ «Իհարկե, մենք լսել ենք այս հայտարարությունները։ Առջևում, բնականաբար, շատ աշխատանք է սպասվում։ Մեզ անհրաժեշտ են շփումներ մեր հայ գործընկերների հետ ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով։ Կպարզաբանենք ու կխոսենք պարոն վարչապետի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) հայտարարություններին համահունչ»,-ասել է խոսնակն՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին նախօրեին արված հայտարարություններին։ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Մոսկվան կշարունակի կապերը Երևանի հետ և կպարզաբանի իրավիճակը ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի շարունակական անդամակցության հարցում։  «Եթե ՀԱՊԿ-ն կպատասխանի հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը և այդ պատասխանը կհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, դա կնշանակի՝ Հայաստանի և ՀԱՊԿ միջև հարցերը հասցեագրված են, լուծված և ամփոփված՝ դրանից բխող հետևանքներով, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։  Թե երբ՝ չեմ կարող ասել»,-նախօրեին տված հարցազրույցում նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
14:55 - 13 մարտի, 2024
Որքան հասկանում ենք, «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով որոշումներ չեն եղել․ Պեսկով

Որքան հասկանում ենք, «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով որոշումներ չեն եղել․ Պեսկով

Որքան հասկանում ենք, «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով որոշումներ չեն եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։  «Այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի հասցրել։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ԱՊՀ կառույցների, ԵԱՏՄ կառույցների և երկկողմ հարաբերությունների մակարդակով», - նշել է Կրեմլի խոսնակը։  Պեսկովի խոսքով՝ հայ ժողովուրդը շահում է ՌԴ հետ համագործակցությունից և ԵԱՏՄ անդամակցությունից, քանի որ աճում են ապրանքաշրջանառությունը, տրանսպորտային ծառայությունները, ֆինանսական հատվածը։ «Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրեն, մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու կողմնակից ենք: Վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են», - ասել է Պեսկովը։ 
15:06 - 06 մարտի, 2024
Կրեմլը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

Կրեմլը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանին տեղի ունեցած բախումները «անհանգստացնող նորություն» է որակել և երկու կողմին զսպվածության կոչ արել, գրում է «Ինտերֆաքս»-ը։ «Սրանք շփման գծից տագնապալի լուրեր են։ Կոչ ենք անում երկու կողմին զսպվածություն դրսևորել: Մենք ուշադիր հետևելու ենք»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը հավելել է, որ նման միջադեպերը չեն նպաստում բանակցային գործընթացի առաջխաղացմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար բանակցային գործընթացը կշարունակվի: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակի հետևանքով հայկական զինված ուժերի չորս զինծառայող է զոհվել։ Եվս մեկը վիրավորվել է։
13:58 - 13 փետրվարի, 2024
Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ լինեն հայ գործընկերներից. Պեսկով |news.am|

Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ լինեն հայ գործընկերներից. Պեսկով |news.am|

news.am: Ռուսաստանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ ունենա հայ գործընկերներից ՄՔԴ-ին միանալու հետ կապված, այդ հարցը պետք է լուծել, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը՝ կապված միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, իհարկե, չի կարող չունենալ բացասական ազդեցություն մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է ստանալ մեր հայ գործընկերների որոշակի հավաստիացումները։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ 2023թ. հոկտեմբերի սկզբին ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացումից հետո։ Ռուսական կողմը քանիցս հայտնել է, որ հավանություն չի տալիս փաստաթուղթը վավերացնելու Երեւանի պլաններին։
13:45 - 12 փետրվարի, 2024
Կարևորը՝ ՀՀ անդամակցությունը ՄՔԴ-ին չանդրադառնա ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա. Պեսկով

Կարևորը՝ ՀՀ անդամակցությունը ՄՔԴ-ին չանդրադառնա ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա. Պեսկով

«Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, ընդհանուր առմամբ, այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։  «Բայց մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ նման որոշումները բացասաբար չանդրադառնան ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո մեր հարաբերություններին, որոնք մենք գնահատում ենք և ձգտում ենք զարգացնել», - նշել է Կրեմլի խոսնակը։ Հիշեցնենք, որ Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որը վավերացվել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։   Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ, սակայն, հայտարարել են, որ Հռոմի ստատուտին միանալու որոշումը կայացվել է, քանի որ դրանով Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորություն են տեսնում։
15:39 - 01 փետրվարի, 2024
Մոսկվան արձանագրում է՝ Բաքուն և Երևանը շարժվում են խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու ուղղությամբ
 |azatutyun.am|

Մոսկվան արձանագրում է՝ Բաքուն և Երևանը շարժվում են խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու ուղղությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան Ադրբեջանի ու Հայաստանի մոտ քաղաքական կամքի առկայություն է տեսնում խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և պաշտպանում է այդ քայլը, այսօր լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք գտնում ենք, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումն օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար», - նշել է նա։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ ռուսական կողմն արձանագրում է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու ուղղությամբ։ «Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, իհարկե՝ ոչ ի վնաս որակի։ Դրա համար մենք բոլորի հետ միասին սպասում ենք՝ երբ այդ աշխատանքը կավարտվի», - ասել է Պեսկովը։
19:59 - 27 դեկտեմբերի, 2023
Երեւանը եւ Բաքուն ընթանում են խաղաղության պայմանագիրը վերջնագծի հասցնելու ուղղությամբ. Կրեմլ
 |news.am|

Երեւանը եւ Բաքուն ընթանում են խաղաղության պայմանագիրը վերջնագծի հասցնելու ուղղությամբ. Կրեմլ |news.am|

news.am: Երեւանը եւ Բաքուն ընթանում են խաղաղության պայմանագիրը վերջնագծի հասցնելու ուղղությամբ, հուսով ենք, որ այն կկնքեն որքան հնարավոր է շուտ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք իսկապես փաստում ենք, որ երկրներն ընթանում են խաղաղության պայմանագիրը վերջնագծի հասցնելու ուղղությամբ։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։ Իհարկե, ոչ ի վնաս որակի։ Ուստի մենք բոլորի հետ միասին սպասում ենք, թե երբ այդ աշխատանքը կավարտվի։ Գլխավորն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն երկու կողմում՝ թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում։ Եվ իհարկե, մենք դրան աջակցում ենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները չեն բանակցել Պետերբուրգում, բայց բոլորը կարճ շփումների հնարավորություն ունեին ոտքի վրա, նշել է Պեսկովը։ «Ոչ, երեկ նրանք բանակցություններ չեն անցկացրել։ Բայց միշտ նման միջոցառումները, եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ այդ թվում, լավ հնարավորություն են ոտքի վրա, կարճ շփումների համար։ Այդպես եղավ նաեւ այս անգամ։ Բոլորը միմյանց հետ ոտքի վրա շփվելու հնարավորություն ունեին ինչ-որ հիմնական պահերի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը։
15:48 - 27 դեկտեմբերի, 2023
Փաշինյան-Ալիև, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ Սանկտ Պետերբուրգում չկան. Պեսկով

Փաշինյան-Ալիև, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ Սանկտ Պետերբուրգում չկան. Պեսկով

tert.am: Երեքշաբթի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում անհատական հանդիպումների պլաններ չկան, սակայն բոլոր առաջնորդները կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառման շրջանակում, ՌԻԱ Նովոստիին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս պահին երկկողմ առանձին հանդիպումների պլաններ չկան, սակայն գագաթնաժողովի շրջանակում բոլորը կկարողանան շփվել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման և Ռուսաստան-Հայաստան Ադրբեջան եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։ Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ միասին կհավաքվեն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։
19:10 - 25 դեկտեմբերի, 2023