Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգողն է։ Ծնվել է 1987թ. նոյեմբերի 27-ին։

2011թ․ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 2007թ․ գործունեություն է ծավալել «Ժառանգություն» կուսակցությունում: 2010-2011թթ․ աշխատել է 4-րդ գումարման ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր Լարիսա Ալավերդյանի օգնական։ 2010 թ․ համակարգել է «Կրթության իրավունք» շարժումը: 2011 թվականից աշխատել է տարբեր տեղական լրատվամիջոցների համար, նաեւ՝ որպես իրավապահ համակարգի վերլուծաբան։ 2011-2013թթ․ աշխատել է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում: 2014 թ․ հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: 

«Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել դատախազություն՝ Ջհանգիրյանի ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ». Իոաննիսյան

«Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել դատախազություն՝ Ջհանգիրյանի ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   ««Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ:   Մասնավորապես, այսօր հրապարակված ձայնագրությունում պարզ լսվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը պատմում է, որ խառնվել է որոշ քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտել է որոշ քրեական գործերի հարուցմանը և անգամ որոշ անձանց ինդուլգենցիա է խոստանում՝ «քանի դեռ ողջ է»:   Ընդ որում, ԲԴԽ-ն այսօր, ըստ էության, հաստատել է, որ ձայնագրությունը կեղծված չէ, դրանում իրապես ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ձայնն է: Ջհանգիրյանի խոսքերում առկա է Քրեական օրենսգրքի 311.2 և 332 հոդվածներով արգելված արարքների ինքնախոստովանություն, և մենք հետամուտ ենք լինելու գործի պատշաճ քննությանը:   Հ.Գ. Առանձին քննարկման առարկա է այն, որ ԲԴԽ ղեկավարն ասում է, որ Վանեցյանի կամ Ղազինյանի իշխանության գալու դեպքում նա կանցնի իրենց կողմը: Այսինքն, Ջհանգիրյանի պատկերացմամբ դատական իշխանությունը պետք է լինի ինչ որ մեկի կողմո՞ւմ»:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
19:55 - 20 հունիսի, 2022
Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս երբեմն կիրառվում է ֆիզիկական ուժ. hատուկ միջոցների կամ անհամաչափ ուժի կիրառում դեռ չի նկատվել. Դանիել Իոաննիսյան

Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս երբեմն կիրառվում է ֆիզիկական ուժ. hատուկ միջոցների կամ անհամաչափ ուժի կիրառում դեռ չի նկատվել. Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   ««Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը ժամը 8:15-ից տեղերում հետևում է բողոքի գործողություններին: Ժամը 9:30-ի դրությամբ շուրջ 5 խմբերի կողմից պարբերաբար փակվում և ապա ոստիկանների կողմից բացվում են տարբեր փողոցներ մայրաքաղաքի կենտրոնում ու Արաբկիրում, ավելի կայուն փակ է Ֆրանսիայի հրապարակը։ Կենտրոնում գործող ցուցարարների խմբերը «փողոց փակելու» տակ հաճախ հասկանում են խաչմերուկը աղբամաններով փակելն ու այդ վիճակում թողել` գնալը։ Բնականաբար, ոստիկաններն ու վարորդները շատ արագ բացում են երթևեկություննեը (բայց դա, արդեն, չի լուսաբանվում յուրային լրատվամիջոցների կողմից)։ Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս երբեմն կիրառվում է ֆիզիկական ուժ: Հատուկ միջոցների կամ անհամաչափ ուժի կիրառում դեռ չի նկատվել: Համարյա բոլոր դեպքերում ուժ գործադրելուց առաջ ոստիկաններ բանավոր առաջարկում են բացել փողոցը: Շարունակում են նկատվել համազգեստի վրա անհատական նույնականացման համար չկրող ոստիկանական խմբեր։ Եղել են դեպքեր, երբ ցուցարարները նոր փակված փողոցներում վեճի են բռնվում վարորդների հետ, բայց դա կասեցվել է ժամանած ոստիկանների կողմից»:
11:03 - 03 մայիսի, 2022
Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս կիրառվում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցների կիրառում չի նկատվել․ Դանիել Իոանիսսյան

Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս կիրառվում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցների կիրառում չի նկատվել․ Դանիել Իոանիսսյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը ժամը 8:30-ից տեղերում հետևում է բողոքի գործողություններին: Այս ընթացքում փակվել են փողոցներ միմիայն Երևանի կենտրոնում և Արաբկիրում: Մայրաքաղաքի մուտքերի, ինչպես նաև դրա ծայրամասերում ու մարզերում փողոցների փակման փորձեր չեն նկատվել: Ժամը 10:00-ի դրությամբ պարբերաբար փակվում և ապա ոստիկանների կողմից բացվում են տարբեր փողոցներ մայրաքաղաքի կենտրոնում, ավելի կայուն փակ է Ֆրանսիայի հրապարակը (վրաններով) ու Կիևյան փողոցը (բեռնատարերով): (10։40-ի դրությամբ Կիևյան փողոցը երթևեկելի է, - խմբ․) Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս կիրառվում է ֆիզիկական ուժ (երբեմն՝ նաև անհամաչափ): Հատուկ միջոցների կիրառում չի նկատվել: Համարյա բոլոր դեպքերում ուժ գործադրելուց առաջ ոստիկաններ բանավոր առաջարկում են փողոցը բացել, բայց, ցավոք սրտի, լինում են նաև դեպքեր, երբ ուժը գործադրվում է առանց նախազգուշացման: Նկատվել են դեպքեր, երբ ցուցարարները նոր փակված փողոցներում վեճի են բռնվել վարորդների հետ, բայց դա չի շարունակվել ոստիկանների ժամանումից հետո»:  
10:42 - 02 մայիսի, 2022
Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում։  Ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հաստատվել է խորհրդի անհատական կազմը և դրա գործունեության կարգը: Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:  
17:18 - 27 հունվարի, 2022
Գործադիրի ներկայացուցիչների՝ քաղաքապետին ուղղված պահանջի՝ սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար աշխատակիցներին աշխատանքից ազատման մասով հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստում

Գործադիրի ներկայացուցիչների՝ քաղաքապետին ուղղված պահանջի՝ սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար աշխատակիցներին աշխատանքից ազատման մասով հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստում

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ հեղափոխության արժեքների ու ինստիտուցիոնալության դեմ հաղթարշավը անցել է նաև քրեական օրենսգրքի արգելքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդումներ է պատրաստում Հայկ Մարությանի հետևյալ հայտարարությունների մասով. 1. Երևանի քաղաքապետին՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար՝ քաղաքապետարանի աշխատակիցներին աշխատանքից ազատման պահանջներով զանգերի մասով: 2. Երևանի քաղաքապետին՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինի շինությունները օրինականացնելու հորդորով զանգերի մասով»։
14:20 - 22 դեկտեմբերի, 2021
Համայնքների մեծ մասում խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա․ «Անկախ դիտորդ»-ը ամփոփեց դեկտեմբերի 5-ի ընտրությունները

Համայնքների մեծ մասում խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա․ «Անկախ դիտորդ»-ը ամփոփեց դեկտեմբերի 5-ի ընտրությունները

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն այսօրվա ասուլիսի ընթացքում ամփոփեց դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։  Նրա խոսքով՝ քվեարկության օրը դաշինքի դիտարկած ընտրատեղամասերում  հիմնական խնդիրները վերաբերել են նույն կուսակցության մեկից ավելի վստահված անձանց ընտրատեղամասում գտնվելուն, մեկից ավելի անձանց մուտքին քվեարկության խցիկ (սա չի վերաբերում օգնողներին կամ փոքր երեխաներին), քվեարկության գաղտնիության խախտման այլ դրսևորումներին, օգնությամբ քվեարկության հնարավոր չարաշահումներին, ընտրողներին քվեարկության կարգը պատշաճ չներկայացնելուն, քվեասենյակում իրավունք չունեցող անձանց ներկայությանը, խախտումները գրանցամատյանում չգրանցելուն, դիտորդների իրավունքները խախտելուն, խատումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինների կողմից քայլերի բացակայությանը, տեղամասային կենտոնից դուրս կուտակումներին, քարոզչության և ուղղորդման արգելված այլ դրսևորումներին․ «Գրանցվել են առավել եզակի դեպքերի, երբ հանձնաժողովի անդամները օգտագործել են ալկհոլային խմիչքներ, ծառայություն իրականացնող ոստիկանները թերացել են կուտակումները ցրելու իրենց պարտականությունները իրականացնելու մեջ, հանձնաժողովի անդամները խախտել են վիճակահանության սահմանված հերթափոխը, տեղամասի ներսում ի հայտ էին գալիս քարոզչական նյութեր կամ բանավոր քարոզչություն էր իրականացվում, միևնույն անձինք մեկից ավելի անգամ օգնող էին հանդիսանում կամ օգնող չէին գրանցվում, ընտրողների ստորագրացուցակներին ծանոթանալու միջոցով այդ տեղեկությունը փոխանցվում էր երրորդ անձանց, ընտրողների ցուցակի և էլեկտրոնային գրանցմա սարքի հետ կապված որոշակի խնդիրներ էին լինում և վիճաբանություններ»։ Իոաննիսյանը ներկայացրեց նաև դաշինքի եզրահանգումները դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ․ «Համայնքների մեծ մասում խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա, արտացոլում են ընտրողների կամքը և ընտությունները համապատասխանում են ազատ ու արդար ընտրությունների չափորոշիչներին, այդուհանդերձ խնդրահարույց է այն, որ որոշ համայնքներում գործնականում չի եղել մրցակցություն կամ այդ մրցակցությունը չի եղել արդար վարչական ու ֆինսանսատնտեսական ռեսուրսների չարաշահման արդյունքում։ Համարում ենք, որ տեղական մակարդակում ընտրական ավանդույթների էական բարելավման ճանապարհ պետք է անցնենք՝ քաղաքական բանավեճերի խթանման, երկխոսության ձևավորման, հակադիր ուժերի միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման առումով, իսկ ընտրական օրենսդրությունը պետք է էապես բարելավվի՝ ֆինանսատնտեսական ու վարչական լծակներով մրցակցային առավելությունների չեզոքացման ուղղությամբ»։ Հիշեցնենք՝ Հայաստանի 38 համայնքներում երեկ՝ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել․ 36 համայնքներում ընտրություններն անցկացվել են համամասնական, 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։  
16:11 - 06 դեկտեմբերի, 2021
«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 18:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 18:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 18:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ․   «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։   Ստորև ներկայացնում ենք վիճակագրական արդյունքները 143 դիտարկված տեղամասերում 08:00-14:00-ի դրությամբ և միջադեպերը՝ արձանագրած շրջիկ դիտորդների կողմից:   Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 37.6%-ում, ընդհանուր՝ առնվազն 167 դեպք: Սակայն եթե հիմնականում դրանք առանձին, եզակի դեպքեր էին, ապա 6 տեղամասերում դրանք կրել են պարբերական, իսկ ևս 2-ում՝ անընդհատ կրկնվող բնույթ: Միաժամանակ, քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքերի և փորձերի հիմնական պատճառներն են եղել քվեարկության կարգի չիմացությունը, քվեարկության գաղտնիությունը չկարևորելը, իսկ 14 տեղամասերում՝ նաև տեսողության խնդիրներն ու լուսավորության բացակայությունը: Դիտորդների գնահատմամբ, այդ դեպքերը պայմանավորված չեն եղել քվեարկության գաղտնիությունն այլ անձի համար բացահայտելու նպատակով:   Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 23․9%-ում: Ընդ որում, այդ տեղամասերից միայն 13-ում է այս խնդիրը պայմանավորված եղել զուտ ընտրողների չիմացությամբ: Միաժամանակ, 2 ընտրատեղամասերում դիտորդները քվեախցիկ մեկից ավելի անձանց մուտքը գնահատում են որպես քվեարկության վերահսկողության ձև: Նշենք, որ այստեղ հաշվի չեն առնվում գրանցված օգնողի միջոցով քվեարկության դեպքերը: Թեև օգնությամբ քվեարկության վերաբերյալ վիճակագրությունը կվերլուծվի քվեարկության ավարտից հետո, այդուհանդերձ, օրվա առաջին կեսին տեղամասերի 23%-ում որպես օգնող անձ էին գրանցվում տվյալ տեղամասի ընտրող չհանդիսացող անձինք, 2 դեպքում օգնող է գրանցվել օգնելու իրավունք չունեցող անձ: Միայն մեկ տեղամասում է դիտարկվել դեպք, երբ հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել տեղամասի ընտրող չհանդիսացող անձի կողմից օգնությունը, դուրս է հրավիրել նրան տեղամասից և նշանակել այդ գործառույթի իրականացման համար այլ ընտրողի:   Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 18%-ում: Այս դեպքերի բացարձակ մեծամասնությունը կապված է եղել վստահված անձանց՝ վկայականը տեսանելի կրելու դժկամության հետ: Զուգահեռաբար, վստահված անձանց վկայականների հետ կապված ևս մի խնդիր է ի հայտ եկել: Մասնավորապես, Աշտարակ համայնքի տեղամասերում ՀՅԴ կուսակցության վստահված անձինք ներկայացնում էին «Հայաստան Դաշինք» գրությամբ վկայականներ: Սակայն ինչպես հաջողվեց պարզել ԿԸՀ պարզաբանմամբ (հաստատվել է նաև դիտորդների կողմից), խնդրի պատճառը սխալ տպված վկայականն էր, որը ձեռքով լրացնելիս «Հայաստան Դաշինքը» գրվել է սխալմամբ և ոչ միտումնավոր:   Արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու 4 դեպք, որոնցից միտումնավոր էին արվել միայն երկուսը։   Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 12%-ում, իսկ ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են տեղամասերի 73%-ում: Ընդ որում, մի քանի քվեաթերթիկներով քվեակարգն օգտագործող Արտաշատ և Վանաձոր համայնքների կշիռն այս բոլոր դեպքերի ընդամենը 13% է, մյուս տեղամասերում օգտագործվել է մեկ քվեաթերթիկի մեջ գրիչով նշում կատարելու միջոցով քվեակարգը:   Դիտարկված տեղամասերից երկուսում նկատվել են տպագիր քարոզչական նյութեր։ Դիտարկվող տեղամասերի 6%-ի շրջակայքում եղել են քարոզչական պաստառներ:   Դիտարկված տեղամասերի 26%-ում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրական ցուցակներից կամ սարքերից։ Ընտրողների անունների բացակայությունը հիմնականում պայմանավորված է եղել անձնագրի վավերականության ժամկետով։ Ընտրողներն ուղղորդվել են ոստիկանության անձնագրային բաժին։ Հատկանշական է սակայն, որ մի շարք դեպքերում անձի անունն առկա է եղել տպված ցուցակներում, սակայն բացակայել է տեխնիկական սարքավորումներից։ Նշված դեպքերում հանձնաժողովները հրաժարվել են թույլատրել ընտրողին քվեարկել։   Տեղամասային դիտորդների դիտարկած տեղամասերից 3-ում գրանցվել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ թեկնածուն փորձել են իրենց վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները: Նման դեպքեր արձանագրվել են նաև շրջիկ դիտորդների կողմից։   Կուտակումներ գրանցվել են դիտարկված տեղամասերի 23․9%-ում: Ընդ որում, այդ դեպքերի 18%-ը եղել է տեղամասային կենտրոնների շուրջ՝ 50 մ շառավղով: 7 տեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ գործողություն չեն իրականացրել կուտակումների վերացման համար։ 5-ի դեպքում ձեռնարկվել են գործողություններ, բայց՝ ոչ բավարար։   Դիտարկված տեղամասերի 5%-ում արձանագրվել է վիճաբանության 9 դեպք: Տեղամասային դիտորդների կողմից քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու դեպքեր չեն գրանցվել։ Տեղամասերի շրջակայքում գրանցվել է վիճաբանության 2 դեպք։   Ընտրողների կազմակերպված տեղափոխություն դիտարկվել է 4 տեղամասերում:   Դիտորդական առաքելության կողմից ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանություն է ուղարկվել չորս հաղորդում և մեկ հարցում:   Դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով:
19:27 - 05 դեկտեմբերի, 2021
«Անկախ դիտորդն» ամփոփել է տեղամասերում արձանագրված խախտումները

«Անկախ դիտորդն» ամփոփել է տեղամասերում արձանագրված խախտումները

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննսիսյանն այսօր՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի երկրորդ ասուլիսի ընթացքում, ամփոփում էր օրվա երկրորդ հատվածում ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության արձանագրած խախտումները։  «Պետք է ասեմ, որ բավական շատացել են մեր ստացած ահազանգերը, նախորդ ասուլիսի համեմատ, մի շարք դեպքերում խախտումների մասով հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել» ․ Վաղարշապատի 14/24 և 14/25 ընտրատեղամասերում քվեարկության գաղտնիության հետ կապված էական խախտումներ են գրանցվել։  Սպիտակում 22/28 տեղամասում երկու խախտում է արձանագրվել․ մեկը այն է, որ քվեարկության սենյակում գտնվել է միևնույն քաղաքական ուժից մեկից ավել վստահված անձ և հանձնաժողովի նախագահը չի ձեռնարկել միջոցներ, ինչպես նաև խոչընդոտել է դիտորդի կողմից գրանցամատյանում գրանցում կատարելը։ Ապարանում տեղի է ունեցել անձնագրային վիզաների վարչության հետ կապված խնդիր․ մասնավորապես՝ հրապարակումներ եղան, որ վարչությունը հրաժարվել է քաղաքացուն տեղեկանք տալ լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար, դա պատճառաբանելով, թե իբր, ըստ այդ հրապարակումների, քաղաքացին ոչ թե մի, այլ ուրիշ քաղաքական ուժի է ընտրելու, քաղաքացուց ուզել են փաստաթղթեր, որոնք չպետք է ուզեին և այլն։ Իրողությունն այն է, որ քաղաքացու ընտրելու իրավունքը իրացված է, այսինքն՝ այդ քաղաքացին իր տեղեկանքը ստացել, Ապարանի Կայք գյուղում արդեն քվեարկել է, և երկրորդը դա այն է, որ քաղաքացին վերջերս է զորացրվել ու անձնագրայինում հաշվառման չի կանգնել և իրեն անձնագրայինում ուղղակի խնդրել էին ներկայացնել զինգրքույկ կամ որևէ այլ փաստաթուղթ, առ այն, որ իրոք այդ համայնքում է հաշվառված և, ըստ էության, մեր կողմից չի հայտնաբերվել որևէ փաստ առ այն, որ անձնագրային բաժինը քաղաքացուն իր քաղաքական հայացքներից կախված տեղեկանք չի տվել։   «Ես ներկայացրի այն դեպքերը, որոնք Քրեական օրենսգրքով արգելված էին կամ մեծ աղմուկ էին հանել, այժմ մնացածը» ․ Մասիսի 11/38 տեղամասում առկա են կուտակումներ և ուղղորդումներ։ Արտաշատի 12/10 տեղամասում ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում է ընտրողներին։ Արարատի 13/5 տեղամասում դիտորդներ են եղել, որոնք ունեցել են վկայականներ, բայց ներկայացել են կուսակցությունից։ Վեդի 13/33 «Իմ հզոր» համայնք կուսակցության վստահված անձը ուղղորդել է ընտրողներին։ Թալինի 18/23 տեղամասում ՔՊ-ի թեկնածուն շուրջ 25 րոպե գտնվել է ընտրատեղամասում։ Գավառի 19/30 տեղամասի դիմաց փակված են քարոզչական նյութեր, մասնավորապես «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի և ՔՊ կուսակցության։ Մարտունի 21/34 «Ապրելու երկիր» և ՔՊ կուսակցությունների վստահված անձինք ուղղորդել են ընտրողներին։ Վանաձորի 23/7 և 23/8 տեղամասերի պատերին փակցված են եղել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի քարոզչական պաստառներ, 23/8 տեղամասում տարբեր ժամերի ներկա են եղել քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք, ինչպես նաև բաց քվեարկության դեպք է արձանագրվել։ Թումանյան համայնքի 24/2 տեղամասում տևական ժամանակ գտնվել է ՔՊ-ի թեկնածուն, ինչպես նաև նկատվել են կուտակումներ։ Նաիրի համայնքի Զովոնի բնակավայրի 27/11 տեղամասում ներկա են գտնվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուները, մինչդեռ տեղամասերում թեկնածուների ներկայությունը մինչև 20։00-ն արգելված է։ Աբովյանի 29/3 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուներից մեկի հարազատը ցուցակով ուղղորդում էր ըտրողներին, հանձնաժողովի նախագահը դիմել է իրավապահներին։ Արթիկում 33/1 տեղամասում նույն կուսակցությունից մեկից ավել վստահված անձինք են եղել Վայքում տեղի են ունեցել բաց քվեարկության դեպքեր։ Առավոտյան այդպիսի մի դեպք էր, բայց արդեն երեք տեղմասերում արձանագրվել են դեպքեր, երբ անձինք հանդես են եկել «Հայաստան» դաշինքի վստահված անձի վկայականով, սակայն «Հայաստան» դաշինք որպես այդպիսին որևիցե համայնքում չի մասնակցում։ Մոտ 10տեղամասերում ընտրատեղամասը չի ապահովում քվեարկության գաղտնիությունը, որոշ դեպքերում խնդիրը լուծվել է, որոշների դեպքում՝ ոչ։  
17:51 - 05 դեկտեմբերի, 2021
«Անկախ դիտորդն» ամփոփել է տեղամասերում արձանագրված խախտումները

«Անկախ դիտորդն» ամփոփել է տեղամասերում արձանագրված խախտումները

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննսիսյանն այսօր՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ասուլիսի ընթացքում, ամփոփում էր ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության արձանագրած խախտումները։ Ստորև ներկայացնում ենք «Անկախ դիտորդ»-ի հայտնաբերած խախտումները։  Վանաձորում արձանագրվել է քվեաթերթիկները ընտրողի կողմից դուրս բերելու դեպք։ Աշտարակում արձանագրվել է դեպք, երբ վստահված անձը կրել է «Հայաստան» դաշինքի վկայական․ «Հայաստան» դաշինքը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում։ Մի շարք համայնքներում տեղամասերին հատկացվել է ավելի քիչ քվեաթերթիկ, քան տեղամասերի  ընտրողների ցանկն է։ Աշտարակում գրանցվել է դեպք, երբ ՀՅԴ-ի մեկից ավելի վստահված անձ միաժամանակ գտնվել է ընտրատեղամասում, Աշտարակում «Քաղաքացիական պայմանագրի» մեկից ավելի վստահված անձ է միաժամանակ գտնվել տեղամասում, Մեծամորում՝ «Զարթոնք» կուսակցության, Փամբակում՝ «Բարգավաճ Հայաստանի»։ Իոաննիսյանի խոսքով՝ վերջին դեպքը տարածքային ընտրական հանձնաժողովի բացթողման արդյունք է, որովհետև տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերին հայտնել էր, որ դա թույլատրված է։ Աշոցքում, Արտաշատում, Դվինում, Նոր Հաճնում, Վայքում, Վանաձորում քարոզչական պաստառներ են եղել արգելված տեղերում, գրություն է ուղարկվել համայնքապետերին։ Խախտումներ են արձանագրել նաև «Անկախ դիտորդի» շրջիկ դիտորդները․ Փարաքարում արձանագրվել է, որ «Ապրելու երկիր» կուսակցության տարբերանշանով մեքենան կանգնած է հենց տեղամասի մոտ։ Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքում՝ Եղվարդ քաղաքում, արձանագրվել է ՔՊ-ի միաժամանակ երկու վստահված անձի՝ տեղամասում գտնվելու դեպք։ Արտաշատում արձանագրվել է դեպք, երբ ոստիկանները տեղամասում շատ ելումուտ անեն նույնիսկ այն դեպքերում, երբ դրա կարիքը չկա։ Եղվարդի մեկ այլ տեղամասում արձանագրվել է դեպք, որ ՔՊ-ի երեք վստահված անձ միաժամանակ գտնվեն ընտրական տեղամասում։  «Ախուրյան» դաշինքի վստահված անձը բերել է ընտրողներին ընտրատեղամաս և ուղղորդել նրանց։ Արտաշատում միաժամանակ տեղամասում գտնվել են «Օրենք և արդարություն» կուսակցության երկու վստահված անձ, Թալինում՝ ՔՊ-ի երկու վստահված անձ։ Արմավիրի Բաղրամյան համայնքում նկատվել են դեպքեր, երբ ընտրողներին օգնել են առանց գրանցամատյանում գրանցելու։ Սարամեջ գյուղում արձանագրվել են «Հայրենիք» կուսակցության պաստառներ, բայց դրանք շատ արագ հեռացվել են։ Մարտունիում միաժամանակ գտնվել են «Ալաշկերտ» կուսակցության թեկնածուներ, տեղամասերում թեկնածուների ներկայությունը մինչև 20։00-ն արգելված է։
11:59 - 05 դեկտեմբերի, 2021
Կապանի ընտրություններում վարչական ռեսուրս է չարաշահվում գործադիրի կողմից, իսկ Հ1-ը խիստ ՔՊ-ամետ է լուսաբանում․ Դանիել Իոաննիսյան

Կապանի ընտրություններում վարչական ռեսուրս է չարաշահվում գործադիրի կողմից, իսկ Հ1-ը խիստ ՔՊ-ամետ է լուսաբանում․ Դանիել Իոաննիսյան

Կապանի ընտրություններում վարչական ռեսուրս է չարաշահվում գործադիրի կողմից, իսկ Հ1-ը խիստ ՔՊ-ամետ է լուսաբանում այն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դանիել Իոաննիսյան։ «Նախ գործադիրը 9 միլիարդ դրամ է հատկացնում Կապանում ինչ-որ ծրագրերի համար: Բոլոր համայնքներից կառավարությունը որոշում է ընտրություններից մի քանի օր առաջ հենց Կապանին հատկացնել այդ գումարը: Ապա Հ1-ը սկսում է ինտենսիվ լուսաբանել գործադիրի այդ քայլը ու ոչ պակաս ինտենսիվ լուսաբանել Կապանին նախկին 3 տարում տրված այլ սուբվենցիաները: Սուբվենցիաները տարիներով տրվում էին, բայց Հանրայինը հենց ընտրություններից առաջ է պատմում կառավարության կողմից Կապանին գումար հատկացնելու մասին: Իմիջիայլոց նույնը Հ1-ը անում է նախընտրական այլ համայնքներում: Դրանից հետո Հ1-ն ու կառավարությունը ջանք չեն խնայում, որ հանրությանը ցույց տան, որ Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանը հենց կառավարության ներկայացուցիչն է: Նախ Դանիելյանը ուղեկցում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որով հստակ ցուցադրում է, որ ինքը ղեկավարության ներկայացուցիչ է: Սուրեն Պապիկյանը, իմիջիայլոց, բավականին ինտենսիվ է համատեղում պաշտոնական պարտականությունների կատարումը համայնքներում նախընտրական քարոզչության հետ՝ ցուցադրելով, որ համայնքներին աջակցող կառավարությունն ու թեկնածուներից մեկը նույնական են: Վերադառնալով Հանրային հեռուստատեսությանը՝ հարկ է հիշատակել Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի հարցազրույցին, որի ժամանակ Պետրոս Ղազարյանն իր հարցերով կրկին ամրապնդում էր այն թեզը, որ Դավիթ Դանիելյանը սուբվենցիաներ տվող կառավարության ներկայացուցիչն է: Նույնիսկ ավելին՝ Հ1-ում Դանիելյանին գրեթե չտրվեց ՏԻՄ լիազորություններին վերաբերող որևէ հարց: Փոխարենը Պետրոս Ղազարյանը հարցերով բացեց այն քարոզչաթեզերը, որոնք Կապանում տանում է ՔՊ-ն: Հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանը նույնիսկ որոշեց բոլոր հեռուստադիտողների համար դե-ֆակտո ընդգծել, որ ՔՊ-ի մրցակից Շանթ դաշինքի արտաքին քաղաքական գիծը Կապանի համար անվտանգային խնդիրներ է ստեղծելու: Այս ամենի ֆոնին առավել հասկանալի է դառնում, թե ինչու էր Քաղաքացիական Պայմանագիրն այդքան դեմ, որ ընդլայնվեն վարչական ռեսուրսի չարաշահման արգելքի սահմանները, իսկ դրա որոշ դրսևորումները՝ քրեականացվեն»,- գրել է Իոաննիսյանը։
18:24 - 13 նոյեմբերի, 2021
Գորիսում ընտրակաշառքի հետ կապված բոլոր ահազանգերը վերաբերում են «Առուշ Առուշանյան» դաշինքին․ Դանիել Իոաննիսյան

Գորիսում ընտրակաշառքի հետ կապված բոլոր ահազանգերը վերաբերում են «Առուշ Առուշանյան» դաշինքին․ Դանիել Իոաննիսյան

Գորիսում մենք հավաստի տեղեկություններ ենք ստացել՝ կապված ընտրակաշառքի դեպքերի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Ես չգիտեմ՝ որքանով այժմ «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում տեղի ունեցող խուզարկությունը կապ ունի այն ահազանգերի հետ, որոնց մասին մենք գիտենք։ Ենթադրում եմ, որ կապ ունի։ Մեր՝ այսօր ստացած ահազանգերի մասին Ոստիկանությունը տեղեկացվել է»,- նշեց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կարմիր բերետավորները մուտք են գործել Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբ։ Բերետավորների կողմից փակվել է շտաբի մուտքը։  Իոաննիսյանը ընտրակաշառքի գումարի չափի մասին ոչինչ չասաց, բայց նշեց, որ «բավականին ճշգրիտ ահազանգ է՝ տեղով, ժամով, անձանցով»։ Նրա խոսքով՝ այսօր էլի ահազանգ են ստացել, բայց այսօրվան չի վերաբերում։ Իոաննիսյանն ընդգծեց, որ Գորիսում ընտրակաշառքի հետ կապված բոլոր ահազանգերը վերաբերում են «Առուշ Առուշանյան» դաշինքին։ «Գորիսում նաև մենք շատ նկատել ենք ուղղորդումների դեպքերը ընտրական տարբեր տեղամասերում։ Պարզվեց, որ դրանք անողներից շատերը համայնքային ծառայողներ են, այսինքն՝ քաղաքապետարանի աշխատակիցներ են, երբեմն բարձրաստիճան։ Ուղղորդել են հօգուտ Առուշ Առուշանյանի։ Սրանք մեր դիտորդների կողմից դիտարկված դեպքեր են»,- հայտնեց նա։ Իոաննիսյանն ասաց նաև, որ մի շարք տեղամասերում մեր կողմից դիտարկվել է, որ news.am, antifake.am և yerevantoday.am կայքերից ներկայացող անձինք չեն ունեցել ԿԸՀ հավատարմագրում, բայց մտել են տեղամասեր և ինչ-որ գործունեություն են ծավալել․ «Այդ մասով զրուցել ենք նաև ՏԸՀ-ի հետ, վերջինս ևս լրիվ համակարծիք էր, որ այդ մարդիկ իրավունք չունեն տեղամասերում գործել, և այն տեղամասերում, որտեղ մեր դիտորդները տեսնում են այս լ-միջոցների աշխատակիցներին, գործողություններ են ձեռնարկում։ Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ տեղամասում աշխատելու համար ուղղակի լրագրող լինելը քիչ է, պետք է ԿԸՀ-ում հավատարմագրման պրոցես անցնել»։
19:59 - 17 հոկտեմբերի, 2021
«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 45 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Առաքելության դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես և այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։ Ստորև ներկայացնում ենք 53 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը: Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 6։45-ին, ինչը հնարավորություն չի տվել դիտարկել նիստի մեկնարկը և անդամների վիճակահանությունը։ 2 տեղամասերում նիստը մեկնարկել է 5, մեկում՝ 15 և մեկում` 30 րոպե ուշացումով։ Վերջին տեղամասում հանձնաժողովի նիստն ավարտվել է 8։10-ին, քանի որ տեղամասի կնիքն ինչ-որ պատճառով տեղում չի եղել և բերվել է այլ վայրից։ Դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում (երկուսն էլ Գյումրիում), իսկ 6 դեպքում՝ 2-րդ հարկում: 5 տեղամասեր գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված բրայլյան կաղապարներ առկա են միայն Գյումրի համայնքի տեղամասերում, որտեղ կիրառվում են առանձին քվեաթերթիկներ։ Այսինքն, բրայլյան կաղապարներ չեն տրամադրվել մեկ քվեաթերթիկով և գրիչով քվեարկող համայնքներում։ Բոլոր տեղամասերում քվեախցիկներում լուսավորությունը գնահատվել է բավարար։ Բոլոր տեղամասերում անվնաս են եղել բոլոր քվեաթերթիկները։ Մեկ տեղամասում չի աշխատել տեխնիկական սարքավորումներից մեկը, սակայն խնդիրը բարձրաձայնելուց հետո խոտանը վերացվել է։ 3 տեղամասերի քվեարկության սենյակներում քվեախցիկների hետևում եղել է բաց տարածք, ինչը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը: Դիտարկվող տեղամասերից որևէ մեկում չի նկատվել գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտք գործելու խոչընդոտում: Երկու տեղամասերում արձանագրվել է գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն՝ 2 դեպքում դա ոստիկաններն էին, որոնցից մեկը հեռացել է ինքնակամ, իսկը մյուսը նախագահի պահանջով՝ դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո, ևս մի դեպքում ներկա էր փորձում գտնվել առաջադրված թեկնածուն, սակայն լքել է տարածքը՝ նույնպես դիտորդների կողմից բարձրաձայնման արդյունքում: Հարկ է նշել, որ տեղամասում առանց հանձնաժողովի նախագահի հրավերի գտնվող ոստիկանների թիվը էականորեն նվազում է նախորդ տարիների ընտրությունների համեմատ: Ուշագրավ է, որ ավագանու անդամների ընտրություններին յուրաքանչյուր կուսակցությունից/դաշինքից միաժամանակ գտնվելու իրավունք ունի միայն մեկ վստահված անձ, և այս կանոնը չի խախտվել դիտարկված տեղամասերից որևէ մեկում: Այնուամենայնիվ, շրջիկ դիտորդի այցելած տեղամասերից մեկում միաժամանակ գտնվել են միևնույն կուսակցության 3 վստահված անձինք: Դիտարկված ընտրատեղամասերից միայն 4-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք, ևս 4-ում միայն մեկ ուժը ներկայացնող վստահված անձինք՝ 2-ը «Առուշ Առուշանյան», 1՝ «Հանրապետություն» կուսակցություն և 1՝ «Ապրելու երկիր» կուսակցություն: Սյունիքում առաքելության դիտորդներն արձանագրել են, որ Տեղ համայնքում մեքենաներով մարդկանց են տեղափոխում տեղամաս: Ընդ որում, նկատվել է նաև առանց համարանիշների մեքենա, որի մասին դիտորդները տեղեկացրել են Ճանապարհային ոստիկանությանը: Նույն համայնքում ՔՊ առաջին համարի եղբայրը, որը նաև հանդիսանում է վստահված անձ, սպառնալիքի հետ ասոցացվող արտահայտություններ է ուղղել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուներից մեկին: Բացի սրանից՝ Տեղ համայնքում «Հայփոստի» մասնաշենքի վրա փակցված է ՔՊ-ի թեկնածուի բավական մեծ պաստառ: «Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով:
14:34 - 17 հոկտեմբերի, 2021
Դանիել Իոաննիսյանը ահազանգում է Տեղ համայքնում ընտրախախտումների մասին

Դանիել Իոաննիսյանը ահազանգում է Տեղ համայքնում ընտրախախտումների մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Սյունիքի մարզի Տեղ համայնքում անկացվող տեղական ինքնակառավարման ընտրություններում տեղի ունեցող ընտրախախտումների մասին․   «Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներակայցուցիչները`   1. Մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»։   2. Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած են։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։   3. Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Օրինակ` Հայփոստի շենքի վրայի այս ահռելի պաստառը։   4. Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը»,-ասված է գրառման մեջ։   
12:22 - 17 հոկտեմբերի, 2021
500 ոստիկաններին Շուշիի մշակույթի տան դահլիճում հավաքելու հրամանը եղել է հանցավոր․ Դանիել Իոաննիսյան

500 ոստիկաններին Շուշիի մշակույթի տան դահլիճում հավաքելու հրամանը եղել է հանցավոր․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել պատերազմի ժամանակ շուրջ 500 ոստիկանների Շուշիի Մշակույթի տուն հավաքելու և դրան հաջորդող հրթիռկոծության մասին։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․   «Քչերդ գիտեք 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի Մշակույթի տան հրթիռակոծության որոշ մանրամասների, ոստիկանությունում տիրող հանցավոր բարդակի ու ոչ կոմպետենտության մասին. Ոստիկանության Շիրակի, Լոռվա ու Տավուշի մարզային վարչությունների մոտ 500 ծառայողներ հոկտեմբերի 4-ին ուղարկվում են ռազմաճակատ՝ Լոռվա մարզային վարչության պետ, գնդապետ Տիգրան Կարապետյանի հրամանատարությամբ:   Երբ ավտոշարասյունը հասնում է Շուշի, Ստեփանակերտում օդային տագնապ է միանում և որոշում է կայացվում առայժմ կանգնել Շուշիում: Տիգրան Կարապետյանի հրամանով 500 ոստիկաններ տեղակայվում են Մշակույթի տանը (դրա նկուղներում):   Ոստիկանների մոտ որոշակի բողոք է սկսվում առ այն, որ իրենց չեն տրամադրել կանաչ կամուֆլյաժ և ռազմաճակատ են ուղարկվում կապույտ կամուֆլյաժով: Գնդապետ Կարապետյանը ոչ կարողանում է ոստիկանների համոզել, որ շարունակեն ճանապարհը, ոչ էլ կարողանում է կանաչ համազգեստ գտնել: Ոստիկանների հետ քննարկման համար Շուշի է ժամանում ՊԲ հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, ողորմածիկ Արթուր Սարգսյանը: Առանց գիտակցելու, որ 500 հոգու մի տեղ հավաքելը արդեն իսկ շատ վտանգավոր է՝ ոստիկաններին հրահանգում են նկուղից բարձրանալ դահլիճ: Դահլիճում հավաքվելու պահին հենց բալիստիկ հրթիռը հարվածում է շենքի տանիքին, որի արդյունքում 27 ոստիկան մահանում է, շատերը՝ վիրավորվում:   Քիչ անց Արման Բաբաջանյանի հետ իմանում ենք, որ նման բան է եղել: Արագ ուղևորվում ենք օգնություն ցույց տալու և դառնում ականատեսը տոտալ բարդակի:   Տեղացի բնակչության հետ խոսելով՝ գտնում ենք հարվածից հետո տարբեր տեղեր ապաստանած տավուշեցի ու լոռեցի ոստիկանների խմբերի: Մեջները կային վիրավորներ, որոնց դեռ որևէ մեկը օգնություն չէր ցուցաբերել: Խմբերը չգիտեին իրար մասին, չգիտեին, թե ով ու որտեղ է իրենց հրամանատարը:   Քիչ անց թարմ լվացած ավտոներով ու փայլող կոշիկներով Շուշի է ժամանում ոստիկանության ղեկավար կազմի պատվիրակությունը, որն անգամ չուներ այդ 500 ոստիկանների ցուցակը, գաղափար չուներ հարվածից հետո տարբեր տեղեր ապաստանած ոստիկանների գտնվելու վայրի մասին, տեղյակ չէր, թե քանիսն են զոհվել:   Երբ մենք տեսանք, թե ինչպես էր ոստիկանության ղեկավարությունը Շուշիի բաժնում նստած այստեղ-այնտեղ զանգելով փորձում պարզել, թե ովքեր են եղել 500 հոգու մեջ՝ չհավատացինք մեր աչքերին: Եվ նույնիսկ այդպես կազմված ցուցակում չկային իմ ու Բաբաջանյան Արմանի կողմից հայտնաբերված փրկված ոստիկաններից որոշները:   Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես ադրբեջանցիներն իմացան մշակույթի տանը 500 ոստիկանների առկայության մասին: Բայց 500 ոստիկաններին մշակույթի տան դահլիճում հավաքելու հրամանը եղել է հանցավոր հրաման, որի արդյունքում հնարավոր դարձավ բալիստիկ հրթիռի հարվածով 27 ոստիկան սպանել ու մնացածին դեմորալիզացնել: Նույնիսկ վնասվածք չստացածները բարոյապես այլևս ռազմաճակատ ուղարկելու վիճակում չէին և ռազմաճակատը չստացավ 500 թարմ ուժերով մարտիկ: Վաղը հանցագործության մասին հաղորդում կտանք՝ ակնկալելով, որ 500 ոստիկաններին մշակույթի տան նկուղից դուրս գալու ու դահլիճում հավաքվելու հրաման տալը կարժանանա քրեաիրավական գնահատականի:   Բայց նույնիսկ եթե գնդապետ Տիգրան Կարապետյանը (ով այժմ Արագածոտնի վարչության պետն է) ենթարկվի քրեական պատասխանատվության, միևնույնն է, պետք է հաշվի առնենք, որ խնդիրը համակարգային է. Լոռվա ոստիկանապետին երբեք ոչ մեկ չի սովորեցրել, որ կան բալիստիկ հրթիռներ ու թե ինչ անի (ու ինչ չանի), որ ենթականերին դրանցով սպանվելու վտանգի տակ չդնի:   Հ.Գ. Հաջորդ առավոտյան իմ նկարած կադրերում հստակ երևում է, որ հրթիռի պայթյունը չի հասել նկուղներին և եթե նկուղներից ոստիկանները չբերվեին դահլիճ, ոչինչ էլ չէր լինի»,-գրել է Դանիել Իոաննիսյանը։   
22:06 - 05 հոկտեմբերի, 2021