Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը 8-րդ գումարման ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։Ծնվել է 1971թ. հուլիսի 6-ին Երեւանում:

1994-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1994թ. ավարտել է ՀՊՄՀ պատմաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը:

1995-1999 եւ 2006-2010թթ. աշխատել է «Հայք» օրաթերթի լրագրող, պատասխանատու քարտուղար, խմբագիր, գլխավոր խմբագիր:

1999-2006թթ. ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի միջազգային բաժինը: 2011-2021թթ. եղել է Top-News.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր: 2017-2021թթ.՝ «Նեոպրեսս» ՍՊԸ  հիմնադիր տնօրեն:

«Այլընտրանքային նախագծեր խմբի» հիմնադիր անդամ է:

2020թ. հիմնադրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը:

2021թ. հուլիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին  |tert.am|

Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին |tert.am|

tert.am: ԱԺ-ն քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Իր ելույթում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, ասաց․ «Այն քաղաքացիները, ովքեր սկզբում լսելով, որ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծ եք քննարկում, հաստատ այլ քննարկում էին սպասում։ Մենք որպես պատգամավորներ պետք է այս առիթը ևս մեկ անգամ օգտագործենք ու դատապարտենք բռնությունը»,- ասաց իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթին՝ Հակոբյանը նշեց․ «Պարո՛ն Նազարյան, ասում եք՝ եկեք սահմանենք, որ սիրային կապը պետք է լինի միայն կնոջ և տղամարդու միջև, ու նրանք, որոնք չունեն ավանդական սեռական կողմնորոշում, մեր պաշտպանության ներքո չեն։ Սա շատ վտանգավոր է, որովհետև դուք, լինելով ԱԺ պատգամավոր, այս ամբիոնից մեր քաղաքացիներին ասում եք՝ եթե մադը չունի ավանդական սեռական կողմնորոշում, իրեն կարելի է ծեծել, բռնություն գործադրել։ Կամ ասում եք նման դեպքերը նպաստում են թմրամոլության աճին և այլ, պարո՛ն Նազարյան, դուք ինքներդ չգիտեք Ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ կողմնորոշում ունեն»։ Տեղից արձագանքելով՝ Արթուր Խաչատրյանը նշեց․ «Ի տարբերություն ձեզ, մեր ֆրակցիայում նման հարցեր չեն քննարկվում»։ Ամփոփելով ելույթը՝ Հասմիկ Հակոբյանը ընդգծեց․ «Պետք չէ այս ամբիոնից լեգիտիմացնել բռնությունը և ասել, որ կարելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին, որոնց պատգամավոր ևս հանդիմանում եք դուք, ցխել»։ Հիշեցնենք, որ քննարկման ժամանակ Գեղամ Նազարյանն առաջարկել էր, որ նախագծում հստակ նշվի, որ զուգընկերն արական և իգական սեռի ներկայացուցիչներն են, Զարուհի Բաթոյանն արձագանքել էր․ «Մենք իրավասու չենք սահմանելու, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր։ Ում էլ ընտրեն, ով էլ լինի այդ զուգընկերը, արգելվում է բռնությունը․․․ Հայաստանի Սահմանադրությունն ու գործող օրենսգիրքը որևէ մեկին չեն արգելում ազատորեն ընտրել իր զուգընկերոջը»։
12:28 - 07 փետրվարի, 2024
Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին  |tert.am|

Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին |tert.am|

tert.am: ԱԺ-ն քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և  ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Իր ելույթում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, ասաց․   «Այն քաղաքացիները, ովքեր սկզբում լսելով, որ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծ եք քննարկում, հաստատ այլ քննարկում էին սպասում։ Մենք որպես պատգամավորներ պետք է այս առիթը ևս մեկ անգամ օգտագործենք ու  դատապարտենք բռնությունը»,- ասաց  իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։   Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթին, Հակոբյանը նշեց․ «Պարո՛ն Նազարյան, ասում եք՝ եկեք սահմանենք, որ սիրային կապը պետք է լինի միայն կնոջ և տղամարդու միջև, ու նրանք, որոնք չունեն ավանդական սեռական կողմնորոշում, մեր պաշտպանության ներքո չեն։ Սա շատ վտանգավոր է, որովհետև դուք, լինելով ԱԺ պատգամավոր, այս ամբիոնից մեր քաղաքացիներին ասում եք՝ եթե մադը չունի ավանդական սեռական կողմնորոշում, իրեն կարելի է ծեծել, բռնություն գործադրել։ Կամ ասում եք նման դեպքերը նպաստում են թմրամոլության աճին և այլ, պարո՛ն Նազարյան, դուք ինքներդ չգիտեք Ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ կողմնորոշում ունեն»։ Տեղից արձագանքելով Արթուր Խաչատրյանը նշեց․ «Ի տարբերություն ձեզ, մեր ֆրակցիայում նման հարցեր չեն քննարկվում»։ Ամփոփելով ելույթը Հասմիկ Հակոբյանը ընդգծեց․ «Պետք չէ այս ամբիոնից լեգիտիմացնել բռնությունը  և ասել, որ կարելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին, որոնց պատգամավոր ևս հանդիմանում եք դուք, ցխել»։
11:43 - 07 փետրվարի, 2024
Երեք հոգի հրաժարվեցին մանդատից՝ հաջակցություն Լևոն Քոչարյանի․ նրանց կարծիքով ավելի ճիշտ է, որ այս պահին Քոչարյանը լինի ԱԺ-ում, քան իրենք․ Գեղամ Նազարյան |armenpress.am|

Երեք հոգի հրաժարվեցին մանդատից՝ հաջակցություն Լևոն Քոչարյանի․ նրանց կարծիքով ավելի ճիշտ է, որ այս պահին Քոչարյանը լինի ԱԺ-ում, քան իրենք․ Գեղամ Նազարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 3 թեկնածու հրաժարվել են պատգամավորական մանդատը վերցնելուց ապօրինի կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջը՝ Լևոն Քոչարյանին աջակցություն հայտնելու համար: Նազարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝անդրադառնալով Լևոն Քոչարյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելուն: Գեղամ Նազարյանը նախ Լևոն Քոչարյանի հետ կապված քրեական գործը որակեց շինծու: Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս դեպքում պատգամավորական մանդատը վերցնելը վահա՞ն չէ՝ ազատության մեջ հայտնվելու համար՝ Նազարյանն ասաց. «Եթե կա Քրեական օրենսգիրք, կա Սահմանադրություն և, երբ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի այնքան մեծամասնություն խորհրդարանում, որ կարող է ցանկացած պահի քվեարկությամբ թույլ տալ, որ մարդուն կալանավորեն, ես չեմ կարծում, որ սա կալանքից ազատվելու փորձ կամ միջոց է: Համաձայն չեմ մեկնաբանության հետ, թե Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության  մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը: Կհարցնեք, թե ինչո՞ւ 3 հոգի հրաժարվեցին մանդատից. հրաժարվեցին՝ ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջն աջակցություն հայտնելու համար»: Ըստ պատգամավորի՝ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած այդ 3 անձինք գտնում են, որ ավելի ճիշտ է, որ այս պահին Լևոն Քոչարյանը լինի ԱԺ-ում, քան իրենք: «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին մանդատը տվեց ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Քոչարյանին։ Այդ պահի դրությամբ Լևոն Քոչարյանը կալանավորված էր, նա կասկածվում է ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նույն օրն՝ ավելի ուշ, Լևոն Քոչարյանը ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից։
14:24 - 07 նոյեմբերի, 2023
Գեղամ Նազարյանը կոչ է անում կառավարությանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ապահովել մշտական բնակարանով և աշխատանքով
 |armenpress.am|

Գեղամ Նազարյանը կոչ է անում կառավարությանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ապահովել մշտական բնակարանով և աշխատանքով |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման ենթարկված, բնաջնջման սպառնալիքի ներքո ստիպողաբար իրենց հողից տեղահանված հայերի աջակցությանն ուղղված ծրագրերը պետք է լինեն ավելի խորքային։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Մի կողմ պետք է դնել արցախցիներին առաջնահերթ ծախսերի համար գումար տրամադրելու ծրագիրը և պետք է կենտրոնանալ ավելի խորքային և կարևոր հարցերի վրա։ Այո, մինչև արցախցիների մշտական աշխատանքով ապահովելը, մինչև գոնե ժամանակավոր, բայց արժանապատիվ կացարանով ապահովելը, այդ նպաստներն անհրաժեշտություն են, բայց այն չպետք է լինի հիմնական կամ գլխավոր գործը։ Իսկ մինչ արցախցիներին աջակցող հիմնական ծրագրին կամ ծրագրերին անցնելն անհրաժեշտ է Արցախից տառապանքների միջով անցած մարդկանց գոնե չտուգանել մգեցված ապակի ունենալու կամ ավտոմեքենայի ապահովագրության ժամկետը լրացած լինելու համար։ Այս հարցը կարելի է և պետք է լուծել և ոչ թե հիմնավորել, թե ինչու են տուգանում»,- ընդգծեց Նազարյանը։ Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց իր մոտեցումը, թե ինչ պետք է անել արցախցիների համար։  «Ոչ թե պետք է քննարկումներ սկսել արցախցիների բնակարանային ապահովման վերաբերյալ, այլ անհրաժեշտ է սկսել կոնկրետ ծրագրի մշակումը, որը արմատապես տարբեր պետք է լինի Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված բնակարանային  ապահովման ծրագրերից։ Պետք է հստակ, առանց կոռուպցիոն ռիսկերի ճշտել, թե քանի ընտանիք Հայաստանում սեփական բնակարան չունի և սկսել Հայաստանի քաղաքներում և գյուղերում արցախցիների համար մշտական բնակարանով ապահովման ծրագիրը։ Ընդ որում, այդ բնակարանների համար նրանք պետք է վճարեն 0 դրամ։ Մենք արցախցիներին պարտք ենք և այդ պարտքը պետք է փորձենք վերադարձնել։ Արցախից բռնի տեղահանված բժիշկներին, ուսուցիչներին, դասախոսներին, զինվորականներին, ոստիկաններին պետք է ցուցակագրել և նրանց ապահովել աշխատանքով։ Ի՞նչպես, ինչպես ուզում եք, դա Հայաստանի կառավարության պարտքն է։ Ավելին, այս ծրագրի իրականացումից կշահի ոչ միայն արցախցին, այլ նաև Հայաստանը։ Մարդկանց տեղավորե՛ք աշխատանքի և նրանց ապահովե՛ք բնակարանով։ Սա իրականանալի և լուծելի հարց է։ Իսկ միջոցներ հաստատ կգտնվեն»,- ասաց պատգամավորը։ Նազարյանը հիշեցրեց, որ միջին հաշվով յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղին Հայաստանից տրամադրվել է 60 միլիարդ դրամ։ «Հիմա այդ գումարը հատկացրեք արցախցիների համար արժանապատիվ կյանք ստեղծելով, որ նրանք հանկարծ չբռնեն գաղթի ճանապարհը դեպի օտար երկրներ»,- եզրափակեց պատգամավորը։
17:48 - 24 հոկտեմբերի, 2023
Գեղամ Նազարյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում զոհված զինծառայողների ծնողներին չուղղորդել այլ նպատակներով
 |armenpress.am|

Գեղամ Նազարյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում զոհված զինծառայողների ծնողներին չուղղորդել այլ նպատակներով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը նաև զոհված զինծառայողի հայր է, անդրադարձավ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձին՝ բոլոր քաղաքական ուժերին կոչ անելով նաև հերոս տղաների ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով: Նազարյանն այս մասին խոսեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում: Պատգամավորը նախ հիշեցրեց, որ մայիսի 19-ին քննվելու է զոհված զինծառայողներից մեկի մոր կալանավորման միջնորդությունը: «Շատ ու շատ հանգամանքներ ու փաստեր հաշվի առնելով՝ բոլոր կողմերին, այդ թվում՝ մեղադրող կողմին, կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից: Հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղաների ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով: Նրանց կողքին կանգնել ոչ միայն այն ժամանակ, երբ միջադեպեր են լինում, այլ միշտ, որ իրավիճակը չհասցվի այս կետին, և որ, հուզական վիճակում գտնվող ծնողներին չհասցնեն այն վիճակին, որ նման տհաճ ու անցանկալի միջադեպեր լինեն»,-ասաց Գեղամ Նազարյանը: Նա հավելեց՝ կինը, ով, պահել, չարչարվել, մեծացրել է իր որդուն, բնական է, որ կգտնվի շատ բարձր հուզական վիճակում: Պատգամավորը շեշտեց՝ նրանց կողքին լինելու փոխարեն պետք չէ նրանց հասցնել այս վիճակին, որ այսպիսի անհասկանալի, անընդունելի իրավիճակ լինի: «Շատ-շատ ծնողների անունից եմ ասում՝ սա մեզ էլ շատ անցանկալի իրավիճակի մեջ է դնում: Մյուս կողմից մեր իրավապահ համակարգին, ԱԱԾ-ին մի հարց, կոչ ունեմ՝ ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այսպես անպաշտպան թողնել: Իսկ գուցե մի օր էլ ինչ-որ տհաճ միջադեպ իրականացվեր շատ-շատ ավելի վատ մարդկանց կողմից, ինքը ինչո՞ւ պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր»,-ասաց պատգամավորը: 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի  «ռեպլիկներ» են հնչեցրել:Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020 թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել: Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք: Առերևույթ իր կամքին հակառակ Ա․ Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից նշված կինը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
13:01 - 19 մայիսի, 2023
«Ստուգե՞լ եք, պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»․ պատգամավորը՝ Անահիտ Ավանեսյանին |aravot.am|

«Ստուգե՞լ եք, պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»․ պատգամավորը՝ Անահիտ Ավանեսյանին |aravot.am|

aravot.am: ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին նման հարց ուղղեց, թե կորոնավիրուսի դեմ պատվաստվածների առողջական վիճակը ստուգե՞լ են․ «Պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»։ ՔՊ-ականների շարքերում աղմուկ դուրս եկավ հարցադրումից։ Գեղամ Նազարյանը պնդեց, որ ցավոտ հարցերին պետք է պատասխաններ տրվեն։ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ կեղծ են պնդումները, թե պատվաստումները վատ են ազդել կանանց առողջության վրա․ «Հարյուր հազարավոր կանանց հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերը չեն ազդել նրանց վերարտադրողական առողջության վրա։ Հակառակը, կան ուսումնասիրություններ, թե չպատվաստվելն ինչ վատ է ազդել առողջության վրա»։ Առավել մանրամասն՝ aravot.am-ում
14:11 - 19 ապրիլի, 2023
Երեք խմբակցությունով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխան թեկնածու. Գեղամ Նազարյան
 |armenpress.am|

Երեք խմբակցությունով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխան թեկնածու. Գեղամ Նազարյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՄԻՊ պաշտոնում առաջադրված թեկնածու Անահիտ Մանասյանի՝ այժմ Դատախազությունում աշխատելու փաստը կաշկանդող հանգամանք է համարում, մեղավոր է համարում երեք խմբակցություններին էլ, որ չեն կարողացել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փորձ ունեցող թեկնածուի գտնել: Նազարյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Անահիտ Մանասյանի թեկնածության քննարկմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ ցանկանում է, որ ՄԻՊ-ը լինի ազատ, անկաշկանդ և չվարանի այս կամ այն երևույթի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելուց: «Երբ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջարկում է մի մարդու, ով այս պահին աշխատում է Գլխավոր դատախազությունում, ինձ մոտ արդեն մտավախություն առաջացավ, քանի որ դա իրոք կաշկանդող հանգամանք է»,-կարծիք հայտնեց Նազարյանը՝ նկատելով, որ Մանասյանը իր գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվել: Սակայն պատգամավոր դա համարում է ոչ թե Մանասյանի, այլ պետության, իրենց բոլորի խնդիրը, որ չեն կարողացել գտնել մեկին, որը իրոք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել է տարիներ շարունակ՝ անկախ նրանից՝ կհավանե՞ն նրա գործունեությունը, թե՞ ոչ, կսիրե՞ն, թե՞ ոչ: «Այս ձևով մենք ՄԻՊ կառույցը վերածում ենք Դատախազությանը կից կառույցի: Այսպես մենք հեռու չենք գնա: Այսպես ՄԻՊ ինստիտուտը չի կայանա»,-նշեց Նազարյանը: Պատգամավորը դժգոհեց՝ ՄԻՊ թեկնածուն գնահատականներ տալուց կաշկանդվում է, անհարմար է զգում գնահատականներ տալ, քանի որ նրա ղեկավարը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հենց ԱԺ նիստերի դահլիճում է: Նա նաև նշեց՝ լսել է, որ Մանասյանն իր ոլորտում շատ լավ մասնագետ է: «Հիմա պետությունը կորցնում է լավ մասնագետի, որը իր տեղում պետք է լիներ, իր տեղում աշխատեր: Բայց կրկնում եմ՝ սա Ձեր մեղավորությունը չէ, սա մեր բոլորի մեղավորությունն է, որ 3 խմբակցություններով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների իսկական պաշտպանի»,-ասաց Նազարյանը:
13:06 - 11 ապրիլի, 2023
ՔԿ քննիչներն Ազգային ժողովում են․ առերեսումներ և այլ քննչական գործողություններ են իրականացվում մի խումբ պատգամավորների նկատմամբ
 |tert.am|

ՔԿ քննիչներն Ազգային ժողովում են․ առերեսումներ և այլ քննչական գործողություններ են իրականացվում մի խումբ պատգամավորների նկատմամբ |tert.am|

tert.am: Քննչական կոմիտեի քննիչներն այս պահին գտնվում են Ազգային ժողովում և քննչական գործողություններ են իրականացնում բոլոր այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մարտի 31-ին ներկա են եղել պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի և իշխանական պատգամավոր Վլադմիրի Վարդանյանի միջև տեղի ունեցած միադեպին։ Tert.am-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնեց, որ այս պահին էլ քննիչներն ԱԺ-ում են, քննչական գործողություններ են իրականացնում իր և այն պատգամավորների նկատմամաբ, ովքեր այդ օրը եղել են նիտին։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի հեպ կապված ընթանում են ակտիվ քննչական գործողություններ։ «Այդ վարույթով քննությունն ակտիվ առաջ է ընթանում, իրականացվում են վարույթային քննչական գործողություններ, այդ թվում նաև առերեսումներ՝ և երեկ, և այսօր»,- փոխանցեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք՝ Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել փակ նիստի ժամանակ․ հաղորդվել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր նիստը վարողին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ինչի հետեւանքով նա դեմքի ձախ հոնքային շրջանում պատռվածք է ստացել, իսկ Մհեր Սահհակյանի մոտ, պաշտպանի հղորդմամբ, ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի):
14:34 - 06 ապրիլի, 2023
«Եռաբլուր»-ում տեղի ունեցածը վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է․ Գեղամ Նազարյան
 |azatutyun.am|

«Եռաբլուր»-ում տեղի ունեցածը վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է․ Գեղամ Նազարյան |azatutyun.am|

azatutyun.am: «Եռաբլուր»-ում տեղի ունեցածը երկրի վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Սեպտեմբերի 21-ին ոստիկանները վարչապետ Փաշինյանի այցից առաջ «Եռաբլուր»-ից քաշքշելով բերման էին ենթարկել 44-օրյա պատերազմում որդիներին կորցրած շուրջ չորս տասնյակ ծնողների: Զոհվածների հարազատները փակել էին ճանապարհը, որ Փաշինյանը չմոտենար իրենց որդիների գերեզմաններին։ Նազարյանն, ում որդին ևս զոհվել է 44-օրյա պատերազմում, միջադեպի ժամանակ «Եռաբլուր»-ում չի եղել, ակցիային չի մասնակցել։ Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ ծնողները իրավունք ունեն և՛ քաղաքականապես ակտիվ լինելու, և՛ իրենց դիրքորոշումը հայտնելու, բայց պետք է մի գիծ չանցնեն, որից հետո իրենց քարշ տալով տանեն մենքենաները։ «Գիտեք էս հերոսածինը մեր ձեռքբերումը չէ, մեր երեխեքի ձեռքբերումն է, իրենց հերոսությամբ մենք դարձել ենք հերոսածին։ Մենք ունենք կարգավիճակ, որ պետք է հասկանանք, դա ինչ է և երբեք ու երբեք չմոռանանք, թե մենք ում ծնողներն ենք», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Այո՛, մենք ունենք անգիտակից հատուկջոկատայիններ, որոնց պահվածքը, մեղմ ասած, ամոթալի է, խայտառակ է, չգիտեմ ինչ է, բայց մենք գիտենք, որ այնտեղ տենց մարդիկ կան։ Հասարակությունը պետք է այնտեղից առաջինը հեռացնի ծնողներին, որովհետև չի կարելի հերոսների ծնողներին քարշ տալ»։ Նազարյանն, ով պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ շեշտեց՝ իր նախաձեռնած ակցիաների, հանդիպումների ժամանակ երբեք չի արել այնպես, որ հանկարծ հայտնվեն մի վիճակում, որ ոստիկան-ծնող բախում լինի՝ ընդգծելով՝ «հասկանում է ծնողներին՝ իրենց վերաբերմունքն են ուզում Նիկոլին հայտնել, բայց ոչ իրենց էդպես գետնին գցելու գնով»։ «Այո՛, դա երկրի վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է, բայց, օրինակ, եթե ինձ հարցնեին՝ «իսկ մենք չենք ուզում, որ Նիկոլը գա «Եռաբլուր», ի՞նչ պետք է անենք»։ Ո՛չ, դուք այնտեղ պահակություն պետք չի անեք», - եզրափակեց պատգամավորը։
10:35 - 27 սեպտեմբերի, 2022
Գեղամ Նազարյանը «հրաշքով» չէր հայտնվել Երեւանում, նա զոհվածների ծնողների ակցիային մասնակցելու համար էր եկել․ Չախոյանը մանիպուլացնում է

Գեղամ Նազարյանը «հրաշքով» չէր հայտնվել Երեւանում, նա զոհվածների ծնողների ակցիային մասնակցելու համար էր եկել․ Չախոյանը մանիպուլացնում է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը երեկ հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ դարձյալ մանիպուլյատիվ պնդում է արել։ Նա, մասնավորապես, տեղադրելով խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի լուսանկարը զոհված զինծառայողների ծնողների՝ երեկ կազմակերպած ակցիայից, ի թիվս այլնի՝ գրել է, որ «Իջևանից երեկ (երկուշաբթի,- հեղ․) քայլերթ սկսած պատգամավոր Գեղամ Նազարյանը այսօր հրաշքով հայտնվել է Երևանի կենտրոնում, մասնակցում է բողոքի ակցիաներին»։ Չախոյանը մեկնաբանել է, թե «ընդդիմադիրներն անգամ պատասխանատվություն չունեն իրենց իսկ հայտարարությունների հանդեպ, էլ ուր մնաց մնացածի»։ Թե ինչու է Գեղամ Նազարյանը երեկ Երեւանում եղել, դրա մեկնաբանությունն անձամբ պատգամավորը հնչեցրել է ֆեյսբուքյան իր կարճատեւ ուղիղ եթերի ժամանակ։ Բանն այն է, որ երեկ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության մոտ, ապա հավաք՝ Շարլ Ազնավուրի հրապարակում։ Նազարյանը հենց այդ առիթով էր ժամանել Երեւան՝ ծնողների հետ մասնակցելու այդ ակցիային․ Գեղամ Նազարյանի որդին եւս զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ․ «Ես գիշերը վերադարձել եմ Երեւան, որ այսօր ժամը 14-ին մասնակցեմ մեր հերոս նահատակ տղերքի ծնողների հետ միասին մեր հանրահավաքին, հիմա շարժվում եմ դեպի Ազնավուրի հրապարակ, որտեղ հավաք-հանրահավաք կունենանք եւ կներկայացնենք մեր վճռական պահանջը»,- ասել էր Նազարյանը՝ շեշտելով, որ այդ հավաքն իր համար շատ կարեւոր էր։  Բացի դրանից՝ ուղիղ եթերում, որտեղ նա ասում էր Երեւան գալու նպատակը եւ քաղաքացիներին կոչ անում միանալ ակցիային, Նազարյանը շեշտել է նաեւ, որ քայլերթի մասնակից իր ընկերները շարունակում են քայլել Տավուշից դեպի Երեւան։ Ի հավելումն՝ հիշեցնենք, որ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ, երբ «Իմ քայլը» շարժման մասնակիցները ոտքով Երեւան էին գալիս, ապրիլի 10-ին շարժման մասնակիցներից Արայիկ Հարությունյանը, որն այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, Երեւան էր եկել՝ ուսանողների հետ հանդիպում-քննարկման։ Այդ հանդիպումը լուսաբանված չէ, ուստի հղում ներկայացնել չենք կարող։  Այսպիսով, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի բնորոշումը, թե Գեղամ Նազարյանը «հրաշքով հայտնվել է Երեւանում», մանիպուլյատիվ է, քանի որ Գեղամ Նազարյանը ինքն էլ հայտնել է Երեւան գալու եւ դրա պատճառի մասին, իսկ Իջեւանից մեկնարկած քայլերթը շարունակվում է։  Հայարփի Բաղդասարյան
15:42 - 27 ապրիլի, 2022
Պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

Պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Տարբեր գնահատումներով 8–9 հազարից ավելի մահ է գրանցվել կորոնավիրուսի հետևանքով, այս ընթացքում կառավարությունը, առողջապահության նախարարությունը  ջանք գործադրե՞լ է՝ հետազոտություն անել, թե դիմակակրությունը քանի՞ կյանք փրկեց։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Պատգամավորը հարցրեց, թե Հայաստանում պատվաստանյութերը հետազոտության ենթարկվե՞լ են և ինչո՞ւ մեկուսանալու համար նախատեսված երկու շաբաթը դարձավ մեկ շաբաթ։ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ ոչ միայն Հայաստանում է իրականացվում փորձի ամփոփումներ, այլ նաև ամբողջ աշխարհում: Նա մեջբերեց մի շարք հոդվածներ, որոնք պնդում են, որ դիմակները կանխարգելիչ միջոցառում են և կրում են կարևոր դերակատարում վարակի տարածելության հարցում։ Նա նշեց, որ բոլոր պատվաստանյութերը անցել են երեք աստիճանի փորձաքննություն, և Հայաստանում բոլոր պատվաստանյութերը համապատասխանում են այս չափանիշներին։ Անաշխատունակության թերթիկի հետ կապված նախարարը նշեց, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով յոթ օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում։
17:55 - 09 փետրվարի, 2022
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների անդամներ Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանն ու Գեղամ Մանուկյանը նամակ են ուղղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով հրավիրել հանձնաժողովի արտահերթ նիստ: «Ղեկավարվելով  «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով և 122-րդ հոդվածով՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ և 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի առաջին գլխի 1.1 և 1.3 ենթագլուխներում նշված նպատակների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման նպատակով պահանջում ենք 2021թ.-ի հոկտեմբերի 15-ին ժամը 13:00–ին հրավիրել ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով. 1.Լսել ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ՀՀ Գլխավոր դատախազի  զեկույցները և հաշվետվություն-պարզաբանումները Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: 2.Վերոնշյալ զեկույցների և հաշվետվությունների հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ»,- ասված է նամակ-պահանջի մեջ: Նշվում է, որ Արտահերթ նիստի նպատակն է ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներից ստանալ բացատրություններ և պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ. «1.ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԳՇ պետը պետք է ներկայացնեն բացատրություն, թե ինչ հանգամանքներում և ում հրամանով է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի և կամավորականների դուրս բերումը 2020թ-ի նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերից և ներկայացնել ռազմական էսկալացիայի վտանգի կոնկրետ հիմքեր: 2.ՀՀ Արտաքին գործերի նախարարը պետք է Հանձնաժողովին ներկայացնի բացատրություն,թե որքանով է ներգրավված եղել ՀՀ ԱԳ նախարարությունը այս գործընթացում, պահպանված են եղել արդյոք ՀՀ պետական սահմանի մասին օրենքի պահանջները և առկա է եղել արդյոք ՀՀ պարտավորեցնող որևէ միջազգային պայմանագիր: 3.ՀՀ գլխավոր դատախազը պետք է ներկայացնի բացատրություն ՀՀ պետական սահմանի փոփոխության սահմանադրա-իրավական հիմքերի վերաբերյալ և ներկայացնի պարզաբանում ՀՀ քրեական օրենսգրքի 300.2, 309 հոդվածի 3-րդ մասի և 299 հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցման կամ դրա մերժման իրավական հիմքերի վերաբերյալ: 4.ՀՀ ԱԱԾ տնօրենը պետք է ներկայացնի հաշվետվություն ՀՀ պետական սահմանի պահպանության ուղղությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կատարած գործողությունների և միջոցառումների վերաբերյալ և հստակեցնի, թե ինչ գործողություններ են նախատեսվում իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և ՀՀ արտաքին սահմանների խախտման համար պատասխանատու սուբյեկտներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:  Հանձնաժողովի վերոնշյալ անդամների խոսքով՝ ՀՀ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական զինված ուժերը 2020թ-ի դեկտեմբերի 16-ից մինչ օրս օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, արգելափակել և խոչընդոտներ են ստեղծում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ինքնիշխան տարածքով ազատ տեղաշարժին, սպառնում և ահաբեկում են այդ տարածքներում ապրող և Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող քաղաքացիական անձանց:  «ՀՀ ԱԺ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պարտավոր Է սույն թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրել Հանձնաժողովի արտահերթ նիստ և երաշխավորել նշված պաշտոնատար անձանց ներկայությունն այդ նիստին»,- ընդգծել են պատգամավորները::  Հանձնաժողովի 4 անդամները նաև հայտնել են, որ հաշվի առնելով օրակարգում ներառված հարցի կենսական կարևորությունն ու հանրային մեծ հետաքրքրությունը, նիստը նախատեսում են անցկացնել դռնբաց ռեժիմով և չեն ակնկալում որևէ պետական գաղտնիքի հրապարակում:
14:01 - 12 հոկտեմբերի, 2021
Քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է Անկախության օրվա միջոցառման ձեւաչափը․ Գեղամ Նազարյանը՝ վարչապետին

Քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է Անկախության օրվա միջոցառման ձեւաչափը․ Գեղամ Նազարյանը՝ վարչապետին

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատագամովր Գեղամ Նազարյանը հարց հնչեցրեց, թե ինչու մինչեւ հիմա անհետ կորած զինծառայողների հարցով զբաղվող առանձին հանձնաժողով չի ստեղծվել, եւ մի՞թե Անկախության տոնը նշելու ավելի ընդունելի ձեւ չկար, քան փայտով, գունագեղ միջոցառմամբ զոհերի ծնողների սիրտը փորփրելն էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատասխանի ընթացքում ասաց, որ ինքն անձամբ վերջին ամիսներին տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, բայց այդ հանդիպումները չեն լուսաբանել․  «Անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա, ես անհետ կորածների հարազատներին ասել եմ, որ ինքս եմ այդ հարցերը համակարգում, եւ մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով, բոլոր հնարավոր միջոցներն իրագործվում են։ Հիմնական հարցադրումն այն է, որ այսքան ժամանակ անց մենք լուր չունենք գտնվելու վայրն անհայտ մեր զինվորների մասին։ Իրավիճակի բարդությունն ու առանձնահատկությունը դրանում է, որ լուր չունենալով պատճառով մենք օգտագործում ենք այդ ցավալի բառակապակցությունը»,- ասաց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, Փաշինյանը ներողություն խնդրեց այն մարդկանցից, որոնց զգացմունքները վիրավորել կամ խոցել է իր ձեւակերպմամբ․ «Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք, տոնական չէ, բայց կա այլ խնդիր․ մեր Հանրապետությունը 30 տարեկան է, եւ եթե այդ միջոցառումը անենք ՀՀ դրոշներով, իսկ պետական տոնը պետք է նշվի դրոշներով․․․ Տեսեք, մեր դրոշի գույները շատ վառ գույներ են, եւ ես չեմ կարծում, որ մենք պիտի չեղարկենք դրոշի գույները, բայց ես ուզում եմ ասել, որ միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է»։  Փաշինյանը հայտնեց՝ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է Հայաստանի անկախության եւ Արցախյան երեք պատերազմներում եւ ընդհանրապես պատերազմից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների եւ քույրերի հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ իրենք աշխատանքային քննարկումներ են իրականացնում շուրջ վեց ամիս։ Ներողություն խնդրելով նաեւ Գեղամ Նազարյանից, Փաշինյանը մի փաստ արձանագրեց․ «ՀՀ-ի անկախության որեւէ տոնակատարություն չենք ունեցել, երբ չունենանք անհետ կորածներ, երբ չունենանք թարմ շիրիմներ Եռաբլուրում․ «Դիլեման հետեւյալն է․ արդյոք մենք պիտի ընդգծենք Հայաստանի Անկախության տարեդարձը։ Իմ ասածի առանցքային փիլիսոփայությունն այն է, որ, իմ ընկալմամբ, մեր բոլոր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի։ Կարծում եմ՝ սա պիտի լինի էն զոհողությունների մեկնաբանությունը, որոնք ունեցել ենք»։ Գեղամ Նազարյանը կարծիք հայտնեց, որ Անկախության տոնը պետք է նշվի, բայց ոչ գունագեղ շոույով․ «Մեր տղերքը սիրում էին էս երկիրը, սիրում են, զոհվել են էս երկրի համար, ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ որ դրանից հետո սթափվենք, փոխվենք՝ յուրաքանչյուրս։ Էդ տղերքին հանգիստ թողեք, նարնց հոգիները հիմա մեզ են նայում, հետո մեր դատավորներն են լինելու։ Մի օգտագործեք զոհերի անունները, ուղղակի եկեք զբաղվենք տղերքի ծնողների հարցերով։ Դեռ ուշ չէ, եկեք՝ քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է ձեւաչափը, որ հնչելու է միայն սիմֆոնիկ երաժշտություն, ու վերջ»,- ասաց Նազարյանը։ Միջոցառումն ի սկզբանե հենց այդ տրամաբանությամբ է նախատեսված եղել, եւ միջոցառումը երկու տող ունի՝ «Անկախ» եւ «Հայրենիքիս հետ»։ Վերջինը Թումանյանի բանաստեղծության վերնագիրն է, որ գրվել է 1915-ին․ «Եթե հիշենք բանաստեղծության բովանդակությունը, մեր այսօրվա մոտեցումը լիարժեք կամ չգիտեմ՝ ինչքանով հաջող փորձ է անում հենց Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության տրամաբանությունը դնել մեր այսօրվա տեսլականի հիմքում։ Բանաստեղծության առաջին տունն ավարտվում է՝ «զարկված հայրենիք, զրկված հայրենիք», հետո՝ «ողբի հայրենիք, որբի հայրենիք», հետո՝ «լույսի հայրենիք, հույսի հայրենիք», հետո՝ «իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք»։ Սա էն տրամաբանությունն է, որ մենք փորձում ենք դնել մեր էսօրվա գործողությունների հիմքում, եւ մեր խոնարհումն ու հարգանքը պիտի արտահայտվի այնպես, որ մենք պետք է փոխենք էն տրամաբանությունը, որով ընկալում ենք մեզ, մեր երկիրը, մեր անելիքը, մեր պարտավորությունները՝ մեր նահատակների առաջ»,- ասաց Փաշինյանը եւ կարդաց Թումանյանի բանաստեղծության նախավերջին տունը․ «Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետՈւ խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքինՈւ պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―               Հույսի՜ հայրենիք,                  Լույսի՜ հայրենիք»։   Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
17:58 - 15 սեպտեմբերի, 2021
Գեղամ Նազարյանն առաջարկում է դադարեցնել բանակին ուղղված մեղադրանքները |armenpress.am|

Գեղամ Նազարյանն առաջարկում է դադարեցնել բանակին ուղղված մեղադրանքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց, որ հնարավորինս շուտ պետք է հրապարակվի արցախյան վերջին պատերազմի զոհերի այն թիվը, որն իրականանում կա: «Պաշտոնական և հիմնավոր թվեր պետք է հնչեն: Թե չէ տարբեր թվեր են հնչում, ու մարդկանց թյուրիմացության մեջ գցում, ինչը չի կարելի թույլ տալ»,- ասաց Գեղամ Նազարյանը: Պատգամավորը հանդես եկավ բանակին ուղղված մեղադրանքները դադարեցնելու առաջարկով: Նա նշեց, որ բանակը երբեք իդեալական չի եղել, սակայն այն հաղթել է Արցախյան առաջին պատերազմը, մինչև 2016 թվականն այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին չմտածի, 2016-ին այնպիսի հակահարված է տվել, որ հրադադար են աղերսել: Ու այդ բանակը՝ զինվորներն ու հրամանատարները, 44 օր պատերազմել են աշխարհի հզոր պետությունների զինված ուժերի դեմ: Պատգամավորը պնդում է, որ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խնդիրը պետք է լինի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: «Գլխավոր խնդիրը, որը պետք է պարզի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը սա է՝ ինչո՞ւ մենք չկանխեցինք պատերազմը: Ես կողմնակից չեմ այդ հարցերի շուրջ բաց քննարկումներ անցկացնելուն: Պնդում եմ, որ այդ քննիչ հանձնաժողովը ստեղծվի ու առանց լրագրողների այդ բոլոր հարցերը հնչեցնենք ու ստանանք հստակ պատասխան»,-ավելացրեց Գեղամ Նազարյանը:   
11:29 - 10 օգոստոսի, 2021