Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիան և Ճապոնիան ռազմական համաձայնագիր են ստորագրել |lragir.am|

Մեծ Բրիտանիան և Ճապոնիան ռազմական համաձայնագիր են ստորագրել |lragir.am|

lragir.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լոմդոնում ստորագրել են համաձայնագիր, որը թույլ է տալիս երկու երկրների զինված ուժերի մուտքը միմյանց տարածք զորավարժությունների և արտակարգ իրավիճակներին արձագանքման համար։ Միաժամանակ երկու երկրների վարչապետները հայտարարել են, որ «ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները պետք է միասնական կանգնեն ավտորիտար ռեժիմների դեմ», գրում է BBC-ն։ Միացյալ Թագավորության հետ համաձայնագրի նախապատրաստումը սկսվել էր սեպտեմբերին, երբ բրիտանական կառավարությունը որոշեց ակտիվացնել գործունեությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (այս շրջադարձի մի մասն էր ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ AUKUS դաշինքի ստեղծումը՝ համատեղ դիմակայելու համար Չինաստանին): Ապրիլի վերջին Ավստրալիայում Ճապոնիայի դեսպանը բացահայտեց, որ Տոկիոն աշխատանքներ է տանում միանալու Five Eyes հետախուզական դաշինքին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Կանադա, Նոր Զելանդիա), որի շրջանակներում դաշնակիցները կիսում են իրենց ամենագաղտնի հետախուզական տեղեկությունները:
10:16 - 06 մայիսի, 2022
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինա կուղարկեն ավելի շատ հրետանային զինատեսակներ՝ ի պատասխան երկրի արևելյան ուղղությամբ ռուսական կողմի նոր հարձակման: Այս մասին գրում է Reuters-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի նման հայտարարությամբ են հանդես եկել իրենց և այլ դաշնակիցների հետ տեսազանգից հետո՝ կապված Ռուսաստանի ներխուժման նոր փուլի հետ: Սպասվում է, որ առաջիկա օրերին Բայդենը կհայտարարի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է լինել մոտ նույն քանակի, ինչ անցյալ շաբաթ ուղարկված 800 միլիոն դոլարը: Այս մասին Reuters-ին հայտնել են լավատեղյակ աղբյուրները: Եթե օգնության փաթեթը լինի այնքան լայնամասշտաբ, որքան սպասվում է, ապա Ուկրաինային ԱՄՆ օգնությունը ՌԴ ներխուժումից հետո կանցնի երեք միլիարդ դոլարի շեմը: Նյու Հեմփշիր կատարած այցի ժամանակ լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հրետանային զենք է ուղարկելու Ուկրաինային, Բայդենը պատասխանել է «այո»: Լոնդոնում Բորիս Ջոնսոնը օրենսդիրներին ասել է. «Սա հրետանային հակամարտություն է դառնալու, նրանք ավելի շատ հրետնային միջոցների օգնության կարիք ունեն. ահա թե ինչ մենք կտանք նրանց՝ ի հավելում աջակցության մյուս ձևերի»: Թրյուդոն հայտնել է, որ Կանադան ծանր հրետանի կուղարկի, ինչպես նաև խոստացել է ավելի շատ մանրամասներ հաղորդել: Լուսանկարը՝ Reuters-ի
11:51 - 20 ապրիլի, 2022
Մոսկվան արգելել է Բորիս Ջոնսոնի և նրա կառավարության անդամների մուտքը Ռուսաստան |azatutyun.am|

Մոսկվան արգելել է Բորիս Ջոնսոնի և նրա կառավարության անդամների մուտքը Ռուսաստան |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ձեռնարկած «աննախադեպ թշնամական քայլերի պատճառով» անհատական պատժամիջոցներ է սահմանում այդ երկրի մի շարք ղեկավարների նկատմամբ։ Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն` Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, արտգործնախարար Էլիզաբեթ Թրասի, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և կառավարության ևս վեց անդամների մուտքը երկրի տարածք այսուհետ արգելվելու է։ Ռուսաստանի տարածք չեն կարող այցելել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյլը, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթարջընը, Անգլիայի և Ուելսի Գլխավոր դատախազ Սուելա Բրավերմանը։ «Մոտ ապագայում այս ցուցակը կընդլայնվի ի հաշիվ այն բրիտանացի քաղաքական գործիչների և խորհրդարանականների, որոնք նպաստում են հակառուսական հիստերիայի խորացմանը», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
15:20 - 16 ապրիլի, 2022
Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային ավելի շատ զենք ուղարկելու մասին

Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային ավելի շատ զենք ուղարկելու մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր հայտարարել է Ուկրաինային 100 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ զենք ուղարկելու մասին։ Այս մասին հաղորդել է BBC-ն։ Վարչապետն ասել է, որ Մեծ Բրիտանիան լրացուցիչ ռազմական տեխնիկա կուղարկի, ներառյալ «Starstreak» զենիթահրթիռային համակարգեր և 800 հակատանկային հրթիռներ։ Ջոնսոնն այս հայտարարությունը արել է այն բանից հետո, երբ տասնյակ մարդիկ են զոհվել Ուկրաինայի արևելքում մարդաշատ երկաթուղային կայարանը հրթիռակոծության հետևանքով։ Ելույթ ունենալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Դաունինգ Սթրիթում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ Ջոնսոնը զգուշացրել է, որ Ռուսաստանը չի խուսափի պատժից Կրամատորսկ կայարանում տեղի ունեցած հարձակումից հետո։ «Ես գիտեմ, որ Մեծ Բրիտանիան և Գերմանիան նույն սարսափի և նողկանքի զգացումն ունեն այն դաժանությունից, որը սանձազերծվել է, ներառյալ այսօր առավոտյան իրենց տները լքող փախստականների անխիղճ ռմբակոծությունը»,- հայտարարել է Ջոնսոնը` հավելելով, որ «քաղաքացիների վրա հարձակվելը միանշանակ ռազմական հանցագործություն է, և Ռուսաստանի ռազմական հանցագործությունները Ուկրաինայում աչքաթող չեն արվի կամ անպատիժ չեն մնա»: Ջոնսոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան ճշգրիտ զինամթերք կուղարկի Ուկրաինային, որոնք «կարող են երկար մնալ երկնքում այնքան ժամանակ մինչև դեպի թիրախ ուղարկվելը», ինչպես նաև ավելի շատ սաղավարտներ, զրահաբաճկոններ և գիշերը տեսնելու համար նախատեսված սարքեր։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի նաև զրահապատ «Մաստիֆ» մեքենաներ՝ Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարելու համար: Դրանք ծանր զրահամեքենաներ են, որոնք հարմար են ճանապարհային պարեկների և շարասյուների համար:   Լուսանկարը՝ PA Media-ի
22:03 - 08 ապրիլի, 2022
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «դժվար է» բավարարել Ուկրաինայի՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու խնդրանքը

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «դժվար է» բավարարել Ուկրաինայի՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու խնդրանքը

ՆԱՏՕ, ԵՄ և «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները Բրյուսելում երեկ արտակարգ հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակը։ Հանդիպումներից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ասուլիս է տվել, որի ընթացքում նախազգուշացրել է, որ եթե ՌԴ նախագահ Պուտինը քիմիական զենք օգտագործի, ապա դրա հետևանքները «աղետալի կլինեն նրա համար»։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Բորիս Ջոնսոնը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է Ուկրաինա ուղարկել ևս 6000 հրթիռ, ինչպես նաև լրացուցիչ 25 միլիոն ֆունտ ստեռլինգ աջակցություն՝ օգնելու Ուկրաինային վճարել աշխատավարձերը զինված ուժերում։ Նա նաև խոստացել է բրիտանական նոր զորքեր տեղակայել Բուլղարիայում՝ ի հավելումն Լեհաստանում և Էստոնիայում զորքերի կրկնապատկմանը: Ջոնսոնը հավելել է, որ արևմտյան երկրները ձգտում են «անշեղորեն ավելացնել» ռազմական սարքավորումների քանակը, որոնք ուղարկում են Ուկրաինա, սակայն «դժվար է» բավարարել Ուկրաինայի խնդրանքը՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու մասով: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին ասել էր, որ խնդրում է «Դաշինքի բոլոր ինքնաթիռների 1%-ը և բոլոր տանկերի 1%-ը»: Ջոնսոնն ասուլիսի ընթացքում ասել է. «Նախագահ Զելենսկին փորձում է ազատել Մարիուպոլը և օգնել քաղաքում գտնվող հազարավոր ուկրաինացի մարտիկներին: Այդ նպատակով նրան, ինչպես ինքն է ասում, զրահատեխնիկա է պետք։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել օգնելու համար: Բայց լոգիստիկ առումով դա շատ դժվար է թվում և՛ զրահատեխնիկայի, և՛ ինքնաթիռների մասով»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Ջոնսոնը հավելել է, որ արևմտյան ոչ մի ուժ չի ձգտում «ոչ թռիչքային» գոտի սահմանել Ուկրաինայի երկնքում։
13:29 - 25 մարտի, 2022
Արևմուտքը պետք է ապահովի, որ «այլևս երբեք խոցելի չի լինի Պուտինի շանտաժների առաջ». Բորիս Ջոնսոն

Արևմուտքը պետք է ապահովի, որ «այլևս երբեք խոցելի չի լինի Պուտինի շանտաժների առաջ». Բորիս Ջոնսոն

Ուկրաինան «վճարում է այն բանի գինը», որ Արևմուտքը չի կարողացել հասկանալ Վլադիմիր Պուտինից եկող սպառնալիքը։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Բորիս Ջոնսոնն ասել է, որ Ռուսաստանի նախագահի «ներխուժումն արդեն ձախողվել է», քանի որ նա թերագնահատել է Ուկրաինայում «դիմադրության ուժը»: Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցողից՝ Ջոնսոնն ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինն այնտեղ «ռազմական հանցագործություններ է կատարում»։ Ջոնսոնը նաև մեղադրել է եվրոպական երկրներին, որոնք «սկսել են կրկին Պուտինին վերաբերվել որպես իրենց համայնքի մի մասի»՝ 2014 թվականին «Ղրիմի բռնակցումից հետո»։ Բորիս Ջոնսոնը, որն այցելել էր Սաուդյան Արաբիա՝ քննարկելու էներգետիկ անվտանգություն, BBC-ին ասել է՝ Արևմուտքը պետք է ապահովի, որ «այլևս երբեք խոցելի չի լինի Պուտինի շանտաժների առաջ», հատկապես երբ խոսքը վերաբերում է ռուսական նավթին և գազին ապավինելուն: Իր ուղևորության ընթացքում Ջոնսոնը հանդիպել էր Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն  Մուհամեդ բին Սալմանին՝ ռուսական նավթից և գազից կախվածությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների նպատակով։ Դրանից հետո վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան համաձայնել են համագործակցել էներգիայի շուկայում կայունությունը պահպանելու և վերականգնվող էներգիայի աղբյուրները խթանելու ուղղությամբ: Ջոնսոնը հարցազրույցի ընթացքում ասել է, որ նախատեսում է ուշադրություն դարձնել արևային, քամու և միջուկային էներգիային՝ «մի քանի մեծ խաղադրույքներ կատարելու նպատալով», սակայն կարճաժամկետ լուծումներ նույնպես անհրաժեշտ են: «Մեծ Բրիտանիան Սաուդյան Արաբիայի հետ պատմական և երկարատև հարաբերություններ ունի,- ասել է Բորիս Ջոնսոնն ու հավելել,- Դա ոչ մի կերպ չպետք է խանգարի մեզ բարձրացնել մարդու իրավունքների հարցերը [Սաուդյան Արաբիայում]»։
14:47 - 17 մարտի, 2022
Բորիս Ջոնսոնը կընդունի Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների առաջնորդներին՝ ՌԴ մեկուսացման նոր ուղիները քննարկելու

Բորիս Ջոնսոնը կընդունի Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների առաջնորդներին՝ ՌԴ մեկուսացման նոր ուղիները քննարկելու

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եկող շաբաթ կընդունի Ռուսաստանի հյուսիսարևմտյան հարևանների առաջնորդներին՝ քննարկելու ռուսական տնտեսության մեկուսացման նոր ուղիների որոնումն ու արձագանքը նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժմանը, գրում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիայի գլխավորած Միացյալ էքսպեդիցիոն ուժերի երկրների՝ Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդերլանդների և Շվեդիայի առաջնորդները կհանդիպեն Լոնդոնում եկող երեքշաբթի։ Սպասվում է, որ նրանք համաձայնության կգան Հյուսիսային Ատլանտիկայում և Բալթիկ ծովում զորավաժությունների անցկացման շուրջ, կքննարկեն պատերազմն Ուկրաինայում և էներգետիկ անվտանգության հարցեր, հաղորդել է Բորիս Ջոնսոնի գրասենյակը։ «Եվրոպական անվտանգությունը խաթարվել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով, և մեր գործընկերների հետ միասին մենք միջոցներ կձեռնարկենք՝ ավելի ուժեղ և միավորված դառնալու համար»,- ասված է Ջոնսոնի հայտարարությունում․ «Պուտինի սպառնալիքներին մեր տոկունության ապահովումը պետք է դուրս գա մեր ռազմական դիրքորոշման շրջանակից․ Հյուսիսային և Բալթիկ ծովերի երկրների հետ միասին մենք պետք է ապահովենք մեկուսացումը Ռուսաստանի միջամտությունից և մեր էներգամատակարարումների, տնտեսության և արժեքների վրա նրա ազդեցությունից»։ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել հարյուրավոր ռուսաստանյան ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, խոստացել աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի ներկրումից և իր ֆինանսական կենտրոնից օգտվելու սահմանափակումներ մտցրել ռուսական ընկերությունների համար։   Նորա Վանյան
14:33 - 13 մարտի, 2022
ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցությունների ժամանակ հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց  հանձնառության մասին, այդ թվում՝ ռազմական: Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության համար մեծացնել պետական ծախսերը՝ կապված Ուկրաինայում նրա հատուկ ռազմական գործողության հետ։   Նրանք նաև ընդգծել են Ուկրաինային տնտեսական, հումանիտար և անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը։ Բացի այդ, ղեկավարներրը քննարկել են իրենց վերջին հաղորդակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ»:     
23:53 - 07 մարտի, 2022
Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթից ու գազից․ Ջոնսոն

Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթից ու գազից․ Ջոնսոն

Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումից հրաժարվելը չի   կարող տեղի ունենալ մեկ օրում, սակայն Արևմուտքի երկրները պետք է համակարգված կերպով շարժվեն այդ ուղղությամբ։ Այս մասին երկուշաբթի օրը Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ «Չի կարելի մեկ գիշերվա ընթացքում նավթն ու գազը թողնել, նույնիսկ եթե դրանք գալիս են Ռուսաստանից: Դա, անշուշտ, աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են անել: Միացյալ Թագավորությունը և մյուս երկրները կարող են արագ շարժվել դեպի դա, բայց տարբեր երկրներ տարբեր կերպ են կախված մատակարարումներից։ Միևնույն ժամանակ, մենք պետք է ձգտենք ապահովել, որ մենք շարժվենք միասին և մտածենք նույն ուղղությամբ», - ասել է Ջոնսոնը։ Ջոնսոնը նաև նշել է, որ ռուսական ածխաջրածինների մերժումը կարող է զուգակցվել ընդհանրապես ածխաջրածինների մերժման հետ՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի մաս։ Միաժամանակ նա խոստովանել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ «տնտեսական առճակատման» հետեւանքները մեծապես կազդեն արեւմտյան երկրների սպառողների վրա։  «Ամեն ինչ պետք է անել սպառողներին և հանրությանը պաշտպանելու համար: Անկասկած, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառումը հետևանքներ կունենա։ Արևմուտքի հաջողությունը իր միասնության մեջ է, և մենք բոլորս, կարծում եմ, ավելի ու ավելի ենք կիսում այն   կարծիքը, որ ռուսական ածխաջրածինները պետք է լքեն դաշտը՝ միաժամանակ ապահովելով այլընտրանքների առկայությունը և դրանց մատակարարումը»,- ասել է վարչապետ Ջոնսոնը։
23:46 - 07 մարտի, 2022
Ինչպես դիմադրել Ռուսաստանի ներխուժմանը․ Բորիս Ջոնսոնը պլան է մշակել

Ինչպես դիմադրել Ռուսաստանի ներխուժմանը․ Բորիս Ջոնսոնը պլան է մշակել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը 6-կետանոց պլան է մշակել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային դիմադրելու համար։ Նա նշել է որ աշխարհը պետք է միավորվի իր պլանի շուրջ, գրում է Daily Mail-ը։ Այն ներառում է․ միջազգային հումանիտար կոալիցիայի ստեղծում՝ Ուկրաինային oգնելու համար; աջակցություն Կիևի զինված ինքնապաշտպանությանը; Մոսկվայի դեմ պատժամիջոցների ավելացում; դիվանագիտական ջանքերի միավորում՝ ճգնաժամի դեէսկալացիայի համար; անհապաղ արշավ՝ «ՆԱՏՕ-ի երկրներում կայունության և անվտանգության ամրապնդման համար»; պայքար «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների սողացող կարգավորման» դեմ։ «Մենք չենք կարող Կրեմլին թույլ տալ պատառներ պոկել անկախ երկրից և հսկայական տառապանքներ պատճառել մարդկանց, այնուհետև հետ վերադառնալ», - New York Times-ի փոխանցմամբ, ասել է Ջոնսոնը։  
12:49 - 06 մարտի, 2022
Գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում․ Ջոնսոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում․ Ջոնսոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի անխոհեմ գործողությունները սպառնալիք են ողջ Եվրոպայի համար։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հայտարարությունը արվել է Զապորոժեի ԱԷԿ-ում գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո, երբ, ըստ Ուկրաինայի ԱԻՊԾ-ի, ռուսական զինված ուժերի գործողությունների հետևանքով ատոմակայանում հրդեհ էր բռնկվել։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը իրավիճակը չափազանց մտահոգիչ է համարել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շտապ հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են, որ այս պահին գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ Զապորոժիե ատոմակայանի տարածքում գնդակոծության հետեւանքով այրվում է ուսումնական համալիրի շենքերից մեկը, և ռուսական կոմղը թույլ չի տալիս Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ստորաբաժանումներին սկսել հրդեհի հետևանքների վերացումը։ Ժամը 05:55-ին Զապորոժիե ԱԷԿ-ի ուսումնական շենքում հրդեհը բռնկվել է 2 հազար քառակուսի մետր տարածքում: Արդեն ժամը 06:20-ին հրդեհը մարվել է։ Զոհեր և վիրավորներ չկան։
10:20 - 04 մարտի, 2022