Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

ԲՏԱ նախարարն անդրադարձել է ռուսական հեռուստաալիքները ՀՀ տարածքում արգելափակելու հնարավորությանը |1lurer.am|

ԲՏԱ նախարարն անդրադարձել է ռուսական հեռուստաալիքները ՀՀ տարածքում արգելափակելու հնարավորությանը |1lurer.am|

1lurer.am: Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է ռուսական հեռուստաընկերությունները Հայաստանի տարածքում արգելափակելու հնարավորությանը: «Մեր նպատակը ոչ փաստաթղթի խզումն է, ոչ էլ հեռուստաալիքներ փակելը»,- ասել է նախարարը: Ըստ նրա՝ Հայաստանը ռուսական կողմին տեղեկացրել է, որ հայ-ռուսական միջպետական համաձայնագրի կոնկրետ ծավալով ու բովանդակությամբ խախտումներ են արձանագրել՝ ակնկալելով լուծում: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագրում տեղ գտած դրույթները չեն աշխատում, և հարց է առաջանում՝ արդյոք համաձայնագրի խմբագրման անհրաժեշտություն չկա: «Սա մի փաստաթուղթ է, որտեղ շարադրված են խաղի կանոններ, սակայն որպես այդպիսին խաղի կանոնները չպահպանելու համար սանկցիայի որևէ հստակ մեխանիզմ գոյություն չունի: Մենք ստորագրել ենք այդ փաստաթուղթը, ակնկալելով, որ այնտեղ զետեղված կետը, որ առկա խնդիրները կկարգավորվեն կոնսուլտացիաների միջոցով, ամբողջությամբ կփակեն բոլոր անհանգստությունները, ժամանակի ընթացքում եկել ենք այն եզրահանգման, որ, ցավոք սրտի, կոնսուլտացիաների միջոցով ի հայտ են գալիս տարակարծություններ կամ սանկցիաների տարընկալումներ, կամ արդյոք այս կամ այն հայտարարությունը խոսքի ազատության դրսևորո՞ւմ է, թե՞ խախտում»,- ասել է Հայրապետյանը:
19:01 - 15 ապրիլի, 2024
Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. Մխիթար Հայրապետյան
 |news.am|

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. Մխիթար Հայրապետյան |news.am|

news.am: v class="article-title"> Ռազմաարդյունաբերության ոլորտի հետ կապված ամեն բան  չէ, որ ես կարող եմ հանրայնացնել, հասկանալի է, որ մենք  գործ ունենք որոշակի գաղտնի տեղեկատվության հետ, և այս առումով փորձել ենք առանձնացնել այն հատվածը, որը կարող ենք հրապարակել: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Հունվարից 1-ից ցայսօր, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերուէթյան ռազմաարդյունաբերության կոմիտեի կողմից իրականացվել է մեկ օրենքի նախագծի, երեք գործող որոշումների փոփոխության, երեք նոր որոշումների նախագծերի մշակման և շրջանառման աշխատանքներ: Օրենսդրական և ենթաօրենսդրական փաթեթները ոչ միայն պատրաստվել են այս ընթացքում, այլև մենք դրանք շրջանառել ենք, և հույս ունենք, որ առաջիկայում թե՛ ԱԺ-ում, թե՛ Կառավարություն ենթաօրենսդրական ակտերը կընդունվեն: Եթե հետևել եք, իմ հարյուրօրյա գործունեությանը, ապա կարծում եմ , արդար կլինի նշել, որ ռազմաարդյունաբերության ոլորտը, ըստ էության եղել է իմ ուշադրության կենտրոնում հենց առաջին օրվանից: Բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ մեկտեղ, մեծ ուշադրության է արժանացել իմ կողմից, որովհետև այդ ուղղությունները Կառավարության համար հանդիսանում են առաջնահերթություն»,- ասաց նա: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ իրականացվել են ներքին փորձարկումներ, մի քանի զինատեսակի և մի քանի կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվելու ՀՀ ԶՈւ-ում: Նա նշեց, որ ռազմարդյունաբերության գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ հանդիպել են, վերհանվել են բոլոր խնդիրները և մի շարք խնդիրներ ակնկալում են, որ կկարգավորվեն։ «Ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում՝ ռեեստրում, գրանցվել են ռազմարդյունաբերական համալիրի գործունեությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություններ։ Նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական մի շարք փոփոխություններ, հիմնական փոփոխություններից է՝ նախարարության, ի դեմս ռազմարդյունաբերության կոմիտեի գործառույթների շրջանակների ընդլայնումը, որով հնարավոր կդառնա իրականացել փորձանմուշների ստեղծման ֆինանսավորման, բաղադրիչների և դրա մասերի ձեռքբերման, պահուստավորման և արտադրության, ինչպես նաև արտահանման խթանման նպատակով ներքին պահանջարկ ունեցող արտադրատեսակների տեխնիկական բնութագրի համապատասխանության հավաստման գործառույթներ»,- հայտնեց նախարարը: Հայրապետյանի խոսքով՝  նախաձեռնվել է ռազմարդյունաբերական կոմիտեի նոր կառուցվածքի նախագիծը, որը հնարավորություն է տալու կոմիտեի գործառույթներն իրականացնել էլ ավելի արդյունավետ և ռազմարդյունաբերության համալիրի զարգացման տեսլականին, օրենսդրությանն ու կանոնադրությանը համահունչ դարձնել։  
16:40 - 15 ապրիլի, 2024
Եթե մեր առաջարկները չընդունվեն, ՀՀ-ն կարող է միակողմանի խզել համաձայնագիրը. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հաղորդումների մասին
 |news.am|

Եթե մեր առաջարկները չընդունվեն, ՀՀ-ն կարող է միակողմանի խզել համաձայնագիրը. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հաղորդումների մասին |news.am|

news.am: Շուրջ 2 շաբաթ առաջ հայտարարվեց, որ Վլադիմիր Սոլովյովի մասնակցությամբ հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվում են այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ Հայաստանի եւ ՌԴ կառավարությունների միջեւ տեղի էին ունենում շփումներ, կոնսուլտացիաներ  միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված միայն Սոլովյովի հաղորդումների արգելափակումը, քանի որ այլ հաղորդումների, մասնավորապես, Կիսիլյովի հաղորդման ժամանակ եւս Հայաստանի հասցեին ոչ պակաս վիրավորական հայտարարություններ են հնչել: «Կոնսուլտացիաների նպատակն է նախ արձանագրելու, որ համաձայնագրի 5-րդ եւ 6-րդ հոդվածները խախտվել են, որից հետո նաեւ նշել էի, որ ԲՏԱ նախարարության պատվիրակությունը պետք է մեկնի Մոսկվա՝ կոնսուլտացիաների: Այդ կոնսուլտացիաները կայացել են եւ ցավով պետք է ասեմ, որ չի հաջողվել արձանագրել խախտումների փաստը: Համենայնդեպս, դրա վերաբերյալ չի եղել կոնսենսուս, որի հետեւանքն է վերոհիշյալ հաղորդումների եթերազրկումը: Սա ամենեւին չի նշանակում, որ բանակցություններում փակուղու մեջ ենք: Մենք եթե ոչ այս շաբաթ, ապա հաջորդ շաբաթ նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթը ուղարկել ռուս գործընկերներին, թե ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր  խմբագրումները: Մենք կառուցողական ենք տրամադրված, մեր նպատակն է ոչ թե այս իրավիճակի սրումը, այլ կառուցողական միջավայրում, որակյալ բանավեճի արդյունքում ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կաշխատի, որտեղ ամրագրված խախտումների դեպքում կհետեւեն սանկցիաներ: Այսօրվա գործող կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս: Մինչդեռ  հանրային մուլտիպլեքսում գործող հայկական ալիքները գործում են այդ կանոններով: Մեր նպատակն է վերախմբագրել այդ համաձայնագիրը, որ հնարավորություն կտա նման խախտումների հայտնաբերման պարագայում ՀՌՀ-ին իրականացնել մոնիտորինգ եւ խախտումների դեպքում կիրառել վարչական վարույթ, ասել է թե՝ սանկցիաներ»,- ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ հենց Սոլովյովի երկու հաղորդումներն են եթերազարկվել, որովհետեւ վերջին ամիսներին արձանագրված են եղել թվով ամենամեծ խախտումները: Նրա խոսքով, հայ ժողովրդի հույզերը, արժանապատվությունը վիրավորող բովանդակությամբ հեռուստահաղորդումները կարող են նաեւ հակառուսական ալիքի պատճառ հանդիսանալ. «Մենք շահագրգռված ենք, որ աշխատանքը կազմակերպել այնպես, որ նման բովանդակությունը կանխվի, որը կարող է բերել նման հետեւանքների: Եթե մեր առաջարկները չընդունվեն, չեմ բացառում հավանականությունը, որ ՀՀ-ն կարող է դիտարկել նաեւ այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»,- ընդգծեց ԲՏԱ նախարարը: Հիշեցնենք, որ մարտի վերջից Հայաստանում արգելափակվել են հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները։
17:11 - 10 ապրիլի, 2024
Մխիթար Հայրապետյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: «Իմ խոսքում նշել եմ, որ ԲՏԱ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարության և ՏՏ ոլորտի խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է։ Այս նախաձեռնություններով ամփոփվելու են ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականն ու բարենպաստ էկոհամակարգի ստեղծման հիմքերը: Դեսպանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումն առաջնահերթությունների շարքում է: Այս համատեքստում դեռևս 2023 թվականին կազմակերպվել էր Բելգիայի Թագավորության տնտեսական առաքելության այցը Հայաստան, որի շրջանակներում բելգիական և հայկական ընկերությունները հնարավորություն են ունեցել հանդիպելու և քննարկելու համագործակցության հնարավոր եզրերը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայրապետյանը:
09:46 - 10 ապրիլի, 2024
Քննարկվել են ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-ների արտադրության խթանման հարցեր

Քննարկվել են ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-ների արտադրության խթանման հարցեր

Այսօր ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրագույն ղեկավար կազմի, ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի տնօրինության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և մասնավոր կազմակերպությունների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա․ Քոչարյանը, հանձնաժողովի նախագահի տեղեկալ Ա․ Խաչատրյանը, հանձնաժողովի անդամներ Վ․ Ալեքսանյանը, Վ․ Գաբրիելյանը, Հ․ Սարգսյանը, հանձնաժողովի փորձագետ Վ․ Ավետիսյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-լեյտենանտ Է․ Ասրյանը, ԳՇ պետի տեղակալ՝ գնդապետ Ա․ Երոյանը, ՀՀ ԶՈՒ ԱԹՍ վարչության պետ՝ գնդապետ Կ․ Փիլիպոսյանը, ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար՝ գնդապետ Ա․ Մանգասարյանը, ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ՝ գնդապետ Ա․ Հովհաննիսյանը, ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահ Ա․ Մեհրաբյանը և այլք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-երի արտադրության խթանման, գիտելիքահեն տնտեսության ստեղծման նպատակով միջազգային առաջատար փորձի ուսումնասիրման, Հայաստանի ռազմական ավիացիան և ռազմարդյունաբերությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման և հարակից այլ հարցեր։ Գնդապետ Ա․ Հովհաննիսյանը ներկաներին զեկույցի տեսքով ներկայացրել է տվյալ ոլորտի կատարելագործման ուղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նշել են ոլորտային ցուցանիշների բարելավմանն ուղղված իրենց պատկերացումները, ինչպես նաև ոլորտային օրենքների մշակման հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնել:
15:23 - 04 ապրիլի, 2024
Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Վարչապետին զեկուցվել են կոմիտեի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման, տեղական ձեռնարկությունների հետ համագործակցության, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և այլ ուղղություններով: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը և կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը՝ ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման համատեքստում:
21:39 - 26 մարտի, 2024
Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ. Զախարովա
 |armenpress.am|

Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է, որ թեմայի շուրջ կողմերի միջև խորհրդակցություններ են ընթանում։  «Մենք կապի մեջ ենք հայկական կողմի հետ այդ հարցի շուրջ, ընթանում են քննարկումներ։ Կարծիքների փոխանակումն ընթացքի մեջ է։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ խնդրահարույց հարցերը կարգավորենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ելնում ենք այն հանգամանքից, որ հենց դրան պիտի ուղղված լինի ներկայացուցիչների գործելաոճը, որոնք ընդգրկված են այդ շփումներում։ Մենք մեր կողմից այդ մոտեցումն ենք որդեգրել»,- ասել է Զախարովան։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան հեռուստաբովանդակություն, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, վիրավորանք Հայաստանի պետական խորհրդանիշերի, առհասարակ պետության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի  ժողովրդի հույզերի ու արժանապատվության»,-ասել էր նախարարը: 
16:01 - 20 մարտի, 2024
Հայաստանի արբանյակի միջոցով արված լուսանկարները տևական ժամանակ ծառայում են պետական գերատեսչություններին. ԲՏԱ նախարար
 |armenpress.am|

Հայաստանի արբանյակի միջոցով արված լուսանկարները տևական ժամանակ ծառայում են պետական գերատեսչություններին. ԲՏԱ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի՝ տիեզերք արձակված արբանյակի աշխատանքի դրական արդյունքներն արդեն իսկ երևում են․ տևական ժամանակ է՝ արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են Հայաստանի տարբեր պետական գերատեսչություններին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Տևական ժամանակ է․ ինչ այն լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են Հայաստանի Հանրապետության տարբեր պետական գերատեսչություններին»,-ասաց Մխիթար Հայրապետյանը: Հայաստանի առաջին արբանյակը՝ «ArmSat-1»-ը, տիեզերք էր արձակել 2022 թվականի մայիսի 25-ին։ Իսկ հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով տիեզերք էր արձակվել 2023-ի դեկտեմբերի 1-ին:
15:27 - 18 մարտի, 2024
«Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է»․ ԲՏԱ նախարարը՝ ռուսական ալիքները մուլտիպլեքսից հանելու մասին |news.am|

«Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է»․ ԲՏԱ նախարարը՝ ռուսական ալիքները մուլտիպլեքսից հանելու մասին |news.am|

<dinews.am: v class="banner square"> Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեությանը: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը չի ենթադրի ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ խորհրդանիշերի, պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ»,-ասաց Հայրապետյանը: Դիտարկմանը, որ արդեն իսկ նման մի քննարկում եղել է, որից հետո հայտարարվեց, որ Երեւանը չի ներկայացրել փաստեր, նախարարն ասաց. «Ճիշտ եք, խոսքը դեկտեմբերյան խորհրդակցությունների մասին է: Պետք է ասեմ, որ այն լուծումները, որոնք հայկական կողմի առաջարկների փաթեթում ներառված են, ենթադրում են նաև նախկինում արված փորձերը, որոնց արդյունքում ոչ միայն որեւէ փոփոխություն բովանակության առումով չի եղել, այլեւ վերջին շրջանում նմանօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերաբար է դարձել։ Սա նշանակում է, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրև վերահսկողություն կամ նմանօրինակ հաղորդումների կանխում, ըստ էության, չեն աշխատում։ Եվ սա նաև հաշվի առնելով՝ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումները լուծումների վերաբերյալ: Եթե դրանք աշխատեին, ձեր հարցը հնչեցնելու կարիք չէր լինի: մենք սա գիտակցում ենք, եւ մեր ռուս գործընկերների հետ աշխատանքներում մենք սա նկատի ենք ունենում և իբրև փաստարկ մենք ներկայացնելու ենք»։ Հարցին՝ կա՞ն ժամկետներ, թե երբ են այդ բանակցությունները սկսվելու՝ նախարարը պատասխանեց. «Այո, կոնկրետ օր կա, բայց ես հիմա այն չեմ հնչեցնի»։ Դիտարկմանը՝ այդ բանակցություններում լինելո՞ւ է արդյոք այդ հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարցը՝ Հայրապետյանը պատասխանեց. «Պոլիտկոռեկտությունից ելնելով ես մեր առաջարկների եւ լուծումների վերաբերյալ մանրամասներից զերծ կմնամ։ Միայն կարող եմ վստահեցնել, որ յուրաքանչյուր որոշում կամ դիրքորոշում, որ որդեգրում է ԲՏԱ նախարարությունը, առանցքում հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատվության հարցն է ներդրված»։
14:12 - 18 մարտի, 2024
Կառավարության որոշմամբ՝ ստեղծվեց Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն
 |armenpress.am|

Կառավարության որոշմամբ՝ ստեղծվեց Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն |armenpress.am|

armenpress.am: Կառավարության որոշմամբ՝ ստեղծվեց Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն։ Համապատասխան նախագիծը ներառված էր Կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար նախագծով առաջարկվում է ստեղծել Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն, որը համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ՝ կիրականացնի  պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նորմերի մշակումը, համապատասխան մեթոդական ուղեցույցների կազմումը, ինչպես նաև կկազմակերպի մասնագիտական դասընթացներ, կիրականացնի համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքները, կմշակի տեխնիկական, ծրագրաապարատային նոր լուծումների: «Բացի այդ, կազմակերպությունը կիրականացնի տեղեկատվական անվտանգության բնագավառում հետազոտական, գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում իր իրավասությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կհամագործակցի պետական մարմինների, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանք­ների իրականացումը համակարգող լիազոր մարմնի և ոլորտային կազմակեր­պությունների հետ: Կենտրոնի կառավարումն իրականացնող պետական մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպության հետ կապված բոլոր որոշումները համաձայնեցնում է տեղեկատվության պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ»,- ասված է հիմնավորման մեջ։ Կենտրոնը համալրված կլինի համապատասխան ստուգում անցած մասնագիտական գիտելիքների և փորձառություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներով և կստանձնի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերում պահպանվող, մշակվող և փոխանցվող տեղեկատվության պաշտպանության, պաշտպանված փոխանցման նպատակով համապատասխան լուծումների (ծրագրային, ծրագրաապարատային և այլն) մշակումը: «Կենտրոնը կիրականացնի տեղեկատվական անվտանգության ոլորտում հետազոտական, գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ՝ ուղղված համապատասխան ծրագրային, ծրագրաապարատային լուծումների ստացմանը, գոյություն ունեցող համակարգերի կառավարման, անվտանգության բարձրացման, տեղեկատվության պաշտպանվածության և պաշտպանված փոխանցման հուսալիության բարձրացմանը»,- ասված է հիմնավորման մեջ։
12:16 - 14 մարտի, 2024
Հակոբ Արշակյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հակոբ Արշակյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է եղել «Նորարար Հայաստան-2024» աշխատաժողովին: ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչքաձև զարգացման հնարավորություններին: «Դրա մասին տարիներ շարունակ մենք բազմիցս քննարկել ենք, և տարբեր երկրներ այդ թռիչքը կարողացել են ապահովել. դա անհնարին բան չէ: Կարծում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք Հայաստանի համար նման թռիչք ապահովելու»,- ասել է նա: Հակոբ Արշակյանի խոսքով՝ անհնար է պատկերացնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միայնակ զարգացումը. «Այստեղ մենք սիներգիայի կարիք ունենք` կրթություն, գիտություն և արդյունաբերություն կապի: Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել այս կապը և դա արդյունավետ աշխատի, ապա կունենանք թռիչք: Վերջին երկու տարվա ընթացքում մեր կատարած բոլոր խորքային ու այլ երկրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման թռիչք անհնար է ապահովել, եթե մենք չունենանք ռազմավարական մոտեցում թե՛ կրթության, թե՛ գիտության, թե՛ տեխնոլոգիաների ոլորտներում իրար հետ փոխկապակցված զարգացման ռազմավարության ներդրման տեսանկյունից»: ԱԺ փոխխոսնակը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ բազմիցս աշխատանքներ են կատարվել տարբեր խմբերի կողմից: «Ցավոք, այս պահին չունենք ներդրված փաստաթուղթ և դրա պատճառներից մեկը նաև այն է, որ այն միայնակ չի կարող լինել: Այն պետք է լինի փոխկապակցված և մաս լինի համակարգին: Այս առումով մենք բախվել ենք մարտահրավերների»,- նշել է ԱԺ փոխնախագահը և հավելել, որ խնդիրը ոչ թե կոմունիկացիայի և համագործակցության մեջ է, այլ մարդկանց մոտեցումների և նրանց կողմից համակարգերը զարգացնելու առաջնահերթությունների: Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարևորության մասին, ընդգծել այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, Հայաստանի զարգացման գործում ներդում ունեցած մարդկանց և քաղաքական գործիչների ներգրավումը: Ըստ ԱԺ փոխնախագահի` օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե Կառավարության գործընկերներն ինչպիսի ռազմավարություններ ունեն, քանի որ ինստիտուցիոնալ առումով խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում այդ ռազմավարությունների իրագործման և բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման վերաբերյալ: «Երբ մենք տեսնում ենք, որ որևէ ոլորտում ռազմավարությունը բացակայում է, մենք մարտահրավերների առաջ ենք կանգնում»,- փաստել է Հակոբ Արշակյանը: «Ուրախ կլինենք, որ գոնե հաջորդ տարի ունենանք երկու տեսակի ռազմավարություն: Մեկը` գիտությունը, կրթությունը և արդյունաբերությունը միմյանց կապող առաջնահերթություններով և ուղղահայաց ռազմավարություն` հենց բարձր տեխնոլոգիաների, ինովացիայի ուղղությամբ»,- եզրափակելով խոսքը` նշել է ԱԺ փոխխոսնակը և հաջողություն մաղթել աշխատաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը բացման խոսքով ելույթներ են ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Աշրաֆ Աբուշադին և այլք: Մասնակիցները խոսել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, ներկայացրել միջազգային լավագույն փորձը, հանդես եկել նորարարական գաղափարներով:
15:22 - 02 մարտի, 2024
️Մեկնարկել է «Նորարար Հայաստան-2024» աշխատաժողովը

️Մեկնարկել է «Նորարար Հայաստան-2024» աշխատաժողովը

Մարտի 2-ին Երևանում մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան-2024» աշխատաժողովը։ Աշխատաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին՝ մշակելու համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն: Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարն իր ելույթում խոսել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարություն ունենալու առաջնահերթ անհրաժեշտության մասին՝ կարևորելով այն փաստաթուղթը, որը ձևավորվելու է աշխատաժողովի մասնակիցների համատեղ ջանքերով: «Հույս ունեմ, որ այս աշխատաժողովի արդյունքում մենք կկարողանանք համադրել կատարված ամբողջ աշխատանքը և ստանալ անհրաժեշտ փաստաթուղթը: Ինչո՞ւ է առհասարակ մեզ համար կարևոր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ռազմավարությունը: Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ այդ հիմնարար փաստաթղթի բացակայության պարագայում բոլոր որոշումները, որոնք կայացվում են տարածության և ժամանակի մեջ, հիմնարար, հաշվարկված չլինելու և ազդեցություն չունենալու մեծ ռիսկ են պարունակում: Ստեղծվող փաստաթուղթը կարող է ճանապարհ լինել մեզ համար, որը ցույց կտա սկիզբը և այն շարունակական աշխատանքը, որը մենք նախանշել ենք մեզ համար: Դա կնշանակի, որ մենք գիտենք մեր քայլերի հաջորդականությունն ու հերթականությունը, մենք գիտենք, թե որն է այն ճանապարհը, որ պիտի անցնենք: Մենք հենց այս փաստաթղթով պետք է ամրագրենք այն ուղղությունները, որտեղ Հայաստանն աշխարհին ասելիք պիտի ունենա»,- նշել է Մխիթար Հայրապետյանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում խոսել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչք ապահովելու հնարավորությունների մասին: Ազգային Ժողովի փոխխոսնակը նշել է, որ Հայաստանն ունի թռիչքաձև զարգացում ապահովելու բոլոր հնարավորությունները: Աշխատաժողովի շրջանակներում տեղի են ունեցել պանելային քննարկումներ, խմբային աշխատանքներ, մտքերի փոխանակում «ԲՏԱ գլոբալ համայնապատկերը և Հայաստանի ներուժը», «Նորարարական միտումները համաշխարհային ԲՏԱ ոլորտում», «Առաջընթացի ուղին. ռազմավարության իրականացում» և մի շարք այլ թեմաներով։Աշխատաժողովի ավարտին մասնակիցները համատեղ կստեղծեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարության նախագիծ՝ հագեցած հստակ տեսլականով, իրատեսական նպատակներով և գործնական ծրագրերով: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից անցկացվող աշխատաժողովը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ ՄԱԿ) աջակցությամբ:  
14:23 - 02 մարտի, 2024
ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռուսական եթերից հնչած գնահատականների  մասին |1lurer.am|

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռուսական եթերից հնչած գնահատականների մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում անդրադարձավ փետրվարի 25-ին ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ մեր երկրի վերաբերյալ հնչած  գնահատականներին:  «Նախկինում էլ առիթ եղել է, որ այս թեմայի հետ կապված պառլամենտում հարցը հնչի: Երևանում անցկացվել են կոնսուլտացիաներ, արձանագրված խախտումները փոխանցվել են ռուս գործընկերներին, բայց որ երկու ամիս անց այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն կա: Մենք փետրվարի 26-ին ՀՌՀ-ից ստացել ենք գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները: Փետրվարի 27-ին ԲՏԱՆ-ում անցկացվել է խորհրդակցություն, որոնց արդյունքում արձանագրվել է, որ իրապես այդ խախտումները տեղի են ունեցել, մասնավորապես, 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ խախտվել են: Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին»,- նշեց Մխիթար Հայրապետյանը: «Եթե մենք դուրս ենք գալիս այն կանխավարկածից, որ ՀՀ-ն և ՌԴ-ն հավատարիմ են այդ համաձայնագրին, բայց, այնուամենայնիվ, այդ խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում անդրադառնալու այդ փաստաթղթի դրույթներին՝ արդյոք փաստաթղթում արձանագրված դրույթները և սկզբունքների պահպանումը վերախմբագրելու, լրամշակելու անհրաժեշտություն չունի, և մեր դիրքորոշումը հստակ է՝ ունի»,- ասաց նա։
20:22 - 28 փետրվարի, 2024
Մխիթար Հայրապետյանն ու Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են գործակցության նոր հնարավորություններին

Մխիթար Հայրապետյանն ու Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են գործակցության նոր հնարավորություններին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մխիթար Հայրապետյանը կարևորել է նախարարության գործունեության բոլոր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջիկա ռազմավարական ծրագրերին, նախաձեռնություններին, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համագործակցության խնդրահարույց թեմաներին։ Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ փոխադարձ շահավետ և արդյունավետ համագործակցության համար առկա է մեծ ներուժ, ուստի Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունն ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ուղղություններով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, գործակցության նոր հնարավորություններին, ռուսական ոլորտային ընկերությունների ներկայացվածությանն ու գործունեությանը Հայաստանում, երկուստեք մասնակցությանը ոլորտային ցուցահանդեսներին և մի շարք այլ թեմաների։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել լայն օրակարգով շարունակելու կառուցողական քննարկումները համագործակցության շուրջ։
10:31 - 22 փետրվարի, 2024