Բարաք Օբամա

Թրամփը կարծում է, որ վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնության կհասնի երեք շաբաթվա ընթացքում |armenpress.am|

Թրամփը կարծում է, որ վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնության կհասնի երեք շաբաթվա ընթացքում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում Է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին  նա հայտարարել Է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը եթեր Է դուրս եկել օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել Է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին երեք շաբաթվա ընթացքում»: «Նրանք պարզապես սպասում են: Նրանք սաստիկ ցանկանում են գործարք կնքել,- հավելել Է Թրամփը:- Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ կլինի»: «Բայց եթե հաղթի (դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ) Բայդենը, ապա նրանք կկնքեն եւս մեկ նույնպիսի գործարք, ինչպս Ջոն Քերիի հետ, որն անիրազեկ Է, Բարաք Օբամայի հետ, որը, ճիշտն ասած, այն ինչ վերաբերում Է գործարքներ կնքելուն, անիրազեկ Է»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: ՛ Իրանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաեւ Գերմանիան 2015 թվականին մշակեցին Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ), որը սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն: Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը դեմոկրատ Օբաման Էր, պետքարտուղարը՝ Քերին: 2018 թվականի մայիսին Թրամփի վարչակազմը հայտարարեց ԳՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին եւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց: Թրամփը բազմիցս պնդել Է, որ պատրաստ Է վերսկսելու երկխոսությունն Իրանի իշխանությոնների հետ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված Է ԳՀՀՊ-ն փոխարինելու մի այլ պայմանագրով, որն ընդգրկեր ոչ մայն Իրանի միջուկային ծրագիրը, այլեւ լայն սպեկտրի այլ հարցեր, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը եւ նրա տարածաշրջանային քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:00 - 24 օգոստոսի, 2020
Ջո Բայդենը պաշտոնապես դարձել է Դոնալդ Թրամփի մրցակիցն առաջիկա նախագահական ընտրություններում |hetq.am|

Ջո Բայդենը պաշտոնապես դարձել է Դոնալդ Թրամփի մրցակիցն առաջիկա նախագահական ընտրություններում |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը դարձել է 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուն։ «Twitter»-ի իր միկրոբլոգում Բայդենը գրել է, որ սկսելու է պայքարել «ազգի ոգու» համար։  Վերլուծաբանների կարծիքով՝ Բայդենի նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաները լինելու են նոր կորոնավիրուսի դեմ պայքարը, գործազրկության հիմնախնդիրը, ինչպես նաև ռասիզմի դեմ զանգվածային ցույցերը։ Փրայմերիզների արդյունքներով Բայդենն ստացել է կուսակցության ավելի քան 1990 պատվիրակների աջակցությունը և դարձել Դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուն։ Ջո Բայդենը Բարաք Օբամայի նախագահության տարիներին եղել է երկրի փոխնախագահը։ Փրայմերիզների ժամանակ նա պարտվել է Այովա և Նյու Հեմփշիր նահանգներում, սակայն Հարավային Կարոլինայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո նրա ընտրարշավն սկսել է մեծ արագություն հավաքել, իսկ մրցակիցներն սկսել են հեռանալ թատերաբեմից։ «Ես հպարտ եմ, որ մրցակցել եմ Դեմոկրատական կուսակցության ամենատաղանդավոր թեկնածուի հետ և ուրախ, որ ընտրություններից առաջ մեր շարքերում իշխում է միասնությունը»,- հայտարարել է Բայդենը՝ ի նկատի ունենալով դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսին։ Բայդենը 77 տարեկան է։ Սա Բայդենի ԱՄՆ նախագահական ընտրապայքարին մասնակցության երրորդ փորձն է։ «Այսօր դժվարին պահ է Միացյալ Նահանգների համար։ Եվ Դոնալդ Թրամփի զայրալից, երկպառկություն սերմանող քաղաքականությունը չի օգնում երկրին։ Պետությունը կարիք ունի առաջնորդի, ընդ որում, այնպիսի առաջնորդի, որը կկարողանա միավորել բոլորին»,- նշել է Բայդենը։  ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր աջակցությունն է հայտնել Ջո Բայդենին նախագահական քարոզարշավի շրջանակներում։ Ապրիլին տարածված տեսաուղերձի ժամանակ, Օբաման նշել է, որ Բայդենն ունի բոլոր այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են պետության ղեկավարին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ «սպասում է իր մրցակցի հետ մենամարտին»։ Թրամփը Բայդենին անվանել է «Քնկոտ Ջո»։    Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:42 - 07 հունիսի, 2020