Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

Իրանը սահմանը փակում է միայն Աֆղանստանի հետ |civilnet.am|

Իրանը սահմանը փակում է միայն Աֆղանստանի հետ |civilnet.am|

civilnet.am: Փետրվարի 16-ին շրջանառվեց տեղեկություն, թե Իրանը, անվտանգության նկատառումներից ելնելով, պատրաստվում է փակել ցամաքային սահմանները իր հարևան երկրների հետ։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է իրանական լրատվամիջոցները և պարզել, որ խոսքը Հայաստանի հետ սահմանին չի վերաբերում։ Իրանի պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին երկրի ցամաքային սահմանները փակելու մասին հայտարարել է փետրվարի 16-ին Իրան-Աֆղանստան սահման կատարած այցի ընթացքում։ Հեյդարին հայտարարել է, որ Աֆղանստանի հետ սահմանային գոտու փակումը համարում է «երկրի կարևորագույն ազգային ծրագրերից մեկը», և որ 74 կիլոմետր երկարությամբ երկրի հյուսիսարևելյան սահմանների արգելափակակումը կիրականցվի ինժեներական զորքերի կողմից։ Ցամաքային զորքերի հրամանատարը նշել է, որ Իրանին սահմանակից բոլոր երկրները հարգում են իրենց բարիդրացիական հարաբերությունները, և որ Իրանը երբեք մտադրություն չի ունեցել որևէ երկրից տարածքներ զավթել։ «Կայուն խաղաղության ապահովումը խնդիր է, որն ընկած է զինված ուժերի ուսերին և այդ կայուն խաղաղությունը երբեմն իրականացվում է դրոններով և տեսանկարահանող սարքերով, իսկ երբեմն էլ՝ ֆիզիկական ներկայությամբ սահմաններն արգելափակելով»,- հայտարարել է Հեյդարին և հավելել, որ ուրիշները Իրանին չեն կարող թելադրել, թե ինչ պետք է անեն իրենց սահմաններին։
17:28 - 16 փետրվարի, 2024
Հրապարակվել է Աֆղանստանում օդանավի կործանումից փրկվածների առաջին լուսանկարը |tert.am|

Հրապարակվել է Աֆղանստանում օդանավի կործանումից փրկվածների առաջին լուսանկարը |tert.am|

tert.am: Համացանցում հրապարակվել է նախօրեին Աֆղանստանի լեռներում Falcon 10 օդանավի կործանումից փրկվածների առաջին լուսանկարը: Անձնակազմի ողջ մնացած անդամներն են՝ օդաչուներ Դմիտրի Բելյակովը և Արկադի Գրաչովը և բժիշկ Պավել Պոպովը։Ըստ նախնական տվյալների՝ նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Երկրորդ բուժաշխատողի՝ Իգոր Սիվորոտկինի վիճակը նույնպես գնահատվում է բավարար։ RA-09011 բիզնես-ջեթը թռչում էր Գայա (Հնդկաստան) – Տաշքենդ (լիցքավորում) – Ժուկովսկի (Մոսկվա) երթուղով: Ժամը 19:00-ի սահմանում անձնակազմը դիսպետչերին տեղեկացրել է վառելիքի սպառման մասին, օդաչուները որոշել են վայրէջք կատարել Կուլյաբ օդանավակայանում (Տաջիկստան): Ժամը 19:30-ին հաղորդվել է շարժիչների խափանման մասին, որից հետո Falcon-ն անհետացել է ռադարներից և ընկել Աֆղանստանի լեռներում։Falcon 10-ում եղել է վեց մարդ՝ անձնակազմի երկու անդամ, երկու բուժաշխատող և Վոլգոդոնսկից խոշոր ձեռնարկատերերի ամուսնական զույգը՝ Աննա և Անատոլի Եվսյուկովները: Նրանք հանգստանում էին Թաիլանդում, կինը հիվանդացել է այնտեղ և ծանր վիճակի պատճառով որոշվել է նրան հատուկ ինքնաթիռով տեղափոխել Մոսկվա։ Falcon-ի վթարի հետևանքով զույգը մահացել է: Օդանավի կործանումից հետո անձնակազմի երկու անդամներ Դմիտրի Բելյակովը և Արկադի Գրաչովը և երկու բժիշկներ Իգոր Սիվորոտկինը և Պավել Պոպովը ողջ են մնացել։ Տուժածներից մեկին հաջողվել է հասնել մոտակա գյուղ և օգնություն խնդրել։ 
10:17 - 22 հունվարի, 2024
Իրանը հայտարարել է Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի կայունացման մասին
 |news.am|

Իրանը հայտարարել է Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի կայունացման մասին |news.am|

news.am: Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին մեկնաբանել է ԻԻՀ-ի եւ Աֆղանստանի միջեւ վերջերս տեղի ունեցած սահմանամերձ բախումը՝ հայտարարելով, որ թալիբների հետ բանակցություններ են վարվել, եւ ներկա պահին ոչ մի խնդիր չկա, տեղեկացրել է Mehr-ը։ «Սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն աֆղանստանցի սահմանապահների կողմից եւ, բնականաբար, իրենց արձագանքը եղել է համարժեք»,- ընդգծել է նախարարը։ Նա ավելացրել է, որ սահմանակետը բաց է տրանսպորտի համար։ «Թալիբան» շարժման ուժերը Զաբուլ շրջանում կրակ են բացել Սասոլի անցակետի ուղղությամբ, շաբաթ առավոտյան։ Բախումների հետեւանքով զոհվել է երկու իրանցի սահմանապահ, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Խոսելով Իրանի իրավունքների մասին Խիրմանդ գետի (հայտնի է նաեւ որպես Գիլմենդ) ջրերի նկատմամբ՝ Իրանի ներքին գործերի նախարարը նշել է. «Եթե ջրամբարներում ջուր կա, «Թալիբանի» կողմը պետք է բաժին հատկացնի Իրանին, իսկ եթե չկա, այդ հարցը պետք է պարզվի մեզ համար։ Որովհետեւ մեր փորձագետները կարծում են, որ այդ ջրամբարներում ջուր կա, բայց թալիբանյան կողմը պնդում է, որ ջուր այնտեղ չկա»։ Վահիդիի խոսքով՝ կստեղծվի համատեղ կոմիտե ջրամբարներ այցելելու եւ խնդիրը լուծելու համար։ Իրանի պահանջներն այդ իրավունքի հարցում հիմնված են այն պայմանագրի վրա, որը կնքվել է 1973թ., եւ այդ առնչությամբ տարբեր մակարդակներում իրականացվել են հանգամանալից բանակցություններ։ Իրանի պաշտոնական անձինք մշտապես ընդգծել են Իրանի եւ Աֆղանստանի միջեւ 1973թ. Խիրմանդ գետի պայմանագրի ճիշտ կատարման կարեւորությունը։
12:08 - 29 մայիսի, 2023
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Նիկոլ Փաշինյան
 |aysor.am|

Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: 2022 թվականն ընդգծվեց Հայաստանի նկատմամբ ագրեսիայով, ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված, ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլև` գլոբալ տեղի ունեցող պրոցեսների հետ, Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերություններում տեղի ունեցող պրոցեսներով, հիմա շատ տագնապալի լուրեր ենք ստանում Իրանի ու Աֆղանստանի սամանին տեղի ունեցող իրադարձություններից», - ասաց Նիկոլ Փաշինյանը:Նա նշեց, թե Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ ու խաղաղության ռազմավարություն և անում են հնարավորը՝ այդ օրակարգը կանքի կոչելու համար:
12:00 - 29 մայիսի, 2023
12 մարդ զոհվել է, 200-ից ավելի՝ վիրավորվել Աֆղանստանում ու Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից |armenpress.am|

12 մարդ զոհվել է, 200-ից ավելի՝ վիրավորվել Աֆղանստանում ու Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից |armenpress.am|

armenpress.am: Պակիստանում և Աֆղանստանում 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն առնվազն 12 մարդու կյանք է խլել, ավելի քան 200 մարդ վիրավորվել է: Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են շենքեր, առաջացել սողանքներ: Այդ մասին հաղորդում է BBC-ին: Զոհերից ինը Պակիստանում են, երեքը՝ Աֆղանստանում: Պակիստանում սողանքները փակել են ամենաշատ տուժած Սվաթ տարածաշրջանի մայրուղին: Երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 21-ի երեկոյան, էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանի մոտ: Ցնցումները զգացվել են նույնիսկ Հնդկաստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Թուրքմենստանում: BBC-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Աֆղանստանի Պակտիկա նահանգում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ավելի քան 1000 մարդու կյանք էր խլել:
09:54 - 22 մարտի, 2023
ՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում վերացնել կանանց նկատմամբ բոլոր սահմանափակումները
 |1lurer.am|

ՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում վերացնել կանանց նկատմամբ բոլոր սահմանափակումները |1lurer.am|

1lurer.am: Թալիբները պետք է անհապաղ չեղյալ հայտարարեն բոլոր օրենքները, որոնք սահմանափակում են կանանց իրավունքները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ հիշեցնելով երկրի միջազգային պարտավորությունները։ Պաշտոնյան ընդգծել է նաև, որ կանայք «պետք է մասնակցեն և իրենց ներդրումն ունենան երկրի սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Աֆղանստանը վերահսկող թալիբների որոշումը՝ արգելել կանանց կրթությունը երկրի բուհերում և կոչ են արել հրաժարվել նման միջոցառումից։ Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նշվում է նաև, որ «խորապես անհանգստացած են այն հաղորդումներով, որ թալիբներն արգելել են հասարակական և միջազգային կազմակերպությունների կին աշխատակիցներին աշխատել, ինչը զգալի ու անմիջական հետևանքներ կունենա երկրում հումանիտար գործողությունների վրա, այդ թվում՝ հենց ՄԱԿ-ի»: Associated Press-ը հիշեցնում է, որ իշխանության գալով՝ թալիբները խոստացել էին ստեղծել ավելի չափավոր կառավարման ձև, ինչպես նաև ապահովել կանանց ու փոքրամասնությունների իրավունքները։ Այնուամենայնիվ, թալիբները հետագայում արգելեցին աղջիկներին հաճախել միջին և ավագ դպրոցներ, սահմանափակեցին կանանց մուտքը մի շարք մասնագիտություններ, արգելվեց հաճախել այգիներ և մարզասրահներ, ինչպես նաև պահանջվեց ոտքից գլուխ ծածկող հագուստ կրել հասարակական վայրերում:
12:51 - 28 դեկտեմբերի, 2022
Առնվազն 23 մարդ է զոհվել Քաբուլի կրթական կենտրոնում պայթյունի հետևանքով

Առնվազն 23 մարդ է զոհվել Քաբուլի կրթական կենտրոնում պայթյունի հետևանքով

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կրթական կենտրոնի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, որոնց մեծ մասը, ենթադրվում է, որ երիտասարդ կանայք են։ Այս մասին գրում է CNN-ը։ Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Քաաջ կրթական կենտրոնում, որի բնակչության գերակշռող մասը ազգային փոքրամասնություն է, որ երկար ժամանակ ենթարկվել է ճնշումների: Ուսանողները ընդունելության քննություն էին հանձնում տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:30-ին, երբ առաջին պայթյունը տեղի է ունեցել։ Այս մասին CNN-ին ասել է Քաբուլի ոստիկանության խոսնակ Խալիդ Զադրանը: Ալի Ջիննահ հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել են տուժածներից մի քանիսը, հայտնել են, որ զոհվել է 23 մարդ, ևս 36-ը վիրավորվել է: Այս պահին դեռևս ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
11:23 - 30 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչությունը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ

 |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչությունը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է ահաբեկչական գրոհը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ, ասված է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Քաբուլում գրոհը ՌԴ-ի դեսպանատան անմիջական մերձակայքում»,- նշված է փաստաթղթում: Դյուժարիկն ընդգծել է, որ Գուտերիշը «ցավակցություններ է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին»: ՌԴ-ի ԱԳՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին Քաբուլի ժամանակով 10:50-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի մուտքի անմիջական մերձակայքում անհայտ զինյալը գործի է դրել պայթուցիկ սարք, ինչի հետեւանքով զոհվել են դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակիցներ, աֆղան քաղաքացիների շրջանում նույնպես կան տուժածներ: Քաբուլի ոստիկանության մամուլի կենտրոնի պետ Խալիդ Զադրանն իր կողմից հայտնել է, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մերձակայքում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում «Թալիբանի» չորս զինյալներ եւ դեսպանության երկու աշխատակիցներ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ստանձնել են Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ պայթյունի պատասխանատվությունը, հայտնում են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ահաբեկիչների տարածած հայտարարությունը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
09:56 - 06 սեպտեմբերի, 2022
Աֆղանստանում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Զավահիրին․ Բայդեն

 |azatutyun.am|

Աֆղանստանում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Զավահիրին․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարել է, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրին սպանվել է Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողության արդյունքում, որը ամենամեծ հարվածն է 2011 թվականին խմբավորման հիմնադիր Ուսամա Բին Լադենի սպանությունից ի վեր: «Այս գործողությունը հստակ ցույց է տալիս, որ մենք կարող ենք և միշտ իրականացնելու ենք մեր խոստումները։ Իմ վարչակազմը կշարունակի հետևել և վերացնել «Ալ-Քաիդայի» սպառնալիքները, որտեղից էլ որ դրանք ծագեն»,- ասել է Ջո Բայդենը: Եգիպտացի վիրաբույժ Զավահիրին, որի գլխի համար 25 միլիոն դոլար էր խոստացվել, օգնել է համակարգել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումները, որոնց հետևանքով զոհվեց մոտ 3 հազար մարդ: Սպիտակ տան պաշտոնյաները, ովքեր ցանկացել են անանուն մնալ, ասել են, որ Զավահիրին սպանվել է Քաբուլում կիրակի առավոտյան տեղական ժամանակով 06:18-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:  
11:39 - 02 օգոստոսի, 2022
ՄԱԿ-ը կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին

 |armenpress.am|

ՄԱԿ-ը կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին եւ աջակցել խաղաղության ապահովմանն այդ երկրում: Այդ մասին ասված է Տաշքենդում ընթացող «Աֆղանստան. անվտանգություն եւ տնտեսական զարգացում» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հղած ուղերձում:  «Միավորված ազգերի կազմակերպությունը կշարունակի աջակցել խաղաղության ապահովմանը, ցույց տալ մարդասիրական օգնություն, օժանդակել կայուն զարգամանը եւ պատշտպանել մարդու իրավունքներն Աֆղանստանում»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում, որն ընթերցել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը: «Հակազդումն ահաբեկչությանը, մարդու իրավունքների ապահովումը եւ հասարակության կյանքին կանանց ու աղջիկների ակտիվ մասնակցության խրախուսումը կենտրոնական նշանակություն ունեն Աֆղանստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս  խաղաղության եւ զարգացման ապահովման համար: Այդ առնչությամբ կենսականորեն կարեւոր է հարեւան երկրների դերն, ինչպիսին ձեր երկիրն է, Աֆղանստանի կայունության համար»,- նշել է Գուտերիշը: Միջազգային խորհրդաժողովին մասնակցում են Աֆղանստանի խնդրով տարբեր երկրների, այդ թվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության եւ Իրանի հատուկ ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, միջազգայն ֆինանսական իստիտուտների ներկայացուցիչներ, ընդամենը 100 արտասահմանյան պատվիրակություններ: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ուզբեկստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Յուսուպ Կաբուլժանովը, խորհրդաժողովի հիմնական խնդիրներն են աֆղանական վեկտորով միջազգային հանրակցության համակարգված գործողությունների, երկրի տնտեսական վերականգնման կոնկրետ առաջարկությունների եւ գործողությունների մշակումը, անհետաձգելի մարդասիրական օգնության ցուցաբերումն աֆղան ժողովրդին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:30 - 26 հուլիսի, 2022