Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար
 |armenpress.am|

Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am:  ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: - Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվում է մի տեսանյութ, համաձայն որի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է ՀՀ տարածք եւ շարժվել դեպի Գորիս: Ո՞րն է այս տեղաշարժի նպատակը: - ԼՂ-ում տեղակայվելու եւ խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում եւ Սիսիանում: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ: Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաեւ Հայաստանի Հանրապետությունում: ԼՂ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
20:50 - 22 ապրիլի, 2024
Դիմում ենք ՌԴ-ին՝ խաղաղապահների դուրսբերումը կասեցնելու և ԵՄ-ին ու ԱՄՆ-ին՝ Ադրբեջանին երկխոսության դաշտ բերելու նպատակներով. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Դիմում ենք ՌԴ-ին՝ խաղաղապահների դուրսբերումը կասեցնելու և ԵՄ-ին ու ԱՄՆ-ին՝ Ադրբեջանին երկխոսության դաշտ բերելու նպատակներով. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը մտահոգիչ և անհանգստացնող է, միաժամանակ՝ առաջ բերող բազմաթիվ հարցերով: Ակնհայտ է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար՝ միաժամանակ լրջագույն հարված հասցնելով արցախահայության վերադարձի տեսլականին: Այս մասին ասվում է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ:«Զուգահեռաբար, անհասկանալի են ընդունված որոշումների իրական նպատակները մի իրավիճակում, երբ մինչև վերջերս պաշտոնական Մոսկվան խոսում էր 2020-ի նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարության, դրան հաջորդած եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին: Այսօր ՌԴ կողմից իրականացվող քայլերով հիշյալ պայմանավորվածությունների վերջնական տպալումը խնդրահարույց է և խիստ մտահոգիչ՝ անկախ անգամ ՀՀ գործող իշխանությունների որդեգրած կեցվածքից:Միաժամանակ, բազմիցս նշել ենք, որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը և Արցախի «էջը շրջելու» հանցավոր գործելակերպը որևէ կերպ չի բխում Հայաստանի ազգային, պետական շահերից, չի արտացոլում հայ ժողովրդի և հանրության մոտեցումները: Ավելին՝ այն լեգիտիմ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղակիորեն հակասում է գործող իշխանությունների նախընտրական, ապա նաև Կառավարության ծրագրերում ամրագրված դրույթներին: Սա ակնհայտ ճշմարտություն է, որը, վստահաբար, տեսանելի ու ընկալելի պիտի լինի նաև ՌԴ մեր գործընկերների համար: Ի դեպ, այս համատեքստում որքան էլ ռուսական կողմը հղում է կատարում հայաստանյան իշխանությունների տարաբնույթ սխալների վրա, որքան էլ ընդգծի այսօրվա վիճակին հասնելու գործում վերջիններիս անմիջական մասնակցության փաստը (անկախ դրա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց), այնուամենայնիվ, դա որևէ կերպ չի ազատում Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ստանձնած սեփական պատասխանատվությունից:Ճգնաժամային իրավիճակները պահանջում են դրանց հաղթահարման համապատասխան լուծումներ, և, բնականաբար, նման իրավիճակում պատկերացնել, որ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակության խնդիրներում երկխոսությունը պիտի իրականացվի միայն ու միայն լեգիտիմությունը կորցրած իշխանության հետ, առավել քան անընդունելի է, ավելին՝ նման գործելաոճը որևէ դրական արդյունքի չի հասցնի:Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք.- Հայաստանյան հանրությանը, արցախահայությանը, Սփյուռքին՝ կոչ անելով լրջորեն գնահատել իրավիճակը, դրանից բխող հետևանքները և մեկնարկել համախմբված քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով:- Դաշնակից ՌԴ իշխանություններին և բարեկամ ռուս ժողովրդին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը կասեցնելու և այս հարցի շուրջ լայն գործընկերային քննարկումներ սկսելու նպատակով:Միաժամանակ, կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը (մասնավորապես ԵՄ և ԱՄՆ գործընկերներին) առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, իրավիճակին ադեկվատ, ժամանակին, հասցեական և գործնական միջոցներով քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը, Ադրբեջանին բերելու երկխոսության դաշտ՝ քննարկելու համար միջազգային երաշխիքների ներքո արցախահայության՝ սեփական բնօրրան վերադարձի հարցերը», - ասվում է հայտարարությունում:
16:16 - 21 ապրիլի, 2024
Սխալ է պնդել, թե ԼՂ-ից հայերը դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով․ Լավրով |hetq.am|

Սխալ է պնդել, թե ԼՂ-ից հայերը դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով․ Լավրով |hetq.am|

hetq.am: Այն հայտարարությունները, թե հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Ասել, թե իբր մեր խաղաղապահների անգործության պատճառով հայերը հեռացել են Ղարաբաղից, սխալ է»,- հայտարարել է Լավրովը։ Լավրովն այն կարծիքին է, թե Հայաստանն ամենից շատ օգուտն ունի ԵԱՏՄ-ում։ «ԵԱՏՄ-ից Հայաստանը համամասնորեն ամենաշատ օգուտներն է ստանում։ Հաշվարկված է, որ Հայաստանի տնտեսության 35 տոկոսն իրականացվում է ԵԱՏՄ-ին մասնակության հաշվին»,- նշել է Լավրովը։ «Հայաստանը, լինելով փոքր երկիր, ԵԱՏՄ-ին շատ ավելի քիչ է վճարում, քան մյուսները, այդ թվում՝ ֆինանսական ներդրումների մասով, բայց բացարձակ հավասար իրավունքներ ունի բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ, երբ որոշումներ են կայացվում, երբ քվեարկում են Եվրասիական տնտեսական միության անդամները»,- թեման եզրափակել է նա։
15:34 - 19 ապրիլի, 2024
ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից
 |armenpress.am|

ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերումը։ Ճեպազրույցի ժամանակ թեմային անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը չի հանդիսանում բանակցված եռակողմ պայմանավորվածության մասնակից, որով 2020 թվականին ավարտվեցին մարտերը Լեռնային Ղարաբաղում և ռուսական զորքեր հաստատվեցին այնտեղ: «Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն հարավկովկասյան տարածաշրջանին, և անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները բավականին մատնանշող են այդ իմաստով, և դա ևս մեկ կարևոր կետ կամ օրինակ է, թե Ռուսաստանը որքան ոչ վստահելի դաշնակից կամ գործընկեր է»,- նշել է պետքարտուղարության խոսնակը` պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի տեղեկությունները, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա, ու ինչ ազդեցություն դա կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության, և պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին: Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ մեկնարկել է ՌԴ  խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։
10:09 - 18 ապրիլի, 2024
Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը քիչ բան արեց անցած սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու համար․ «Freedom House» |amerikayidzayn.com|

Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը քիչ բան արեց անցած սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու համար․ «Freedom House» |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: «Freedom House»-ի այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում» զեկույցն անդրադարձել է 2023 թվականին տեղ գտած զինված բախումներին՝ նաև բազմիցս կանգ առնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանման, աշխարհում ավտորիտարիզմի աճի, օրինակ՝ Անդրբեջանում և Ռուսաստանում իշխող ռեժիմների ապրապնդման վրա։ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը անկում է ապրել՝ նահանջ գրանցելով 18-րդ տարին անընդմեջ։ Քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները թուլացել են 52 երկրներում։ Մինչդեռ բարելավումներ են նկատվել միայն 21-ում։ Թերի ընտրությունները և զինված հակամարտությունները նպաստել են աշխարհում ազատության անկմանը։ Ըստ հրապարակման, զինված հակամարտությունները և ավտորիտար ռեժիմների ներկայացրած սպառնալիքներն աշխարհը դարձրել են սակավ անվտանգ ու ժողովրդավար։ Օրինակ, ազատության ինդեքսի առումով կտրուկ անկում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում, և այն մասամբ ազատ խմբից տեղափոխվել է ոչ ազատ երկրների, տարածքների խումբ։ Պատճառը անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հարձակումն էր, «Լեռնային Ղարաբաղի անջատողական կառավարության» (չակերտները՝ խմբ․) կապիտուլյացիան ու տեղի հայ բնակչության փաստացի արտաքսումը։ «Freedom House»-ի ներկայացմամբ Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման երկրորդ տարվա ավարտի ֆոնին՝ արձանագրվել է, որ ռուսաստանյան օկուպացիոն ուժերը իրենց ենթակայության ներքո գտնվող ուկրաինական շրջաններում ճնշում են մարդկանց հիմնարար իրավունքները։ Բռնաճնշումները խորանում են նաև Ռուսաստանում։ Զեկույցն անդրադառնում է նաև Իսրայել-«Համաս» հակամարտությանը, 2021 թվականին Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետևանքներին, Սուդանում մարտերից տուժած քաղաքացիների իրավիճակին և այլն։ Անդրադառնալով 2023 թվականին տեղ գտած ձեռքբերումներին և կորուստներին՝ «Freedom House»-ը կրկին հիշատակում է Լեռնային Ղարաբաղը։ Ըստ զեկույցի՝ վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների ու ազատությունների անկմանը, և այդ իմաստով հենց Լեռնային Ղարաբաղն է ապրել տարվա ամենամեծ անկումը՝ կորցնելով 40 միավոր, քանի որ տեղի գրեթե ողջ բնակչությունը՝ մոտ 120 հազար հայ, ստիպված է եղել փախչել Ադրբեջանի զինուժի ճնշման հետևանքով։ Այդ տեղահանությունը բազմաթիվ օտարերկրյա դիտորդներ գնահատել են որպես էթնիկ զտում։ «Freedom House»-ը հիշեցնում է՝ Բաքվի ռազմական հարձակումը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի իննամսյա արգելափակումից հետո, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն էր։ Հետևանքը եղավ այն, որ տեղի բնակիչների համար լուրջ խնդիր դարձավ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, բժշկական պարագաների և վառելիքի ձեռքբերումը։ Զեկույցը փոխանցում է, մոտ երեք տասնամյակ տեղի հայ բնակչությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև անլուծելի հակամարտության կենտրոնում էր։ 2020 թվականին Ռուսաստանի միջնորդած նոր զինադադարից հետո, որը կանգնեցրեց ադրբեջանական ռազմուժի առաջխաղացումը, իրավիճակը վերստին սկսեց փոխվել, երբ 2022 թվականին Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման հետևանքով սահմանափակվեցին ռուս խաղաղապահների կարողությունները, իսկ ադրբեջանական ռազմուժը սկսեց դանդաղ սեղմել անկլավի շուրջ օղակը, և ի վերջո «ադրբեջանական ռեժիմի» ճանապարհին քիչ բան էր մնացել՝ հանգուցալուծելու տասնամյակներ տևած վեճը։ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինուժի հարձակումը համընկավ Ադրբեջանում ավտորիտար համակարգի ամրապնդման և բռնաճնշումների հետ։ Ըստ «Freedom House»-ի՝ դեռ 1990-ականներից Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է խտրական քաղաքականություն հայերի նկատմամբ, հայ քաղաքացիներին և նրանց ժառանգներին արգելված է կամ սահմանափակված է մուտքը երկիր։ Զեկույցի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի գրավումը նպաստել է Ադրբեջանում 2003 թվականից նախագահող Իլհամ Ալիևի ժողովրդականության աճին, ինչը մտավախություն է առաջացրել, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարող է նոր, լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի «սահմաններն արդեն խախտված են»։ Նշվում է՝ «նոր ներխուժման համար Բաքուն կարող է ոգեշնչվել հյուսիսից՝ Կրեմլի օրինակից, որը ապօրինաբար խլել է Ղրիմն ու այլ տարածքներ Ուկրաինայից»։ «Freedom House»-ը ընդգծում է՝ ռուսական ուժերի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում մի քանի միլիոն մարդու ազատությունները կտրուկ սահմանափակվել են․ «Ռուսական օկուպացիոն իշխանությունները 2023 թվականին շարունակել են, օրինակ, ղրիմցիներին զորակոչել ռուսական բանակ, պետականացնել մասնավոր սեփականությունը։ Այս առումով՝ իրավիճակը հատկապես ծանր է ազգությամբ ուկրաինացիների և Ղրիմի թաթարների համար, որոնց լեզուն, կրոնը և մշակույթը շարունակում են ենթարկվել ռուսական կողմի ճնշումներին, որի նպատակը տարածաշրջանի ռուսականացումն է»։ «Freedom House»-ը ընդգծում է՝ հատկապես եվրասիական տարածաշրջանում նկատելի է նաև «ժողովրդավար ուժերի պայքարը աճող ավտորիտարիզմի դեմ»։ Զեկույցի փոխանցմամբ Եվրասիայում ազատության ինդեքսը նկատելի անկում ապրեց 2023 թվականին, որը պայմանավորված է հիմնականում «ադրբեջանական ռեժիմի» կողմից Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության վտարմամբ, ինչպես նաև Ադբեջանում բռնաճշումների խորացմամբ, որն անցել է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երկրորդ տարվա ֆոնին։ Ազատության անկում է գրանցվել նաև Տաջիկստանում՝ պայմանավորված խոսքի ազատությունը ճնշելու կառավարության ջանքերով և երկրում էթնիկ պամիրցիների նկատմամբ ուժգնացած հալածանքներով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:09 - 29 փետրվարի, 2024
Մոսկվան Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. Գալուզին |azatutyun.am|

Մոսկվան Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. Գալուզին |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։ Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լիազորությունների երկարաձգմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- հավելել է փոխնախարարը։ Գալուզինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին նրանց ցանկության դեպքում։
13:41 - 10 փետրվարի, 2024
«Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության»

«Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության»

«Այսօր Ռուսաստանը հեղինակավոր միջազգային կազմակերպությունից հաստատված էթնիկ զտման փաստեր է պահանջում։ Այնինչ ցեղասպանությունը տեղի էր ունենում Ռուսաստանի հեղինակավոր ներկայությամբ, իսկ փաստեր պահանջելը մերկացնում են ռուսական նույնքան հեղինակավոր խաղաղապահության սնանկությունն, որովհետև բացարձակ ռուսամետ ԼՂ ժողովուրդը 2020թ․ ծանր իրողություններից հետո հենց ռուսական կողմին էր վստահել ԼՂ-ում իր հետագա գոյությունը։ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, չեն ընդունում, անգործության վերաբերյալ մեղադրանքները։ Նրանք պնդում են, թե ռուս խաղաղապահների պատասխանատու և գործուն մասնակցությամբ ապահովվել է ԼՂ բնակչության անվտանգ դուրսբերումը ԼՂ-ից։ Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության։ Իսկ հայ բնակչության բռնատեղահանությունից հետո ռուս խաղաղապահների ԼՂ-ում գտնվելը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության օրինականացում և պատասխանատվության կիսում»,- «Առավոտին» տված իր հոդվածում գրում է Սամվել Բաբայանը:
22:13 - 06 փետրվարի, 2024
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում. Լավրով |1lurer.am|

Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում. Լավրով |1lurer.am|

1lurer.am: Արևմուտքը որոշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ՌԴ դերակատարումը սխալ է, և փորձում է նրանց «հրապուրել» Բրյուսելով, Փարիզով և Վաշինգտոնով: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՄԱԿ ԱԽ հանդիպումների արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում: «Անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշիչ դեր է խաղացել 2020-ի նոյեմբերին պատերազմի դադարեցման և բարձրագույն մակարդակով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ փաստաթղթերի համաձայնեցման հարցերում։ Այդ փաստաթղթերով սահմանված են կարգավորման առանցքային պարամետրերը, այդ թվում` սահմանների սահմանազատման, առևտրային և տրանսպորտային երթուղիների ապաշրջափական և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը»,- ասել է նա: Խոսելով ԼՂ ռուս խաղաղապահների մասին` Լավրովն ընդգծել է, որ այդ հարցը չի վերաբերում հայկական կողմին, այն Մոսկվա-Բաքու երկկողմ հարաբերությունների տիրույթում է: «Ղարաբաղում, իրոք, դեռ մեր խաղաղապահներից մնացել են այն բանից հետո, երբ բոլորը Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչեցին: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այս թեման քննարկել են, նրանք միակարծիք են, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում` տարածաշրջանում վստահության և կայունության ամրապնդման հարցում, ինչպես նաև Ղարաբաղի բնակիչների վերադարձին նպաստելու առումով»,- ասել է նա:
10:10 - 25 հունվարի, 2024
Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտման փաստեր չունի․ ՌԴ ԱԳՆ-ի կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները
 |fip.am|

Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտման փաստեր չունի․ ՌԴ ԱԳՆ-ի կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները |fip.am|

fip.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12-ի ճեպազրույցի ընթացքում պնդել է, թե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստեր չկան։ «Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտման մասին պնդումներին, ցանկալի կլիներ փաստեր տեսնել։ Եթե կա գոնե որևէ միջազգային կառույցի ինչ-որ փաստաթուղթ, որը Երևանում համարում են հեղինակավոր, օրինակ ՄԱԿ-ի կամ որևէ այլ կազմակերպության․․․ եթե կա գոնե մեկ փաստաթուղթ կամ ինչ-որ հայտարարություն, որը կվկայեր նրա մասին, որ նման էթնիկ զտումներ են եղել, բարի եղեք մեզ տրամադրեք դրանց հղումները»,- նշել է նա։ Ինչ է էթնիկ զտումը, ինչպես է այն սահմանում ՄԱԿ-ը  Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության, Էթնիկ զտումները միջազգային իրավունքի մեջ չեն ճանաչվել որպես առանձին հանցագործության տեսակ, չկա այս հասկացության հստակ սահմանումը կամ կոնկրետ գործողությունը, որը կորակվի որպես էթնիկ զտում։ Սակայն ՄԱԿ Փորձագետների հանձնաժողովը, որը լիազորված էր ուսումնասիրել նախկին Հարավսլավիայի տարածքում կատարված միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, իր միջանկյալ զեկույցում էթնիկ զտումները սահմանել է որպես «… որևէ տարածքը էթնիկապես միատարր դարձնելը՝ ուժի կամ ահաբեկման միջոցով որոշակի խմբերի մարդկանց այդ տարածքից վտարելու նպատակով»։ Փորձագետների հանձնաժողովը վերջնական զեկույցում էթնիկ զտումները բնութագրեց որպես «… նպատակաուղղված քաղաքականություն, որը մշակվել է մի էթնիկ կամ կրոնական խմբի կողմից՝ բռնությամբ և ահաբեկչությամբ մեկ այլ էթնիկ կամ կրոնական խմբի քաղաքացիական բնակչությանը որոշակի աշխարհագրական տարածքից հեռացնելու նպատակով»։ Փորձագետների հանձնաժողովը նաև նշել է, որ քաղաքացիական բնակչությանը հեռացնելու համար օգտագործվող հարկադրանքի պրակտիկան կարող է ներառել սպանություն, խոշտանգում, կամայական ձերբակալություն և կալանավորում, արտադատական մահապատիժներ, սեռական ոտնձգություններ, քաղաքացիական անձանց ծանր ֆիզիկական վնասվածքներ, քաղաքացիական բնակչության գետտոյացում, շրջափակում, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանում, կանխամտածված ռազմական հարձակումներ կամ հարձակումների սպառնալիքներ խաղաղ բնակչության և քաղաքացիական տարածքների վրա, քաղաքացիական անձանց օգտագործումը որպես կենդանի վահան, գույքի ոչնչացում, անձնական ունեցվածքի կողոպուտ, հարձակումներ հիվանդանոցների, բժշկական անձնակազմի վրա:  Զախարովան չգիտի, որ բլոկադան էթնիկ զտման միջոց է  2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը, արգելափակելով Լաչինի միջանցքը, շրջափակման մեջ վերցրեց Լեռնային Ղարաբաղի՝ ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մնացած հատվածը։ Փաստացի, ինչպես նշեցինք վերևում, ՄԱԿ-ը որոշակի տարածքում էթնիկ խմբի բլոկադան որակում է որպես էթնիկ զտման միջոց, գործողություն։ Հատկանշական է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն, այդ թվում անձամբ ինքը՝ Զախարովան, միջանցքի արգելափակումից հետո քանիցս կոչ է արել Բաքվին ապաշրջափակել այն, մտահոգություն հայտնել բլոկադայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտման վերաբերյալ՝ այդպիսով փաստացի ակամա արձանագրելով, որ Բաքուն էթնիկ զտումը նկարագրող արարք է իրականացնում։ Զախարովան չի տեսել, չի լսել բազմաթիվ զեկույցների ու հայտարարությունների մասին  Միջազգային դատարանների ու կառույցների կողմից Արցախի բլոկադան, ապա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքներն արձանագրող բազմաթիվ փաստաթղթեր ու հայտարարություններ կան։ Օրինակ, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակում որոշումը, որում արձանագրվեց․ «ՄԱԿ զեկույցների համաձայն՝ ավելի քան 100,000 հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձինք ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը և հասնել Հայաստանի սահման՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսված գործողությունից հետո»։  Ավելի մանրամասն՝ fip.am-ում։ 
19:13 - 12 հունվարի, 2024
Ռուսաստանը ԼՂ-ում ռուս խաղաղապահների հարցը քննարկում է բացառապես Ադրբեջանի հետ․ Գալուզին |armeniasputnik.am|

Ռուսաստանը ԼՂ-ում ռուս խաղաղապահների հարցը քննարկում է բացառապես Ադրբեջանի հետ․ Գալուզին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը Մոսկվան քննարկում է ադրբեջանական կողմի հետ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: Նրա խոսքով այդ փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել, և դրանում նախատեսված է, որ խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբեր՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ: «Իհարկե, իրավիճակն արմատապես փոխվեց, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշեց Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն ամրագրվեց ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպումից»,- նշել է Գալուզինը։ Այժմ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը քննարկում է բացառապես ադրբեջանական կողմի հետ: Գալուզինի խոսքով դա տեղի է ունենում փոխադարձ հարգանքի և կառուցողական մթնոլորտում։
10:32 - 30 դեկտեմբերի, 2023