Արտակ Զեյնալյան

Արտակ Հայկազի Զեյնալյանը (սեպտեմբերի 9, 1969, Երեւան), ՀՀ արդարադատության նախկին նախարար է (2018-2019), «Հանրապետություն» կուսակցության անդամ, ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ կամավորականների միություն» հ/կ հիմնադիր անդամ (1993), «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ԱԺ նախկին պատգամավոր (2017)։

Զեյնալյանն ասել է` ինչու ընդդիմադիր ներկայացած «Հանրապետությունը» հուշագիր կնքեց ՔՊ–ի հետ
 |armeniasputnik.am|

Զեյնալյանն ասել է` ինչու ընդդիմադիր ներկայացած «Հանրապետությունը» հուշագիր կնքեց ՔՊ–ի հետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և ներքին լուրջ մարտահրավերները` Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հուշագիր է ստորագրել, որպեսզի Երևանը չմնա առանց իշխանության։ Այս մասին ասուլիսում հայտարարեց խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը։ Հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություններն այսօր համագործակցության հուշագիր կնքեցին` հաշվի առնելով սեպտեմբերի 17–ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Անդրադառնալով այն հարցին, թե երևանցիները «Հանրապետություն» խմբակցությունը քվե էին տվել որպես ընդդիմության, բայց այսօր տեսնում են նրանց իշխանության մաս։ «Չի կարելի շփոթել ընդդիմությունը թշնամության հետ, ընդդիմախոսությունը` վնասարարության հետ։ Մենք երբեք չենք իրականացրել թշնամություն և վնասարարություն։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր կուսակցության որևէ անդամ չի հայտարարել իշխանության վերարտադրության արգելքի վերաբերյալ։ Մենք հավակնում էինք ստանալ մեծամասնություն, դա արդար է, օրինական է, ազնիվ է...մենք նաև հայտարարել ենք, թե ում հետ չենք կազմի կոալիցիա։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա համագործակցելու ենք Երևանի ավագանու բոլոր անդամների հետ»,– ասաց նա։ Զեյնալյանն ընդգծեց, որ այս դեպքում գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանադրական վիճակ է, քան իշխանություն չունենալը։ Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոննե՞րն էին ՔՊ-ին աջակցելու գինը, Զեյնալյանն ասաց՝ պաշտոնը կարկանդակ չէ. ծառայություն է, ծանր աշխատանք, պատասխանատվության ստանձնում։ «Եվս մեկ անգամ կրկնեմ` դա շնորհ, պարգև չէ որևէ մեկին տրված։ Դա պատասխանատվության ստանձնում է։ «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Զեյնալյանը։
13:58 - 10 հոկտեմբերի, 2023
Չեմ կիսում տեսակետը, որ Արցախի անկումը Փաշինյանի ստորագրության հետեւանքն էր. դա վաղուց սկսված գործընթաց էր․ Զեյնալյան
 |news.am|

Չեմ կիսում տեսակետը, որ Արցախի անկումը Փաշինյանի ստորագրության հետեւանքն էր. դա վաղուց սկսված գործընթաց էր․ Զեյնալյան |news.am|

news.am: Ես չեմ կիսում տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց պրահյան փաստաթուղթը եւ դրան հետեւեց Արցախի անկումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը: «Պատերազմը տանուլ են տալիս ոչ թե բանակների բախման արդյունքում, այլ դրան նախապատրաստվելիս: Սա կանոն է: Այս, ինչ տեղի ունեցավ, վաղուց սկսված գործողությունների ու անգործության հետեւանք է: 2004 թվականից սկսած և նույնիսկ ավելի վաղ, երբ Հայաստանը ստորագրեց պայմանագիր՝ ռուսական սահմանապահների՝ Հայաստանում գործելու վերաբերյալ։ Ծանոթացեք այդ պայմանագրին, երբ ՀՀ-ն ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեց ու երկարաձգեց, դա մեր բոլորի կողմից թույլ տրված  սխալի հետևանք էր՝ անկախ անհատներից։ Ես ինձ հետ հաշտ չեմ լինելու և պայքարելու եմ նրա համար, որպեսզի Արցախը լինի հայկական, որպեսզի արցախահայության իրավունքները ապահովված ու երաշխավորված լինի։ Մենք ներդնելու ենք մեր գիտելիքները, փորձը, հնարամտությունը, որպեսզի դա ի կատար ածենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը։  
13:23 - 10 հոկտեմբերի, 2023
ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին․ ստորագրվեց հուշագիր

ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին․ ստորագրվեց հուշագիր

ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր են ստորագրել․ Երևան քաղաքի կառավարումն իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով։ Այս մասին Արտակ Զեյնալյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ ««Հանրապետություն» և ՔՊ խմբակցությունները, ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտնագությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել կուսակցությունների նախընտրական ծրագրերը որոշեցին սկսել համագործակցություն՝ ի նպաստ ՀՀ մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- ասվում է հուշագրում։ Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Երևանի ավագանու նիստին ներկա էր 37 անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, ներկա էր նիստին։ Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։ Երկու ուժերի քաղաքապետի թեկնածուներն էլ նշել էին, որ միայն նիստը բոյկոտելով է հնարավոր կանխել ՔՊ-ի թեկնածուի ընտրությունը։ 32 կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ ընտրվեց առաջադրված և գրանցված միակ թեկկնածուն՝ Տիգրան Ավինյանը։
12:17 - 10 հոկտեմբերի, 2023
Զեյնալյանը բոլորին կոչ է արել մասնակցել ընտրությանը
 |1lurer.am|

Զեյնալյանը բոլորին կոչ է արել մասնակցել ընտրությանը |1lurer.am|

1lurer.am: «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ընտրությանը մասնակցել է 4/30 տեղամասում: Արտակ Զեյնալյանը կոչ է արել բոլորին մասնակցել ընտրություններին՝ հավաստելու հավատարմությունը Հայաստանի պետականությանը և Երևան համայնքին: Ես քվեարկել եմ, որպեսզի Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ, երջանիկ մարդկանց քաղաք, ես քվեարկել եմ, որպեսզի Հայաստանը լինի անկախ, ինքիշխան, և տարածքային ամբողջականությունը վերականգվի, և ունենա բարձր վարկանիշ միջազգային տարածաշրջանում և աշխարհում. քվեարկել եմ սրա օգտին: Մենք կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն, որոնք մտել են պայքարի մեջ ավագանիում ներկայացված լինելու և ներկայացնելու կրեմլյան շահերը, մենք այդ ուժերի հետ կոալիցիա չենք ձևավորի:
16:57 - 17 սեպտեմբերի, 2023
Հայ գերիների խոշտանգման վերջին տեսանյութն արվել է Վերին Շորժայում
 |1lurer.am|

Հայ գերիների խոշտանգման վերջին տեսանյութն արվել է Վերին Շորժայում |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 11-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածված հայ զինծառայողների խոշտագումների տեսանյութը նույնականացվել է, այն նկարահանված է սեպտեմբերի 13-ին՝ Վերին Շորժայի մարտական դիրքի բունկերում: Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը։  «Նաև նույնականացրել ենք զինծառայողներին: Ցավոք, 3-ն էլ զոհված են, և սա ևս մեկ ապացույց է մի բանի, որ գերու կարգավիճակ ունեցող զինծառայողները ենթարկվել են արտադատական ինքնադաստանի և մահապատժի։  Այն, որ կենտրոնացած քաղաքականություն վարվում է տեղեկատվական պայքարի հիբրիդային պատերազմում, դա միանշանակ է, այս նույն գործող անձանցով էլի տեսանյութ կա, որտեղ դեմքերը բաց է և համազգեստով կարող ենք նույնականացնել, համազգեստի նախշերը և համադրությունները երկրորդ անգամ չեն կրկվում, հնարավոր է նաև ձայնով նույնականացնել: Նույն անձը, որ կադրի հետևում հրահանգներ է տալիս, մեկ այլ տեսանյութում էլ է հրահանգներ տալիս է: էլի նույն դիրքրի մոտ է նկարահանվել։ Հատուկ նշանակության ջոկատն է օպերացիան իրականացրել, նրանց ևս երկուսին հնարավոր է նույնականացնել, Յաշմայից են նրանք, հնարավոր է նաև պատրաստություն անցած լինեն Թուրքիայում և Հյուսիսային Կիպրոսում»,- նշել է Զեյնալյանը։ Հիշեցնենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հոկտեմբերի 11-ին տարածվել էին նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգվում գերեվարված հայ զինվորները։  ՄԻՊ աշխատակազմից հայտնել էին, որ տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում։ Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։ 
10:13 - 13 հոկտեմբերի, 2022
Արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի. Արտակ Զեյնալյան
 |1lurer.am|

Արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի. Արտակ Զեյնալյան |1lurer.am|

1lurer.am: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանը 2020 թվականից առ այսօր աշխատում է որպես անհատ ձեռնարկատեր, իրավաբան: Զեյնալյանը նաև «Ադրբեջանի կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգողն է: 2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2018-2019 թվականներին Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարն էր: Ազգային ժողովում Արտակ Զեյնալյանն ընդգծեց Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման կարևորությունը: «Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը նաև Սահմանադրական դատարանի որոշումների իրավական դիրքորոշումների իրականացումն է»,- ասաց Զեյնալյանը: Զեյնալյանը, խոսելով դատական ոլորտի մասին, նշեց, որ արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի: «Արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարրեր, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, Հայաստանում ապահովված չէ կամ բավարար վիճակում չէ»,- ասաց նա: Զեյնալյանը հարկ համարեց պատգամավորներին հայտնել, որ հավասարապես պատրաստ է և իրեն իրացված է տեսնում ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի, այնպես էլ ՍԴ դատավորի պաշտոնում: «Պայմանավորված իրերի այս դասավորությամբ՝ այն, որ ես նաև առաջադրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, անորոշ լինելով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու հանգամանքը, ուզում եմ իմ գործընկերներին և եղբորս՝ Նարեկին ասել, որ ազատ եք, կաշկանդված չեք այն հանգամանքով, որ քվեաթերթիկում իմ անունը լինելու է, նկատի ունենալով, որ ես ավելի շատ ինձ տեսնում եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում»,- ասաց Զեյնալյանը:
13:17 - 27 հունիսի, 2022
Բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար․ համատեղ հայտարարություն

Բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար․ համատեղ հայտարարություն

«Երեկ՝ դեկտեմբերի 7-ին հրապարակվել է տեսանյութ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և մեր 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցին: Նախ` անթույլատրելի ենք համարում առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելը: Համատեղ արտահերթ զեկույցին վերագրումների և հնչած որակումների կապակցությամբ արձանագրում ենք՝ 1․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համատեղ արտահերթ զեկույցին վերագրում է գոյություն չունեցող փաստեր, ինչպես օրինակ, նշում է, որ զեկույցում արձանագրվել են հայրենադարձված գերիների բռնաբարության դեպքեր. մինչդեռ, զեկույցում որևէ խոսք չկա բռնաբարության մասին: Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիներից որևէ մեկի անձնական տվյալ, այդ թվում՝ լուսանկար ու տեսանյութ, երբևէ չի հրապարակվել։ 2. Տեղեկացնում ենք, որ համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիների խոշտանգման փաստերը հաստատելու համար գործածվել են փաստահավաք աշխատանքի միջազգային չափանիշները։ Այս առումով, խոշտանգման փաստի հաստատման վերաբերյալ փաստահավաք աշխատանքը չի ենթադրում, որ փաստահավաքություն իրականացնող իրավապաշտպանը պետք է անպայման ներկա կամ մասնակից լինի խոշտանգման պրոցեսին։ Բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են տարանջատել փաստահավաք աշխատանքը և հանցակցությունը։ 3․ Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցը չի նույնականացնում և չի բացահայտում հայրենադարձված այն գերիներին, որոնց նկատմամբ կիրառվել են կտտանքներ ու անմարդկային վերաբերմունք։ Դրա փոխարեն համատեղ արտահերթ հրապարակային զեկույցով վեր են հանվում այն օրինաչափությունները և խոշտանգման այն ընդհանուր ձևերը, որոնք, որպես կանոն, կիրառվել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետությունում։ Միաժամանակ, համատեղ արտահերթ հրապարակային Զեկույցը նշում է, որ գերիների նկատմամբ կիրառված բռնության ձևերն ու միջոցները յուրաքանչյուրի դեպքում եղել են տարբեր։ 4. Նշվածից բացի, հայրենադարձված հայ գերիներն իրենք ինքնուրույն տարբեր լրատվամիջոցների տվել են հարցազրույցներ՝ բաց կերպով ներկայացնելով այն կտտանքները, որոնց ենթարկվել են Ադրբեջանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։ Ավելին, նախաքննության ընթացքում խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մասին հայրենադարձված հայ գերիների ցուցմունքներ հրապարակվել են հենց ՀՀ նախաքննական մարմինների կողմից։ 5․ Հարկ ենք համարում ընդգծել, որ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու վերաբերյալ տվյալներ միջազգային կառույցներին ներկայացնելիս վերացական բնույթի տեղեկությունների տրամադրումը չունի արդյունավետություն: Միջազգային իրավական գործընթացներ նախաձեռնելիս անհրաժեշտ են մանրակրկիտ ու կոնկրետ տվյալներ, այլ ոչ թե հայտարարություններ ու պնդումներ։ Ուստի, բարձրաստիճան պաշտոնյաներին խստիվ հորդորում ենք զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց, չշահարկել դրանք քաղաքական կամ այլ նպատակներով, քանի որ դրանք Ադրբեջանը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների, առջև, այդ թվում՝ դատական, պաշտպանվելու ի շահ իրեն և ի վնաս՝ հայ գերիների իրավունքների: Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները կամ դրանց տրված որակումները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար:   Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Սիրանուշ Սահակյան ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, Իրավապաշտպան Արտակ Զեյնալյան ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, Իրավապաշտպան»
12:25 - 08 դեկտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը |1lurer.am|

ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը |1lurer.am|

1lurer.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը: Իրավապաշտպանները գանգատ էին ներկայացրել Եվրադատարան նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ 4 զինծառայողի գործով ՄԻԵԴ էր դիմել փաստաբանական խումբը, մյուսների գործով՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Դիմումների նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։ «Ունենք տեսանյութեր, որտեղ երևում էին անձինք՝ Ադրբեջանի իրավազորության ներքո՝ հսկողության տակ: Կան բավարար ապացույցներ: 2-3 տասնյակ անձանց մասին է խոսքը: Հարազատների հետ ենք հանդիպել, նրանց հետ կապի մեջ ենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը: 
14:21 - 27 նոյեմբերի, 2021
Իրավապաշտպանները դիմում կներկայացնեն ՄԻԵԴ՝ վերջին օրերին գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով |armenpress.am|

Իրավապաշտպանները դիմում կներկայացնեն ՄԻԵԴ՝ վերջին օրերին գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով առաջիկա օրերին անհապաղ միջոցի կիրառման դիմում-խնդրագրեր կուղարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: «Մենք թե անհետ կորած, և թե գերեվարված անձանց ընտանիքներից արդեն տեղեկություններ ստանում ենք, դեպքերն ուսումնասիրում ենք: Եվ բնականաբար անհապաղ միջոցի դիմում-խնդրագրեր ուղարկվելու են ՄԻԵԴ, այս առումով պրոցեսներ կան: Մենք նաև հաշվի ենք առնելու միջպետական գանգատի շրջանակում ընթացող գործընթացները, որպեսզի բացառենք կրկնողությունը»,-ասաց Սահակյանը: Նրա խոսքով՝առաջնային խնդիրն անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը և կյանքը պաշտպանության տակ վերցնելու հարցն է:  Եվրոպական դատարանն անհապաղ միջոց չի կիրառում ազատ արձակելու տեսքով: Սակայն Սահակյանը հիշեցրեց ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում ընթացող գործընթացների մասին. Հայաստանն Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարանում, դրանով Հայաստանը, ի թիվս այլ պահանջների, պնդում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին, փակել ռազմական ավարի պուրակը: «Հույս ունենք, որ մի քանի շաբաթների ընթացքում իրավական որոշում կունենանք այս հարցի վերաբերյալ»,-ասաց Սահակյանը: Նոյեմբերի 16-ի Ադրբեջանի սադրանքներից հետո իրավապաշտպանների հետ կապի մեջ է անհետ կորած համարվող և գերեվարված անձանց շուրջ 10 ընտանիք: «Փաթեթները նախապատրասման փուլում են: Դրանք առաջիկա օրերին՝ վաղը կամ ամենաուշը մյուս օրը կներկայացնենք ՄԻԵԴ»,-ասաց Սահակյանը: Իրավապաշտպաններն այս պահին ինտենսիվ աշխատում են: Կան տեսանյութով հաստատված գերեվարման դեպքեր, անհետ կորածներ: «Անհետացման հանգամանքներն էլ առավելապես խոսում են գերեվարման օգտին»,-նշեց նա: Այս հարցով զբաղվում են Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը, քանի որ կա միջպետական գանգատ, ներգրավվածություն ունի նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
17:59 - 18 նոյեմբերի, 2021
Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից. Արտակ Զեյնալյան

Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից. Արտակ Զեյնալյան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչները, իր Ֆեյսբուքի էջում գրել է Արտակ Զեյնալյանը։ «Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը. Քաղաքացիական անձինք`1. Էդուարդ Շահգելդյան2. Արսեն Ղարախանյան3. Բենիկ Հակոբյան4. Էլենա Հակոբյան5. Սերժիկ Վարդանյան6. Էլլա Վարդանյան7. Գենադի Պետրոսյան8. Յուրիկ Ասրյան9. Միշա Մովսիսյան10. Անահիտ Մովսիսյան11. Նինա Դավթյան12. Միշա Մելքումյան Զինծառայողներ`13. Էրիկ Մխիթարյան 14. Գագիկ Մկրտչյան15. Արայիկ Պողոսյան16. Վարդգես Ղազարյան17. Յուրի Ադամյան18. Արթուր Մանվելյան19. Նարեկ Բաբայան»,- նշել է նա։
16:28 - 03 մայիսի, 2021
Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ․ Արտակ Զեյնալյան, Սիրանուշ Սահակյան

Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ․ Արտակ Զեյնալյան, Սիրանուշ Սահակյան

Իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին ամփոփիչ հաղորդագրություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 15.12.2020թ, 16.12.2020թ, 21.12.2020թ, 22.12.2020թ․, 30.12.2020թ․ բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Նշված անձինք են Արամ Գույումջյանը, Արման Աշպախյանը, Լևոն Մկրտչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Գևորգ Գասպարյանը, Էրիկ Գասպարյանը, Գևորգ Մանուկյանը, Գնել Պետրոսյանը, Լևոն Թոսունյանը, Սամվել Շուխյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Հայկազ Հովհաննիսյանը, Կարեն Վարդանյանը, Էդիկ Հարությունյանը, Հրայր Հերաբյանը, Հրայր Թադևոսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արգամ Հունանյանը, Դավիթ Ոսկանյանը, Սեյրան Թամրազյանը, Սասուն Պետրոսյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրիկ Պողոսյանը։   Վերը թվարկած անձանց գերեվարվելու կամ ձերբակալվելու մասին մեր պնդումները հենվում են ձեռք բերված մի շարք ապացույցների, այդ թվում՝ տեսանյութերի վրա: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, սահմանել է ժամկետներ:   Այսպիսով, մեր կողմից Եվրոպական դատարան ներկայացված դիմումներով պաշտպանվում են 80 գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքները: Նրանցից 18-ն արդեն վերադարձվել են հայրենիք:   Որպես Ամանորի և Սուրբ ծննդյան խոսք. մեր երախտագիտությունն ենք հայտնում իրենց պարտքը պետության և հայրենիքի առջև կատարած անձանց, խոնարհվում ենք նրանց առջև՝ գործած սխրանքների ու հերոսությունների, արիության ու տոկություն համար, ինչպես նաև կրած զրկանքների ու տառապանքների համար:   Ջանք չենք խնայելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց բացահայտելու և նրանց հայրենիք վերադարձնելու, նրանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները վրականգնելու համար. բոլորիս՝ իմաստնություն և գործելու եռանդ»։
09:10 - 31 դեկտեմբերի, 2020
Վերադարձվել են նաեւ մինչ պատերազմը գերեվարված մեր հայրենակիցները. Զեյնալյանը մանրամասներ է հայտնում

Վերադարձվել են նաեւ մինչ պատերազմը գերեվարված մեր հայրենակիցները. Զեյնալյանը մանրամասներ է հայտնում

Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը մենք ևս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Զեյնալյանը՝ հավելելով. «Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»:
23:32 - 14 դեկտեմբերի, 2020
ՄԻԵԴ-ը որոշել է հրատապ միջոց կիրառել գերության մեջ հայտնված ևս 23 անձի նկատմամբ

ՄԻԵԴ-ը որոշել է հրատապ միջոց կիրառել գերության մեջ հայտնված ևս 23 անձի նկատմամբ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է հրատապ միջոց կիրառել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով գերության մեջ հայտնված ևս 23 անձի նկատմամբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում տեղեկացրել են իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «7.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Գերության մեջ հայտնված անձինք են՝ Հրաչյա Գաբրիելյանը, Էրիկ Մխիթարյանը, Խաչատուր Միքաելյանը, Հրաչյա Սեյրադարյանը, Արտյոմ Կարապետյանը, Լիպարիտ Թադևոսյանը, Աշոտ Եսայանը, Դավիթ Դանիելյանը, Արծվիկ Չոբանյանը, Գեղամ Մարտիրոսյանը, Միքայել Միրզոյանը, Համլետ Մալխասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Սևան Ղազարյանը, Սերոբ Գալոյանը, Մուշեղ Նուրբեկյանը, Հովհաննես Գաբրելյանը, Սերգեյ Մանուկյանը:   Ձերբակալված քաղաքացիական անձինք են Կամո Մանասյանը, Բորյա Բաղդասարյանը, Մակսիմ Գրիգորյանը, Կարեն Պետրոսյանը, Սեդրակ Պետրոսյանը։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 07.12.2020թ, 09.12.2020թ, 10.12.2020թ, 11.12.2020թ և 14.12.2020թ: Բացի այս, Ադրբեջանի Կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե՝ որտե՞ղ և ինչպիսի՞ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցով` հայտնելով, թե` դրանք կներկայացնի «առաջիկայում»»,- նշված է գրառումների մեջ:
18:33 - 08 դեկտեմբերի, 2020