Արմեն Սարգսյան

ՀՀ գործող նախագահն է։

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ:

Ամուսնացած է: Ունի երկու որդի, երեք թոռնիկ։ 

Նոր աշխարհում Հայաստանի նման փոքր երկրների համար նոր հնարավորություններ են լինելու. նախագահի նստավայրում պաշտոնական ընդունելություն է եղել

Նոր աշխարհում Հայաստանի նման փոքր երկրների համար նոր հնարավորություններ են լինելու. նախագահի նստավայրում պաշտոնական ընդունելություն է եղել

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու և հետաքրքիր ու կարևոր քննարկումների համար:  «Սա Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովի ամփոփիչ հանդիպումն է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և իմ գործընկեր Թիերի Մալըրեին: Մենք հանդիպել ենք 1996-ին, երբ ես վարչապետ էի, իսկ Թիերին աշխատում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում: Այնուհետև մենք հանդիպեցինք Դավոսում՝ համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա աշխատում էր, և դրանից հետո լավ ընկերներ դարձանք: Երբ առաջին անգամ Շամոնիում մասնակցեցի «Մտքերի գագաթնաժողով»-ին, որի կազմակերպիչն է Թիերին, այն շատ հավանեցի: Մենք որոշեցինք Մտքերի գագաթնաժողով կազմակերպել նաև Շամոնիից դուրս՝ Հայաստանում: Եվ արդեն երրորդ անգամ այն իրականություն է դառնում»,-ասել է նախագահը: Խոսելով հաջորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և դրա կարևորության մասին՝ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ այն նախատեսվում է անցկացնել 2022 թվականի սեպտեմբերին:  «Հաջորդ տարի, ինչպես գիտեք, միջոցառումը կազմակերպվելու է STARMUS փառատոնի հետ միասին: Մենք կհավաքվենք՝ հիշելով անցյալը, սակայն նայելով ապագային, հանրահռչակելով գիտությունը, տեխնոլոգիաները, մշակույթը, երաժշտությունը, գիտելիքը: Նոր աշխարհում նոր հնարավորություններ են լինելու Հայաստանի նման փոքր երկրների համար, ձեզ հետ միասին կկարողանանք մեր տեղը գտնել ապագայում»,- նշել է նախագահը: «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հյուրընկալության և գագաթնաժողովում ունեցած ներդրման, «Մտքերի հայկական գագաթնաժողովը» բարձր մակարդակով անցկացնելուն ցուցաբերած մեծ աջակցության համար: «Երբ սովորաբար եզրափակում ենք «Մտքերի գագաթնաժողովը», ցանկանում ենք վստահ լինել, որ դուք երեք բան ունեք՝ նոր ընկեր, նոր գաղափար և նոր ծրագիր: Մենք Դիլիջանից, Հայաստանից հեռանում ենք մեզ հետ տանելով նոր բարեկամներ, նոր գաղափարներ: Հույս ունեմ, որ այս օրերի ընթացքում ծնված գաղափարներից առնվազն մի քանիսը շոշափելի արդյունքներ կգրանցեն, ինչը օգուտներ կբերի ձեր երկրին: Մենք անհամբեր կսպասենք չորրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»,- նշել է Թիերի Մալըրեն:
16:01 - 25 հոկտեմբերի, 2021
Տեխնոլոգիական զարգացումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա. քննարկումներ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում

Տեխնոլոգիական զարգացումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա. քննարկումներ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում

Դիլիջանում աշխատանքները շարունակող՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում հոկտեմբերի 24-ին շարունակվել են տեխնոլոգիական զարգացումներին և ապագայում տարբեր ոլորտների վրա դրանց ազդեցությանը նվիրված քննարկումները:  «Հանրային նոր պայմանագիր արհեստական բանականության, նոր տեխնոլոգիաների և համավարակի ժամանակաշրջանում» թեմայով լիագումար նիստի ընթացքում անդրադարձ է եղել կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական, սոցիալական, առողջապահական ու քաղաքական փոփոխություններին, որոնք հանգեցնում են պետության հետ նոր հարաբերությունների, որտեղ տեխնոլոգիաները հանդես են գալիս որպես շարժիչ ուժ: ««Կրթության և առողջապահություն. հետքովիդյան վերանայումներ» խորագրով լիագումար նիստի ընթացքում հիմնականում անդրադարձ է եղել երկու ոլորտի՝ կրթության և առողջապահության վրա համավարակի ազդեցությանը։ Նշվել է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում այս ոլորտներն ավելի շատ են ցնցումների ենթարկվել։ Մասնակիցները մտքեր ու գաղափարներ են փոխանակել կանխարգելիչ առողջապահության վրա կենտրոնանալու անհրաժեշտության, տեխնոլոգիաների շնորհիվ հեռավար և որակյալ կրթությունը հասանելի դարձնելու հնարավորությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։  «Գլոբալ մեգամիտումներն ու ֆինանսական աշխարհը» խորագրով քննարկումները ծավալվել են աշխարհում տարբեր ոլորտներում կատարվող փոփոխությունների, ինչպես նաև ֆինանսական աշխարհի վրա դրանց ազդեցության շուրջ։ Քննարկումներին մասնակցել և ելույթներ են ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն, ակադեմիկոս Արմայիս Քամալովը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը, միջազգային գիտական, կրթական կենտրոնների և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչեր։ Գագաթնաժողովի ընթացքում շարունակվել են նաև «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկումները, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, «Նեսթլե» ընկերության պատվավոր նախագահ Փիթեր Բրաբեք-Լետմաթի, նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնի հետ։
18:11 - 24 հոկտեմբերի, 2021
ՀՀ նախագահը և Yandex-ի փոխտնօրենը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում քննարկել են տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները

ՀՀ նախագահը և Yandex-ի փոխտնօրենը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում քննարկել են տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ապագայի զրույցներ» խորագրի շրջանակում քննարկում է ունեցել ռուսաստանյան Yandex ընկերության փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ։ Քննարկման առանցքում եղել են նորագույն տեխնոլոգիաները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա։ Պատասխանելով նախագահ Սարգսյանի՝ տեխնոլոգիական զարգացման ապագա միտումների և այդ ոլորտում Հայաստանի՝ որպես շահառու հանդես գալու մասին դիտարկմանը՝ Տիգրան Խուդավերդյանը մասնավորապես նշել է, որ համավարակը, բազմաթիվ ցավալի հետևանքներից բացի, նաև որոշակի փոփոխություններ է առաջացրել աշխարհում, և այս նոր իրողություններում Հայաստանը նույնպես կարող է շահել։  «Երկար տարիներ խոսվում էր այն մասին, թե ինչպես կարելի է կազմակերպել հեռավար ուսուցումը, հեռավար աշխատանքը։ Մենք 30 տարի առաջ դիտում էինք ամերիկյան ֆիլմերը վիրտուալ իրականության մասին, սակայն այդ ամենը մնում էր միայն մեր երազանքը։ Համավարակի պատճառով մարդկության վերաբերմունքը արմատապես փոխվեց թե' կրթական տեխնոլոգիաների, թե' հեռավար աշխատանքի հանդեպ,- նշել է Yandex -ի փոխտնօրենը։ -Հայաստանը գտնվում է այնպիսի վայրում, որը տրանսպորտային և լոգիստիկ առումով դժվար հասանելի է։ Սա նշանակում է, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ աշխարհի մասը, որտեղ ճանապարհները վիրտուալ են։ Եվ դա հնարավոր է համացանցային տեխնոլոգիաների միջոցով։ Սա նոր աշխարհ է, որտեղ Հայաստանը կարող է շահել»։ Տիգրան Խուդավերդյանի դիտարկմամբ՝ նոր իրողությունները նաև նոր հնարավորություն են Հայաստանի համար։ «Հայաստանի նման ոչ մեծ երկրի համար բարդ է իրեն թույլ տալ ունենալ այնպիսի զարգացած կրթական համակարգ, ինչպիսին ունեն զարգացած երկրները, քանի որ պետք է այստեղ հրավիրել ուսուցիչների, պրոֆեսորների, գիտնականների։ Դա թանկ է։ Սակայն եթե խոսում ենք մի աշխարհի մասին, որտեղ կարելի է կրթություն ստանալ՝ նստելով Հայաստանում, իսկ պրոֆեսորը կարող է գտնվել աշխարհի ցանկացած կետում, ապա նման աշխարհում Հայաստանում գտնվող մարդը հավասար պայմաններում է հայտնվում աշխարհի ցանկացած կետում գտնվող այլ մարդու հետ,- ընդգծել է Yandex -ի փոխտնօրենը։ -Կրթված մարդը պետք է հնարավորություն ստանա ունենալ աշխատանք, իսկ այսօր լավ աշխատանք ունենալու տարբերակներից մեկն արտագաղթն է։ Կորոնավիրուսն արեց այնպես, որ աշխարհի առաջատար ընկերություններն արմատապես փոխել են վերաբերմունքը մարդկանց հեռավար աշխատանքի ընդունելու հարցում։ Այժմ մեր բոլոր գործընկեր ընկերությունները սկսել են հեռավար աշխատանքի ընդունել մարդկանց, քանի որ կան տեխնոլոգիաներ, որոնք հեռավար աշխատանքը դարձնում են ավելի հարմարավետ։ Բացի այդ, փոխվել է մարդկանց գիտակցությունը։ Սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից՝ պահպանելու ինքն իրեն, մյուս կողմից՝ հասանելիություն ստանալու այս ողջ համաշխարհային հարստությանը»։ Նախագահ Սարգսյանն ու Տիգրան Խուդավերդյանը համակարծիք են եղել, որ Հայաստանի հզորացման գործում անհրաժեշտ է օգտագործել Սփյուռքի ողջ ցանցը, գիտելիքներն ու տաղանդը։
15:43 - 24 հոկտեմբերի, 2021
Որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա. Արմեն Սարգսյանը և Նուբար Աֆեյանը քննարկում են անցկացրել

Որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա. Արմեն Սարգսյանը և Նուբար Աֆեյանը քննարկում են անցկացրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ի շրջանակում «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկում է ունեցել ամերիկյան «Moderna» ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Արմեն Սարգսյանի և Նուբար Աֆեյանի զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: Նախագահ Արմեն Սարգսյան - Ուրախ եմ այս քննարկման համար, սակայն ցավում եմ, որ չկարողացաք գալ Դիլիջան՝ անձամբ ներկա լինելու «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ին: Հուսով եմ՝ կկարողանաք գալ հաջորդ տարի՝ սեպտեմբերին, STARMUS-ի հետ համատեղ կազմակերպվելիք գագաթնաժողովին: Ցանկանում եմ լսել Ձեր կարծիքը մի քանի թեմաների վերաբերյալ: Դրանցից մեկը նորարարությունների դերակատարումն է: Ժամանակները փոխվել են: Եթե գիտության, տեխնոլոգիաների պատմության մեջ մենք ունեցել ենք արդյունաբերական հեղափոխություններ, և մարդիկ տևական ժամանակ օգուտներ էին քաղում այդ հեղափոխություններից, իմ կարծիքով, հիմա հեղափոխությունները գրեթե ամեն օր են տեղի ունենում: Եվ այս ամենի հիմքում նորարարությունն է: Կցանկանայի լսել, թե ինչպես է այս նորարարությունը տրանսֆորմացիայի ենթարկում աշխարհը, և ինչպես է ինքը՝ նորարարությունը, ենթարկվել տրանսֆորմացիայի: Այսօրվա նորարարությունը տարբերվում է 10-20 տարի առաջվա նորարարությունից: Նուբար Աֆեյան - Նախ և առաջ, պարոն նախագահ, շնորհակալ եմ, հրավերի համար: Ցավում եմ, որ չկարողացա անձամբ ներկա լինել: Այն ամենը, ինչ անում եք այսօր, մեծապես առնչվում է նաև իմ ոլորտին: Նորարարության հիմնական գործառույթն է՝ դառնալ որևէ գործընթացի կամ առարկայի բարելավված տարբերակը, որն օգտակար կլինի այն մարդու համար, ով դա կիրառում է: Դա առաջընթացի շարժիչ ուժն է: Կարծում եմ՝ մարդկային վիճակի անբաժան մասն է նորարարությունների գնալը, բարելավվելը: Սակայն նորարարությունն ավելի ու ավելի շատ վերածվել է ապրանքի: Կա նորարարությունների բազային մակարդակ: Ի տարբերություն նորարարությունների բազային մակարդակի, մենք իրական կարիք ունենք բեկումնային նորարարությունների: Կարիք ունենք երևույթների, որոնք որոշակի տարածքում իսկապես կփոխեն հնարավորությունների կորը: Եվ դրանք իրենց բնույթով թվում են անկանխատեսելի և պատահական։ Եթե իսկապես փորձում ես մտածել բեկումնային նորարարությունների մասին, դու պետք է նայես ապագային, այլ ոչ թե առաջնորդվես ներկայով: Պետք է աշխատել այն ուղղությամբ, թե ինչ է լինելու, այլ ոչ թե արդեն իսկ գոյություն ունեցող ուղղությամբ: Նախագահ Արմեն Սարգսյան - Իսկ ի՞նչ կարող եք ասել COVID-ի մասին: Երբ ասում ենք COVID, մեզնից շատերը մտածում են Ձեր մասին, հնարավոր է՝ «Moderna»-ի, պատվաստվելու պատճառով: COVID-ը, որպես համաշխարհային իրադարձություն, որևէ ազդեցություն ունեցե՞լ է նորարարությունների զարգացման գործընթացներում, օգնե՞լ է, թե խանգարե՞լ:Նուբար Աֆեյան - Կարծում եմ՝ համավարակն, ընդհանուր առմամբ, էական ազդեցություն ունեցել է և կունենա... Նախագահ Արմեն Սարգսյան - Այն արագացուցիչ է: Նուբար Աֆեյան - Ինչ-որ առումով այն արագացուցիչ է, սակայն, նաև որոշակիորեն դանդաղեցրել է որոշակի ոլորտների աշխատանքը, նույնիսկ դեղագործական արդյունաբերության: Իհարկե, համավարակի դեմ պայքարի համար պատվաստանյութերի պատրաստման, ախտորոշումների ոլորտում ահռելի արագացում եղավ, քանի որ ժամանակը սկսվեց տարբեր կերպ արժևորվել՝ պայմանավորված մարդկային կյանքերի կորստով: Համավարակի պարագայում, երբ մեկ օրվա ընթացքում հազարավոր մարդիկ սկսեցին մահանալ, շատերը ասացին, որ պետք է արագացնել և զուգահեռաբար փորձարկումներ անել, 6 ամիս չսպասել յուրաքանչյուր քայլից առաջ: Դեղագործական ոլորտում վատն այն է, որ մնացած հիվանդությունների կլինիկական փորձարկումները դադարեցվել կամ դանդաղել են: Համավարակը մեծապես դանդաղեցրել է դեղորայքի պատրաստման, կլինիկական գործընթացները: Նման համավարակները և՛ տալիս են, և՛ վերցնում են, և այս դեպքում, կարծում եմ, որ այն հավասարապես տվել և վերցրել է: Նախագահ Արմեն Սարգսյան - Նորարարությունների ոլորտում տեղի ունեցող գործընթացն այս նոր աշխարհում դասական չէ, և ես նախընտրում եմ այն անվանել քվանտային: Այն քվանտային է, քանի որ դու չես գնում Ա-ից դեպի Բ, այլ՝ գնում ես դեպի ապագա, և հետո, հնարավոր է, հաշվարկում ես հավանականությունը, թե ինչպես հասնել այնտեղ՝ հնարավոր բոլոր ճանապարհներով: Անշուշտ, նորարարությունը մեկ կոնկրետ ոլորտում մեկուսացված չէ: Այս քվանտային աշխարհը կամ այս արագորեն զարգացող աշխարհը զարգանում է ոչ միայն կենսատեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներում, այլ նաև արհեստական բանականության, ՏՏ և շատ այլ բնագավառներում: Քանի որ Դուք այս ամենի մեջ եք, ըստ Ձեզ, ինչպե՞ս են այս ոլորտները միասին աշխատում, այլ ոլորտների զարգացումները կամ այլ նորարարությունները ինչպիսի՞ ազդեցություն են ունենում Ձեր ոլորտի ՝ կենսատեխնոլոգիաների ու դեղագործության վրա: Նուբար Աֆեյան - Մեր նորարարության մեթոդաբանությունը, որը վերջերս ենք ձևակերպել որպես այդպիսին, հիմնված է այն բանի վրա, որ դու պետք է բազմաթիվ լուծումներ գտնես, հնարավոր դեպքեր կանխատեսես և թողնես, որ դրանք մրցակցեն՝ օպտիմալ տարբերակ գտնելու համար: Դա է արագ առաջընթաց գրանցելու ճանապարհը, այն պետք է նաև լինի մարդակենտրոն, ծրագրված: Աշխարհում մարդիկ են դարձել պատասխանների հիմնական շարժիչները, և նպատակաուղղված մարդիկ արժեքավոր են: Ամենամեծ տեխնոլոգիական առաջխաղացումներից մեկը, ըստ էության, արհեստական բանականությունն է ու մեքենայական ուսուցումը: Նախագահ Արմեն Սարգսյան - Եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ է կատարվում մեխանիկայի կամ քվանտային մեխանիկայի աշխարհում, կենսաբանության ոլորտում, որն, ըստ էության, կրկին, ինչպես նշեցիք, քվանտային մեխանիկան է, ապա պետք է բոլոր հնարավոր տարբերակները դիտարկես: Անշուշտ, այդ նույն գաղափարը հնարավոր է կիրառել ոչ միայն քվանտային մեխանիկայում, կենսաբանության, արհեստական բանականության ոլորտներում, այլև մեր սոցիալական վարքագծում: Իմ երրորդ և վերջին հարցով ցանկանում եմ Ձեզ դիմել որպես հայի. Դուք ապրում եք Սփյուռքում , իսկ ես ապրում եմ Հայաստանում։ Հայաստանը փոքր երկիր է, ունի շատ ավելի մեծ սփյուռք: Մենք բոլորս տեսլական կամ երազանք ունենք՝ Հայաստանը դարձնել գլոբալ նորարարությունների կենտրոն: Դա է հիմնական ճանապարհը, որպեսզի մեր երկիրը զարգանա, ավելի ուժեղ լինի և իր ներդրումն ունենա աշխարհում: Պատմությունն ապացուցել է, որ Հայաստանը կարող է շատ նորարար լինել: Դուք մեկն եք պատմության ապացույցներից, որ հայկական միտքը կարող է լինել նորարար: Եվ ավելի քան բնական է՝ փորձել Հայաստանը դարձնել նորարարական կենտրոն: Ո՞րն է առաջ գնալու ճանապարհը: Արդյոք այն լինելու է դասական, թե մենք կրկին պետք է ավելի քվանտային մտածենք՝ Հայաստանը Ա կետից, որտեղ գտնվում ենք, տանելու դեպի ցանկալի Բ կետ, որտեղ այն լինելու է շատ ավելի ուժեղ և նորարարությունների կենտրոն: Նուբար Աֆեյան - Կարծում եմ, որ որքան ավելի փոքր ես, այնքան նորարարությունն ավելի շատ է քեզ համար դառնում ելքի ուղի: Մեր ամենամեծ մարտահրավերը մեր մտածելակերպն է: Գուցե սա անվանենք Մտածելակերպերի գագաթնաժողով, քանի որ այստեղ, ցավոք, մենք ունենք լուրջ հակամարտություն: Անշուշտ, մարտահրավերը կապված է ապագայի հետ: Թույլ տվեք բերել հետևյալ օրինակը. երբ մարդիկ տառապում են ներկայում, մարդկային բնույթից ելնելով՝ նրանք չեն մտածում ապագայի մասին: Անգամ, երբ ներկայիս խնդիրների լուծումը հաճախ ի հայտ է գալու ապագայից: Եվ քանի դեռ ժամանակ չես հատկացնում, որ ապագան ինչ-որ կերպ միջամտի ներկային, այդպես էլ մնալու ես ներկայի մեջ: Վերջին շուրջ 20 տարիների ընթացքում Հայաստանում զարգացման ծրագրերի մեջ ներգրավվելով՝ ես եկել եմ այն մտքին, որ այս երկու մտածելակերպերը, ցավոք, հակասում են իրար: Բնական է, որ բնակվելով Սփյուռքում, հայերը, նախ, հասանելիություն ունեն շատ տարբեր մտածելակերպերի և, երկրորդը, չեն տառապում երկրի այդ օրվա խնդիրներով: Հետևաբար, նրանք բնական կերպով արդեն հարցերին մոտենում են այդ տեսանկյունից:Հարցը հետևյալն է՝ արդյոք հնարավոր է մտավոր, սոցիալական տարածք նման մտածելակերպի համար, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց գոյությունը, որպեսզի բույսերը կարողանան արմատավորվել պարտեզում, թե՞ հողը նրանց մշտապես կմերժի՝ հասկանալի պատճառներից ելնելով: Չեմ ցանկանում մտնել քաղաքական հարցերի մեջ, սակայն մարդիկ ընտրում են կառավարություններին՝ ելնելով այն մտքից, թե ինչ կարող են դրանք անել իրենց համար այսօր և ցավոք, ոչ նրա համար, թե ինչ են անելու վաղը: Եվ եթե այսօրվա համար միակ լուծումը կենտրոնանալն է նրանց վրա, ովքեր հետաքրքրված են միայն այս օրով, շատ բարդ է պատկերացնել... Նախագահ Արմեն Սարգսյան - Քաղաքականությունը խոստումների արվեստ է: Նուբար Աֆեյան - Ցավոք, դրանք անիրատեսական խոստումներ են այսօրվա մասին: Այդ խոստումները կարող են շատ ավելի իրատեսական լինել, եթե որոշ ժամանակ հատկացվի դրանց: Սակայն ժամանակը սովորաբար գերազանցում է ընտրությունների ցիկլը: Սա մի հարց է, որտեղ մենք՝ որպես հայեր, պետք է հետ գնանք հազարավոր տարիների պատմության մեջ և գտնենք ճանապարհ՝ նստելու սեղանի շուրջ ու հասկանալու, թե ինչպես կարող ենք տարբեր տեղերում բնակվող հայերին ստիպել հավատալու վերածնված Հայաստանի ու հայերի գաղափարին, և ինչպես միավորել հնարավորությունները, որոնք կարող են ի հայտ գալ ապագայում, հետահայաց մտածելակերպից: Միայն դրանից հետո, կարծում եմ, նորարարությունը կդառնա առաջընթացի գործիք, միայն դրանից հետո կարելի է ակնկալել համագործակցություն: Սա է այն մեծ մարտահրավերը, որի առջև բոլորս կանգնած ենք:Նախագահ Արմեն Սարգսյան - Ես լիովին համամիտ եմ, որ այսօրվա խնդիրների լուծումն ապագայում է։ Եվ որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, մենք պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա: Հակառակ դեպքում, եթե կանգ առնենք միայն այսօրվա վրա, մենք երբեք դա չենք անի: Այսօրն ավելի կապված է անցյալի, քան ապագայի հետ: Համաձայն եմ, որ պետք է այսօրվա խնդիրները լուծելու համար կենտրոնանանք վաղվա վրա, աշխատենք վաղվա օրվա համար, զարգացնենք տարբեր ուղղություններ վաղվա համար:Ես նաև համաձայն եմ այն հարցում, որ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրելը երկու տարբեր մտածելակերպ է ենթադրում: Դրսում բնակվելը բացում է հնարավորություններ, նոր մտածելակերպեր: Հենց այդ պատճառով էլ, երբ այսօր խոսում ենք Հայաստանի մասին, մտածում ենք երկու մոդելի մասին: Մեկը փակ մոդելն է, որը գերիշխում է այսօրվա Հայաստանում: Իսկ մյուսը բաց մոդելն է, որի դեպքում մենք պետք է աշխատենք աշխարհի և մասնավորապես հայկական Սփյուռքի հետ: Որպես Հանրապետության նախագահ, ես աշխատում եմ Սահմանադրությունը փոխելու ուղղությամբ, որը թույլ կտա նաև Ձեզ, հարգելի Նուբար, որպես Հայաստանի անձնագիր ունեցող հայի, ցանկացած պահի գալ և ծառայել երկրին՝ բերելով ոչ միայն Ձեր ունեցած գիտելիքը, փորձառությունը, այլև մտածելակերպը, որը գլոբալ է: Ահա, թե ինչի կարիք ունի մեր երկիրը: Նուբար Աֆեյան - Ես ողջունում եմ Ձեր այդ նախաձեռնությունը, կարծում եմ՝ դա կարևոր քայլ է: Ինձ նման հազարավոր մարդիկ կան, ովքեր բոլորն էլ ունեն նույն իդեալիստական մտածելակերպը՝ ունենալ ավելի լավ հայկական պետություն։ Սակայն ինչ-որ չափով նրանց գործողությունները սահմանափակված են:Այս ամենը մեծապես կապ ունի նաև հավատի հետ: Ես մշտապես մարդկանց ասում եմ, որ մեծ առաջընթացը նախ և առաջ հավատի թռիչքն է: Իսկ հավատի թռիչքները նախ և առաջ հիմնված են այն համոզմունքի վրա, որ նման թռիչք կատարելով՝ կհայտնվես ավելի լավ վայրում: Այդ հավատը սնվում է մարդու կարողությամբ՝ պատկերացնելու և հավատալու նրան, ինչ պատկերացնում ես: Եթե չկարողանաս հավատալ նրան, ինչ պատկերացնում ես, ապա նախ՝ կլինես ընկճված վիճակում և, երկրորդը, չես կարող առաջընթաց ունենալ: Ուստի, պատմականորեն հավատի խորը արմատներ ունեցող երկրի համար բնազդներից մեկը պետք է լինի հավատալն ապագային: Մենք պետք է գտնենք դա մեր պատմության, մեր մշակույթի մեջ, որպեսզի կարողանանք կրկին հավատալ ավելի լավ ապագային:
17:29 - 23 հոկտեմբերի, 2021
STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը

STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, STARMUS փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներ Վահագն Խաչատուրյանը և Վահրամ Դումանյանը հայտարարել են գալիք տարի Հայաստանում գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնի անցկացման մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարծել ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշելով, որ հաջորդ տարի ծրագրվում է անցկացնել չորրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը և դրան զուգահեռ մեկ այլ խոշոր միջոցառում՝ STARMUS 6-ը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հազարավոր մասնակիցների գալու են Հայաստան՝ մասնակցելու գիտության, արվեստի, երաժշտության փառատոնին։ 21-րդ դարում դրանք փոխկապակցված են։ Դա լավագույն ձևն է քաջալերելու մեր երիտասարդներին, որովհետև նրանց ապագան, նրանց ընտանիքների ապագան, Հայաստանի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների, գաղափարների, գիտության հետ։ Մեր երկրի ամենամեծ հարստությունը մարդիկ են, տաղանդավոր մարդիկ: Այդ մարդկանց պետք է աջակցել, օգնել, որպեսզի զարգանան։ Լավագույն ձևը երիտասարդ սերնդին կրթելն ու քաջալերելն է, որ նրանք իսկապես ապագա ունեն՝ և՛ Հայաստանում, և՛ աշխարհում։ STARMUS-ը մինչև հինգերորդ փառատոնը եղել է ռոք երաժշտության և աստղագիտության մասին, իսկ STARMUS վեցերորդը, որն անցկացվելու է Հայաստանում, տարբերվելու է։ Այն լինելու է փառատոն ընդհանրապես երաժշտության և արվեստի մասին՝ դասականից մինչև ռոք, լինելու է փառատոն ոչ միայն աստղագիտության, աստղագնացության, այլև ընդհանրապես ժամանակակից գիտության մասին՝ աստղագիտությունից, ֆիզիկայից մինչև կենսաբանություն, մինչև արհեստական բանականություն»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինի բոլորին հյուրընկալել «Մտքերի հայկական գագաթնաժողովին», որը մաս կկազմի ավելի խոշոր՝ STARMUS 6-րդ փառատոնի։ Ներկայացնելով STARMUS-ը՝ փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանն ասել է, որ այն արդեն իսկ երկու անգամ ճանաչվել է որպես աշխարհի լավագույն գիտական փառատոն։ «Մենք հպարտանում ենք դրանով, որովհետև աշխարհում 50-ից ավելի գիտական փառատոններ կան։ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրալիայում գիտական ֆորմատը շատ լավ ճանաչված է, սակայն Հայաստանում ոչ մի անգամ չի եղել գիտական փառատոն: Փառատոնի հիմնական նպատակը հասարակությանը և գիտությանը միացնելն է, որովհետև շատ մեծ անջրպետ կա, որը գնալով մեծանում է։ Եթե մենք ցանկանում ենք կապ ստեղծել հասարակության, գիտության, տեխնոլոգիաների միջև, շատ բարդ բանաձևեր ենք մտածում, որոնցից մեկը STARMUS -ն է։ Ցանկանում ենք, որ այդ կապը հաստատվի, ուժեղանա և միշտ շարունակվի։ Այսօր մենք հայտարարում ենք առաջին 30 մասնակիցներին, որոնց մեջ են 8 նոբելյան մրցանակակիրներ, առաջին հայ աստղագնացը NASA-ից՝ Ջիմ Պաղյանը, որն առաջին անգամ կայցելի Հայաստան, Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը և այլոք: Թեման շատ հետաքրքիր է՝ 50 տարի Մարսի վրա։ Դա չի նշանակում, որ ամբողջ փառատոնը Մարսի մասին է։ Աստղագիտությունը փառատոնի 20 տոկոսն է զբաղեցնում, մնացածը՝ բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, ֆիզիկայի, ծրագրավորման և այլնի մասին է»,- ասել է  Գարիկ Իսրայելյանը։ Գարիկ Իսրայելյանն ընդգծել է, որ STARMUS-ն օգտագործում է տիեզերքը և աստղագիտությունը, հետո միանում են բոլոր գիտությունները, ու փորձ է արվում գիտությունը կապել արվեստի հետ, որովհետև արվեստը շատ ավելի հասանելի է հասարակությանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Դերենիկ Դումանյանը ևս կարևորել է Հայաստանում STARMUS-ի անցկացումը. «Ներկայումս մեր հասարակությունը բարձրացնում է անվտանգությանը վերաբերող շատ հարցեր։ Անվտանգության լավագույն երաշխիքը զարգացած գիտություն, կրթություն, մշակույթ ունենալն է և այս դաշտում առաջատար լինելը, ինչը կապահովի մեր հզորացումը, մեր անվտանգությունը։ Այս փառատոնը հասանելի կլինի բացառապես բոլորին, ովքեր կցանկանան մասնակցել այդ միջոցառումներին»: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը STARMUS-ը համարել է համագործակցության լավ օրինակ. «Սա լավագույն օրինակն է, թե ինչպես դրսում աշխատող մեր ընկերները, անձնական նախաձեռնությամբ եկել են Հայաստան՝ կառավարության համաձայնությամբ ու նախագահի հովանավորությամբ անցկացնելու հեղինակավոր այս փառատոնը։ Որպես կառավարություն մենք ուզում ենք հանրությանը ներկայացնել, որ մեր տրամադրությունները միտված են ապագային»:
16:15 - 23 հոկտեմբերի, 2021
«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ՀՀ նախագահը զրուցել է Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիի հետ

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ՀՀ նախագահը զրուցել է Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիի հետ

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում այսօր տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բանախոսներն անդրադարձել են անցյալին ու ներկային, մասնավորապես խոսել տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների և գլոբալ փոփոխությունների, աշխարհաքաղաքականության վրա ազդեցություն ունեցող գործոնների մասին: Նրանք խոսել են նաև ապագայի հեռանկարների մասին: «Եթե նայենք ամբողջ աշխարհին, զարգացումը բացառապես տարբեր է, ինչպես և տարբեր էր 30 տարի առաջ: Փոքր պետությունները նույնպես թռիչք են կատարում և զարգանում են խելացի կերպով։ Այն երկրները, որոնք գիտեն իրենց ուժեղ կողմերը, գիտեն, թե ինչպես կարող են այդ ուժեղ կողմն օգտագործել աշխարհում ավելի կարևոր դառնալու համար։ Հուսով եմ՝ Հայաստանը կմիանա նաև այդ՝ փոքր երկրների (Սինգապուր, Կատար, ԱՄԷ) ակումբին մոտ ապագայում»,- նշել է նախագահ Սարգսյանը: Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին՝ մասնավորապես Աֆղանստանից ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ուժերի դուրս բերմանը և հատկապես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին, նախագահ Սարգսյանը հարց է ուղղել Ռոման Պրոդիին գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում հետագա զարգացումների վերաբերյալ։ Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահը մասնավորապես նշել է, որ ներկայումս աշխարհաքաղաքական փոփոխությունները երկրներին ստիպում են ընտրություն կատարել։ «Ոչ մեկը չի կարող անկախ լինել աշխարհում։ Ստիպված ես ընտրել՝ ում կողմից ես: Փորձեք հասկանալ, թե որտեղ է Հայաստանը գտնվում։ Շատ լավ հարաբերություններ ունեք Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, բայց գնալով ավելի բարդ է լինելու։ Նույնն էլ մենք։ Այդպիսին է դառնալու աշխարհը։ Կապվածության, կախվածության մի ամբողջ հանգույց է դառնալու։ Մենք գլոբալիզացվում ենք»,- ասել է Ռոմանո Պրոդին։ Խոսելով Հայաստանի ու հայ ժողովրդի մասին՝ Ռոմանո Պրոդին ասել է. «Փառք Աստծո, որ հայեր կան նաև իմ երկրում, և ես շատերին անձամբ եմ ճանաչում պատմական զարգացումների արդյունքում։ Ցավոք, կայունություն չենք կարող ակնկալել այլևս, ապագան շատ խառն է լինելու։ Դժվար կլինի երաշխավորել կայունություն։ Թեպետ անձամբ կարծում եմ, որ Եվրոպայի հետ դուք ավելի ամուր հարաբերություններ եք ունենալու մշակույթի, ավանդույթների, նաև ներկայության շնորհիվ։ Ձեր ներկայությամբ միշտ ձեր նպաստն եք բերում նաև զարգացմանը և կայունությանը եվրոպական երկրներում: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, ապա Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ստիպված եք հավասարակշռություն պահել։ Մենք քայլ առ քայլ, վստահ եմ, որ ավելի ենք մոտենալու Հայաստանին և ազդեցություն ունենալու Հայաստանի ճակատագրի վրա։ Վստահ եմ, որ այդպիսի հարաբերություններ զարգանալու են և նպաստելու Հայաստանի անկախությանը»,- նշել է իտալացի գործիչը։
15:00 - 23 հոկտեմբերի, 2021
Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. ՀՀ նախագահ
 |armenpress.am|

Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: President of Armenia Armen Sarkissian believes that the recent events, including the 2020 War, will reshape the regional geopolitics. Delivering remarks at the Armenian Summit of Minds in the town of Dilijan on October 23, the President said that the slogan of this year’s Summit is about the new world or as he calls, about the quantum world. "A lot has changed around us. This Summit covers two topics: the first one is dedicated to geopolitics which is changing every day. The world is changing quite rapidly, there are many uncertainties, this world is not unipolar or multipolar, it is much more complex. And we are trying to understand how to live in this new global quantum world," the President said in his speech. The first part of the Summit is also dedicated to the regional policy. "The recent events, last year in Armenia, South Caucasus, Central Asia, starting from Afghanistan up to the war here, will reshape the regional geopolitics, be it in the Caucasus, Central Asia, Eurasia or maybe at the global level as well," the President said. The second part of the debates will be about the future, on how the artificial intelligence, new technologies, biotechnologies are going to change and are changing the world. "Whether we notice that the world has changed?," the President said. He reminded that last year there was a double tragedy in Armenia as Armenians were killed not only of COVID-19, but also in the war. The President once again welcomed the Summit participants, expressing hope for cooperation and stating that this Summit is about the future, the future of the region. Armenia is hosting the leading international Summit of Minds for the third time. The Armenian Summit of Minds is taking place in the town of Dilijan, at the Training-Research Center of the Central Bank. The agreement on holding the summit in Armenia was reached back in September 2018 when the President of Armenia was taking part in the annual Summit of Minds as a keynote speaker in the French city of Chamonix. The slogan of this year’s Summit is "Global Transformations In A New Quantum World".
11:52 - 23 հոկտեմբերի, 2021
Անհասկանալի ու լուրջ խնդիր է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը 44-օրյա պատերազմին. ՀՀ նախագահն ընդունել է Խավիեր Կոլոմինա Պիրիզին

Անհասկանալի ու լուրջ խնդիր է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը 44-օրյա պատերազմին. ՀՀ նախագահն ընդունել է Խավիեր Կոլոմինա Պիրիզին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի բնականոն համագործակցությունը և գործընկերային հարաբերությունները: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ խաղաղության ու կայունության հաստատման միջազգային հավաքական ջանքերում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորել է քաղաքական երկխոսության շարունակումը: Նա նաև ընդգծել է այն մեծ ներդրումը, որ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային անվտանգության ապահովման հարցում: Նախագահ Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին: Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է: Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհասկանալի ու լուրջ խնդիր է 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, որի մասին նա բարձրաձայնել էր նաև 2020թ. Հոկտեմբերին՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ընթացքում:
16:34 - 21 հոկտեմբերի, 2021
ՀՀ նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Ֆինեյը

ՀՀ նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Ֆինեյը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հոկտեմբերի 19-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Ֆինեյը (նստավայրը՝ Սոֆիա): Շնորհավորելով նորանշանակ դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը կարևորել է հայ-իռլանդական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու երկկողմ օրակարգի ընդլայնումը և ընդգծել, որ նախագահական ինստիտուտը պատրաստ է լիազորությունների սահմաններում աջակցել փոխգործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: Դեսպան Մարտինա Ֆինեյը նշել է, որ իր երկիրը ևս շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և պատրաստակամություն է հայտնել իր անձնական ներդրումն ունենալ: Ընդգծելով, որ երկու երկրները հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ ունեն՝ զրուցակիցները մասնավորապես հեռանկարային են համարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը: Առանձնահատուկ կարևորվել է մշակութային կապերի սերտացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Այս համատեքստում անդրադարձ է եղել երկու ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող և ընդհանրություններն արտացոլող միջոցառումների կազմակերպման հեռանկարներին:      
20:27 - 19 հոկտեմբերի, 2021
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ նախագահն ընդունել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից, մանրամասնելով, որ պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: «Մենք այստեղ ենք՝ հասկանալու, թե ինչպես են ընթանում ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․Գործողությունների ծրագրի կյանքի կոչման աշխատանքները»,- ասել է պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը՝ նշելով, որ այցը լավ հնարավորություն է իրավիճակին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու և տեղեկատվություն ստանալու առումով: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող աջակցությանը: Երկրի զարգացման և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է հավասարակշռված կառավարման համակարգի առկայությունը, հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող սահմանադրության ընդունումը, որը կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա երկրի զարգացման տեսանկյունից լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը: Նախագահ Սարգսյանն ու դեսպանները մտքեր են փոխանակել հետպատերազմյան իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ: Արմեն Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է: Պատասխանելով դիվանագետների հարցերին՝ նախագահ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի ապագան արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացն է: Նա անդրադարձել է նաև հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին (որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին), ինչպես նաև գալիք տարի նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին:
15:33 - 19 հոկտեմբերի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հանրապետության նախագահը ողջունել է ուկրաինական պատվիրակության այցը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության ամրապնդումը:  «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցների գործունեությունը և դերը շատ կարևոր են: Դուք աշխատում եք անմիջապես անհատների հետ, և մարդկանց ակնկալիքները ձեզնից շատ մեծ են»,- ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշպատակազմից, նշել է Արմեն Սարգսյանը: Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարը,  նախագահ Սարգսյանին տեղեկացնելով, որ Հայաստանում է խոշտանգումների կանխարգելման ոլորտում փորձի ուսումնասիրման նպատակով, նշել է, որ Հայաստանը և Ուկրաինան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ ունեն, և իր այցի շրջանակում ստորագրված հուշագիրը դրա համար լավ հիմքեր է ստեղծում:
18:00 - 18 հոկտեմբերի, 2021
Տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողովը

Տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողովը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում՝ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան- 100» համաժողովը: Այն համարվում է գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառումը: Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ համաժողովին մասնակցել է նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Հանդես գալով ողջունի խոսքով՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել մեծ գիտնականի, ինժեների, քաղաքացու և հայի՝ Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համաժողովը: «Մեզնից յուրաքանչյուրի կյանքի գնահատականն ի վերջո տալիս է պատմությունը: 100 տարին արդեն պատմություն է,- ասել է նախագահը: -Լինում են դեպքեր, երբ ապրում ես կյանքդ, արածիդ կամ չարածիդ գնահատականը կամ չի տրվում, կամ սխալ է տրվում, միայն ժամանակն է, որ մաքրում է ամեն երկրորդականը և թողնում այն, ինչ կարևոր է, առանցքային է, արժեք է ներկայացնում պատմության համար: Այս իմաստով այսօր, պատմության հորձանուտների միջով անցնելուց հետո, երբ չկա Խորհրդային Միությունը, ԽՄ-ի և ԱՄՆ-ի պայքարը տիեզերքում, մնացել են գործեր և անուններ, որոնք մարդկության հետ են լինելու հարյուրամյակներ ու հազարամյակներ: Դրանցից մեկն Ալեքսանդր Քեմուրջյանի անունն է»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Քեմուրջյան ազգանունը լսել և դրա մասին խոսում է արդեն երկու անգամ՝ երկու տարբեր մարդկանց ճակատագրերի հետ կապված: «Օրեր առաջ Իտալիայում՝ Բոլոնիայի համալսարանում էի: Այդ համալսարանը հսկայական պատմություն ունի, գրքի ու գիտելիքի մեծ տաճար է: Համալսարանի գրադարանում սեղանին դրված էր մոտ 4 մետր երկարություն ունեցող քարտեզ, որը ստեղծվել է 1691 թվականին: Այն պատմական Հայաստանում (այն ժամանակվա Օսմանյան կայսրության տարածքից, պատմական Կիլիկիայից, Վասպուրականից մինչև Արևելյան Հայաստան, ընդհուպ մինչև Արցախ) գտնվող հայկական պատմական ու պատմամշակութային, հոգևոր արժեքների քարտեզն էր՝ ձեռքով նկարված, ֆանտաստիկ գեղեցկության և պատմական հսկայական արժեք ունեցող: Եվ հետաքրքիր էր այդ քարտեզի հեղինակի անունը՝ Երեմիա Քեմուրջյան,- պատմել է նախագահը: -Ես խնդրել եմ իմ գործընկերներին, որ գտնեն Քեմուրջյանների կապը: Կարծում եմ՝ իրականում դա մի ընտանիք է՝ սկսած Երեմիա Քեմուրջյանից, որ Կոստանդնուպոլսից այդ հսկայական աշխատանքը կազմակերպել ու ղեկավարել է, որը հոյակապ տաղանդ է ունեցել, և գուցե այդ տաղանդը գենետիկորեն փոխանցվել է մինչև Ալեքսանդր Քեմուրջյան և նաև ձեզ: Այնպես որ, ուրախ կլինեմ՝ միասին անենք այդ փոքր հայտնագործությունը՝ կապել Երեմիրա Քեմուրջյանին Ալեքսանդր Քեմուրջյանի հետ»: Անդրադառնալով Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական գործունեությանը՝ նախագահը մասնավորապես նշել է, որ պետք է ընդհանրապես արժանի գնահատական տրվի ինչպես գիտությանը, գիտելիքին, արվեստին, այնպես էլ՝ բարձր ինժեներական արվեստին: «Երբ խոսում ենք մեծ ինժեներների մասին, չենք կարող չգնալ մինչև հին Հունաստան, Հռոմ, հին Եգիպտոս: Օրինակ, նայելով բուրգերին՝ մտածում ես, թե ինչ ինժեներական հանճար էր պետք ունենալ նմանատիպ բուրգ կառուցելու համար, -ասել է նախագահ Սարգսյանը: -Կան ինժեներական հանճարեղ լուծումներ, որոնք դառնում են խորհրդանիշ, արվեստ՝ Լեոնարդո դա Վինչիի նկարներից, Թոմաս Էդիսոնի էլեկտրական մեքենան, Կորոլյովի հրթիռը, Սթիվ Ջոբսի Macintosh-ն ու iPod-ը և Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը: Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր ինքնաթիռ է նստում, և դա դարձել է սովորական: Սակայն բոլորի համար պատմականն այն երկու եղբայրների հրթիռն էր, որոնք առաջին ինքնաթիռը կառուցեցին: Մարդիկ տիեզերք են թռչելու՝ դպրոցականները, երեխաները, գիտնականները, գործարարները, մարդիկ սկսելու են ապրել Լուսնի վրա, բայց միևնույն է, առաջին լուսնագնացը, որը հիմքն է, մայրն ու հայրն ապագա լուսնագնացների ու մարսագնացների, Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացն է: Եվ այն մնալու է որպես հանճարեղ ինժեներական լուծում, հանճարեղ արվեստի գործ, դառնալու է խորհրդանիշը բոլոր այն մեքենաների, որոնք ճանապարհորդելու են դեպի Մարս, դեպի Լուսին, դեպի այլ հեռավոր մոլորակներ: Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը, ինչպես և առաջին Macintosh-ը, առաջին էլեկտրական մեքենան, Լեոնարդոյի հանճարեղ ինժեներական լուծումները, մնալու են պատմության մեջ։ Ուրախ եմ, որ եկել է պատմական ժամանակը՝ ճիշտ գնահատական տալու Ալեքսանդր Քեմուրջյանին, ուրախ եմ, որ այդ հանճարեղ, ստեղծագործող մարդն ինժեներական արվեստում, գիտության մեջ իմ հայրենակիցն է եղել: Մեծ պատիվ եմ համարում այսօր կանգնել այստեղ որպես հայ մարդ, հայ գիտնական, մեկը, ով գնահատում է ամենը, ինչ նոր է, ստեղծագործական է, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և շնորհավորել բոլորիս այդ հանճարեղ մարդու 100-ամյակի առթիվ, մաղթել, որ նրա հետնորդները, մասնավորապես զավակը, շարունակեն նրա գործը, քանի որ Ալեքսանդր Քեմուրջյանի ժամանակը, լուսնագնացների ժամանակը, մարսագնացների ժամանակը դեռ նոր է գալիս»: Համաժողովի բացումը ողջունել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը: Նախարար Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է, որ պետք է կարողանանք տիզերագնացության ոլորտում գտնել մեր տեղը և իրականացնել կամ շարունակել Ալեքսանդր Քեմուրջյանի գաղափարները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը համաժողովը կարևորել է երիտասարդներին ոգեշնչելու, գիտության նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու տեսանկյունից։ STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը կարևորել է համաժողովի անցկացումը՝ որպես գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառում: Տեսակապի միջոցով համաժողովի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքերն են հղել և Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական վաստակն են կարևորել ՆԱՍԱ-ի նախկին ադմինիստրատոր Շոն Օ'Քիֆը (Sean O'Keefe), The Planetary Society-ի նախագահ Բեթանի Էհլմանը (Bethany Ehlmann) և համահիմնադիր Լուի Ֆրիդմանը, «Ապոլո 16»-ի տիեզերագանաց Չարլզ Դյուքը (Charles Duke Jr): Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում։ Համաժողովի ընթացքում Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, ներկայացրել է անվանի գիտնականի կյանքն ու ժառանգությունը: Աշխարհի տարբեր երկրներից բանախոսները տեսակապի միջոցով զեկույցներ են ներկայացրել աստղագիտության, ատղաֆիզիկայի, տիեզերագնացության, այս ոլորտներում գիտական վերջին ուսումնասիրությունների ու նվաճումների մասին: Կազմակերպվել է պանելային քննարկում «Տիեզերք և մարդկություն» թեմայով: Համաժողովի շրջանակում կայացել է նաև նախարար Վահագն Խաչատուրյանի, STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի և Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենի (Jean-Jacques Dordain) ճեպազրույցը, որի ընթացքում ընդգծվել են համաժողովի նշանակությունը և գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ «STARMUS» փառատոնի կարևորությունը»,- նշված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
20:31 - 17 հոկտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդել Հովնանյանին

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդել Հովնանյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հայրենիքին ցուցաբերած նշանակալի աջակցության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած ավանդի համար, «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի (ԱՄՆ) նախագահ Էդել Հովնանյանը պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Նախագահ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին հյուրընկալել է Էդել Հովնանյանին և հանձնել պետական բարձր պարգևը: Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նրան հայրենանվեր գործունեության համար և հետագա հաջողություններ մաղթել: Պարգևատրմանը հաջորդած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, երկրի զարգացման մեջ սփյուռքի ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորություններին:
12:30 - 16 հոկտեմբերի, 2021
Իմ երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը. ՀՀ նախագահ

Իմ երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը. ՀՀ նախագահ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 12-ին Հռոմում մասնակցել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: ««Elettronica Group»-ը պաշտպանության, կիբերանվտանգության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար ընկերություններից է: Ընկերությունը մեծ ռեսուրսներ է օգտագործվում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր իրականացնելու համար և գրասենյակներ ունի աշխարհի տարբեր կետերում: Արմեն Սարգսյանը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է «Elettronica Group» -ի հետ կիբերանվտանգության, մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտներում փոխգործակցությամբ: Ընդգծելով, որ նշված ոլորտներում մեր երկիրը զարգացման մեծ ներուժ ունի, Հայաստանի նախագահն ասել է, որ իր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը»,- հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն ու Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրունո լե Մերը: Նշվում է, որ «Elettronica Group»-ի 70-րդ տարեդարձի հանդիսությանը ներկա են եղել Իտալիայի պաշտպանության նախարար Կլաուդիո Գրացիանոն, տնտեսական զարգացման նախարար Ջանկարլո Ջորջետին, Եվրամիության ռազմական հանձնաժողովի նախարար Դեյվիդ Պետրայուսը, Իտալական կիբերանվտանգության գործակալության տնօրեն Ռոբերտո Բալդոնին: 
12:09 - 14 հոկտեմբերի, 2021