Արմեն Թավադյան

Արմեն Թավադյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատերն է։

Թավադյանը նախկին «Արարատ» հեռուստաընկերության բաժնետոմսերը ձեռք է բերել հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի օգոստոսին: Համացանցից տեղեկանում ենք, որ նա Ստեփանակերտից է, 1993-ին հիմնադրել ու մինչև 2005-ը ղեկավարել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը։ Արմեն Թավադյանն ստեղծել է նաև Ռուսաստանի Պետդումայի քաղաքական ղեկավարության հետ տարվող աշխատանքների կոնտակտային խումբ։

2019 թվականի դեկտեմբերի 24-ին Թավադյանը ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով։

Նույն թվականի դեկտեմբերի 19–ին ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ ասվում էր, թե Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը իր գրասենյակում գործով տուժողներից մեկին առաջարկում է հրաժարվել իր տված ցուցմունքից՝ նշելով, որ դրա դիմաց պատրաստ են այնքան գումար տալ, որքան առաջարկում է պետությունը, գումարած` բարձր պաշտոն հետագայում։

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները |armtimes.com|

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավելի քան մեկամսյա դատարանից հետո այսօր կայացավ «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Սերգեյ Սաժումյանի, Գեւորգ Բաքարյանի եւ Վարուժան Ավետիսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկվեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ քրեական գործի որոշ ապացույցներ անթույլատրելի ճանաչելու, գործից հեռացնելու եւ Թավադյանին վերադարձնելու մասին։ Արմեն Թավադյանը մեղադրվում է երկու տարբեր քրեական գործերով, որոնք դատարանի որոշմամբ միացվել եւ քննվում են մեկ վարույթում։ Առաջին գործը վերաբերում է 2019 թվականի մայիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննարկմանը զուգահեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի բակում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Գասպարին, հիշեցնենք, բողոքի ակցիա էր իրականացնրել դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառը ձեռքին, ինչով պայմանավորված նրա եւ Քոչարյանի աջակիցների միջեւ բախում էր եղել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության հատկանիշներով։ Նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել ինչպես Արմեն Թավադյանին, այնպես էլ Քոչարյանի աջակիցներ Սերգեյ Սաժումյանին եւ Գեւորգ Բաքարյանին։ Գասպարին այս գործով ճանաչվել է տուժող: Երկրորդ գործի շրջանակում Թավադյանին, ինչպես  նաեւ Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին սուտ ցուցմունք տալու դիմաց կաշառք առաջարկելու համար։ Գործով անցնող անձինք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Այսօրվա դատական նիստին դատարան էին ներկայացել դատախազներ Արսեն Մարգարյանը եւ Ցոլակ Մնացականյանը։ Վերջինս նախկինում գործի քննությանը չի մասնակցել, այժմ փոխարինում է գործով մեկ այլ դատախազ Ալիկ Ստեփանյանին։ Դատարանի որոշմամբ Ցոլակ Մնացականյանն այսօր քրեական գործով ներգրավվեց որպես մեղադրող։ Այնուհետեւ ամբաստանյալ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին միջնորդեց անթույլատրելի ճանաչել Թավադյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված եւ քրեական գործով որպես իրեղեն ապացույց ճանաչված դրամական միջոցները եւ կիսաթանկարժեք քարերը։ Պաշտպանը հիշեցրեց, որ այդ իրերի առգրավումը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի որոշմամբ ճանաչվել է ոչ իրավաչափ, քանի որ այդպիսի առարկաների առգրավում խուզարկության որոշմամբ թույլատրված չի եղել․ «Դատական այդ ակտը բողոքակվել է եւ Վերաքննիչ դատարանի կողմից չի բեկանվել, ուստի այժմ ստացվում է, որ քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը դատարանի թույլատրած ծավալներից դուրս առգրավել է առարկաներ, որոնց կապը քրեական գործի հետ առ այսօր մատնանշված չէ»։ Պաշտպանի խոսքով՝ նույն քննիչի հետ նույնական հանգամանքներում խնդիր է եղել նաեւ գույքի վրա դրված կալանքի հարցով, սակայն այդ խոչընդոտը հեշտ հաղթահարվել է, եւ արգելանքը հանվել է, եւ ըստ պաշտպանի՝ դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը հնարամտություն է դրսեւորել՝ փորձելով լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել։ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դրամական միջոցների առկայության, դրանց թվի փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, բայց դրանք չեն կրում իրենց վրա հանցագործության որեւէ հետք, չեն հանդիսանում ապօրինի ճանապարհով ձեռքբերված միջոցներ եւ մեղադրանքի շրջանակում ոչինչ չեն հաստատում։ Պաշտպանական կողմն ամբողջությամբ միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող կողմն առարկեց դրա դեմ (տուժող կողմից ոչ ոք նիստին ներկա չէր,- խմբ․)։ Մասնավորապես, մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը կարծիք հայտնեց, որ այդ ապացույցների իրավաչափության վերաբերյալ մեկ այլ դատարանի դիրքորոշումը չի կարող կանխորոշիչ լինել այս դատարանի համար, եւ այդ ապացույցների իրավաչափությունը պետք է քննվի ապացույցների հետազոտման փուլում․ «Դատարանը, գործն ըստ էության քննելով, ապացույցների հետազոտության արդյունքում է կարող եզրահանգել՝ այս կամ այն առարկան ձեռք է բերվել օրենքով սահմանված կարգով, համապատասխանում է իրեղեն ապացույցների ճանաչման օրենսդրական պահանջներին թե ոչ, այսինքն՝ առանց նյութերի հետազոտման այս փուլում դատարանը չպիտի քննարկի միջնորդությունը, առնվազն պիտի հետաձգի այն»։ Անդրադառնալով պաշտպանի այն պնդմանը, որ խուզարկության արդյունքում առգրավվել են առարկաներ, որոնք խուզարկության թույլտվության որոշման մեջ նշված չեն եղել, մեղադրողը կարծիք հայտնեց, որ պրակտիկայում վարույթն իրականացնող ոչ մի մարմին չի կարող սպառիչ թվարկել, թե կոնկրետ ինչ առարկաներ է ցանկանում հայտնաբերել ու վերցնել, միշտ թվարկում են որոշակի առարկաներ եւ քրեական գործի հետ կապ ունեցող այլ իրեր․ «Կարող է որոշակի ողջամիտ սահման լինել, թե ինչ է ակնկալվում առգրավել, բայց սպառիչ ցանկով այնպիսի որոշում, ինչպիսին դատարանն էր գրել, ես չէի հանդիպել»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
23:03 - 25 նոյեմբերի, 2020
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի հրավիրվի ԲԴԽ՝ հարցաքննության. ԲԴԽ-ն մերժեց փաստաբանի միջնորդությունը |armtimes.com|

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի հրավիրվի ԲԴԽ՝ հարցաքննության. ԲԴԽ-ն մերժեց փաստաբանի միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Բարձրագույն դատական խորհրդում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարգապահական պատասխանատվության հարցի քննարկման ժամանակ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց դատարան հրավիրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: Ըստ Աթանեսյանի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության լուծման համար դա խիստ էական նշանակություն ունի. «Ցանկանում ենք դատարանում հարցաքննել մեր դեմ վկայող անձին, ճշտել նրա բացասական դիրքորոշման պատճառները, ինքնաբացարկ ներկայացնելու ցուցում քննիչներին տալ-չտալու հանգամանքները եւ դրա նպատակը»,- ասաց նա: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բացասական դիրքորոշում հայտնեց միջնորդության վերաբերյալ: ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը: Ալեքսանդր Ազարյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը քննել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը. վերջինս մեղադրվում է Մարտի 1-ի գործով կազմակերպված խմբի կողմից տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Մեղադրանքի առաջադրումից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, Արմեն Թավադյանը կալանավորվել էր, ինչի դեմ հետագայում պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը քննելով՝ Ազարյանը Թավադյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Հետագայում, սակայն, պարզ էր դարձել, որ այդ բողոքի քննության ժամանակ նա որոշակի արտահայտություններ է արել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հասցեին: Վերջինս, դրանք գնահատելով վիրավորական, հաղորդում էր ներկայացրել Արդարադատության նախարարությանը, որն էլ դրա հիման վրա կարգապահական վարույթ էր հարուցել եւ միջնորդությամբ դիմել ԲԴԽ-ին՝ դատավորին կարգապահական պատասխաանտվության ենթարկելու: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
17:56 - 25 հունիսի, 2020
Դատարանը մերժել է Արմեն Թավադյանի գործով դատախազին վարույթից հեռացնելու մասին պաշտպանի միջնորդությունը |armtimes.com|

Դատարանը մերժել է Արմեն Թավադյանի գործով դատախազին վարույթից հեռացնելու մասին պաշտպանի միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր նշանակված էին «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ երկու քրեական գործերով դատական նիստեր, որոնցից մեկը կայացել է, մյուսը՝ հետաձգվել: Այս մասին  տեղեկացրեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Գործերից մեկով Արմեն Թավադյանն ու Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը մեղադրվում են Մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու դիմաց կաշառելու համար: Այս գործն ի սկզբանե մակագրված է եղել Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին, սակայն վերջինս առաջին դատական նիստին որոշում է կայացրել գործը փոխանցել դատավոր Կարեն Ֆարխոյանին, քանի որ նրա վարույթում է գտնվում Արմեն Թավադյանի վերաբերյալ մյուս քրեական գործը: Այդ գործով, որով տուժողի կարգավիճակ ունի հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Գասպարին, Թավադյանը  մեղադրվում է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության համար: Նա առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Մեր զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ Թավադյանը այսօրվա նիստին չի մասնակցել՝ համավարակով պայմանավորված: Ներկա չի եղել նաեւ Վարդգես Գասպարիի շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ուստի այդ գործով նշանակված նիստը հետաձգվել է: Ինչ վերաբերում է Թավադյանի եւ Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործին, պաշտպանը տեղեկացրեց, որ դրանով կայացել է նախնական դատական նիստ. «Այս գործով դատախազին բացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ նշելով, որ նախաքննության փուլում շատ խախտումներ են արվել, որոնց վրա դատախազը աչք է փակել, եւ ամենահիմնականն այն է, որ Վերաքննիչ դատարանն է օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատել, որ ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասով հիմնավոր կասկած չկա, իսկ դրանից հետո որեւէ բան գործում չի ավելացվել, եւ անտեսելով դա՝ Դատախազությունը գործն ուղարկել է դատարան»: Խուդոյանի խոսքով՝ դատարանը, քննության առնելով իր միջնորդությունը, որոշել է այն մերժել: Թե ինչ հիմքով, իրեն հայտնի չէ. դատարանի որոշումը դեռ չի ստացել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:08 - 21 մայիսի, 2020
Դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|

Դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանը ստացել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին հարցին ի պատասխան տեղեկացրին դատավորի աշխատակազմից: Քրեական գործը ընդունվել է վարույթ, դատական նիստ դեռեւս նշանակված չէ: Ապրիլի 15-ին Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, որին ի սկզբանե մակագրված էր այդ գործը, որոշել էր այն փոխանցել դատավոր Կարեն Ֆարխոյանին, քանի որ նրա վարույթում է գտնվում Արմեն Թավադյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ: Այդ գործով Արմեն Թավադյանը մեղադրվում է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության համար: Թավադյանի ու Մկրտչյանի վերաբերյալ գործը առնչվում է Մարտի 1-ի գործին:  Մանրամասները՝ armtimes.com-ում
14:21 - 04 մայիսի, 2020
Ա. Թավադյանի և Վ․ Մկրտչյանի գործի նյութերն ուղարկվել են Կարեն Ֆարխոյանին, որի վարույթում Թավադյանի վերաբերյալ մեկ այլ գործ է քննվում |hetq.am|

Ա. Թավադյանի և Վ․ Մկրտչյանի գործի նյութերն ուղարկվել են Կարեն Ֆարխոյանին, որի վարույթում Թավադյանի վերաբերյալ մեկ այլ գործ է քննվում |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր տեղի է ունեցել «5-րդ Ալիքի» սեփականատար Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործով առաջին դատական նիստը, որը վերաբերում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելուն։ Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Թավադյանը դատական նիստին չի ներկայացել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Այսօր, այնուամենայիվ, մեկ կարևոր հարց է քննարկվել։ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատավոր Արթուր Մկրտչյանը որոշել է բավարարել դատախազի միջնորդությունն ու Թավադյանի և Մկրտչյանի վերաբերյալ գործի նյութերն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Վերջինիս վարույթում քննվում է Արմեն Թավադյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ, երկրորդ գործը Ֆարխոյանին ուղարկելու նպատակը Թավադյանի վերաբերյալ երկու գործերը մեկ վարույթում միացնելն է։ Հարցին՝ արդյոք քրեական դատավարության օրենսգիրքը տալի՞ս է քրեական գործերը քննության այս փուլում միացնելու իրավական հնարավորութուն, Հովհաննես Խուդոյանը նշեց, որ այդպիսի իրավական ընթացակարգ չկա, բայց դա իրենց խնդիրը չէ, Թավադյանի հետ քննարկելուց հետո իրենք որոշել են առարկություն չներկայացնել։ «Իրավական հիմքերի բացակայությունը մեզ ավելի ձեռնտու է, քան դատավոր Մկրտչյանի նախագահությունը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։ Նշենք, որ դատավոր Արթուր Մկրտչյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է: Մկրտչյանի վարույթում քննվող գործով, ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության՝ «Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում նաև նշված գործից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ․ ամռանը նշված նպատակով Վարուժան Մկրտչյանի և Ռ․  Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել են կազմակերպված խումբ»։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:34 - 15 ապրիլի, 2020
Թավադյանի գործով դատախազը բացարկ չի հայտնի. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը |news.am|

Թավադյանի գործով դատախազը բացարկ չի հայտնի. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը |news.am|

news.am: Վերաքննիչ քրեական դատարանը, Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանի՝ դատախազին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Թավադյանի գործով նախաքննությունն ավարտվել է, դեռեւս մեղադրական եզրակացությունը չի կազմվել։ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
16:59 - 09 մարտի, 2020
«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործով նախաքննությունն ավարտվել է

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործով նախաքննությունն ավարտվել է

Սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողին կաշառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանը  «Մարտի 1»-ի քրեական գործով, ինչպես նաև այդ գործից Ռ․Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով արդարադատության իրականացմանը, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019 թվականի ամռանը Վարուժան Մկրտչյանի և Ռ․Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ։ Կազմակերպված խմբի առջև դրված վերը նշված նպատակներին հասնելու համար Արմեն Թավադյանի, Վարուժան Մկրտչյանի և խմբի այլ անդամների միջև նախապես ծրագրվել, փոխադարձ համաձայնեցվել է խմբի յուրաքանչյուր անդամի դերաբաշխումը: Դրանից  հետո կազմակերպված խմբի անդամ Վարուժան Մկրտչյանը, խմբի մյուս անդամների, այդ թվում` Արմեն Թավադյանի համաձայնությամբ և գիտությամբ, 2019 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքում գործող իր աշխատասենյակ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, վերջինիս առաջարկել 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ նշված քրեական գործով տուժողի կարգավիճակից ու տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռոբերտ Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու դիմաց: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործից նշված անձանց վերաբերյալ անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին և քրեական գործի նյութերը տրամադրել նրանց` ծանոթանալու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:44 - 28 փետրվարի, 2020
Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է |pastinfo.am|

Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է |pastinfo.am|

pastinfo.am: «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է։ Այս մասին ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։  Փետրվարի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը, թեեւ փաստաբանը ներկայացրել էր նրա նկատմամբ երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն։ Փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, իսկ փետրվարի 21-ին հայտնի է դարձել, որ Դատախազությունը մերժել է Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Թավադյանի համար երաշխավորել են ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։
17:45 - 26 փետրվարի, 2020
«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է |armtimes.com|

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: Դատախազությունը մերժել է «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ միջնորդությունը մերժվել է այն պատճառով, որ քննության ներկա փուլում որևէ այլ խափանման միջոց, այդ թվում նաև՝ անձնական երաշխավորությունը, ի զորու չէ կանխելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը եւ չեզոքացնելու Թավադյանի նկատմամբ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշմամբ արձանագրված հիմքերը. «Հետևաբար՝ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու հիմքերը և անհրաժեշտությունը բացակայում են»,- նշեց Խաչատրյանը: Թավադյանի համար երաշխավորել էին Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիյանը, «5-րդ» ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը եւ ուրիշներ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:35 - 21 փետրվարի, 2020