Արամ Վարդևանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1989թ. նոյեմբերի 1-ին։

2009թ. ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` քրեական իրավունք եւ քրեական դատավարություն մասնագիտացումով, 2011թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան` քրեական իրավունք մասնագիտացումով:

2013թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (LL.M.) իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան, 2014թ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, 2014թ.՝ ՀՀ  փաստաբանների դպրոցը:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:

2011-2012թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ: 2012թ. մարտ-դեկտեմբեր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար մասնագետ: 2012-2014թթ.՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ, ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ: 2013-2019թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, 2014 թվականից՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի եւ քրեական դատավարության իրավունքի ամբիոնի եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի, 2015-2016թթ.՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս:

2014-2016թթ. եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական: 2016-2017թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական: 2017- 2018թթ.՝ ՀՀ վարչապետի ավագ օգնական: 2018-2021թթ. եղել է «Ջեյ-Փի» (Justice & Protection) փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան:

2014 թվականից ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական է:

ՀՀ դատական օրենսգրքի նախագծի եւ ՀՀ սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծի մշակման համակարգող խմբի անդամ է, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի մշակման Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ:

Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2018թ.):

 

«Դիմադրություն» շարժումը Ազգային ժողովից երթով կշարժվի ԵՄ գրասենյակ

«Դիմադրություն» շարժումը Ազգային ժողովից երթով կշարժվի ԵՄ գրասենյակ

 «Դիմադրություն» շարժման մասնակիցները ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի մոտ: Շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ակցիայից հետո մասնակիցները շարժվելու են Եվրամիության գրասենյակ: «Հուլիսի 5-ի համար ևս որոշակի գործողություն է մշակված»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա հավաքը ևս պահանջված էր գաղափարակիցների շրջանում: Արամ Վարդևանյանի խոսքով՝ վերջին օրերին դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունները` մասնավորապես Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում Ջհանգիրյանի թողած ժառանգության վերացում, իսկ  ԵՄ-ն այդտեղ խնդիր չի տեսնում: «Մենք մինչև հիմա ռազմագերիներ ունենք Ադրբեջանում, ԵՄ-ն չունի՞ այդտեղ անելիքներ: Ես չեմ տեսել, որ ԵՄ-ն ասի Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ: Ցանկացած գործողություն, խոսք, որը հնչեցվում է հանրայնորեն, ոչ միայն արձանագրվում է Երևանում, այլև Բրյուսելում»,-ասաց Վարդևանյանը: Անդրադառնալով խմբակցության  ներսում մանդատներ վայր դնելու հարցին՝ Վարդևանյանն ասաց, որ  մանդատը պետք է ծառայեցվի կորևորագույն օրակարգերին` օրինակ վարչապետի ընտրությանը: «Մենք խնդիր չունենք մանդատ վայր դնելու, եթե իմանանք, որ դրանով ինչ որ հավելյալ արժեք կստեղծվի»,-ասաց նա: Նշենք, որ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը շարժումը երթ է  նախատեսում  ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների։ Հուլիսի 8-ին` ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։
11:18 - 04 հուլիսի, 2022
«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները Արցախում հանդիպել են խմբակցությունների, Արցախի պաշտոնաթող նախագահների հետ

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները Արցախում հանդիպել են խմբակցությունների, Արցախի պաշտոնաթող նախագահների հետ

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ: Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդեւանյանը, Արթուր Սարգսյանը եւ Գեղամ Մանուկյանը Արցախի ԱԺ պատգամավորների հետ այցելել են Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղեկավարների հետ: Առանձին հանդիպում է կայացել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի վարչական ղեկավարության, աշխատակազմի, կրթական ու մշակութային հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:Հանդիպումների ընթացքում «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է շարժման ընթացքը, մարտահրավերներն ու առաջիկա անելիքները:Ընդգծվել է, որ «Դիմադրություն» շարժման՝ առավել համահայկական ու ընդգրկուն դարձնելու համատեքստում առանցքային տեղ ունի Արցախի Հանրապետությունը։Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ հակառակ Հայաստանի օրվա իշխանությունների՝ Արցախի Հանրապետության հետ ողջամիտ ու պատշաճ փոխգործակցության բացակայությանը, պետք է իրականացվեն համատեղ ծրագրեր եւ փոխայցելություններ։Վերահաստատվել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ-ի կողմից միաձայն ընդունված հայտարարությունը, որում ամրագրվել են Արցախի ապագայի շուրջ առանցքային սկզբունքներն ու կարմիր գծերը:
14:47 - 23 հունիսի, 2022
Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում հարուցվի․ Արամ Վարդևանյան

Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում հարուցվի․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Իրավական տեսանկյունից կան մի քանի անհերքելի ելակետեր ԲԴԽ-Ջհանգիրյան ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ունենալով մի շարք սուբյեկտիվ դիտարկումներ, սահմանափակվենք օբյեկտիվով. 1) Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, 2) Գագիկ Ջհանգիրյանը չի կարող մասնակցել Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությանը, այդ թվում որոշում ընդունելու մասով: Հաշվի առնելով առաջին հանգամանքը, Ջհանգիրյանի լիազորությունները անխուսափելիորեն պետք է կասեցվեն և դա տարածվելու է բոլոր վարույթների վրա: 3) Դատական համակարգի հատկապես ԲԴԽ հեղինակությանը ու 2021 ընտրությունների լեգիտիմությանը հասցվել է անդառնալի վնաս»:
20:06 - 21 հունիսի, 2022
Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը. Արամ Վարդևանյան |news.am|

Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը. Արամ Վարդևանյան |news.am|

news.am: Մենք ներկայացրել ենք պետական իրավական ոլորտի մեր տեսլականը, որից բխելու են դետալավորված գործողություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Եթե դատական համակարգը, իրավապահ համակարգը չլինեն անկախ, անվախ ու արդար, որևէ բարեփոխում հնարավոր չէ։ Ներկայացնեմ 9 կետից բաղկացած սկզբունք, որոնք ցույց են տալիս, թե ինչ չպետք է լինի այս ոլորտում. 1. Չի կարելի ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել։ 2. Անչափահասին, ապագա զինվորին ծեծող և զինվորներ ծնող հայ մայրերին ծեծող ոստիկաններին չի կարելի դուրս չշպռտել ոստիկանությունից, իսկ իրական ոստիկաններին արժանապատիվ կյանք չապահովել։ 3. Չի կարելի դատավորին պատժիչ բութ գործիքի վերածել։ 4. Միայն կալանավորող, կալանքը ֆետիշացնող դատավորներ չի կարելի կարգել, իսկ եղած նմաններին դուրս չշպռտել համակարգից։ 5. Չի կարելի դատավորի միջոցով վարկերի բեռի տակ հայտնված բազմազավակ ընտանիքի միակ բնակարանը բռնագանձել, իսկ դղյակներից միայն խոսել ու վախենալ։ 6. Չի կարելի քննիչներին ստիպել, իրենց խղճի դեմ գնալով, ապօրինի գործեր կարել, իսկ դատախազներից պահանջել դա հաստատել։ 7. Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը։ 8. Չի կարելի, որ արդարություն ապահովող դատավորի աշխատավարձը լինի ավելի ցածր, քան ոչինչ չանող ՔՊ-ական նախարարինը՝ իր պարգևավճարներով։ 9. Չի կարելի, որ պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն առանց բարձրագույն կրթության, առանց կենսագրության, առանց պրոֆեսիոնալիզմի, պարզապես իշխանության ու կոնկրետ շահերի ծառայող մարդիկ։ Այս չի կարելի-ները չեն լինելու, որովհետև մինչև վերջ ենք պայքարելու»,- ասաց նա։ Նշենք, որ ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին։ Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
21:45 - 18 հունիսի, 2022
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպել են Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառ ՄաքԴոնալդի հետ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։  Զրույցի ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաեւ դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը:  Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից գործադրված բռնությունների և վայրագությունների վրա, առանձին մատնանշվել են այն բոլոր իրավախախտումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են դատական համակարգում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, օրենսդրական բազմաթիվ փոփոխություններով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու՝ իշխանության քայլերին:  Առանձին ուշադրություն է հրավիրվել կալանավորման ինստիտուտի նման ծավալի և երկակի ստանդարտների կիրառմանը։
22:31 - 09 հունիսի, 2022
Թող ոստիկանները այդ միջազգային քննարկմանը ներկայացնեն քաղաքացիներին ծեծելու նոր մարտավարությունը. Վարդեւանյան |news.am|

Թող ոստիկանները այդ միջազգային քննարկմանը ներկայացնեն քաղաքացիներին ծեծելու նոր մարտավարությունը. Վարդեւանյան |news.am|

news.am: Արդյոք դատական իշխանությանը վերաբերող այս քննարկման ժամանակ հատուկ ձեւով նշվելու է, որ Հայաստանը քայլ անելով դեպի ժողովրդավարություն, դեպի դատական իշխանության իրական անկախության երաշխիքների ձեւավորում, այն բացառիկ երկրներից է, որ մեկ տարի խլեց գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, որի իմաստն այն է, որ դատարանների նախագահներն իրենք չորոշեն՝ ով գործը քննի, եւ որոշեցին, որ ձեռքով պետք է մակարգվեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ այս պահին «Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկել է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը, որին սակայն չեն մասնակցում ընդդիմադիր պատգամավորները: Այն փակ է նաեւ լրագրողների համար: «Հետաքրքիր է, այս քննարկման ժամանակ խոսվելո՞ւ է, որ ի վերջո, այսքան ճնշման արդյունքում երբ այդ համակարգը նորից սկսեց գոծել, հենց վերջերս գործերից մեկով էլեկտրոնային մակագրման արդյունքը դուր չեկավ իշխանություններին եւ նրանք նորից իրականացրեցին ձեռքով մակագրում: Արդյոք խոսվելու է այն մասին, որ ՀՀ-ում դատական համակարգի անկախությունը դարձել է երազելի երեւույթ, որ, օրինակ, արդեն բոլորի համար պարզ լինի, թե այս կամ այն դատավորն ինչպես է կալանավորումը բավարարելու: Այսինքն խոսվելու է ոչ թե կալանավորումը քննարկելու, այլ բավարարելու մասին: Դրա վառ ապացույցն է այն, որ արդեն Հայաստանում նորից ոստիկանների ցուցմունքներով մարդկանց կալանավորում են: Ոստիկանների ցուցմունքը բավարար չէ մարդ կալանավորելու համար: Հիմա նորից ունենք այդ պրակտիկան: Այսօր կան տասնյակ մարդիկ կալանավորված՝ սկսած Իգոր Խաչտուրովից, որոնք պարզապես ոստիկանների գրած ցուցմունքների հիման վրա են կալանավորվել»,-ասաց նա: Վարդեւանյանը զարմանք հայտնեց, որ այս քննարկումը փակ է անցկացվում, այդ թվում ընդդիմադիր պատգամավորներից: Նա հեգնանքով շարունակեց, որ գոնե ոստիկաններին թույլ տային մասնակցել այդ խորհրդաժողովին. «Մի քանի ոստիկան գուցե որոշեին ներկայացնել ոստիկանների կողմից քաղաքացիներին ծեծելու  նոր մարտավարությունը: Դա ժողովրդավարական մարտավարություն է, որը Հայաստանում իրացվում է եւ կարող է արտահանվել»: Նշենք, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրում այս պահին ընթանում է«Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը:
12:14 - 08 հունիսի, 2022
ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է օգտագործում, իսկ դեսպանատունը լուռ է. Վարդեւանյան |news.am|

ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է օգտագործում, իսկ դեսպանատունը լուռ է. Վարդեւանյան |news.am|

news.am: Հունիսի 3-ին հենց այս հատվածում՝՝ ԵՄ գրասենյակի անմիջական հարևանությամբ, ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Ես կարծում եմ՝ սա նաև այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից մեկն է: Զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում: Չի խոսում տասնյակ հարյուրավոր վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին, չի խոսում, որ խաղաղ հավաքի նկատմամբ նռնակ է օգտագործվել»,-ասաց նա: Այնուհետև Վարդևանյանն ընթերրցեց ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») հայտարարության տեքստը, որը փոխանցվեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Հայտարարությունում ասվում է. «Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են. Սույն թվականի հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ, այն է «Սվիրել» լուսաձայնային նռնակներ: Չնայած այն բանին, որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, և այդ պարագայում ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ ընդհակառակը, պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը: Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառում իրականացվել է առանց նախնական զգուշացման: Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման արդյունքում խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանում, որոնց թվում նաև կանանց ու տարեցների մոտ առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ընդ որում, վնասվածք ստացածների միայն մի հատվածն է դիմել բժշկական օգնության: Զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը հիմք է տվել իշխանական ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, թե բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների քանակը շատ ավելին է, քան ցուցարարների շրջանում: Հարկ է նշել, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում: Իսկ որոշ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև եղել են ժամկետանց: Հաջորդ խնդիրը, որ ներկայացվում է դեսպանին, խաղաղ հավաքի ընթացքում ոստիկանության մի շարք ծառայողների կողմից ոստիկանության մասին և ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ ոստիկանության ծառայողների նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանները չկրելու փաստն է: Օրենքի նման պահանջը նպատակ է հետապնդում, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Ավելին՝ ԵՄ դեսպանատան համար մշտապես կարևորվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում ուղղակի առկա է նման պահանջ: Նաև անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս խնդիրը նույնիսկ արձանագրվել է գործող ՄԻՊ-ի կողմից: Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն քաղաքացիների նկատմամբ, այլ նաև լրատվամիջոցների նկատմամբ, խոչընոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը: Այսպես, սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի ձողը, երբ լրագրողը ընկած է եղել գետնին, և այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին: Արդյունքում օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ գույքը վնասվել է: Ոստիկանները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք այդ պահին փորձել են նկարահանել լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին: Ընդ որում, պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց զգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին արդեն վտանգ է ստեղծել նշված տարածքում աշխատող լրագրողների առողջության և մասնագիտական գործունեություն ծավալելու համար: Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա: Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտկցելով, որ հավաքի մսնակիցների մեծ մասը 44-օրյա պտերազմի մասնակիցներ են: Իսկ հետպատերազմական շրջանում այդ միջոցների ձայնն անգամ բվական է հավաքի մասնակիցներին սադրելու համար»: Արամ Վարդևնայնանը հույս հայտնեց, որ ԵՄ դեսպանի կողմից այս հայտարարությանը կլինի պատշաճ արձագանք: «Երբ ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը խախտում է մարդու իրվունքների կոնվենցիայի բոլոր կետերը, և ԵՄ դեսպանատունը լուռ է մնում, ես սա չեմ հասկանում: Սա ամենաանընդունելի երկակի ստանդարտն է: Նույն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածքում, իսկ հիմա լուռ է և այդ լռությամբ խրխուսում է ոստիկանական վայրագությունները»,- ասաց Վարդևանյանը:
13:01 - 07 հունիսի, 2022
Տարեց տղամարդկանց ծեծելու համար մեղադրվող երիտասարդները կմնան կալանքի տակ

 |factor.am|

Տարեց տղամարդկանց ծեծելու համար մեղադրվող երիտասարդները կմնան կալանքի տակ |factor.am|

factor.am: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանն այսօր քննեց Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում ընդդիմադիրների կազմակերպած ավտոերթի օրը տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված հինգ երիտասարդների՝ Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գևորգ Մուրադյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը։ Փաստաբաններն այս գործով անցնող կալանավորվածներից յուրաքանչյուրին ներկայացրեցին առանձին-առանձին՝ միջնորդելով կալանքը փոխել երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ։ Երիտասարդներին անձնական երաշխավորություն ներկայացրեցին նաև ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արամ Վարդևանյանը։ Ըստ պատգամավորների՝ երիտասարդները պատերազմի մասնակիցներ են, ոմանք նաև վիրավորում են ստացել, նրանցից մի քանիսը պարգևատրվել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից։ 3 տուժողների շահերը պաշտպանում էր Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Կարեն Բարսեղյանը։ Նա տուժողների անունից հայտարարեց, որ նրանք բողոք, պահանջ չունեն։ Տուժողներից մեկը ներկայացել էր դատարան, սակայն չմասնակցեց դատական նիստին։ Դատարանը որոշումը հրապարակեց քիչ առաջ՝ անփոփոխ թողնելով նրանց խափանման միջոցը։
21:37 - 02 հունիսի, 2022
«Միանում ենք զոհված ծինծառայողների ծնողներին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են |news.am|

«Միանում ենք զոհված ծինծառայողների ծնողներին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բարձրագույն դատական խորհրդի շենք, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատներին, որոնք ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։ «Երեկ դատարանում ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ «արա»-ով են խոսել։ Ինչ վարքագիծ որ չէինք պատկերացնի, դա էլ է տեղի ունեցել։ Միանում ենք իրենց», - ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։ Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները դիմում են ԲԴԽ-ին՝ պահանջելով հաշվի առնել Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի կարևորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թույլատրելով ծնողներին և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը: «Ինչու մեզ չեն ճանաչել տուժող, այս պահի դրությամբ 27 մարդ է ճանաչվել տուժող։ Դատավարությունն ընթանում է, բայց մենք նոր փորձում ենք հասնել նրան, որ մեզ տուժող ճանաչեն։ Է՞լ ինչ պետք է լիներ, որ մեզ տուժող ճանաչեին» , - լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Մենուա Հարությունյանի մայրը՝ «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։ Նա ասաց, թե դատավարությունը չի կարող օրենքի ուժի սահմաններում տեղի ունենալ և իրենք՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատները անվստահություն են հայտնում։
12:02 - 26 մայիսի, 2022
Ընդդիմադիրները բացել են ԱԳՆ շենքի մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

Ընդդիմադիրները բացել են ԱԳՆ շենքի մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

armenpress.am: «Դիմադրության» շարժման անդամները բացել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ: Այս պահին որևէ ակցիա նախատեսված չէ: Այն ընթացքում, երբ շենքը ցուցարարների կողմից շրջափակված էր, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, որոնց թվում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Իշխան Սաղաթելյանը, մտան նախարարության շենք: Պատգամավորները ոստիկանների հետ քննարկումների ժամանակ նշում էին, որ որպես ԱԺ պատգամավորներ իրավունք ունեն և ցանկանում են մտնել ԱԳՆ շենք, փոխանցել շենքի դիմաց հավաքված քաղաքացիների ուղերձը: Քննարկումներից հետո ոստիկանությունը պատգամավորներին թույլ տվեց շենք մտնել: ԱԳՆ-ի շենքից դուրս գալուց հետո հավաքվածներին դիմեց Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով բացել շենքի բոլոր մուտքերը, ինչից հետո իրենք կներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել շենքի ներսում, որից հետո երթով կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ: Սաղաթելյանը նաև հավելեց, որ երեկոյան ևս կարևոր գործ ունեն անելու:   Դիմելով հավաքվածներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը հայտարարեց, որ իրենք կարողացել են անել այն, ինչ քչերը կպատկերացնեին. Վարդևանյանի խոսքով՝ կարողացել են ապահովել ԱԳՆ աշխատակիցների գործադուլի իրավունքը: Նա նշեց, որ ԱԳՆ շենքի ներսում շատ քիչ մարդկանց են տեսել:   Գլխավոր նկարը՝ ՀՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։
12:40 - 24 մայիսի, 2022
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորները մտան Marriott Armenia Hotel հյուրանոց, որտեղ, ինչպես հայտնել ենք, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Freedom House միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Նշենք, որ համաժողովին զուգահեռ՝ Հանրապետության հրապարակում՝ հյուրանոցի դիմաց, ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ: Նրանք վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ» և այլն: Այդ վանկարկումների ներքո էլ Նիկոլ Փաշինյանը մտավ հյուրանոց: Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել համաժողովի անցկացման դահլիճ: Տեղում էր նաև ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը: Պատգամավորները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդևանյանը և այլք, միջանցքում էին՝ այդ դահլիճի դռան մոտ: Նրանք անգլերենով վանկարկում էին «Նիկոլ, դավաճան», որ, իրենց խոսքով, համաժողովի ներկաների մի մասի համար էլ հասկանալի լինի իրենց բողոքը: Աննա Գրիգորյանը հայտնեց, որ «Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարությունից. ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել մի քննարկման, որտեղ Freedom house է»: Պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը զրուցել էր ՊՊԾ գնդի պետի հետ, ասաց, որ հրավիրվածների ցուցակում միայն իշխանությունը ներկայացնող պատգամավորներն են: Նրանք դուրս եկան հյուրանոցից և այնտեղ հավաքված քաղաքացիներին ներկայացրին, թե ինչ է կատարվել շենքի ներսում:
13:12 - 20 մայիսի, 2022
Առաջարկում եմ քննարկել ՀՀ-ում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը. Վարդևանյան |tert.am|

Առաջարկում եմ քննարկել ՀՀ-ում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը. Վարդևանյան |tert.am|

tert.am: 30 տարիների ընթացքում դատարաններն, արդարադատության ոլորտն ունեցել են դրական կողմեր, բայց ասել, որ կայացել են, ազնիվ չի լինի։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Մենք ունենք դատավորներ, ունենք դատարաններ, բայց չունենք արդարադատություն»,- նշեց նա։ Վարդևանյանի խոսքով, առհասարակ արդարադատության մեջ, աշխարհի փորձն էլ դա ցույց է տալիս, որ ժողովուրդը պետք է մասնակից լինի պրոցեսին։ «Գոյություն ունի երդվյալ ատենակալների ինստիտուտ, որտեղ մեր պես մարդիկ ուղղակի մասնակցում են դատական պրոցեսին և որոշում են անձի մեղավոր ու անմեղ լինելը։ Ես առաջարկում եմ, եթե համաձայն եք, միացեք այս գաղափարին, քննարկենք Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, հատկապես 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու հարցում։ Ժողովուրդը պետք է մասնակից լինի»,- ասաց Վարդևանյանը։
19:11 - 15 մայիսի, 2022
«Դիմադրություն» շարժումը երթով հասավ դատախազության շենքի մոտ 
 |news.am|

«Դիմադրություն» շարժումը երթով հասավ դատախազության շենքի մոտ |news.am|

news.am: Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Դիմադրության շարժման» երթը, որը ուղղություն վերցրեց դեպի դատախազության շենք: Երթից առաջ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները դիմել էին դատախազություն, որպեսզի ստանան տուժողի  դատավարական կարգավիճակ, ինչպես նաև պահանջել էին, որ Նիկոլ Փաշինյանին ներգրավվեն որպես մեղադրյալ։ «Առաջին պահանջը բավարարվել է մի քանի օր առաջ, չնայած այս մարդիկ դա պահանջում էին նոյեմբերի 9-ից սկսած։ Հիմա ծնողները հավաքվում են գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելու, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի»,-ասաց Վարդևանյանը՝ առաջարկելով երթով շարժվել դեպի դատախազություն կանգնելու ծնողների կողքը, միանալու պահանջին, քանի որ նրանց պահանջն արդար է։ Մասնակիցները անցան Սայաթ-Նովա-Աբովյան-Վազգեն Սարգսյան փողոցներով եւ հասան դատախազության մոտ:
18:12 - 12 մայիսի, 2022
Իշխանությունները որոշել էին որպես սադրիչ ներգրավել տարեց մարդկանց. Արամ Վարդևանյան

Իշխանությունները որոշել էին որպես սադրիչ ներգրավել տարեց մարդկանց. Արամ Վարդևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ընկերներ, Խոսվում է Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին: Փորձեմ դրա իրավական և բարոյական կողմին անդրադարձ կատարեմ. Օրվա իշխանությունները որոշել էին որպես հենց սադրիչ ներգրավել մի քանի տարեց մարդկանց, մեր ծնողի կամ պապիկների հասակի մարդկանց: Իրավիճակը ճիշտ հասկանալու համար մի քանի առանցքային փաստական տվյալ եմ նշում. Ավագ սերնդի մեր հայրենակիցները հրապարակ էին եկել հավկիթներով: Դրանցով հարվածել են տղաների մեքենային ու ամենատգեղ, անբացատրելի հայհոյանքներ էին տվել:Հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքին, միայն այս չորս հայրենակիցը նման վարքագծի նախապես կազմակերպված դիտավորությամբ ու վարքագծով էին: Տղաները, երբ մոտեցել են, այդ անբացատրելի հայհոյանքներով վարքագիծն ավելի ինտենսիվ է դարձել: Քրեական իրավունքում գործողության պրովոկացիա հասկացություն կա, սա հենց այդ դեպքն է: Հարց է չէ առաջանում ինչը պետք է դրդեր ավագ սերնդի մեր անկախ քաղաքական հայացքներից սիրելի հայրենակիցներին պատերազմի մասնակից, բարձրագույն կրթությամբ, հայրենասեր տղերքի, ովքեր շատ ակտիվ են Դիմադրության շարժման մեջ, նման հայհոյանքներ տալ, նախապես պատրաստված հավկիթներով հարվածելով` բացառապես սադրանքը, քրեական գործերի հարուցման հիմքեր ստեղծելն ու առհասարակ նորից սևերի ու սպիտակների բաժանումը:Միանշանակ է նաև, որ բռնությունը երբեք ընդունելի չէ, անընդունելի է, անկախ նրանից դիմացինդ Հայ տարեց թե երիտասարդ է, կամ այլ հատկանիշներ: Օրինակ, երբ ՊՊԾ աշխատողները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ԱԺ-ում երիտասարդ կին պատգամավորի մարմնական վնասվածք էին հասցնում, ինքը խրախուսեց այդ վարքագիծը, ինքը խրախուսեց հղի կնոջ վրաերթի ու դեպքի վայրը լքելու վարքագիծը: Չի կարող լինել նման պառակտող քաղաքականություն: Չեմ կարող չնշել, որ ոստիկանության բավարար ուժերի առկայության դեպքում մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն այդպիսի վարքագծի դեպքում (միայն հավկիթ բերելը բավարար է) բերման էին ենթարկվելու, իսկ հայհոյանքների դեպքում իրենց նկատմամբ ուժ էլ կկիրառվեր, այսինքն այս ցավալի դեպքը չէր լինի, բայց ոստիկանական ուժերը Երևանում են..: Հիշենք քանի դեպք է եղել իշխանական թիմի խուլիգանական վարքագծի, որոնց համար նույնիսկ բերման չեն ենթարկվել: Երկակի ստանդարտներ չեն լինելու: Մենք ունենալու ենք ազգային համերաշխություն և վերջ»:   Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի
11:33 - 10 մայիսի, 2022
Վերջ ենք տալու սևերի ու սպիտակների բաժանմանը,  լինելու ենք միասնական, կերտելու ենք իրական ժողովրդավարությունը․ Արամ Վարդևանյան

Վերջ ենք տալու սևերի ու սպիտակների բաժանմանը, լինելու ենք միասնական, կերտելու ենք իրական ժողովրդավարությունը․ Արամ Վարդևանյան

Այսօրվա հանրահավաքը խաղաղության համար է․ մենք նոր պատերազմ չենք ուզում, մենք նոր զոհեր չենք ուզում, մենք դուրս ենք եկել պայքարի հանուն խաղաղության, բայց իրական խաղաղության։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։  «Նիկոլ Փաշինյանը խոստանում է, իբր, խաղաղություն, բայց բերում է միայն պատերազմ ու մահեր ու ամեն օր էդ իրականության մեջ ապրեցնում է մեզանից յուրաքանչյուրին։ Մենք էլ ասում ենք՝ մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որ լինի իրական խաղաղություն»,-ասաց նա: Վարդևանյանի խոսքով՝ վերջ են տալու պառակտմանը, վերջ են տալու սևերի ու սպիտակների բաժանմանը։ «Մենք լինելու ենք միասնական, հզոր ու ուժեղ և կերտելու ենք իրական ժողովրդավարությունը, իրական արժեքները, հայ մարդու արժեքները։ «Բնական է, բոլոս էլ հասկանում ենք․ 30 տարվա մեջ եղել են մեծ, փոքր, միջին սխալներ, տո է՛լ լկտի չինովնիկներ են եղել, է՛լ վատ դատավորներ են եղել, որոնց մեծ մասը մինչև հիմա կա։ Բայց մի բանը հստակ ա․ էդ վատ բարքերը, վատ երևույթները, որոնք եղել են նախկինում, ու որոնք կան հիմա։ Որ, օրինակ, կարելի է մեկ անձից միլիարդավոր գնումներ անել, որ կարելի է պետական բյուջեի միջոցները ավտոների վրա վատնել։  Էդ ամենը չի՛ լինելու, դրան վերադաձ չի՛ լինելու»։
17:28 - 01 մայիսի, 2022