Արաբական Միացյալ Էմիրություններ - ԱՄԷ

ԱՄԷ, պաշտոնապես Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ն գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հարավարևելյան մասում։ ԱՄԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։ ԱՄԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։

Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում ՀՀ տնտեսության մեջ. ԱԺ փոխխոսնակը՝ Ալի Ալ-Նուայիմիին

Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում ՀՀ տնտեսության մեջ. ԱԺ փոխխոսնակը՝ Ալի Ալ-Նուայիմիին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առևտրատնտեսական համագործակցության կարևորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աննախադեպ աճը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, և այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ: «Հայ-էմիրաթական փոխգործակցության խոստումնալից ուղղություններ կարող են լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության, կրթության և գիտության, տուրիզմի ոլորտները, ինչպես նաև լոգիստիկ և փոխշահավետ ներդրումային նախագծերում համագործակցության հնարավորությունները»,- կարևորել է Հակոբ Արշակյանը: Ալի Ալ-Նուայիմին իր հերթին նշել է, որ հունվարին Հայաստան կատարած այցից հետո ԱՄԷ-ն հետաքրքրություն է հայտնել Ակադեմիական և Ինժեներական քաղաքների շրջանակներում համագործակցության ընդլայնման և փոխայցերի հնարավորության վերաբերյալ: ՀՀ և ԱՄԷ պատվիրակներն արձանագրել են՝ կգործադրեն հավելյալ ջանքեր, որ հայ-էմիրաթական համագործակցության հաջողության պատմությունները միայն ավելանան: Հայաստանյան պատվիրակությունն իր աջակցությունն է հայտնել ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի հայ-էմիրաթական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը:  
14:52 - 27 մարտի, 2024
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահի հետ
 |armenpress.am|

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։ Պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացումը` հաշվի առնելով ՌԴ նախագահի դեկտեմբերի 6-ի այցի արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։ Վլադիմիր Պուտինը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանը քննարկել են նաև Գազայի հատվածին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու քայլերը։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում շարունակվող ռազմական առճակատման ֆոնին քննարկվել են Գազայի հատվածին հավելյալ հումանիտար օգնություն տրամադրելու քայլերը։ Ռուսաստանը և ԱՄԷ-ն կիսում են սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ շուտափույթ զինադադարի և քաղաքական բանակցությունների վերսկսման։ Հաստատվել է միջազգայնորեն հայտնի իրավական հիմքերի վրա պաղեստինյան հիմնախնդրի երկարաժամկետ և արդարացի լուծման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրույցելիս՝ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանին՝ գերեվարված անձանց փոխանակման հարցում միջնորդական օգնության համար։
22:25 - 05 փետրվարի, 2024
Հայաստանն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են խորացնել գործակցությունը արևային էներգետիկայի արտադրության ոլորտում

Հայաստանն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են խորացնել գործակցությունը արևային էներգետիկայի արտադրության ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլայի և Մասդար ընկերության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի համակարգող Մուհամմեդ Ալ Շեհիի հետ պայմանավորվել է խորացնել հետագա գործակցությունը՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում։ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023-ին հասել է 2.8 մլրդ դոլարի, ինչը Էմիրությունները դարձնում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը: Մինչև 2023-ի սեպտեմբերի վերջը ԱՄԷ-ից ներդրումների հոսքը կազմել է շուրջ 135 235.1 մլն դրամ, որից ուղղակի համախառն հոսքերը՝105 192.0 մլն դրամ։ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև գործարար և միջպետական գործակցությունը շարունակում է ընդլայնվել։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:  
22:01 - 24 հունվարի, 2024
Ալեն Սիմոնյանն Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդգծել՝ ՀՀ-ն որդեգրել է խաղաղության օրակարգ

Ալեն Սիմոնյանն Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդգծել՝ ՀՀ-ն որդեգրել է խաղաղության օրակարգ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի վստահելի եւ կարեւոր գործընկերներից է, եւ մեր երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, բարեկամական հարաբերությունների եւ դինամիկ փոխգործակցության արդյունքներն ակնհայտ են: 2023 թվականի արդյունքներով Էմիրությունները Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: 2023 թվականին առեւտրի ծավալն անցել է 2 միլիարդ ԱՄՆ դոլարը: Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ եւ վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այդ գործընթացի խթանմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը համագործակցության մասին համաձայնագիր կնքելու միջոցով: Անդրադառնալով Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու հայկական կողմի գործադրած ջանքերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ համապարփակ տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
17:49 - 16 հունվարի, 2024
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորած պատվիրակությանը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորած պատվիրակությանը

Հունվարի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորությամբ: ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական հարաբերությունների ինտեսնիվ զարգացումը, որի շրջանակներում 2023թ.-ի առևտրաշրջանառությունը հասել է 2,8 մլրդ դոլարի` արձանագրելով 185 տոկոս աճ՝ 2022թ.-ի համեմատ: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակներում համագործակցության հնարավորությունները: Ա.Ռ Ալ-Նուայիմին աջակցություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը:  
17:34 - 16 հունվարի, 2024
Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են. Սարգիս Խանդանյան

Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են. Սարգիս Խանդանյան

Ուրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ այս համատեքստում շատ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցությունը: Կարծում եմ` երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Կա արդեն փոխգործակցության հուշագրի նախագիծ, որի ստորագրումը նոր մակարդակի կհասցնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ հունվարի 16-ին կայացած հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Գուրգեն Արսենյանը եւ Լենա Նազարյանը: Սարգիս Խանդանյանը կարեւոր ձեռքբերում է համարել առաջիկայում Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացումը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրին: Նշվել է, որ չնայած դժվարություններին` Հայաստանը հավատում է, որ տարածաշրջանում  ի վերջո խաղաղություն եւ կայունություն կհաստատվի, ու այդ նպատակով հայկական կողմը գործուն քայլեր է ձեռնարկում: Սարգիս Խանդանյանը խոսել է նաեւ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հարյուրամյակներով ապրող հայերի բռնի տեղահանման մասին: Հայ խորհրդարանականները ողջունել են հյուրերին, խոսել մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման անհրաժեշտության մասին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին ներկայացրել է ԱՄԷ-ի` որոշ երկրների հետ խնդիրներ ունենալու պարագայում հարաբերություններ կարգավորելու փորձը: Հյուրը համոզմունք է հայտնել, որ հարեւանների հետ փոխգործակցությունը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը: Կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նշել է, որ աջակցում են նախաձեռնության իրագործմանը:
15:34 - 16 հունվարի, 2024
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ուրույն տեղ ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ուրույն տեղ ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։ Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն: ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարական մակարդակով նիստին: Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանի այցը Սիրիայի, մասնավորապես Դամասկոս և Հալեպ քաղաքներ կայացավ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, և այցի ժամանակ նախարարը փոխանցեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար աջակցությունը: Ի թիվս այլ միջազգային պայմանագրերի, ստորագրվել է ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, որը շուտով՝ փետրվարի 1-ին ուժի մեջ կմտնի:  Բազմակողմ հարթակներում կայացել են նաև նախարար Միրզոյանի հանդիպումները Հորդանանի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների, Արաբական պետությունների լիգայի և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարների հետ: Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև: Տարվա ընթացքում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Օմանի և Թունիսի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով՝ փոխնախարար Վահան Կոստանյանի համանախագահությամբ:
12:33 - 13 հունվարի, 2024
Գազայի հարցով Բլինքենը կլինի ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում |azatutyun.am|

Գազայի հարցով Բլինքենը կլինի ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նախքան Իսրայել մեկնելը, այսօր նախ բանակցություններ կվարի Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում՝ ձգտելով կանխել Մերձավոր Արևելքի պատերազմի ընդլայնումը, հաղորդում է Reuters-ը։ Բլինքենը կիրակի օրը Հորդանանում և Քաթարում էր։ Նա նաև կայցելի Արևմտյան ափ և Եգիպտոս: «Սա տարածաշրջանի համար խորը լարվածության պահ է: Սա հակամարտություն է, որը կարող է հեշտությամբ մետաստազներ տալ՝ պատճառելով ավելի մեծ անապահովություն և տառապանք», - ասել է Բլինքենը՝ նշելով, որ կհորդորի Իսրայելի իշխանություններին՝ ավելին անելու՝ Գազայում քաղաքացիական զոհերը կանխելու, պաղեստինցի խաղաղ բնակիչների տուն վերադարձն ապահովելու համար։ Հորդանանի թագավոր Աբդուլլահը հորդորել է Բլինքենին՝ օգտագործել Իսրայելի վրա Վաշինգտոնի ազդեցությունը և անհապաղ հրադադար հաստատել՝ զգուշացնելով Իսրայելին շարունակվող ռազմական արշավի «աղետալի հետևանքների» մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել մարտերը։ «Պատերազմը չպետք է դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել բոլոր նպատակներին՝ «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) վերացում, մեր բոլոր պատանդների վերադարձ և երաշխավորում, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար»,- ասել է Իսրայելի վարչապետը։
09:43 - 08 հունվարի, 2024
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել ԱՄԷ առանց մուտքի վիզայի՝ առավելագույնը 90 օր ժամկետով

Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել ԱՄԷ առանց մուտքի վիզայի՝ առավելագույնը 90 օր ժամկետով

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնելու 2024թ. փետրվարի 1-ին։ Հետևաբար, սկսած 2024թ. փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի և վճարի։ ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից։ ՀՀ քաղաքացիներին թույլատրվելու է գտնվել Արաբական Միացյալ էմիրությունների տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։   Ծանոթագրություն. Անձնագրի վավերականությունը վերաբերվում է անձնագրի 2-րդ (հայերեն) և 3-րդ (անգլերեն) էջերում նշված վավերականության ժամկետին, այլ ոչ անձնագրի 4-րդ էջում նշվող՝ օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումին (կլոր կնիք), որը սկսած 2024թ. հունվարի 1-ից այևս չի կիրառվում և պարտադիր չէ (մանրամասները տե՛ս հետևյալ հղումով. www.mfa.am/hy/2024)։
22:02 - 05 հունվարի, 2024
Հակոբ Արշակյանն ԱՄԷ դեսպանի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև կապերի նոր էջ կբացվի

Հակոբ Արշակյանն ԱՄԷ դեսպանի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև կապերի նոր էջ կբացվի

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է ամուր և դինամիկ զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ջերմ կապերի վրա: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մի շարք ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ և առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը: Երկուստեք կարևորվել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը շեշտել է պատգամավորական բարեկամական խմբերի դերակատարումը՝ որպես փոխըմբռնման ու փոխվստահության յուրօրինակ կամուրջ, երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ավելի սերտ երկխոսության կայացման համար: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև կապերի նոր էջ կբացվի՝ հիմնված գործընկերության և մեծ հեռանկարների վրա: Երկկողմ քաղաքական երկխոսության խորացման ու համագործակցության կայուն առաջընթացի ապահովման համար Հակոբ Արշակյանը կարևորել է նաև փոխայցերը, որոնք խթանում են միջև հարաբերությունների շարունակական ամրապնդմանը և նպաստավոր հիմք ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ՝ ԱԺ փոխնախագահն առանձնացրել է զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, նորարարության բնագավառները: Հակոբ Արշակյանի կարծիքով` երկու երկրների միջև շաբաթական շուրջ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային և ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացման գործում իր կարևոր դերակատարումը կունենա նաև Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը, որի վավերացման մասին օրինագիծն ընդունվել է դեկտեմբերի 22-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում, և որն արդեն ստորագրել է ՀՀ նախագահը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը և Ծովինար Վարդանյանը: 
22:21 - 27 դեկտեմբերի, 2023
ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին ԼՂ կառավարության պարտավորությունների պահանջի զիջման մասին նախագիծը. արտահերթ նիստն ավարտվեց

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին ԼՂ կառավարության պարտավորությունների պահանջի զիջման մասին նախագիծը. արտահերթ նիստն ավարտվեց

Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 22-ին գումարված արտահերթ նստաշրջանն ավարտվեց: ԱԺ-ն առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր, որոնց թվում էին ԱԱԾ տնօրենին և նրա տեղակալներին վարչապետի կողմից նշանակելու, ՏՏ ոլորտի արտոնությունները ևս 1 տարով երկարաձգելու մասին նախագծերը: Պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև մուտքի և ելքի ռեժիմի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին, որով նախատեսվում է ՀՀ և ԱՄԷ քաղաքացիներին թույլատրել, որ առանց մուտքի վիզայի գտնվեն մյուս երկրում առավելագույնը 90 օր: Արտահերթի օրակարգում էր նաև «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ենթադրում էր ՀՀ-ին ԼՂ կառավարության պարտավորությունների պահանջի զիջում: Նախագծով նախատեսվում է մինչև 225 մլրդ անվանական արժեքով գանձապետական պարտատոմսեր թողարկել: «Փաստացի ՀՀ-ն ԼՂ-ի պարտքը վերցնում է իր վրա, այսինքն՝ ինքն է դառնում պարտապան ՀՀ բանկերին»,- անդրադառնալով նախագծին՝ հարցի քննարկման ժամանակ ասել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
18:54 - 22 դեկտեմբերի, 2023
ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի Էմիրություններ ճամփորդել. արձանագրությունը քննարկվեց ԱԺ-ում
 |armenpress.am|

ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի Էմիրություններ ճամփորդել. արձանագրությունը քննարկվեց ԱԺ-ում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց արձանագրություն, որի վավերացման դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առանց մուտքի արտոնագրի մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ԱԺ նիստում ներկայացրեց Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը: Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին: Վահան Կոստանյանը նշեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում զարգանում է դինամիկ կերպով, առկա է ընդգրկուն երկկողմ օրակարգ:  Միացյալ Էմիրությունները տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրային գործընկերն է: «ԱՄԷ քաղաքների հետ ուղիղ օդային հաղորդակցությունը ծառայում է նաև որպես տարանցիկ ուղի ՀՀ քաղաքացիների համար՝ Մերձավոր և Միջին Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի տարբեր ուղղություններով ճամփորդելու համար»,-ասաց փոխնախարարը: Յուրաքանչյուր շաբաթ մոտ 30 թռիչք է լինում Հայաստանից Էմիրությունների տարբեր քաղաքներ: «Արձանագրության վավերացման արդյունքում երկու երկրների՝ 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետով անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ տեղաշարժվել իրենց համապատասխան երկրների տարածքով՝ առանց մուտքի արտոնագրի և վճարի: Մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր են համարվում երկու  երկրների վավերացման դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական անձնագրերը: Նշված անձնագրեր ունեցող կողմերի քաղաքացիներին թույլատրվում է գտնվել մյուս կողմի երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով»,- ասաց Կոստանյանը: Փոխնախարարը հավելեց, որ, եթե խորհրդարանի կողմից հավանություն ստանալուց հետո արձանագրությունն ավտոմատ կերպով միանգամից ուժի մեջ չի մտնելու, քաղաքացիները պետք է սպասեն, մինչև կավարտվի ներպետական ընթացակարգը: Երբ ամեն ինչ պատրաստ լինի, ԱԳՆ-ն հանրային կերպով կհայտարարի, որ քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ԱՄԷ ճամփորդել: Արձանագրությունը վավերացնելու մասին նախագծի քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին ավելի ուշ:
16:32 - 22 դեկտեմբերի, 2023