Արա Շիրինյան

Արա Շիրինյանը Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահն է։ Ծնվել է 1957 թ. հունիսի 13-ին։ 1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր: 1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու:

Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: 1999-ից՝ «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է: 2004-ից՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար:

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստին: Հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և մաղթել հաջող ու արդյունավետ քննարկումներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ հաջորդ նիստը տեղի կունենա առաջիկայում:
16:54 - 11 սեպտեմբերի, 2021
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը նախատեսում է իրականացնել ոչ մետաղական հանքերի գույքագրում |armenpress.am|

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը նախատեսում է իրականացնել ոչ մետաղական հանքերի գույքագրում |armenpress.am|

armenpress.am: «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ՀՀ-ում ոչ մետաղական հանքերի պաշարները պետք է ծառայեցնել երկրի, հայ ժողովրդի շահերին: Շիրինյանը Նոյեմբերյանում կայացած քարոզարշավի ընթացքում նշեց, որ ինժեներների հաշվարկներով՝ ՀՀ-ն բազալտի 3000 տարվա պաշար ունի: «Ոչ մետաղական պաշարներից տրավերտինը և տուֆը վերամշակելով՝ մեր գործարանները տասնյակ տարիներ կաշխատեն և մեկուսիչներ կարտադրեն: Գունավոր մետաղների առումով էլ մենք ունենք աշխարհում եզակի հանքեր, սակայն այդ առումով էլ խնդիր ունենք»,- նշեց Շիրինյանը և հավելեց, որ ՀՀ տարածքում գտնվող հանքերը պետք է լինեն բացառապես պետական և ոչ թե մասնավորինը: Նա ընդգծեց, որ պետք է գույքագրում անել, որպեսզի պարզ լինի, թե հանքերը քանիսն են և ինչ տեսակների են: Նրա խոսքով՝ ՀՀ ռազմավարական օբյեկտները պետք է լինեն կամ ամբողջությամբ պետական, կամ 50+1 ձևաչափով, երբ պետությունը հսկիչ ծրար ունենա:  
18:11 - 17 հունիսի, 2021

 ԱԺ նախագահը հանդիպել է Լևոն Շիրինյանին

ԱԺ նախագահը հանդիպել է Լևոն Շիրինյանին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին ևՀայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին: Լևոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը: Նշենք, որ Միրզոյանն այսօր ավելի վաղ հանդիպել էր Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ, երեկ էլ ընդունել էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին։ «Խորհրդարանի ղեկավարի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են», - ասված է հաղորդագրությունում։
17:40 - 15 դեկտեմբերի, 2020
Արա Շիրինյանն ընտրվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

Արա Շիրինյանն ընտրվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

Այսօր՝ ապրիլի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը ամփոփեց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 23 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 9-ը մասնակցի: Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ-գաղտնի քվեարկությամբ, ընտրեցին Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին:Հանձնաժողվը ղեկավարվելով Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասի 2-րդ կետով և 22-րդ մասով որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Արա Շիրինյանին, իսկ Որոշումը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը:
11:34 - 01 ապրիլի, 2019