Աշոտ Ղուլյան

Աշոտ Վլադիմիրի Ղուլյանը (օգոստոսի 19, 1965, Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ նախագահն է, Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահը։ 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում երրորդ անգամ վերընտրվել է Ազգային ժողովի նախագահ (առաջին անգամ ընտրվել է 2005 թ., երկրորդ անգամ՝ 2010 թ.)։



Ծնվել է 1965 թվականի օգոստոսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի (նախկինում՝ ԼՂԻՄ) Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում ։
1983-1990 թթ.–ին սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով պատմաբանի որակավորում: Ապա 1984-1986 թթ․ ծառայել է խորհրդային բանակում։ 1991-1992 թթ․–ին դասավանդել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցում՝ մասնակցելով նաեւ գյուղում ինքնապաշտպանության ուժերի կազմավորմանը։
Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

1992 թ. դեկտեմբերից - ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ էր, 1993 թվականի սեպտեմբերից եղել է Գերագույն խորհրդի նախագահի օգնական։ 1995 թ. հունվարից ղեկավարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի եւ երկկողմ հարաբերությունների բաժինը: 1998 թվականին հունվարից ղեկավարել քաղաքական վարչությունը։
1998 թ. դեկտեմբերի 15-ին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2001 թ. հունիսին թողել է արտաքին գործերի նախարարության համակարգը՝ «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ ընտրվելու կապակցությամբ։ 2002 թ. հոկտեմբերին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար։ 2004 թ. դեկտեմբերին՝ նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար։ 2005 թ. հունվարին ընտրվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ։ 2005 թ. հունիսի 19-ին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 2005 թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
2010 թ. մայիսի 23-ին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 7 ընտրատարածքից։ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010 թ. հունիսի 10-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
2015 թ. մայիսի 3-ին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով: 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2015 թ. մայիսի 21-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
2015 -2020 թվականները ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։

 

Սիրով ընդունել եմ Արարատ Միրզոյանի առաջարկությունը, գործունեությունս ծավալելու եմ Արցախում․ Աշոտ Ղուլյան

Սիրով ընդունել եմ Արարատ Միրզոյանի առաջարկությունը, գործունեությունս ծավալելու եմ Արցախում․ Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ սիրով ընդունել է Արարատ Միրզոյանի խորհրդականը լինելու առաջարկությունը։ «Բարեկամներ, Սիրով ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությունը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում շարունակելու նպաստել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Շնորհակալ եմ վստահության համար: Հաջողություն բոլորիս։ Հայտնում եմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արցախում»- ասված է Ղուլյանի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում:       
22:01 - 11 հունիսի, 2020
Անուշ Ղավալյանը թողնում է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը

Անուշ Ղավալյանը թողնում է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդական Անուշ Ղավալյանը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Կան սկզբունքներ ու արժեքներ, որոնք պահելը կարևոր է, քաղաքականության մեջ՝ առավել ևս։ Հենց այս գիտակցումով էլ այսօր թողնում եմ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնը։Այստեղ մանրամասն չեմ նկարագրելու անցած վեց տարիների գործունեությունս. խորհրդարանի աշխատանքի հրապարակայնությունն ապահովելուն միտված փոփոխություններից մինչև արտաքին կապերի համակարգում, կատարվել են բոլորի աչքի առաջ։ Իհարկե, չեմ պատրաստվում նաև ամեն ինչ վերագրելու ինձ. այն թիմային աշխատանքի և ժողովրդավարական ղեկավարման արդյունք է։ Հենց սրա մասին էլ մի փոքր կգրեմ։Երբ ղեկավարդ խրախուսում է նոր ու ստեղծագործական մոտեցումները, համբերատար լսում է բոլոր փաստարկներդ մինչև վերջ, եթե անգամ համաձայն չէ, նկատողություն տալու փոխարեն օգնում է ուղղելու սխալներդ կամ բացթողումներդ, միշտ ազատ է թողնում որոշումներ կայացնելիս, պահանջում է ասել այն, ինչ անկեղծորեն մտածում ես, եթե անգամ իր սրտով չէ, որովհետև, ինչպես ինքն է ասում, ականջահաճո զրույցներ ուրիշներն էլ են անում, ընդառաջում է վերապատրաստվելու ու ինքնազարգանալու ցանկությանդ, խորհուրդ է տալիս ուրիշների արած վատություններին չպատասխանել նույն կերպ ու ներել, ապա հասկանում ես, որ ղեկավարման մասին դասագրքային օրինակներն իրենց հիմքում նախատիպ ունենում են։Ուզում եմ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին՝ ընձեռած հնարավորության, պետական համակարգում համատեղ աշխատանքի ու քաղաքական այն փորձառության համար, որն անհնար կլիներ ձեռք բերել խորհրդարանից դուրս և միայն մասնագիտական կրթություն ունենալով։Շնորհակալություն եմ հայտնում մեր՝ արդեն ընտանիք դարձած թիմին, Արցախի և ՀՀ պետական համակարգի գործընկերներիս, իմ շատ սիրելի լրագրողներին ու անծանոթ այն մարդկանց, որոնք իրենց խոսքերով կամ նամակներով ոգևորել են ինձ։Մինչ նոր նախաձեռնություններ»։
11:33 - 20 մայիսի, 2020
Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Աշոտ Ղուլյանը ողջունել է պատգամավորների հերթական այցը Արցախ և շնորհավորել մայիսյան եռատոնի կապակցությամբ: Խոսելով երկու խորհրդարանների համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել այն և համոզմունք հայտնել, որ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի հետ այդ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների և մշտական հանձնաժողովների մակարդակում: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, գոհունակություն է հայտնել Արցախի խորհրդարանի հետ այս տարիներին ձևավորված համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել՝ ստեղծված հարաբերությունները շարունակել զարգացնել և հասցնել նոր մակարդակի: Էդմոն Մարուքյանը նաև բարձր է գնահատել ԱՀ ԱԺ նախագահի դերը՝ Արցախում ժողովրդավարության կայացման և միջխորհրդարանական կապերի զարգացման գործընթացներում: Մանե Թանդիլյանը ևս ընդգծել է երկու խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը և Արցախի հարցում համահայկական միասնականության ամրապնդման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայկական երկու հանրապետություններում COVID-19-ի հասցրած վնասների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
14:21 - 11 մայիսի, 2020
Բանակցային գործընթացի բոլոր փուլերում Արցախի մասնակցությունը պարտադիր է. Աշոտ Ղուլյան

Բանակցային գործընթացի բոլոր փուլերում Արցախի մասնակցությունը պարտադիր է. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ նշելով, որ ինչպիսի առաջարկներ էլ մշակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և ինչ անուն էլ դրանք կրեն՝  Լիսաբոնյան, Քի-Վեսթյան,  Մադրիդյան, Կազանյան, թե մեկ այլ տեղանվամբ, Արցախի համար անընդունելի են լինելու բոլոր այն տարբերակները, որոնք մշակվելու և քննարկվելու են առանց հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի Հանրապետության մասնակցության: Իսկ վերջին  հայտարարությունը, թե  սեղանին փուլային տարբերակով կարգավորման պլանն է, Ստեփանակերտին նորից է համոզում Արցախի մասնակցության պարտադիր լինելու մեջ, ընդ որում՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերում։ Այս մասին Աշոտ Ղուլյանը նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառման մեջ։ «Դատելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած պատասխաններից՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համառ ջանքեր են գործադրվում հերթական փակուղային՝ փուլային տարբերակի վերակենդանացման ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարը, որը հիմնախնդրին ծանոթ է խորքից, կարող էր իրադարձություններին ավելի ամբողջական մեկնաբանություն տալ։ Իրոք, ՄԱԿ-ի ԱԽ հիշատակված բոլոր չորս բանաձևերն ընդունվել են 1993 թվականին՝ պատերազմի ժամանակ։ Այդ բանաձևերում, որպես առաջնահերթ և կարևորագույն պայման, պահանջվում էր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, հաղորդակցության ապաշրջափակում և անցում բանակցությունների։ Արդյո՞ք հակամարտության մյուս կողմը՝ Բաքուն, կատարել է բանաձևերի գլխավոր պայմանը։ Եթե կատարեր, պատերազմը չէր շարունակի մինչև 1994 թվականի մայիս, երբ ադրբեջանական կողմը ստիպված եղավ ստորագրել «Հրադադարի մասին»  Երևան-Բաքու-Ստեփանակերտ եռակողմ համաձայնագիրը, իսկ 1995 թվականի փետրվարին՝ «Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագիրը։ Պետք է ընդգծել, որ նշված երկու համաձայնագրերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ ընթացքում ստորագրված եզակի փաստաթղթերն են, որոնք, մեկ անգամ ևս շեշտենք, ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով։ Դրանցից հետո կարգավորմանն ուղղված բազմաթիվ տարբերակներ են քննարկվել, որոնք մերժվել են եղել կա՛մ Բաքվի, կա՛մ էլ Ստեփանակերտի կողմից և մնացել են թղթի վրա։ Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ պաշտոնական Ստեփանակերտի կողմից մերժված կարգավորման նախագիծը (1997թ. հոկտեմբեր) հետագայում ստացել է փուլային տարբերակ անունը: Եթե նույնիսկ փորձենք հասկանալ համանախագահների հետևողական ջանքերը կարգավորման նոր ուղիներ որոնելու գործում, ապա մնում է ափսոսալ,  որ այդ փնտրտուքների արդյունքում նրանք հասել են 23 տարի առաջ մերժված հայեցակարգին։ Ինչպիսի առաջարկներ էլ մշակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից և ինչ անուն էլ դրանք կրեն՝  Լիսաբոնյան, Քի-Վեսթյան,  Մադրիդյան, Կազանյան, թե մեկ այլ տեղանվամբ, մեզ համար անընդունելի են լինելու բոլոր այն տարբերակները, որոնք մշակվելու և քննարկվելու են առանց հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի Հանրապետության մասնակցության: Իսկ վերջին այս հայտարարությունը, թե  սեղանին փուլային տարբերակով կարգավորման պլանն է, մեզ նորից է համոզում Արցախի մասնակցության պարտադիր լինելու մեջ, ընդ որում՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերում»,- գրել է Արցախի ԱԺ նախագահը։
20:42 - 22 ապրիլի, 2020
Աշոտ Ղուլյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և բյուրոյի անդամներին

Աշոտ Ղուլյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և բյուրոյի անդամներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգի Ծերեթելիին և ԽՎ Բյուրոյի անդամներին՝ արձագանքելով համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին և Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների մասին հայտարարություններին։ Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նամակում, մասնավորապես, ասված է.   «Ձերդ Գերազանցություն, Հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին:Գնահատանքի է արժանի նաև ԵԱՀԿ ԽՎ Նախագահի դիմումըբոլոր կողմերին՝ անսալու ՄԱԿ-ի հրադադարիկոչին: Դա կարևոր, անհրաժեշտ և յուրաժամ նախաձեռնություն էր, որի իրականացումը մեծապես կնպաստիմարդկությանը սպառնացող համաշխարհային այս մարտահրավերի հաղթահարմանն ուղղված միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերին։ Համոզված ենք, որ նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի այս ճգնաժամային շրջանում անհրաժեշտ է ազատվել անցյալի ժառանգության հին կարծրատիպերից և բաժանարար գծերից: Համավարակի հետևանքով առաջացած այս գլոբալ փորձությանը մենք կարող ենք դիմակայել միայն համատեղ ջանքերի և ներառականության սկզբունքի ապահովման միջոցով։ Արցախի Հանրապետությունն անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ մարտի 24-ին վերահաստատելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու իր հանձնառությունը: Այս օրերին համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական օրակարգին ծառայեցնելու ցանկացած փորձ կարող է ծայրաստիճան վտանգավոր հետևանքներ ունենալ միջազգային հանրության համար, ինչը խստորեն դատապարտելի է։ Մենք հակված ենք այն կարծիքին, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը չպետք է օգտագործվի մարդու իրավունքների սահմանափակման համար, ներառյալ՝ ընտրելու և ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու իրավունքի իրացումը։ Այս համատեքստում Արցախում վերջերս կայացած ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամների դիտարկումները խորը հիասթափություն են առաջացնում: Ավելին, այդ դիտարկումներն արմատապես տարբերվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից և գնահատականներից, որոնքիրենց 2020 թ. մարտի 31-ի հայտարարությունում «ճանաչել են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերն իրենց ապագան որոշելու գործում»: Նմանատիպ դիտարկումները հակասում են նաև ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության կողմից բազմիցս արված հայտարարություններին առ այն, որ իրենք լիովին սատարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի հարգարժան անդամներ, Արցախի Հանրապետության համար ընտրությունները նորություն չեն և 1991 թվականի անկախությունից ի վեր եղել են երկրի քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Նույնիսկ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման արդյունքներով 1992 թվականի Հելսինկյան որոշման մեջ հստակորեն նշվում է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների՝ բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը: Միջազգային միջնորդները, ինչպես նաև Բաքուն, ուղիղ կապ են պահպանել ընտրությունների միջոցով ձևավորված Արցախի իշխանությունների հետ: Հարկ է նշել նաև, որ Բիշքեկյան արձանագրությունը, որը ճանապարհ է հարթել 1994 թվականի մայիսին հրադադարի հաստատման համար, ստորագրվել է բոլոր երեք կողմերի ընտրված ներկայացուցիչների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից: Օգտվելով առիթից՝ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրություններն անց են կացվել մրցակցային և ազատ պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ձեռնարկվել են կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցները` ընտրությունների ժամանակ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Արդյունքում ընտրություններն անցել են մրցակցային և ազատ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Ազգային ժողով են անցել հինգ քաղաքական կուսակցություններ: Քանի որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների անհրաժեշտ քանակությունը, նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կայացել էապրիլի 14-ին: Հարկ է նաև նշել, որ 1991 թվականի անկախությունից ի վեր Արցախում մի շարք ընտրություններ և հանրաքվեներ անց են կացվել ծայրաստիճան դժվար, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գնդակոծման և ռմբակոծման պայմաններում: Թույլ տվեք վստահեցնել, որ ինչպես այն օրերին, այնպես էլ այսօր Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են մնում ազատ, անկախ և ժողովրդավարական պետություն կառուցելու իրենց ընտրած ուղուն և այդ ճանապարհին պատրաստ են հաղթահարելու ցանկացած խոչընդոտ և մարտահրավեր»:
18:26 - 22 ապրիլի, 2020
Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը |armenpress.am|

Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը |armenpress.am|

armenpress.am:  Արցախի Հանրապետությունում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։ Մարտի 31-ի ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։ Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն 2. «Միասնական հայրենիք» կուսակցություն  3. «Անկախության սերունդ» կուսակցություն  4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն  5. Արցախի հեղափոխական կուսակցություն 6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն 8. Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն 9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն 10. Արցախի Պահպանողական կուսակցություն 11. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն 12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։
09:08 - 31 մարտի, 2020
Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

civilnet.am: Մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական (միաժամանակ՝ խորհրդարանական) ընտրություններում գրանցված 14 թեկնածուները սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր: Քրիստին Բալայանը քվեաթերթիկում թիվ 1-ն է: Հայաստանի և Արցախի պատմության մեջ նա առաջին կին թեկնածուն է, որը հայտարարեց և որպես թեկնածու մասնակցում է նախագահական ընտրություններին: 41-ամյա Քրիստինը ծնվել է Բաքվում, ամուսնացած է, չի աշխատում: Ստեփանակերտում ունի 59 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև՝ 100 հազար դրամ և 200-ական դոլար ու եվրո գումար խնայողություն:  Նախագահի թեկնածուներից ևս մեկը կին է՝ Բելլա Լալայանը: Քվեաթերթիկում նա 5-րդն է: 52-ամյա Լալայանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնալուծված է, չի աշխատում: Ունի 40 քառակուսի մետր ոչ բնակելի տարածք, 1 450 քառակուսի մետր հողատարածք, 2004թ․ արտադրության Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենա: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը քվեաթերթիկում 2-րդն է: Նախորդ՝ 2012թ. նախագահական ընտրություններում, նա ստացել է քվեների մոտ մեկ երրորդը և զբաղեցրել երկրորդ տեղը գործող նախագահ Բակո Սահակյանից հետո: 61-ամյա Բալասանյանը բնակվում է Ասկերան քաղաքում, ամուսնացած է, չի աշխատում: Նա Ասկերանում 540 մետր տարածքով տան համասեփականատեր է, ունի 2 միլիոն դրամ խնայողություն: Սերգեյ Ամիրյանը քվեաթերթիկում 3-րդն է: 42-ամյա Ամիրյանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ստեփանակերտում ունի կիսակառույց, 257 քառակուսի մետր տարածքով առանձնատուն, 2005թ․ արտադրության ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենա, 10 միլիոն դրամ խնայողություն: Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 46-ամյա Դավիթ Բաբայանը քվեաթերթիկում 4-րդն է: Բնակվում է Ստեփանակերտում, երկու երեխաների հայր է: Ունի 63 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 92 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, որպես համասեփականատեր, երկու հողամաս Ստեփանակերտում՝ համապատասխանաբար 60 և 328 քառակուսի մետր, 48 քառակուսի մետր տարածքով բնակարան Երևանում, 75,5 քառակուսի մետր տարածքով նկուղային տարածք Ստեփանակերտում: Որպես ավանդ Արցախբանկում ունի 18,3 միլիոն դրամ և 4 000 դոլար ավանդ Ամերիաբանկում:  Նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը քվեաթերթիկում 6-րդն է: 46-ամյա Հարությունյանը ամուսնացած է, ունի 68 քառակուսի մետր տարածքով բնակարան, 68,5 քառակուսի մետր տարածքով արտադրամաս, 48,5 քառակուսի մետր տարածքով գրասենյակ, 120 քառակուսի մետր տարածքով հողամաս, բոլորը՝ Ստեփանակերտում, 136 քառակուսի մետր տարածքով վարձակալված հող Ուղտասար համայնքում և 30 հեկտար վարձակալված հող Վարդաձոր համայնքում: Հարությունյանը ունի 2013թ․ արտադրության Nisan Leaf մակնիշի ավտոմեքենա, 96 միլիոն դրամ խնայողություն: Գյուղատնտեսությունից որպես եկամուտ նա ստացել է մոտ 45 միլիոն դրամ:  Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը քվեաթերթիկում 7-րդն է: Ծնվել է Իջևանում, գրանցված է և բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: 35-ամյա Խանումյանը 61 քառակուսի մետր տարածքով բնակարանի համասեփականատեր է Ստեփանակերտում, ունի 200 հազար դրամ խնայողություն:  ՀՅԴ-ն ներկայացնող Դավիթ Իշխանյանը քվեաթերթիկում 8-րդն է: 51-ամյա Իշխանյանը ԱԺ պատգամավոր է, բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ունի 152 քառակուսի մետր տարածքով սեփական տուն և 1 200 քառակուսի մետր հողամաս Մարտունու Աշան գյուղում, 172 քառակուսի մետր տարածքով բնակարան, կես հեկտար հող, 33 քառակուսի մետր տարածքով ավտոտնակ Ստեփանակերտում, համատեղ սեփականությամբ 3,5 հեկտար հող Աշան գյուղում և 1,8 հեկտար սեփական հողամաս Ստեփանակերտում, 180 քառակուսի մետր տարածքով անասնաֆերմա Աշանում, 2000թ․ արտադրության Honda-CRV ավտոմեքենա, 1992թ․ արտադրության Нива-ВА32121 ավտոմեքենա: Ունի 5 միլիոն դրամ և 8 000 դոլար խնայողություն:  «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Հադրութ ալրաղաց ՍՊԸ-ի տնօրեն, 51-ամյա Վահան Բադասյանը քվեաթերթիկում 9-րդն է: Ունի բնակարան Հադրութում՝ 140 քառակուսի մետր և 200 քառակուսի մետր հողամաս, բնակարան Խանձաձոր գյուղում՝ 120 քառակուսի մետր և 1500 քառակուսի մետր հողամաս, Հադրութի շրջանում ալրաղաց՝ 2 800 քառակուսի մետր տարածքով և 1,5 հեկտար հող: Բադասյանը ունի 2004 և 2006 թվականների արտադրության երկու Տոյոտա, 1999թ. բեռնատար Ֆորդ, 1989թ. Կամազ-քարշակ, 43 միլիոն դրամ արժողությամբ հատիկահնձիչ կոմբայն, ալրաղացի սարքավորումներ, հացաթխման սարքեր, տրակտորներ, գործարարությունից ստացել է 25 միլիոն դրամ շահույթ, ինչպես նաև ունի 4,8 միլիոն դրամ խնայողություն:  Արտգործնախարար Մասիս Մայիլյանը 2007թ. մասնակցել է նախագահական ընտրություններին, ստացել քվեների մոտ 12 տոկոսը, զբաղեցրել երկրորդ հորիզոնականը գործող նախագահ Բակո Սահակյանից հետ: 52-ամյա Մայիլյանը քվեաթերթիկում 10-րդն է: Ամուսնացած է, ունի 130 քառակուսի մետր տարածքով բնակարան և 1 150 քառակուսի մետր հողամաս Ստեփանակերտում, 1977թ. արտադրության ՈՒԱԶ 469 B և 2004թ․ արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ 9 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի նախագահ, 54-ամյա Աշոտ Ղուլյանը քվեաթերթիկում 11-րդն է: Ամուսնացած է, ունի 76 քառակուսի մետր տարածքով համատեղ սեփականությամբ բնակարան Ստեփանակերտում և շուրջ 1,1 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի անկախ պատգամավոր, 58-ամյա Ռուսլան Իսրայելյանը քվեաթերթիկում 12-րդն է: Ամուսնացած է, ունի 256 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 250 քառակուսի մետր տարածքով առևտրի սրահ, ավտոտնակ և ավտոկայանատեղ, 4 միավոր հողամաս Ստեփանակերտում, 2013 թվականի արտադրության Մերսեդես ավտոմեքենա, 100 տոկոսանոց բաժնետեր է երեք ընկերություններում և մեկ այլ ընկերությունում՝ 20 տոկոս: Ունի 35 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 200 հազար ռուսական ռուբլի խնայողություն: Վեց տարբեր ընկերություններից ստացել է շուրջ 66 միլիոն դրամ եկամուտ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:43 - 09 մարտի, 2020
Տեղի է ունեցել Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

Տեղի է ունեցել Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

Այսօր՝ փետրվարի 22-ին, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդների՝ Ստեփանակերտում տեղի ունեցած նիստից հետո ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միջև համագործակցության շարունակականության պահպանմանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Արցախում առաջիկա համապետական ընտրություններին ՀՀ խորհրդարանական պատվիրակության դիտորդական առաքելության կազմակերպման գործընթացին: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին ընդունելության համար և հաջողություն մաղթել մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններին: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
05:13 - 23 փետրվարի, 2020
Արցախի ԱԺ-ն նիստեր կգումարի փետրվար, ապրիլ ամիսներին․ Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ-ն նիստեր կգումարի փետրվար, ապրիլ ամիսներին․ Աշոտ Ղուլյան

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: ԱԺ նախագահը խոսել է խորհրդարանի առաջիկա աշխատանքների մասին՝ անդրադարձ կատարելով նոր նստաշրջանի մեկնարկին։ Խոսել է նաև մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններով պայմանավորված՝ խորհրդարանի հետագա ամիսների գործունեություններից։ «6-րդ գումարման Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, նիստեր կգումարի փետրվար, ապրիլ և, ըստ անհրաժեշտության, նաև մայիս ամիսներին։ ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին»: Անցնելով առաջիկա նիստի օրակարգում առաջադրված հարցերի քննարկմանը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Սաֆարյանը ու արտադրության և արտադրական ենթակառուցվածքվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը ներկայացրել են հանձնաժողովներում քննարկված նախագծերը և դրանց վերաբերյալ հանձնաժողովների տված եզրակացությունները: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 11-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, նիստի ընթացքում կնախատեսվի նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:
15:31 - 19 փետրվարի, 2020