Անտոնիու Գուտերիշ

Ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտերեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը. Գուտերեշ |1lurer.am|

Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը. Գուտերեշ |1lurer.am|

1lurer.am: Կիրակի կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Իսրայելի վրա Իրանի հարձակմանը։ Այն սկսվել էր կիրակի գիշերը՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման, հայտնում է Euronews-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում՝ խոշոր հակամարտությունից խուսափելու համար։ «Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը»,- ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ նիստում: Խոսելով Իսրայելի և Իրանի միջև առճակատման մասին՝ Գուտերեշը կոչ է արել «հետ քաշվել անդունդի եզրից և խուսափել մեծ առճակատումից»։ «Միջազգային հանրությունը պարտավոր է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ կանխելու հետագա էսկալացիան»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նա նաև հայտարարել է Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական հրադադարի, արմատական ​​իսլամիստական ​​շարժման կողմից պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքման անհրաժեշտության մասին: Իսրայելն ու Իրանը միմյանց են մեղադրել իրադրության սրման համար:
11:53 - 15 ապրիլի, 2024
Աշխարհն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ. Անտոնիու Գուտերեշ
 |armenpress.am|

Աշխարհն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ. Անտոնիու Գուտերեշ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ, աշխարհի երկրների պառակտումը հասել է առավելագույնին վերջին 75 տարում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «Մեր աշխարհը բախվում է էքզիստենցիալ մարտահրավերների։ Ընդ որում՝ համաշխարհային հանրությունը գտնվում է վերջին 75 տարվա ամենապառակտված վիճակում։ Նույնիսկ սառը պատերազմի դարաշրջանը ինչ-որ առումով պակաս վտանգավոր էր»,- ասել է նա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմ աշխարհը նույնպես կանգնած է միջուկային սպառնալիքի առջև, սակայն, դրա հետ մեկտեղ, հայտնվել են սպառնալիքների նոր աղբյուրներ։ «Մենք գործ ունենք էքզիստենցիալ մասշտաբի երկու առանձին սպառնալիքների հետ ՝ կլիմայական ճգնաժամ և անվերահսկելի արհեստական ինտելեկտի ռիսկ»,- հայտարարել է նա ՝ նշելով, որ առայժմ աշխարհը չի կարող արդյունավետ քայլեր ձեռնարկել նշված սպառնալիքներին պատասխանելու համար։  
20:50 - 16 փետրվարի, 2024
Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել. Դյուժարիկ
 |1lurer.am|

Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել. Դյուժարիկ |1lurer.am|

1lurer.am: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել։ Այդ մասին ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը ողջունել է նրանց, և մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջխաղացման գործում»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ Անտոնիու Գուտերեշը չի ցանկանում ներգրավվել ինչ-որ գործընթացում «ուղղակի ներգրավվելու համար», սակայն միշտ պատրաստ ենք աջակցել արդեն գոյություն ունեցող շրջանակներին։ Դյուժարիկը տեղեկացրել է նաև, որ Գուտերեշը կայցելի Բաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին:
17:23 - 19 դեկտեմբերի, 2023
ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատանքային շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատանքային շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը տեսակապով զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: «Պաշտոնյաները քննարկել են ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՄԱԿ-ի քարտուղարության միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ տարածաշրջանային կանխարգելիչ գործունեության հաշվին անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազեցման հետ կապված միջազգային քայլերի համաձայնեցվածության վերաբերյալ խնդիրներ»,- նշված է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում: Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի պրոֆիլային կառույցների հետ ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքային շփումների հետագա զարգացմանը՝ ահաբեկչության, թմրանյութերի տարածման, անդրսահմանային հանցավորության, անօրինական միգրացիայի հակազդման, ինչպես նաև խաղաղապահության ոլորտում փոխգործակցության հարցերով: Տասմագամբետովն ու Գուտերեշը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն ահաբեկչական գաղափարախոսության և քարոզչության տարածման դեմ պայքարի ու տեղեկատվական անվտանգության ոլորտում ջանքերի միավորման ուղղությամբ:
11:56 - 07 նոյեմբերի, 2023
Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականը |news.am|

Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականը |news.am|

news.am: Իսրայելը պահանջել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հրաժարականը՝ նրա հայտարարությունից հետո, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման խթան է հանդիսացել հրեական պետության շարունակական վերահսկողությունը պաղեստինյան տարածքների նկատմամբ։ «Կարևոր է նաև գիտակցել, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները տեղի չեն ունեցել վակուումում», - ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը: «Պաղեստինի ժողովուրդը ենթարկվել է 56 տարվա խեղդող օկուպացիայի։ Նրանք տեսել են, որ իրենց հողը հետեւողականորեն կլանվում է բնակավայրերով և ենթարկվում բռնությունների,  նրանց տնտեսությունը խեղդված է, նրանց մարդիկ տեղահանվել են, իսկ նրանց տները քանդվել են: Նրանց հույսերը՝ կապված իրենց ծանր վիճակի քաղաքական լուծման հետ, մարում են»,- ասել է Գուտերեշը: Նա հավելել է, որ «պաղեստինյան ժողովրդի դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումները»։ «Եվ այս սարսափելի հարձակումները չեն կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը»: Իսրայելը վրդովված է Գուտերեշի մեկնաբանություններից։ ՄԱԿ-ի դեսպան Գիլադ Էրդանը դրանք անվանել է «ցնցող» և պահանջել գլխավոր քարտուղարի հրաժարականը։ Արտաքին գործերի նախարար Էլի Կոենը չեղարկել է Գուտերեշի հետ հանդիպումը, իսկ նախարար Բենի Գանցը ՄԱԿ-ի ղեկավարին անվանել է «ահաբեկչության ապոլոգետ»: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով ըմբռնումով է մոտենում երեխաների, կանանց և տարեցների զանգվածային սպանությունների քարոզարշավին, արժանի չէ ղեկավարելու ՄԱԿ-ը։ Ես կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ»,- գրել է Էրդանը X միկրոբլոգում: «Ոչ մի արդարացում կամ իմաստ չկա խոսել նրանց հետ, որոնք կարեկցանք են ցուցաբերում Իսրայելի քաղաքացիների և հրեա ժողովրդի դեմ կատարված վատթարագույն վայրագություններին: Ուղղակի, խոսքեր չկան»: Էրդանը ասել է, որ այդ արտահայտությունները«սարսափելի» էին և «բոլորովին չեն համապատասխանում մեր տարածաշրջանում առկա իրականությանը»: Արտաքին գործերի նախարար Քոհենը, ով Նյու Յորքում էր՝ մասնակցելու պատերազմին նվիրված հանդիպումներին, ասել է, որ չեղարկում է Գուտերեշի հետ նախատեսված հանդիպումը։ Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածից հետո նա գրել է. «Անաչառ մոտեցման տեղ չկա։ Համասը պետք է ջնջվի երկրի երեսից»: Գանցը, ով վերջերս միացել է կառավարությանը որպես նեղ ռազմական կաբինետի անդամ, կարծում է, որ սրանք «սև օրեր են, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներում է ահաբեկչությունը»: «Բացարձակապես ոչինչ չի կարող արդարացնել անմեղ քաղաքացիների սպանությունը»,- գրել է նա։«Հիմա ժամանակն է կանգնելու պատմության ճիշտ կողմում կամ դատվելու: Ահաբեկչության ապոլոգետները չեն կարող խոսել աշխարհի անունից»:
09:13 - 25 հոկտեմբերի, 2023
Գուտերեշը կոչ է անում թույլատրել ՄԱԿ-ի մուտքը Գազայի հատված
 |azatutyun.am|

Գուտերեշը կոչ է անում թույլատրել ՄԱԿ-ի մուտքը Գազայի հատված |azatutyun.am|

azatutyun.am: Պետք է թույլատրվի ՄԱԿ-ին մուտք գործել Գազայի հատված և հրատապ հումանիտար օգնություն տրամադրել այնտեղ գտնվող անօգնական պաղեստինցի խաղաղ բնակիչներին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։Նա X-ի իր էջում կոչ է արել միջազգային հանրությանը՝ մոբիլիզացնել ուժերը հումանիտար աջակցության համար։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ 
12:24 - 10 հոկտեմբերի, 2023
Ալիևին և նրա հանցակիցներին միջազգային իրավունքի համաձայն պատժի ենթարկել. «Բացում»-ի դիմում-պահանջը  ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

Ալիևին և նրա հանցակիցներին միջազգային իրավունքի համաձայն պատժի ենթարկել. «Բացում»-ի դիմում-պահանջը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել․  «Ն․Գ․ Անտոնիո Գուտերեշ, ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը, մոտ երկու ամիս շարունակ Հայաստանյան գրասենյակի առջեւ հավաքագրելով Ադրբեջանի հանցագործ կառավարության վարած հայատյաց քաղաքականության պատճառով շրջափակման պայմաններում գոյատեւող Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնակչության համար առաջնային կարեւորության հումանիտար բեռներ, իրականացնելով Բերձորի միջանցքը ՄԱԿ Միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ին ընդունած եւ իրավապարտադիր վճռով ապաշրջափակելու, դրա միջոցով ՄԱԿ դրոշի ներքո այդ բեռները Արցախ հասցնելու, ինչպես նաեւ արցախահայության ինքնորոշման իրավունքը որպես ՄԱԿ Կանոնադրությամբ ամրագրված իրավունք պաշտպանելու նպատակով տարբեր հավաքներ, ցույցեր եւ իրազեկման արշավներ, մեծ հիասթափությամբ արձանագրում է հետեւյալը․ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ ագրեսիան, հրադադարի ռեժիմի հաստատումից առաջ ու հետո մի շարք բնակավայրերի հայաթափումն ու մարդկանց ունեզրկումը, 2022թ․ դեկտեմբերի 12-ից Բերձորի միջազգային կարգավիճակ ունեցող միջանցքի արգելափակմամբ առաջացած հումանիտար աղետը՝ սովամահության, թերսնուցմամբ եւ հատուկ դեղորայքի բացակայությամբ պայմանավորված մահերի, հղիների շրջանում պտղի կորուստների դեպքերը, ՀՀ-ից Արցախ էլեկտրահաղորդման եւ գազամատակարարման գծերի կանխամտածված խաթարումը, 2023թ․ սեպտեմբերի 19-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի խաղաղ ժողովրդի՝ 400-ից ավելի գրանցված սպանությունները, այդ թվում՝ սեպտեմբերի 24-ին ադրբեջանական ուժի սպառնալիքի հարուցած խուճապի պայմաններում Ստեփանակերտում տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետեւանքով անմեղ զոհերն ու վիրավորները, բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը, հետեւողականորեն մտավոր վնաս պատճառելը ստեղծել էին Արցախում բնակչության բնականոն կենսագործունեության հետ անհամատեղելի պայմաններ, որոնք ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն որակվում են որպես ցեղասպանություն, ՄԱԿ մարմիններն ու գործակալությունները չձեռնարկեցին 1945թ․ Կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորություններից եւ պարտականություններից բխող բոլոր հրատապ եւ անհրաժեշտ գործիքակազմերն ու ընթացակարգերը՝ կանխելու հարյուրամյակներով Արցախում ապրող ավելի քան 120,000 բնիկ ժողովրդի էթնիկ ատելության հիմքով զտումը Ադրբեջանի կողմից։ Ընդգծում ենք, որ Օսմանյան կայսրությունում, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում 1897-1923թթ․ տեղի ունեցած ու խորապես փաստագրված Հայոց ցեղասպանությունը, որն ուղեկցվում էր մի շարք ազգային փոքրամասնությունների՝ հույների, ասորիների, արաբների, հրեաների եւ այլոց ֆիզիկական ոչնչացմամբ, վճռականորեն դատապարտած եւ դրանց ժխտումը որպես քրեորեն պատժելի արարք ամրագրած բոլոր պետությունների կառավարությունները պարտավոր են նույնպիսի գնահատական տալ Արցախի դեմ 2020թ․-ից ակտիվ իրականացման փուլ մտած ցեղասպանությանը։ Վերոգրյալով փաստում ենք, որ Ադրբեջանի գործող ղեկավար Իլհամ Ալիեւի կողմից պետականորեն համակարգվող մարդատյաց եւ ագրեսիվ քաղաքականությունը քանդում է արդարության և մարդու իրավունքների սկզբունքների միջազգային համակարգը: Նման հանցագործությունները պահանջում են միջազգային հանրության անհապաղ ուշադրությունն ու չսակարկվող վճռականությամբ պատժի ենթարկելը։ Ուստի խստորեն պահանջում ենք միջազգային իրավունքի համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ նրա հանցակից անձանց պատժի ենթարկել»։
16:30 - 04 հոկտեմբերի, 2023
Անհրաժեշտ է, որ տեղահանված մարդիկ պաշտպանություն ստանան փախստականների մասին օրենքի ներքո․ Դյուժարիկ

Անհրաժեշտ է, որ տեղահանված մարդիկ պաշտպանություն ստանան փախստականների մասին օրենքի ներքո․ Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը շատ մտահոգված է տարածաշրջանում վերջին իրադարձությունների հետևանքով մարդկանց տեղահանմամբ դեպի Հայաստան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Առաջին հերթին անհրաժեշտ է, որ տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանվեն, և նրանք ստանան պարտադիր մարդասիրական աջակցություն, ինչպես նաև պաշտպանություն փախստականների մասին օրենքի ներքո։ Այս պահին մենք ներգրավված չենք հումանիտար իրադրության մեջ»,- ասել է նա։ Նա նշել է, որ Հայաստանի հարավում են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի խմբերը, գրասենյակն ուշադիր մշտադիտարկում է իրավիճակը։ Նա նաև նաև հավելել, որ Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը Հայաստանի հարավում ներկայացուցիչներ չունի։ «Մենք նաև հումանիտար օգնություն ենք տրամադրում Հայաստանին, այդ թվում՝ անկողնային պարագաներ, նախապատրաստված են այլ մատակարարումներ ևս։ ՄԱԿ ՓԳՀ-ն աջակցություն ցուցաբերելու հարցում առաջատար է»,- ասել է Դյուժարիկը։ Հարցին, թե տեղյա՞կ է՝ ՄԱԿ-ի քանի աշխատակից կա Սյունիքում, և արդյո՞ք ՄԱԿ-ը պատրաստվում էր իր ռեսուրսները և մարդկանց ուղարկել հենց ԼՂ, Դյուժարիկը պատասխանել է․ «Մենք, եթե իմ հիշողություն ինձ չի դավաճանում, ինչը սովորաբար լինում է, մոտ 400 աշխատակից ունենք ամեն երկրում։ Ինչ վերաբերում է տարբեր տարածքներ այցերին, տեղի մեր կոորդինատորները և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կապի մեջ են կառավարությունների հետ՝ հասանելիություն ստանալու համար»։
11:01 - 27 սեպտեմբերի, 2023